29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայկական ժամանակ». Երեկ կեսգիշերին մոտ Երևանի Պարոնյան փողոցում իր շքախմբով հայտնվել էր Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը: Նա կանգնած ինչ-որ բանի մասին էր զրուցում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալներ Արայիկ Պետրոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և այլ աշխատակիցների հետ: Թերթի թղթակցի հարցին, թե ինչ է պատահել, Բեգլարյանն ասել է` ոչինչ, ավելի ուշ ավելացրել է. «Բան էր եղել, եկել էինք պարզեինք, պարզվեց, որ լոժնի էր»: Հարցին, թե ինչպիսի ընտրություններ է ակնկալում, և արդյո՞ք մայիսի 6-ին «պատերազմի» սպասենք, Բեգլարյանն ասել է. «Մինչև այսօր նորմալ է: Առաջվա պես չի: Շատ հանգիստ է վիճակը»: Նա հրաժարվել է պատասխանել հարցին` ընտրողների ձայների քանի տոկոսը կստանա ՀՀԿ-ն: «Ես հո գուշակ չեմ»,- ասել է նա:
«Առավոտ». «Ես համաձայն եմ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոպանի հետ: Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ: Մեր այն թիմը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ապահովել է երկրի անվտանգությունը և երկնիշ տնտեսական աճը, ունի այդ փորձն ու կարողություններն այսօր նույնպես իրականացնել փոփոխություններ»,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն «Առավոտի» հարցին` ինչպես կմեկնաբաներ Ռոբերտ Քոշարյանի «Մեդիամաքս» գործակայությանը տրված հարցազրույցը:
«Հրապարակ». Երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում թիվ 37 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու, մարզպետ Սուրեն Խաչատրյանի առաջադրած Հայկ Գրիգորյանն իր եզրափակիչ հանրահավաքն է արել, որտեղ ելույթ ունենալով` Լիսկան ասել է, թե «սիսիանցիները քարանձավից դուրս են եկել և հիմա թասիբի մասին են խոսում»: Նկատի է ունեցել այն, որ Սիսիանի բնակչության զգալի մասը, այդ թվում որոշ ՀՀԿ-ականներ, դեմ են մարզպետի ներկայացրած անհայտ թեկնածուին և հայտարարում են, թե իրենց թասիբի հարցն է Սիսիանում հեղինակություն վայելող և այդ ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանին աջակցելը: Թերթին հասած լուրերով` մարզպետի ելույթից հետո սիսիանցիներն ասել են, թե պատերազմ են հայտարարում Լիսկային և ամեն ինչ անելու են, որ իր հովանավորյալը չանցնի: Ի դեպ, Ս. Խաչատրյանը հրաժարվել է թերթի հարցերին պատասխանել, նորից հին երգը երգելով. «Կգաս-դեմս կկանգնես, երեսդ կտենամ ու կպատասխանեմ»:
«Առավոտ». Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Երեկ ես ստացա իմ` «հարգելի ընտրողիս» ծանուցումը, որտեղ գրված է իմ հասցեն` «Կոտայք, Զովունի 5 փ. 110», ինչպես նաև իմ քվեարկելու վայրը: Բայց բացի իմ ծանուցումից [թիվ 739206]` եկել է մեկ այլ ծանուցում [739207]` Մարի Գևորգյան Վրեժի անունով, որին ես պատիվ չունեմ ճանաչելու: Շուրջ 5 տարի իմ տան միակ սեփականատերը լինելով` հավատացնում եմ ձեզ, որ իմ տանը ոչ մի Մարի չի բնակվում և գրանցված չի: Հետաքրքիր է, ինչպես է նա հայտնվել ընտրողների ցուցակում:
Երեք շաբաթ քաղաքական ուժերը և ոստիկանությունը հավատացնում են մեզ, որ գնում են տնետուն, ստուգում են և մաքրում ցուցակները: Իրականում գնալով համոզվում եմ, որ նրանք բոլորը ծույլիկ են և ուժեղ են միայն խոսակցական ժանրում: Գուցե նրանք հույսները դրել են քաղաքացիների՞ վրա, որոնք ոչ միայն կփնտրեն իրենց անունը համապատասխան ցուցակում` համոզվելու համար, որ իրենք կան ընտրացուցակում, այլև կուսումնասիրեն, թե ովքեր են գրանցված իրենց հասցեում: Բայց չէ՞ որ դա ոչ թե քաղաքացիների շահախնդրությունն է, այլ քաղաքական ուժերի կամ «արդար ընտրություններ» խոստացող իշխանությունների, մասնավորապես` ոստիկանության: Իսկ կուսակցությունները պիտի ոչ թե խոսեն, թե ինչպես է իշխանությունը կեղծելու ընտրությունները, էս ինչպես են իրենք կռվից հետո բռունցքներ թափահարելու [հետընտրական գործընթացներ, հանրահավաքներ և այլն], այլ պիտի գործեին` հնարավոր կեղծիքները կանխելու համար: Իշխանությունն էլ` ՀՀԿ-ն [որովհետև մնացած կոալիցիոն կուսակցությունները «վիզ չեն առնում», որ իրենք իշխանություն են] պիտի ոչ թե երդվեր, թե ընտրությունները կլինեն արդար ու թափանցիկ, այլ բարձրացներ ընտրողների հավատը այդ թափանցիկության նկատմամբ: Ենթադրում եմ, որ նման ծանուցագրեր միայն ես չէ, որ ստանում եմ: 8 քաղաքական ուժ երեք շաբաթ` օրը մի բանի անգամ նույն բաներն էին ասում` արտագաղթ, կոռուպցիա, ստվերային տնտեսություն, անդունդի եզր և այլն: Այն էներգիան, որը նրանբ ծախսում էին հանրահայտ բաները արձանագրելու համար, կարելի էր ուղղել ավելի կառուցողական հունով և կազմակերպել այն մարդկանց, որոնք իսկապես արդար ընտրություններ են ուզում: Իմ կարծիքով` ի դեպ, նման մարդիկ Հայաստանում փոքրամասնություն են կազմում, բայց դա ակտիվ, որակյալ փոքրամասնություն է, որին հնարավոր էր առանց գոռալու և որևէ մեկին վիրավորելու դրդել օգտակար գործերի: Օրինակ` ցուցակները տուն առ տուն իրականում ստուգելու: Քանի որ առջևում նախագահական ընտրություններ են, և քաղաքական ուժերից և, բնականաբար, նաև` ոստիկանությունից առանձնապես հույս չկա, որ նրանք նպաստելու են ցուցակների «մաքրմանը», լավ կլինի, որ որևէ հասարակական խումբ, որը մեր երիտասարդ բնապահպանների նման ներգրավված չէ քաղաքականության մեջ, մոտակա մեկ տարում ձեռնարկեր այդ գործը:
Իսկ թե ում օգտին է «քվեարկելու» իմ տանը «բնակվող» Մարին` ես չեմ կասկածում»:
«Հրապարակ». Մայիսի 4-ին մայրաքաղաքում պարալիզացվելու է բոլոր գերատեսչությունների աշխատանքը: Բանն այն է, որ այդ օրը Մատենադարանում և Ազատության հրապարակում միաժամանակ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի նախընտրական հանրահավաքներն են լինելու: Այս երկու կուսակցությունները «մասովկան» ապահովելու առումով մրցակցության մեջ են: Թերթին տեղեկություններ են հասել, որ դեռևս երեկվանից և ԲՀԿ-ական, և ՀՀԿ-ական նախարարները հրահանգել են իրենց ենթականերին մեկ մարդու պես մասնակցել հանրահավաքին: Սպառնացել են, որ չմասնակցողները խիստ պատժվելու են, իսկ պատիժը մեկն է լինելու` աշխատանքից հեռացում: Ասում են, որ ԲՀԿ-ն իր առջև խնդիր է դրել 100 հազար մարդ բերել Մատենադարանի մոտ անցկացվելիք հանրահավաքին և այնպես անել, որ Մաշտոցի պողոտան մինչև Օպերա փակվի: Իսկ ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու են մեծ խումբ հայտնի աստղեր. ՀՀԿ-ն որոշել է այնպիսի շոու անել, որն աննախադեպ կլինի, և երգով հաղթել ԲՀԿ-ին:
«Հայկական ժամանակ». Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դռնբաց նիստում երեկ բավարարել է թիվ 7 ԸՏ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի բողոքները թիվ 7 ԸԸՀ որոշումները վերացնելու մասին:
Բողոքների նախապատմությունը հետևյալն է. Փաշինյանը և Հովակիմյանը դիմել էին թիվ 7 ԸԸՀ` նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ բողոքով, ելնելով այն փաստից, որ Ալեքսանյանը ընտրատարածքի ընտրողներին դրամ է բաժանել և խոստացել է ավարտական դասարանների անվճար վերջին զանգ կազմակերպել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում: Թիվ 7 ԸԸՀ-ն նախորդ ուրբաթ օրը մերժել էր եիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի դիմումները: Եվ ահա, ԿԸՀ-ի որոշմամբ արձանագրվեց, որ այդ մերժման որոշումներն ապօրինի են և կայացվել են ոչ օրինական ճանապարհով: ԿԸՀ-ն ԸԸՀ-ին պարտավորեցրել է այսօր կրկին քննարկել Սամվել Ալեքսանյանին ընտրարշավից հանելու և նրան պատգամավորի թեկնածուի կարգավիճակից զրկելու հարցը:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածուները սկսել են բացել ընտրակաշառքի տոպրակները: Եվ պատկերացրեք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը առանձնապես ջանքեր չի գործադրում դրա դեմն առնելու համար: Այս ընտրատարածքում ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանը` Բենզին Ռուբոն, շենքը 150 հազար դրամով է «առնում»: Մասնավորապես` վերջինս ամեն շենքից թիրախավորել է 30 ձայն` յուրաքանչյուրի համար նախատեսելով 5000-ական դրամ: Բենզին Ռուբոն այդ գումարները նախընտրում է բաժանել ԺԵԿ-ի պետերի և ՀՀԿ-ական շտաբներում «տասովշիկ» աշխատող երիտասարդների միջոցով:
Թերթն ավելացնում է նաև, որ Չարբախում գտնվող «Մուշ» մսամթերքի արտադրամասի ղեկավարը հորդորել է իր աշխատակիցներին քվեարկել Բենզին Ռուբոյի օգտին: Թե ում է պատկանում այս արտադրամասը, և ովքեր են կանգնած այս հրահանգի հետևում` թերթը կներկայացնի առանձին հրապարակման շրջանակներում: Ի դեպ` Բենզին Ոուբոն երեկ սկսել էր ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Էրեբունի համայնքում: Ասֆալտապատման արդյունքում Բենզին Ռուբոն ակնկալում է ստանալ թաղի տեղական ֆեոդալի «դաբրոն»:
Ինչ վերաբերվում է մյուս թեկնածուին` Անահիտ Բախշյանին, ապա թերթը տեղեկացնում է, որ վերջինիս անունից Շիրակի 2 Ա հասցեում գտնվող հանրակացարանում second hand-ից հագուստ են բաժանել մարդկանց: Եվ դարձյալ դատախազությունը դրան որևէ ուշադրություն չի դարձրել: Իսկ այն ԲՀԿ-ականները, ովքեր փորձում են «փող» խոսել, անմիջապես հայտնվում են ոստիկանության և դատախազության ուշադրության կենտրոնում: Տեսնես ինչու է դատախազությունը ընտրովի պայքարում ընտրակաշառքի դեմ կամ ինչու է որոշ դեպքերում աջակցում ընտրակաշառք բաժանող թեկնածուին:
«Ժամանակ» Թերթի հետ զրույցում, անդրադառնալով այս ընտրությունների առանձնահատկություններին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «ժառանգություն» — «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մասնավորապես նշել է.
«Հայաստանի նորանկախ պետության ամբողջ քաղաքական պատմության ընթացքում առաջին անգամ կոալիցիոն ուժերից մեկը` ԲՀԿ-ն, փորձեց ներկայանալ ընդդիմության դաշտում` որպես ընդդիմադիր, ու իմ խորին համոզմամբ, դա փորձ է ընդամենը, որովհետեւ մայիսի 6-ից հետո մենք ականատես կլինենք այլ պրոցեսի:
— Բայց դա արվեց նաեւ ընդդիմության որոշ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով:
— Անշուշտ, ինձ համար նաեւ շատ զարմանալի է, որ ՀԱԿ-ի իմ ընկերների լռությամբ կամ աջակցությամբ տեղի ունեցավ այդ գործընթացը:
Միգուցե իրենց տպավորությամբ քաղաքական առումով այդ գործընթացը հանրության լայն շերտերին հասկանալի չէր, բայց ես վստահ եմ, որ շատերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ, եւ իրենց իսկ լեզվով, մասնավորապես, ՀՅԴ ներկայացուցչի բնութագրմամբ, տեղի ունեցավ բյուրեղացում: Ես իրոք կարծում եմ, որ տեղի ունեցավ այդ բյուրեղացումը, եղավ թե աշխարհաքաղաքական առումով, թե զուտ մոտեցումների առումով… »,- գրում է «Ժամանակ» թերթը:
«Հայկական ժամանակ». Ըստ պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում ծնվել 19 հազար 569 երեխա, ինչը անցած տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 5.7 տոկոսով: Մա ամենացածր ցուցանիշն է վերջին 4 տարիների ընթացքում:
Դրան զուգահեռ` աճել է մահացությունը: Ըստ նույն պաշտոնական տվյալների, այս տարվա աոաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում մահացել 17 հազար 953 մարդ: Մահացության այս ցուցանիշը ամենամեծն է առնվազն վերջին 10 տարիների կտրվածքով: Ընդ որում, մահացության ցուցանիշը աճում է տարեցտարի: Փաստորեն, Հայաստանում ծնունդների թիվը սահուն նվազում է, իսկ մահացությունը` աճում: Սա, ինչպեսև սարսափելի չափերի հասնող արտագաղթը, երկրի սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակի արտացոլումն է, և սրանից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ժողովրդագրական աղետի նախանշանների հետ:
Մի քանի օր արաջ «Հրապարակը» գրել էր, որ Վայոց ձորում, հատկապես Վայք քաղաքում և հարակից գյուղերում ԲՀԿ-ն ակտիվորեն ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողներին` յուրաքանչյուր անձնագրային տվյալի դիմաց խոստանալով 25 կիլոգրամ այլուր: ԲՀԿ Վայքի գրասենյակում նախապես անձնագրերը հավաքվել էին, քաղաքացիներին կտրոններ էին բաժանվել, որոնք ներկայացնելով` մի քանի օր անց վերջիններս պետք է ստանային իրենց հասանելիք ալյուրը: Արդյունքում երեկ և նախորդ օրը քաղաքացիներն ակտիվորեն ստացել են իրենց «հասանելիքը», սակայն ցուցակագրվածներից ոչ բոլորին է ալյուր բաժին հասել: Մի քանիսին է հասել, իսկ մնացածներին համատարած բաժանվել է 5 հազարական դրամ: Ի դեպ, վայքեցիները դժգոհ չեն մնացել, քանի որ բաժանված 25 կիլոգրամ 1-ին տեսակի ալյուրը համարժեք է 5 հազար դրամին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.