29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայկական ժամանակ». Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակը: Ըստ այդմ, Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա:
Արտահերթ ընտրությունների գաղափարը վերակենդանացել է մայիսի 6-ին կայացած Աժ ընտրությունների արդյունքներով: Սարգսյանի թիմը արձանագրել է, որ վերահսկելի ընտրություններ իրականացնելու աշխատող մեխանիզմ ունի, և այդ մեխանիզմը պետք է Ս. Սարգսյանի վերընտրության համար գործի դնել հնարավորինս շուտ, քանի դեռ դա չի «ժանգոտել», և քանի դեռ Աժ ընտրություններից հետո կիսաշոկային վիճակում գտնվող քաղաքական դաշտը չի հասցրել հակասերժական կոնսոլիդացիա իրականացնել: Թերթը հիշեցնում է, որ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների գաղափարն իշխանությունը լրջորեն քննարկում էր նաև 2011 թվականի աշնանը, սակայն քննարկումների արդյունքում որոշեց նման քայլի չգնալ: Աժ ընտրություններում տեղի ունեցածից հետո, սակայն, արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը կենսունակ է թվում:
«Ժամանակ». Մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում ֆիզպատրաստության ժամանակ՝ շարահրապարակում վազելուց հետո Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխված եւ հանկարծամահ եղած զինծառայող Գոռ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո միայն պարզ կդառնա, թե որն է եղել ժամկետային զինծառայողի մահվան պատճառը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«ՀՀ ՊՆ քննչական լրատվական ծառայությունից Մերի Սարգսյանը «Ժամանակին» ասաց, որ առայժմ տեղեկություններ չկան, թե տղան բանակ է զորակոչվել շարային, թե ոչ շարային ծառայության համար, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, Գեղարքունիքի մարզի Սեւանի շրջանի Դդմաշեն համայնքից զորակոչված, արդեն 1 տարվա զինծառայողը դեռ փոքր տարիքից սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, իսկ զորակոչելուց առաջ բժշկական հանձնաժողովը դա պետք է որ նկատած լիներ»,- գրում է «Ժամանակը»։
«Առավոտ». Սա պարզել են Գիտությունների ազգային ակադեմիայի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մասնագետները` ուսումնասիրելով Կարդանի ու Քաջարանի շրջակա միջավայրը:
Սյունիքի մարգի Կապան և Քաջարան համայնքների բնակիչների շրջակա միջավայրը մարդու առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «էկոլոգանՈՈսՓերային» հետազոտության կենտրոնի գիտնականները 4 տարի է` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մասնագետների հետ մեկտեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ սյունեցիների մտահոգություններն իսկապես լուրջ հիմքեր ունեն: Այս բնակավայրերն իրենց հարակից տարածքների հետ միասին ունենալով բազմազան մետաղների շոշափելի պաշարներ` նաև իրենց վրա կրում են ընդերքի հարստությունների արդյունահանմանն ուղեկցող անցանկալի հետևանքներ: Երկու կառույցների բնապահպանների առօրյա հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ծանր մետաղներ, որոնք օդում, ջրում և հողում վտանգահարույց են բոլոր կենդանի օրգանիզմների համար:
«Հրապարակ». Թերթի տեղեկություններով` բոլոր այն մարդիկ, որոնք հույս ունեին, որ պետք է ֆինանսավորվեն Գագիկ Ծառուկյանի կողմից, և որոնց ասվել էր, որ դիմեն ընտրություններից հետո, այս օրերին վախենում են մտնել ԲՀԿ ղեկավարի մոտ: «Ասում են` շատ կատաղած ա, ընտրությունների արդյունքներից դժգոհ ա, մոտը մտնել չի լինում»,- պատմել է թերթի աղբյուրը, ում ընտրություններից առաջ խոստացել էին ֆինանսական աջակցություն տրամադրել իր ներկայացնելիք ծրագրի համար:
«Ժամանակ».Թերթը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ: Ներկայացնում ենք մեկ հատված զրույցից.
« — Վարչապետի կերպարն ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի մարդը, որ նշանակվի վարչապետ:
— Վարչապետ պաշտոնը հատուկ է: Վարչապետը շատ հարցերում պետք է լուրջ պրոֆեսիոնալ լինի: Շատ պրոֆեսիոնալ մարդիկ կան այսօր: Այնուամենայնիվ, այդ ՀՀԿ-ականները ընտրակեղծիքներով, հեղինակություններին ու քրեական աշխարհը մոբիլիզացնելով` փող բաժանելով դարձել են պատգամավոր: Պետք է պրոֆեսիոնալ մարդ գտնեն, բայց չգիտեմ ինչպես կվարվեն: Մի խնդիր էլ կա` իրենք երբեք թույլ չեն տա, որ իրենցից ավելի խելոք մեկը դառնա վարչապետ: Այս խնդիրը միշտ կա: Դրա համար ենք ասում, որ կեղծ ընտրությունները լավ կառավարւթյան ձեւավորում չեն խոստանում:
-Ի՞նչ եք կարծում` Տիգրան Սարգսյանն իր թիմով կշարունակի՞ աշխատել ու ղեկավարել գործադիր մարմինը:
-Չգիտեմ»,- գրում է «Ժամանակ» թերթը:
«Հրապարակ» . Թերթը գրում է, որ այս ընտրություններում «քցվածներից» մեկին՝ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանին խոստացել են, որ իր հարցը կլուծեն:
Նրան խոստացել են, որ կնշանակվի ԱԺ վերլուծական վարչության պետ՝ փոխարինելով Արթուր Թամազյանին: Վերջինս ԲՀԿ համամասնական ցուցակում 13-րդն է, ընտրվել է պատգամավոր, եւ նրա տեղը շուտով թափուր է մնալու:
Հենց այս խոստմամբ է պայմանավորված Բոստանջյանի վարքագիծը, ով, չնայած չընդգրկվեց ԲՀԿ համամասնական ցուցակում, սակայն դուրս չեկավ կուսակցությունից եւ ոչ մի քննադատական խոսք չասաց իրեն չգնահատողների հասցեին, գրում է «Հրապարակը»:
«Հրապարակ». Աժ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը, երեկ ՀՀԿ-ի շտաբի մոտ հանդիպելով իր «զեմլյակ» ապարանցիներին, «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն, Ապարանից պատգամավոր ընտրված Վրեժ Մարկոսյանին, դատախազի եղբայր, Աջափնյակ համայնքից ընտրված պատգամավոր Ռուբեն Հովսեփյանին, ջերմ ողջագուրվել է, ապա թերթի թղթակցին դիմել, թե’ մեզ ապարանցիներով նկարի: Թերթի թղթակցի ռեպլիկին` «ոչ թե ապարանցիներով, այլ ապարանյան կլանով», Ալեքսանյանն արձագանքել է. «Այ մարդ, ի՞նչ կլան, ի՞նչ բան, մենք բնազդներով ենք հավաքվում»:
Թերթի զրույցը Ալեքսանյանի հետ, որը կայացել է երեկ, երբ ՀՀԿ շտաբումիրար շնորհավորելու համար հավաքվել են ՀՀԿ-ականները, ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս եք տրամադրված այս անգամ, հաճախելո՞ւ եք խորհրդարան:
— Այո, այս անգամ չեմ բացակայելու:
— Օրինագծերի մտահղացում ունե՞ք:
— Այո, բայց հիմա չեմ ասելու, հենց գնամ խորհրդարան, նոր կասեմ: Հիմա լավ առիթով ենք հավաքվել:
— Ճի՞շտ է, որ Դուք Ձեր խանութների «սալաթ» սարքողներին էիք ուղարկել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը խոչընդոտելու:
— էդ համայնքում Աֆրիկայից չեն գալիս-աշխւստում, «Փարվանայից», սալաթի ցեխից, խանութից են գալի-աշխատում… Ես սաղ տեղերը կամ, բոլորին աջակցում եմ: Եկեք Մալաթիա, տեսեք` հինգ հազար գնդակ եմ բաժանելու երեխեքին, բա ո՞վ պտի տեր կանգնի էդ երեխեքին:
— Փաստորեն, այս անգամ էլ չհաշողվեց ձերբազատվել գործարար պատգամավորներից:
— Ես ի՞նչ գործարար, ես պալիտիկայով եմ զբաղվելու:
— Այդ դեպքում ի՞նչ կանխատեսումներ ունեք` որպես «պալիտիկ», ի՞նչ է սպասվում քաղաքական դաշտում:
— Ախր ասեցինք` էդ հարցերի ժամանակն էլ կգա….
«Հայկական ժամանակ». Ներկայումս ՀՀԿ-ն դե յուրե կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չունի եւ կարող է կառավարություն կազմել նույնիսկ միայնակ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Բայց կոալիցիա, ըստ ամենայնի, կկազմվի: Կոալիցիոն տարբերակները երկուսն են կամ գուցե նույնիսկ` երեքը: Առաջինը` ՀՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն», ինչը քիչ հավանական է, եւ երկրորդը` ՀՀԿ-ՕԵԿ-ԲՀԿ ինչն ամենահավանականն է: ԱԺ-ում գործող ուժերի հարաբերակցությունը, սակայն, առնվազն երկու բան է նշանակում. Ռոբերտ Քոչարյանը չի նշանակվի վարչապետ: Իսկ 2013թ. նախագահական ընտրություններում կառաջադրվի, թե ոչ` կախված է ԲՀԿ-ի դիրքորոշումից: Դժվար է պատկերացնել, իհարկե, որ հանուն Քոչարյանի վերադարձի` ԲՀԿ-ն կոնֆլիկտի մեջ կմտնի Սերժ Սարգսյանի հետ: ԲՀԿ-ն կանգնած է ծանր ընտրության առաջ. Կամ` դառնալ ընդդիմություն, կամ` փորձել 2013թ. նախագահական ընտրություններում վերջին պահին «քցել» Սերժ Սարգսյանին, կամ էլ մնալ Սերժ Սարգսյանի թիմում:
Թե այս տարբերակներից որ մեկը կընտրի ԲՀԿ-ն, այս պահին դժվար է ասել: Համարձակվենք կանխատեսել, սակայն, որ առավել հավանականը երրորդ տարբերակն է»,- գրում է «Հայկական ժամանակը»:
«Առավոտ». «Դա ՀՀԿ-ի որոշելիքն է»,- «Առավոտի» հարցին` հավանական համարո՞ւմ եք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև նոր կոալիցիայի ձևավորումը, ասաց ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա նաև հավելեց. «Ինչու ոչ: Ի դեմս ԲՀԿ նախագահի` կոռեկտության սահմանները հնարավորինս պաշտպանվել են: Ուրիշ բան, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց»: Իսկ մնացյալ ուժերի հետ ՀՀԿ-ի համագործակցությունը թերթի զրուցակիցն այս տեսանկյունից է դիտարկում. «Հաշվի առնելով նախագահի բացառիկ լայնախոհությունը, ազգի կոնսոլիդացիային ուղղված գործունեությունը և գիտակցումն այն ճշմարտության, որ ՀՀ-ի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած` նախագահը կարող է բոլորին հրավիրել կոալիցիա անգամ այն պարագայում, երբ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի ԱԺ-ում: Այս ընտրություններն էլ ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն այնպիսի պատասխանատվության գիտակցում ունի, որ հարկ եղած դեպքում իր հալալ վաստակածն էլ կարող է զիջել` հանուն ՀՀ-ի»:
«Ժամանակ». Կենտրոնի բնակիչներ, ՀՅԴ անդամներ Վահան Հովհաննիսյանն ու Լեւոն Մկրտչյանը ընտրելու են իրենց` թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված անկուսակցական, ՀՀԿ կողմից առաջադրված Գարեգին Նուշիկյանին: Այդ մասին գրում է «Ժամանակը»:
«Վահան Հովհաննիսյանը ցանկանում է այս ընտրատարածքում հաղթող տեսնել Գարեգին Նուշիկյանին, քանի որ մեր երկրի տնտեսության զարգացման համար հարկավոր է տնտեսական նոր` մաքուր կուլտուրա, որի կրողներից մեկն էլ հենց Գարեգին Նուշիկյանն է: Իսկ Լեւոն Մկրտչյանը նրան է ընտրելու, որովհետեւ նախ` Կենտրոնում միասին են մեծացել, եւ երկրորդ` նա վստահ է, որ իբրեւ բիզնեսմեն եւ հայրենասեր մարդ Նուշիկյանը միայն օգտակար դերակատարում կունենա Ազգային ժողովում»,- գրում է «Ժամանակ» թերթը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.