29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հրապարակ». Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովը, դարձյալ վերականգնվել է աշխատանքում: Թերթի տեղեկություններով, երկու ամիս է` նա 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն է: Թերթը հիշեցնում է, որ Գրիշա Խաչատուրովը 2010 թվականին մեծ աղմուկով հեռացվեց համակարգից, երբ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում բացահայտված անօրինականություններն էին: 2010-ի աշնանը սկանդալային բացահայտումներ եղան Արարատի զորամասում: Պարզվել էր, որ Խաչատուրովի որդու մտերիմ ընկերները զորամասում դրամաշորթությամբ են զբաղվել, ինչը հովանավորվել է Գենշտաբի պետի որդու կողմից: Սենսացիոն բացահայտումից հետո քրգործ հարուցվեց, և այդ գործում գլխավոր դերակատարում ունեցած «Ռոժ» մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանն ու խմբի մյուս անդամները մեղադրվեցին ֆինանսական մեքենայությունների, դրամաշորթության, զինվորներին ծեծելու և նվաստացնելու մեջ: Բացահայտումից հետո ձերբակալվեցին Վ. Մարտիրոսյանը, գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը և այլք: Կարճ ժամանակ անց նրանք հայտնվեցին ազատության մեջ: Իսկ Գրիշա Խաչատուրովը հրաժարականի ձևակերպմամբ հեռացավ համակարգից: Ըստ նախապատրաստվող նյութերի, զինակոչիկներից շորթել էին մոտ 1 միլիոն, իսկ պայմանագրային զինծառայողներից` 90 մլն դրամ:
Առավոտ».Թերթի գլխավոր խմբագիրը այսօրվա համարում գրել է. «Դիտորդների հարցում ընդդիմության դիրքորոշումը ինձ համար մինչև վերջ պարզ չէ: Ընտրություններից առաջ նրանք և մենք բոլորս, կարծես թե, ուզում էինք, որ ընտրությունների ժամանակ որքան հնարավոր է շատ արտասահմանցի դիտորդ գա` հնարավոր ընտրախախտմները կանխելու համար: Ընտրություններից հետո ընդդիմության ներկայացուցիչը հանրահավաքի ժամանակ խոսելով տարբեր երկրներից ժամանած դիտորդների մասին` բացականչում է` «թող վաբշե չգան»: Եկեք կողմնորոշվենք, թե ինչն է մեզ համար առավել կարևոր` որ դիտորդները վերահսկե՞ն ընտրությունների օրինականությունը, թե՞ որ նրանք հետո գրեն ընդդիմությանը ձեռնտու եզրակացություն: Իմ տպավորությամբ` առաջինն ավելի իրատեսական է, քան երկրորդը, և հենց ընդդիմության վստահված անձինք են փաստում, որ արտասահմանցիների ներկայությունը տեղամասերում զսպող դեր է խաղում իշխանությունը ներկայացնող կեղծարարների համար: Իսկ շատ խիստ, դատապարտող, ընտրությունները անվավեր ճանաչող զեկույց ակնկալելն անիմաստ էր. մենք ունեցել ենք շատ ավելի վատ ընտրություններ, որոնց մասին դիտորդները գրել են շատ ավելի լավ տեքստեր: Նախորդ բոլոր ընտրություններում բռնությունների, կրակոցների, մի անգամ նույնիսկ` քվեարկության ժամկետը հընթացս երկարացնելու ֆոնի վրա այս վերջին` «խաղաղ կեղծարարության» արդյունքները չճանաչելը միջազգային հանրության կողմից կլիներ պարզապես անարդար: «Վաբշե մի եկեբ» կոչը, բոլոր դեպքերում, պետք է ընկալել որպես էմոցիոնալ պոռթկում: Ընդհակառակը` միջազգային կառույցների մասնակցությունը մեր ընտրություններին պետք է հնարավորինս ընդլայնել: Քանի որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը ներկայացված են 5-րդ գումարման ԱԺ-ում, նրանք շատ բաների մասին կարող են պայմանավորվել: Մասնավորապես, խոսքը կարող է լինել այն մասին, որ գալիք նախագահական ընտրությունները ոչ թե վերահսկվեն, այլ հենց կազմակերպվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Օրինակ` բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների նախագահը լինի հենց այդ կառույցից, իսկ հանձնաժողովների անդամները խորհրդարանում հավասար իրավունքներով ներկայացված 6 խորհրդարանական ուժերից: ԱԺ-ն կարող է նաև օրենքներ ընդունել ընտրություն կատարած քաղաքացիների ցուցակը հրապարակելու, ընտրացուցակները ստուգելու և մաքրելու մեխանիզմների մասին, ինչպես նաև´ խստացնել պատիժները ընտրակաշաոք վերցնելու և տալու համար` դասելով դա պետության դեմ հանցագործությունների շարքին:
Բայց ամենակարևորը ընդունելն է, որ մենք առայժմ չենք կարող անցկացնել նորմալ ընտրություններ` Հայաստանում կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն գնով նպաստել իշխանության վերարտադրությանը, ինչպես նաև հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր, ըստ էության, անտարբեր են ընտրությունների ելքի նկատմամբ: Խոստովանել ընտրություններ անցկացնելու մեր անկարողությունը ամոթ բան չէ: Չէ՞ որ մենք չենք ներմուծում, օրինակ, երդվյալ ատենակալների ինստիտուտը: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանում «ատենակալության թեկնածու» անձանց մեծ մասը երդվելու է Աստվածաշնչի վրա` լինել արդար, և հետո դրժելու է իր երդումը»:
«Ժամանակ». Ըստ ՀՀ նախագահական նստավայրում թերթի ունեցած աղբյուրների` անկախ նրանից առաջիկայում կլինի կոալիցիա, թե ոչ, արդեն որոշվել է, որ կառավարության կազմում չն լինելու մի շարք նախարարներ` կրթության եւ գիտության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, բնապահպանության:
«Պաշտոնանկ կարվեն նաեւ մի քանի մարզպետներ`Շիրակի, Կոտայքի Սյունիքի: Մեր տեղեկություններով, առաջիկայում ԿԳ-ն տրվելու է ԲՀԿ-ին, նախարարի հավանական թեկնածուն Նաիրա Զահրաբյանն է, բնապահպանության նախարար հավանաբար կլինի Սամվել Նիկոյանը, իսկ տրանսպորտի եւ կապի նախարար` Գագիկ Բեգլարյանը: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կնշանակվի նոր կազմավորվող ՀՀ ներքին գործերի նախարար, իսկ ԱԻ նախարար կնշանակվի «Հայոց արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանը»,- գրում է «Ժամանակ» թերթը:
«Հրապարակ». Թեև երեկ երեկոյան հրապարակվեց Աժ մտնող ՕԵԿ պատգամավորների ցանկը, սակայն, թերթի տեղեկություններով, այն վերջնական չէ, շարունակում է քննարկվել ցուցակի 9 և 10-րդ համարների` Նելսոն Զուլոյանի և Դավիթ Կարապետյանի հարցը: Թերթի տեղեկություններով, կուսակցությունում փորձում են նրանց տեղավորել գործադիրում: Կարապետյանին առաջարկվել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարի, իսկ Զուլոյանին` առողջապահության փոխնախարարի պաշտոնը, սակայն նրանք չեն համաձայնել ու շարունակում են պնդել, որ իրենց գործունեությունը պատկերացնում են միայն խորհրդարանում: Ինչպես փոխանցում են թերթին, որոշ պատգամավորների հետ բանակցություններ են վարվում, որ իրենց տեղը զիջեն երիտասարդներին, սակայն նրանք դրա դիմաց պահանջում են առնվազն նախարարի պաշտոն, անգամ փոխնախարարինը համարում են վիրավորական: Այս տեսքով ցուցակի հրապարակումն առայժմ կրքերը հանդարտեցնելու համար էր: Սակայն բանակցությունները շարունակվում են, և հնարավոր է զիջողներ լինեն, խոսքը, մասնավորապես, Իշխան Խաչատրյանի մասին է:
«ՉԻ» տեղեկություններով, մոտ օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտարարի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին: Թերթը նշում է, որ ԲՀԿ-ում միանշանակ չի ընկալվել կոալիցիա կազմելու մասին քննարկումը: ԲՀԿ քաղաքական որոշ դեմքեր հրապարակային դեմ են արտահայտվել ԲՀԿ-ի` կոալիցիայի մեջ մտնելու մասին քննարկումներին: Եղել են, սակայն, այնպիսիները, որոնք Գագիկ Ծառուկյանին ասել են, թե ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների համեմատությամբ բարելավել է իր դիրքերը, ուստի` կոալիցիա գնալու դիմաց պետք է Սերժ Սարգսյանից ևս երկու նախարարի և երկու մարզպետի պորտֆել «պոկել»: Թերթի տեղեկություններով, բանակցություններն արդեն կայացել են, և այս հարցում Սերժ Սարգսյանը որոշակի կոմպրոմիսների է գնացել:Թերթը ավելացնում է նաև, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ցուցակի մինչև 63-րդ համարը «մաքրել» է: Եվ չնայած դրան` դեռևս ամբողջական չէ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձողների ցուցակը: Եվս երկու տեղի համար «քաստինգը» շարունակվելու է, որին մասնակցելու են 63-րդ համարից հետո եկողները:
«Հայկական ժամանակ». Մայիսի 17-ին տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ էլ, ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների, հայտնի կդառնան վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անունները, ինչպես նաև` իշխանական կոալիցիայի կազմը:
Հանրապետական շրջանակները վստահեցնում են, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիայի հարցը, ըստ էության, լուծված է և, անկախ ՀՀԿ-ԲՀԿ որոշ շրջանակների առարկությունների, ձևավորվելու է: Շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որին մասնակցել է նաև Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ, ըստ իշխանական թերթի աղբյուրների, շատ բան հստակեցվել է: Սակայն և´ հանրապետական, և´ ԲՀԿ-ական շրջանակները զերծ են մնում սույն թեմայով որևէ բան պաշտոնապես ասելուց: Ավելին, լրագրողների հետ շփումներից խուսափելու համար այս օրերին շատերն անջատել են իրենց հեռախոսներն ու ընդհատակ անցել, շատերն էլ պնդում են, թե ոչինչ հայտնի չէ կամ իրենք ոչ մի բանից տեղյակ չեն: Իրականում, ինչպես հայտնում են իշխանական աղբյուրները, իշխանության ներսում, մեծ հաշվով, շատ բան չի փոխվելու, կոալիցիան նույն ձևաչափով պահպանվելու է, վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել նույն պաշտոնում, ԱԺ նախագահ է դառնալու Հովիկ Աբրահամյանը: Երեկ Ազգային ժողովի գրեթե ողջ աշխատակազմի քննարկման թեման այն էր, որ Հովիկ Աբրահամյանը կրկին վերադառնում է խորհրդարան: «Իմացա՞ք, որ Հովիկն է գալիս», «Ասում են` Հովիկն է դառնալու Աժ նախագահ», «Գիտե՞ք, Հովիկ Աբրահամյանին են նորից բերում»,- իրար էին փոխանցում Աժ աշխատակազմում: Նույն շրջանակները, ինչպես նաև իշխանական աղբյուրները հայտնում են, որ ԲՀԿ-ն պահպանելու է ԱԺ փոխնախագահի իր քվոտան և այդ պաշտոնում կրկին առաջադրելու է Բալասանյանին: ՀՀԿ քվոտայով Աժ մյուս փոխնախագահի պաշտոնի համար խորհրդարանում քննարկվում էր երկու անուն` Սամվել Նիկոյան և Գալուստ Սահակյան: Նայած` թե նրանցից ով կառաջադրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում, ըստ այդմ էլ` մյուսը կդառնա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, չէր բացառվում, որ քարտուղարն էլ դառնա ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս ամենը, սակայն, դեռևս ոչ պաշտոնական բնույթ է կրում, և հնարավոր է` վերջին պահին ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվի:
«Ժամանակ». Թերթը գրում է, որ իր հավաստի աղբյուրների պնդմամբ, Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 25 ընտրատարածքից խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ԲՀԿ թեկնածու Դավիթ Քոչարյանի կողմնակիցները բազմաթիվ ընտրախախտումներ են թույլ տվել, որոնք հայտնաբերել են ՀԱԿ թեկնածու Սասուն Միքայելյանի կողմնակիցները:
«Սակայն Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը Սասուն Միքայելյանի շտաբի ներկայացուցիչներին «խորհուրդ» է տվել բացահայտված ընտրախախտումներին ընթացք չտալ` հետեւյալ պարզաբանմամբ, թե դրա արդյունքում կարող է խախտվել Միասնական շտաբի գործունեությունը, որում, ինչպես հայտնի է, բացի ՀԱԿ-ից ներկայացված են նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի պահվածքը լուրջ դժգոհություն է առաջացրել Սասուն Միքայելյանի շտաբի անդամների շրջանում»,- գրում է «Ժամանակը»:
«Հայկական ժամանակ». Թերթի թղթակցի հարցին` ինչպես կմեկնաբանեք Արամ Սարգսյանի հայտարարությանը` իր պատգամավորական մանդատը վայր դնելու և Կոնգրեսից դուրս գալու հնարավորության մասին, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է.
«Նախ, մինչև մեկնաբանելը նշեմ, ես շատ բարձր եմ գնահատում Արամ Սարգսյանի հետ քառամյա սերտ համագործակցությունը և նրա մեծ ներդրումը Հայ ազգային կոնգրեսի կայացման գործում: Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, տվյալ պահին այն դժվար է գնահատել: Բայց եթե պարզվի, որ նա ճիշտ ճանապարհ է ընտրել, ես միայն ուրախ կլինեմ»: «Իսկ ինչպե՞ս պետք է պարզվի»,- հետաքրքրվել է «Հժ»-ի թղթակիցը: «Դա կյանքը ցույց կտա»,- պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթի տեղեկություններով, այս օրերին բավականին լարված մթնոլորտ է տիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերնախավում: Կուսակցության նորելուկները դեմ են ԲՀԿ-ի` կոալիցիայի մաս կազմելուն, իսկ հնաբնակները կողմ են արտահայտվել` մտահոգություն հայտնելով իրենց ունեցած պորտֆելները կորցնելու ուղղությամբ: Այս հայտարարությունը հունից հանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, արդյունքում` նա 8 մարդու արդեն հանձնարարել է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հրաժարվել մանդատից: Մասնավորապես` երեկ շրջանառվում էին նախարարներ Հարություն Քուշկյանի և Վարդան Վարդանյանի, ինչպես նաև Ռուբեն Գևորգյանի` Ծաղիկ Ռուբոյի անունները:
«Առավոտ». Այսօրվա համարում թերթի գլխավոր խմբագիրը գրել է. «Կուսակցությունների դաշինքով ընտրությունների գնալը բազմաթիվ անհարմարություններ ունի: 95-ի «Հանրապետություն» նոմենկլատուրային միավորումն ապրեց մինչև 97-ի վերջը, երբ առաջին նախագահի դիրքերը թուլացան, և ՀՀԿ-ն 1998-ին անցավ ուժեղի կողմը` ցույց տալով առնետավազքի դասական օրինակ: 99-ի «Միասնություն» նոմենկլատուրային դաշինքը գլխատվեց հոկտեմբերի 27-ին, որից հետո այդ դաշինքի շատ անդամներ կրկին անցան ուժեղի կողմը: 2003-ի «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը կազմաքանդվեց` որևէ լուրջ դերակատարություն չունենալով ընդդիմադիր դաշտում. այսօր այդ դաշինքի տարբեր անդամներ` Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արամ Գասպարիչը, մեղմ ասած, տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեն: Խնդիրը հենց այն է, որ դիրքորոշումներն ի սկզբանե տարբեր են, իսկ այդ միավորումները ստեղծվում են չափից դուրս պրագմատիկ նպատակներով` իշխանություն վերցնելու կամ իշխանություն պահպանելու, ու մի փոքրիկ քամին, որը կասկած է ներշնչում, թե դա իշխանությունը պահպանելու կամ նվաճելու արդյունավետ գործիք չէ, մահացու հիվանդություն է առաջացնում: Հենց այդ է պատճառը, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիան, ըստ ամենայնի, կպահպանվի, իսկ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը առնվազն կնոսրանա: Առաջինը շարունակում է մնալ իշխանության և, հետևաբար, փողի աղբյուր, իսկ ՀԱԿ-ը հաստատ դադարել է լինել իշխանափոխության գործիք:
Ի՞նչ է այս պահին ներկայացնում ՀԱԿ-ը: Համաժողովրդական շարժում` հանուն Սերժ Սարգսյանի պաշտոնանկությա՞ն: Բայց այդպիսի շարժումները չեն կարող պահպանվել 4 տարի և հետո մտնել խորհրդարան: Միևնույն արժեքային համակարգը դավանող կուսակցությունների խո՞ւմբ: Բայց ի՞նչ ընդհանրություն կարող է լինել լիբերալ տնտեսության կողմնակիցների, խորհրդային կարոտախտով տառապողների, Պուտինի երկրպագուների, փողոցային «գավրոշների» և նախկին պաշտոնյաների միջև: Նրանք բոլորն ուզում են «վերականգնել սահմանադրական կա՞րգը»: Եթե նույնիսկ այդպես է, պարզ է, որ այդ ուղղությամբ շատերի խանդավառությունն այս ընտրություններից հետո մարելու է: Այդ համընդհանուր օրինաչափությանը միանում է նաև այն, որ շատերը ՀԱԿ-ում այդպես էլ չհասկացան ԲՀԿ-ի և, ենթադրաբար նաև` Ռոբերտ Քոչարյանի հետ «սիլի-բիլի»-ները: Արդյունքում ՀԱԿ-ում կմնա ՀՀՇ-ն, որտեղ կա մի քանի հարյուր հոգի, ՀԺԿ-ն [մի քանի տասնյակ մարդ] և անհատներ, որոնց միավորում է հիմնականում Տեր-Պետրոսյանի խարիզման: Այդ անհատների մեծ մասն, անշուշտ, մեծ հարգանքի է արժանի, բայց Կոնգրեսը ներկայացնել որպես քաղաքական ուժերի դաշինք, խիստ չափազանցություն կլինի:
Թողնենք, հետևաբար, քաղաքական ուժերի «համախմբման» մասին կեղծ և սնամեջ խոսակցությունները: Ոչ մի իրական համախմբում, կոալիցիա կամ դաշինք գոյություն չունի: Եվ կուսակցությունների կամ անդամների գլխաքանակ ցույց տալը ոչ մի իրական խնդիր չի լուծում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.