29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայկական ժամանակ». Նոր խորհրդարանի միջանցքներում երեկ քննարկվում էին նաև նոր կառավարության կազմի հետ կապված հարցեր: Որևէ նշանակում կամ թեկնածություն, սակայն, դեռ վերջնական չէ, և հնարավոր է` անսպասելի որոշումներ կայացվեն:
Եթե նախօրեին իշխանական կուլիսներում որպես Գեղարքունիքի մարզպետի թեկնածու քննարկվում էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը, երեկ արդեն շատերը վստահաբար պնդում էին, որ այս մարզի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Առողջապահության նախարարի պաշտոնի համար քննարկվում է երկու թեկնածություն` բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի և ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի: Երեկ, երբ թերթի թղթակիցը փորձել է Բաբլոյանից ճշտել իր նշանակման հետ կապված հարցը, նա պատասխանել է, որ նախօրեին է Ֆրանսիայից եկել և դեռ ոչինչ չգիտի: Գործադիրում, ինչպես գրել է թերթը, պաշտոն է ստանալու նաև ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Նոր կառավարության կազմը, թերևս, որոշվի եկող շաբաթ կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:
«Առավոտ». Օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Ինչպես հայտնի է, մեկ շաբաթ առաջ Սիրիայի Հուլա քաղաքում տեղի է ունեցել խաղաղ բնակիչների զանգվածային կոտորած, որի արդյունքում զոհվել է առնվազն 108 հոգի, այդ թվում` 34 երեխա: Շատ դեպքերում զինված մարդիկ պարզապես մտնում էին Հուլայի բնակիչների բնակարանները և «Կալաշնիկով» ավտոմատներից գնդակահարում ամբողջ ընտանիքների: Հայաստանում այդ ողբերգությունը, որքան հասկանում եմ, հետաքրքրության չի առաջացրել` ոչ առանձնապես արծարծվել է, ոչ էլ քննարկվել: Դե, իհարկե, մեզ համար շատ ավելի հետաքրքիր է, թե քանի անգամ փռշտաց այս կամ այն նորընտիր կամ «հինընտիր» պատգամավորը: Նույնիսկ այն, որ Սիրիայում ապրում է մի քանի տասնյակ հազար հայ, չի կարող մեր ուշադրությունը շեղել պատգամավորների փռշտոցներից և բևեռել մեր ուշադրությունը այդ` մեզնից ոչ այնքան հեռու գտնվող երկրի վրա: Ինձ համար Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հետաքրքիր են նաև նրանով, թե ինչպես են այս հարցում տրամագծորեն հակառակ շահեր հետապնդող կողմերը` Արևմուտքն ու Ռուսաստանը, ասում ճշմարտության ուղիղ կեսը` այն կեսը, որն իրենց է ձեռնտու: Մի կողմն ակնհայտորեն ուզում է Ասադի ռեժիմը տապալել` կիրառելով տարբեր տեսակի պատժամիջոցներ և, եթե պետք լինի, նաև ռազմական ուժ: Ճիշտն ասած` լավ չեմ պատկերացնում, թե ինչու են հատկապես Միացյալ Նահանգները դրան ձգտում, որովհետև դեռևս փաստ չէ, որ Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում իշխանության կգան ԱՄՆ-ին ավելի ձեռնտու իշխանություններ: Դե, իսկ Ռուսաստանն էլ «կպած» ցանկանում է պահպանել բռնապետական Ասադի ռեժիմը, քանի որ ունի դրա հետ կատարյալ «մենթալային» համապատասխանության և, բնականաբար, սերտ ռազմական ու տնտեսական համագործակցություն: Սակայն Ռուսաստանը չի կարող ընդհանրապես անուշադրության մատնել զանգվածային սպանությունները և «հանուն քաղաքավարության» երբեմն թեթևակի կշտամբում է` «լավ չես ասում, Բաշար ջան, ախպեր ջան», բայց երբ խոսք է գնում պատժամիջոցների մասին, սարի պես կանգնած է Բաշարի մեջքին:
Արևմուտքը, հիմնվելով Հուլայում սպանդից փրկվածների վրա, պնդում է, որ հարձակվողները շիա են և ալավի, այսինքն` հենց այն աղանդից են, որին պատկանում է Ասադի ընտանիքը, և, հետևաբար, այդ գրոհայինները չեն կարող կապ չունենալ Սիրիայի իշխանամետ խմբավորումների հետ: Հետաքրքիր է, որ սպանդը պատկերող սիրողական կադրերը ուղեկցվում են «Ալլահ աքբար» բացականչություններով, սակայն պարզ չէ` դրանք արտասանում են դահիճնե՞րը, թե՞ զոհերը: Ընդ որում, CNN-ը շատ պրոֆեսիոնալ ձևով մոնտաժում է վիրավոր երեխաների կադրերը ռուս դիվանագետների պատկերների հետ, որտեղ նրանք դեմ են արտահայտվում Սիրիային պատժելուն: Ռուսներն էլ իրենց հերթին ուշադրություն են հրավիրում, որ Հոմս գավառում և Հուլայում մասնավորապես ապրում են ոչ միայն խաղաղ բնակիչներ, և ընդհանրապես ընդդիմությունը Սիրիայում, մեղմ ասած, անզեն չէ:
Բոլոր դեպքերում` հավատալ գերտերությունների «իդեալիստական» հայտարարություններին և ենթադրել, թե նրանց հուզում են սպանված երեխաները, ինքնին շատ մեծ իդեալիզմ կլիներ»:
«Ժամանակ». Երեկ կայացած հինգերորդ գումարման ԱԺ առաջին նիստին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել: Այդ մասին գրում է «Ժամանակ»-ը:
«Պատճառը պարզելու հարցին ի պատասխան ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում այդ հարցում: «Բացակայությունը զուտ աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունք է: Որեւէ քաղաքական ենթատեքստ չկա»,- ասաց Ն. Զոհրաբյանը` հավելելով, որ նախօրեին Ծառուկյանը հանդիպել է խմբակցության անդամների հետ եւ հորդորել լինել նախաձեռնող եւ ակտիվ: «ԲՀԿ-ն խորհրդարանում լինելու է ամենաակտիվվ խմբակցություններից մեկը, եթե ոչ ամենաակտիվը»,- վստահեցրեց Ն. Զոհրաբյանը»,- գրում է «Ժամանակ»-ը:
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ ՀՅԴ-ն այս օրերին լուրջ պատրաստություն է տեսնում` դիմավորելու Պարսկաստանից ու ԱՄՆ-ից Հայաստան ժամանող դաշնակցական ընկերներին, որոնց հետ բազում հարցեր ունեն քննարկելու:
«Հայաստան ժամանող հյուրերի հետ հատկապես առանձին հանդիպումների շարք է ունենալու ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը: Ըստ նույն լուրերի` քննարկումների օրակարգում են լինելու ինչպես առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրությունները, այնպես էլ ՀՀ-ում սպասվող 2013-ի ընտրությունները, որի հետ կապված դաշնակցությունը պետք է շոշափի դրսի ընկերների տրամադրությունները: Դաշնակցականների շրջապատում այս համատեքստում խոսակցություններ են գնում այն առթիվ, որ ՀՅԴ-ում խուճապային տրամադրությունները սկսվել են ԲՀԿ-ի հայտարարությունից անմիջապես հետո, և ըստ ամենայնի, դա է եղել պատճառը, որ Մարգարյանն ու իր թիմը արագ տեմպերով կազմակերպել են սպասվող առաջիկա հանդիպումը, որի ժամանակ անշուշտ վերանայվելու են Դաշնակցության հետագա քայլերն ու գործողությունները` 2013-ին ընդառաջ: Ավելացնենք, որ այս ընթացքում Հրանտ Մարգարյանից առանձին ակտիվ հանդիպումների փուլ է սկսել դաշնակցական Արմեն Ռուստամյանը, որը մոտ օրերս չի բացառվում, որ ԼՂՀ-ում հանդիպում ունենա Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ու ԼՂՀ իշխանությունների հետ»,-գրում է թերթը:
«Չորրորդ ինքնիշխանություն». ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը նախօրեին ՕԵԿ գրասենյակ է կանչել մարզպետ դառնալու ցանկություն ունեցող ՕԵԿ-ակն Իշխան Խաչատրյանին ու նրան մի լավ «կատոկել» գլխից դուրս տված հայտարարությունների համար: Բանն այն է, որ Իշխան Խաչատրյանը, իր տված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով խորհրդարանական րնտրություններին ու ՕԵԿ-ի հավաքած սակավ ձայներին` ասել էր. «Առավելագույն ձայներ հավաքած կուսակցությունները ընտրակաշառք են բաժանել, դրա համար էլ ՕԵԿ 170 հագար անդամների մի մասը այսպես ասած գայթակղվել ու չի քվեարկել ՕԵԿ-ի օգտին»: Ասում են, Արթուր Բաղդասարյանը այն աստիճան է զայրացել Իշխան Խաչատրյանի այս հայտարարության վրսւ, որ նրա երեսին ասել է իր մտքին եկածը. «Հարյուր տարվա քաղաքական գործիչ եմ, բայց ձեզ էսքան ժամանակ չկարողացա սովորեցնել, թե որն է կարևորն ու անկարևորը` բանավոր խոսքի ու հրապարակային ելույթի ժամանակ»: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Խաչատրյանն ամեն կերպ փորձել է արդարանալ Բաղդասարյանի մոտ, սակայն նա ոչ մի կերպ չի ցանկացել լսել ՕԵԿ-կանի մեկնաբանությունները` հավելելով. «Ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի: Մուրաբաներից չպրծած, հիմի էլ մեզ 170 հազար ձենն էր պակասում»:
«Հրապարակ». Թերթը գրում է, որ շատերն էին սպասում, թե ինչպես է դասավորվելու ԱԺ այլեւս նախկին նախագահ Սամվել Նիկոյանի ճակատագիրը:
«Հայտնի էր, որ նա չի ցանկանում շարունակել աշխատանքը պառլամենտում: Ի դեպ, պաշտոնավարման վերջին պահին նրան էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչը հետաքրքիր է Հիլարի Քլինթոնի սպասվելիք այցի ֆոնին: Նույն օրը, ըստ լավատեղյակների, Նիկոյանը եղել է նաեւ Սերժ Սարգսյանի մոտ:
Հանդիպման արդյունքներն իրենց ուշացնել չեն տվել. երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանն ասել է, որ Նիկոյանին տեսնում է այլ ոլորտում: Չնայած պնդումներին, թե Նիկոյանը կղեկավարի բնապահպանության նախարարությունը, ՀՀԿ աղբյուրները տեղեկացնում են, որ Արամ Հարությունյանը կմնա իր պաշտոնում, իսկ մասնագիտությամբ ինժեներ Նիկոյանին ըստ ամենայնի կտրվի կամ քաղաքաշինության, կամ կապի եւ տրանսպորտի նախարարի պորտֆելներից մեկը:
Ի դեպ, կապի եւ տրանսպորտի պորտֆելի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է շատերի, այդ թվում եւ այն վերադարձնել ցանկացող ՕԵԿ-ի մոտ»,- գրումէ «Հրապարակը»:
Չի բացառվում, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները շուտով սկսեն մասնակցել Երևանի ավագանու նիստերին:
Ինչպես «ՉԻ»-ին տեղեկացրեցել են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, եթե ավագանու նիստերին մասնակցելու վերջնական որոշում կայացվի, ապա Կոնգրեսի կողմից նիստերին կմասնակցեն ոչ թե քաղաքական հայտնի դեմքերն ու գործիչները, այլ հիմնականում այն երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել Երևանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի համամասնական ցուցակում»:
«Առավոտ».Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Անցած շաբաթ հրապարակված ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի զեկույցը` Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, բավականին կոշտ էր և գրեթե չէր պարունակում մեր իշխանություններին քաջալերող «ավանսներ»: Բնականաբար, դա եվրոպացիների միասնական դիրքորոշումն է` ոչ միայն Հայաստանի այլև ընդհանրապես մեզ նման երկրների նկատմամբ չտալ որակումներ «ազատ», «ոչ ազատ», «արդար» «ոչ արդար», այլ ներկայացնել բոլոր թերությունները որոնք նկատել են դիտորդները, կամ որոնց մասին ահազանգել են ընդդիմադիրները: Շատ հնարավոր է, որ այդ զեկույցը դուր չգա ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը: Վերջինս, հավանաբար, կցանկանար, որ եվրոպական կառույցները հայտարարեին, որ նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Իսկ իշխանությունն ուզում է, որ այդ զեկույցներում ավելի ցայտուն արտացոլվեին այն դրական տեղաշարժերը որոնք իսկապես նկատվել են նախորդ խորհրդարանական և, առավել ևս, նախագահական ընտրությունների հետ համեմատած: Բայց եվրոպացիների այս դիրքորոշումը, կարծում եմ, ի վերջո օգտակար է մեր պետությանը, քանի որ պարտադրում է բոլոր քաղաքական ուժերին կենտրոնանալ երկու կարևորագույն խնդիրների վրա, որոնք են` ա/ ընտրացուցակները, և բ/ ընտրողների վրա ճնշումները: Հենց այդ երկու կետերն են նշված ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի զեկույցում` որպես առանցքային:
Առաջին խնդրի լուծման ճանապարհները կարելի է պատկերացնել` ի վերջո, նաև դրա համար են այն գումարման Ազգային ժողովում հավաքվել այդքան մեծ թվով խելացի և արդար ընտրություններով շահագրգռված գործիչներ, որպեսզի միասին խելք խելքի տան և մշակեն ցուցակները մաքրելու արդյունավետ մեխանիզմներ: Չեմ կարծում, որ այս հարցում իշխանությունը, տվյալ դեպքում` ոստիկանությունը ընդառաջ չգնա ընդդիմադիր և ոչ այնքան ընդդիմադիր պատգամավորների ցանկություններին:
Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա այստեղ ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ է հնարավոր անել, եթե չլինի քաղաքական կամք: Որովհետեւ ինքնին «ճնշումներ» հասկացությունը հստակ չէ: Եթե, ենթադրենք, դասղեկը ծնողական ժողովի ժամանակ կոչ է անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին, դա, անշուշտ, ճնշում է, որովհետև երեխաները և, հետևաբար, նաև ծնողները կախում ունեն դասղեկից: Ընդհանրապես, պետական հիմնարկների ղեկավարները, ինչպես նաև շատ դեպքերում` մասնավոր ընկերությունների սեփականատերերը կախման մեջ են ուժային, հարկային, մաքսային և այլ նման կառույցներից, և այս դեպքում անհնար է տարբերակել, թե որն է բացահայտ ճնշումը, որը` ընկերական հորդորը, իսկ որը` պարզապես գործնական շահերի համադրումը: Իսկ երբ ընդդիմադիրն ասում է` նա, ով մեզ հետ չէ, տականք է, նա, ով չի պահանջում նախագահի անհապաղ հրաժարականը և արտահերթ ընտրություններ, նա ծախված է իշխանություններին, եթե դու ինձ չմիանաս, ես քեզ կոչնչացնեմ, դա կարելի՞ է ճնշում համարել:
Ի դեպ, ի՞նչ եղավ անհապաղ հրաժարականի, իմպիչմենտի և արտահերթ ընտրությունների հարցը: Դա շարունակո՞ւմ է մնալ որպես «չծախված լինելու» թեստ: Թե՞ կարելի է, այնուամենայնիվ, 9 ամիս սպասել»:
«Հայկական ժամանակ». Այս օրերին քաղաքական կուլիսներում չեն բացառում, որ խորհրդարանական մի քանի ուժեր փորձեն տապալել նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը: Ինչպես հայտնի է, ըստ Սահմանադրության, մայիսի 31-ին գործող կառավարությունը պետք է հրաժարական տա, որից հետո 10 օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, պետք է նոր վարչապետ նշանակի, 20 օրվա ընթացքում պետք է ձևավորվի նոր կառավարություն, որն էլ իր ծրագիրը պետք է ներկայացնի նոր խորհրդարանի հաստատմանը: Նախօրեին թերթի թղթակիցը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Սինասյանին հարցրել է` հնարավո՞ր է, որ այդ օրը անակնկալներ լինեն: «Դժվար է ասել, նախ պետք է տեսնել` ինչ կառավարություն է լինելու, ինչ ծրագիր է բերելու: Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող բացառել այդ հարցի շրջանակներում, քանի որ ոչ կառավարությունն ենք մենք ձևավորողը, ոչ էլ, ըստ էության, վստահություն հայտնողը»,- ասել է Մինասյանը: Իսկ եթե վարչապետ մնա Տիգրան Սարգսյանը, ինչպես պնդում են ՀՀԿ կուլիսներում, իսկ կառավարության կազմն էլ էական փոփոխությունների չենթարկվի, օրինակ, ՀՅԴ-ն «կողմ» կքվեարկի՞ այդ կառավարության ծրագրին` հարցրել է թերթի թղթակիցը: «Դժվար է ասել, այս պահի դրությամբ որևէ նման բան չենք կարող ասել, մի բան պարզ է, որ եթե կառավարությունը նույն վարքագիծն է պահելու, արդեն ակնհայտ է, որ մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ դեմ ենք նման վարքագծին և նման կազմին»,-պատասխանել է Արծվիկ Մինասյանը: Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն էլ, ԲՀԿ-ն էլ, Հայ ազգային Կոնգրեսն էլ հավանության չարժանացնեն այդ ծրագիրը և փորձեն տապալել դրա ընդունումը: «Եկեք չշտապենք, պետք է մանրամասն քննարկենք, որպեսզի կարողանանք վերջնական դիրքորոշում ձևավորել ովքեր են կողմ լինելու, ովքեր են դեմ լինելու»,- պատասխանել է դաշնակցական պատգամավորը:
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԲՀԿ մարզպետ Սերգեյ Բագրատյանն ուշի ուշով սպասում է ՀՀԿ-ի, այն է` Սերժ Սարգսյանի փոքրիկ ազդանշանին` դուրս գալու ԲՀԿ-ից և անդամագրվելու ՀՀԿ-ին, պահելով մարզպետի պաշտոնը: Նեղ-հարազատ միջավայրում նա ասել է. ես ի~նչ ԲՀԿ-ական, ես նախագահի մարդն եմ: ԲՀԿ-ական մարզպետը, հիշենք, պաշտպանության նախարարությանը վառելիք մատակարարողներից մեկն է, ունի նաև այլ բիզնեսներ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.