29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթը գրում է, որ Վաշինգթոնում գտնվող իր թղթակիցը, որն ակտիվ շփումներ ունի ԱՄՆ պաշտոնյաների, հասարակական գործիչների եւ պաշտոնյաների հետ, կարողացել է պարզել, որ առաջիկայում չի բացառվում, որ Wikileaks-ը Հայաստանի քաղաքական կյանքին առնչվող նոր փաստաթղթեր բացահայտի:
«Դրանք վերաբերելու են Հայաստանի առանձին պաշտոյաների, օլիգարխների եւ ընդդիմադիրների` ամերիկացի պաշտոնյաների հետ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ մասնավոր հանդիպումներին եւ զրույցներին: Նախագահական ընտրություններից առաջ նախանշված այս բացահայտումը կարող է էական ազդեցություն գործել ՀՀ ներքաղաքական դաշտի վրա»,- գրում է «Ժամանակը»:
Քաղաքաշինության նախարարի պաշտոնի նկատմամբ հավակնություններ է դրսևորում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահի տեղակալ Ալեքսանդր Կարապետյանը, ով մի քանի ամիս առաջ նշանակվել էր քաղաքաշինության նախարարի տեղակալ: ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը փորձել է Կարապետյանի համար բարեխոսել նախագահի մոտ, բայց կարծես թե անարդյունք:
Այս մասին գրում է Հրապարակ օրաթերթը:
Գեղարքունիքի մարզպետի նշանակման հարցը այս օրերին ՀՀԿ-ում դարձել է, ոչ ավել, ոչ պակաս, հայոց հարց: Թերթը նշում է, որ դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործադիրում հաստատվելու համար այս մարզում ՀՀԿ-ի համար առավելագույն ցուցանիշներ ապահովելու համար ակտիվորեն պայքարում էին ՀՀԿ-ականներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Ռուդիկ Ղուկասյանը` Ուդոն: Իսկ իշխանությունները այդ ընթացքում հույսով էին արել երկուսին էլ` ասելով, որ նրանք իրենց տեղը կունենան գործադիրում: Հիմա եկել է վճռական պահը, և ՀՀԿ-ն պետք է ընտրություն կատարի իր կուսակիցների միջև:
«ՉԻ» տեղեկություններով, ՀՀԿ-ի երիտասարդ թևը, որոնցից շատերին, ասում են, Ռաֆիկ Գրիգորյանը ծննդյան առիթներով բրենդային փողկապներ է նվիրում, այս պաշտոնին ուզում է տեսնել հենց նրան` պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանին, իսկ հնաբնակները ավելի շատ հակված են Ուդոյի կողմը: Ըստ տարեց ՀՀԿ-ականների` Ուդոն հին մարդկանցից է, և նրա հետ լեզու գտնելն ու գործ բռնելը շատ ավելի հեշտ կլինի: Թերթը նկատում է, որ երեկ, օրվա առաջին կեսին, ՀՀԿ-ում կրքերը այս առթիվ այն աստիճան էին թեժացել, որ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանն էլ իր հերթին ասել է, որ այդքան խոսակցություններից հետո իրեն ոչ մի բան էլ պետք չէ: Մինչդեռ, ըստ «ՉԻ» տեղեկությունների, նրա մարզպետ նշանակվելու դեպքում, Գրիգորյանի` ՌԴ-ում բնակվող մեծահարուստ եղբայրները լուրջ ներդրումներ էին կատարելու վերը նշված մարզում:
Ճշտելու համար, թե ի՞նչ ծրագրեր են ունեցել Ռ. Գրիգորյանի եղբայրները`պատգամավոր եղբոր առաջխաղացման պարագայում, և թե ի՞նչ է մտածում Գրիգորյանը իր մարզպետ նշանակվելու մասին, թերթը դիմել է ՀՀԿ-ական պատգամավորին, որն էլ պատասխանել են. «Ըտենց բաներ մի արա, տենց խոսակցություններ չկան: Մենք ոնց եղել ենք, եղբայրներս ոնց եղել են, կշարունակեն այդպես էլ մնալ: Իսկ ինչ վերաբերում է մարզպետ նշանակվելուն, ապա տենց խոսակցության չկա, ու ես էլ տենց չեմ ուզում: Մեր կուսակցությունում նման խոսակցություն չի եղել»: Իսկ թե ի՞նչ է պատահել Գրիգորյանին, որ ի չիք դարձան գործադիրում աշխատելու նրա ցանկությունները, վերջինս նկատել է. «Ես ավելի գերադասում եմ օրենսդիրում աշխատել»:
Իսկ թե Գեդարքունիքի մարզպետ նշանակվելու վերաբերյալ ի՞նչ մտորումների մեջ էր մյուս հնարավոր թեկնածու Ռ. Ղուկասյանը, ապա «ՉԻ» հետ զրույցում պարզվել է, որ նա շնորհակալ է պաշտոնից էլ, ՀՀԿ-ից էլ: Ավելին, նախկին չինովնիկը հավելել է. «Ես տենց պաշտոններ շատ եմ տեսել»:
ԲՀԿ-ականներն այս օրերին հայտարարում էին, թե ԱՍՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր այցի ընթացքում հանդիպելու է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նման հանդիպում տեղի ունեցե՞լ է` երեկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի թղթակցի այս հարցին պատասխանել է. «Ոչ կարող եմ հերքել, ոչ հաստատել»: Այսպիսով, ԲՀԿ-ն փորձում է ինտրիգ մտցնել քաղաքական կյանքում: Ի դեպ, երեկ պատկան որևէ մարմնից այս լուրի հաստատում «Հայկական ժամանակ» թերթը չի ստացել:
«Ես հեռու եմ այն մտքից, որ Տիգրան Սարգսյանը իդեալական վարչապետ է, ճիշտ այնպես, ինչպես որ ես իդեալական նախագահ չեմ, և նախարարներն էլ իդեալական չեն: Տիգրան Սարգսյանը պարկեշտ անձնավորություն է և այս տարիների ընթացքում, որպես վարչապետ, հսկայական փորձառություն է ձեռբ բերել, և ապագա գործունեության համար դա շատ կարևոր է»,- «Առավոտի» ունեցած տեղեկություններով` շաբաթ օրը կայացած ՀՀԿ խորհրդի նիստում ասել է ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ներկայացնելով գործող վարչագետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը նրա հետագա պաշտոնավարման համար:
«Չորրորդ ինքնիշխանություն». Բելգիայում գտնվող Տիգրան Սարգսյանը, որը երեկ ելույթ է ունեցել Եվրոպական քաղաքականության հետազոտությունների (CEPS) կենտրոնում, իր ելույթում բացահայտ ստել է: Բանն այն է, որ խոսելով մայիսի 6-ի ընտրությունների մասին, Սարգսյանը ոչ ավել, ոչ պակաս ասել է, թե «մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն իրական առաջընթաց են գրանցել մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում: Եվրոպացի դիտորդների դիտարկումների համաձայն` այս րնտրություններն անկախության հռչակումից ի վեր 20 տարիների ընթացքում Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին»,- հայտարարել է Սարգսյանը: Այստեղ ահա Սարգսյանը բացահայտ սուտ է ասել: Բանն այն է, որ ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել երեք խոշոր միջազգային կառույցների ներկայացուցիչներ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և ԵՄ, և երեքն էլ զգալի թերություններ են նկատել այդ ընտրություններում: ԵՄ-ն հայտարարել է, թե ի գիտություն է ընդունում ընտրությունների արդյունքները և լավ է, որ ընդդիմությունն անցել է ԱԺ, ԺՀՄԻԳ-ը տասնյակ էջերով թերություններ է մատնանշել և հորդորել է դրանք վերացնել, իսկ ընտրությունների վերաբերյալ դեռ գնահատական չի տվել, իսկ ԵԽԽՎ-ն ընդհանրապես կոշտ քննադատության է ենթարկել այս ընտրությունները, այնքան կոշտ, որ նույնիսկ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն է ընկել ցայտնոտի մեջ: «Ու թե ոնց է ստացվել, որ Տիգրան Սարգսյանը նման հայտարարություն է անում Բելգիայում, մնում է միայն կռահել»,- գրում է թերթը:
«Հայկական ժամանակ». Երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա շաբաթվա սկզբին ԱԺ աշխատակազմում բավական հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: Ըստ խորհրդարանի թերթի աղբյուրների, աշխատանքից կազատվեն մի քանի առանցքային պաշտոն զբաղեցնող դեմքեր:
Խոսքը, մասնավորապես, ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար Վրեժ Գասպարյանի մասին է, որին այդ պաշտոնում նշանակել է ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը` ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն, որն այժմ ՀՀ դեսպանն է Արաբական միացյալ Էմիրություններում: Երեկ խորհրդարանի միջանցքներում աշխատակազմի ղեկավարի երկու հավանական թեկնածուի անուններ էին շրջում. Մեկը` կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանն էր, մյուսը` Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, որը բավական մտերիմ է ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Թե նրանցից ով կդառնա ԱԺ աշխատակազմի ղեկավար, հավանաբար հայտնի կդառնա երկուշաբթի: Ըստ ԱԺ թերթի աղբյուրների, աշխատանքից ազատվելու է նաև լրատվության և հասարակայնության վարչության պետ Հրայր Զորյանը:
«ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը` Շախտի Ռուբոն, որը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի խնամին է, ոչ մի կերպ «պրիզնատ» չի գալիս մարգի իշխանություններին, և այս էլ որերորդ դեպքն է մարզային իշխանությունների կազմակերպած կուսակցական հավաքներին չի մասնակցում:
«ՉԻ» տեղեկություններով, օրերս, երբ ՀՀԿ մարգային պատասխանատուները հերթական անգամ ժողով են անցկացրել, որին մասնակցել են Առաքել Մովսիսյանը` Շմայսը, Սեդրակ Սարոյանը, Հրանտ Գրիգորյանր և այլոք, քաղաքապետը կրկին բոյկոտել է հավաքը` այդպես էլ չմասնակցելով ՀՀԿ մարզային օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը: Իսկ այղ հրատապ նիստի առաջնահերթ նպատակներից մեկը եղել է արդեն իսկ համայնքներում նախագահական ընտրությունների պատրաստություն «քաշելը»,քբանի որ Արմավիր քաղաքից սկսած և տարածքի մի քանի այլ գյուղական համայնքներից վերջացրած, ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայների լուրջ կորուստներ է արձանագրել:
«Հրապարակ». Երեկ ոստիկանությունում արտահերթ նիստ է հրավիրվել ճանապարհային ոստիկանության քննական-հաշվառման ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ: Թերթի տեղեկություններով, Վովա Գասպարյանն աննախադեպ դաժան է գտնվել, նիստի ավարտից հետո այս ստորաբաժանման աշխատակիցների զգալի մասը դահլիճը լքել է գործազուրկի կարգավիճակով, իսկ մյուսներն աշխատանքից կազատվեն առաջիկա տասն օրում:
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ կեսօրին ձերբակալել էր ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանին` վարորդական իրավունքի վկայական հատկացնելու դիմաց 150 հազար դրամ կաշառք ստանալու համար: Կեսօրին արդեն ոստիկանապետն արտահերթ նիստ է հրավիրել: Բանն այն է, որ վերջին ամիսներին Գասպարյանը պարբերաբար նիստեր է հրավիրել և նախազգուշացրել, որ կաշառքի դեպքերը շատ խիստ պատժվելու են, չեն խնայելու ոչ մեկին: Չեն ներվելու նաև նրանք, ովքեր այդ մասին իմացել են եւ լռել: Դա է պատճառը, որ ոստիկանապետը երեկ սարսափելի զայրացած է եղել եւ «իրերն իրենց անուններով է կոչել»: Հենց նիստի ժամանակ նա հայտարարել է հաշվառման-քննչական բաժնի մի շարք աշխատակիցների աշխատանքից ազատման մասին` գուժելով, որ մյուսների հրամանները կլինեն առաջիկայում: Չի բացառվում, որ փոխվի նաև ՃՈ պետը: «Դուք ինձ զրկել եք մարդկանց աչքերի մեջ նայելուց, դուք ինձ անձնական վիրավորանք եք հասցրել, ձեր արարքը դիտում եմ որպես դավաճանություն, իսկ ես դավաճաններին չեմ ներում»,-մոտավորապես այսպես է ասել ոստիկանապետը: Ասում են` համազգեստավորները «քրտնած» են լքել դահլիճը` երանի տալով ճաղերի հետևում հայտնված իրենց գործընկերոջը: Վ. Գասպարյանը բաց տեքստով ասել է, որ առաջիկա կադրային հեղափոխությունը լինելու է իրական կադրային ջարդ: Մինչդեռ վերջին օրերին ճանապարհային ոստիկանները ձեռքները շփելով սպասում էին հունիսի 2-ին, երբ ուժի մեջ կմտնեն երթևեկության տուգանքների բազմակի թանկացման մասին որոշումները: Այնպես որ փող աշխատել թերևս չի հաջողվի: Ի դեպ, ոստիկանապետն ակնարկել է, որ նման կաշառքի դեպքերի բացահայտումներ սպասվում են նաև անձնագրայինի ոլորտում:
«Հրապարակ». Երեկ ԱԺ-ում գեներալներ Սանվելն ու Սեյրանը` միմյանցից անբաժան, քայլում, սենյակից սենյակ էին անցնում ու նույնքան անբաժան էլ նստած էին ԱԺ դահլիճում, հետո էլ` ֆոյեում: Ակնհայտ էր` Սեյրան Սարոյանն ինքնակամ պատասխանատվություն էր ստանձնել գեներալ Մանվելին «առաջին օրով» պառլամենտի աշխատանքի նրբություններին ծանոթացնելու գործում: Նրանք բավարար զուսպ բարևեցին իրենց անչափ ջերմ բարևած Վարդան Օսկանյանին` հասկացնելով վերջինիս, որ իրենց «դուրը չի գալիս նրա արածները», ու երկար ժամանակ այդպես «վճռական մենակ նստած» էին ԱԺ սրահում: Հարցին, թե ինչո՞ւ էդպես ղարիբ նստել եք ֆոյեում ու ՀՀԿ-ի հետ չեք, չե՞ն ընդունում ձեզ ՀՀԿ հնաբնակները, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Խո ազգի թշնամի չե՞նք, որ չընդունեն»: Հետո էլ հարկ համարեց տեղեկացնել, որ խիստ պարտաճանաչ գալու-մասնակցելու է ԱԺ բոլոր նիստերին: Բա որ ձանձրանա՞ք, բա որ էնպիսի մտքեր լսեք, որ Ձեզ դուր չգա՞ն: «Որ դուր չեկավ, ուշունց կտամ»,-ասել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.