29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մինչ կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, և հայտնի կդառնա կառավարության կազմը, ՕԵԿ-ում արդեն հաշվարկներ են անում, թե այդ փոփոխություններն ինչպես են անդրադառնալու իրենց վրա: Քննարկվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցը: Սակայն քաղաքաշինության նախարարի հարցն էլ փակված չէ: Քաղշիննախարարի պաշտոնի թեկնածուներ են համարվում ԱԺ պատգամավորներ Խաչիկ Հարությունյանը և Սամվել Թադևոսյանը: Ըստ նախնական հաշվարկների, եթե այս երկուսից մեկը նշանակվի, ապա խորհրդարանական գործունեության հեռանկար կբացվի ՕԵԿ-ի 9-րդ հորիզոնականում գտնվող Նելսոն Զուլոյանի համար: Իսկ սորբոնյան կրթությամբ` 10-րդ համարը զբաղեցնող Դավիթ Կարապետյանի օրենսդրական հեռանկարը դեռ չի կարելի փակված համարել, նրա հարցը կլուծվի, երբ գործադիրում տեղ բացվի ևս մեկ ՕԵԿ-ականի համար: Ի դեպ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստը երեկ հետաձգվել է այն պատճառով, որ դեռևս վերջնականապես որոշված չէ, թե ում ինչ պորտֆել է բաժին ընկնելու: Այսօր կեսօրին նախատեսված է Արթուր Բաղդասարյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որից հետո միայն վերջնականապես կորոշվի, թե ինչ է հասնելու ՕԵԿ-ին:
«Հրապարակ».
Շրջանառվող լուրերի համաձայն, երեկվանից «Ժառանգության» գրասենյակում լուրջ իրարանցում է սկսվել: Դրա պատճառը, ասում են, եղել է «Ժառանգության» բլբուլ Ստյոպա Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի թեժ լեզվակռիվը` կապված ներքաղաքական կյանքում տիրող առկա իրավիճակի ու ներկուսակցական որոշ խնդիրների հետ: Նույն լուրերի համաձայն, Ստյոպան Բախշյանին ասել է, որ ավելի լավ կլինի վերջինս այս ընթացքում հեռուստաէկրաններին, մասնավորապես` «Կենտրոնում» ու «Արմենիայում» քիչ երևա, քանի որ դա ընդհանուր շահերից է բխում: Ավելին, Սաֆարյանը, Բախշյանին անգամ խորհուրդ է տվել եթերներում հյուրընկալվելուց և խոսելուց առաջ «ճշտվել» «Ժառանգության» լիդերների հետ: Քանի որ, ըստ «Ժառանգության» «լիդերի», «այդկերպ գոնե կտեղեկանանք, թե որ ուղղությամբ պետք է տանեք մեր քննադատությունը, և ում ինչ դիրքերից է պետք ուղարկել «մեսիջները»: Սակայն ասում են, որ Բախշյանը Սաֆարյանին իր տեղն է ցույց տվել` ասելով. «Երիտասարդ, դու դեռ պետք է մեծանաս, որ նոր ինձ բան սովորեցնես»:
«Չորրորդ ինքնիշխանություն».
Խորհրդարանում արդեն ավարտվել է պատգամավորների աշխատասենյակների բաշխման գործընթացը, շատերը նաև հասցրել են կահավորել իրենց սենյակները: Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Սաշիկ Սարգսյանի աշխատասենյակը, ինչպես արդեն գրվել է մամուլում, բաժին է հասել գեներալ Մանվել Գրիգորյանին: Երեկ ԱԺ միջանցքներում պատմում էին, որ Սաշիկ Սարգսյանի սենյակը ստանալիս` Սանվել Գրիգորյանը կեսկատակ-կեսլուրշ ասել է` Ղարաբաղը գրավեցինք, Սաշիկի սենյակն ինչ է, որ չգրավենք: Ի դեպ, Մանվել Գրիգորյանն էլ է հասցրել կահավորել իր սենյակը: ԱԺ աշխատակիցների ուշադրությունից չի վրիպել, որ նա իր աշխատասենյակ է բերել սև գույնի սառնարան: Ասում են` երևի օբսիդիանից է: Մանվել Գրիգորյանը, ինչպես հայտնի է, ընդգրկվել է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովում: Այս հանձնաժողովում է ընդգրկվել նաև Գագիկ Ջհանգիրյանը: Գրիգորյանը և Զհանգիրյանը, հիշեցնում է թերթը, քավոր-սանիկ են, բայց Մարտի 1-ից հետո, հասկանալի պատճառով, նրանց ջրերը մի առվով չեն հոսում, և հետաքրքիր է, թե ինչպես են հարաբերվելու այդ հանձնաժողովում և ընդհանրապես` խորհրդարանում: Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովում են ընդգրկված նաև գեներալ Սեյրան Սարոյանը, Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, Ռուստամ Գասպարյանը, Կարո Կարապետյանը, Ռուբեն Գևորգյանը, Առաքել Մովսիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը: Թերթը նկատում է, որ այս հանձնաժողովի կազմը բավականին խայտաբղետ է:
«Հայկական ժամանակ».
«ՉԻ» տեղեկությունների համաձայն` տևական ժամանակ է, ինչ խուլ հակասությունների մեջ են «Զանգեգուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ում 12,5-ական բաժնետոմսեր ունեցող «Զանգեգուր Մայնինգ» և «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշրն» ընկերությունները: Նշված ընկերությունների «փայատերեր» Կարեն Կարապետյանի և Մաքսիմ Հակոբյանի միջև տարաձայնություններ են աոաջացել հիմնականում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնի վրա` կապված մոլիբդենի արտադրության ու վաճաոքի ցուցանիշների հետ: Ասում են, երկու գործարարների շահերը բախվել են նաև արտահանման ծավալների շուրջ, որոնց արտադրանքի 80 տոկոսը արտահանվում է Եվրոպա, իսկ 20 տոկոսը` Ասիա: Ի դեպ` «Արմենիա Փրոդաքշրնի» տնօրեն Կարեն Կարապետյանը, որը նախկինում իրավապահ համակարգում է աշխատել, շատ ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Եվ պատահական չէ, որ այս կազմակերպությունում վարչապետի ազգականներից մեկը շատ լուրջ պաշտոն է զբաղեցնում: Դե իսկ ահա Մաքսիմ Հակոբյանի ունեցած կապերի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ հարց է, թե նա ում հետ «լավ» չէ, բացի Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Ինչևէ, երկու գործարարների միջև ստեղծված լարվածության շուրջ «ՉԻ»-ին հաջողվել է մեկնաբանություն ստանալ միայն Կարեն Կարապետյանից, որն էլ թերթի հարցին ի պատասխան արձագանքել է. «Վայ, չէ, չէ, ի՞նչ տարաձայնություն, ինչ բան, տենց բան չկա: Ախր, էտ որտեղից են տենց բաները գալիս ձեզ հասնում, տենց բաներ մի արեք, մի գրեք, մեզ խայտառակ մի արեք»:
ՀՀ Աժ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր կայքում պատասխանել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին հարցին եւ ներկայացրել խնդրի առնչությամբ իր կարծիքը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը վստահաբար չի կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է ԱԱԾ-ն հետաքրքրվում Օսկանյանով, բայց կարծում է, որ նրանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008-ի Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննող քննչական խումբը:
«Համոզված եմ, պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ եւ հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, եւ վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»,- ասել է Փաշինյանը»,- գրոմ է «Հայկական ժամանակը»:
«Առավոտը» ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվել է՝ ճի՞շտ է, որ այսպես ասած «գոլդ» կաբինետները ՀՀԿ-ականներն իրենց են վերցրել, նրանց թողել են վատերը, փոքրերը:
«Պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ամեն մարդու պիտի հասնի այն, ինչ ինքը ամենաշատը փայփայում է: Ես երջանիկ եմ, եթե իրենք երջանկանում են իրենց գոլդ համարներով: Հա, նորմալ է, մենք երջանկության այլ աղբյուրներ ունենք՝ արդարությունը, ազատությունը, հոգեւոր արժեքները, սերը»:
Պարոն Զուրաբյանը չարձագանքեց այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանին էլ է հասել այդ գոլդ կաբինետներից, ասում են՝ Տիգրան Արզաքանցյանի սենյակն է վերցրել:
Նախկին խորհրդարաններում պարբերաբար ձեռնամարտի տեսարանների ենք ականատես եղել: Հարցին՝ հաշվի առնելով, թե ուժեղ տղերք կան, կռված տղերք կան, բախումների պատրա՞ստ եք՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես կարատե պարապել եմ»: ՀԱԿ համակարգողը նաեւ ասաց, որ իրենց խմբակցությանը դեռ մեքենա չեն տրամադրել»:
«Առավոտ».
Երեկ ԱԱԾ հաղորդագրության կապակցությամբ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է. «Դա միանշանակ քաղաքական պատվեր է, և ուզում եմ ասել հետևյալը` «փողերի լվացում — Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել: Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումն ինձ և «Սիվիլիթասին» նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար»: Սիայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»: Ի դեպ, երեկ «Հրապարակ» թերթը տեղեկացել է, որ կալանքներ են դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի այլ մերձավորների դրամական հաշիվների վրա:
Հրապարակ.
Պտտվող լուրերի համաձայն, օրերս Մոսկվայում գտնվող հայտնի «Արարատ Հայաթում» իրար ևն հանդիպնլ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր Գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամվելը, և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Հանդիպման ընթացքում երեք տարբեր տրամաչափի մեծահարուստները քննարկել են ՀՀ-ում տիրող ներքաղաքական վիճակը, ինչպես նաև Տավուշի մարգում տեղի ունեցած միջադեպերը: Նրանք նկատել են, որ մինչեւ իրենք էլ մեծ «ոագմախով» չխառնվեն ազգի ու մասնավորապես Արցախի գործերի մեջ, բան դուրս չի գա: Իսկ որ ամենաուշագրավն է եղել այդ զրույցի ընթացքում ՌՄՀ նախագահ Արա Աբրահամյանը ազգի գործերը կարգավորելուց հետո անցել է բիզնես ոլորտին վերաբերող խնդիրներին: ՌՄՀ նախագահը ասել է, որ մտադիր է Մոսկվայում կառուցել «Արարատ Հայաթի» նմանությամբ մի շատ սվելի մեծ շինություն, որն իր գեղեցկությամբ անգամ մեր հակառակորդների աչքը կծակի: Թերթն ավելացնում է նաև, որ ժամանակին Արա Աբրահամյանը մեծ ճիգեր էր գործադրում նախկին ԱԱԾ պետ Կառլոս Պետրոսյանից չնչին գումարներով գնելու «Արարատ Հայաթում» ունեցած իր մասնաբաժինը, սակայն այդ փորձերը ապարդյուն էին անցել:
«Չորրորդ ինքնիշխանություն».
Ըստ մայիսին կայացած ԱՄՆ-ի «Green card»-ի խաղարության արդյունքների, ՀՀ-ում 998 մարդ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք է ստացել: Սակայն, հակառակ շահողների ուրախության` վիճակախաղի արդյունքները չեղյալ են հայտարարվել` համակարգչային ծրագրի հետ կապված խնդրի պատճառով. հայտատուների պատահական ընտրությունը ԱՄՆ օրենսդրության համապատասխան չի իրականացվել: Ընդհանուր առմամբ, աշխարհում շահող էր ճաճաչվել 50 հազար մարդ:
Շրջանառվող լուրերի համաձայն, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Բանն այն է, որ «Արզնիի» սեփականատեր Մարատ Ջանվելյանի ու նրա որդիների հետ կապված հայտնի միջադեպից հետո շատերը Ջանվելյանների հետ հրաժարվում են պայմանագիր կնքել ու նրանց հետ աշխատել: Տեղի բնակիչներից շատերը, ովքեր ժամանակ առ ժամանակ առիթ են ունենում այս ընկերության հետ աոնչվել, այն կարծիքին են, որ ընկերության ղեկավարները առաջնորդվում են ֆեոդալին բնորոշ հոգեբանությամբ` կարծելով, թե բոլորը իրենց համար ստրուկ են: Սրանից բացի, խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «Արզնին» այս տարի չի կարողացել իր ընկերության ներսում համապատասխան ներդրումներ կատարել, քանի որ Մարատ Ջանվելյանը անցյալ տարի իր որդիների «հերոսությունների» համար շատ թանկ է վճարել: Թերթը հիշեցնում է, որ 2011թ. մայիսին Ջանվելյանի տղաները Կոտայքի մարզի Հատիս գյուղում ծեծել էին մի խումբ գյուղացիների` չմոռանալով նաև իրենց մոտ եղած հրազեններով օդ կրակել:
Իսկ թե այսօր ի՞նչ ծավալներով ու ի՞նչ պայմաններում է փորձում «Արզնին» անարատ արտադրանք ապահովել սպառողի համար, որի մասին աջ ու ձախ գովազդում է, թերթը խոստանում է ներկայացնել առաջիկայում:
«Չորրորդ ինքնիշխանություն».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.