29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Շրջանառվող լուրերի համաձայն, նախորդ շաբաթ Արցախում հանդիպել են Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք բավականին երկար զրուցել են ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների շուրջ: Նույն լուրերի համատեքստում, ակտիվ խոսակցություններ են գնում այն մասին, որ Քոչարյանը Արցախի նախագահի հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ այս ընտրությունները պետք է լինեն ամենաժոդովրդավար ընտրությունները Արցախում, և որ բոլոր քաղաքական ուժերն էլ Սահակյանի կողքին կլինեն այնպես, ինչպես որ հարկն է: Դաշնակցությունը` վառ օրինակ: Միևնույն ժամանակ խոսք է գնում այն մասին, որ Սեդրակիչը Բակոյի հետ քննարկել է նաև Արցախում նախատեսված ներդրումային ծրագրերի հարցն ու ակնարկել, որ այս տարի հատկապես ՌԴ-ից ու ԱՄՆ-ից շատ ավելի լուրջ գործարարներ են ոտք դնելու Արցախ:
Այս հանդիպման վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է պարզաբանումներ ստանալ երկու կողմից էլ, որոնք էլ, ըստ էության, ոչ հերքել, ոչ հաստատել են ստացված տեղեկությունը: Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է. «Ես այդ հանդիպման հետ կապված տեղեկություններ չունեմ: Ավելին, մի բանի օր է, ինչ Ռոբերտ Քոչարյանը երկրից դուրս է գտնվում, բայց նրա վերադարձից հետո ես կփորձեմ ճշտել այդ տեղեկությունը»: Դե իսկ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ իր հերթին նկատել է. «Ես չեմ կարող ասել, այս րնթացքում նման հանդիպում եղել է, թե՞ ոչ, բայց մայիսի 9-ին Արցախում տեղի ունեցած միջոցաոումների ժամանակ մի շարք պաշտոնյաների հետ միասին Արցախում էր գտնվում նաև Ռոբերտ Քոչարյանը: Իսկ այդ ընթացքում շատ հնարավոր է, որ նրանք զրույցի բռնված լինեին տարբեր թեմաների շուրջ, բայց պարտադիր չէ, որ այն վերաբերեր գալիք նախագահական ընտրություններին»:
«Չորրորդ ինքնիշխանություն».
Նախօրեի գիշերը «Հարսնաքար» ռեստորանից ՀՀ ՊՆ ԿԿ զինվորական հոսպիտալ են տեղափոխվել նույն հոսպիտալի 2 բժիշկներ` «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը եւ միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը:
Առաջինի վիճակը ծայրահեղ ծանր է, երկրորդինը` կայուն ծանր: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Ոստիկանությունից երեկ մեր թղթակցին պաշտոնապես հայտնել են, որ գործը բացահայտված է, նրանց հարվածել է ռեստորանի անվտանգության աշխատակիցը, որն արդեն ոստիկանության բաժնում ցուցմունք է տվել ու գնացել տուն: Հարցին, թե ինչու չի ձերբակալվել, ոստիկանությունից ասել են, որ քրեական գործն ուղարկվել Է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից, նույն հարցին ի պատասխան, ասել են, որ քրեական գործը դեռ չեն ստացել: Այսպիսով, երկու բժշկի մահվան դուռը հասցրած «ախռաննիկը» ոստիկանությունից երեկ հանգիստ գնացել է տուն: Տեղի ունեցածը ռազմական բժիշկների շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել, ինչը առաջիկայում հնարավոր է` ինչ-որ կերպ արտահայտվի: Դաժանորեն ծեծված բժիշկները մասնագիտական բավական բարձր հեղինակություն են վայելում գործընկերների շրջանում»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Հունիսի 17-ին տեղի կունենա Հայաստանի մորմոնների համագումար-կոնֆերանսը, որին կմասնակցեն ԱՄՆ-ից ժամանած «բարձր դասի» բազմաթիվ մորմոններ:
Վերջիններիս կոնֆերանսը կրկնակի հետաքրքրական է դառնում այս օրերին հայաստանյան ներքաղաքական կյանքում համաշխարհային մորմոնների ղեկավար Ջոն Հանթսմանի նվիրատվությունների եւ Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:
«Հրապարակ».
Եվ այսպես, ՀՀԿ-ի ծանր ու երկարատև լռությունից հետո վերջապես հայտնի դարձավ Հայաստանի, այսպես ասած, նոր կառավարության կազմը, որն ըստ էության վատ մոռացված հինն է: Կառավարության կազմի ՀՀԿ-ական հատվածում կա երեք նոր դեմք՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան և կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյան: Այսպես ասած` նոր կառավարության ամենահիմնական հատկանիշը, թերևս, լինելու է այն, որ այդ կառավարությունը ժամանակավոր կառավարություն է, որը տևելու է մինչև նախագահական ընտրություններ: Ավելին` անգամ չի էլ բացառվում, որ մինչև ընտրություններ էլ լինեն նախարարների փոփոխություններ, իհարկե` հիմնականում քարոզչական տրամաբանության շրջանակում, երբ հարկ կլինի քավության նոխազների միջոցով Սերժ Սարգսյանի համար որոշակի ֆոն ապահովել:
Ընդհանուր առմամբ, կառավարության նոր կազմը կարծես թե խորհրդարանական ընտրությունների տրամաբանության մեջ է և եթե ընտրություններում էլ Սերժ Սարգսյանը փորձել էր քաղաքական դաշտի սպեկտրով հնարավորինս տեղավորել բոլորին, որպեսզի ոչ մի դժգոհություն չմնա, նույն կերպ էլ ՀՀԿ սպեկտրով է Սարգսյանը փորձել տեղավորել բոլորին, կրկին դժգոհություններից խուսափելու համար: Այսպիսով, նոր կառավարության կազմով ամփոփելով, այսպես ասած, խորհրդարանական ընտրությունն ու դե ֆակտո լիովին մտնելով նախագահական ընտրության ծիր` կարող ենք եզրակացնել, որ առաջիկա մի քանի ամիսները Հայաստանի համար, ըստ էության, լինելու են ժամանակավոր ամիսներ, միջանկյալ ամիսներ: Պարզ է մի բան, որ այդ ամիսների ընթացքում պետք չէ սպասել համակարգային որևէ փոփոխություն: Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը վկայեց, որ փոփոխությունները հետաձգվում են առնվազն մինչև նախագահական, իսկ դրանից հետո էլ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե իշխանության որ սեգմենտը ինչպես կօգտագործի միջանկյալ ժամանակահատվածը և ում դիրքերն ավելի կամրանան այդ ընթացքում:
Ակնհայտ է մի բան, որ այս միջանկյալ ժամանակահատվածում Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, որպես պետություն և որպես հասարակություն, էլ ավելի են խորանալու, քանի որ, ըստ էության, անփոփոխ կառավարությունն ի զորու չի լինելու դրանք լուծել, առավել ևս միջանկյալ, ժամանակավոր հոգեբանության պայմաններում: Իսկ այդ պարագայում, կառավարության էական փոփոխությունը և լրիվ այլ որակի գործադիր մարմին ձևավորելը Հայաստանի համար կդառնա արդեն ազգային անվտանգության խնդիր, և չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը խնդիրը սրում է հենց միտումնավոր, հասկանալով, որ այլ՝ ավելի հանգիստ պայմաններում այն լուծելու հնարավորություն գրեթե չունի: Բայց այստեղ, իհարկե, շարունակում է բաց մնալ գլխավոր հարցը՝ իսկ այդ հարցը լուծելու ցանկություն Սերժ Սարգսյանն ունի՞, թե՞ ոչ:
Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը նոր կառավարությունում նախարարի պորտֆել չի ստանա և կմնա Աժ-ում` որպես շարքային պատգամավոր: Այս մասին հայտնի դարձավ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո:
Դեռ պատգամավորի մանդատը ստանալու օրը ԿԸՀ-ում Նիկոյանը ասել էր, թե հնարավոր է` կառավարությունում պաշտոն զբաղեցնի: «Միգուցե գործադիրում լինեմ, բայց կոնկրետ որ նախարարությունում…»,- ասել էր նա` չորոշւսկիացնելով, թե որ նախարարություն են գործուղելու իրեն: Այս ընթացքում ՀՀԿ շրջանակներից արտահոսք եղավ, որ նա, հավանաբար, բնապահպանության նախարար կնշանակվի: Հետո խոսվում էր, թե կարող է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կամ էլ քաղաքաշինության նախարար դառնա: Համենայնդեպս, մինչև երեկ ՀՀԿ-ականները վստահ էին, որ Նիկոյանը նախարար է դառնալու: Երեկ, երբ հայտնի դարձավ, որ չի դառնալու, բոլորի առաջին արձագանքը սա էր. «Քցեցին»: Երեկ ՀՀԿ գործադիրի նիստում որոշվել է ապագա ՀՀ կառավարության կազմը: Սպասվում է, որ այսօր Սերժ Սարգսյանը նրանց նշանակման հրամանագրերը կստորագրի:
«Հայկական ժամանակ».
Մոտ 15 տարի հետո Հայաստանում տղամարդիկ մեծ դժվարությամբ կկարողանան կին գտնել` կամ ավելի ուշ կամուսնանան, կամ էլ` այն տղամարդիկ, որոնք ավելի ցածր կրթական մակարդակ և վատ սոցիալական վիճակում կլինեն, ընդհանրապես չեն ամուսնանա, ուստի ընտանիքների թիվը մեր երկրում խիստ կնվազի: Սրա պատճառն այն է, որ 15 տարի հետո կնոջ դեֆիցիտ է լինելու, քանի որ ծնողներն այսօր աղջիկ երեխաների ծնունդը, կարելի է ասել, զանգվածաբար կանխում են: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արդյունքում Հայաստանում տարեկան 1400 աղջիկ երեխաներին աբորտ են անում: Այս տվյալներն են արձանագրել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Սեռական և վերարտադրոդական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունները, որոնք իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության, վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ համատեղ: Հետազոտության տվյալներով` Հայաստանում տղա երեխաների ծնունդը 15%-ով գերազանցում է. ներկայումս 118-120 նորածին տղային բաժին է ընկնում 100 աղջիկ:
«Առավոտ».
Շրջանառվող լուրերի համաձայն, օրերս բավականին հայտնի խաղատներից մեկում բավականին լուրջ գումար է տանուլ տվել Աժ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը: Ի դեպ, նույն լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ այս վերջին ժամանակահատվածում Գրիշին բիզնես գործերի մեջ օգնում են նաև ՌԴ-ում բնակվող նրա ընկերները, որոնք պատգամավոր «ախպորը» ինչով կարողանում են` հասնում են: Իսկ թե արդյո՞ք գումարներ ք տանուլ տվել Մարգարյանր, թե ոչ, և ընդհանրապես` ո՞րն է պատճառը, որ նրա գործերը այդքան վատ վիճակում են գտնվում, «ՉԻ»-ն փորձել է այս ամենի վերաբերյալ ստանալ նաև պատգամավորի մեկնաբանաթյունր, որն էլ սաստիկ նյարդայնացած պատասխանել է. «Չհասկացա, էս ի՞նչ հարցեր եք տալիս պատգամավոր մարդուն: Այ քեզի բան: Ես կազինոյից էնքան հեռու եմ, ինչքան որ դու: Էս կարող ա տեղը չեք բերում, թե պատգամավորի գործը ո՞րն ա: Ախր, տենց բաներ մի արեք, մենք էլ մարդ ենք ու կարանք հունից դուրս գանք, չէ՞»: Առայժմ չենք կարող հստակ ասել, թե ո՞րն է Բելաջիոյի Գրիշի «գործը», բայց առաջիկայում խոստանում ենք ներկայացնել, թե մինչև օրս պատգամավորական ինչպիսի փառահեղ գործունեությամբ է աչքի ընկել իրեն պատգամավորի տեղ դրած գործարարը: Այվազյան Վարդանը լիներ` կասեր. «Տո լավ եմ արել, գնացել եմ: Ես, իմ փողերը, ինչ ուզեմ` կանեմ»- ոնց որ ասել էր սրանից մի քանի ամիս առաջ:
«Օրինաց երկիր» կուսակցությունն ԱԺ ընտրությունների շրջանում մարդկանց պլաստիկ քարտեր է բաժանել, որոնք, սակայն, հնարավոր չէ օգտագործել: Այդ քարտերով «Երևան» բժշկական կենտրոնում նրանք պետք է սպասարկվեին 20 տոկոս զեղչով:
Քարտերը վերցնողները, փաստորեն, քվեարկել են ՕԵԿ-ի օգտին, իսկ ահա բժշկական կենտրոնում նրանց մերժում են` ասելով, թե իրենց հետ ոչ ոք համապատասխան պայմանագիր չի կնքել: ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանն էլ թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, թե ինքը տեղյակ չէ ոչ մի քարտից ու «Հայասի»-ից, չնայած այդ «Հայասին» տեղավորված է նույն ՕԵԿ-ի շենքում, լոգոտիպն էլ շատ նման է ՕԵԿ-ի զինանշանին: «Հայասի» անունով բարեգործական հիմնադրամի մասին նշված է ընտրողներին բաժանված քարտի վրա: Ի դեպ, ՕԵԿ պաշտոնական կայքում այսպիսի կարգախոսների կարելի է հանդիպել. «Միասին կառուցենք օրենքի Հայաստան», «Վստահեք, որ կառուցենք օրենքի երկիր»: Ու փաստորեն, սրանք են այս կուսակցության պատկերացրած օրենքն ու օրինականությունը: Երևակայեք` ինչպիսի օրենքի Հայաստան էր սարքելու մեր երկիրը, եթե մի քիչ ավելի մեծ հնարավորություններ ունենար:
«Հայկական ժամանակ».
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «CNN-ը մի նախագիծ ունի, որի ընթացքում պարբերաբար ցուցադրվում են Աֆղանստանի, Պակիստանի և այլ ասիական երկրների մանկահասակ կանայք, որոնք դարձել են իրենց ամուսինների խոշտանգումների զոհը: Այդ աղջիկներից մեկի անասուն [ուրիշ բառ չունեմ] ամուսինը ոչ ավելի, ոչ պակաս` կտրել էր նրա քիթը: Հիմա խոշտանգման զոհի հետ աշխատում են հոգեբանները, նրան սպասում է բարդ վիրահատություն: Ժամանակ առ ժամանակ Հայաստանում էլ ենք լսում նման սադիզմի դրսևորումների մասին, բայց հաճախ ոճրագործի դերում հանդես են գալիս ոչ թե ամուսինները, այլ սկեսուրները: Հավանաբար, դա մեր ազգային յուրահատկությունն է. հենց կինն է կնոջ նկատմամբ դաժանություն դրսևորում` որդու կամային թույլ հատկությունների ֆոնի վրա: Նման մի դեպբ էր երեկ քննվում Արարատի և Վայոց Ձորի դատարանում: Ընդհանուր սկզբունքը, բնականաբար, նույնն է թե Հայաստանում, թե Աֆղանստանում` քո լավ օրերը պրծան, ընկել ես, պիտի քաշես, ծպտուն չհանես, թե չէ` խայտառակ կլինես և այլն: Այդ հոգեբանությունը հատուկ է արևելյան թերզարգացած հասարակություններին: Լավ է, որ այս դեպքում Մարիամն իր մեջ ուժ է գտել գործը դատարան հասցնելու: Իսկ քանի՜սն են լուռումունջ տանում բռնությունները:
Ինչի մասին է երազում ստրուկը: Նա երագում է ոչ թե ազատության, այլ ստրուկ ունենալու մասին: Նույն տրամաբանությամբ հարսը, որպես կանոն, մտածում է` «այ, մեծանա իմ տղան, ամուսնանա, տուն բերի մի աղջկա, ու ես իմ այսօրվա բոլոր նվաստացումների տեղը կհանեմ»: Դա նաև մեր հարմարվողականության դրսևորումներից մեկն է. տեսնելով անօրինականությունը, անարդարությունը` մենբ սովորաբար մտածում ենբ ոչ թե ընդվզելու, այլ խաղաղ ապրելու և այդ անարդարությունից օգտվելու մասին: Սեփական արժանապատվությունը պաշտպանելը շատ ավելի դժվար է, բան կուլ տալով վիրավորանքը` սկսել վիրավորել ուրիշին: Ճիշտ նույն ձևով` խաբվելուց հետո մարդիկ ձգտում են իրենց հերթին ուրիշին խաբել, կաշառք տալուց ցանկանում են կաշառք վերցնել և այլն: Անբարոյականությունն ու կամայականությունն այսպիսով մտնում են «շրջապտույտի» մեջ: Հենց այդ պատճառով էլ` երբ ասում են, թե նման սկեսուրներին կամ ամուսիններին պետք է վառել, կախել և այլն, ես կարծում եմ` դա սխալ է. նրանց պետք է դատել և մեկուսացնել հասարակությունից:
Կա, սակայն, մի տարբերություն մեր և Աֆղանստանի միջև` այնտեղ աղջիկներին ամուսնացնում են առանց հարցնելու` ուզում են, թե չեն ուզում: Հայաստանում աղջիկների մեծ մասը «կամավոր» է գնում ստրկության: Այստեղից էլ խորհուրդ, սիրելի աղջիկներ, եթե հանդիպում եբ տղայի հետ և մտադիր եք նրա հետ ամուսնանալ, մի շտապեք: Սկզբում խորապես ուսումնասիրեք ձեր ապագա սկեսրոջը: Եթե որևէ կասկածելի բան գտնեք, մի ամուսնացեք: Որբան էլ այդ տղային սիրեք»:
«Առավոտ».
Մոտ օրերս գործնական այցով պատրաստվում է Հնդկաստան մեկնել ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Բանից պարզվում է` ՀՀ-ում ընդամենը մեկ երկաթի հանք ունեցող Այվագյանը ձեռնամուխ է եղել հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ մտցնել նաև հնդիկ բարեկամների միջոցով: Խորհրդարանականների շրջանում տարածված լուրերի համաձայն` բիզնես դաշտում առավելագույն ճարպկություն ցուցաբերած սույն պատգամավորը հաջողեցրել է Հնդկաստանում շփումների մեջ մտնել տեղի խոշորագույն մեծահարուստների հետ, որոնք պատրաստակամություն են հայտհել հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ-ում մեծ գումարներ ներդնելու: Սակայն այս խոսակցությունների համատեքստում Այվազյանի գործերին քիչ թե շատ տեղյակ շրջանակները նշում են նաև, որ Այվազյանը դեռևս դանդաղում է իր նախկին պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերելու, քանի որ այդ առթիվ նա իր պատճառներն ունի:
Բանն այն է, որ Այվազյանը նախ սպասում է ՀՀ կառավարության վերջնական կագմի ձևավորմանը, երկրորդ` Այվազյանի հեռահար ծրագրերր շատ ավելի հարթ կարող էին ընթանալ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում: Թեև, չի բացառվում, որ Այվազյանը իրեն ձեռնտու պայմաններով կկարողանա ընդհահուր հայտարարի գալ նաև ներկայիս կառավարության հետ:
«Չորրորդ ինքնիշխանություն».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.