29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մոտ երկու ամիս առաջ պատիվ ունեցա ծանոթանալու ռուս նշանավոր գրող Վիկտոր Երոֆեևի հետ: Խոսք էր գնում մշակութային փոխազդեցությունների մասին, և գրողն ասաց, թե հպարտ Է, որ իր վեպը` «Լավ Ստալինը», թարգմանվել է հայերեն: Բնական է, որ այդ հաճելի փաստը դրդեց ինձ տվյաւ գիրքը կարդալ:
Համակարգչային մեկ էջի սահմաններում հնարավոր չէ վեպը վերաշարադրել` քաղաքականություն չէ, որտեղ կես բառից ամեն ինչ պարզ է: Հենց Երոֆեևի այս գրքում կա այդպիսի միտք, քաղաքականությունն իր էությամբ միանշանակ է` բարեկամներ, թշնամիներ, ժամանակավոր դաշնակիցներ, ժամանակավոր մրցակիցներ և այլն: Մշակույթը շատ ավելի բազմազան է ու բազմաշերտ, և այդ է պատճառը, որ ցանկացած իսկական մշակույթ այս կամ այն չափով մարտահրավեր է ցանկացած քաղաքական համակարգի, ցանկացած ոեժիմի: Վեպն, ի վերջո, մարտահրավերի պատմություն է. այդպիսին էր «Մետրոպոլ» հայտնի գրական ժողովածուն, որով 1979-ին ոուս գրողները ցանկանում էին հակադրվել խորհրդային գրաքննությանը: Սակայն շատ ավելի կարևոր է, որ այդպիսին էր նաև գրողի հայրը, որն ազնվորեն ծառայում էր խորհրդային պետությանը, հավատում էր կոմունիզմին և «լավ Ստալինին», բայց լինելով դիվանագետ և շփվելով արևմտյան մշակույթի հետ` չէր կարող իր սեփական երկրի համակարգի համար ամբողջությամբ «յուրային» լինել: Իսկ գրքի գլխավոր գաղափարը, իմ կարծիքով, հետևյալն է. ի տարբերություն Լենինի, Տրոցկու, Հիտլերի, որոնք անցել են պատմության գիրկը, Ստալինն անմահ է. մասնավորապես, այն պատճառով, որ ցանկացած ռուս [խորհրդային] «նաչալնիկի» մեջ փոքրիկ «ստալին» է նստած, ցանկացած ոուսաստանցի [խորհրդային] ոստիկան իրեն պատկերացնում է որպես «Գուլագի» պատվիրակ` անկախ այն հանգամանքից, թե լսե՞լ է նա երբևէ ճամբարների այդ ցանցի մասին, թե՞ ոչ: [Գիրքը գրվել է 2004-ին, երբ պուտինյան Ռուսաստանը արդեն «գցել էր իր կամուրջը» դեպի ստալինյան դարաշրջան]: Իսկ այդ ամենի հիմքում ընկած է այն փաստը, որ Ռուսաստանի [նախկին Խորհրդային Միության] բնակչության մեծամասնությունը շարունակում է ապրել «ուժեղ ձեռքի» առասպելով, շարունակում է հավատալ, որ կգա ժողովրդի մի հայր, որն ամեն ինչ կկարգավորի, վստահ են, որ հնարավոր է հակառակ մարդկանց կամքի` «զոռով» երջանկացնել նրանց: Այդ առասպելն ապրում է և փոխանցվում է սերնդեսերունդ` ի հեճուկս ստալինյան չարագործությունների բազմաթիվ սահմռկեցուցիչ բացահայտումների: Ահա թե ինչու ազատական գաղափարներն ու ազատական հասարակական հոսանքները երկրագնդի 1/6-ում դժվարությամբ են ճանապարհ հարթում, պարբերաբար նահանջում են, ծաղրի են ենթարկվում:
Գուցե ես է՞լ իմ հարցում մոլորության մեջ եմ, և ինձ միայն թվում է, թե ես ազատական եմ, իսկ իրականում իմ մեջ նո՞ւյնպես փոքրիկ «ստալին» է նստած:
Առավոտ
Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում, որտեղ եզդիներ են բնակվում, վիճաբանություն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է փոխհրաձգությամբ, արդյունքում եղել են նաև վիրավորներ: Դեպքի վերաբերյալ թերթը փորձել է մանրամասներ պարզել ոստիկանությունից, սակայն այստեղից թերթի թղթակցին հայտնել են, որ փոխհրաձգություն չի եղել: Ըստ ոստիկանության, մի խումբ գյուղացիներ վիճել են: Դեպքից որոշ ժամանակ անց վիճող կողմերից մեկը` 50-55 տարեկան մի տղամարդ, հասել է տուն և ինֆարկտ ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն չի հաջողվել կյանքը փրկել: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանները դեռ չէին պարզել դեպքի մանրամասները:
Հրապարակ
ԱԺ ընտրությունների ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համագյուղացի Սենիկ Ջուլհակյանը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ մեկ քաղաքացիական և մեկ քրեական հայց էր ներկայացրել: Քաղաքացիական «գործով» Ջուլհակյանը Հմայակ Հովհաննիսյանից իրեն վիրավորելու ու խարդախություններով զբաղվելու մեջ մեղադրելու համար պահանջում է երկու միլիոն դրամ` գումարած մեկական միլիոն` փաստաբանական ծառայության համար:
Քրեական հայցով էլ Ջուլհակյանը պնդում է, որ Հովհաննիսյանը միջին ծանրության վնասվածք է պատճառել, ինչը Հովհաննիսյանը կատեգորիկ ժխտում է: Թերթը հիշեցնում է, որ Ջուլհակյանի ու Հովհաննիսյանի միջև խնդիրը ծագել է, երբ Ջուլհակյանը պահանջել է Հովհաննիսյանից ազատել «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության շենքի ներքևի հարկում տեղակայված` Հմայակին պատկանող Քաղաքագետների միության գրասենյակը` պնդելով, որ այն ընկերությանն է պատկանում: Պարոն Ջուլհակյանի ներկայացրած քաղաքացիական հայցով նախնական նիստը օրեր առաջ է տեղի ունեցել: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով` ինքը միջնորդություն է ներկայացրել դատարան` հաշվի առնել, որ իր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, իսկ նման դեպքերում քաղաքացիական հայցերով դատավարությունը կասեցվում է: Գործով հաջորդ դատավարությունը այս ամսվա 31-ին է նշանակված: Պարոն Հովհաննիսյանը համոզված է` Սյունիքի մարզպետի հովանավորյալ Ջուլհակյանը քաղաքագետների միությունը սնանկացնելու ցանկություն ունի. «Սա կազմակերպված քաղաքական հալածանք է, որի նպատակն է սնանկացնել քաղաքագետների միությունը: Ինքը` Սենիկ Ջուլհակյանը, հայտարարում է, որ Սուրիկ Խաչատրյանն իր ընկերն է, այսինքն` փորձ արվեց ինձ զրպարտելով ներկայացնել որպես խուլիգանի ու մարդ ծեծողի… ես փաստերով եմ խոսում»:
Առավոտ
Թեև Հայ ազգային կոնգրեսի պատասխանատու այրերը դեռևս հստակ պատասխան չեն տալիս, թե սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ը սկզբունքորեն բոլոր համայնքներում կառաջադրի թեկնածուներ, թե ոչ, սակայն, թերթի ունեցած տեղեկություններով, Կոնգրեսում, այնուամենայնիվ, բավականին թեժ քննարկում է ընթացել այս հարցի վերաբերյալ: Մասնավորապես, իրավիճակն առավել ռեալ գնահատողները եզրակացրել են, որ դրանք աննպատակ ինքնառաջադրումներ են լինելու, որոնց արդյունքները, այն է` ընտրություններին վաստակած ցածր ձայները, ավելի են հարվածելու ՀԱԿ վարքագծին: Այս խումբն իր մոտեցումը հիմնավորել է հետևյալով, որ այժմ ՀԱԿ-ը թերևս այլընտրանքային ուժ չի համարվում իշխանությանը, և վերջինս էլ հենց այնպես բարեհոգություն չի ցուցաբերի, որ որոշ համայնքներ զիջի ՀԱԿ-ին: Թեպետ հակառակ թևը սկզբունքի հարց է համարել գրեթե բոլոր համայնքներում աշնանը առաջադրել սեփական թեկնածուները, սակայն իրատեսները պնդել են, որ ռեալ չէ, որ ՀԱԿ-ը, բացառությամբ մի քանի գյուղերի, հաջողություն ունենա: Թե Կոնգրեսի վերջնական որոշումն ինչպիսին կլինի այս հարցի վերաբերյալ, պարզ կդառնա առաջիկա ամսվա ընթացքում:
Հրապարակ
Հայաստանի և Խորհրդային Միության 20-րդ դարի պատմությունը ինձ միշտ հետաքրքրել է` նախևառաջ այն պատճառով, որ մեզ՝ հայերիս համար դա նշանակալից ժամանակաշրջան էր, քանի որ մենք նախորդ դարում երեք անգամ փորձել էինք պետություն ստեղծել: Երեք փորձերն էլ` չէի ասի, որ շատ հաջող էին, բայց միևնույն է` ազգը կազմակերպելու ավելի լավ ձևեր, քան պետությունն է, գոյություն չունեն, և դժվար թե որևէ մեկը հերքի, որ մենք նշանակալի հաջողությունների ենք հասել տնտեսության, մշակույթի, գիտության բնագավառներում հենց այդ պետությունների (հենց պետությունների և ոչ միայն Խորհրդային Հայաստանի] պայմաններում:
Իմ կարծիքով` վերաբերմունքը անցյալի նկատմամբ` թե 20 և թե 100 տարվա կտրվածքով, պետք է լինի որքան հնարավոր է բանական, էմոցիաներից զուրկ: Այդպես են վարվում, ասենք, իսպա-նացիները, որոն հավասարապես հարգում են թե Ֆրանկոյի կողմնակիցների և թե դրանց դեմ պայքարողների հիշատակը: Կամ ֆրանսիացիները, որոնք ընդունում են, թե յակոբինական տեռորն իր էությամբ հակամարդկային էր, կասեի նաև` «բոլշևիկյան», բայց միևնույն է` հարգանքի տուրք են մատուցում ֆրանսիական հանրապետության հիմնադիրներին:
Ճիշտ նույն ձևով պետք է գնահատել մարդկանց վարքը, ասենք, ստալինյան ռեպրեսիաների ժամանակ: Մատնագրեր [«դանոսներ») ստորագրել են ոչ միայն վերջացած սրիկաներն ու, ոչնչությունները, այլև արվեստի, գիտության նշանավոր գործիչները, որոնք իրենց բնագավառում հասել էին համաշխարհային բարձունքների: Պե՞տք է արդյոք հրապարակել այդ մարդկանց և նրանց զոհերի անունները, նրանց գրած մատնագրերը: Ես դրան կտրականապես. դեմ եմ, ինչպես դեմ եմ «լյուստրացիաներին», «կագեբեի» արխիվները բացելուն` ինչ համար անիմաստ թշնամացնենք այդ մարդկանց թոռներին ու ծոռներին: Նման ձևով` անիմաստ եմ համարում այսօր մանրամասն քննել, թե ով ինչ է արել քոչարյանական ռեժիմի ժամանակ, որը, ի տարբերություն դրան նախորդող և հաջորդող ավտորիտարիզմի, դրսևորում էր ակնհայտ բռնապետական միտումներ և այդ առումով մոտ էր ստալինյանին: Ինչպես էին իրենց դրսևորել, ասենք, զինդատախազ, իսկ այնուհետև` գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը կամ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ կարևոր է այքանով, որքանով նրանք այսօր էլ ընդդիմության շարքերում առանցքային դեր են խաղում, և պետք է հասկանալ՝ պետությանը օգուտ կբերի՞, եթե նրանք, իշխանության գալուց հետո, պաշտոնավարին այնպես, ինչպես որ դա նախկինում էին անում: Բայց թե ինչպես էր քվեարկում Քոչարյանի ժամանակ ՀՀՇ ներկայիս նախագահ Արամ Մանուկյանը` դա մասնավոր, իր խղճին վերաբերող հարց է, որովհետև ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության շարքերում նա որոշում ընդունող չէր և երբեք այդպիսին չի լինի: Այդ հարցը լույս աշխարհ բերելը, բացի անձնականից, ոչ մի հարց չի լուծում:
Այս դեպքում անիմաստ է անցյալը փորփրելը և հավելյալ թշնամանք առաջացնելը:
Առավոտ
Վարդան Ղուկասյանին ահավոր զայրացրած Գյումրիի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի թեկնածությունը, ըստ լավատեղյակների, առաջադրել է մարզպետ Գիզիրյանը` Հովիկ Աբրահամյանի «ադաբրյամսով»: ՀՀԿ-ում մտավախություն կար, որ Վարդանիկը ոչ միայն չի օգնի, ավելին` բացահայտ ու քողարկված կխանգարի ՀՀԿ-ից պաշտպանվող Սամվել Բալասանյանին քաղաքապետ դարձնելու գործընթացին: Այսօր քաղաքական շրջանակները քննարկում են` օգնելո՞ւ է արդյոք Գիզիրյանը Բալասանյանին, ում մասին իր մարզպետ նշանակվելու պահին, Վարդան Ղուկասյանի ներկայությամբ, Գյումրիում տեղակայված ռուս սահմանապահ զորքերի համար կառուցված եկեղեցում հարցին ի պատասխան` Գյումրիում մեծ է Սամվել Բալասանյանի ազդեցությունը, կարողանալո՞ւ եք չեզոքացնել այն, Գիզիրյանը ոստիկանությունից իր հետ բերած բազմիմաստ ժպիտով ասել է. իսկ գիտե՞ք, թե ինչ էր ժամանակին Բալասանյանի մասին ասել Հմայակ Հովհաննիսյանը: «Անասնագող»,- շուտասելուկով վրա է բերել մարզպետարանի աշխատակիցը: «Առաջիկայում կերևա` ով ում կգողանա»,- իր հեղինակավոր խոսքը շարունակել է մարզպետը:
Հրապարակ
Այն, որ Վանո Սիրադեղյանի թեման ժամանակ առ ժամանակ սկսում է հուզել մեր հասարակությանը, միանգամայն տրամաբանական է` այս գործիչը մեր պետության հիմքը դնողներից մեկն է: Ով ցանկանում է այդ պետության մեջ միայն վատը տեսնել, բնականաբար, այս առիթով մի երկու թունոտ ռեպլիկ կանի: Բայց ես փորձում եմ նկատել թե դրականը, թե բացասականը` ինչպես պետության, այնպես էլ նրա հիմնադիրների մեջ, իսկ քանի որ Վանոն բացակայում է, այս պահին կուզենայի միանալ նրանց, ովքեր շեշտում են նրա արժանիքները` հասկանալով, սակայն, որ անցումային ամենադժվար շրջանում ներքին գործերի նախարար աշխատած անձնավորությունը չէր կարող բոլոր տեսանկյուններից իրեն դրսևորել որպես կատարյալ հրեշտակ: Ես ոչ պաշտոնապես սկսեցի Վանոյի հետ շփվել 94-ի աշնանից և կարող եմ փաստել, որ նա տեսնում էր այն թերությունները, որոնք սաղմնային ձևով կային արդեն այն ժամանակ, իսկ այսօր հարյուրապատկվել ու հազարապատկվել են: Եվ, օրինակ, նրա «Շամիրամ» նախընտրական նախագիծը, որի հասցեին հնչել և հնչում են բազմաթիվ հայհոյանքներ, իմ կարծիքով, փորձ էր` հակադրվելու նախևառաջ իշխանության այդ դրսևորումներին. այդ կանա՞յք էին ավելի շատ սազում խորհրդարանին, թե՞ Կարամելները, Կոմբիկերները և Նվեր Չախոյանը: Դուք կասեք, իհարկե` խորհրդարանը պետք է ընտրվի ժողովրդի կողմից, ոչ թե արհեստական խմբակցություններ ստեղծվեն ՆԳ նախարարի կողմից. տեսականորեն դա ճիշտ է. իսկ գործնականում` քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Թող նրանք, ովքեր 95-ին Կարամելներին և Կոմբիկերներին առաջին անգամ խորհրդարան մտցրին, չձևացնեն, թե իրենք միշտ արդար ընտրությունների կողմնակից են եղել:
Ընդհանրապես, բազմիցս հնարավորություններ ունեի համոզվելու, որ Վանոն հեռուն է տեսնում և այսօրվա արատներից շատերն է կանխատեսել` դեռ այն ժամանակ, երբ իշխանափոխություն տեղի չէր ունեցել, և նա հանդես չէր եկել իր հրապարակախոսական հոդվածներով: Մի անգամ Վազգեն Սարգսյանն ինձ ասել էր` «շատերը գովում են Վանոյի ինտուիցիան` նրանք չեն հասկանում, որ կարևոր խնդիրների շուրջ պարզապես շատ է մտածում»: Հիմա էլ, վստահ եմ, շարունակում է մտածել: Իսկ որ չի խոսում` երբեմն լռությունն ավելի շատ բան է ասում:
Միանում եմ նրանց, ովքեր ուզում են, որ նա վերադառնա: Բայց` վերադառնա Հայաստան, ոչ թե քաղաքականություն: Նրա, ինչպես նաև «Ղարաբաղ» կոմիտեի նրա բոլոր «գործընկերների» աստեղային ժամը 88-90 թվականներն էին` քաղաքական պայքարի մասին նրանց պատկերացումները, ուզեն թե չուզեն, կապված են այդ ժամանակաշրջանի հետ: Իսկ այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ Հայաստանում և այլ աշխարհում: Կարծում եմ` կարիք չկա դա երկար ապացուցելու, և խորապես գնահատելով այդ մարդկանց վաստակը` կարծում եմ, որ նրանց մոտեցումները հնացել են: Բարոյական տեսանկյունից Վանոյի վերադարձն, անշուշտ, դրական դեր կխաղա: Էլ չեմ ասում, թե որքանով է դրանից շահելու գրականությունը:
Առավոտ
Հաճախ ծանոթ և անծանոթ մարդիկ, ինչպես նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ համեմատություններ են անում մեր երկրի և Վրաստանի միջև. շատերի կարծիքով` հարևանները բազմաթիվ հարցերում մեզնից առաջ են: Չգիտեմ, գուցե բիզնես մթնոլորտի կամ ինվեստիցիոն գրավչության տեսանկյունից դա այդպես է` նման բաներ հասկանալու համար անհրաժեշտ են մասնագիտական ուսումնասիրություններ: Բայց սովորաբար համեմատություններն արվում են ավելի պարզ, կենցաղային մակարդակով: Օրինակ՝ «գաիշնիկների» պահվածքի վերաբերյալ: Իսկապես, Վրաստանի մայրուղիներում չկան «թփերի տակ պախկված» և «որսի դուրս երած» ճանապարհային ոստիկաններ: Բայց նման ոստիկաններ այսօր չկան նաև հայաստանյան ճանապարհներին` մենք, համենայնդեպս, ադպիսիններին չհանդիպեցինք: Ասում են նաև, թե հայ մաքսավորները «քրքրում են» սահմանն անցնողներին, իսկ վրացիները` ոչ: Վկայում եմ, որ նման բան չկա. Բագրատաշենի անցակետում մեր կողմից սահմանն անցնելը տևեց 10 րոպե, իսկ վրացական կողմից` 5 րոպե, որովհետև առաջին դեպքում ուղևորները պետք է դուրս գան մեքենայից, իսկ երկրորդ դեպքում` ոչ: Ցանկալի կլիներ, իհարկե, որ մերոնք էլ այդպես կազմակերպեին, որ անհրաժեշտություն չլիներ լքել մեքենան: Բացի այդ` հայկական կողմից մինչև անցակետը մայրուղին վերանորոգվում է, իսկ շրջանցիկ ճանապարհը փոշոտ է և քարքարոտ: Դա էլ է մեր «մինուսը»:
Բայց իմ համար քաղաքակրթության «թեստը» ճանապարհային երթևեկությունն է: Եվ այդ առումով չեմ կարող ասել, որ Թբիլիսիում վարորդներն ու հետիոտնը ավելի «եվրոպամետ» են, քան Երևանում: Հակառակը` քաղաքում 60-70 կմ/ժամ «պաշտոնական» արագության պայմաններում նրանք քշում են 100-ի վրա, և մի բան էլ հետևիցդ «ջղայնացած» ազդանշաններ են տալիս` հավանաբար, դժգոհելով, որ դու օրենքով ես շարժվում: Հայաստանի մայրաքաղաքում այդպես է քշում վարորդների մոտ 20 տոկոսը, Թբիլիսիում` գրեթե բոլորը: Բացի այդ, այստեղ մեքենայի «թարթիչ» միացնելու և հետիոտներին զիջելու «ինստիտուտը» գրեթե բացակայում է: Այնպես որ` ասել, թե հոգեբանական առումով մենք` հայերս, խարխափում ենք քաղաքակրթական միջնադարում, իսկ վրացիներն արդեն միացել են լուսավոր Եվրոպային, մեծ չափազանցություն կլիներ:
Հին քաղաքը Թբիլիսիի կենտրոնական մասում, իհարկե, տպավորիչ է: Փառք ու պատիվ մեր հարևաններին, որ նրանք, ի տարբերություն մեզ` կարողացել են պահպանել հին քաղաքի համն ու հոտը, և դա շատ ավելի գրավիչ է զբոսաշրջիկների համար, քան, ասենք, մեր Հյուսիսային պողոտան: Եթե Թբիլիսիի այդ հատվածում շինարարություն է կատարվում, ապա բացառապես 19-րդ դարի շինությունների իմիտացիայի ոգով: Այդ հսկայական առավելության հետ մեկտեղ կա նաև թերություն` աղբի, մուրացկանների և բոմժատիպ կերպարների առատությունը: Ընդհանրապես, զուտ մակերեսային տպավորությամբ` ժողովրդի սոցիալական վիճակը մեր երկու երկրներում մոտավորապես նույնն է:
…Երբ ճանապարհ էինք հարցնում վրացիներից, նրանբ սովորաբար ասում էին` «վսյո վռեմյա պռյամո»: Երբ նույն հարցով դիմեցինք հայ «ստայանչիկին», նա սկսեց բացատրել` «սկզբից ձախ, հետո էլի ձախ, հետո աջ…»: Մենթալիտետների տարբերություն:
Առավոտ
Սերժ Սարգսյանի` ոստիկանություն կատարած այցն ու մասնավորապես ելույթը ծանր ազդեցություն են ունեցել այն ստորաբաժանումների ղեկավարների վրա, որոնցից Սարգսյանը դժգոհություն է հայտնել: «Հրապարակը» նշում է, որ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ վարչությունների, քլնգել էր նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը: Ասել էր, որ իր համար անհասկանալի է դառնում ներքին անվտանգության ծառայության գործունեությունը: «Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որևէ մեկին: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ծառայության աշխատանքը: Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թերություններ կան: Թերությունների հետ միասին կան նաև հանցագործություններ: Եվ եթե ներքին անվտանգության ծառայությունն ի վիճակի չէ տարին գոնե մի քանի այդպիսի հանցագործություններ բացահայտել, ուրեմն իր պարտականությունները չի կատարում: Կա՞մ պետք է այդ ծառայությունը լուծարել, կա՛մ այն պետք է աշխատի»,-հայտնել էր նա: Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը, ազդվելով Ազատիչի քննադատությունից, օրերս իր մոտ է հավաքել աշխատակազմին ու խիստ հրահանգել` առաջիկա 10 օրվա ընթացքում անպայման «ինֆորմացիա բերել», հակառակ դեպքում կհեռացվեն աշխատանքից: Թերթի աղբյուրի պատմելով, նրանց մեջ մի ճարպիկ է գտնվել, ով մի «բոց ինֆորմացիայով» իրեն փրկել է` հայտնելով, թե իրեն հայտնի է մեկը, ով աշխատանքից մշտապես 10-15 րոպե ուշանում է: Թերթին հասած տեղեկություններով, «շեֆի» հրահանգից հետո անգամ ինքնակամ դիմում գրող է եղել:
Հրապարակ
Ուրբաթ օրը նախագահական գնացած Վարդան Ղուկասյանին Սերժ Սարգսյանն ասել է` միառժամանակ հանգստացիր քաղաքականությունից, հետո կտեսնենք: Ամեն ինչից ահավոր վիրավորված Վարդանիկը, որ մինչ այդ ընդվզում էր ու դիմադրում, այլևս չի առարկել: Եվ հոժար կամքով ՀՀԿ տեղական կառույցից դուրս գալու դիմում է գրել: Այս հարցն ի դեպ` քննարկվել էր հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՍ-ի ժամանակ ևս: ՀՀԿ-ում ահավոր չեն ցանկանում, որ Վարդան Ղուկասյանը կուսակցությունից դուրս գալու դիմում գրի, որովհետև այդ դեպքում անկանխատեսելի Վարդանիկը կարող է և ինքնառաջադրվել, չնայած գործից հասկացողները գտնում են, որ դա լավ ավարտ չի ունենա Ղուկասյանների համար: Կրտսեր Ղուկասյանն էլ` «դեբոշներ» սարքելուն զուգընթաց, հորն ասել Է «Ինձ են նստացնելու, կգնամ 15 տարի կնստեմ, բայց դու պիտի առաջադրվես, որովհետեւ թասիբի հարց կա»: Վարդանիկն այս ամենից շատ վիրավորված է, որ ՀՀԿ-ն, փոխանակ Սուքիաս Ավետիսյանին կամ մեկ ուրիշ «նորմալ ՀՀԿ-ականի» նշանակեր Շիրակի տեղական կառույցի ղեկավար, Սահակ Մինասյանի «նման մեկին են նշանակել, որին բոլորը գիտեն ինչ է»: Մինասյանը երկար տարիներ Շիրակի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է: Ինչ վերաբերում է սամվել Բալասանյանից վիրավորանքին, ապա Վարդան Ղուկասյանը գտնում է, որ պետք էր, թեկուզ ՀՀԿ-ն թող իրեն չառաջադրեր, Սամվելին աջակցեր, «տղու նման» իրար հետ առաջադրվեին, «որս կհաղթեր, թող հաղթեր, ես իր ձեռքը կսեղմեի, թե չէ ինչ է նշանակում վաբշե խաղից մարդուն հանել»:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.