29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հրապարակը» իր խմբագրականում գրում է. «Ինձ երբեմն զարմացնում է ռուս ինտելիգենցիան: Երկիր, որտեղ մասսայական հարբեցողության, իշխանական կոռուպցիայի ամենաբարձր մակարդակն է: Որն աշխարհին Ստալին է «տվել» ու 37 թիվ: Որտեղ ընդդիմությունն արդեն մի քանի ընտրություն է՝ խորհրդարան չի անցնում, երբեմն ապշեցնում է ազնվականության, համարձակության, տոտալիտար իշխանության դեմ ընդվզելու պոտենցիալով:
Ամիսներ առաջ բարիկադներ բարձրացած Քսենյա Սոբչակի, ընդդիմության հանրահավաքում ելույթ ունեցած Վլադիմիր Պոզների շարքում երեկ էլ հայտնվել է 70-80-ականների երիտասարդության կուռքը՝ «Մաշինա վրեմենիի» մենակատար Անդրեյ Մակարեւիչը, ով տարիներ շարունակ հեռուստատեսությամբ «Սմակ» հաղորդման ժամանակ ճաշ էր պատրաստում: Նա նամակ է հղել ռուսաստանյան բռնապետին՝ Վլադիմիր Պուտինին, որտեղ պատմել է երկրում տիրող կոռուպցիայի մասին:
Գրել է, որ վաղուց ի վեր օրինականացված «ատկատներից» մարդիկ դժգոհ են, սակայն չեն դիմում դատարան, քանի որ այն նույնպես պատժիչ մեքենա է եւ «ատկատների» հիմնարկ: Մակարեւիչն իր նամակն ավարտել է տպավորիչ հանդիմանությամբ. «Ես չեմ հավատում, որ այդքան թքած ունեք երկրի վրա, որը Ձեզ նախագահ է ընտրել»:
Ինչո՞ւ մեզանում երբեւէ նման հստակ, հատու, ազնվական խոսք չենք լսում: Ինչո՞ւ մեր մտավորականներն իրենց դժգոհությունը չեն բարձրաձայնում, չեն դիմում նախագահին, չեն ասում ճշմարտություններ, որոնք նա կարիք ունի լսելու, որ երբեմն էլ սթափվի այն քծնանքից, որն անընդհատ լսում է, եւ որը կարող է միայն զգոնությունը բթացնող դեր խաղալ: Ինչո՞ւ մեր երգիչ-երգչուհիներից, հաղորդավար-գրող-նկարիչ հանրությունից մեկը նման ընդվզում չի ունենում: Եվ անգամ հարցազրույցներում, որ տալիս են մեզ, ամեն ինչ անում են իշխանության զայրույթը չառաջացնելու համար»:
«Հրապարակ».
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է քննել մի խումբ դատավորների հետ կապված բողոքը, ըստ որի, նրանք կաշառք են վերցրել և գործը լուծել հակառակորդի օգտին:
Այս խմբի մեջ են քաղաքացիական վերաքննիչ որոշ դատավորներ, այդ թվում՝ Լևոն Գրիգորյանը, ով ժամանակին հրազենային կրակոց արձակեց մի երիտասարդի ուղղությամբ, սակայն չպատժվեց և շարունակեց պաշտոնավարել:
Հրապարակ
Հայ ազգային կոնգրեսի ստեղծման 4-րդ տարեդարձի կապակցությամբ ամենաջերմ գնահատականները հնչում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ըստ այդ գնահատականների` Կոնգրեսը այսօր Հայաստանի քաղաքական դաշտի ծանրակշիռ կառույցներից մեկն է:
«Բարգավաճ Հայաստան»-ի այդ կեցվածքը հասկանալի է՝ Կոնգրեսը այսօր ծառայում է «Բարգավաճ Հայաստան»-ին` որպես քաղաքական կառույց, և, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ի համար Կոնգրեսը լավ կառույց է: Այլ բան է հասարակության շահը, քանի որ հնարավոր չէ միաժամանակ ծառայել «Աստծուն և մամոնային»: Հետեւաբար` Կոնգրեսը կա՛մ «Բարգավաճ Հայաստան»-ին է ծառայում, կա՛մ հասարակությանը: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին ծառայելով հասարակությանը ծառայելու տարբերակը, որ փորձում են առաջ մղել Կոնգրեսի լիդերները, ոչ այլ ինչ է, քան անտրամաբանական միֆ: Անտրամաբանական այն պարզ պատճառով, որ ներկայումս Հայ ազգային կոնգրեսը մի քանի անգամ թույլ է «Բարգավաճ Հայաստան»-ից, հետևաբար մտածել, թե ԲՀԿ-ի միջոցով Սերժ Սարգսյանին հեռացնելուց հետո իշխանության է գալու ոչ թե ԲՀԿ-ն, այլ ժողովուրդը, առնվազն կա՛մ քաղաքական ոչ ադեկվատություն է, կա՛մ հակահասարակական խորամանկություն:
Թե ինչ ուժ է իրենից ներկայացնում ներկայիս ԲՀԿ-ն, որին Կոնգրեսը օգնում է գալ իշխանության, պարզ է բոլորին՝ ներկայիս ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ թիմակիցների, ինչպես նաեւ անսկզբունք մի շարք կամ մի խումբ պատեհապաշտների հավաքածու է: Քոչարյանական մասի համար ԲՀԿ-ն գործիք է` վերստին իշխանության գալու, իսկ մի խումբ պատեհապաշտների համար ԲՀԿ-ն ընդամենը գործիք է` իշխանության հետ լավ հարաբերություններ պահպանելու: Եթե Հայ ազգային կոնգրեսը թե՛ հասարակական, թե՛ ֆինանսական, թե՛ քարոզչական, թե՛ քաղաքական ռեսուրսով լիներ առավել ուժեղ կամ գոնե ԲՀԿ-ին հավասար, ապա գուցե այդ ժամանակ արժեր քննարկել ԲՀԿ-ի միջոցով ՀՀԿ-ին զգալիորեն թուլացնելու, Սերժ Սարգսյանին գցելու և հետո արդեն ԲՀԿ-ին խաղի նոր կանոններ պարտադրելու տարբերակը: Սակայն այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը մի քանի գլուխ բարձր է Հայ ազգային կոնգրեսից` բոլոր ռեսուրսների առումով, և Կոնգրեսի մարտավարությունը ոչ այլ ինչ է, քան ծառայություն ԲՀԿ-ի որևէ կոնտինգենտի իշխանություն բերելու հարցում:
Ժամանակ
2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց սահմանագոտին շրջանցող՝ Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը։ Շրջանցիկ այդ ճանապարհը կառուցել է «Դորոժնիկ» ՍՊԸ–ն։ Շինարարության համար, մեր տվյալներով, ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար։ Ներկայումս այս ճանապարհում՝ շուրջ 20 տեղ, ասֆալտի ծածկույթը քանդվել կամ փոս է ընկել, ճանապարհը դարձել է անբարեկարգ։
Պատճառը, ըստ մասնագետների, ասֆալտի հիմքի թույլ լինելն է, մեծ հաշվով՝ ճանապարհաշինարարների անորակ աշխատանքը։
Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված՝ Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհի եզրին ներկայումս քարակույտեր են թափված, որպեսզի դրանով հարթեցվեն միջպետական ճանապարհի քանդված տեղերը։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ինտերնետային կայքի Լինսի ծրագրի ճանապարհաշինության բաժնում այս ճանապարհի վերաբերյալ նշված է. «Կառուցվել է Կիրանց-Ոսկեպար սահմանամերձ գյուղերը կապող ավտոճանապարհը՝ դարձնելով այն ավելի անվտանգ»։ Իրականում հնարավորություն կար սահմանագիծը շրջանցող ճանապարհը կառուցել ավելի կարճ, ավելի հարթ տեղանբով, ադրբեջանական զինուժի ոտնձգություններից պաշտպանված, անվտանգ տարածքով։ Խորհրդային տարիներին Կիրանց-Ոսկեպար հատվածը 4 կմ երկարություն ուներ։ Ներկայումս գրեթե նույն տարածբով ձգվող, ռազմավարական նշանակություն ունեցող, ռազմական տեխնիկայի և զինուժի տեղաշարժի համար կառուցված հողաշեն ճանապարհը ունի 5 կմ երկարություն։ Այն ադրբեջանական հրետակոծությունից պաշտպանված է հողապատնեշներով։ Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված շրջանցիկ ճանապարհը կրկնակի երկար է, այն ձգվում է լեռնային բաց տեղանքով, խոցելի է ադրբեջանական հենակետերի կողմից։ Տրանսպորտային միջոցների տերերը շրջանցիկ այդ ճանապարհը հաղթահարելիս հավելյալ վառելիք, ժամանակ և նյարդեր են ծախսում։
Առավոտ
Աշտարակ քաղաքում «Փարոս» համակարգի աշխատողները փորձել են հնարամտորեն փող աշխատել նպաստի հույսին մնացած մարդկանց հաշվին։ Թերևս ինչ-որ մեկի հանձնարարությամբ, հերթական ամսական նպաստը բաժանելիս, փոստի աշխատակիցները բոլոր նպաստ ստացողներին ասել են, որ իրենք պետք է 5 հազար դրամ գույքահարկ վճարեն, իսկ ովքեր տրտնջացել են, թե վարձով են ապրում, աշխատողները նրանց հանդեպ «գթասրտություն են ցուցաբերել»՝ գումարի չափը նվազեցնելով։ Որոշներին էլ հանձնարարել են, թե տանտիրոջը կասեք, թող բերի-մուծի։ Երբ քաղաքացիները կտրոն են պահանջել իրենց վճարումների դիմաց, նրանց պատասխանել են, որ մի քանի օրից գան-վերցնեն։ Երեկ, սակայն, փոստից զանգել են գումարը վճարած քաղաքացիներին և հայտնել, որ գան իրենց գումարները հետ ստանալու։ Թերթի հավաստի տեղեկություններով, երեկ արդեն «Փարոսի» և փոստի պետերին ու անօրինական դրամահավաքը կազմակերպած անձին հրավիրել են Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժանմունք և փորձել պարզել, թե ով է իրենց նման հրահանգ տվել։ Այսինքն՝ խարդախությունը բացահայտվել է։ Երեկ մինչ ուշ երեկո նրանք դեռ ոստիկանությունում էին, բայց թե ինչ է պարզվել, դեռևս հայտնի չէ, իսկ քաղաքացիներին փողերը դեռ հետ չեն տվել՝ պատճառաբանելով, թե պատասխանատուները ոստիկանությունում են, թող երկուշաբթի մոտենան։
Հրապարակ
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է աշխատակազմի ղեկավար նշանակել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արփինե Հովհաննիսյանին, ով նախքան պատգամավոր դառնալը Աբրահամյանի իրավական գծով խորհրդականն էր:
ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արգամիչն այդ քայլին գնալուց առաջ լրջորեն պատրաստում է Արփինեին: ԱԺ գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանին հանձնարարել է Արփինեին ծանոթացնել աշխատակազմի հետ տարվող աշխատանքներին: Հիշեցնենք, որ ներկայում ԱԺ աշխատակազմի ղեկավարը Վրեժ Գասպարյանն է:
Հրապարակ
Հայտնի մտավորականներից մեկը, ով ժամանակին շատ մտերիմ էր Վանո Սիրադեղյանի հետ, մեզ հայտնեց, որ ամիսներ առաջ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է, սակայն այս փաստը՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գաղտնի է պահվում: Նա պնդում է, որ հայտնի գործչի վերադարձի հետ կապված ֆեյսբուքյան ստորագրահավաքի և շարժման վերաբերյալ նրա ու ընտանիքի լռությունը հենց դրանով է պայմանավորված:
Այս տեղեկությունը մենք ստացել ենք բավականին օրեր առաջ, սակայն այն տպագրելու համար լուրջ ապացույցներ էին հարկավոր, ինչպես նաև համոզվածություն, որ այն համապատասխանում է իրականությանը: Շուրջ մեկ ամիս մենք մեծ զգուշությամբ հետաքննություն ենք կատարել: Մի քանի անգամ տրամագծորեն հակառակ եզրակացություններ արել և անգամ տպագրելիս կասկածում ենք, որ ճիշտ ենք վարվում, և հենց «Հրապարակի» էջերից պետք է այս լուրը տարածվի:
Սակայն բարձրաձայնելով այս մասին՝ մենք ելնում ենք մի քանի նկատառումներից. նախ, մարդու մահը թաքցնելը համարում ենք անհարգալից վերաբերմունք գրողի ու պետական գործչի նկատմամբ, իսկ Վանո Սիրադեղյանն արժանի է, որ իր կյանքն ու մահը համապատասխան արժևորման ենթարկվեն, և իր հիշատակը խնկարկվի: Երկրորդ՝ եթե այնուամենայնիվ այս տեղեկությունը ճշմարիտ չէ (հուսանք), ապա շուտով նրա ողջ առողջության ապացույցներ կներկայացվեն հանրությանը, և կամ ինքը որևէ կերպ կարձագանքի:
Եվ այսպես, ինչ ենք պարզել մենք: Ի սկզբանե Վանո Սիրադեղյանի հետ կապ ունեցողների ցանկը եղել է շատ սահմանափակ: Անգամ մտերիմ ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր վիրավորված են, որ իրենց չի թույլատրվել առնչվել, գոնե՝ էպիզոդիկ բնույթի կամ նամակագրության տեսքով: Այն անձինք, ովքեր կապի մեջ են եղել՝ հոգալով նրա մասին, ամեն ինչ արել են, որ Սիրադեղյանի տեղն իմացողների քանակը նվազագույնի հասցվի: Այն տեսակետը, թե Սիրադեղյանն իր համար ազատ, անարգել ու ապահով ապրում է եվրոպական երկրներից մեկում, իրականությանը չի համապատասխանում: Նա այս ամբողջ ընթացքում խոր ընդհատակյա կյանքով է ապրում և, որքան հասկացանք, առանձնապես շփվելու ցանկություն էլ չունի:
Նրա մտերիմ ընկերներից մեկը, ով մոտ 3 տարի առաջ է վերջին անգամ տեսել նրան, ասում է, որ Սիրադեղյանը տեղեկացված է հայաստանյան իրականության մասին և մեծ հույսեր չի կապում երկրի ապագայի հետ: Ինչ-որ պահից այլևս նրա հետ որևէ առնչության մասին տեղեկություններ հայտնաբերել չի հաջողվել: Ենթադրում ենք, որ անգամ նրա ընտանիքի անդամների մի մասը չգիտեր նրա տեղը, և տարիներ շարունակ չեն տեսել նրան:
Մենք, բնականաբար, չենք հրապարակում այն անձանց անունները, որոնց հետ զրուցել ենք այս թեմայով. նրանց մի մասը կտրականապես հրաժարվեց որևէ բան խոսել: Մյուսները խնդրեցին՝ հարցեր չտանք, քանի որ թեման ցավոտ է: Սակայն այն նեղ շրջանակը, որը կարող էր տեղյակ լինել Վանոյի մասին, նրա մահվան վերաբերյալ հարցից անակնկալի չեկան, թեև ժխտեցին փաստը:
Հրապարակ
Աժ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբորորդու սպանության մեղադրանքով բոլորովին վերջերս ձերբակալված և Հայաստան տեղափոխված Անդրանիկ Երեմյանը սկսել է ցուցմունք տալ:
««Ժամանակի» տեղեկություններով, Երեմյանն իր ցուցմունքներում որպես սպանության պատվիրատուներ հիշատակում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրան շատ մոտ կանգնած անձանց անուններ:
Ժամանակ
Թերթն անդրադառնում է «Արմավիայի» կողմից դեպի Սիրիա երկրորդ չվերթը բացելուն և կարծիք հայտնում, որ դրանով «Ազգային փոխադրողը» շահադիտական նպատակներ է հետապնդում՝ նոր չվերթի յուրաքանչյուր վաճառված տոմսի դիմաց ՀՀ բյուջեից ակնկալելով 100.000 դրամ ։
Թերթը, մասնավորապես, գրում է. «Երևանից Հալեպ շաբաթը երկու լեփ–լեցուն ինքնաթիռ է թռչում՝ ամեն երկուշաբթի և երեքշաբթի։ Մեկը «Արմավիայի», մյուսը՝ «Սիրիական ավիաուղիներ» ընկերության չվերթն է։ Այս օրերին տոմսեր գնել հնարավոր չէ։ Ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունները ինքնաթիռի տոմսերի նոմինալ գին են նշում՝ նվազագույնը 116.000 դրամ, որը վաղուց արդեն չի գործում, քանի որ մինչև սեպտեմբեր բոլոր տոմսերը վաճառված են։
Երևանում լուրեն են տարածվում, թե Հալեպ–Երևան ինքնաթիռից կարելի է օգտվել վճարելով 900 դոլար։ Իսկ «Արմավիա» ընկերության տարածած տվյալները չվերթների հնարավոր ավելացման և ավիատոմսերի էժանացման մասին ավելի են սրել խուճապային տրամադրությունները։
Երեկ երեկոյան «Արմավիայից» հաղորդագրություն տարածեցին, որ շաբաթական մեկ չվերթ ավելացվել է։ Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ Կառավարության կողմից սուբսիդավորում տրամադրելու դեպքում պատրաստ է բացել շաբաթական երկրորդ չվերթը Սիրիա, որի տոմսերը «գրեթե անվճար» կլինեն։
Երեկ թերթը Սփյուռքի նախարարության սիրիահայերի գծով աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանից ճշտել է թե ինչ սուբսիդավորման մասին է խոսքը։ Պարզվում է, Միկա Բաղդասարովը նոր չվերթի յուրաքանչյուր վաճառված տոմսի դիմաց ՀՀ բյուջեից ակնկալում է 100.000 դրամ։ Եթե նկատի ունենանք, որ ուղեվարձի նվազագույն գինը 116.000 դրամ է ապա հասկանալի է, որ մնացած գումարը պետք է վճարեն կոնֆլիկտի գոտուց փախչող մեր հայրենակիցները։
Ահա ինչու էր «Արմավիան հայտարարել, որ այս նոր չվերթների տոմսերը ոչ թե անվճար այլ «գրեթե անվճար» կլինեն։ Այլ կերպ ասած տարիներ շարունակ մենաշնորհային դիրք ունեցող «Արմավիան» հույս ունի հարստանալ Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմի և սիրիահայերի դժբախտության վրա՝ ՀՀ կառավարության և նրանց հաշվին չվերթ բացելով։
Եթե նկատի ունենանք, որ Հալեպ–Երևան ինքնաթիռում ոչ մի դատարկ տեղ չի լինելու, ապա հասկանալի է, որ «Արմավիան» հերթական շահավետ գործարքն է ուզում կնքել ՀՀ կառավարության հետ, որը ժամանակին նրան տրամադրել է «Ազգային փոխադրողի» մենաշնորհային կարգավիճակը։ Սփյուռքի նախարարությունից հայտնեցին, որ «Արմավիայի» առաջարկն ուղարկված է Էկոնոմիկայի նախարարություն, որտեղ այն կքննարկվի և օրերս դրա շուրջ որոշում կընդունվի»։
Հրապարակ
Թերթն անդրադարձել է օրերս մի խումբ բնապահպանների կողմից «Ֆեյսբուքով» և մի քանի լրատվամիջոցով տարածած այն հաղորդագրությանը ըստ որի՝ «անխնա կտրում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Մարցի, Քարինջի, Ահնիձորի, Շամուտի, Լորուտի անտառները»։ Ահազանգող քաղաքացին գրել էր, որ ինքը վերջերս է եղել նշված վայրերում, և գյուղացիների հետ զրույցում նրանք ասել են, որ հուլիսից է սկսվել «անտառասպանդը»։ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում բնապահպանների բարձրացրած աղմուկն անտեղի է համարել՝ պարզաբանելով, որ, այո, այս օրերին նշված վայրերում հատումներ կատարվում են, բայց դրանք անօրինական չեն։
«Ցանկացած հատում անտեղյակ մարդու համար դիտվում է որպես ապօրինի հատում։ Ցանկացած մարդ հենց տեսնում է փայտով բեռնված մեքենաներ, միանգամից աղաղակում է, թե անտառահատում է իրականացվել, բայց դա այդպես չէ»,–ասաց Մաթևոսյանը՝ ավելացնելով, որ անտառկառավարման պլաններով (որոնք մշակվում են 10 տարվա համար) որոշվում է, թե տարեկան քանի խորանարդ մետր անտառ պետք է հատվի, որտեղից և ինչ ծառատեսակներ։ «Ընդհանուր առմամբ, անտառկառավարման պլաններով նախատեսված է Դսեղի անտառտնտեսության տարածքում տարեկան իրականացնել հատումներ մոտավորապես 2000 խմ՝ միջինացված։ Կոնկրետ այս տարվա համար Դսեղի անտառտնտեսության համար իջեցված է 2000 խմ հատատեղային ֆոնդ»,–նշեց Մաթևոսյանը։ Նրա խոսքով, այդ հատումներն «անտառի շահից բխող՝ խնամքի հատումներ են»։ «Մեկը կոչվում է սանիտարական հատում, մեկը կոչվում է խնամքի հատում։ Մեր և բնապահպանների խնդիրները մի քիչ տարբեր են այն իմաստով, որ բնապահպանները ցանկացած հատում նայում են որպես զուտ հատում, իսկ սրանք խնամքի հատումներ են, և ինչ-որ տեղ նաև բնակչությանը վառելանյութով ապահովելու խնդիր կա»,–ասաց «Հայանտառի» տնօրենը։
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.