29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թվում էր` Վանո Սիրադեղյանի նամակը պետք է ուրախացներ նրա նորահայտ երկրպագուներին: Միայն այն փաստը, որ նրա մահվան մասին լուրերը հերքվեցին, արդեն բավական է, սակայն Վանո Սիրադեղյանի անձով ու ճակատագրով, իբր, մտահոգ անձինք հիմա էլ նամակի փաստից են վրդովված: Ի՞նչ են ասում նրանք: Ասում են` ինչո՞ւ է գրել հենց «Հրապարակի» խմբագրին: Ասում են` կեղծ, սարքովի նամակ է: Ասում են` այնպես, ինչպես հորինել էիք մահվան մասին լուրը, այնպես էլ սարքել եք այդ նամակը: Ասում են` դա Վանո Սիրադեղյանի ոճը չէ: էլ ի՞նչ: Մեր լրագրության գերպրոֆեսիոնալները, որոնք լրագրությամբ զբաղվելը փոխարինել են լրագրության դասեր տալով, ասում են` կյանքի և մահվան եզրույթները սրբապատկերի նման բան են` դրանց մոտենալ չի կարելի, և երբ գրեցիք, որ Սիրադեղյանի ընկերներից մեկն ասում է, որ նա չկա, խախտել եք էթիկայի ու չգիտեմ էլ ինչ կանոններ: Անկեղծ ասած` հոգնել եմ այս սովետաստրկատիրական խոսակցություններից: Եվ արդեն պատասխանելու ցանկություն էլ չկա: Պարզապես ուզում եմ ասել, որ նամակն իրական է` որքան էլ դա ոմանց դուր չգա: Գրված է Սիրադեղյանի ձեռքով դա կհաստատեն նրա ձեռագիրը ճանաչողները, ինչպես երեկ արեց նրա թիկնապահը: Նրա ոճն է` պարզապես մի քիչ տխուր ու հիասթափված մարդու խոսք է: Ինչ վերաբերում է այդ չարաբաստիկ էթիկայի կանոններին (մի երկրում, որտեղ Սահմանադրությունն ու օրենքները չեն գործում, շարունակ էթիկայի կանոններից խոսելն աբսուրդ է), ապա միակ մարդը, ով կարող էր մեղադրել «Հրապարակին», և մենք լռելյայն կլսեինք այդ հանդիմանությունները, Վանո Սիրադեղյանն է, ով, նամակից դատելով, ոչ միայն չի մեղադրում մեզ, այլև, որպես առողջ մարդ, խաղաղ է վերաբերվում այդ խոսակցություններին ու անգամ ինքն է խոսում այդ թեմաներով:
Հրապարակ
Հայկական հայրենասիրությունն ունի մի քանի բաղադրիչ: Ամենաառաջնայինն, իհարկե, թուրքերին ատելն է: Մեկ-երկու բաժակ օղի ընդունելուց հետո «գեոպոլիտիկ» վերլուծություն անելը և թուրքերի դիմակը պատռելը հայ հարենասերի աոաջին գործն է: Բայց միայն թուրքերին դարավոր ոսոխ համարելը քիչ է: Պետք է սեփական երկրում, սեփական ազգի մեջ հայտնաբերել և անարգանքի սյունին գամել թուրքամետներին, ազգի դավաճաններին, մի խոսքով` ներքին թուրքին: Ճիշտ նույն ձևով` միայն «ռեժիմի դեմ» պայքարելը բավարար չէ` այնքան էլ հետաքրքիր չէ, անհրաժեշտ է ամեն օր և ամենուրեք գտնել և բացահայտել ռեժիմի աջակիցներին, նրա գաղտնի գործակալներին, տարբեր դիմակների տակ թաքնված «հաճախորդներին» և «դհոլներին»:
Ինչ մնում է ազգի դավաճաններին, ապա նրանէ լինում են տարբեր տեսակի: Մի մասը գնում է Թուրքիա՝ հանգստանալու, թուրքին հարստացնելու` այն ժամանակ, եթե հնարավորություն կա 2-3 անգամ ավելի թանկ վճարել և հարստացնել 2-3 անգամ ավելի վատ ծառայություն մատուցող հայ բիզնեսմեններին: Դե, իհարկե, դավաճան են նաև նրանք, ովքեր ցանկանում են հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատել:
Այժմ ազգի դավաճանների թվում լավ շանսեր ունի հայտնվելու ոչ ավելի, ոչ պակաս` Շարլ Ազնավուրը: Ինչպե՞ս է նա համարձակվում երգել Ախալցխայի «Ռաբաթ» համալիրում, որը բացի ամրոցից նաև մզկիթ ունի, իմանալով, որ այդ համալիրը վերականգնել են թուրքերը և համերգին ներկա կլինեն նաև թուրք պաշտոնյաները: Իսկապես խայտառակություն է, բա մի հատ 88-ամյա աշխարհահռչակ երգիչը չխորհրդակցեր մեր դեռահաս հայրենասերների հետ` կարելի՞ է երգել իր նախնիների քաղաքում: Բայց ինչո՞ւ չմոտենալ հարցին հակառակ կողմից` ոչ թե դարդ անել հարևանի «Մերսեդեսի» կապակցությամբ, այլ փորձել սեփական ուժերով մի բան ստեղծել: Ինչո՞ւ մենք չենք վերականգնում մեր սեփական համալիրները, որոնք իրենց արժեքով «Ռաբաթին» առնվազն չեն զիջում: Գուցե այդ դեպքում Ազնավուրը մեզ մոտ է՞լ կերգի: Ի՞նչն է մեզ խանգարում կարգի բերել մեր` Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանները: Թուրքե՞րը, թե՞ ներքին թուրքը:
…Վրացի մտավորականների մեջ նույնպես մարդիկ կան, որոնբ դեմ էին Շարլ Ազնավուրի այցին Ախալցխա: Նրանք ասում են`քանի որ ազգությամբ հայ երգիչը երգում է այդ քաղաքում, դրանով Վրաստանի իշխանությունն ընդունում է, որ Ջավախքը հայկական հող է: Ինչ խոսք` Վրաստանում էլ հայրենասերներ կան:
Առավոտ
Օգոստոսի 12-ի վաղ առավոտյան իր բնակարանում, անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել է երկար տարիների մանկավարժ, 45-ամյա Լուսինե Ղազարյանը: Կոմիտասի պողոտայի 30 շենքի երկրորղ հարկում գտնվող նրա բնակարան հանցագործները մուտք են պատշգամբից, որի դուռը, շոգ եղանակի պատճառով, տանտիրուհին գիշերը բաց էր թողել:
Երբ մարդասպանը նոր է մտած եղել բնակարան, և կինը փորձել է աղմկել, նրա հարևանները լսել են կնոջ ձայնը և ժամը 4.30-ի սահմաններում զանգահարել ոստիկանություն: Իսկ գիտե՞ք, թե ինչ է եղել հետո: Ոստիկանները որևէ կերպ չեն արձագանքել, հրահանգել են, որ մարդիկ հանգիստ քնեն: Հարևանները նորից են զանգահարել: Կարծում եք` ոստիկանները եկե՞լ են: Ոչ: Նրանք մուննաթ են եկել իրենց զանգահարող աղջկա վրա, ասել են. «Կարո՞ղ ա գիտես` պետք ա գանք բոլոր բնակարանները հատ-հատ ստուգենք»: Դրանից որոշ ժամանակ անց հարևանները ևս մեկ անգամ զանգահարել են «02» հեոախոսահամարով: Վերջապես մի ոստիկան է հայտնվել: Կարծում եք, նա փորձել է պարզե՞լ, թե ինչ է եղել: Ոչ: Կանգնել է շենքի մուտքի մոտ ու ասել, որ ոչինչ չի կարող անել` մինչև կնոջ բնակարանի դուռը չբացվի: Մի քանի ահազանգից հետո իրավապահներից հույսները կտրած հարևաններից մեկին հաջողվել է մտնել Լուսինեի բնակարան, բայց, դժբախտաբար, կինն արդեն մահացած է եղել:
Ոստիկանություն առաջին զանգից մինչև կնոջը հայտնաբերելու պահը տևել է երկուսուկես ժամից ավելի: Ի՞նչ կլիներ, եթե ոստիկանները ժամանակին արձագանքեին քաղաքացիների կանչին: Գուցե Լուսինե Ղազարյանին հնարավո՞ր լիներ փրկել: Գուցե հանցագործն էլ արդեն հայտնաբերվա՞ծ լիներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից երեկ մեզ այդպես էլ չպատասխանեցին, թե որոնք են ոստիկանների անպատասխանատու, մարդու կյանք արժեցած անտարբերության պատճառները, և արդյոք դա պարզելու համար ծառայողական քննություն նշանակվել է, թե՛ ոչ:
Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ, բնականաբար, չեն էլ հիշատակվում կանչերը, որոնք եղել են, նախ, ժամը 4.30-ի, հետո՝ 5-ի սահմաններում:
Հայկական ժամանակ
Թերթը, ինչպես խոստացել էր երեկվա համարում, հրապարակել է Վանո Սիրադեղյանից ստացված նամակը, որով վերջինս հերքել է թերթի հրապարակումն այն մասին, թե ինքը մահացել է: «Սա այն եզակի դեպքերից էր, երբ մեր տեղեկության հերքված լինելը միայն ու միայն ուրախություն էր պարգևում»,-մասնավորապես նշում է թերթի խմբագիր Արմինե Օհանյանը:
Թերթը ներկայացնում է Վանո Սիրադեղյանի նամակն ամբողջությամբ. «Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը` այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնևեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի: Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ` ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը` իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես` քաղաքական կոչվածից: Հատկապես` վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզև 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաև ռուսական ալիքները: Երևի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ:
Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի` «Դադարեցրեք դա» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը` հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլև կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզև 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլևս չորրորդական նշանակություն ունի:
Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա` պարզապես չեմ մտածում:
Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ` այնպես. որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում:
Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ` հոգացել եմ, որ «շփումս» Երևանի հետ հասցվի նվազագույնի»:
Հրապարակ
Այս տարվա մայիսի 3-ին` խորհրդարանական ընտրություններից առաջ, ես հայտնաբերել էի, որ իմ սեփականությունը հանդիսացող տանը գրանցված է Մարի Վրեժի Գևորգյանը, որին համապատասխան ծանուցումով հրավիրում էին ընտրական տեղամաս: Հետո պարզվեց, որ այդ աղջիկը իմ նախորդի նախորդ սեփականատիրոջ կողմից էր գրանցված, և ես կարող եմ նրան այդ գրանցումից հանել` այդպիսով . հնարավորություն չտալով իշխանություններին` օգտագործել այդ քաղաքացու տվյալները և հօգուտ իրենց ձայն գրելու: Գրանցումից հանելը տևեց այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր` այդ բովանդակությամբ իմ կողմից դիմում գրելու համար: Ինձ վստահեցրեցին, որ Մարին չի լինելու ընտրացուցակներում ոչ միայն առաջիկա նախագահական, այլև մոտակա ՏԻՄ ընտրություններում:
Խոստովանեմ` եթե հիմա կիսաաձակուրդային շրջան չլիներ, ես գուցեև կուզենայի հասնել ոստիկանության անձնագրային բաժին և անել այդ պարզ գործողությունը: Բայց այդ դեպքում ես իրավունք չէի ունենա բողոքելու այս` հնարավոր ընտրակեղծիքից: Իսկ արդյո՞ք մենք հաճախ հենց այդպիսի կեցվածք չենք ընդունում, չկատարելով մեր վրա դրված փոքր գործերը, մենք հաճախ ուրիշներից` նախևառաջ, իհարկե, իշխանություններից պահանջում ենք մեծ գործեր, որպեսզի խնդիրները լուծվեն միանգամից` «փաթեթով»: Պատկերավոր ասած, մեր վառած մոմի փոխարեն, ցանկանում ենք, որ ինչ-որ հրաշքով 100 հատ արևներ փայլատակեն: Բայց իշխանավորներին [ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում) նման «փաթեթային» լուծումներ պետք չեն` նրանք առանց այդ էլ լավ են ապրում: Պարզապես որոշ տեղերում նրանք ստիպված են, պարտադրված են գնալ այդ լուծումների` մեր, քաղաքացիներիս, «փուլային» քայլերի ազդեցության տակ: Հակառակ դեպքում ոչ միայն լավ չեն ապրի, այլև ընդհանրապես գոլություն չեն ունենա:
Սեպտեմբերին նորից թեժանալու են խոսակցություններն ընտրությունների մասին, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, վստահաբար, կանդրադառնան նաև ընտրացուցակներին: Ընդդիմադիրներն, օրինակ, պնդում են, որ սխալ ցուցակների շնորհիվ իշխանությունը, ընտրությունները դեռ չսկսած, «մեռյալ հոգիների» պատկառելի պաշար ունի: Այդ առումով նշվում են տարբեր թվեր` սկսած 100-ից վերջացրած կես միլիոնով: Ապացուցել այս կամ այն թիվը դժվար է, բայց` որ իշխանությունն օգտվում է այդ անճշտություններից, իմ կարծիքով, անվիճելի է: Բայց ցուցակների մասին խոսակցությունները մի տեսակ «օդի մեջ են», ընդհանուր բողոքներ են իրավիճակից` համեմված էմոցիոնալ հռետորաբանությամբ: Դրա փոխարեն եկեք համատեղ օգտակար գործ անեք, սկսենք «Մաքրենք ընտրական ցուցակները» շարժումը [անունը, բնականաբար, պայմանական է] և առանց ընդդիմադիր «մանտրաների» ձանձրացուցիչ կրկնության, մեր միջոցով ազատենբ ցուցակները «մեռյալ հոգիներից» և պարզենք, թե իրականում քանի ընտրող կա Հայաստանում: Որ նրանք ավելի քիչ են պաշտոնական թվից, ակնհայտ է, բայց որքա՞ն:
Առավոտ
Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը հերքում է իր հրաժարականի մասին երեկ տարածված լուրը, բայց միաժամանակ կտրականապես չի հերքում առաջիկայում հրաժարական ներկայացնելու հնարավորությունը:
Մեկնաբանելով իր հրաժարական տալու մասին լուրը` Արայիկ Քոթանջյանը «Հայկական ժամանակի» թղթակցին ասել էր. «Ես այսօր քաղաքապետի մոտ մասնակցել եմ խորհրդակցության, այժմ էլ իմ աշխատասենյակից եմ ձեզ հետ խոսում, այս պահին այդքանը»: Նա նաև ասել էր, որ իր հրաժարականի մասին լուրերը հաճախակի են ինչ-որ մարդկանց կողմից շրջանառության մեջ դրվում, բայց դրանից ոչինչ չի փոխվում: «Հժ» թղթակցի այն հարցին, թե բացառում է, որ առաջիկայում կարող է հրաժարական տալ, Քոթանջյանը պատասխանել է. «Դեպքերը կզարգանան, կտեսնենք: Ամեն դեպքում սկի մարդը հավերժ չի, էլ ուր մնաց` աշխատանքը, խնդիրը դրանում չի: Բայց այս պահին, որևէ նման խնդիր չկա»: Այսինքն, Քոթանջյանի պատասխանը վկայում է, որ նրա հետագա պաշտոնավարման հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, որոնք դեռ նոր պետք է հանգուցալուծվեն:
Հայկական ժամանակ
Վանաձորում հիմնադրված դեղագործական «Սզնի» ՍՊԸ տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը մոտ մեկ ամիս առաջ թերթի լրագրողին հայտնել էր, թե վաճառքի է դրել իր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, որպեսզի այդ գումարով արտերկրում բիզնես գործունեություն ծավալի և լքի Հայաստանը: «Այն, ինչ որ տարիների ընթացքում հետ եմ գցել երեխաներիս համար` 2 հազար քմ բիզնես հողամասեր, մի բնակարան Նորք թաղամասում և մեկ սենյականոց բիզնես-գրասենյակ, որը 7 տարի ծառայում է որպես «Ժառանգության» գրասենյակ»,-ներկայացրել էր Սահակյանը` հավելելով, որ դեղատունն էլ պահում է, որպեսզի օրվա հացի ապրուստը հոգա: Թերթը հիշեցնում է, որ Սահակյանն արդեն բավականին երկար ժամանակ լուրջ պայքար է մղում դեղագործական մեկ այլ ընկերության` Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմի» դեմ` հիմնավորմամբ, թե վերջինիս մենաշնորհի հետևանքով վերանում է դեղատնային փոքր ու միջին բիզնեսը: Երեկ թերթի լրագրողը հետաքրքրվել է Սահակյանի արտագաղթելու ծրագրերով, նա պատասխանել է, որ դեռ ոչ մի բան չի վաճառել, իսկ դատարկ գրպանով չի կարող գնալ: «Ես հո չե՞մ ուզում գնալ դուրս` ֆիզիկական աշխատանք կատարել, գնալու եմ, որ բիզնես տեղափոխեմ,- ասել է Սահակյանը` հավելելով. — Իսկ չեն գնում իմ գույքը, որովհետև օր օրի անշարժ գույքի գինն ընկնում է, ժողովրդի վճարունակությունն է ընկնում: Եթե մուշտարի ճարեք` ձայն հանեք»:
Հրապարակ
Երեկ, այսօր և վաղը շարունակաբար «Առավոտ» օրաթերթում տպագրում ենք Արայիկ Մանուկյանի հոդվածը, որը կրում է «Հայաստանի լրագրության տխուր դեմքը» տխուր վերնագիրը: Արայիկն այն մարդը չէ, որն ակնկալում է, թե բոլորս նրա հետ 100 տոկոսով համաձայն ենք լինելու: Ես էլ չեմ պատրաստվում կուրծք ծեծել` պնդելով, թե ես նրա նկարագրած խմբագիրներից չեմ, ես բացառություն եմ և այլն: Լրատվամիջոցներն աշխատում են մրցակցային դաշտում, և եթե բոլորը գրում են բռնաբարված տատիկների մասին, «Առավոտը» չի կարող այդ թեման շրջանցել:
Բայց մի հարցում հեղինակն արդարացի է` 10 տարի առաջ ընդունված «Մամուլի մասին» օրենքը, իր ժամանակի համար բավականին առաջադեմ լինելով, չի կարգավորում այսօրվա իրողությունները: Հազարավոր օրինակներից բերեմ ամենաթարմը: Հանրապետական պատգամավորը մեր թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, ճիշտ թե սխալ` էական չէ: Այդ կարծիքը վերաշարադրվում է մի կայքում` մամուլի տեսության մեջ և տակը գրվում են մեկնաբանություններ: Եվ ահա ՀԱԿ-ի համակիրներից մեկը, որն այդ պատգամավորի երեխայի տարիքին է, իր մեկնաբանության մեջ դիմում է իշխանության ներկայացուցչին` «այ կենդանի» և, իհարկե, իսկույն 7 հատ like ստանում, ինչը, հավանաբար, նշանակում է` «վախ, ցավդ տանեմ, մեռնեմ դուխիդ, լավ շշեցիր»: Ինչ արած, Կոնգրեսն այդպես է պատկերացնում հանուն ժողովրդավարության իր պայքարը: Հիմա ի՞նչ անել այդ մեկնաբանության հետ: Եթե կայքի խմբագիրն այն ջնջի, կարող են մեղադրել ազատ խոսքը ճնշելու մեջ: Եթե չջնջի, իմ նմանները [որոնք, գիտակցում եմ, այսօր մեր հասարակության մեջ փոքրամասնություն են կազմում] կարող են իրենց վատ զգալ: Եվ հետո` մեկնաբանության համար ո՞վ է պատասխանատու՝ այն գրո՞ղը, թե՞ կայքը: Դրանք իսկապես հարցեր են, որոնք մամուլի ներկայիս օրենքը չի կարգավորում: Ամենահետաքրքիրն այն է, որ օրենսդրական կարգավորման ցանկացած փորձ [եթե այն երբևէ արվի] նույնպես դիտվելու է որպես «մահակ», «գրաքննություն» և այլն:
Մի բան պարզ է` ոչ մի կոչ կամ ԶԼՄ-ների համատեղ հայտարարություն, ոչ մի վարքականոն, ոչ մի ինքնակարգավորում չի օգնի, որովհետև «շշելը», «ջախջախելը», «պորտը տեղը դնելը» խրախուսվում է ոչ միայն լրատվամիջոցներում, այլև առօրյա կյանքում: Հայաստանյան հասարակության մեծամասնություն մեջ կա կոնսենսուս, որ, օրինակ, փողոցում չի կարելի մերկ քայլել` այստեղ գործում են ինքնակարգավորման մեխանիզմները, և խորհրդարանը չպիտի օրենք ընդունի` մերկ չքայլելու մասին: Բայց նման համաձայնություն չկա` ենթադրենք, լրատվամիջոցներում չհայհոյելու մասին: Գումարած`այդ դեպքերում անխուսափելի դեմագոգիան: Վերջերս մեկը «Ֆեյսբուբի» իմ պատին սկսեց ինչ-որ պոռնո մտքեր արտահայտել, և երբ ես նրան արգելափակեցի, սկսեց բողոքել` «չէ՞ որ դուք ագատ խոսքի ջատագով եք»: Էլի ջատագով եմ` համացանցն ընդհանրապես և «Ֆեյսբուքը» մասնավորապես Ձեր տրամադրության տակ են: Ինչո՞ւ անպայման պիտի ինքնարտահայտվեք իմ պատին:
Առավոտ
«Խորհրդտրանական ընտրությունները, փաստորեն, դեռ չեն «մարսվել» Արագածոտնի մարզի Նոր Ամանոս և Պարտիզակ համայնքներում»,– գրում է Հրապարակ թերթը՝ հիմք ընդունելով իրենց ստացած այն տեղեկությունները, որ մայիսի 6– ի ԱԺ ընտրություններին «անհնազանդություն» դրսևորած գյուղացիների նկատմամբ ՀՀԿ-ական համայնքապետերը հաշվեհարդար են տեսնում՝ բերքի ամենաթեժ շրջանում ոռոգման ջուր չեն տրամադրում այն գյուղացիներին, ովքեր չեն ընտրել ՀՀԿ-ին։ Ընդ որում, ըստ հավաստի աղբյուրների, ջրային տնտեսության պատասխանատուներից ոմանք գյուղացիներից նույնիսկ չեն թաքցնում դա։ Երեկ թերթի լրագրողը փորձել է Նոր Ամանոսի գյուղապետ Սարգիս Ալեքսանյանից ճշտել տեղեկությունը, ով հաստատել է, որ իրենց գյուղում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա, սակայն աբսուրդ է համարել խնդրի քաղաքական երանգները։
«Ճիշտ է՝ ջուրը սուղ է, եթե ջուր չկա, ապա բոլորի համար չ՛կա, և նշանակություն չունի ով ինչ է ընտրել։ Էդ բողոքավոր մարդիկ են, էնքան որ ասել են բողոքելու համար։ Ո՞վ իրենց ջուր չի տրամադրում։ Էդ ջրային տնտեսության աշխատողն է ջուրը բաժանում, որը ոչ մի կուսակցության չի պատկանում, պրիչո՞մ գյուղապետը»,–ասել է գյուղապետը։ Հարցին, թե հրահանգը գուցե հենց գյուղապետից է իջեցվել, գյուղապետը պատասխանել է. «Ախր գյուղապետը հետաքրքրվում է ջրով… հա հարցնում եմ՝ ջուր կա-չկա, բայց ասում եմ, էլի, որ ջրային տնտեսությունն է ջուր մատակարարում, և բոլորի համար է ջուրը սուղ։ Ավելի լավ է՝ եկեք-տեղում ծանոթացեք։ Միշտ էլ այս սեզոնին այսպես է լինում, մենք վերջին կետն ենք, և ջուրը մեզ չի հասնում»։ Ի դեպ, համայնքապետն ասել է, որ հենց ջրի պատճառով ինքն այժմ անկողնում է. օձն է կծել։ «Գնացել էինք դաշտերը, որ տեսնեի, թե ինչն է պատճառը, ինչ կարող ենք անել»,– վստահեցրել է Ալեքսանյանը։
Հրապարակ
Ուղիղ մեկ տարի առաջ ավարտվեց, իսկ ավելի ճիշտ՝ ընդհատվեց իշխանաթյան-ընդդիմություն երկխոսությունը։ Երեույթն ինքնին նոր էր և չնայած ոչ մի արդյունքի չհանգեցրեց, որպես փորձ, վստահ եմ, իր դրական ազդեցությունը կունենա մեր քաղաքական մշակույթի հետագա զարգացման վրա։ Ուսանելի կլինի, իհարկե, նաև հասկանալ, թե ինչու է այդ առաջին փորձը անհաջողության մատնվել։
Երկխոսությունն ընդհատելու առիթը հայտնի է՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և նրա ընկերների հետ տեղի ունեցած միջադեպը, որին կողմերը տրամագծորեն հակառակ մեկնաբանություն են տալիս։ Եթե խոսենք զուտ այդ առիթի մասին, ապա իշխանության մեղքն այստեղ շատ ավելի մեծ է, բան Կոնգրեսինը։ Թեև ես չեմ հավատում, որ ՀԱԿ-ի երիտասարդներն իրենց զուսպ են պահել ոստիկանների հետ, առավել ևս չեմ հավատում պաշտոնական վարկածին, որն արտացոլված է առաջին ատյանի դատարանի վճռում։ Պետք էր տուգանել այդ երիտասարդներին մանր խուլիգանության համար և ամեն ինչ ավարտել։ Թե չէ դարձրեցին դարի դատավարությունը և տվեցին անհեթեթ պատժաչափեր, որոնք ինձ, օրինակ, աներկբայորեն համոզում են, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում։
Բայց փորձենք պատասխանել հետևյալ հարցին՝ եթե չլիներ Տիգրան Առաքելյանի գործը, երկխոսությունը չէ՞ր ընդհատվի և հաջողությա՞մբ կավարտվեր։ Ինձ թվում է՝ այս հարցի պատասխանը բոլորին է հայտնի։ ՀԱԿ-ի համար հաջողություն կլինեին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, իսկ իշխանության համար՝ եթե ոչ մի բան չփոխվեր։ Եղավ վերջինը, բայց ցանկացած բանակցություն արդյունավետ կարելի է համարել, եթե կողմերն իրար ինչ-որ բան են զիջում։ Բայց դրա համար բանակցողները պետք է գոնե մի փոքր հակվածություն ունենան որևէ բան զիջելու։ Այդ տեսանկյունից հիշենք ՀԱԿ-ի և կոալիցիայի «բանակցային դիրքերը»։ Կոնգրեսը հակված էր քննարկելու նախագահի հրաժարականի և խորհրդարանի լուծարման ծրագիրը՝ բաջ գիտակցելով, որ այն անիրագործելի է։ Ընդ որում, այդ ծրագիրը հիմնավորող 86 էջանոց փաստաթղթում, մասնավորապես, գրված էր, որ խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետև պատգամավորները, խախտելով օրենքը, զբաղվում են բիզնեսով։ Եթե հիմա նման փաստաթուղթ ստեղծվեր, ՀԱԿ-ը, հավանաբար. կգրեր՝ «պատգամավորները զբաղվում են ապօրինի բիզնեսով (բացի ԲՀԿ-ից)։ Կոալիցիան առաջարկում էր քննարկել արդար ընտրություններ անցկացնելու խաղի կանոնները՝ շատ լավ իմանալով, որ այդ կանոններին չի հետևելու։ Անկեղծության այսպիսի մակարդակով հաջողություն ակնկալել երկխոսությունից՝ անիմաստ է։ Հաջորդ անգամ, երբ նման նախաձեռնություն լինի, կողմերը, հավանաբար, պետք է մտածեն ավելի իրատեսական օրակարգի մասին։
Այնպես որ՝ եթե նույնիսկ Տիգրան Առաքելյանի դեպքը չլիներ, երկխոսությունը, միևնույն է, կտապալվեր։
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.