29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ստորև ներկայացնում ենք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցից մի հատված.
-Այսօր կայքերում քննարկման առարկա էր դարձել այն, որ Կոնգրեսից ոչ ոք չի մասնակցել Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստին, ինչպե՞ս կպատասխանեք այդ մեղադրանքներին:
-Ես անձամբ քաղաքում չեմ եղել, Կոնգրեսից այլ մարդկանց մասնակցության վերաբերյալ տեղեկություն չունեմ և անբարոյականություն եմ համարում, որ թեման շահարկվում է:
-Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սեպտեմբերին հանրահավաք է լինելու, արդեն որոշվա՞ծ է օրը:
-Օրը դեռ որոշված չէ, բայց կարող եք չկասկածել, որ այդ տեղեկությունը իրողություն կդառնա:
— Ո՞վ է լինելու Հայ ազգային կոնգրեսի նախագահի թեկնածուն, և հնարավոր համարո՞ւմ եք, որ Կոնգրեսը այլ թեկնածուի պաշտպանի:
— Կարծում եմ, խնդիրը պետք է այսպես ձևակերպել` ո՞վ կարող է որպես թեկնածու ամենաուժեղ մարտահրավերը նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին, և եթե հարցը այդպես ենք դնում, պատասխանն էլ ակնհայտ է` պետք է լինի մարդ, որն ունի ամենահզոր կոնսոլիդացիոն պոտենցիալը, այսինքն, կարող է իր շուրջը իր հեղինակությամբ միավորել առավելագույն չափով քաղաքական ուժերի, լիդերների, պետք է լինի մի մարդ, որը կապահովի այն, որ Հայաստանում շարունակի գործել ընդդիմություն, որն անկաշառ է, անվերահսկելի է, անկառավսւրելի է իշխանությունների համար: Մենք հիմա ունենք այդպիսի ընդդիմություն. 2007-ին չենք ունեցել, հիմա ունենք, և սա ամենամեծ արժեքն է, որը պետք է պաշտպանել, որովհետև եթե իշխանություններին հաջողվեց այս համախմբումը մասնատել, ուրեմն` նորից վերադառնալու ենք նույն իրավիճակին, երբ իշխանությունները լիովին վերահսկում են ընդդիմությանը և այնպես անում, որ ընդդիմությունը որևէ մարտահրավեր իշխանության համար չի հանդիսանում: Մեր թեկնածուն պետք է լինի այդպիսի մարդ, որ կարողանա ապահովել ընդդիմության հզորությունը և միասնությունը: Եկեք, եթե դեռ չենք գտել նման թեկնածուի, գտնենք:
-Ո՞վ է այդ թեկնածուն:
-Ինձ թվում է, այս 4-5 տարվա փորձը պետք է բավարար լիներ այդ հարցին պատասխանելու համար:
-Կարո՞ղ ենք միանշանակ ասել որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է:
-Ինքը պետք է որոշում ընդունի, նա այդ որոշումը կընդունի ըստ երևույթին սեպտեմբերին, հոկտեմբերին, երբ մանրամասն ուսումնասիրի իր ոեսուրսային հնարավորությունները, քաղաքական դաշնակիցների հնարավորությունները, ստեղծված միջազգային իրավիճակը, ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, և կշռադատելուց հետո վերջնական որոշում կընդունի: Իմ կարծիքով, նա այդպես է վարվում, որովհետև լուրջ քաղաքական գործիչ է և իր խնդիրը ՀՀ շահերից բխող որոշում կայացնելն է: Իմ և իմ թիմակիցների խնդիրը տեսնում եմ նրա մեջ, որ մենք կարողանանք ինչքան հնարավոր է` նպաստավոր պայմաններ ստեղծել նրա դրական որոշման կայացման համար:
-Իսկ եթե չառաջադրվի, կա՞ որևէ այլ թեկնածու` ձեր ասած հատկանիշներով:
-Ես հիմա այդ հարցի քննարկումը համարում եմ անիմաստ:
Հայկական ժամանակ
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանի նկատմամբ օգոստոսի 20-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանք է կիրառել` բավարարելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի ներկայացրած միջնորդությունը: Արթուր Վարժապետյանը մեղադրվում է 100 հազար դրամ կաշառք պահանջելու և վերցնելու մեջ: Կալանքի միջնորդությունը բավարարելուց հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ոստիկանությունից դեպքի հետ կապված մանրամասներ պարզել չհաջողվեց: Սակայն Վարժապետյանի կոլեգաները, խոսելով կատարվածի մասին, միաբերան ասում էին, որ չեն հավատում, թե նա կաշառք կվերցներ: «Շատ կարգին տղա ա, տենց բան հնարավոր չի»,-ասում էին նրանք: «Հրապարակը» նշում է, որ Վարժապետյանը սննդի անվտանգության վերահսկողության տեսչության պետի պաշտոնում նշանակվել է անցած տարվա մայիսին:
Հրապարակ
Զարգացած երկրներում տեղական ինքնակառավարման խնդիրները կարևորագույնների շարքում են: Շարքային եվրոպացու, ամերիկացու կամ կանադացու համար թերևս ավելի կարևոր է, թե ով է իր թաղամասում պահպանում կարգուկանոնն ու մաքրությունը, ինչպես են գործում իր կողքին գտնվող մանկապարտեզներն ու դպրոցները, քան այն, թե ով է մայրաքաղաքի գրասենյակներում ինչ-որ գլոբալ հարցեր լուծում: Քաղաքապետի, գյուղապետի կամ տվյալ շրջանի ղեկավարների ընտրությունները նման երկրներում ավելի շատ են կարևորվում, քան նախագահականները: Մյուս կողմից, տեղական ընտրությունները լուրջ փորձություն են կուսակցությունների համար. օրինակ, այս տարվա մայիսին Գերմանիայի որոշ մարզերում կայացած ընտրություններում իշխող` Քրիստոնեադեմոկրատական միության անհաջությունները լուրջ ազդանշան են Անգելա Սերկելի կուսակցության համար:
Մեզանում այդ ընտրությունները, սովորաբար, երկրորդական նշանակություն ունեն: Պատճառների մի մասը, կարելի է ասել, օբյեկտիվ է. մեր քաղաքներն ու գյուղերը չունեն այն ինքնուրույնությունը և այն բյուջեները, որոնցով կարելի է մարդկանց համար կարևոր կենսական հարցեր լուծել: Իսկ այն փոքր գումարները, որոնք ընկնում են քաղաքապետների և գյուղապետների ձեռքը, սովորաբար մսխվում են նրանց կողմից` ձեռնասուն ավագանիների օգնությամբ: Կա նաև սուբյեկտիվ կողմը` կուսակցական ամբիցիաները մեզանում էապես ավելի բարձր են տեղական մակարդակից, քաղաքականապես ակտիվ մարդն իրեն երազում ք տեսնել նախագահական, նախարարական, ծայրահեղ դեպքում` պատգամավորական աթոռին, ոչ թե ինչ-որ գյուղապետի պաշտոնում: Ահա և ստացվում է, որ տեղական իշխանության համար պայէարը ոչ թե քաղաքական է, այլ կլանային` տասնամյակներ շարունակ թշնամություն անող ընտանիքների համար դա լավ առիթ է՝ հերթական անգամ հարաբերություններ պարզելու:
Բայց գլխավոր պատճառն այն է, որ մեզ նման երկրներում ամեն ինչ որոշում է առաջին դեմքը, և, բնականաբար, հենց դրա համար էլ բնակչության կեսն իրեն տեսնում է հենց այդ դերում: Այստեղից բխում է հետևյալ առանձնահատկությունը` կարևոր չէ, թե որ պաշտոնն ես դու զբաղեցնում, կարևոր է, թե որ «կրուգի» մեջ ես դու մտնում: BBC-ն վերջերս վերաշարադրել է քաղաքագիտական մի զեկույց, ըստ որի` Պուտինի ամենամերձավոր շրջանակի մեջ մտնում են ոչ միայն վարչապետը և Կրեմլի վարչակազմի ղեկավարը, այլև, օրինակ, «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը և համեմատաբար քիչ հայտնի գործարարներ Գենադի Տիմչենկոն և Յուրի Կովալչուկը: Այսինքն` պաշտոնական հիերարխիան պետական նման կառուցվածքի դեպքում որևէ նշանակություն չունի` որոշիչ է իրական քաղաքական և տնտեսական կշիռը: Մարդիկ, իհարկե, ձգտում են այդ` իրական, ոչ թե ձևական իշխանությանը:
Ընդդիմությունը առաջիկա ՏԻՄ ընտրությունների հարցում պասիվ է: Բոլոր վերը նշված պատճառներից բացի, հնարավոր է, որ այն չի ուզում իր ռեսուրսները վատնել նախագահական ընտրություններից առաջ:
Առավոտ
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ ինքը շաբաթներ առաջ տեղեկացրել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, վեց տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրելու Սերժ Աարգսյանին: Երեկ պարզվել է, որ դիմումն արդեն գրված է:
Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է Մարգար Օհանյանի եղբայրը` Մեծամորի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը: «Անձամբ նրա հետ չեմ խոսել, բայց իմ իմանալով` գրել է»,- ասել է նա: Անցյալ ամառվանից անազատության մեջ գտնվող Օհանյանը դատական վերջին նիստում ընդունել էր իր մեղքը պետության առաջ, իսկ դատավճռի կայացումից հետո` չէր բողոքարկել: Մարգար Օհանյանը մեղադրվում էր բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: «Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Մարզպանին ներման խնդրագիր է գրել նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը»,- եզրափակում է «ՀԺ»-ն:
Հայկական ժամանակ
ՀՀ ԱԺ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն և «Ժառանգություն» խմբակցությունների` «Հարսնաքարի» գործով ՀՀ գլխավոր դատախազությանը և կառավարությանը ուղարկած հարցաշարի պատասխանն արդեն ստացվել է:
Այս մասին «Հժ» թղթակցին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հարցաշարի մշակմանը մասնակցել էր նաև ԲՀԿ-ն, բայց հետագայում հրաժարվեց` պատճառաբանելով, թե չի միանա «Ժառանգության» մասնակցությամբ նախաձեռնությանը:
Հայկական ժամանակ
Աշտարակում սեպտեմբերի 23-ի ՏIՄ ընտրությունները բուռն մթնոլորտ են խոստանում: Քաղաքում խոսում են աթոռին հավակնող 15-16 թեկնածուի մասին: Թեկնածուներ ունեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ընդդիմությունը, Աղվան Հովսեփյանը, անգամ մի նախկին ուսուցչուհի է` Տերտերյան Հայրենուհի անունով, պատրաստվում առաջադրվել, որի աղջիկն ամուսնացել է Տարոն Մարգարյանի վարորդի որդու հետ, և գտնում է, որ ինքը շատ լուրջ «տանիք» ունի ու կարող է քաղաքապետ դառնալ: Ի դեպ, նրան հարազատ քաղաքում «Վայրենուհի» անունով են հիշատակում, քանի որ համարձակվել է իրեն աշխատանքից ազատած տնօրենի դեմ պայքարել և դատարանում էլ հաղթել: Աշտարակի գործող քաղաքապետը, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի ազգականն է, այլևս չի առաջադրվելու: Ասում են` պատճառը տարիքն է: Ուշագրավ է հատկապես գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործունեությունը: Ապարանցիներից պատգամավորական փոքրիկ «ֆրակցիա» ստեղծելուց հետո հիմա էլ նա փորձում է համայնքապետերի թիմ ձևավորել և համայնքի ղեկավար նշանակել ոչ միայն Ապարանում, այլև Արագածոտնի գրեթե բոլոր համայնքներում: Աշտարակում նրա թեկնածուն «Աշտարակի ձոր» հայտնի ռեստորանի տերն է` Կարեն Գևորգյանը (Ձորի Կարիկ), որը 90-ականներին եղել է քաղաքապետ և հիմա փորձում է վերադառնալ իր պաշտոնին:
Հրապարակ
Երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը տվեց երկու շատ տրամաբանական պատասխան, եթե Սմբատ Այվազյանը ցանկանում է զբաղվել զուտ հասարակական գործունեությամբ, դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, եթե իր` Արամ Սարգսյանի երբայրը` Արմենը, համակրում է Սերժ Սարգսյանին, ապա դա էլ է նորմալ, պարտադիր չէ, որ ամբողջ հայությունը բոլոր հարցերի շուրջ միևնույն տեսակետն ունենա: Որևէ այլ կուսակցության պաշտոնական արձագանքը կլիներ` մենք ինքնամաքրվում ենք, ազատվում ենք պատահական մարդկանցից, որոնք չեն կարողացել դիմանալ գայթակղություններին և այլն: Նրանք, ովքեր անցել են ԽՄԿԿ պատմությունը, շատ լավ գիտեն, որ հենց ադպես են մոտավորապես 20-րդ դարի սկզբից ռադիկալ սոցիալ-դեմոկրատները, իսկ այնուհետև` բոլշևիկները համագումարից համագումար «ինքնամաքրվել» և «հուժկու հակահարվածներ» տվել այս կամ այն «շեղմանը»: Ինչո՞ւ էր դա տեղի ունենում: Որովհետև բոլշևիկների ուսմունքն, ըստ իրենց, ամենազոր էր, քանի որ ճիշտ էր: Իրականում, սակայն, այդպիսի ուսմունքներ գոյություն չունեն, չեն կարող լինել:
Նրանք, ովքեր ներգրավված են հայաստանյան այսօրվա քաղաքական կյանքում, մեծ մասամբ 45-ն անց մարդիկ են, և եթե նույնիսկ իրենց ժողովրդավար և ազատական են համարում, ջանասիրության այս կամ այն աստիճանով ուսումնասիրել են ՍՄԿԿ պատնությունը ու կամա թե ակամա, իրենց ուղեղներում պահպանում են «միակ ճիշտ ուսմունքի» և պարբերական «ինքնամաքրումների» կարծրատիպերը` դրանք փոխանցելով հաջորդ սերունդներին: Բայց ինձ թվում է, որ քաղաքական, կուսակցական մեզ հայտնի մոդելները, որոնք ձևավորվել են 20-րդ դարում, այսօր հնացել են: Եվ, ի դեպ, դրա մասին խոսում են նաև իրենք` կուսակցականները: Վերջերս, օրինակ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն առաջարկել է փոխել Կոնգրեսի կառավարման ձևը` իրավամբ անվանելով ՀԱԿ-ը «կուսակցություն»:
Պարզ է, որ կուսակցությունների զարգացման ընղհանուր ուղղությունը պետք է լինի դոգմաներից հրաժարվելը և ձևակերպումների հետևից չընկնելը: Օրինակ, հազարավոր քաղաքացիներ [այդ թվում նաև ես] գտնում են, որ Տիգրան Առաքելյանը չպիտի դատապարտվի 6 տարվա ազատազրկման, որ այդ պատիժը անտրամաբանական է, անհեթեթ: Պետք չէ պահանջել, որ բոլոր այդ քադաքացիները պարտադիր լինեն ՀԱԿ-ի կամ ընդհանրապես ընդդիմության համակիրներ: Պետք չէ պարտադրել, որ այդ քաղաքացիներն իրենց դժգոհությունն անպայման արտահայտեն այն ձևակերպումներով և կարգախոսներով, որոնք ընդունված են ՀԱԿ-ական շրջանակներում: Վերջապես, պետք չէ պնդել, որ բողոքն անպայման արտահայտվի այն ձևերով, որոնք հոգեհարազատ են Տիգրանին և նրա ընկերներին` ձայնալարերի խիստ ծանրաբեռնվածությամբ:
Հասկանում եմ, որ այդ մոտեցումը հետևողականորեն կիրառելու դեպքում կուսակցությունների սահմանները անհստակ և երերուն կդառնան: Բայց հակառակ դեպքում իսկապես մեծ է աղանդ դառնալու վտանգը:
Առավոտ
Ռոբերտ Քոչարյանը, որ իր վերջին հարցազրույցներից մեկում չէր բացառել մեծ քաղաքականություն իր վերադարձը, փորձում է իր այդ ցանկության պահանջարկի իմիտացիա ստեղծել և դրան զուգահեռ հասարակության տրամադրությունը շոշափել:
Շաբաթներ առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակել է 3 կազմակերպությունների բաց նամակը, որտեղ Քոչարյանին կոչ է արվում վերադառնալ և փրկել երկիրը կործանումից: Նամակը տարածվել է նաև Facebook սոցիալական ցանցում, որը հրապարակող լրատվամիջոցը դեռևս հայտարարությունը պահում է իր գլխավոր էջում, որտեղ Քոչարյանի նկարներով այլ նյութեր էլ կան` «Քոչարյանին սպասում են», «Ռոբերտ Քոչարյանը կրկին ստիպված կլինի Հայաստանը դուրս քաշել փոսից, ուր նրան նետել են իր նախորդները» վերնագրերով: Երեք կազմակերպությունների նամակ-հայտսսրարությանը, սակայն, որը բաց էր ստորագրության համար, որևէ այլ կազմակերպություն կամ անհատ չի միացել:
Հայկական ժամանակ
Թերթն անդրադառնում է երեկ ուշ երեկոյան հայտնի դարձած տեղեկությանը, ըստ որի` ինքնասպան է եղել Փայլակ Հայրապետյանի եղբայրը` Միշա Հայրապետյանը, ում թոռնուհին վերջերս ամուսնացավ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի տղայի հետ: Թերթի հիշեցմամբ`մի քանի օր առաջ իրենք անդրադարձել էին Հայրապետյանների ընտանիքի ֆինանսական խնդիրներին: Փայլակ Հայրապետյանը գրավադրել է իր ողջ գույքը, այդ թվում «Հայաստան» հանրախանութը` Սիերա Լիոնեում ադամանդի հանք ձեռք բերելու գործարքին մասնակցելու նպատակով, և գործընկերոջ` Աշոտ Սուքիասյանի կողմից խաբվել: Այժմ «Ամերիաբանկը» չմարված վարկի դիմաց փորձում է բռնագրավել նրանց գույքը: Այս ընտանիքը հայտնի է դեռևս սովետական տարիներից, նրանց էր պատկանում «Էրեբունի» տրիկոտաժի միավորումը, հետագայում` գաջի գործարանը, Չարբախի ձիարշավարանը: Նրանք Սևանի ափին գտնվող Ծովազարդ գյուղից են, որտեղ նույնպես սեփականության իրավունքով իրենց պատկանող հյուրանոց և տարածքներ ունեն: Փայլակ Հայրապետյանի որդին` Հայրապետ Հայրապետյանը, ժամանակին հարում էր ԲՀԿ-ին և անգամ փորձ արեց Արաբկիրից պատգամավոր ընտրվել, սակայն պարտվեց ՀՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանին և խզեց կապերը ԲՀԿ-ի հետ: Դժվար է ասել, թե որքանով է ստույգ Միշա Հայրապետյանի ինքնասպանության վարկածը, քանզի Հայրապետյանները թշնամիների պակաս հաստատ չունեն:
Հրապարակ
Ընդհանուր առմամբ, ռուսներն ավելի հավատացյալ ժողովուրդ են, քան մենք` հայերս: Ուրիշ հարց, որ այնտեղ պաշտոնական եկեղեցական վերնախավն ունի ճիշտ նույնպիսի «հեղինակություն», ինչպես և իրենց հայաստանյան գործընկերները, ու ճիշտ նույն` հղփացածության և ճոխ կյանքի հանդեպ հակվածության պատճառով: Բայց միանշանակ է, որ ռուս ժողովուրդը հարգում է իր սրբությունները, այդ թվում` Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչի բազմաչարչար տաճարը: Այդ առումով փանք-ռոք խմբի «ելույթը» տաճարում վիրավորել է հավատացյալների զզացմունքները: Եթե նման խումբ երգեր, ասենք, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, և ես այնտեղ լինեի, դա ինձ ու մնացած ներկաներին, անշուշտ, կզայրացներ:
Բայց դա գործի, այսպես ասած, բարոյական կողմն է: Pussy Riot-ի աղջիկները, կարծես թե, զղջացին իրենց արարքի համար և ներողություն խնդրեցին: Դրանից հետո գալիս է քաղաքական և իրավական մասը, և այստեղ Ռուսաստանի իշխանությունը, նախևառաջ` դատական, բավականին խոցելին է: Ի՞նչ կլներ, եթե փանք-ռոքերները երգեին ոչ թե «Աստվածամայր, վտարիր Պուտինին», այլ, ասենք, «Բատյանյա կոմբատ» երգը: Նրանց այդ դեպքում նույնպե՞ս կազատազրկեին երկու տարով, թե՞, հակառակը, կհրավիրեին ելույթ ունենալու Կրեմլի Համագումարների պալատում: Համենայնդեպս, հիմնավոր կասկածներ կան, որ դատարանը պաշտպանում էր ոչ թե հավատացյալների զգացմունքները, այլ «ցարին» ու նրա գահը:
Իհարկե, նման դեպքերում հարց է առաջանում` ինչո՞ւ է իշխանությունը փոքրիկ և աննշան միջադեպից միջազգային մասշտաբի պատմություն սարքում, երբ կարելի էր այդ աղջիկներին տուգանել և բաց թողնել: Երբեմն մտածում ես` իշխանություններն իրենց օգուտը չգիտեն, պարզապես ղեկավարվում են էմոցիաներով և այլն: Դա ճիշտ է միայն մասամբ, մեծ հաշվով, այո, բոլոր հետևանքները չեն հաշվարկում: Բայց մարտավարական առումով նպատակը պարզ է` վախեցնել հասարակությանը, լռեցնել ցանկացած դժգոհ և քննադատական ձայն: Որպեսզի հնչի այն, ինչ հնչում է ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքներով` ձոներ, ներբողներ և, ի դեպ, խայթոցներ «փիս» ամերիկացիների և եվրոպացիների հասցեին: Որքանով է այդ մարտավարությունը արդարացված` կարելի է դատել արդյունքներից` Պուտինը, ըստ էության, իշխանության գլխին է 1999 թվականից ի վեր:
Pussy Riot-ի գործի և խմբի անդամների նկատմամբ արտառոց խիստ դատավճռի թե՛ միջազգային և թե’ տեղական արձագանքը հսկայական է` ավելի մեծ, քան Մագնիտսկու և Խոդորկովսկու գործերով: Պատճառը, հավանաբար, այն է, որ նշված երկու գործերում կարող է լինել քրեական ինչ-որ տարր: Իսկ տաճարում «սխալ երգ» երգելը զուտ իրավական տեսանկյունից վարչական խախտում է, ոչ թե քրեական հանցագործություն:
Դատավճռի դեմ բողոքողներից մեկը Գարրի Կասպարովն էր: Ըստ ոուսաստանցի իրավապահների, բողոքի ցույցը ցրելու ժամանակ նա կծել է մի ոստիկանի: Եթե դա հերթական «մենթական հեքիաթը» չէ, ապա գոնե այդ ոստիկանի համար լավ PR է. նրան աշխարհի չեմպիոն է կծել:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.