29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Գյումրիում երեկ կրակոցներ են հնչել: Նախնական տեղեկությունների համաձայն, Գյումրու ծայրամասային` «Գծի հետեւ» կոչվող թաղամասում իրար վրա են կրակել մի խումբ երիտասարդներ: Դեպքը, ըստ տարածված ւուրերի, տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպումից հետո, որը կազմակերպել են այդ թաղամասի թաղային հեղինակություն հանդիսացող մի խումբ երիտասարդներ, որոնք ոչ միայն կազմակերպել են հանդիպումը, նաև մասնակցել են ու հայտարարել, որ պատրաստ են զորակցել և սատարել քաղաքապետի թեկնածու Բալասանյանին: Ըստ քաղաքում պտտվող լուրերի, այդ երիտասարդները նախկինում սերտ կապերի մեջ են եղել ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ: Խոսվում է նաև, որ քաղաքապետի որդին, որը Ռուսաստանի Դաշնությունից օրերս է վերադարձել Հայաստան, իր մտերիմների հետ «Գծի հետև է» եկել այդ տղաների հետ «հաշիվ մաքրելու» նպատակով: Հնչած կրակոցների մասին «ՀԺ»-ի թղթակցին տեղեկացրել են վերոնշյալ թաղամասի բնակիչները: «Սկզբում մեքենաներ հավաքվեցին, ինչ-որ խոսակցություններ, հետո կրակոցներ լսեցինք, վախեցանք, մեկ էլ տեսնինք օր չորս կողմից փախան, ու էլ չիդեմ ինչ էղավ, ոստիկանները էկան թաղամաս, էն էլ` արդեն փախել էին»,- մանրամասնել է բնակիչներից մեկը: Գյումրիում հնչած կրակոցների մասին լուրը հաստատել է նաև Շիրակի մարզի ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը: «Ճի՞շտ են այն լուրերը, որ Գյումրու քաղաքապետի որդին` Սպարտակ Դուկասյանն է կրակոցների հեղինակը, նա՞ է կրակել, թե հակառակ կողմից են հնչել կրակոցները,- թերթի թղթակցի այս հարցին Կարեն Բաբակեխյանը պատասխանել է, որ գործի նախաքննության գաղտնիությունից ելնելով` չի կարող մանրամասներ հայտնել, այդ թվում` միջադեպի մասնակիցների անունները, նաև ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ Վարդան Ղուկասյանի որդին մասնակցել է այդ միջադեպին: «Կներեք, դրանից ավելի բան ասել չեմ կարող, հիմա ընթանում է նախաքննություն, կարող եք դիմել մեր ոստիկանության լրատվության բաժին, այլ մանրամասներ գուցե հայտնեն»,- ասել է նա: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից թերթի թղթակցին փոխանցել են, որ Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ միջադեպի մասնակիցներին ոստիկանության աշխատակիցները փնտրում են: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նույնպես չի հերքել, որ միջադեպին մասնակցել է նաև Սպարտակ Ղուկասյանը: Ըստ նրա` միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ մանրամասները ճշտվում են: «Այլ բան ասել չեմ կարող, տարվում է նախաքննություն, և դեռ ճշտվում են, թե ովքեր են դեպքի իրական մասնակիցները»,- ասել է Աշոտ Ահարոնյանը: Ուշ երեկոյան դրությամբ, թերթի ունեցած տեղեկություններով, փախուստի մեջ էին և´ կրակողները, և´ նրանց թիրախները, և´ վկաները:
Հայկական ժամանակ
Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը մտել է ակտիվ ընտրապայքարի մեջ և արդեն իսկ գյումրեցիներին զարմացրել է իր մի քանի հայտարարություններով: Մասնավորապես,Բալասանյանը հերքել է Գյումրիի քաղաքապետարանի շարքային և միջին (այսինքն` աշխատավարձով տուն պահող) աշխատողների շրջանում տարածված խոսակցությունները, իբր ինքը քաղաքապետ դառնալուց հետո բոլորին ազատելու է զբաղեցրած պաշտոններից, և ասել է, որ կադրերի հարցում առաջնորդվելու է բացառապես անձի մասնագիտական որակներով: Մյուս հայտարարությունն ավելի արտառոց է` Բալասանյանը, որպես քաղաքապետի թեկնածու, հայտարարել ու խոստացել է վերացնել կոռուպցիան քաղաքապետարանից և նրա ենթակա կառույցներից: Գյումրեցիները, ի պատասխան այս հայտարարությունների, ասում են` Բալասանյանի հույսը մեր կարճ հիշողության վրա՞ է: Կապրենք` կտեսնենք:
Հրապարակ
Վերջին օրերին լուրեր են հասնում Երևանի Ավան թաղամասից այն մասին, որ ստորագրահավաք է իրականացվում Ռուբեն Հայրապետյանին «փոշմանեցնելու» բովանդակությամբ: «ՀԺ»-ն ստուգել է, լուրերը հաստատվել են, և ստորագրահավաքը թափ է հավաքում: Տեքստը, որի տակ պետք է հնարավորինս շատ ստորագրություն հավաքվի, շատ նման է այն նամակին, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրել էին մի քանի «մտավորականներ»: Այսինքն` խնդրում են Ռուբեն Հայրապետյանին, որ նա Աժ նախագահից ետ վերցնի մանդատը վայր դնելու մասին դիմումը, քանի որ ազգն իրեն «ընտրել է, վստահում է…» և նմանատիպ լոլոներ: Հայտնի է նաև մեխանիզմը, թե ինչպես է իրականացվում այդ ստորագրահավաքը: Ստորագրություններ հավաքելը հանձնարարվել է ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր «մարդ բերող» ՀՀԿ-ական հայտնի բանդաներին, որոնք բաղկացած են ոչ միայն թաղային կրիմինալից, այլև ԺԷԿ-երի ու մանկապարտեզների աշխատողներից, ուսուցիչներից և այլն: Թերթի ունեցած տեղեկություններով, այս պահին կա այդպիսի մոտ 30 բանդա, որոնցից յուրաքանչյուրը պետք է հազարական ստորագրություն հավաքի: Ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա` նրանք մտնում են տները ու ստորագրվելիք հայտարարությունը դնում սեղանին: Մեկին համոզելով, մյուսին ինչ-որ բան խոստանալով, երրորդին վախեցնելով` ստորագրությունները հավաքվում են: Ընտրությունների ժամանակ մարդիկ որոշակի շանս ունեին այդ բանդաներին դիմագրավելու. նրանց նստեցնում էին մեքենա, տանում ընտրատեղամաս, բայց շատ դեպքերում քվեախցիկ մտնողները չէին կատարում այդ բանդաների հրահանգները և քվեարկում էին իրենց նախընտրելի թեկնածուի օգտին: Հիմա ստորագրահավաքը «բաց է ու թափանցիկ»: Եվ այդ պայմաններում նախատեսված թվով ստորագրություն հավաքելը այդ բանդաների համար, թերևս, դժվար չի լինի: Ընդամենը հիշեցնենք, որ ի պաշտպանություն Ախթալայում երկարուձիգ տարիներ ակտիվ «գործունեություն» ծավալած հայտնի մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի (նկարում` ձախից) բավական արագ հավաքվեց մի քանի հարյուր ստորագրություն: Ընդ որում, ստորագրողների մեջ կային նաև մանկապիղծի զոհերի ծնողներ:
Հայկական ժամանակ
«Դուք շատ լավ գիտեք, թե մենք ինչ երկրում ենք ապրում, որտեղ քաղաքապետի ընտրությունների համար պայքարն այսօր ռեալ չէ: Ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- երեկ «Առավոտին» ասաց ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Ինչ խոսք, սա ճշգրիտ, սթափ և իրատեսական գնահատական է: Բայց եթե ես այդպիսի բան գրեի, նույն ընդդիմության ներկայացուցիչները կասեին, որ ես մարդկանց մեջ սպանում եմ հույսն ու հավատը, հաշտվողական և հարմարվողական տրամադրություններ եմ սերմանում, փոխանակ ոգեկոչեմ ժողովրդին սրբազան պայքարի և այլն: Երբ ընդդիմադիր պատգամավորն է ասում, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարը ռեալ չէ, դա, այնուամենայնիվ, որոշակի տարակուսանք առաջացնում է: Որքան ես եմ հասկանում, ընդդիմության առաքելությունը այյընտրանք առաջարկելն է: Օրինակ, Գյումրիի բազարում, որտեղ, ըստ տեղի իրավապաշտպանների, մոտ 5000 անօթևան կա, Վարդան Ղուկասյանն այդ հարցը չի լուծել, Սամվել Բալասանյանն էլ չի լուծի: Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի գործը, իմ կարծիքով, հետևյալն է` գտնել ուղիներ, որպեսզի 3 տարում այդ մարդկանց թիվը պակասի գոնե 1000-ով, և առաջարկել այդ ուղիները` ընտրողներին: Դրանից հետո տեղի են ունենում ընտրություններ` ճիշտ այն սցենարով, որոնք նկարագրել է տիկին Սարգսյանը: 3 տարի անց, երբ անօթևանների թիվը մնում է 5000, ընդդիմությունն ասում է` «տեսա՞ր, որ իշխանությունն այս հարցը չկարողացավ լուծել»: Եթե այլընտրանք և, համապատասխանաբար, այլընտրանքային թեկնածու չի առաջադրվում, նման հարցերը «դատապարտվում են» հավերժ մնալ չլուծվածների շարքում:
«ՀԱԿ-ը մասնակցելու է և համայնքային ղեկավարների, և ավագանու անդամների մակարդակով»,-նաև ասել է Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորը: Համենայնդեպս, մինչև այս պահը Կոնգրեսը ոչ համայնքի ղեկավարի, ոչ ավագանու «մակարդակով» որևէ թեկնածու չի առաջադրել: Եվ ոչ միայն Կոնգրեսը, այլև «Ժառանգությունը», Կոմկուսը և մի շարք այլ քաղաքական ուժեր չեն ցանկանում այս ընտրություններն օգտագործել` իրենց գաղափարներն ու առաջարկները քարոզելու համար: Այդ իմաստով ՏԻՄ ընտրությունները այլըտրանքային չեն լինելու: Իսկ այն, ինչ պաշտոնապես կոչվում է «այլընտրանք», պարզապես խեղկատակություն է: Ըստ օրենքի, որպես թեկնածու պետք է գրանցվի մեկ հոգուց ավելի: Եվ ահա ճարպիկ գյուղապետներն ու քաղաքապետները ելքը գտել են. որպես «այլընտրանքային» թեկնածու գրանցում են իրենց բարեկամներին և կուսակցական ընկերներին (որոշ միամիտներ կարծում էին, որ ՀՀԿ-ականներն իրար դեմ պիտի պայքարեն), իսկ այնուհետև այդ ձեռնասուն «այլընտ-րանքները» ինքնաբացարկ են հայտնում: Սա այն դեպքն է, երբ օրենքի տառը ձևականորեն պահպանվում է, սակայն իրականում ոչ մի մրցակցություն էլ չի ծավալվում:
Իհարկե, ոչ բոլոր տեղերում է այդպես` մի քանի համայնքում սպասվում է ՀՀԿ-ԲՀԿ լուրջ «ճակատամարտ»: Բայց ազդեցիկ կլանների մեջ այդ պայքարը «այլընտրանքային» անվանելը խիստ չափազանցություն կլիներ:
Առավոտ
Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով չառաջադրվեց: Չնայած դրան` իրավիճակը Գյումրիում չի հանդարտվում:
Երեկ «Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ դեռևս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Էդիկ Տոնոյանի տուն են այցելել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր նրան բարեկամաբար հորդորել են մինչև ընտրություններ բացակայել Գյումրիից: Նույնը կատարվում է Վարդան Ղուկասյանի մերձավոր շրջապատի այլ ներկայացուցիչների նկատմամբ, նրանց առաջարկում են այլընտրանք, կամ ինքնակամ հեռանում եք քաղաքից, կամ ձեր նկատմամբ հարուցվում է քրեական գործ, ու դուք կալանավորվում եք: Ոստիկանությունում այս տեղեկություններն անհեթեթություն են որակում: Չնայած գյումրեցիները պնդում են, որ դրանք բացարձակ իրականություն են:
Հրապարակ
Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ներկայում Աժ պատգամավոր, նաև Աժ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը նախօրեին հեռախոսով վիրավորել է «Հայկական ժամանակի» թղթակցուհուն: Թղթակցուհին ընդամենը զանգահարել էր Սամվել Բալասանյանին` մի իրադարձության շուրջ փաստեր ճշտելու նպատակով, այսինքն` գործել էր իր մասնագիտական պարտականությունների շրջանակներում: Որոշ ժամանակ անց Բալասանյանը միջնորդների միջոցով թղթակցուհուն փոխանցել է, թե նման բան չի եղել, երևի թյուրիմացություն է տեղի ունեցել, ինքը ուրիշ բան է ցանկացել ասել, բայց իրեն ճիշտ չեն հասկացել և այլն, և այսպես շարունակ: Համենայնդեպս, սա են փոխանցում միջնորդները: «Հնարավոր համարելով այդ տարբերակը, նույն միջնորդներին առաջարկեցի, որ Սամվել Բալասանյանը այդ ամենը հեռախոսով անձամբ ասի թղթակցուհուն, որով և միջադեպը կհամարեինք հարթված: Այդպես էլ զանգ չհնչեց, ինչը նշանակում է, որ Բալասանյանը ճիշտ և տեղին է համարում երիտասարդ աղջկան վիրավորելը:
Ամենայն հավանականությամբ, Սամվել Բալասանյանին դուր չեն եկել մեր թերթում նրան «նվիրված» մի քանի հրապարակումներ: Դե, Բալասանյանը երևի չի ուզում անդրադառնանք այն պատմությանը, թե ինչպես ինքը մի «պայծառ» օր ՕԵԿ-ից ցատկեց ԲՀԿ: Չի ուզում մեր ընթերցողին տեղեկացնենք, որ, ըստ իր ներկայացրած պաշտոնական փաստաթղթերի, ինքը ոչ մի կապ չունի Գյումրիի գարեջրի գործարանի հետ, և որ այդ գործարանի տարածքում վեր է հառնում իր կիսանդրին: Բալասանյանը ուզում է` բոլորս հավատանք, որ իր հայտարարագրում գրված 1977 թվականի արտադրության «Մոսկվիչ Մ 2140»-ը իր միակ ավտոմեքենան է»,- գրում է թերթի խմբագիր Հայկ Գևորգյանը:
Հայկական ժամանակ
Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասից հակասական տեղեկություններ են գալիս` շատ հնարավոր է, որ այդ շրջանն իսկապես ձեռքից ձեռք է անցնում և երեկվա դրությամբ, որքան հասկացա, գտնվում է իշխանության վերահսկողության տակ: Մի բան պարզ է` այդ քաղաքում ապրելը, աշխատելը, երեխաներին դպրոց, մանկապարտեզ ուղարկելը անվտանգ չէ, և բնական է, որ մեր հայրենակիցները, տունն ու աշխատանքը սրտի կսկիծով թողնելով, մեկնում են այլ երկրներ` այդ թվում գալիս են այստեղ, Հայաստան: Ի դեպ` ես նրանցից մի քանիսին հարցրեցի` արդյոք իրենց համար նախընտրելի չէ՞ Լիբանանը, և պատասխանն ինձ շատ տրամաբանական թվաց` իսկ ի՞նչ երաշխիք կա, որ մի քանի տարուց նույնը Բեյրութում չի սկսվի:
Տեղահանվելու սթրեսը կա այդ մարդկանց գենետիկ հիշողության մեջ` նրանց պապերի մեծ մասն իրենց կամքով չի հայտնվել Հալեպում: Եվ չնայած 100 տարի առաջ բռնությունը նպատակաուղղված էր հատկապես հայերի դեմ, իսկ հիմա հայերը ընդհանրապես այս ներսիրիական հակամարտության մեջ կողմ չեն հանդիսանում, ու հուսով եմ, չեն դառնա, նմանությունն ակնհայտ է` մարդիկ զրկվում են հարազատ օջախներից: Բայց տվյալ դեպքում նրանք ակնկալում են ոչ թե արաբների, այլ հայերի, հայկական պետության հյուրընկալությունը: Արդյոք մենք` հայաստանցիներս, պետական, հասարակական, կենցաղային մակարդակով պատշա՞ճ բարձրության վրա ենք: Վախենամ, որ` ոչ:
Պարզ է, որ կոոուպցիայի մեջ մինչև կոկորդը թաթախված պետական պաշտոնյաները հանուն սիրիահայերի իրենց «վատ բնավորությունը» չեն թողնի և ամբողջությամբ կօգտվեն մարդկանց անօգնական վիճակից` իրենց նյութական խնդիրները լուծելու համար: Այդ պատճառով էյ անիմաստ է կաշառակեր գայլերի գլխին Ավետարան կարդալը: Բայց մնացա՞ծը: Օրինակ, անշարժ գույքի բիզնեսմենները: Պարտադի՞ր է արդյոք մի քանի հարյուր հայրենակիցների դժբախտության վրա փող շինելը: Եվ ընդհանրապես, ես չեմ հասկանում «հասարակ ժողովրդի» փնթփնթոցը մեր հայրենակիցների հասցեին, որի մեջ, անշուշտ, լյումպենական նախանձի տարր կա: Այո, սիրիահայի կենսական միջին մակարդակն ավելի բարձր է, քան հայաստանցունը, բայց այդ մարդիկ հաստատ մեղավոր չեն, որ ապրել են մեզնից ավելի բարեկեցիկ երկրում: Ես չեմ հասկանում նաև քաղաքական գործիչներին, որոնք անպատասխանատու մեկնաբանություններով փորձում են ինչ-որ դիվիդենտներ շահել, բայց միաժամանակ դրանով վնասում են մեր եղբայրներին: Աստված տա` իրավիճակը Սիրիայում հանդարտվի, և նրանք կարողանան վերադառալ իրենց տները: Բայց եթե չստացվի` ես շատ կուզեի, որ նրանք մնան այստեղ, դառնան մեր երկրի լիարժեք քաղաքացները:
Ես գիտեմ, որ շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց իմ կարծիբով, այնուամենայնիվ, հայերի համար ամենաանվտանգ տեղը Հայաստանն է: Դա, մեղմ ասած, աշխարհի ամենաարդար և ամենաբարգավաճ երկիրը չէ, այստեղ ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, կատարվում են բազմաթիվ անպատիժ ապօրինություններ: Բայց Հայաստանը մնացած` շատ ավելի լավ պետությունների նկատմամբ ունի մեկ անվիճելի առավելություն` դա ձեր, հայերիս երկիրն է, և դրա դրական և բացասական կողմերի համար պատասխանատու ենք միայն մենք:
Առավոտ
Թեև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին շատերը չեն սիրում, բայց միաժամանակ ընդունում են, որ քաղաքապետի մյուս թեկնածուի` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյաևի համեմատ նա, իր անեկդոտիկ կերպարով հանդերձ, այնուամենայնիվ խարիզմատիկ և կոլորիտային գործիչ է: Այս իմաստով գյումրեցիներն այնքան էլ գոհ չեն Բալասանյանին պաշտպանելու ՀՀԿ-ի որոշմամբ և արդեն ածական են մոգոնել Բալասանյանի համար` «դդմի ծաղիկ»: «Ինչո՞ւ հենց դդմի» հարցին քաղաքի բնակիչներից մեկը գլուխն անպաշտպան մի կողմ է թեքել ու ասել. «Դդմի ծաղիկն է, որ թփի վրա կճլորե ու գլուխն ըսպես կգցե մարգին»:
Հրապարակ
Նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգից նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի առաջադրման հարցը դուրս է եկել:
Այս մասին հայանում են «ՀԺ»-ի իշխանական աղբյուրները: Վարդան Օսկանյանը երեկ չի ցանկացել պատասխանել թերթի հարցերին և խնդրել է զրույցը թողնել մի ուրիշ օրվա: Օսկանյանի և ԲՀԿ-ի նախագահի թեկնածուի վերաբերյալ թերթի հարցերին երեկ պատասխանել է Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում հետ զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Տիկին Զոհրաբյան, մեր տեղեկություններով, Վարդան Օսկանյանին նախագահի թեկնածու առաջադրելու հարցը ԲՀԿ-ի օրակարգից դուրս է եկել, հիմա ո՞վ է լինելու ԲՀԿ-ի նախագահի թեկնածուն:
-Առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանը» երբ կունենա իր որոշումը, այդ ժամանակ էլ, վստահ եղեք, որ անպայմանորեն կհայտնի:
-Օսկանյանի դեպքում ինչո՞ւ այդպես որոշվեց, ու պատահակա՞ն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարծես սառեցրել է փողերի լվացման գործը:
-Բոլոր փորձերը` ստանալ ավելին, քան ասել է Գագիկ Ծառուկյանը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, բոլոր ինտերպրետացիաներով, տարբեր վարիացիաներով, արժանանալու են նույն պատասխանին` երբ որ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կասի: Որևէ մեկի որևէ փորձ` կորզել ավելին` տարբեր ենթատեքստերով, տարբեր անհեթեթ վարկածներ դնելով շրջանառության մեջ, տարբեր անլուրջ հոդվածներ դնելով շրջանառության մեջ, արժանանալու են նույն պատասխանին` երբ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի, այդ ժամանակ էլ կխոսի: Ավելին Բարգավաճի որևէ ներկայացուցչից որևէ մեկը` նույնիսկ ամենահամառը, չի կորզել և չի կարողանալու կորզել ավելին:
Հայկական ժամանակ
Մի անգամ, շատ վաղուց Գերագույն խորհրդի փակ նիստում պատգամավորներից մեկը հարց տվեց ՀՀ նախագահին`դուք չե՞ք գտնում, որ Ռուսաստանի հետ չափից դուրս սերտ կապեր հաստատելը և այդ երկրի վրա բոլոր հարցերում հույս դնելը հակասում է դարաբաղյան շարժման գլխավոր հիմնադրույթներից մեկին, որը հակիրճ ձևակերպված է այսպես` «երրորդ ուժի բացառումը»: Իրականում պատգամավորի հարցը հնչում էր ավելի երկար` մոտ երկու րոպե. նա չգիտեր ժուռնալիստիկայի գլխավոր հիմնադրույթներից մեկը` չձևակերպել հարցն այնպես, որ այն պահանջի «այո» կամ «ոչ» պատասխանը: Նախագահ Տեր-Պետրոսյանը, բնականաբար, օգտվեց այդ վրիպումից և երկարաշունչ հարց-ճառին պատասխանեց՝ «ոչ»: (Ի դեպ, խորհուրդ կտամ բոլոր ասուլիսների, հարցազրույցների կամ, ասենք, խորհրդարանական հարցու-պատասխանների ժամանակ, եթե «հարցը» սկսվում է «դուք չե՞ք գտնում» դարձվածքից, միավանկ պատասխաններ տալ՝ դա գուցե կսովորեցնի մարդկանց իսկական հարցեր ձևակերպել):
Իսկ ի՞նչ էր նշանակում այսօրվա հայկական պետության գաղափարախոսական ծրագիրը կազմած «Ղարաբաղ» կոմիտեի այդ կարգախոսը, որը բազմիցս հնչել է ՀՀՇ առաջին, մասամբ նաև երկրորդ համագումարում: Հետաքրքիր կլինի դա իմանալ մեր քաղաքական վետերաններից, բայց, իմ կարծիքով, իմաստը հետևյալն էր. նախորդ դարի վերջին տասնամյակի դրությամբ, երբ հնարավորություն ստեղծվեց անկախ հայկական պետություն կաոուցելու, մենք անցյալից ժառանգել էինք խնդիրներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ խնդիրները մենք պետք է լուծենք առանց երրորդ ուժի ներգրավման: Այսօրվա տեսանկյունից դա կարող է դիտվել որպես հեղափոխական ռոմանտիզմի դրսևորում` մենք բավականաչափ ուժ չունենք այդ հարցերն ինքնուրույն լուծելու համար: Մյուս կողմից, այդ թեզը հանդիպել և հանդիպում է մեր հասարակության դիմադրությանը, քանի որ հայաստանցիների մեծ մասը վստահ է, որ մենք կարող ենք ապրել միայն «ռուսի շվաքի տակ»:
Բայց ամեն ինչ, նույնիսկ ռուսասիրությունը, պետք է չափի մեջ չինի: Մի քանի օր առաջ ես արդեն գրել էի այն ասեկոսեների մասին, ըստ որոնց, Գյումրիի քաղաքապետի խնդիրը պետք է լուծեր Պուտինը: Հիմա հերթը հասել է վարչապետին: Իբր, Մոսկվայում երազում են ներկայիս «արևմտամետ» վարչապետին փոխարինել «յուրայինով»` ի դեմս «Գազպրոմի» ներկայացուցիչ Կարեն Կարապետյանի, և դա «ձեռի հետ» կլուծի նաև ԲՀԿ-ՀՀԿ բոլոր «անհարթությունները»: Ինչ խոսք, Տիգրան Սարգսյանի կառավարությունն այս 4 տարում տնտեսական մտքի ֆանտաստիկ թռիչքներով, մեղմ ասած, չի փայլել: Բայց, ըստ մեր խեղված տրամաբանության, այս կառավարությունը պետք է փոխել ոչ թե այն պատճառով, որ այն վատ է աշխատում, այլ’ որովհետև Կրեմլում են այդպես ուզում: Իհարկե, նման լուրերի աղբյուրը տիրապետում է որոշակի «դրայվի»:
Կգա՞ այն պահը, երբ գոնե նման հարցերում մենք կբացառենք երրորդ ուժը:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.