29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երբ ընդդիմության ակտիվիստները հավաքվում են դատախազության մոտ և բողոքում են Տիգրան Առաքելյանին 6 տարով ազատագրելու դեմ, դա նորմալ է: Երբ հասարակական ակտիվիստները պահանջում են պատժել «Հարսնաքարի» գործով բոլոր մեղավորներին, դա նույնպես բնականոն երևույթ է: Ի դեպ, երկու ձեռքով միանում եմ այդ բողոքներին ու պահանջներին: Ես նաև կողմ կլինեմ, օրինակ, որ մարդիկ ցույց անեն, եթե հանկարծ որոշվի մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին ներում շնորհել կամ պայմանական-վադաժամկետ ազատել, ինչպես որ առաջարկում են որոշ «մարդասեր» համայնքապետեր: Այդ բոլոր դեպքերում քաղաքացիները պահանջներ են դնում պետական մարմինների աոջև, այսինքն` այն ինստիտուտների, որոնց գոյություն ունեն քաղաքացիների հաշվին և կոչված են ծառայելու նրանց շահերին: Ուրիշ հարց, երբ քաղաքացիների տարբեր խմբեր ցույցեր են անում իրար դեմ`՚ փորձելով իրար վզի փաթաթել սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք հավատալ Աստծուն, կամ որ Աստծուն է պետք հավատալ, նաև` ինչպես է պետք սիրել հայրենիքը և մարդկանց (նաեւ ֆիզիկապես): Այդ ամենն, իհարկե, կարելի է, պետք է քննարկել, ինչը, մասնավորապես, Հայաստանում արվում է մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում, գրեթե չի արվում հեռուստատեսությամբ, բայց ոչ թե այն պատճառով, որ գոյություն ունի գրաքննություն, այլ պարզապես չկա նման քննարկումների սպառողը` ժողովուրդն ամբողջ խելքը տվել է սերիալներին: Բայց հիշյալ ոլորտները մարդկանց անձնական կյանքին, համոզմունքներին և տեսակետներին են վերաբերում, և այստեղ չեն կարող լինել դատավորներ ու «պահանջատերեր»:
Վերջերս, հատկապես Pussy Riot-ի կանանց հանդեպ «աստվածահաճո» դատավճռից հետո, Ռուսաստանում ակտիվացել են «ուղղափառները»: Ընդհանրապես, մեծ հարգանքով եմ վերաբերվում կրոնական այդ ուղղությանը, ինչպես և բոլոր ավանդական կրոնական հոսանքներին: Խոնարհվում եմ այդ ուղղությանը պատկանող ռուս փիլիսոփաների ու գրողների առաջ: Բայց այսօրվա «հանուն կրոնի մարտնչողներին» ես չակերտների մեջ եմ դնում, որովհետև նրանց վարքն, իմ կարծիքով, հակասում է քրիստոնեական արժեքներին: Այդ «ուղղափառները» փորձում են տապալել թատերական ներկայացումը, որն իրենց դուր չի գալիս, ներխուժում են թանգարան, որի ցուցանմուշներն իրենց սրտով չեն: Դա, ինձ թվում է, քաղաքացիական ակտիվություն չէ, դա, ավելի շուտ, հիշեցնում է հավատաքննչական արշավ, որն ակնհայտորեն խրախուսվում է այդ երկրի իշխանական որոշ շրջանակների կողմից:
Մեզանում նույնպես կան, ինչպես հայտնի է, «ուղղափառներ» ու «հավատաքննիչներ», որոնց հիմնական գործառույթն է հետևել իրենց ձևով հասկացված և մեկնաբանված կրոնական կամ քաղաքական «հավատքի» մաքրությանը: Իսկական հավատքի, կրոնի, համոզմունքի հետ դա կապ չունի: Պարզապես աշխարհում շատ են մարդիկ, ում անունով անգլիացի բանաստեղծ Թոմաս Աթրենզ էլիոթը անվանել է իր պոեմը` The Hollow Men («Փուչ մարդիկ»): Ի դեպ, այդ հեղինակին է պատկանում նաև հետեւյալ մետքը. «Ժողովրդավարությունը հաղթանակ է տոնել, և հիմա անհատականություն լինելն ավելի դժվար է դարձել, քան առաջ»:
Առավոտ
«Ժամանակ» թերթը Հայոց գերագույն օթյակի grand master Արմեն Կարապետյանից ճշտել է, որ Հայաստանում մասոնների ամենամյա համաժողովը տեղի կունենա աշնանը, սակայն դեռ օրը և տեղն այս պահին որոշված չեն: Այդ մասին նա խոստացել է տեղեկացնել ավելի ուշ:
«Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսին Երևանում տեղի ունեցավ աշխարհասփյուռ հայ մասոնականների համաժողովը, որի շրջանակներում Հայաստան ժամանած Grand Orient De France օթյակի Մեծ Վարպետ պարոն Գի Արսիզենն իր այցը պայմանավորեց սփյուռքում շատ լավ հայ ընկերներ ունենալով: Ըստ նրա՝ Հայաստանը հոգևոր կարևոր հող է, բարդ աշխարհաքաղաքական վիճակում է և օգնության կարիք ունի։
Համաժողովի թեմաները նախորդ տարի վերաբերել են մարդու, կնոջ իրավունքներին, մարդու արժանապատվությանը։ Նրանք Հայաստան են ուզում բերել իրենց գաղափարախոսության հիմնարար արժեքները՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, հավասարության մասին։ Արսիզենը նաև տեղեկացրել էր, որ կա օթյակի անդամ 10-20 հայ։
«Ես այստեղ եմ, որ այդ միստիկ պատկերացումները ջնջեմ ձեր մեջ, ցույց տամ, որ ես սատանա չեմ»,- ասել էր Գի Արսիզենը:
Ժամանակ
Ըստ «ՉԻ» աղբյուրների, ՀՀ նախագահի աշխատակագմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն այս օրերին նախագահի շրջապատին մոտ կանգնած մարդկանց հետ առիթը բաց չի թողնում քննարկելու այն հարցը` արդյոք կլինի վարչապետի փոփոխություն, թե ոչ: Լուրեր կան, որ վերջերս էլ պետական մակարդակով տեղի ունեցած միջոցառումներից մեկի ընթացքում, երբ Կարապետյանը հերթական անգամ փորձել է շոշափել ՀՀ իշխանությունների տրամադրությունը` վարչապետի գործունեության հետ կապված, ներկայիս պաշտոնյաներից մեկը նախկին բարձրագույն պաշտոնյային կատակով հակադարձել է. «Այ Կարեն ջան, մեկ ես վարչապետ կդառնամ, մեկ էլ դու: Բա մեզ հազար տարի պետք ա՞, գլուխներս դինջ ապրում ենք»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Հայկական ժամանակի» իշխանական աղբյուրները հայտնում են, որ Աժ աշնանային նստաշրջանի ընթացքում, երբ խորհրդարանի հաստատմանը կներկայացվի 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, լուրջ սրացումներ են տեղի ունենալու: Նույն աղբյուրները պնդում են նաև, որ կախված սրացումների ընթացքից, որը նախաձեռնելու է ԲՀԿ-ն, և որոշ զարգացումներից, չի բացառվում, որ բյուջեի հաշվետվության տապալմանը նպաստեն նաև ՀՀԿ-ի հակավարչապետւսկան թեփ ներկայացուցիչները: ՀՀԿ-ի այս թևը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա վարած քաղաքականության դեմ մինչ այժմ խոսել է միայն կուլիսներում, առայժմ շարունակում է կաշկանդված մնալ: Երեկ, երբ թերթի թղթակիցը Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար,ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանին հարցրել է` դուք բացառո՞ւմ եք, որ մինչև նախագահական ընտրությունները վարչապետի փոփոխություն տեղի ունենա, նա պատասխանել է. «Ես չեմ կարող նման բան բացառել առհասարակ, ես ասում եմ` այս պահին, այսօր չկա նման քաղաքական պահանջ, և ՀՀԿ օրակարգում նման խնդիր դրված չէ»: Հարցին` այսինքն, չի՞ բացառվում, որ գա մի պահ, որ, այնուամենայնիվ, այդ պաշտոնը ԲՀԿ-ին տրվի, Սահակյանը պատասխանել է. «Քաղաքական տեսանկյունից չեմ կարող ասել` երբեք, բայց քանի դեռ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, մե՛նք պետք է որոշենք, թե ով, երբ, ինչ կղեկավարի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այսինքն, ՀՀԿ-ն է որոշում, թե ով է լինելու վարչապետ»:
Հայկական ժամանակ
Իշխանությունն, այնուամենայնիվ, քաղցր բան է` թե´ նրա համար, ով «ազնվորեն ծառայում էր ժողովրդին», թե´ նրա, ով «գռփում և թալանում էր»: Այդ երկու բնութագրերը վերցնում եմ չակերտի մեջ, որովհետև սովորաբար իշխանություն կրողն իրեն վերագրում է առաջին տարբերակը, իսկ մնացած քաղաքացիները վստահ են, որ իրականում երկրորդ տարբերակն էր գործում:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օրինակ, կարծում է, որ նա քաղաքն իր հետնորդին հանձնում է «պոդ կլյուչ», այսինքն՝ այնպիսի կատարյալ վիճակում, որ Սամվել Բալասանյանին մնում է միայն վայելել իր նախորդի անձնուրաց աշխատանքի պտուղները: Դա ասված է մի քաղաքի մասին, որտեղ 24 տարուց ավելի է՝ մարդիկ ապրում են «ժամանակավոր» տնակներում, և այդ տնակային ավաններում մեծացել է մի ամբողջ սերունդ, որի մոտ, հասկանալի պատճառներով, ընդգծված են մեր հասարակության արատները: Թեկուզ այդ պատճառով դժվար է պատկերացնել, որ մեր երկրի երկրորդ քաղաքում ամեն ինչ սարքած է «պոդ կլյուչ»: Փոխարենը հավատում եմ, որ քաղաքապետին [պաշտոնապես` «քաղաքապետի ընտանիքին») պատկանող «օբյեկտները» հենց այդպես էլ սարքած են և պատկառելի եկամուտ են բերում: Եվ հենց դա է քաղցր իշխանության ամենաքաղցր մասը:
Բայց եթե Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնալու շանսեր չունի և ուզի-չուզի իշխանությունը հանձնելու է գարեջրի բիզնեսմենին, ապա ինչո՞ւ է նրա «գրոհայինների խումբը»` որդու գլխավորությամբ, այստեղ-այնտեղ բախումներ սարքում և նույնիսկ կրակում: Իհարկե, ամեն ինչ կարելի է վերագրել էմոցիաներին` պարզապես մարդկանց սպասվում է տհաճ իրադարձություն` «իշխանազրկություն», և նրանց նյարդերը տեղի են տալիս: Բայց եկեք ընդունենք, որ այդ մակարդակի ղեկավարները կատարյալ հիմար չեն լինում` հակառակ դեպքում իրենց նպատակներին չեն հասնի: Հենց այնպես, հուզական հողի վրա պաշտոնավարման վերջին օրերին սկանդալներ սարքելը չափազանց անհաշվենկատ կլիներ: Ուրեմն այս վարքի մեջ կա ինչ-որ գերնպատակ, ինչ-որ ուղերձ:
Ամենայն հավանականությամբ, ուղերձը կապված է հենց այդ «քաղցր» սեփականության հետ: Պարզ է, թե ինչ ճանապարհով են չքավոր քաղաքում այդ եկամտաբեր օբյեկտները սարքվել, և ինչպիսի բարենպաստ դաշտում էին դրանք գործում, երբ քաղաքապետը «ձիու վրա էր»: Հիմա` իշխանափոխությունից հետո, օբյեկտներին որոշակի վտանգ է սպառնում` նման դեպքերում սեփականության որոշակի վերաբաշխումն անխուսափելի է, որովհետև քաղաքի նոր տերերը իշխանության այս «քաղցր» մասին կմոտենան նոր ախորժակով: Եվ ահա ուղերձի իմաստը կարող է լինել իրավիճակն ապակայունացնելու սպառնալիքը, եթե այդ վերաբաշխումը տեղի ունենա:
Իհարկե, կրիմինալի ուղիներն անքննելի են, և դրա արտահայտման ձևերն ու պատճառները կարող են տարբեր լինել: Բայց նույնն է այն էֆեկտը, որը կրիմինալն ակնկալում է իր գործողություններից` վախը, մարդկանց ահաբեկումը: Գյումրիում այդ «ավանդույթները» ավելի քան 10 տարվա պատմություն ունեն:
Առավոտ
Ինչպես և սպասվում էր, նախագահի ու վարչապետի ամառային հանգստից հետո մեկնարկել է կադրային փոփոխությունների սեզոնը: Սա միակ գործընթացն է, որ մեր երկրում անխափան գործում է: Պարբերաբար այս կամ այն ոլորտում որակ փոխելուն միտված ջանքերը վերածվում են ընդամենը կադրային տեղափոխությունների: Եվ այսպես, Տիգրան Սարգսյանը երեկ մի շարք փոփոխություններ է արել իր ենթակա գերատեսչություններում: Գագիկ Բեգլարյանի` կապի և տրանսպորտի նախարար նշանակվելուց հետո այս նախարարությունում մի քանի կադրային փոփոխություններ են եղել: «Հրապարակի» տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվել է նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը: Նրա փոխարեն դեռ նշանակում չկա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Բեգլարյանը փորձել է իր կադրին նշանակել, սակայն, քանի որ նախարարի թեկնածուն թոշակային տարիքին մոտ է եղել, նրա ցանկությունը ձախողվել է: Հնարավոր է, որ Վահե Ջիլավյանին նշանակեն սփյուռքի փոխնախարար: Երեկ այստեղ փոխնախարարի տեղ է ազատվել` Արմեն Հայրապետյանին են հեռացրել: Որոշ տեղեկությունների համաձայն` նրա թափուր տեղն էլ կլրացնի Ջիլավյանը: Բնապահպանության նախարարությունում ևս նորանշանակ կա: Այստեղ էլ փոխնախարար է նշանակվել «Անանիա Շիրակացի» ճեմարանի փոխտնօրեն Խաչիկ Հակոբյանը: Վերջինս նաև բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար է: Ուշագրավն այն է, որ այս կադրային փոփոխությունները ոչ մի ձևով չեն տարածվում ՕԵԿ-ականների վրա: Անընդհատ խոստումներ են հնչում, թե հեսա-հեսա նրանց էլ կընդգրկեն, բայց ակնհայտ է, որ ձգձգում են: Չնայած ՕԵԿ-ը լուծարվել է ու վերակազմավորման փուլում է, բայց իշխանությունը կարող էր նրան ևս տեղեր առաջարկել և համապատասխան նշանակումներ անել, քանի որ այս կուսակցությունը հավատարմորեն կատարել է իր պարտավորությունները: Ամեն դեպքում, կադրային կարուսելը գործադիրում մեկնարկել է և դեռ էլի կշարունակվի` աշնանը նոր թափ առնելով և նորանոր համալրումներով: Չի բացառվում, որ նաև նոր պաշտոններ հորինվեն, որպեսզի բոլոր հավակնորդներին կարողանան բավարարել:
Հրապարակ
ՃՈ նախկին պետ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար վեց տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանի եղբայրը` Մեծամորի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը, անցել է թոշակի: Երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում նա հերքել է, որ թոշակի է անցել սեփական դիմումից հետո, նա ասել է, որ իրեն թոշակի են ուղարկել. «Իմ տարիքը լրացել է: Ինձ մեկ տարով էին նշանակել Մեծամորի ոստիկանապետի պաշտոնում: Այս ամսվա 24-ին այդ մեկ տարին լրացավ»: Թերթի թղթակցի հարցին ի պատասխան` Օհանյանն ասել է, որ այդ մեկ տարին լրանալուց հետո հնարավոր էր երկարացնել իր պաշտոնավարման ժամկետը: «Ինչու չերկարացրին»,- հարցին էլ պատասխանել է. «Այդպես նպատակահարմար գտան»: Օհանյանը նշել է նաև, որ իրեն թոշակի ուղարկելը եղբոր հետ տեղի ունեցած աղմկոտ դատավարության հետ ոչ մի կապ չունի: Մուշեղ Օհանյանը տարիներ շարունակ Նոր Նորքի ոստիկանապետն էր: Եղբոր ձերբակալությունից հետո ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը նրան «գործուղեց» Մեծամորի ոստիկանություն:
Հայկական ժամանակ
«ՉԻ» տեղեկություններով, Գյումրվա արդեն գահընկեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մոտ օրերս պատրաստվում է մեկնել Սոչի: Ասում են, Վարդանիկը այդպես էլ ձեռ չի քաշում հարազատ որդուն` Սպարտակ Ղուկասյանին օրենքով գող «կարգելու» մտադրությունից և այդ իսկ պատճառով որոշել է այս հարցում նույնպես դիմել ՀՀ սահմաններից դուրս գտնվող իր ընկերների օգնությանը: Ստացվում է`Վարդանիկը իր տղային «թագադրելու» լուրջ ցանկություններից դրդված իրեն այս ու այն կողմ է գցում` հույս փայփայելով, որ այսկերպ Ղուկասյանների գերդաստանի պատիվն ու «վեսը» կարող է փրկել: Գյումրիում պտտվող լուրերի համաձայն, Ղուկասյանը հանուն իր տղայի շատ կոնկրետ խնդրանքով դիմել է Սոչիում այս օրերին գտնվող և բավականին լուրջ համբավ ունեցող քրեական հեղինակություններից մեկին, որն, ի դեպ, հանրահայտ օրենքով գող Ասլան Օսոյանի` Դեդ Հասանի թիմից է, ու ասել, որ իր համար որդուն այդ աշխարհում հաստատելն ամեն ինչից վեր գործ է: Ըստ նույն լուրերի, խոսակցություններ կան, որ Վարդանիկը որդու գործերը առաջ տանելու համար դուրս է եկել նաև մեկ այլ հայտնի օրենքով գողի` ազգությամբ վրացի Զախար Կալաշովի` «Շակռո Մալադոյի» շրջապատի վրա` փորձելով հնարավորինս մեծացնել որդու համար «գարանտ» կանգնոդների թիվը: Թե ինչքանով կհաջոդվի Վարդանիկին իրագործել իր վաղեմի երազանքը ու արդյոք բախտը կժպտա նրան տղայի հարցում, առայժմ «ՉԻ»-ին չի կարողացել ստնալ Վարդանիկ Ղուկասյանի մեկնաբանությունը, քանի որ նա անջատել էր իր բջջային հեռախոսը: Բայց այն, որ այս աշխարհում «գործող օրենքի» համաձայն օրենքով գող դառնալու համար ոչ թե բարեխոսում են «պապաներն» ու նրանց շրջապատը, կարծում եմ Վարդանիկը այդ մասին կիմանա, քանի որ իրենց ժամանակներում այդ կոչումը վաստակում էին, ապրում էին այդ կյանքի օրենքներով ու կարգուկանոնով, հետո նոր մտքի ծայրով անցկացնում էին իրենց երաշխավոր կանգնողների մասին: Դե քանի որ հիմա ժամանակները փոխվել են, ու ցավոք սրտի, այսօր շատ հաճախ «պապայի բալեքն» ու քրեական հեղինակությունները քիչ են իրարից տարբերվում, հետևաբար չարժե ոչ մի բանի վրա էլ զարմանալ:
Չորրորդ ինքնիշխանություն
Մեր իրավապահները մի շատ հետաքրքիր սովորություն ունեն` նրանք սիրում են մարդկանց դեմ մեղադրանքներ առաջադրել, իսկ այնուհետև դատել նրանց, այսպես ասած, «փաթեթով»` մեղադրանքի միևնույն տեքստը կիրառելով մի քանի հոգու համար: Դա նկատելի էր, օրինակ, «Մարտի 1»-ի գործերում, մեղադրյալի աթոռին նստած էին, ասենք, 7 հոգի, և նրանք, իբր, կազմակերպել էին զանգվածային անկարգությունները: Կարծես թե նրանք սիամական երկվորյակներ էին և նույն պահին կատարել են միևնույն գործողությունները: Այդ հեղհեղուկ մեղադրանքի հիման վրա էլ նրանք դատապարտվեցին` առանց մանրամասնելու, թե որ պահին ով ինչ է կատարել, ինչ հայտարարություն կամ կոչ է արել, որի հետևանքով էլ տեղի ունեցան այդ անկարգությունները: Սակայն այստեղ պատճառահետևանքային կապերը բացահայտելու համար շատ նուրբ աշխատանք է պետք. հաստատ մեղադրանքի տեքստը գրող քննիչները չէին ուսումնասիրել սոցիալական հոգեբանությունը և չէին կարող ասել, թե երբ և ինչու է «կարգին» ժողովուրդը դառնում «անկարգ» և վերցնում «կացիններն ու եղանները»: «Մարտի 1-ի» գործերում, իհարկե, 50 տոկոսով առկա էր քաղաքական պատվերը, իսկ մյուս 50 տոկոսը քննիչների և դատավորների ծուլությունն էր ու ոչ պրոֆեսիոնալիզմը:
Նույն «չափաբաժինները» նկատվում են «Հարսնաքարի» գործով: Վեց հոգի մեղադրվում են «մահվան հետևանքով անզգույշ ծեծի» մեջ [այդպիսի նուրբ և քնքուշ ձևակերպում է ընտրված` սպանությունը բքողարկելու համար], և մասնավորեցված չէ, թե ով ինչ է արել` մի՞թե նրանք հավասարապես հարվածներ են հասցրել բոլոր տուժածներին, և այդ հարվածներից որո՞նք էին մահացու Վահե Ավետյանի համար: Եթե նախորդ դեպքում քննությունը ենթադրում էր «կոլեկտիվ պատասխանատվություն», ապա այստեղ նպատակը հակառակն է` «կոլեկտիվ անպատասխանատվությունը»: Ո՞ւմ գաղափարն էր ռեստորանի այցելուներին ծեծելը, ո՞վ էր սադրողը, «շիրա տվողը», ով որ չափով էր հանցագործությունն իրականացրել: Ի՞նչ են նշանակում` «սա մեռավ, էլ մի՛ խփեք» բառերը: Այդ հարցերի պատասխանները նախաքննությունը չտվեց, վախենամ` չի տա նաև դատարանը:
Նման հանգամանքների վրա իրավացիորեն ուշադրություն են դարձրել «Հարսնաքարի» գործով տուժածների իրավահաջորդների փաստաբանները և «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնությունը, որի մեջ, ի դեպ, կան ինձ համար շատ հարգելի ու համակրելի մարդիկ: Միակ բանը, որի հետ ես համաձայն չեմ, այդ նախաձեռնության կոչն է` «ժողովրդական տրիբունալ» ստեղծելու: Անկախ նրանից, թե որոնք են, ըստ գաղափարի հեղինակների, այղ «տրիբունալի» նպատակները, իրականում գաղափարը կարող է ակամա հանգեցնել «հեղկոմների», հասարակական հավատաքննիչների և դահիճների ինստիտուտի, ինչը, իմ տեսանկյունից, մերժելի է: Պահանջել կոռումպացված և քաղաքական պատվեր կատարող իրավապահներից իրականացնել նորմալ արդարադատություն` այո´, փորձել որևէ ձևով արդարադատությունն իրականացնել «սեփական ուժերով»` ո՛չ: Ինչպես կասեր հայտնի կատակերգության հերոսը` «դրանք մեր մեթոդները չեն, Շուրիկ:
Առավոտ
Կիրակի օրը արտերկրից վերադարձած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Մասիսի ԲՀԿ ակտիվի հետ և խոսել ոչ միայն Մասիսի քաղաքապետի ընտրությունների, այլև առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Նա հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսանին նախագահական ընտրություններում աջակցելու համար նրա առաջ երկու պայման է դրել ինքը. ԲՀԿ-ին տալ կառավարության 30 տոկոսը և վարչապետի փոփոխություն կատարել: «Եթե նա կհամաձայնի իմ պայմանին, ապա մենք կսատարենք նրան, եթե ոչ, ապա ես ինքս կառաջադրվեմ նախագահի թեկնածու»,- իր թիմակիցներին ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հատուկ ընդգծելով, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում աջակցել այլ թեկնածուների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին կամ Կարեն Կարապետյանին, որոնց անունները շրջանառվում են որպես ԲՀԿ հնարավոր թեկնածուներ: «Մեր կողմից ասենք, որ այս երկու պայմաններն իրար չեն հակասում, այլ փոխլրացնում են, այն իմաստով, որ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել և ընտրություններից հետո ստանալ այն, ինչ պահանջում է Սերժ Սարգսյանին պաշտպանելու դիմաց: Քանզի պաշտպանելը կարող է լինել նաև առաջադրվելու տեսքով:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.