29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կառավարության նիստի ամենաուրախ եւ դրայվոտ պահերը լինում են նիստից առաջ՝ ծխարանում։ Նիստում բոլորն առերեսվում են վարչապետի մուննաթներին՝ երկրի ծանր տնտեսական վիճակից բխող, եւ նիստերի դահլիճում նստում դժգույն, անժպիտ, դառը դեմքերով։ Իսկ երեկ, նիստից առաջ, կառավարության անդամները չափից դուրս ուրախ էին, ինչի վկայությունն է այս լուսանկարը։
Տպավորություն էր, թե երկրի համար շատ կարեւոր գործեր են արել՝ տնտեսական աճ են ապահովել, բանկային եւ առողջապահական համակարգն են կտրուկ բարելավել, օրինախախտ ոստիկաններին են հանել համազգեստի միջից ու դարձրել ավելի օրինապահ եւ այլն։ Բայց առավել հավանական է, որ ուղղակի իրենց տեղն են ապագա կառավարությունում «բրոնյա» արել եւ չեն կարողանում թաքցնել իրենց ուրախությունն այդ առնչությամբ։ Երեկ հատկապես երջանիկ էր երեւում Վովա Գասպարյանը, ում դեմքից ժպիտը չէր իջնում, եւ բոլորի հետ ակտիվ կատակներ էր անում։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանից «դաբրո» է ստացել՝ մինչև վերջ մանդատ ստացած ութ հոգուց հետ ստանալ մանդատները։ Այժմ հետևողականորեն այդ գործընթացն է տեղի ունենում։
Սերժ Սարգսյանը այդ «դաբրոն» տվել է երկու նպատակով, որ ապացուցի՝ ինքը կապ չունի այս սկանդալի հետ և երկրորդ, եթե այս պրոցեսի հետևում կան մարդիկ, ովքեր ձեռքեր են ուզում տաքացնել Ծառուկյանին թուլացնելով, այդ մարդիկ նաև իր թշնամիներն են։
Սերժ Սարգսյանը հասկացրել է՝ Ծառուկյանի թուլացումն ու «Ծառուկյան» խմբակցության տրոհումը իրեն պետք չէ և նրա սրտով չէ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու: Պատրաստ են նաեւ Տաջիկստանում, Ղրղզստանում, եւ Հայաստանում տեղակայված ռուսական բազաները»,- երեկ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,-ասել է նա:
Հայաստանի պարագայում գործում է առաջին հերթին աշխարհագրությունը: Հայաստանից շուրջ 400-500 կմ հեռավորության վրա ԻՊ-ի մասնակցությամբ ծավալվում են արյունալի իրադարձություններ Սիրիայում եւ Իրաքում: Իսկ այդ գործողությունների հետեւանքով տասնյակ հազարավոր սիրիահայեր հեռացան Սիրիայից, նրանց մի մասն էլ հաստատվեց Հայաստանում:
Մյուս կողմից Գյումրու ռազմաբազան ներքաշել ԻՊ-ի դեմ պայքարում, նշանակում է լուրջ վտանգի տակ դնել Գյումրին, Երեւանը եւ ամբողջ Հայաստանը: Հայաստանի իշխանությունները չեն կարող սա չգիտակցել, եւ պետք է ամեն ինչ անեն նման զարգացում թույլ չտալու համար: Այս հարցում կարող է օգտակար լինել մասնավորապես ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Ծառուկյան» դաշինքի «12-ի գործը», ըստ որոշ տեղեկությունների, համակարգել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը։ Պարզելով, որ իր թիմը՝ Նապոլեոն Ազիզյան, Հարություն Ղարագյոզյան եւ հարազատ որդին՝ դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ համար Արթուր Մանուկյան, հայտնվել է 23 ինքնաբացարկ «ներկայացնողների» ցուցակում, Մանուկյանը գործի է անցել՝ նախաձեռնելով «քցվածների» իրավունքների վերականգման գործընթաց։
Նա նախ ստացել է Բաղրամյան 26-ի «դաբրոն», իսկ ԿԸՀ նիստից առաջ, որը պետք է քններ դիմումների հետ վերցնելու հարցը, երբ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանն «ատչոտ» է պահանջել Աբրահամ Մանուկյանից, քանի որ իր միջնորդությամբ են Ազիզյանն ու Ղարագյոզյանը հայտնվել դաշինքի ցուցակում, նա Էդոյի հետ այցելել է Ազիզյանի առանձնատուն, որպեսզի վերջինիս իբր համոզի հետ կանգնել իր մտադրությունից։
Այնինչ ԿԸՀ-ում գրեթե նույն ժամին Մանուկյանների ներկայացուցիչը բողոքարկում էր նաեւ նրա որդու դիմումը։ Նշենք, որ ԲՀԿ-ական շրջանակներում խոսում են, որ իրականում «քցել» են Ծառուկյանին, որն աստղաբաշխական գումարներ է տվել այս 23-ին, բայց նրանք իրենց խոստացած ձայների չնչին մասն անգամ չեն ապահովել»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը գտնվում է Մոսկվայում: Նա նեղ շրջապատում ասել է, որ չի ցանկանում այլեւս վերադառնալ Հայաստան:
Օհանյանը մտավախություն ունի, որ կարող է արժանանալ Սամվել Բաբայանի ճակատագրին: ԱԺ ընտրություններից հետո ՕՐՕ-ի առաջնորդները չեն հանդիպում իրենց կուսակիցների եւ համախոհների հետ եւ նրանց մոտ անորոշ վիճակ է’ չգիտեն իրենց հետագա քայլերը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մի քանի օր է՝ մամուլում բուռն քննարկումներ են ընթանում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին գազանաբար ոչնչացրած Վալերի Պերմյակովին ՌԴ տեղափոխելու խոսակցությունների շուրջ։ Ի դեպ, այս մասին հաղորդում է նաև «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հայաստանի արդարադատության նախարարությանը, որը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը փոխելու հարցը: Ավետիսյանների փեսան՝ Արթուր Կոշտոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սա իրենց համար անակնկալ չէր, քանի որ ի սկզբանե Պերմյակովը հանձնված չի եղել հայկական կողմին։
«Մենք ի սկզբանե դեմ ենք եղել, որ նա մնար ռուսների հսկողության տակ, ու օրը գար հասներ, որ իրեն տեղափոխեին Ռուսաստան։
Սա ի սկզբանե կանխատեսելի էր, որովհետև Պերմյակովն ի սկզբանե իրենց հսկողության տակ էր․․․
Եթե հիշում եք, մենք, դեմ լինելով, բողոքի ակցիաներ անցկացրեցինք, որ դատավարությունը ռազմաբազայի ներսում չկայանա, մեր դատարանի դահլիճում կայանար, սակայն արդյունքի չհասանք։ Հիմա, քանի որ մեր դատական ատյանները սպառված են, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ, այսինքն` մեր բողոքները մերժեցին, բնականաբար օրենքի ուժ է ստացել ու հասունացել է պահը, որ իրեն պիտի տեղափոխեն։
Մենք, բնականաբար, դեմ ենք սրան, հեչ մարդ չգիտի, որ տեղափոխեցին Ռուսաստան արդյոք կնստի՞ ճաղերի հետևում ու իրեն հասանելիք պատիժը կկրի՞, թե՞ ազատ կարձակեն։ Մեր անելիք քայլն այն է, որ մենք բողոքարկելու ենք մինչև Եվրադատարան, ուրիշ հնարավոր անելիքներ չունենք»,-ասաց Արթուր Կոշտոյանը։
Վերջինս ասաց, որ այդպես էլ պարզ չդարձավ անմեղ ընտանիքին բնաջնջելու պատճառը։
«Եթե դատավարության նիստերի ընթացքին հետևել եք, ահագին միջնորդություններ մեր փաստաբանները փորձեցին անել, որպեսզի քննություն անցկացնեն մեզ անհասկանալի մնացած փաստերի առումով, մերժում ստացանք դատավորի կողմից․ որ փաստի ուղղությամբ որ ուզում էին քննություն տանել, քննությունը տարան իրենց ձևով։ Դատավարությունը կայացրեցին, դատավճիռը կայացրեցին, էդպես էլ շատ-շատ փաստեր մութ մնացին մեզ, ուրիշ հնարավոր տարբերակներ էլ մենք չունեինք»։
«Առավոտ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Նախօրեին բուռն իրադարձություններ տեղի ունեցան «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շուրջ. 23 պատգամավորի անունից դաշինքը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԿԸՀ, մինչդեռ անմիջապես դրանից հետո այդ ցանկում ներառված անձինք սկսեցին հերթով ԶԼՄ-ներին հայտնել, որ իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել:
Երեկ արդեն ԿԸՀ նիստի ընթացքում 12 հոգի նոր դիմում ներկայացրին, որով հայտնում էին, որ չեն հրաժարվում իրենց մանդատներից: Նիստից հետո հայտնի դարձավ, որ նրանցից ութի դիմումը բավարարվել է՝ կստանան մանդատները: Նրանք են՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան:
Այն, որ նախընտրական ցուցակներում ընդգրկվելով՝ ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում սովորություն ունեն միանգամից մանդատից հրաժարվելու դիմումներ նախապատրաստել, հայտնի է: Ըստ որոշ տեղեկությունների, թեկնածուները ստորագրում են դատարկ թղթերի տակ, որոնք անհրաժեշտության դեպքում լրացվում են մանդատից հրաժարվելու մասին դիմումի բովանդակությամբ: Սա նոր բան չէ, կիրառվել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ:
12 հոգի, փաստորեն, կազմակերպված ձեւով դուրս եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս դա պատահեց: Ինչո՞ւ էին այդ մարդիկ առհասարակ հայտնվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, եւ ինչու նրանք ընտրվեցին ինքնաբացարկի համար: Եթե Ծառուկյանը չի ուզում, որ նրանք նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցությունում լինեն, ո՞վ է, որ այնուամենայնիվ ցանկացավ, որ նրանք լինեն:
Հավանականությունը, որ այս մարդիկ իրարից անկախ են գնացել Գագիկ Ծառուկյանի դեմ, գրեթե զրոյական է: Ակնհայտ է, որ գործ ունենք կազմակերպված պրոցեսի հետ, ինչի վկայությունն է նաեւ Մուշեղ Սաղաթելյանի՝ կայծակնային արագությամբ ԿԸՀ ներկայանալը: Սաղաթելյանն այսօր առավոտյան armtimes.com-ին ասել էր, որ Շիրակում է եւ դժվար թե գա Երեւան՝ ԿԸՀ նոր դիմում տալու համար, բայց առաջինը հայտվեց ԿԸՀ նիստին:
Վերլուծաբաններն այս ընթացքում գրում էին, որ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում իր համար մեծ «խմբակցություն» է հավաքում, այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի ներգրավմամբ: Արդյոք այս պրոցեսը կապ ունի նշյալ վերլուծությունների հետ, եւ Սերժ Սարգսյա՞նն է կանգնած Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմի դուրս եկած անձանց թիկունքում, ցույց կտան առաջիկա զարգացումները:
Մի բան պարզ է, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ այսօր, քաղաքական ապտակ էր Ծառուկյանին: Ու մի տեսակ արդեն դաժան է նրան դուրս հանել քաղաքականությունից, հետ բերել քաղաքականություն, 10 միլիոն դոլարի վնաս տալ եւ այսպիսի ապտակներ հասցնել:
Հ.Գ. ԿԸՀ նիստի ընթացքում լուր եղավ, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Նապոլեոն Ազիզյանի տանն է: Ճիշտ է, վերջինս այդ այցը մեկնաբանեց որպես բարեկամական տեսակցություն հիվանդին, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանն ամեն դեպքում հուսահատ փորձեր է արել կանխելու սկանդալային այս պրոցեսը»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանը երեկ ազատ է արձակվել: Վերնիսաժի գործով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Գոռ Առաքելյանին դիմավորելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել պաշտոնյաներ, քրեական հեղինակություններ, անգամ՝ աստղեր:
Մեր աղբյուրը, օրինակ, նկատել է երգիչ Թաթային, ով անձամբ է գնացել բերդ, սպիտակ մեքենայով՝ Գոռ Առաքելյանին դիմավորելու: Մեզ չհաջողվեց փաստաբանից եւ ՔԿՀ-ից մեկնաբանություն ստանալ եւ պարզել, թե ինչ հիմքով է Գոռ Առաքելյանն ազատ արձակվել: Չհաջողվեց մեկնաբանություն ստանալ նրա պատգամավոր աներոջից, հեռախոսին պատասխանեց օգնականը, ով ոչնչից տեղյակ չէր:
Ավելի ուշ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Գոռ Առաքելյանն ազատվել է նախագահի ներման շնորհիվ, պայմանական վաղաժամկետ ազատվելու համար նրա ժամկետը չէր լրացել:
Հավանաբար, այդպես կոմպենսացրել են Կարո Կարապետյանի ԱԺ չգնալը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 17-ին Վերնիսաժի տարածքում կրակոցներ էին հնչել: Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ վիճել էր Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, վիճաբանությունն այնքան էր թեժացել, որ Գոռ Առաքելյանն անկանոն կրակահերթ էր բացել վերոհիշյալների ուղղությամբ: Վիրավորվել էին նաեւ պատահական անցորդներ։ Գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի համար դատախազը պահանջել էր 9, Ներսես Մելքոնյանի համար՝ 2, Վալերիկ Հովհաննիսյանի համար՝ 2.5 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը վճռել էր Գոռ Առաքելյանին դատապարտել 6 տարի 6 ամսվա, Վալերիկ Հովհաննիսյանին՝ 3, Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ծառուկյանի ցուցակի «ապստամբ» 8 անդամները, որոնք ի հեճուկս իրենց «դաշինքային շեֆի» ցանկության՝ երեսները պնդացրին ու պահանջեցին իրենց մանդատները, օրենքի տեսանկյունից միանգամայն իրավացի էին, քաղաքական առումով նույնպես գուցե ունեն իրենց հիմնավորումները:
Բայց մեր Ազգային ժողովի դեպքում օրենքի կամ քաղաքականության չափանիշները գրեթե կիրառելի չեն: Մեզանում գործում են «տղայական» չափանիշները, ըստ որոնց՝ ձեզ Ծառուկյանը չի ուզում, ո՞ւր եք խցկվում: Կամ ամբողջ նախընտրական շրջանում փառաբանում էիք Ծառուկյանին, որը ձեզ լավություն էր արել՝ ընդգրկելով իր ցուցակի մեջ, այդ ինչու հանկարծ գնացիք ձեր փառաբանած բարերարի կամքին հակառակ: Եվ ասել, որ այդ «տղայական» մոտեցումները ծայրից ծայր սխալ են, նույնպես արդար չի լինի՝ պարզապես դա որոշակի հասարակական մակարդակ է, որը հատուկ է ոչ միայն այդ քաղաքական ուժին: Ավելին՝ հատուկ է ոչ միայն քաղաքական ուժերին:
Իրականում, եթե չափանիշն այն է, թե ով որքան է ձայն բերել, ով որքան է փող ծախսել, ով ում խնամին է եւ ով ում փեսան, այդ համակարգում խոսել քաղաքական թիմի մասին՝ ավելորդ է: Ինչն է կապում ասենք Արարատ Զուրաբյանին կամ Նապոլեոն Ազիզյանին Գագիկ Ծառուկյանի հետ: Միեւնույն գեղագիտական կամ փիլիսոփայական հայացքնե՞րը, միեւնույնը տեսլականնե՞րը տնտեսության, կրթության կամ մշակույթի զարգացման վերաբերյալ: Ոչ, նրանց միավորում էր պայմանավորվածությունը՝ դու կծախսես այսքան փող, կբերես այսքան ձայն, կփառաբանես կուսակցության ղեկավարին, ուրիշ թեմաներով ավել-պակաս չես խոսի, դրա դիմաց կհայտնվես ցուցակի այսինչ տեղում կամ հնարավորություն կստանաս անցնել «ռեյտինգայինով»:
Կողմերը կարող են տարբեր պատկերացումներ ունենալ այն մասին, թե որքանով են այդ պայմանավորվածությունները պահպանվել, եւ այստեղից էլ, հավանաբար ծագեցին որոշակի «թյուրիմացություններ»:
Ինչն այդ 8 հոգուն դրդեց «ապստամբել» եւ ակնհայտորեն փչացնելով հարաբերությունները Ծառուկյանի հետ, ու հարվածի տակ դնելով մարդկային արժանապատվությունը, կռիվ տալ մանդատների համար: Հավանաբար, նրանց ինչ-որ տեղից «բզել» են: Հիմա, լինելով «տարած-հետբերածի» կարգավիճակում, նրանք, իհարկե, չեն կարողանա քաղաքական գործունեություն ծավալել խորհրդարանում: Բայց դա նրանց, հավանաբար, պետք էլ չէ»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե Հրաչյա Հարությունյանին Պերմյակովի հետ փոխանակելու առաջարկը վիրավորում է մեր արժանապատվությունը եւ Պերմյակովին ու Հարությունյանին դնում միեւնույն հարթության մեջ։
«Երկու դեպքերը այնքան տարբեր են, իրականում դրանք երբեք չեն կարող նույն հարթության մեջ գտնվել։ Հրաչյա Հարությունյանը ինքը արդեն դժբախտ պատահարի «զոհերից» մեկն է, որն ուղղակի դատապարտվեց մյուս զոհերի համար։ Իսկ Պերմյակովը ուղղակի կատարյալ հանցագործ է…»,- ասել է նա»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.