29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ Սերժ Սարգսյանի` ՀՀ վճռաբեկ դատարանում հրավիրած խորհրդակցությունն անցել է բավական լարված: Սկզբում մասնակցել են միայն Արդարադատության խորհրդի անդամները, ապա Սերժ Սարգսյանը խնդրել է ԱԽ քարտուղարին դուրս գալ և հրավիրել ՀՀ քրեական վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանին: Թե ինչ է խոսվել փակ դռների ետևում, հայտնի չէ: Դատական համակարգին առնչվող միայն մի մանրամասն է «Հրապարակն» իմացել. թերթի աղբյուրն ասել է, որ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ողջ օրը սպասել է, որ ՀՀ նախագահը հրաման է ստորագրելու` իրեն նշանակելու է վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանի փոխարեն: Օրվա ավարտին նա հիսաթափված է եղել:
Հրապարակ
Երեկ «Ազգ» թերթում լույս է տեսել հոդված, որն ունի հետևյալ ենթավերնագիրը` «Բագրատյանի օլիգարխիկ կապերը»: Հիմնական գաղափարը հետևյալն է. քանի որ նախկին վարչապետը քննադատում է Տիգրան Սարգսյանին, իսկ վերջինս իր ուժերի ներածին չափով պայքարում է տնտեսության մեջ օլիգարխիկ երևույթների դեմ, ուրեմն պարոն Բագրատյանը կամա թե ակամա օլիգարխների գործիքն է, նրանց խոսափողը: Այդ հոդվածի տեքստը եթե ոչ անձամբ ներկայիս վարչապետն է գրել, ապա նրա մտերիմ մարդկանցից մեկը, համախոհը: Ընդհանրապես կցանկանայի, որ այս տնտեսագետներն իրար հետ բանավիճեին դեմ առ դեմ (ի դեպ, «Առավոտն» ունի այդպիսի ֆորմատ), ոչ թե կեղծանուններով կամ իրենց կարծիքը ներկայացնող մեկնաբաններով: Բայց դա տվյալ դեպքում երկրորդական խնդիր է: Վերոհիշյալ հոդվածում կան միանգամայն արդարացի պնդումներ: Ճիշտ է, օրինակ, որ ներկայիս վարչապետը օլիգարխների միջավայրից չէ, իսկ նրանք կուզենային ունենալ կառավարության «սեփական» ղեկավար: Իմ կողմից ավելացնեմ նաև, որ, հավանաբար, դա էր պատճառներից մեկը, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ: Նույն պատճառներով հանրապետականների վերնախավն էլ առանձնապես ջերմ զգացմունքներ չունի Տիգրան Սարգսյանի նկատմամբ: Ճիշտ է նաև այն պնդումը, որ տնտեսության հերը անիծում է հենց այդ օլիգարխիկ համակարգը: Թե ինչ կապ ունի այդ ամենի հետ Հրանտ Բագրատյանը, որի քննադատությունը զուտ մասնագիտական է, դժվարանում եմ ասել:
Բայց այնպես չէ, որ ներկայիս վարչապետը ինչ-որ մի լուսավոր կետ է համընդհանուր խավարում, մաֆիայի դեմ խիզախաբար պայքարող կոմիսար Կատանիան է: Սա այն դեպքը չէ, երբ հնարավոր է մնալ համակարգի մեջ` լինելով դրա ծպտյալ հակառակորդը: Վարչապետը պետք է ուղիղ, բաց տեքստով ասի, թե ով և ինչպես է նրան խանգարում երկիրը ծաղկեցնելու իր ծրագրերում և գնա, ինչպես ասում են, միայն սահմանադրական ճանապարհով` փորձի ստանալ պառլամենտի աջակցությունը: Եթե այդպես չի վարվում, ուրեմն ոչնչով չի տարբերվում իրեն իբր «խանգարող» օլիգարխներից: Պատկերացրեք, ասենք, 100 հազար դրամ աշխատավարձ ստացող մի տղամարդու, որն այդ գումարով փորձում է ընտանիք պահել: Նրա համար միևնո՞ւյն չէ` վարչապետ Տիգրան Սարգսյանը օլիգարխների բարեկա՞մն է, թե՞ թաքնված թշնամին: Նրան բացարձակապես չի հետաքրքրում նաև` վարչապետը կլինի մտավորականի հակումներ դրսևորող մի անձնավորությո՞ւն, թե՞ վերջին համբալը, որը ճպճպացնում է խորովածը ծամելիս: Նրան ոչինչ չեն ասում նաև բարդ տնտեսագիտական վերլուծությունները: Այդ մարդու համար գոյություն ունի երկու տնտեսական չափանիշ` իր աշխատավարձը և ապրանքների ու ծառայությունների գները: Նա իրականությունը տեսնում է այդ բեկումով, և երբ այդ երկու չափանիշներն «իրար չեն բռնում», նա մեղադրում է իշխանությանը` իր ընդհանրության մեջ, կառավարությանը` առաջին հերթին: Հենց դա է պատճառը, որ վարչապետները ժամանակ առ ժամանակ դառնում են քավության նոխազ: Հրանտ Բագրատյանը դա կհաստատի:
Առավոտ
Կոնգրեսի ու ԲՀԿ-ի միջև առաջանում է անխուսափելի մրցակցություն, թե ով ում թեկնածուին պետք է սատարի: Բանն այն է, որ չսատարելու պարագայում արդեն կողմերն ընկնում են փաստորեն իշխանության դեմ, այսպես ասած, միասնական ճակատով պայքարը ձախողելու պատասխանատվության տակ: Միևնույն ժամանակ, երևի թե կասկած չկա, որ թե՛ Կոնգրեսը և թե՛ ԲՀԿ-ն հույս էլ չունեն, որ նախագահական 2013 թվականի ընտրություններում կարողանալու են Սերժ Սարգսյանին խանգարել` արձանագրելու իր հաղթանակը ընտրական արդյունքների տեսքով:
Խնդիրն այստեղ այն է, թե ով է լինելու երկրորդը, քանի որ բնական է` նախագահական ընտրություններից հետո նորից առաջանալու է իշխանության վերաբաժանման հարց, և երկրորդ ուժը, անշուշտ, ինչ-որ պահանջներ կներկայացնի Սերժ Սարգսյանին: Այս առումով ուշագրավ դրսևորումներ է ունենում ԲՀԿ մարտավարությունը: Այս կուսակցության և նրա առաջնորդի հովանավորության կամ ազդեցության տակ գործող քարոզչամիջոցներով կարծես թե բավական նրբորեն սկսվում են գրոհներ Հայ ազգային կոնգրեսի դեմ: Դրանց նպատակն, իհարկե, ոչ թե Հայ ազգային կոնգրեսին վանելն է, նախագահական ընտրություններից առաջ Կոնգրեսի հետ համագործակցությունը վտանգելը, այլ հակառակը՝ Կոնգրեսին մղել անկյուն և հասցնել մի վիճակի, երբ ԲՀԿ-ի հետ հերթական գործարքի հարցում Կոնգրեսը չկարողանա որևէ պահանջ ներկայացնել կամ ներկայացնի հնարավորինս քիչ պահանջներ և անվերապահորեն համաձայնի սպասարկել ԲՀԿ շահերը:
Այս առումով պետք է նկատել, որ «Բարգավաճ Հայաստան»-ը բավական ուժեղ դիրքերում է, քանի որ խորհրդարանական անարդյունավետ համագործակցության արդյունքում Կոնգրեսը վերջնականապես հայտնվել է ԲՀԿ-ի ծուղակում և այլևս անկարող է որևէ կերպ հարվածել այդ կուսակցությանը: Բանն այն է, որ այդ հարվածներն ինքնաբերաբար անդրադառնալու են նաև ԲՀԿ-ի հետ համագործակցության ամենափրկիչ բնույթի փուչիկը փչելու գործով տարված Կոնգրեսի վրա: Այդ գործը Կոնգրեսին հասցրեց փաստորեն մի վիճակի, երբ նա պետք է ընտրի՝ մնալ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի արանքում ու ճզմվել, արժեզրկվել, վարկաբեկվել, փոշիացվե՞լ երկու կողմից էլ, թե՞ խուսափել դրանից` այն դեպքում, երբ խուսափելու միակ տարբերակը ԲՀԿ-ի գրպանում հայտնվելն է:
Ժամանակ
Արագածոտնի մարզի Միրաք եզդիական համայնքում գյուղապետի թեկնածու առաջադրված Ալիկ Նամոյանը երեկ «Հրապարակին» հայտնել է, որ համայնքի գործող ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, որին որպես գյուղապետի թեկնածու առաջադրել է ՀՀԿ-ն, բացահայտ ապօրինություններ է գործում գյուղում: Ըստ Նամոյանի, գյուղապետը երկու տուն է գնել համայնքում և ամեն տան վրա պատրաստվում է 20-ական մարդ գրանցել, որոնք միմյանց հետ կապ չունեն և Հայաստանի այլ մարզերի բնակիչներ են: Գրանցումների մի մասն արդեն ձևակերպել է: Ըստ Նամոյանի, Միրաքում նախորդ ընտրություններին 80-ից քիչ ավելի մարդ է մասնակցել: «Մեր համայնքը փոքր է, ձմեռը 7-8 տուն է մնում: 40 հոգին բավարար են, որ ընտրությունների արդյունքները կեղծվեն»,- ասել է նա: Միրաքի գյուղապետը սանիկ-քավորական կապեր ունի Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:
Հրապարակ
Ըստ «ՉԻ» աղբյուրների, մոտակա օրերին ՀՀ-ում աչքի ընկնող գործարարների գգալի մասը պատրաստվում է լքել ՀՀ սահմանները: Եվ եթե մի կողմից նրանցից որոշներն իրականում բիզնես ծրագրերով կապված են արտերկրի հետ, և այսպես թե այնպես նրանց դրսի գործերը «խեղդում» են, ապա մի մասի համար այս «թռիչքը» ունի իր պատրվակները: Տեղական գործարարները` հատկապես հանքարդյունաբերության ու քարի վերամշակման ոլորտը ներկայացնող մարդիկ, որոնց գործունեության կենտրոնները ՀՀ մարզերն են, որևէ կերպ չեն ուգում խառնվել ՏԻՄ գործընթացներին:
Չնայած նրան, որ օգոստոսի սկզբից ևեթ իշխանական ապարատից գործարար հատվածի լայն շրջանակներին ասվել է, որ բոլորը ժամանակին ավարտին հասցնեն «կողքի» գործերը ու լծվեն իրենց մշտական «աշխատանքներին»: Ի դեպ, չի բացառվում, որ «գնացողների» թվում լինի նաև վրացական իշխանությունների հետ սերտագին շփումների մեջ գտնվող Վարդան Այվազյանը, որը, չգիտես ինչպես, կարողանում է ցանկացած իրավիճակից շահած դուրս գալ: Եվ եթե իրենց քրտինքով աշխատող մանր ու միջին գործարարների դեպքում նման որոշում կայացնելը «պրինցիպի» հարց է, ապա Այվազյանի դեպքում երևի կարիք էլ չկա ասելու, որ հաշվարկը «նաղդ» է:
Չորրորդ ինքնիշխանություն
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` նախընտրական կրքերը թեժանում են: Երեկ երեկոյան Ախթալայում իրական մարտաֆիլմի սցենարով դեպքեր են կատարվել: Նախ` ծեծկռտուք է տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի տանը, ըստ որոշ տեղեկությունների` հնչել են նաև կրակոցներ: Հաջորդ ծեծկռտուքը ծավալվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տանը: Հենց տան մեջ ծեծի են ենթարկվել նրա մայրը` Նինա Չիթչյանը, հայրը` Բենիկ Չիթչյանը, տատը` Բավական Չիթչյանը և քույրը` Անուշ Չիթչյանը: Չորսն էլ երեկ տեղափոխվել են քաղաքի բժշկական կենտրոն:
«ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, այս ամենի պատճառ են հանդիսացել Խաչիկյանների կողմի սպառնալիքները Չիթչյանի հասցեին: Քաղաքում տարածված լուրերի համաձայն, ՏԻՄ ընտրություններին Չիթչյանի ակտիվության դեպքում` Խաչիկյանները սպառնացել են հրապարակել ինչ-որ տեսագրություն, որից հետո Չիթչյանը կարող է մեղադրվել այն նույն բանի համար, ինչի համար ազատազրկման է դատապարտվել կոմբինատի նախկին տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: Եվ ահա, իմանալով այդ մասին, երեկ երեկոյան Չիթչյանը գնացել է Խաչիկյանների տուն` պատիվ պահանջելու: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, տանը իրեր են կոտրվել, ասում են` նաև կրակոցներ են հնչել, ինչից հետո Չիթչյանը դիմել է փախուստի:
Դրանից հետո Խաչիկյանների կողմնակիցները մուտք են գործել Չիթչյանների տուն և դաժան ծեծի ենթարկել տանը գտնվող ընտանիքի բոլոր անդամներին: Երեկ թերթին չի հաջողվել պարզել, թե Ախթալայի քաղաքապետ և միաժամանակ քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանը և նրա եղբայրը` սոցապ հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, անձամբ մասնակցե՞լ են Չիթչյանի տան վրա կազմակերպված գրոհին, թե՞ ոչ: Հարկ է նկատել, որ իրավապահները այս դեպքում նույնպես «չեն կարողանում» պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Խնդիրն այն է, որ Հայկազ Խաչիկյանը Ախթալայի քաղաքապետի` «Սերժի դաբրոն» ստացած թեկնածուն է, ինչն էլ երաշխիք է, որ այդպես էլ գործը չի բացահայտվելու: Կատարվածի մասին երեկ ոստիկանությունը որևէ տեղեկություն չի հայտնել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի թղթակցին ասել է, որ ոստիկանները գտնվում են դեպքի վայրում, հանգամանքները ճշտվում են:
Կեսգիշերին հիվանդանոցից հայտնել են, որ քիչ առաջ Չիթչյանները գնացել են տուն: «Նրանք սրսկումներ ստացան, բայց չհամաձայնեցին մնալ, գնացին»,- ասել է ընդունարանի աշխատակցուհին` խուսափելով թերթի թղթակցին հայտնել, թե կոնկրետ ինչ վնասվածքներ են ստացել ընտանիքի անդամները: Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, տատը` Բավական Չիթչյանը, բավական լուրջ վնասվածքներ է ստացել:
Հայկական ժամանակ
Ամեն անգամ սեպտեմբերի 1-ից առաջ տարբեր հասարակական գործիչներ և մանկավարժներ սկսում են խոսել այն մասին, թե պետք է փոխել կրթական ծրագրերը և դրանք համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին: Այդ` ընդհանուր առմամբ ճիշտ խոսակցությունները ընթանում են նոստալգիկ տրամադրությունների ֆոնի վրա. իբր, այն երանելի սովետական ժամանակաշրջանում երիտասարդներին տրվում էր համապարփակ, լայն մտահորիզոն ապահովող կրթություն, իսկ հիմա` «սխալ» Արևմուտքից ետ չմնալու համար փորձ է արվում ավելի կոնկրետ գիտելիքներ տալ: Իսկապես, ժամանակին ես ճանաչում էի ամերիկացի մի հոգեբանի, որը Ֆրոյդից ոչ մի տող չէր կարդացել` դա իրեն պետք չէր, որովհետև հեոու էր իր գործունեության ոլորտից:
Եթե հարցը վերացական դնենք, ի՞նչն է ավելի լավ` խորհրդային «լայն, բազմակողմանի», թե՞ արևմտյան «նեղ, մասնագիտական» կրթությունը, ապա հնարավոր կլինի գտնել մի քանի տասնյակ «կողմ» և «դեմ» փաստարկներ: Բայց փորձենք հարցը քննարկել կոնկրետ այսօրվա իրավիճակի հարթության մեջ: Եթե հարաբերությունները շուկայական են, եթե գործատուն ստիպված է մրցակցության մեջ մտնել այլ գործատուների հետ, ապա նրա վարձու աշխատողը պետք է կարողանա անել կոնկրետ բաներ՝ այնպիսի բաներ, որոնք մրցակցի վարձու աշխատողը չի անում: Բերեմ կոնկրետ իմ` որպես գործատուի օրինակը, եթե ինձ մոտ գալիս է կարմիր դիպլոմով մի շրջանավարտ, դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի` նա պիտի լուսաբանի այնպիսի ոլորտ, որն ինձ մոտ չի լուսաբանվում կամ վատ է լուսաբանվում, ներկայացնի այնպիսի նախագիծ, որն ինձ` սեփականատիրոջս, եկամուտ կբերի: Դրա համար երբ ինձ հարցնում են՝ «ձեզ մոտ կա՞ն թափուր տեղեր», դա հնացած մոտեցում է, դրան ես պատասխանում եմ` ինձ մոտ կան անսահմանափակ թափուր տեղեր նրանց համար, ովքեր ինձ կօգնեն փող աշխատել:
Կոմունիստների ժամանակ պլանային տնտեսություն էր: Ենթադրենք, գործարանները զեկուցում էին Պետպլանին, որ կա այսքան ինժեներների պահանջարկ, Պետպլանն այդ պահանջարկը հասցնում էր բուհերին: Այդ համակարգը, համենայնդեպս, 70-80-ականներին այնքան էլ լավ չէր աշխատում, որովհետև թվերի մասին զեկույցները հաճախ չէին համապատասխանում իրականությանը` դրա համար էլ հազարավոր գործազուրկ ինժեներներ կային: Բայց եթե նույնիսկ պլանային մոտեցումն անխոցելի լիներ, այսօր այն կիրառելի չէ: Ես պիտի ինժեներություն սովորեմ երկու հնարավոր մոտիվացիաներով. 1. Ես չեմ ուզում ոչ մի գործարանում աշխատել, պարզապես ցանկանում եմ ստանալ գիտելիքներ, ընդլայնել իմ մտահորիզոնը: 2. Ես ուզում եմ այնպիսի ինժեներ դառնալ, որ տվյալ գործարանի սեփականատերը շահ ունենա ինձ վարձելու մեջ: Բայց մեզ մոտ այդ առողջ մոտիվացիաները գրեթե բացակայում են: Փոխարենը կան կեղծ մոտիվացիաներ՝ մարդիկ բուհ են ընդունվում, որպեսզի ևս 5 տարի ինչ-որ մի բանով զբաղվեն, և որովհետև այդպես է ընդունված, մարդը «պետք է» բարձրագույն կրթություն ունենա: Պատահական չէ, որ նույնիսկ մեր անգրագետ գործարար պատգամավորները 40-45 տարեկանում ինչ-որ բուհի դիպլոմ են գնել: Այնպես որ` կրթական ծրագրերն, այո, պետք է փոխել, բայց դրանից առաջ պետք է փոխել կրթվելու մոտիվացիան:
Առավոտ
Թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ.
Ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր դաշտում տիրող ներկա վակուումային իրավիճակը, և ո՞ր ուժերը կարող են այն լրացնել:
Քաղաքական դաշտում ստեղծված ներկա իրավիճակը Հայաստանի պետության դժբախտություններից մեկն է, և դա վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև իշխանությանը: Ինչու եմ ասում, որ սա նաև իշխանության խնդիրն է, քանի որ եթե իշխանությունը հայտարարում է, որ կառուցում է ժողովրդավարական համակարգ, ապա դրա հիմքն այլընտրանքային ընտրություններն են, ինչը մեր երկրում բացակայում է: Դա նշանակում է, որ ժողովրդավարական հասարակարգ կառուցելու նպատակը ձախողված է: Եվ դրա առաջին պատասխանատուն իշխանությունն է:
Համաձայն եմ, որ այս պահին կարծես թե չի ուրվագծվում իշխանության թեկնածուի հիմնական հավակնորդը: 2003թ. նախագահական ընտրություններից առաջ էլ էր այդպիսի իրավիճակ, բայց քաղաքական գործընթացներ ծավալվեցին, և 2003թ. փետրվարին հրապարակում մեր շուրջ համախմբվել էր այնքան մարդ, որը բավարար էր, որպեսզի երկրում տեղի ունենար իշխանափոխություն: Նույն վիճակը, կարելի է ասել, 2008-ին էր. 2007թ. սեպտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքական դաշտ փոփոխությունների հույս ներշնչեց: Ես չէի ասի, թե այդ ժամանակ Հայաստանի ամբողջ հանրությունը հիացած էր Լևոն Տեր-Պետրոսյանով, քանի որ շատերի հիշողության մեջ առկա էին նախկինում ձևավորված կարծրատիպեր, բայց իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը բերեց նրան, որ 2008թ. փետրվարի 26-ին մարդիկ, ովքեր մասնակցում էին Սերժ Սարգսյանին սատարող հանրահավաքին, թափեցին իրենց ձեռքի դրոշները և միացան Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, և այդ զանգվածը բավարար էր երկրում իրական փոփոխությունների հասնելու համար:
Համոզված եմ, որ 2013թ. նախագահական ընտրություններում էլ ժողովուրդը գտնելու է այն թեկնածուին, որն իրեն ոտքի է հանելու: Որովհետև ժողովրդի տեսակետը, վերաբերմունքն այս իշխանությունների նկատմամբ չի փոխվել: Չի փոխվել, որովհետև դրական տեղաշարժ սոցիալական իրավիճակի, արդարադատության, արտաքին քաղաքականության, սեփականության իրավունքի պաշտպանության առումով տեղի չի ունեցել, և այն բողոքը, որ կուտակված է ժողովրդի հոգում, սրտում, մտքում, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկով արտահայտվելու է:
2003-ի և 2008-ի նախագահական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում կար ակտիվ քննարկում ապագա թեկնածուի անձի շուրջ, հիմա կատարյալ անորոշություն է:
Համաձայն եմ, որ այն ժամանակ, ընտրություններից վեց ամիս առաջ, երևում էին թեկնածուներ, ովքեր կարող էին հասարակությանը փոփոխությունների հույս ներշնչել: Այսօր դա չկա, բայց դա ոչ միայն ընդդիմության խնդիրն է, այլ նաև իշխանության, իշխանությանը ևս պետք է անհանգստացնի այս փաստը:
Բայց ինչո՞ւ դա պետք է անհանգստացնի իշխանությանը, եթե նման վիճակը հեշտացնում է իշխանության թեկնածուի հաղթանակը:
Եթե ՀՀ-ն լիներ միապետություն, որտեղ ամրագրված կլիներ միապետի անձի անփոփոխելիությունը, նրա ղեկավարած կուսակցության հեգեմոն դերը, ապա այդ դեպքում իսկապես խնդիր չէր լինի: Բայց Հայաստանն աշխարհին փորձում է ներկայանալ որպես ժողովրդավարական երկիր, և մեր երկրի նախագահը ժողովրդավարությունն է համարում երկրի զարգացման թիվ մեկ գրավականը, ուրեմն այսօրվա իրավիճակը նրա հայտարարությունների կեղծ լինելու թիվ մեկ ապացույցն է: Քաղաքագիտությունն է ասում, որ ուժեղ է այն իշխանությունը, որն ունի ուժեղ ընդդիմություն, ժողովրդավարական է այն հասարակությունը, որտեղ իշխանությանը հակակշռում է նրան համարժեք ընդդիմությունը: Հայաստանում այդ հավասարակշռությունը խախտված է, ինչը պետք է մտահոգի բոլորին:
Բայց իշխանությունը հասարակությանը նոր այլընտրանք է առաջարկում՝ ի դեմս ԲՀԿ-ի. «եթե դեմ եք ՀՀԿ-ին, քվեարկեք ԲՀԿ-ի օգտին» տարբերակով: Այդ սցենարը փորձարկվեց և լավ քննություն բռնեց 2007 և 2012 թթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ և հնարավոր է փորձարկվի նաև 2013-ին: Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:
Գիտեք, ես միշտ պնդել եմ, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, և ես իմ այս դիրքորոշումն արտահայտել եմ մշտապես՝ թե հանրահավաքներում, թե մամուլում: Ես Ձեր ասած սցենարի մեջ լուրջ վտանգ չեմ տեսնում, քանի որ այն հիմնավորումները, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, նույնիսկ հասարակության ամենաոչքաղաքականացված շերտերում չեն ընկալվում և ազդեցություն չեն թողնում:
Բայց ես չեմ բացառում, որ եթե ընդդիմության իրական հատվածը չկարողանա այլընտրանք առաջարկել իշխանությանը, ապա այդ դեպքում, աշխատեցնելով փողի գործոնը և այլ գործոններ, հասարակությունը կարող է ԲՀԿ թեկնածուին դիտել որպես իշխանության թեկնածուին հաղթելու ունակ թեկնածու և իր ինչ-որ մասով աջակցի նրան: Սա ասելով հանդերձ, ես հույս ունեմ, որ նախընտրական շրջանում ընդդիմության դաշտում և հասարակության մեջ տեղի կունենա համախմբում, ներկա անորոշ վիճակը կզուլալվի, և կգտնվի իրական այլընտրանք, որովհետև հասարակության գիտակից հատվածը հասկանում է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ՀՀԿ-ի իրական այլընտրանքը, որ անձերի փոփոխությունը, եթե անգամ երևակայենք, որ կարող է տեղի ունենալ, ոչինչ չի տա հասարակությանը:
Մինչև հիմա ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի բերանից որևէ մեկը լսե՞լ է որևէ քննադատություն ՀՀԿ-ի հասցեին, որևէ մեկը լսե՞լ է, որ ասվի, թե այս բանը նախագահ Սարգսյանը սխալ է անում, նրա կառավարությունը սխալ է անում, և եթե մենք գանք իշխանության, այլ ձևով ենք անելու: Ավելին՝ վերջին շրջանում իրենք ավելի շատ շեշտում են իրենց ոչ ընդդիմադիր լինելը: Այնպես որ, հասարակությանն այդքան հեշտ չէ խաբել:
Հրապարակ
Երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հետախուզում է հայտարարել Գյումրիի քաղաքապեւո Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ: Երեկ` կես-գիշերի դրությամբ քաղաքագետի զավակը դեռ չէր հայտնաբերվել:
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ հետախուզումը հայտարարվել է օրերս Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետ կապված քրեական գործի շրջանակներում: Նույն գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկը, իսկ ինքը` Ղուկասյանը, գրկվել է թիկնազոր ունենալու իրավունքից: «ՀԺ»-ն նկատում է, որ Ղուկասյանների կլանի մասնակցությամբ կրակոցները մեծ հաշվով արտառոց չեն Գյումրիի համար, և նմանատիպ աղմկոտ միջադեպեր այստեղ եղել են պարբերաբար: Բայց միայն հիմա` Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից օրեր առաջ է «գործին ընթացք տրվում»: Իսկ սա նշանակում է, որ գալիք տարիներին Ղուկասյաններին փոխարինելու եկող կլանը նույնպես կարող է անպատիժ կրակել, սպանել, թալանել` մինչև «պապայի» պաշտոնանկությունը:
Հայկական ժամանակ
ՀՀ-ում խոշոր քաշային մակարդակում գտնվող գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, որը, կարելի է ասել, բոլոր ոլորտներում իր անփոխարինելի դերն ու նշանակությունն ունի, քաղաքական գործրնթացներում սկսել է «խաղալ» երկակի ստանդարտներով:
Քաղաքական տարբեր իրավիճակներից մշտապես «չոր» դուրս եկած գործարարը փորձում է կողմնորոշվել, թե ի՞նչ չափաբաժնով և ի՞նչ ձևաչափով է գալիք ընտրություններում օգտագործելու իր «զինանոցը»: «ՉԻ» տեղեկություններով, վերջին շրջանում
զգալով քաղաքական հնարավոր վերադասավորումների հնարավորությունը` նա աստիճանաբար փոխում է իր շրջապատը` հավանաբար հետագայում ևս իրեն ապահովագրելու ու ավելորդ գլխացավանքներից հեռու մնալու համար: Բանն այն է, որ Ֆլեշ Բարսեղը եթե ամիսներ առաջ փորձում էր հնարավորինս հեռու մնալ Ռոբերտ Սեդրակիչի շրջապատից, ինչպես նաև զգուշանում էր Սեդրակիչին «շեֆ» ասելու մշտական սովորությունից, ապա հիմա նա սկսել է ավելի հաճախակի հանդիպումներ ունենալ քոչարյանամերձ շրջապատի հետ` ցույց տալով, որ ինքը կոմպլեմենտար քաղաքականության կողմնակից է: Այնպես որ, չի բացառվում, որ Քոչարյանի ու նրա ձեռքի մեջ մեծացած գործարարների առաջիկա հանդիպմանը ներկա լինի նաև Ֆլեշ Բարսեղը` անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն մասնակցության դրդապատճառները:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.