29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես խորհրդարանին է ներկայացնելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը, որը նա պաշտոնապես ԱԺ է ներկայացրել հուլիսի 4-ին։
Եվ եթե մինչև սեպտեմբերի 21-ը ետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված։ Սակայն տեղեկություններ էին շրջանառվում, թե Ռ.Հայրապետյանը կարող է փոշմանել և ետ վերցնել իր դիմումը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, եթե նա դիմումը ետ վերցնելու ցանկություն ունենար, այս շաբաթների ընթացքում կվերցներ: «Չէր թողնի վերջին օրերի վրա»:
ժամանակ
«Հրապարակի» տեղեկություններով, կառավարությունում քննարկում են Պետեկամուտների կոմիտեում տեղակալների պաշտոնները կրճատելու հարցը: Սա այն գերատեսչությունն է, որի պետն ամենաշատ տեղակալներն ունի: Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել են ՊԵԿ նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբուրթյանը և Ռուբիկ Քոչարյանը, ընդ որում վերջինս տեղափոխվել է այլ` ոչ պակաս կարևոր պաշտոնի: «Հրապարակը» նշում է, որ տեղակալներին, մասնավորապես Բեյբուրթյանին ազատելու խնդրանքով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էր անձամբ դիմել վարչապետին: Թերթի աղբյուրներն ասում են, որ պատճառը Խաչատրյանի և Բեյբուրթյանի հարաբերությունների վատացումն է եղել, ինչի հիմքում ներքին ինֆորմացիայի արտահոսքն է եղել: Ասում են` ՊԵԿ նախագահի տեղակալը սկսել է «սեպարատ» հարաբերվել վարչապետի հետ, ինչը դուր չի եկել Գագիկ Խաչատրյանին:
Հրապարակ
Ի հեճուկս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ճիշտ է համարում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու` ՀՀ իշխանությունների որոշումը: «Եթե նախագահն, իր ասելով, Հունգարիայի պատասխանատուներից ստանում է հավաստիացումներ, որ այդպիսի բան չի լինելու, ու հակառակ դրանց` հայկական կողմին փաստի առջև են կանգնեցում, ապա արձագանքը ճիշտ է»,- ասելէ Արամ Սարգսյանը` հավելելով, որ դա բնավ էլ չի արդարացնում հայկական կողմին: «Դիվանագիտական հարաբերություններ մի երկրի հետ, որի հետ առանձնապես մի խնդիրներ էլ չունենք, այս պարագայում` անհասկանալի են: Հունգարիան պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ է այդ քայլին գնացել: Եթե խնդիրը երեք միլիարդն էր, որը, ինչպես պարզվում է, Ադրբեջանը մտադրություն էլ չունի փոխհատուցելու, կոպիտ ասած` «քցել» է, ուրեմն մեր քայլը ճիշտ է: Ինչո՞ւ մենք պետք է հանդուրժեինք նման վերաբերմունքը մեր նկատմամբ»,- ասել է «Առավոտի» զրուցակիցը:
Առավոտ
Ստորև ներկայացնում ենք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցի հիմնական մասը.
-Պարոն քաղաքապետ, ի՞նչ պատճառով չառաջադրեցիք ձեր թեկնածությանը Գյումրու քաղաքապետի ընտրություններում, չէ՞ որ մինչ առաջադրման գործընթացի ավարտը խոսվում էր այն մասին, որ շրջանցելու եք ՀՀԿ-ի կայացրած որոշումը և հանուն գյումրեցիների առաջադրելու եք ձեր թեկնածությունը:
-Օօօօօ, ինչդ ըսեմ, ուրեմն` որոշակի ժամանակ դուրս ենք գալիս քաղաքականությունից:
-Ինչո՞ւ, դու՞ք այդպես որոշեցիք, թե՞ ձեր փոխարեն այդպես որոշել էին:
-Չէ, ես ուղղակի ուզում եմ հիմա բիզնեսով զբաղվել, ճիշտ է, մինչև հմի էլ եմ բիզնեսով զբաղվել, բայց հիմա ավելի շատ եմ կենտրոնանալու այդ ուղղությամբ:
-Բայց, պարոն Ղուկասյան, չէ՞ որ դուք ասում էիք՝ ժողովուրդը ձեզ շատ է սիրում, ու ձեր փոփոխությունը շատ ծանր կտանեն գյումրեցիները, ինչո՞ւ չառաջադրվեցիք հանուն գյումրեցիների:
-Մի քիչ համբերեք, համբերեք ու կիմանաք:
-Այսի՞նքն:
-Էդպես է ասում Աստվածաշունչը. ով համբերի, նա կգիտենա ամեն ինչ, համբերատարություն: Որոշ ժամանակ դուրս եմ գալիս քաղաքականությունից, բիզնեսով կզբաղվեմ, հետո ամեն ինչ կիմանաք, դեռ երիտասարդ եք:
-Լավ, իսկ ընթացող ընտրական քարոզարշավի մասին ի՞նչ կասեք:
-Դե նորմալ,է էլի, նորմալ ընթանում է քարոզարշավը, կարևորը` հանգիստ է:
-Ձեր կարծիքով, Գյումրու քաղաքապետի թեկնածուների միջև ինչպիսի՞ ընտրապայքար կծավալվի, հիմնական մրցակիցները ովքե՞ր են:
-Ես ի՞նչ գիդեմ, կարո՞ղ է` գուշակ եմ, օր գուշակեմ, գնացեք էդ մասին գուշակներին հարցրեք, էղա՞վ:
-Վերջերս ձեր ընտանիքին պատկանող սպասարկման օբյեկտներում, ռեստորաններում ու նաև ձեր բնակարանում ոստիկանական խմբերը խուզարկություն իրականացրին, ի՞նչ պատճառով:
-Դե՛, չէի ասի` խուզարկություն, բայց այդ ամենը համաձայն օրենքի էր, ինչ-որ խնդիրներ կային:
-Նկատի ունեք` օրերս Գյումրիով հնչած կրակոցները, աղմկահարույց այդ դե՞պքը, որի մեջ մեղադրում են նաև ձեր որդուն` Սպարտակին:
-Ճիշտն ասած, ես չգիտեմ` կրակոցներ եղել են, թե ոչ, դա իրավապահները պետք է պարզեն:
-Բայց չէ՞ որ ներկայումս ձեր որդուն են փնտրում, հետախուզում է հայտարարված նրա նկատմամբ, ու իրավապահներն արդեն հաստատել են, որ նա է եղել օգոստոսի 24-ին քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ղեւղքի հիմնական դերակատարներից մեկը:
-Հետագայում ցույց կտա, գործընթացը ցույց կտա, փնտրում են, թե չեն փնտրում, ինչ է լինելու, իսկ ովքեր որ խախտել են օրենքը, պատասխան են տալու, բոլորն էլ օրենքի առաջ պատասխանատու են, սկսած ինձանից, վերջացրած ձեզանով:
-Այս պարագայում դուք Սպարտակին մեղավոր համարո՞ւմ եք:
-Այս պարագայում եթե անունը արծարծվում է, այո, մեղավոր եմ համարում, եթե անունը արծարծվում է:
-Վերջին օրերին խոսվում է նաև, որ ձեր թիմակիցների թիվն օրեցօր նվազում է, ըստ ձեզ’ ինչո՞վ է դա պայմանավորված:
-Իյա… Ո՞վ է ըսել, որ էդբիսի բան կա, իմ թիմակիցները իմ կողքին են:
Հայկական ժամանակ
Երեկ վարչապետի որոշմամբ և իրենց դիմումների համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռուբիկ Քոչարյանը և Արտաշես Բեյբուրթյանը: Որն է դրա պատճառը`երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր:
Իշխանական կուլիսներում լուրեր են շրջում, որ այս պաշտոնանկությունները պայմանավորված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հակասություններով:
Հայկական ժամանակ
ՏԻՄ ընտրությունների ընթացքում մի շարք բացասական երևույթներ են ի հայտ եկել մարզերում: Մայրաքաղաքային մամուլից հեռու համայնքներում, որտեղ նախընտրական քարոզչության փորձ և մամուլի մասին պատկերացումներ չունեն, թեկնածուները խարդախների զոհն են դառնում: Դրանք հանդիպում են համայնքապետի թեկնածուին և ներկայանում են, ասենք, «Գյուղ» թերթի ներկայացուցիչ ու առաջարկում հարցազրույց անել նրա հետ, բնականաբար` վճարովի: Գումարների չափերը տարբեր են` կախված գյուղի բարեկեցության աստիճանից և թեկնածուի հնարավորություններից: Թեկնածուներն էլ ընկնում են այս «թակարդը»: Արդյունքում` ստանում են 4 էջանոց, քսերոքս արած ինչ-որ թերթիկ` 100 օրինակով, որի վրա գրված է` «Գյուղ», և որտեղ տեղադրված է հարցազրույցը:
Հրապարակ
«ՉԻ» տեղեկություններով, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի եղբայրը` Ռուսաստանի Դաշնությունում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, հաջողությամբ ավարտել է իր բանակցություններր ամերիկյան հայտնի «Մաքդոնալդս» ընկերության հետ: Սա նշանակում է, որ «Տաշիր Գրուպը» գնել է այս ցանցի լիցենզիան, և «Մաքդոնալդսը» առաջիկա ամիսների ընթացքում ներկայացված կլինի Հայաստանի մայրաքաղաք Երևանում:
Չորրորդ ինքնիշխանություն
Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի հասարակությունը լուրջ խնդիրներ ունի: Առաջին հերթին որոշակի հոգեբանական պաթոլոգիաներով է տառապում, իհարկե, Իլհամ Ալիևը, որը կարող էր որոշ ժամանակ գոնե ձև անել, թե Ռամիլ Սաֆարովը նստած է բանտում, որից հետո միայն կազմակերպեր մարդասպանին հերոսացնելու այդ շոուն: Բայց նա, հավանաբար, կարծում է, որ իր ազգն ինբնահաստատվում և կայանում է հենց քնած մարդուն կացնահարողի կերպարը վառ պահելու միջոցով: Կայանալ անմեղ, անպաշտպան արյան վրա` դա, կարծում եմ, որոշակի ավանդույթի շարունակությունն է: Վստահ եմ, որ կան հարյուրավոր ադրբեջանցիներ, որոնց դա դուր չի գալիս: Բայց հաշվի առնելով այդ երկրի քաղաքական ռեժիմը` նրանց ձայնը լսելի չէ: Եվ հետո` այդ մարդիկ կազմում են «ճնշող փոքրամասնություն». եթե նրանք փորձեն գոնե թեթևակի դատապարտել Սաֆարովի, իսկ այնուհետև Ալիևի քստմնելի վարքագիծը, «հայրենասերներն» այնպես «վրա կտան», որ նրանք կփոշմանեն իրենց ասածի համար:
Բայց եթե Ադրբեջանում խրախուսվում և ուղղորդվում է հակահայկական հողի վրա զանգվածային պսիխոզը, դա չի նշանակում, որ նույնը պետք է անել Հայաստանում: Սաֆարովի դեմ ահաբեկչական օպերացիա կազմակերպելու և նրա համար գլխագին նշանակելու կոչերը նույն տեսակի պսիխոզ են՝ բարեբախտաբար, ոչ զանգվածային: Նախ` ահաբեկչությունը, որպես հուսահատ քայլ, որոշ դեպքերում բացատրելի է, երբ դու պետություն չունես: Բայց մենք ունենք պետություն` իր դիվանագիտական և հատուկ ծառայություններով, որոնք, ճիշտ է, այս պատմության մեջ իրենց շատ վատ են դրսևորել: Երկրորդ` սպանությանը սպանություն հակադրելով` դու կորցնում ես այն առավելությունը, որը, Ալիևի այդ անհաշվենկատ քայլի արդյունքում ստացել ես քարոզչության և դիվանագիտության մեջ: Հակառակը` պետք է համբերատար հետևել, թե ինչպես է Սաֆարովը դառնում գնդապետ և գեներալ, ինչպես են նրան տալիս ազգային հերոսի կոչումը, և ինչպես են ադրբեջանցի աշուղները նրան նվիրում իրենց մուղամները: Քնած մարդուն կացնահարած «հերոսի» և նրա «սխրանքի» այդ սակրալիզացիան մեզ միանգամայն ձեռնտու է: Վերջապես, եթե մի բան ես որոշել անել` արա, շատ մի խոսիր, թե չէ` ստացվում է դատարկ հոխորտանք:
Սպանել պետք է ոչ թե Սաֆարովին ինչ-որ մի մութ անկյունում, այլ մարտի դաշտում նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն կատարել մեր հողի, մեր սահմանների նկատմամբ [ներառյալ, բնականաբար, ԼՂՀ սահմանները]` անկախ նրանից, թե որ էթնոսին են այդ ոտնձգություն կատարողները պատկանում: Իսկ այն, որ հարևան երկրում հերոս է մի վախկոտ մարդ, որը կարողացել է «մենամարտել» միայն քնած հայի հետ, ինձ հուշում է, որ այդ երկիրը պատերազմում ոչ մի շանս չունի, հիվանդ հասարակությանը չի կարող պատերազմել: Ես կանհանգստանայի, եթե Ադրբեջանում շարժում սկսվեր` ընդդեմ Սաֆարովին արդարացնելու:
Առավոտ
Նախօրեին դաժան ծեծի ենթարկվելուց հետո մարմնական վնասվածքներ ստացած Ախթալայի լեռնահարստացացիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ «Բոդոլ»-ի հարազատները հիվանդանոցից դուրս են գրվել ոստիկանների պահանջով:
Այս մասին երեկ «ՀԺ»-ի թղթակցին պատմել է Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի հարազատների կողմից դաժան ծեծի ենթարկված Անուշ Չիթչյանը` «Բոդոլի» քույրը: «Մամայիս, տատիկիս սրսկումներ արեցին, հետո մեզ ուղեկցեցին հիվանդասենյակ: Մենք բուժումից չենք հրաժարվել, պետք է մնայինք հիվանդանոցում, բայց ոստիկանները եկան՝ մեզ հիվանդանոցից տարան քաղմաս»,- երեկ պատմել է Անուշը ու պնդել, որ իր ընտանիքի անդամները լուրջ վնասվածքներ ունեն և այժմ բուժումը շարունակում են տանը: Թերթը նշում է, որ Չիթչյաններին դաժան ծեծի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանությունը, երեկվա դրությամբ, քրեական գործ չէր հարուցել:
Հայկական ժամանակ
«ՉԻ» տեղեկությունների համաձայն, նախoրեին Արցախում մեծ շուքով իր ծննդյան 58-ամյակն է նշել Ռոբերտ Սեդրակիչը: Ասում են` հիմնական հրավիրյալներից բացի Սեդրակիչի ծննդյան օրը հայտնվել են նաև որոշ անկոչ հյուրեր ԼՂՀ-ից, որոնց այցը զարմացրել է ներկաներից շատերին:
Քոչարյանամերձ շրջապատում լուրեր են պտտվում այն մասին, որ Սեդրակիչի հրավիրյալների ցանկալի ցուցակում եղել են բարձրաստիճան զինվորականներ, նախկին ու ներկա պետական չինովնիկներ, Աժ պատգամավորներ, հյուրեր արտերկրից ու ՌԴ-ից, որոնց կազմում են եղել նաև հայտնի գործարար Գոգան ու «ՏրոյկաԴիալոգի» Ռուբեն Վարդանյանը, որոնք ընդամենը մի քանի ժամով «վայրէջք» են կատարել ուղիղ Արցախ:
Վերը նշվածի առնչությամբ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը, սակայն վերջինս չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.