29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թիվ 1 ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր «ընտրված» Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո նույն ընտրատարածքում կրկին ընտրություններ են հայտարարվելու: Այստեղ պատրաստվում է առաջադրվել «Ժառանգության» նախկին թեկնածու Ստեփան Սաֆարյանը: «Բոլոր պարագաներում մայիսի 6-ի ընտրություններն ապացուցել են, որ ես ունեմ հաղթելու չափազանց մեծ հավանականություն` հաշվի առնելով, թե ինչ բարդ ընտրատարածքում էի առաջադրվել, ու ով էր իմ մրցակիցը, բացի այն, որ թաղային հեղինակություն էր և պետական կառույցների աջակցությունն էր վայելում: Եվ բացի այդ, ցավոք սրտի, ընդդիմությունն էր թեկնածու առաջադրել ինքնառաջադրման եղանակով: Անգամ այդ պայմաններում իմ ստացած քվեները վկայում էին հաղթանակի մասին, և այս անգամ էլ վստահ եմ, որ հաղթելու շանսերը չափազանց բարձր են»,- «Հրապարակին» ասել է Սաֆարյանը: Թերթը նշում է, որ «Ժառանգության» ներկայացուցիչը հավաքել էր ավելի քան 9 հազար քվե: Այս ընտրատարածքում առաջադրվելու որոշում է կայացրել նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա երկար ժամանակ չէր կողմնորոշվում` առաջադրվել Գյումրիո՞ւմ’ քաղաքապետի թեկնածու Բալասանյանի ընտրատարածքո՞ւմ, թե՞ Ավանում: Երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ կողմնորոշվել է` թիվ 1 ընտրատարածքում է առաջադրվելու: Նա ոչ մի ուժի աջակցություն չի ակնկալում, ներկայանալու է որպես անկախ թեկնածու: «Իմ հույսը կապում եմ ժողովրդի հետ»,-եզրափակել է մի քանի ամիս ԲՀԿ-ական եղած քաղաքագետը: «Հրապարակը» հիշեցնում է, որ առաջադրվելու մտադրություն ունի նաև լրագրող Արտակ Եղիազարյանը, ով ապրում է Ավանում:
Հրապարակ
Բառերը ամիսների և տարիների ընթացքում կորցնում են իրենց փայլը և վեր են ածվում մաշված պիտակների, որոնք կրկնվում են հենց այնպես, առանց մտածելու, իներցիայով: Քաղաքական կարգախոսների բաղադրիչը հանդիսացող բառերը` առավել ևս: «Ավազակապետություն», «լեգիտիմություն», «հանցավոր ոեժիմ»` դրանք բոլորը հրաշալի բառեր են, բալց տարեցտարի զրկվում են իրենց քաշից, կորցնում են իրենց, եթե այդպես կարելի է ասել, մագնիսականությունը: Որքան էլ դրանք դիպուկ լինեն, մարդիկ դրանցից հոգնում են: Եվ այնպես, ինչպես դրանք ասվում են մեխանիկաբար, առանց մտածելու, այնպես էլ այն «թիրախային խմբերը», ովքեր պետք է «բոցավառվեն» այդ բառերից, այլևս չեն բոցավառվում և լսում ու կրկնում են դրանք` առանց իմաստի մեջ խորանալու: Այդպիսին է մարդկային հոգեբանության առանձնահատկությունը` մեզանից շատ քչերն են կարողանում հավերժորեն մտասևեռվել մի գաղափարի վրա, և դա ունի իր թե բացասական և թե դրական կողմերը, որովհետև այդպիսին է, ի վերջո, մեր պաշտպանական մեխանիզմը: Թող ինձ ներվի այս փոքր-ինչ ցինիկ համեմատությունը, բայց եթե մարդը հարազատ է կորցրել, ապա գրեթե անհնարին է, որ կորստի 10-րդ տարում նրա զգացմունքները նույնքան սուր լինեն, որքան աոաջին տարում: Հակառակ վարքագիծը դիտվում է որպես տարօրինակ, եթե ոչ պաթոլոգիկ:
Ճիշտ նույն տրամաբանությամբ` ես չեմ լսել, որ վերջին մի քանի ամիսներին որևէ ընդդիմադիր խոսի «Մարտի 1»-ի մասին: Քաղաքական գործիչները, կարծես թե, ամեն ինչ «քամել են» իշխանության կազմակերպած այդ սպանդից, և այն դադարել է լինել «հնչեղ թեմա»: Չնայած այդ օրը սպանվել է ոչ թե մեկ, այլ տասը հայ, իսկ ոճրագործության կատարողները և դրա կազմակերպիչները չեն դատապարտվել: Հավերժորեն հնչեղ թեմաներ չկան` ճիշտ այնպես, ինչպես չկան հավերժական թարմությունը պահպանող բառեր և կարգախոսներ:
Գործիչները նույնպես «մաշվում են», կորցնում քաշը, արդիականությունը` որքան էլ մեծ լինեն նրանց արժանիքներն ու ծառայությունները: Օրինակ՝ 96 թվականին Վազգեն Մանուկյանն արդիական էր որպես իշխանության այլընտրանք, իսկ մեկուկես տարի անց արդեն հնացել էր: Մի կողմից` փոխվել էր քաղաքական կոնֆիգուրացիան, մյուս կողմից` հասարակությունը հոգնել էր նույն մարդուց նույն բաները լսելուց:
Ուզում եմ ասել, որ առաջիկա նախագահական ընտրություններում եթե ՀԱԿ-ը հանդես է գալու սեփական թեկնածուով, ապա պետք է դրսևորի որոշակի կրեատիվություն և փորձի չկրկնել հին կարգախոսները, հին փաստարկներն ու կոչերը: Դրանք այլևս չեն ընկալվի: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը հանդես գար նոր թեկնածուով` դա կարող է լինել ՀԱԿ-ի ներկայիս խմբակցությունից յուրաքանչյուրը: Գուցե նա չունենա քաղաքական այն փորձառությունն ու հեղինակությունը, որն ունի Լևոն Տեր-Պետրոպանը, բայց փոխարենը կկարողանա անել նոր շեշտադրումներ, որոնք թերևս ավելի հետաքրքիր կլինեն ընդդիմադիր ընտրազանգվածի համար: Իսկ առաջին նախագահը կսատարի նրան իր փորձով ու ելույթներով: Ինչպես, ասենք, Բիլ Քլինթոնը` Օբամային:
Առավոտ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթոււր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր կշարունակվի ընտրակաշառք «բաժանած» ԲՀԿ անդամ Արմեն Մաթևոսյանի դատը։
Դատը կանցնի արագացված ընթացակարգով։ Այդ մասին միջնորդություն էր ներկայացրել գործով ամբաստանյալ Մաթևոսյանը՝ ընդունելով իր մեղքը։ Միջնորդությանը չէրառարկել դատախազ Հարություն Հարությունյաը, իսկ դատարանը բավարարել էր այն։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել էր, որ ԲՀԿ անդամ Ա. Մաթևոսյանը 2012թ. ապրիլի կեսերին քաղաքացի Ծ.Կ.-ին տվել է 10 000 դրամ ընտրակաշառք, ապրիլի 27-ին Հ. Ջ.-ին տվել է 35 000 դրամ, իսկ մայիսի 5-ին համապատասխանաբար 15 000 և 35 000 դրամ ընտրակաշառք է տվել Հ. Ն.-ին և Հ. Ա.-ին, որպեսզի վերջիններս և նրանց ընտանիքի անդամները 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններում քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին` այդ կերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ժամանակ
Սեպտեմբերի 9-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ամենաուշագրավներից է, թերևս, Գյումրիի քաղաքապետի ընտրությունը: Այստեղ կրքերը բորբոքվեցին հատկապես Սերժ Աարգսյանի հայտարարությունից հետո:
Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն է անձամբ առաջարկել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին` առաջադրվել որպես քաղսւքապետի թեկնածու, Գյումրիում այնքան էլ միանշանակ չի ընդունվել: Կարծիքներ կան, որ իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ընդամենը փորձել է մոբիլիզացնել Գյումրիի իշխանական ուժերը, որպեսզի նրանք «խաղեր չտան» Բալասանյանի դեմ: «Եթե նա գալիս ու հայտարարում է այդ ամենը, ուրեմն` ինչ- որ բան էն չի, իրենց ծրագրավորածից դուրս է…»,- «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքագետի թեկնածու, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը: Վերջինս համարվում է Բալասանյանի ամենավտանգավոր մրցակիցն այս ընտրություններում: Թերթը նշում է, որ Գյումրիում որպես քաղաքագետի թեկնածու առաջադրվել են ևս երկուսը` անկուսակցականներ Անդրանիկ Ավետիսյանը և Սպարտակ Պետրոսյանը: Այսօր կեսգիշերից սկսած քարոզչությունը և հակաքարոզչությունն արգելվում է, և հայտարարվում է «լռության օր»:
Հայկական ժամանակ
Սերժ Սարգսյանի Գյումրի այցից հետո առայժմ քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանը, ում սուրն ամիսներ առաջ աջ էլ էր կտրում, ձախ էլ, իրեն հոգեպես ջախջախված է զգում: Երբեմնի քաջարի քաղաքապետը հոգու խորքում հույսեր է փայփայել, թե կհաջողացնի Սերժ Սարգսյանի հետ մի քանի րոպե առանձին շփվել, սակայն չի ստացվել: Մինչդեռ Ղուկասյանը նախապես պլանավորած է եղել թեկուզ արարողության ժամանակ հարմար պահ որսալ ու մի քանի բառ փոխանակել իր ճակատագրի վերաբերյալ, բայց արժանացել է բացարձակ արհամարհանքի: Ահա թե մեզանում ինչ արժե ընտրությունների ժամանակ հարազատ կուսակցության օգտին քրտնաջան չաշխատելը:
Հրապարակ
Ըստ «ՉԻ» աղբյուրների, Սյունիքի մարզում նոր սկանդալային իրավիճակ է հասունանում: Բայց այս անգամ առանցքում ոչ թե ՏԻՄ ընտրություններն են, այլ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի նոր բիզնես մտահղացումը, որն ըստ էության Աժ պատգամավոր Վահե Հակոբյանին ծանր կացության մեջ է գցել:
Ըստ «ՉԻ»-ին հասած լուրերի, Սյունյաց մարզպետը օրեր առաջ Վ. Հակոբյանին ու նրա հորը Մաքսիմ Հակոբյանին պատկանող Զանզեզուրի պղնձամոլիբդենային գործարանին է վաճառել 102 մլն դրամ արժողությամբ այն սարքը, որի համար ամիսներ առաջ գործարար Սիլվա Հսւմբարձումյանը մեծ աղմուկ բարձրացրեց` ասելով, որ այղ սարքը իրեն պատկանող գործարանից առևանգել է մարզպետ Խաչատրյանը` դրա դիմաց ոչինչ չվճարելով:
Իսկ թե ինչու է պատգամավոր Վ. Հակոբյանը գնել «անիծված» այդ սարքը և թե ի վերջո ո՞վ է տալու Համբարձումյանին «գցած» փողերը, «ՉԻ»-ն այս հարցով դիմել է Սյունյաց մարզպետ Ս. Խաչատրյանին, որն էլ գերադասել է չպատասխանել այդ հարցին, փոխարենը անջատել է հեռախոսը` ասելով, «հետո, հետո կխոսամ»:
Պատգամավոր Վահե Հակոբյանն էլ ոչնչով չի զիջել մարզպետ Խաչատրյանին` իր կողմից պահպանելով քար լռությունն ու հեռախոս չվերցնելու հայկական ավանդույթը: Թեև թերթի ունեցած տեղեկություններով, պատգամավոր Հակոբյանին, երբ գործից տեղյակ մարդիկ հարցրել են, թե ի՞նչ է անելու ինքն այդ սարքի ու դրա հետ կապված պատմությունների հետ, վերջինս ասել է, թե ինքը «սպրավչնին չի, որ սաղի հարցերին պատասխանի»:
Չորրորդ ինքնիշխանություն
Ադրբեջանցի պրոֆեսոր Ռահման Բադալովի հոդվածը, որը հրապարակվել է համացանցում, նաև մեր թերթում, գալիս է ապացուցելու, որ հարևան երկրում նույնպես կան սթափ մտածող մարդիկ, որոնք իսկապես մտահոգված են իրենց պետության և ազգի ճակատագրով: Ակնհայտ է, որ նման մարդիկ փոքրամասնություն են կազմում, իսկ ճնշող մեծամասնության գիտակցությունը մթագնած է ազգային հողի վրա ատելությամբ: Ադրբեջանցիները ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը, ովքեր ընկել են այդ զանգվածային պսիխոզի գիրկը: Հիշենք, օրինակ, որ 1930-ականներին գերմանացիների մեծամասնությունը վստահ էր, որ իրենց դժբախտությունների միակ պատճառը հրեաներն են: Թե ինչով դա վերջացավ` հայտնի է: Այլ կերպ չէր էլ կարող վերջանալ, որովհետև ատելության հիման վրա կարելի է քնած մարդուն կացնահարել կամ խաղաղ բնակիչների նկատմամբ «պոգրոմ» սարքել: Բայց հաղթել պատերազմում` երբեք: Իսկ հետո գալիս է սթափվելու պահը:
Սակայն ես հեռու եմ այն մտքից, որ մեր ազգը յուրահատուկ է և կտրուկ տարբերվում է այլ ազգերից: Ճիշտ է, հիվանդագին այլատյացության ախտով մենք այժմ չենք տառապում, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր մեծամասնությունն առաջնորդվում է բանական չափանիշներով: Ասացեք խնդրեմ, քանի՞ տոկոսն է մեր հասարակության մեջ համոզված, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել փոխզիջումների միջոցով:
Կամ` մի կողմ թողնելով միջազգային հարաբերությունները` եկեք մտավոր փորձ կատարենք և ենթադրենք, թե ինչպիսին կլինի «մեծամասնության» արձագանքը, եթե նրա ներկայացուցիչների հետ «ոչ պաշտոնական հանդիպման» ժամանակ դուք ասեք, որ ազատ շուկայական տնտեսությունն ավելի արդար է և արդյունավետ, թան «սովետի» ընդհատակյա շուկայական հարաբերությունները, որ անկախ պետություն ունենալն ավելի լավ է, քան որևէ այլ պետության կազմում լինելը, որ վերջին 2-3 տարում խոսքի, մամուլի ազատության հարցում Հայաստանում որոշակի առաջընթաց է արձանագրվել, որ սուպերմարկետում առևտուր անելն ավելի հարմար է, քան «բուդկայում»: Եթե չես ուզում մեծամասնության հետ կոնֆլիկտ ունենալ, ապա այդ ամենը դու չպիտի ասես կամ գրես, պիտի համբերատար լսես, երբ մարդիկ, երբեմն ամենևին ոչ աղքատ, բողոքում են կյանքից և հայհոյանքներ ու անեծքներ հղում իշխանավորներին: Շատ ցանկալի է, որ այդ ընթացքում 2-3 րոպեն մեկ 80-ամյա տատիկի նման ձեռքերդ խփես ծնկներին և բացականչես՝ «ախ, թալանեցին, ախ, ժողովրդի արյունը ծծեցին, բա ափսոս չէր «սովետը»: Շուտով նորից ընտրություններ են լինելու, և մենք դարձյալ ականատես կդառնանք, թե ինչպես են գրեթե բոլոր քաղաքական ուժերը հարվածելու իրենց ծնկներին և «տոն տալու» այս խոսակցություններին: Այդպես է արդեն 20 տարուց ավելի, ճիշտ է, հիմա արդեն ասպարեզում չկան լալահառաչ «բայաթիների» այնպիսի վարպետներ, ինչպիսիք էին 90-ականների Արշակ Սադոյանն ու Սեյրան Ավագյանը:
…Միջնադարում մարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ էր, որ մոլորակը տափակ է` բլիթի նման, և եթե որևէ մեկն ասում էր, որ այն կլոր է, լավագույն դեպքում ծիծաղում էին, վատագույն դեպքում եկեղեցական «պոլիտբյուրոյի» որոշմամբ այրում՛էին կրակի վրա:
Առավոտ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝ Նովո, ում տղան վերջերս կալանավորվեց, պահպանում է լրագրողների հետ շփման իր «ուրույն ոճը»:
Թեև այս անգամ նա որևէ մեկին չի հայհոյել, երեկ ԱԺ միջանցքում, երբ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ զարգացումներ կան նրա տղայի քրեական գործից, Նահապետ Գևորգյանը նետել է. «Դավայ, դավայ»: Երբ լրագրողը նկատել է, որ պատգամավորն իրեն շատ անհասկանալի է պահում, ՀՀԿ-ականը հեռանալով ասել է. «Հետո կհասկանաս»: Ոստիկանությունից երեկ տեղեկացանք, որ Նահապետ Գևորգյանի որդին դեռ կալանքի տակ է և այդ գործով նախաքննությունը շարունակվում է։ ԱԺ պատգամավորի որդին՝ Արտակ Գևորգյանը ձերբակալվել է ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքով՝ զենքի սպառնալիքով երկու մեքենա առևանգելու համար:
Ժամանակ
ԱԱԾ կազմակերպված գործողությունը, որի արդյունքում Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը դպրոցներից մեկի տնօրենից կաշառք վերցնելու համար հայտնվեց ճաղավանդակի հետևում, մինչ օրս Հրազդանում ամենաքննարկվող թեմաներից է: Ոմանք հակված են այս պատմությունը դիտարկել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի սրված հակասությունների ներքո: Իշխանական կուլիսներում պատմում են, որ Արամ Դանիելյանն է «օգնել» իրավապահներին բացահայտելու մարզպետի մութ գործարքները, ընդ որում լուրջ նախապատրաստական աշխատանքներ է տարել: Նախ, օգտվելով իրավապահ մարմիններում մտերմական կապերից, նա արտահոսք է կազմակերպել իրավապահների համար, ապա դպրոցի տնօրենին, ով պետք է 40 դրամը ձեռքին մտներ Լևոն Միքայելյանի մոտ, հրավիրել է Հրազդանի իրեն պատկանող օբյեկտներից մեկը և մանրամասն բացատրել նրան, թե ինչպես է պետք գործել: Մարզպետարանին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրը պատմում է, որ իրավապահներին տեղեկացնելուց հետո Հրազդանի քաղաքապետն իր մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանի միջոցով, որն առանձնահատուկ նվիրվածություն ունի իր անձի հանդեպ, անմիջապես տեղեկացրել է իշխանահաճո լրատվամիջոցներին, որպեսզի նրանք արագորեն տարածեն մարզպետի համար տհաճ լուրը: Մամուլի քարտուղարն էլ, հավաքելով լրագրողներին, ուշագրավ, սևացնող արտահայտություններ է արել նրանց ներկայությամբ մարզպետի մասին` ասելով, որ Կովալն այնքան ագահ է, որ անգամ քաղաքի ծառերի կոտրտված ճյուղերն ենք ուղարկում Չարենցավան` նրա որդուն պատկանող օբյեկտում խորոված անելու համար: Ալվինան նաև տրտնջացել է, որ Կովալենկո Շահգալդյանը չի վճարում տարածքի գումար այն շենքի համար, որտեղ նստում է, և որտեղ տեղակայված է նաև Հրազդանի քաղաքապետարանը: Մի անգամ էլ նա լրագրողներին անեկդոտ է պատմել Կոտայքի մարզպետի որդու` Հակոբի մասին, որն իբր մինչ օրս չի տիրապետում փողկապ կապելու ձևին, և ամեն անգամ մարզպետ հայրիկը նրան այս կամ այն երկիր է ուղարկում միայն Արամ Դանիելյանի հետ, որպեսզի Հակոբն աչքը չգցի կազինոների կողմը: Արամ Դանիելյանի մամուլի քարտուղարի հակակրանքը Կովալի նկատմամբ սկսվել է այն բանից հետո, երբ Ալվինան ցանկացել է համատեղությամբ նաև մարզպետարանում աշխատանք ստանալ, բայց մերժվել է: Ի դեպ, Հրազդանի քաղաքապետ Դանիելյանն այս օրերին մեծ թափով սկսել է հողերի վաճառքներ կազմակերպել Հրազդանում, նաև որոշ նվիրատվություններ անել քրեական երկու հեղինակությունների, որոնք Դանիելյանին ընտրության օրը, որպես ջահել քաղաքապետի, աջակցել են: Սակայն նրա գլխավոր հավակնությունն այսօր մարզպետ դառնալն է, որի մասին Դանիելյանն արտահայտվել է պետական ապարատին մոտ կանգնած մարդկանց շրջապատում` հավելելով, որ դրա համար պատրաստ է զոհողությունների: Հրազդանի բնակիչները, հատկապես նրանց սոցիալապես անապահով մասը, հաճույքով են քաղաքապետարանից արտահոսող ստվերային լուրերը քննարկում, քանի որ Արամ Դանիելյանը «հարուստների քաղաքապետն» է համարվում:
Հրապարակ
Ինչպես հայտնի է, երբ 2000 թվականին Պուտինը եկավ իշխանության, նրա առաջին քայլերից մեկն էր վերականգնել խորհրդային օրհներգի երաժշտությունը, իսկ բառերը Սերգեյ Միխալկովը փոխեց երկրորդ անգամ` 77-ին Ստալինին փոխարինել էր Լենինով, իսկ 2000-ին Լենինին փոխարինեց Աստծով (ի դեպ, օրհներգի բառերի ստալինյան տարբերակը նա գրել էր Էլ Ռեգիստան կեղծանունը կրող բանաստեղծի համահեղինակությամբ, որի իսկական անուն-ագգանունը Գաբրիել Ուռեբլյան է]: Պուտինի համար խորհրդային հիմնը վերականգնելը, իհարկե, խորհրդանշական քայլ էր, որը հուշում էր, թե ինչպիսի ուղղությամբ է երկիրը գնալու հետագա տարիներին: Կոմունիստական այդ խորհրդանիշի վերականգնման դեմ դուրս եկան ժողովրդավարական հայացքներ ունեցող ոուսաստանցիները, որոնք իրավացիորեն գտնում էին, որ բոլոր ձևափոխումներից հետո անգամ այդ օրհներգից «ստալինյան հոտ է գալիս»: Բայց այն սպառնալիքը, որը նրանք հնչեցնում էին, պարզապես անհեթեթ էր` մենք չենք կանգնելու, երբ այդ օրհներգը հնչի: Իրականում դուրդ գալիս է այդ օրհներգը,թե ոչ, տհաճ հիշողություններ է այն առաջացնում, թե հաճելի, քաղաքակիրթ է այդ պետությունը, թե հետամնաց, դու, չհարգելով պետական խորհրդանիշը, չեն հարգում ոչ մի պետություն, հետևաբար`քո սեփական պետությունը, հետևաբար նաև` ինքդ քեզ:
Հունգարիայի իշխանությունները ստոր, աններելի արարք են իրենց թույլ տվել` դա անելով «փողի դիմա՞ց», թե՞ ձրի, տվյալ դեպքում կարևոր չէ: Նրանց արդարացումները, թե ադրբեջանցիներն իրենց «քցել են», իհարկե` մաքուր դերասանություն են: Եվ ի՞նչ: Այրել այդ երկրի դրո՞շը: Իհարկե՛ ոչ, և այդ հարցում ՀՀ նախագահը իրավացի է: Վաղը Հունգարիայում կլինի ուրիշ իշխանություն, որը կունենա այլ մոտեցումներ՝ պետական խորհրդանիշն այդ ամենի հետ կապ չունի:
Թուրքական իշխանությունները սարսափելի ոճրագործություններ են գործել մեր ժողովրդի դեմ, և նրանց այսօրվա հետնորդներն իրենց ուսերի վրա են վերցրել այդ բոլոր հանցագործությունները` ժխտելով դրանք: Բայց ամեն տարի ապրիլի 23-ին թուրբական դրոշն այրելը մեզ ոչինչ չի տալիս: Երեկ այդ տեսակետը «Ա1+»-ի P.Տ.-ով ինձ տված հարցազրույցում հաստատեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` չնայած թուրքական դրոշ վառելով զբաղվում են հենց այդ կուսակցության «Նիկոլ Աղբալյան» միության երիտասարդները: Բառացիորեն նա ասել է հետևյալը. «Ես կարծում եմ, որ մենք պետականություն ենք և պետք չունենք դա անելու: Գուցե 20 տարի առաջ դա հասկանալի և ընդունելի էր, բայց այսօրվա պայմաններում նպատակահարմար չէ»: Իրոք որ, Բեյրութում կամ Գլենդելում հայ երիտասարդները կարող են դա անել, բայց այստեղ հայերը ստեղծել են, լավ թե վատ, պետություն, որն ազգի կազմակերպման ավելի բարձր ձև է, քան համայնքը: Եվ այդպես կազմակերպված ազգը պետք է հարգանք ունենա ուրիշների` նման կազմակերպության նկատմամբ, անկախ նրանից` այն բարեկամական է, թե թշնամական:
Դրոշ վառելն ինձ թվում է հուսահատ քայլ, որը բնորոշ է թույլերին` մարդկանց խմբին, որն այլ ձևով չի կարողանում իր ճշմարտությունն ապացուցել տվյալ պետությանը: Նախնադարյան ժամանակաշրջանում ծիսակատարության, կախարդանքի նման մի բան է:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.