29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սեպտեմբերի 9-ին Արմավիրի Բամբակաշատ գյուղում ավագանու ընտրությունների ժամանակ երկու հոգու ծեծի ենթարկողներից ամենաակտիվներից մեկը եղել է Աժ պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանի որդին` Մակարը, իսկ նրա հերքումները սուտ են:
Այս մասին երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում պնդել են հենց ծեծի ենթարկված անձինք` Արման Սարգսյանը և Արամ Մելիքյանը: Երեկ նրանք պատմել են իրենց հետ կատարվածի և այն մասին, թե այդ ընթացքում ինչ է արել Մակար Պետրոսյանը: Նրա պատգամավոր հայրն այս գյուղի հետ կապված լուրջ նպատակներ ունի: Թերթը հիշեցնում է` մոտ երկու տարի առաջ ՀՀԿ-ական Ալեքսանդր Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) որոշել էր փոխել հայրենի Բամբակաշատի անունը և անվանակոչել իր հոր և որդու անունով` Մակարավան, բայց այդ նախաձեռնությունը ձախողվեց: Երեկ երեկոյան բամբակաշատցիներից ստացած տեղեկություններով, միջադեպին հետևած աղմուկից հետո Պետրոսյանները խուճապի մեջ են, և այսօր Մակարը մտադիր է «թռնել» Գերմանիա:
Հայկական ժամանակ
Երեկ, երբ ընթանում էր Աժ նիստը, և ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում էր 2011-ի հաշվետվությունը, Աժ նիստերի դահլիճի հարևանությամբ տեղակայված «վիպ» սենյակում մաղարիչ էր անում ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը` գեներալ Մանվելը: Գրիգորյանի որդու` Էջմիածնի քաղաքապետի վերընտրվելու կապակցությամբ գեներալի ուրախությունը կիսում էին մի քանի պատգամավոր, որոնց բարձրացրած աղմուկն ավելի մեծ էր, քան ԱԺ նիստերի դահլիճից եկողը:
Հրապարակ
Ո՞վ ասաց, որ Արևմուտքում կոռուպցիա չկա: Երեկ, օրինակ, ոստիկանություն է կանչվել Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմենիկ դե Վիլպենը, որին, ըստ ամենայնի, կասկածում են հյուրանոցային բիզնեսում տեղ գտած խարդախությունների հետ առնչություն ունենալու մեջ: Ֆրանսիական թերթերը հիշեցնում են, որ այդ անձնավորությունը, լինելով նախկին նախագահ Սարկոզիի կուսակիցը, բարդ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ և մի շարք կասկածելի գործերով կամա թե ակամա նպաստել էր Սարկոզիի պարտությանը: Միանգամայն պատկերացնելի է, որ քաղաքակիրթ երկրի վարչապետը կարող է այս կամ այն բիզնեսմենի հետ «օրթախ գործ բռնել», ինչպես որ մեր պաշտոնյաներն են «մտած» Հայաստանում բոլոր քիչ թե շատ եկամտաբեր բիզնեսների մեջ:
Սակայն ես շատ ավելի վատ եմ պատկերացնում, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը, ստանալով մանդատը, իր առաջին գործը կհամարի շքեղ վերանորոգել այն կաբինետը, որը պետությունը նրան տվել է ժամանակավորապես` պատգամավորական պարտականությունները կատարելու համար: Գեղջկական այդ չտեսությունն անմիջապես աչքի կզարներ և կդառնար հասարակական լայն քննարկումների առարկա: Որովհետև մարդու ճաշակը և, վերջին հաշվով, մտավոր մակարդակը ուղիղ կապ ունեն նրա օրենսդրական գործունեության հետ:
Ժամանակ առ ժամանակ թարմացվում են խոսակցություններն այն մասին, որ թե խորհրդարանի և թե համապետական մակարդակով ստեղծվելու են էթիկայի հանձնաժողովներ, որոնք հետևելու են Հայաստանում այս կամ այն ճանապարհով բուրգի գլխին հայտնված գործիչների վարքուբարքին: Այդ խոսակցությունները շատ արագ մոռացվում են, նախևառաջ հավանաբար այն պատճառով, որ ոչ այդ գաղափարի հեղինակները, ոչ էլ, առավել ևս, հասարակությունը չեն հավատում նման հանձնաժողովների գործունեության արդյունավետությանը: Ի դեպ, սա միակ ոլորտն է, որտեղ չի գործում անմեղության կանխավարկածը: Եթե ինձ մեղադրում են, որ ես ինչ-որ մեկին մորթել եմ, ապա, անշուշտ, մեղադրողներն են, որ պետք է դրա ապացույցները բերեն: Բայց եթե 300 հազար դրամ աշխատավարձ ստացող նախարարը մեկ միլիոն դոլարի առանձնատուն է սարքում, ապա հենց նախարարը պետք է բացատրություն տա, թե ինչ միջոցներով է նա նման հաջողության հասել: Խնդիրն այն է, որ Հայաստանում գեներալները, պատգամավորները, նախարարները և մնացածները չեն վախենում նման հարցերից` լավագույն դեպքում բարեկամների բիզնեսն են վկայակոչում, իսկ սովորաբար ընդհանրապես ոչ մի բացատրություն չեն տալիս: Նույն պատճառով էլ նրանք բացարձակապես զուսպ չեն իրենց չտեսության մեջ:
Ինչ մնում է «ռեմոնտով» տարված պատգամավորներին, ապա նրանց կարելի է հասկանալ` գիրք կարդալ կամ օրենք գրել կարելի է նաև սովորական սեղանի վրա: Բայց նրանք դա չեն պատրաստվում անել: Իսկ ահա քյաբաբ-խորոված կարելի է ուտել միայն «Արմանի» ափսեներով:
Առավոտ
Երեկ ԱԺ-ում «Ժամանակ»-ի թղթակիցը ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հորեղբոր որդուց՝ Հայկ Գրիգորյանից փորձեց տեղեկանալ, թե նա ՏԻՄ ընտրություններում պաշտպանե՞լ է Կարեն Գրիգորյանի՝ գեներալ Մանվելի որդու թեկնածությունը։ «Ուրիշ հարցեր չունե՞ս»,- հայտարարեց Գրիգորյան Հայկն ու հեռացավ՝ հավելելով, թե բարձր է գնահատում անցած ընտրությունները։ Նշենք, որ Հայկ Գրիգորյանի ու Մանվել Գրիգորյանի հարաբերությունները այնքան էլ հարթ չեն:
Ժամանակ
Քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն, երեկ ՀՀ թաքնված «ղեկավար» անձանցից մեկը` հայտնի գործարար Բարսեդ Բեգլարյանը` Ֆլեշ Բարսեղը, առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետի թիմակից պատգամավորների հետ ու ասել, որ ժամանակավորապես դադարեցվում է ՀՀԿ-ԲՀԿ «մենամարտը»: Ըստ որոշ լուրերի, Ֆլեշ Բարսեղը պատգամավորական հատվածի իր վստահելներին հավաստիացրել է, որ շատ կարճ ժամանակում քաղաքական դաշտի կնճռոտ խնդիրները կհարթվեն, և որ կլինեն այնպիսի կադրային տեղաշարժեր, որ որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել: Իսկ երբ զրույցի մասնակիցները փորձել են հստակեցնել, թե կլինի՞ արդյոք վարչապետի փոփոխություն թե ոչ, և թե ինչքանով են լուրջ այն խոսակցությունները, որ մոտ ապագայում հնարավոր է փոփոխություններ լինեն նաև Աժ ղեկավար կազմում: Ըստ նույն լուրերի, Ֆլեշ Բարսեղը պատասխանել է, թե.«Վարչապետը կմնա իր տեղում, իսկ մյուսների մասով խորհուրդ կտամ ժամանակից առաջ չընկնել»:
Ստացվում է Էս երկրում բոլորը «ասող» են, իսկ հետաքրքիր է, տվյալ դեպքում կա՞ որևէ մեկը, որ կարող է Ֆլեշ Բարսեղի «թանին թթու» ասել: Դժվար թե: Այլապես դժվար թե երկրի բարձրագույն պաշտոնները «դուրս գրվեն» Ֆլեշ Բարսեղի «դաբրոներից» հետո միայն:
Չորրորդ ինքնիշխանություն
Մի քանի օրից Մոսկվա կմեկնի Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, ֆորմալ` «ԱՖԿ-Սիստեմայի» գործերով, իսկ իրականում այդ այցը բավականին հետաքրքիր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի` տարածաշրջան կատարած այցի, Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների հետաձգման, ռուսական դժգոհության, սեպտեմբերի 21-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին մասնակցելու սպասվելիք հայտարարության և ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության ֆոնին` Մոսկվայի հետ ճշտվելու տեսանկյունից:
Հրապարակ
Նախօրեին Երևանի Քանաքեռի զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արման Սարգսյանի դին: Նա Շիրակի Բյուրակն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Սեյրան Սարգսյանի որդին էր: Նույն օրը հայրը վերընտրվել է գյուղապետի պաշտոնում:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից երեկ հայտնեցին, որ զինծառայողի մահվան հետ կապված ՀՀ ՊՆ ՔԾ 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110-րդ հոդ. 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը) հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: «ՀԺ»-ի տեղեկություններով, զինծառայողի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածք բերանի խոռոչում, նրա դին հայտնաբերվել է ժամը 02:15-ի սահմաններում` զորամասի պահակային ծառայությունում: Արմանը զորակոչվել էր 2011-ի գարնանը:
Հայկական ժամանակ
Այն ռուսները, որոնք որոշակի հակվածություն ունեն ալկոհոլի նկատմամբ, ունեն մի ասույթ, որը կարելի է թարգմանել մոտավորապես այսպես. «Ես խմում եմ ոչ թե այն պատճառով, որ շատ եմ սիրում այս անիծյալ օղին, այլ պարզապես ստաժս չկորցնելու համար»: Այս ասացվածքը ես ակամա հիշեցի` կիրակի օրն անցած ընտրությունների կապակցությամբ` հաշվի առնելով այն փաստը, որ մի քանի համայնքներում, մասնավորապես, Գյումրիում, անհրաժեշտության չկար ընտրակաշառք բաժանելու, այնուամենայնիվ, դա, թվում է, թե հակառակ որևէ տրամաբանության` տեղի էր ունենում: Ճիշտ է, «գները» այնքան բարձր չէին, ինչպես խորհրդարանական ընտրություններում` ավագանու աթոռի հավակնորդները մուծում էին 1-3 հազար դրամ, երբեմն ընտրողների սիրտը շահում էին ընտանիքի վրա բաշխելով մի քանի կիլոգրամ միս` դեռ լավ է, ոչ թե մի քանի շիշ գարեջուր: Միակ բացատրությունը կարոդ է լինել այն, որ ընտրվողները չեն կարող պատկերացնել, որ հնարավոր է նպատակին հասնել առանց կաշառքի, իսկ քաղաքացիները չեն պատկերացնում, որ կարելի է «ձրի» գնալ ընտրատեղամաս: Հենց այստեղ է, որ առաջանում է «ստաժի» հարցը` եթե ընտրակաշառքի մեխանիզմն աշխատել է մայիսին և աշխատելու է փետրվարին, ապա ի՞նչ իմաստ կա «ընդմիջում անելու»:
Քանի որ համայնքի ղեկավարի ընտրությունները սովորաբար անց են կացվում ավագանու ընտրությունների հետ միասին, քաղաքապետի կամ գյուղապետի թեկնածուն, որը, այսպես ասած, «դատապարտված է հաղթանակի», աշխատում է ձևավորել նաև ձեռնասուն ավագանի, որպեսզի հանկարծ որևէ մեկը որևէ ձևով չսահմանափակի իր իշխանությունը, և այդ նպատակով նա փող է ծախսում թե անձամբ իր և թե իր թիմակից ավագանու թեկնածուների համար: Այդ «հաղթական» թեկնածուի մտքով, իհարկե, չի անցնում, որ ավագանին Ազգային ժողով չէ, այստեղ քաղաքական շահերի խնդիր չկա, և, հետևաբար, մտածող և ինքնուրույն մարդիկ կարող են օգտակար լինել` համայնքային խնդիրներ լուծելու համար:
Գյումրիում ամբողջությամբ ձեռնասուն ավագանի չի հաջողվել ձևավորել` բոլորը չէ, որ այդ մարմնում գարեջրագործներ են լինելու: Այդտեղ կան նաև գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները, ինչպես նաև այլ ՀՀԿ-ականներ և ԲՀԿ-ականներ, որոնք այս կամ այն պատճառով համաձայն չեն, որ քաղաքում տիրի իրենց «միասնական» թեկնածուն: Եթե ղեկավարվենք հայտնի տրամաբանությամբ, ապա կարելի է արձանագրել, որ այդպիսով հանվել է մի քանի քար` ավազակապետության բուրգից: Այսինքն` քանի որ Գյումրիի գործող քաղաքապետը իշխանությունից դժգոհ է, ապա նա կարող է լինել ընդդիմության դաշնակիցը` հանուն ժողովրդավարության պայքարում:
Բայց սրանք, ի վերջո, մանրուքներ են: Ամենակարևորն այստեղ ոչ թե նոմենկլատուրային խաղերն են կամ` անկախ անհրաժեշտությունից, ընտրակաշառք բաժանելու իշխանավորների հակվածությունը: ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ խնդիրը ոչ թե իշխանության քաղաքական կամքն է, ոչ թե ընդդիմության ակտիվության պակասը, ոչ թե ընտրական մեխանիզմների բացակայությունը: Մեզ մոտ բացակայում է շատ ավելի կարևոր բան` ընտրողները, այսինքն` չկա քաղաքացիների գերակշռող հատված, որը պատրաստ է կատարել իր ազատ ընտրությունը:
Առավոտ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շռնդալից կերպով շարունակում է նոր հաջողություններ արձանագրել: Միայն թե մնում է պարզել` կոնկրետ որ ոլորտում: «ՉԻ»-ն նշում է, որ ՀՀ վարչապետի նվաճողական քաղաքականությունը առավել խորհրդանշական է վիրտուալ ու որոշ ազարտային ոլորտներում, ինչը խոսում է նրա մասին, որ ի դեմս Տիգրան Սարգսյանի ՀՀ-ն ունեցավ ոչ թե երկրային, այլ հենց վիրտուալ վարչապետ: «Սրա մասին մենք դեռ կխոսենք»,- գրում է թերթն ու հավելում. «Միակ բանը, որ դեռևս հաջողվում է վարչապետ Սարգսյանին, իր կաբինետում «սիրողական» մակարդակի ծրագրերի մշակումն ու իրագործումն է, չնայած որ դա էլ առանձնապես շոշափելի արդյունքներ չի ապահովում: Վերջին գյուտը, որի իրականացման համար կառավարության անձնակազմը մի քանի օր է լծվել է աշխատանքներին, այն է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ ՀՀ նախարարություններից գրանցում են ֆիզիկապես պատրաստված և ֆուտբոլի նկատմամբ սեր ունեցող աշխատակիցների, որպեսզի շաբաթ և կիրակի օրերին կառավարության աշխատակազմն ու տարբեր նախարարությունների ներկայացուցիչները միասին ֆուտբոլ խաղան: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, հաղթող թիմին տրվելու է պատվոգիր ու գավաթ, իսկ հանդիպման ավարտին մասնակիցները հավաքվելու են Ֆլորենց ռեստորանում` իրենց հաղթանակը նշելու:
Մեզ մնում է ավելացնել, որ կառավարական մակարդակով կայանալիք ֆուտբոլային այս հանդիպմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հարապետյանին հրավիրելուց առաջ, լավ ծանր ու թեթև կանեք, որովհետև լրջագույն հարց է, թե նրա թիկնապահների ներկայության դեպքում քանիսը կարող են հայտնվել մոտակա հիվանդանոցներից մեկում: Այստեղ են ասել` «Սաղ պարերը պարել եք, մնացել էր սարի սմբուլը»:
Չորրորդ ինքնիշխանություն
Գործադիր մարմնում թափուր պաշտոններին նշանակումները շարունակվում են: Երեկ «Հրապարակին» տեղեկություն է հասել, որ Կոտայքի մարզպետարանում նշանակում է եղել: Մարզպետի տեղակալի պաշտոնը վստահվել է ՀՀԿ-ական Կարեն Մարգարյանին, ով նույն մարզպետարանում զբաղեցնում էր հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի պաշտոնը: Կարծես թե մարզպետի տեղակալների պաշտոններն անսպառ են, որոշ տեղեկությունների համաձայն` առաջիկայում դարձյալ փոխմարզպետների նշանակումներ են սպասվում:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.