29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...92 թվականի գարնանը նկարահանումներ էինք կատարում Շահումյանի շրջանում: Մեզ «կցել» էին դաշնակցական ջոկատին` հավանաբար, հաշվի առնելով այդ ջոկատի օրինակելի կարգապահությունը: Տղաների հետ բարձրանում էինք դիրքերը, և մեր ճանապարհին մի աղվես հայտնվեց: Երիտասարդ զինվորներից մեկը ավտոմատն ուղղեց կենդանու վրա` ուզում էր կրակել: Հրամանատարը խստորեն հանդիմանեց նրան. «Դու եկել ես այստեղ ոչ թե կրակելու-սպանելու, այլ քո հողը, քո հայրենիքը պաշտպանելու, իսկ դրա մեջ մտնում է նաև քո բնությունը»:
Այդ պատմությունը հիշեցի այն պահին, երբ երեկ տեսա այն սահմռկեցուցիչ կադրերը, որոնք պատկերում են Խոսրովի անտառում «լավ տղերքի» խրախճանքի հետևանքները: Մտածեցի` նորմալ մարդիկ, որոնց հանդիպում էի պատերազմի ժամանակ, կամ գնացել են երկրից, կամ սոցիալական խնդիրների լծի տակ մի տեսակ կծկվել են, հեռացել են հասարակական կյանքից: Փոխարենն ասպարեզում են հոգևոր հաշմանդամները, որոնք իրենց մասին թյուրիմացաբար ասում են` «ուժեղ ենք, հզոր ենք», բայց իրականում ապրում են խղճուկ և անիմաստ կյանքով, որը, ճիշտ է, շատերի համար նախանձի առարկա է, այսպես ասած` երազանքի ուղենիշ:
Այդ անիմաստ ապրելակերպի անբաժանելի մասն է կազմում բնությանը վնաս տալը և կենդանիներ սպանելը: Հոգեպես առողջ մարդը կարիք չունի ինքնահաստատվելու` զենք օգտագործելով անզեն կենդանիների դեմ: Զվարճանալու համար շնչավոր էակի արյունը թափելը խոսում է խորը, մանկության տարիներին առաջացած բարդույթների մասին, որոնք հաղթահարվում են ագրեսիայի և սադիզմի միջոցով: Նույն հիվանդության նշան է հաստավիզ թիկնապահների ջոկատներ պահելը՝ դրանց միջոցով են նրանք «վերխ հավաքում» հասարակ մահկանացուների հանդեպ: Բայց ամենացավալին այն է, որ այդ հիվանդ սադիստները սպանելու իրենց կիրքը բավարարում են Հայաստանում, ոչ թե, ասենք, Աֆրիկայում, որտեղ դրա համար ստեղծված են բոլոր պայմանները: Հավանաբար, նրանք հատուկ բավականություն են ստանում վնաս տալու հենց իրենց փոքր և փխրուն հայրենիքում: Դա հաճույքի ճիշտ նույն տեսակն է, որը նրանց դրդում է գնդակահարել անպաշտպան կենդանիներին:
— Ովքե՞ր են Խոսրովի անտառում վերջին խրախճանքի մասնակիցները: Կասկած չկա` կամ պատգամավորներ, կամ նախարարներ, կամ գեներալներ: Նորմալ մարդկանց մտքով նման գազանություն չի կարող անցնել: Երբ կիրակի օրն այս թեմայով հաղորդում էինք պատրաստել «Շանթով», ինձ մի քանի հոգի մոտեցավ և պատմեց իր իմացածը` թե ինչպես են, օրինակ, «վերնախավի» այդ ներկայացուցիչները դինամիտը գցում գետը` ձուկ սպանելու նպատակով: Կամ ինչպես են որս անում ուղղաթիռներով՝ բա հզոր տղերք են, պիտի՞ իրենց անվտանգության մասին մտածեն:
Կարծում եք` ինչո՞ւ է բնապահպանության նախարարը, վրդովվելու և միջոցներ ձեռնարկելու փոխարեն, միանգամից կասկածներ հայտնում բնապահպանների տրամադրած տեսանյութի կապակցությամբ: Շատ պարզ, որովհետև նա զգում է [կամ գուցե գիտի], որ դա իր «յուրայինների»` պատգամավորների, նախարարների կամ գեներալների ձեռքի գործն է: Իսկ «հզոր տղերքը» պետք է միմյանց «թասիբը պահեն»:
Առավոտ
Չնայած գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը ընդգրկվել են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովում, առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում հանձնաժողովի աշխատանքների հանդեպ։
Վերջիններս երեկ չէին մասնակցում հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր ոստիկանության, ԱԱԾ և արտակարգ իրավիճակների բյուջեի կատարողականը։ Փոխարենը գործուղել էին իրենց օգնականներին։ Հայտնի է նաև, որ միասին շրջող գեներալները ԱԺ-ում հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին։ ԱԺ նիստերի ժամանակ քննարկումներին նույնպես չեն մասնակցում, լսողի դերում են։ Այդպես էլ անհասկանալի է մնում նրանց՝ ԱԺ գնալու իմաստը
Ժամանակ
Անկախության օրվա առթիվ Մարզահամերգային համալիրում կազմակերպված ընդունելությանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չներկայանալը քննարկումների տեղիք է տվել: ՀՀԿ կուլիսներում այն վերագրում են կոնյակի գործարանում կայացած դարակազմիկ խորհրդակցությանն ու դրան հաջորդած այն լուրերին, ըստ որի` դատախազությունը քրեական գործեր է հարուցելու ԲՀԿ-ական նախկին նախարարների ոլորտներում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ: Որոշ լուրերի համաձայն, ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է օրերս հանդիպել Սերժ Սարգսյանին` քննարկելու այդ տեղեկությունների լրջությունն ու ըստ այդմ պլանավորել իր վարքագիծը: ԲՀԿ-ում, այնուամենայնիվ, տրամադրության անկում է նկատվում: Ի դեպ, այստեղ շշուկներ կան, որ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի վիճակը համեմատաբար ավելի լուրջ է:
Հրապարակ
Այս կիրակի Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 318 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով այս ընտրական գործընթացը ևս կարելի է համարել ավարտված: Մինչ այս` սեպտեմբերի 9-ին էլ Արարատի, Արմավիրի, Լոոու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի 481 համայնքներում էին ՏԻՍ ընտրու֊ թյուններ անցկացվել: Նշված երկու օրերին հանրապետության 914 համայնքներից 799-ում կամ մոտ 90 տոկոսում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել: Այս համայնքների 641-ում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Մասնավորապես, ըստ անցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների, Հայաստանի 641 համայնքներից 404-ում կամ 64 տոկոսում համայնքի ղեկավարները ՀՀԿ-ական են, 55-ում կամ 9 տոկոսում` ԲՀԿ-ական, 31-ում կամ 5 տոկոսում` ՀՅԴ-ական, 12-ում կամ 2 տոկոսում` ՕԵԿ-ական:
Անցած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի մեկ կամ երկու թեկնածու են ունեցել նաև «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, ՀՀՇ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՌԱԿ-ը, ՄԻԱԿ-ը, ԺԱԿ-ը, ՀԿԿ-ն ռ «Ժողովրդավարական Հայրենիքը»: Նրանցից հաջողություն է ունեցել միայն ԱԻՄ-ը, որի միակ թեկնածուն` Տավուշի մարզի Նավուր համայնքի գործող ղեկավար Մրամ Նիգոյանը, պահպանել է իր պաշտոնը:
Ի դեպ, կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում աննախադեպ փաստ է արձանագրվել, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը զրո ձայն է ստացել: Սա նշանակում է, որ անգամ տվյալ թեկնածուն իր օգտին չի քվեարկել կամ նրա լրացրած քվեաթերթիկն անվավեր է համարվել: Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` համայնքի ղեկավարի թեկնածու կարող են գրանցվել միայն տվյալ համայնքում վեց ամսից ավելի հաշվառված քաղաքացիները: Դեպքն արձանագրվել է Արագածոտնի մարզի Միրաք համայնքում: Իսկ այս արտառոց դեպքի «զոհը» Միրաքի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Մարտիրոսյանն է եղել: Նրա միակ մրցակիցը` անկուսակցական Ալիկ Նամոյանը, 39 քվեով դարձել է Միրաքի գյուղապետ:
Հայկական ժամանակ
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին անդրադառնալով կոռուպցիայի վերացման և օրինականության հաստատման խնդիրներին` կարծիք հայտնեց, որ դրանք հեշտ լուծելի են, քանի որ կապված չեն ոչ մենթալիտետի, ոչ էլ ավանդույթների հետ: Միակ բանը, որ դրա համար անհրաժեշտ է, իշխանությունների բարի կամքն է` եթե որոշեն չգողանալ, չեն գողանա: Տեր-Պետրոսյանն իրավացի է այն առումով, որ այդ խնդիրներն ազգային մենթալիտետի հետ կապ չունեն` մեր հայրենակիցները նորմալ երկրներում նույնքան օրինապաշտ են, որքան այդ երկրների մյուս քաղաքացիները: «Ավանդույթներ» բառն էլ այս դեպքում ճշգրիտ չէ` չնայած լայն իմաստով կարելի է խոսել պետական ավանդույթների մասին: Բայց եթե խնդիրը միայն բարի կամքն է, ապա ինչո՞ւ էին գողանում հենց Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ: Չնայած անձամբ երկրի ղեկավարը դրա հետ կապ չուներ, բայց, օրինակ, 95 թվականին «ընտրված» Ազգային ժողովը 50 տոկոսով կազմված էր գողերից և ավազակներից: [Հիմա այդ տոկոսը բարձրացվել է մինչև 75]: Բացատրել կոռուպցիան զուտ անձնական, բայց ոչ ինստիտացիոնալ պատճառներով, ինձ թվում է` նման է այն միամիտ հավատին, որ «չար թագավորին» կարելի է փոխարինել «բարի թագավորով», և դրանով հարցերը կլուծվեն: Վերջերս տաքսու մի վարորդ (դա էլ մեր բնակչության «Փուքուս-խումբն» է) իր սովորական «ժողովրդական» դատողությունները շարադրելով Հայաստանի անկախության մասին` եկավ հետևյալ եզրակացության` «մեր երկիրը անկախ կլինի էն վախտ, երբ էս արագաչափերը կվերացնեն»: Այսինքն` երբ իրեն հնարավորություն տան անպատիժ խախտել օրենքը: Դե, արի ու այդ մարդկանց համոզիր, որ չգողանան:
Ելքը ամեն քայլափոխի «արագաչափեր» դնելն է` բառիս փոխաբերական իմաստով: Այսինքն` ստեղծել հասարակական և պետական վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ գողանալը կլինի ոչ միայն չափազանց վտանգավոր, այլև ոչ ձեռնտու: Օրինակ` «կարգո»-ում ապրանքը մաքսազերծելիս, եթե դուք «անտեր» մարդ եք, բացառված է, որ ձեզնից կաշառք չուզեն: Ո՞րն է լուծումը` գտնել ազնիվ մաքսավորների՞: Դա ուտոպիա է: Բայց կարելի է մաքսակետերում բազմաթիվ հեռուստախցիկներ դնել, և այդ կամերաները ազդանշան ուղարկեն մի քանի` իրար հետ մրցակցող գերատեսչությունների, ինչպես և ինչ-որ մի հասարակական կառույցի, և դրանից հետո մաքսատան «շուստրյակները» մի քանի անգամ կմտածեն` ամեն մի այցելուի վրա «գործ սարքելուց»: Դրան զուգահեռ այդ մարդկանց, իհարկե, պետք է տալ արժանապատիվ կյանքն ապահովող աշխատավարձ:
Իսկ նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանում երբևէ իշխանության գլխին կհայտնվեն մարդիկ, որոնք զուտ իրենց բարձր բարոյական սկզբունբներից ելնելով կորոշեն չգողանալ, նման բան ասողները կամ ռոմանտիկ մոլորության մեջ են, կամ պարզապես զբաղվում են պոպուլիզմով:
Առավոտ
Երկուշաբթի օրվանից ԱԺ մշտական հանձնաժողովները սկսելու են 2011թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։
Այնպես որ, ԱԺ առաջիկա նիստում խորհրդարանը գնահատական է տալու կառավարության գործունեությանը։ Այս առթիվ ԲՀԿ-ն անորոշ վիճակում է հայտնվել. հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը մայիսին մեծ հանդիսավորությամբ դեմ քվեարկեց կառավարության ծրագրին և իրեն այլընտրանք հռչակեց իշխանությանը։ Այս դեպքում ևս ԲՀԿ-ն կցանկանար ընդդիմադիր ներկայանալ հասարակությանը, սակայն 2011թ. ԲՀԿ-ն անմիջական մասնակցություն է ունեցել կառավարության գործունեությանը՝ նախարարի իր 4 պորտֆելներով։ Այնպես որ, դեմ քվեարկելը, թերևս, այնքան էլ ճիշտ չի հասկացվի, իսկ ԲՀԿ-ականներն էլ ստիպված կլինեն մասնակի քննադատել կառավարությանը՝ միայն այն ոլորտները, որոնք ԲՀԿ նախարարները չեն ղեկավարել:
Ժամանակը
Ռուսաստանյան իշխանական շրջանակներն իսպառ բացառում են Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև նրա վերադարձը վարչապետի «տեսքով»: Նախ գտնելով, որ երկու գլուխ մեկ կաթսայում չի կարող եփվել, և հետո` նեղված են Քոչարյանից, որը մաքուր ռուսիստական ուժ ԲՀԿ-ում փորձեց ներդնել արևմտամետ ուժերին` հանձին մորմոնների ջերմ բարեկամ Վարդան Օսկանյանի: Ու եթե սրան էլ հավելում ենք մորմոնների առաջին դեմք Միթ Ռոմնիի բարձրաձայնումները, որ աշխարհում իրենց թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, ապա հասկանալի է դառնում, թե ինչու Ռուսաստանն ու Պուտինը չեն կարող ընդառաջել Քոչարյանի վերադարձի նկրտումներին: Նույն տեղում պետք է փնտրել նաև ՀՀ ՊԱԿ-ի խիստ մեծ ուշադրությունն Օսկանյանի կողմից կատարվող փողերի լվացման նկատմամբ:
Հրապարակ
Երեկ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ ընդունելություն էր կազմակերպվել, հավաքվել էր իշխանական և, իբր, ոչ իշխանական գրեթե ամբողջ «էլիտան»: Դե, ամեն ինչ այնպես էր, ինչպես ամեն տարի` Սերժ Սարգսյանի ելույթ, «դեսերտ» սեղաններ, փայլուն ապագայի մասին ճոռոմ-ճոոոմ խոսքեր… Այս միօրինակությունը վաղուց արդեն ձանձրալի է: Նույնքան ձանձրալի է այն անթաքույց ցինիզմը, որով ներծծված է այս միջոցառումը: Թերթը ներկայացրել է լուսանկար, որում պատկերված է այն պահը, երբ Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայսը, իջնում է իր «պադավատից»: «Պարզ է, այդ մեքենայի դիմապակուն չպետք է փակցված լինեին ԱՊՊԱ և տեխզննության կտրոնները: Դրանք, շմայսների կարծիքով, միայն հարիֆների համար են: Իսկ իրենք հարիֆ չեն, որովհետև իրենք Սերժի քիփերն են: Որովհետև իրենց ամեն տարի հրավիրում են համալիր` Սերժի ելույթը լսելու: Դրա համար էլ իրենք չպետք է ինչ-որ կտրոններ կպցնեն իրենց մեքենաներին, իրենք չպետք է հարկեր վճարեն, եթե իրենք մարդ էլ սպանեն, չպետք է դատվեն, որովհետև իրենք Սերժի քիփերն են: Իրենք կարող են ուրիշի սեփականությունը խլել, կարող են իրենց բանդերլոգ թիկնապահներին ուղարկել միտինգներ ցրելու, որովհետև իրենք Սերժի քիփերն են: Իսկ գիտե՞ք, թե քանի այդպիսի «քիփ» էր գնացել համալիր: Մեր թղթակիցը երեկ համալիրի մոտ, առանց տեղից շարժվելու, մի քանի րոպեի ընթացքում մոտ մեկ տասնյակ այդպիսի քիփերի մեքենաներ է նկարել, որոնց դիմապակուն կտրոններ չեն եղել: Այսքանից հետո հասկանալի չէ՞, թե ինչու է արդեն 21 տարի անկախ ապրող երկիրը մեր աչքի առաջ դատարկվում ու կործանվում: Ի՞նչ տարբերություն, թե ով է քամում երկրի հյութերը ու կեղեքում մի ամբողջ ժողովրդի, օտա՞ր, թե սեփական ավազակը: Այնպես որ, անկախությունը դեռ պետք է նվաճել»,- առաջնորդողը եզրափակում է թերթը` ներկայացնելով առանց վերը նշված փաստաթղթերի մոտ մեկ տասնյակ մեքենաների լուսանկարներ` այդ թվում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի լուսանկարը:
Հայկական ժամանակ
Միջպետական համաձայնագիրի շրջանակներում այս տարի արտասահմանյան բուհերում ուսանելու է մեկնել ավելի բան 240 Հայաստանի քաղաքացի: Եվս 77 Հայաստանի քաղաքացիներ հնարավորություն են ստացել սովորելու աշխարհի լավագույն կրթական հաստատություններում` «Լույս» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ: Ընդհանուր առմամբ, առնվազն շուրջ 320 երիտասարդ այս տարի ընդունվել է արտասահմանյան բուհեր:
Հայկական ժամանակ
«ՉԻ» տեղեկությունների համաձայն, երեկ ՀՀ մարզպետաց մարզպետներին ՀՀ-ի տարբեր իշխանավորների կողմից` «Ի» օպերացիան և ՏԻՄ ընտրությանների ազատ, արդար կազմակերպումը» ակցիայի շրջանակներում մարզային ղեկավարներին խստագույնս զգուշացվել է սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հնարավորինս զգոնություն ցուցաբերել և քաղաքակիրթ, ազատ, արդար ընտրություններ անցկացնել: Կարճ ասած, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «պահած» կառավարության նման «փնթի» ու անկազմակերպ չաշխատել:
Ըստ նույն լուրերի, իշխող բուրգի պատասխանատուները սեփական կադրերին նախապես տեղյակ են պահել իրենց գլխի զւսլիքի մասին` ասելով, որ այս անգամ լուրջ «չեպեներ» արձանագրվելու դեպքում որևէ մեկին` անկախ իր «տանիքից» ու երաշխավորից, ներում-բեկում չի լինելու և ոչ մի տեսակի բացատրություն չի «անցնելու», քանի որ իշխող թևին միայն լուրջ ձայներ են պետք: ՈՒ ամենակարևորը` «մաքուր» հաղթանակ` նորից միջազգային հանրության ուշադրությունը մեր կողմը չսևեռելու համար:
«ՉԻ»-ն նշում է, որ հատուկ սթափության կոչեր և զսպվածություն ցուցաբերելու առումով հստակ հանձնարարականներ են տրվել ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանին` Լիսկային, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որի ղեկավարած մարզում ամենախայտառակ ու զարհուրելի պատկերն է տիրում թե´ընտրացուցակներում մինչ օրս արձանագրված խախտումների, ապօրինի գրանցումների, թե´ նախընտրական կամպանիան ոչ ճիշտ ձևով կազմակերպելու առումով, որն անշուշտ իր արձագանքը կգտնի ընտրական մարաթոնի վերջնարդյունքները ամփոփելուց հետո միայն:
Իսկ ընդհանրապես շատ տարօրինակ է, որ արդար ընտրությունների անհրաժեշտության մասին խոսում են մարդիկ, որոնք կազմակերպում են ընտրակեղծիքներն ու մասնակցում դրան կամ պաշտպանում են ընտրակեդծիքներով ընտրված մարդկանց: «ՉԻ»-ն կհետևի ընտրական գործընթացների հերթական փորձարարությանը և կներկայացնի համայնքներում ամփոփված ընտրությունների պատկերն ու դրանց արդյունքները: Իսկ թե քանի մարզային ու տեղական իշխանիկ կհայտնվի գործող իշխանության «սև ցուցակում», ապա այդ պատմական պահը ևս սարերի հետևում չէ:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.