29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը երեկ ելույթ ունենալով խորհրդարանում` «ի պաշտպանություն» Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու, անդրադարձավ նաև աշխարհաքաղաքական խնդիրներին: Որքան հասկացա, պատգամավորի միտքը հետևյալն էր. պարոն Օսկանյանն իր քաղաքական գործունեության ֆինանսական բաղադրիչն ապահովելու համար օգտվում էր ԱՄՆ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Ջոն Հանթսմանի աջակցությունից (պետք չէ ձև անել, որ դա այդպես չէ` ուրիշ հարց, որ դա «փողերի լվացում» չէ): Պարոն Հանթսմանի կուսակցությունը բավականին կոշտ քննադատում է Պուտինի ռեժիմը: Սակայն պարոն Օսկանյանի կուսակցությունը և դրա փաստացի հիմնադիր Ռոբերտ Քոչարյանը չափազանց ջերմ վերաբերմունք ունեն ոչ միայն Պուտինի, այլև Լուկաշենկոյի ռեժիմների հանդեպ` հավանաբար զգալով նրանց հետ որոշակի հոգևոր հարազատություն: Եվ ահա պատգամավոր Գեղամյանը, որը նույնպես այս «եվրասիական» [կացնային-ավտորիտար] մտածելակերպի ջատագովն է, այստեղ իրավամբ հակասություն է տեսնում: Հատկանշական է, որ երեկ խորհրդարանում խոսվում էր ոչ այնքան փողերի, փոխանցումների ու հաշիվների, որքան քաղաքականության մասին, որովհետև խնդիրն ինքնին քաղաքական է և կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ոմանք պնդում են, որ Օսկանյանը` իր հակասություններով հանդերձ, կարող է լինել ընդդիմության թեկնածու, և հենց դրա համար են իրեն ճնշում: Ոմանք էլ ասում են, որ իշխանությունը հատուկ է նախկին արտգործնախարարի գլխին «տառապյալի» պսակ դնում, որպեսզի հենց նա՛ ընկալվի որպես այլընտրանք և հեշտությամբ պարտվի ընտրություններում: Ոչ ոք, բնականաբար, չի հավատում, որ պատգամավորների շրջանում օրինականության հաստատումը պետք է սկսվի հենց Վարդան Օսկանյանից և ոչ թե, ասենք, Վարդան Այվազյանից կամ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներից:
Բայց պարոն Գեղամյանի նկատած հակասությունը միակը չէ: Մյուս հակասությունը կապված է ՀԱԿ-ի դիրքորոշման հետ: Մի կողմից` այդ կուսակցությունը (ժամանակն է, ի դեպ, որ ՀԱԿ-ականները խոստովանեն, որ իրենք մեկ կուսակցություն են, ոչ թե կուսակցությունների դաշինք) չի կարող չպաշտպանել պատգամավորին քաղաքական հետապնդումներից: Մյուս կողմից` չի կարող չհիշեցնել նախկին արտգործնախարարին և քոչարյանական թիմի առանցքային դեմքին իր մեղքերը: Ես, օրինակ, կհիշեցնեի նաև, թե ինչպես էին 2008 թվականին ԲՀԿ-ականներն ընդունել ժողովրդավարությունը վայրագորեն սահմանափակող արտակարգ դրությունը և ինչպիսի հեշտությամբ էին նրանք «հանձնել» իրենց ընդդիմադիր գործընկերներին: Այդ ժամանակ քաղաքական հաշվեհարդարներն իրենց չէի՞ն հուզում: Թե՞ չէին ենթադրում, որ 4 տարի անց նույն վիճակում են հայտնվելու:
Մի խոսքով, որպես ՀԱԿ թեկնածու` Վարդան Օսկանյանը չի նայվում: Չնայած ո՞վ գիտի, թե որքան հեռու կարող են գնալ պրագմատիզմն ու «ռեալ պոլիտիկ»-ը::
Առավոտ
Ոստիկանությունը սկսել է զինաթափել օլիգարխների թիկնապահներին, քանի որ, բացի օրենքով թույլատրված դեպքերից, դա արգելված է, հիշեցնում է «Հրապարակը» : Թերթը տեղեկացել է, որ վերջին 2 օրերին «զինաթափվել» են Բենզին Ռուբոյի` նախկին ԲՀԿ, ներկայումս ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանի և «Մեկ» կահույքի սրահի տնօրենի թիկնապահները: Իսկ անդրանիկ զոհը Աժ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն էր: Այսինքն` ուռկանում միայն ԲՀԿ-ին առնչվող «ձկներ» են: Վ. Գասպարյանը երեկ թերթի հետ զրույցում այս առումով նշել է. «Դա շարունակական գործընթաց է և վերաբերում է բոլորին»: Տեսնես ե՞րբ է հերթը ՀՀԿ-ական օլիգարխներին հասնելու:
Նշենք, որ օպերացիան հիմնականում իրականացվում է երեկոյան ժամերին:
Հրապարակ
Երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին, ԲՀԿ-ն ԱԺ-ում հավաքվելու է խմբակցության նիստի։
ԲՀԿ-ականները քննարկելու են թե Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, թե ԱԺ օրակարգը։ Երեկ՝ ժամը 16-ին «Արարատ» գինու ու կոնյակի գործարանում հավաքը բավական կարճ է տևել։ Ծառուկյանն ասել է, որ Օսկանյանի դեմ մեղադրանքն անհիմն է, և որ իրենք հիմնավորումներ են ներկայացնելու։ Ուստի ԲՀԿ-ականները խորհրդարանում երկուշաբթի բաժանելու են «Սիվիլիթասի» հաշվետվությունը և մնացած ապացույցները։ Այլ հարց է, թե դա ինչ ազդեցություն կունենա։
Հայտնի է, որ քաղաքական մեծամասնությունը քվեարկում է ոչ թե հիմնավորումներով, այլ խմբակցության որոշմամբ, իսկ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը։ «Ժամանակի» ԲՀԿ աղբյուրների փոխանցմամբ, շաբաթ-կիրակի օրերին չեն բացառվում բանակցությունները՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան ձևաչափով:
Ժամանակ
ՀՀ կառավարական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, բոլորովին վերջերս ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից «դեղին քարտ» է ստացել ՕԵԿ-ական կադրերին «քաղցր» աչքով չնայելու կապակցությամբ: Ըստ նույն լուրերի, ՕԵԿ նախագահը Թադևոսյանին «գլխի է գցել», որ առաջիկայում պարոն նախարարը փորձի հնարավորինս աոաջ տանել կուսակցական կադրերին, որոնք քաղաքաշինության ոլորտում Թադևոսյանի համար կարող են «աջ ձեռք» դառնալ: Ի դեպ, Բաղղասարյանր այղ զրույցի րնթացքում Թադևոսյանին մոտավորապես հասկացրել է, թե ՕԵԿ-ում իր ամենավստահելի մարդկանցից ում վրա կարող է Թադևոսյանի ընտրությունը կանգ առնել` ասելով, որ ինչքան շատ ոլորտը իմացող մարդիկ լինեն նախարարի շրջապատում, հետագայում շատ ավելի հեշտ կլինի խուսափել «ատկատներից» ու նմանատիպ այլ գլխացավանքներից: Ի դեպ, նույն լուրերի կոնտեքստում ասում են, որ Բաղղասարյանր կադրային քադաքականությանը վերաբերող հարցերի շուրջ իր ասելիքն ավարտելուց հետո Թադևոսյանին ասել է, որ որպես բիզնեսի մարդ ՕԵԿ-ի համեստ ապրող «տղերքին» էլ կարող է մի քիչ տեղ տալ ու «պադերշկեք» անել` հաշվի առնելով, որ նախարար Թադևոսյանր ՀՀ թաքնված մեծահարուստներից մեկն է: Թերթի հիշեցմամբ` քաղաքաշինության նախարարը ներկայումս զբաղվում է լամինատի ներկրման բիզնեսով, և այդ ապրանքատեսակի Հայաստան 3 ներկրողներից մեկն է ու աոաջատարը: Այնպես որ, կասկածից դուրս:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ առավոտյան ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին: Իսկ արդեն երեկոյան նա կալանավորվել և օրվա վերջում «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ դատարանի դահլիճից պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը տեղափոխվել է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Խաչիկյանի փաստաբան Արմեն Սողոմոնյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալն իր նկատմամբ սկսված քրեական հետապնդման մեջ ոչ մի քաղաքական հետապնդում չի տեսնում և իր մեղքը չի ընդունում: «Քրեական գործ է: Իր դեմ կան մարդկանց ցուցմունքներ, որոնց հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել: Ինքն իր մեղադրանքը չի ընդունում և քրեական գործի շրջանակներում կշարունակի պայքարը, որպեսզի ապացուցի իր անմեղությունը»,- ասել է փաստաբանը:
Հայկական ժամանակ
Պատգամավորական անձեռնմխելիությունը ճիշտ բան է: Որքան էլ քաղաքացիները դրա դեմ բողոքեն, հատկապես ընտրություններից առաջ, որքան էլ նրանք իրավամբ պնդեն, որ կիսագողական գործարարները ձգտում են խորհրդարան մտնել` իրենց անպատժելիությունն ապահովելու համար, միևնույն է` դա անհրաժեշտ ժողովրդավարական նորմ է: Այստեղ գործում է հայտնի իրավական սկզբունբը, համաձայն որի` ավելի լավ է պատժից խուսափեն 10 մեղավորներ, քան դատապարտվի մեկ անմեղ: Տվյալ դեպqում ավելի լավ է, որ, ասենք, Թոխմախի Մհերը կամ գեներալ Մանվելը պատգամավորական անձեռնմխելիություն ունենան, քան Վարդան Օսկանյանը չունենա:
Վարդան Օսկանյանի գործունեությունը` մինչև ընդդիմադիր դառնալը, ինձ առանձնապես դուր չէր գալիս: Եթե նա այնքան համոզված ժողովրդավար էր, ապա ինչո՞ւ ձայն չէր հանում, երբ ընտրություններ էին կեղծվում, ընդդիմադիրներին բանտ էին գցում և խոշտանգում, «Ա1+» էին փակում: Կամ` ինչո՞ւ շտապեց աշխատանքից ազատել դիվանագետներին, որոնք շատ մեղմ եղանակով հայտարարել էին, որ 2008 թվականին ընտրությունները պետբ է արդար անցկացնել: Արտաքին քաղաքականի մեջ էլ «Մեղրիի տարբերակը» ինձ պարզապես սարսափելի է թվում` լավ է, որ այն չիրականացավ: «Մարտի 1-ի» սպանդի և ընդդիմության բիրտ հետապնդումների համար նա, որպես թիմի անդամ, նույնպես պատասխանատվություն է կրում:
Բայց դրանք պարոն Օսկանյանի քաղաքական մեղքերն են, որոնց համար նա պատասխանատու է հասարակության, բայց ոչ օրենքի առաջ: Նրա դեմ գործ են սարքում [իսկ ոչ ոք չի կասկածում, որ դա այդպես է] ոչ թե «իշխանական», այլ հետագա ընդդիմադիր գործունեության պատճառով: Այսինքն` մի բան է, թե նա բարոյական իրավունք ունի, թե չունի խոսելու, ասենք, ժողովրդավարության կամ արդար ընտրությունների մասին: Մեկ այլ բան է, որ նա չպիտի նստի իր չգործած հանցանքների համար: Պատգամավորին ազատազրկելու համար անհրաժեշտ է նրա գործընկերների համաձայնությունը: Հաշվի առնելով այս և նախորդ գումարումների ԱԺ-ի որակները` դա միանգամայն հնարավոր է: 98 թվականին պատգամավորների մեծամասնությունն անզուսպ խանդավառությամբ զրկեց Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից: Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ է իրենց և իրենց բիզնեսի հետ անելու Ռոբերտ Քոչարյանը, եթե հանկարծ որոշեին Վանոյին «չհանձնել»: Ավելին` այն ժամանակվա իշխանության «աչքը մտնելու» համար նրանք, չխնայելով իրենց պերճախոսությունը, միացան պաշտոնապես հրահրված «հակավանոյական» հիստերիային: Ի դեպ, դաշնակցականներն էլ դրան միացան` վրեժ լուծելով ժամանակին իրենց հետապնդած ՀՀՇ-ից: Հիմա մթնոլորտը բոլորովին այլ է` չկա «պատժվելու» վախը, չկա հիստերիան: Կարծում եմ` չի լինելու նաև ՀԱԿ-ականների վրեժը` իրենց հետապնդած քոչարյանականներից: Հետևաբար, ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ կքվեարկեն Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն, իսկ հանրապետականներից նույնպես կգտնվեն պատգամավորներ, որոնք անհատներ են, ոչ թե գորշ զանգվածի ներկայացուցիչներ:
Առավոտ
Առաջիկա նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն կլինի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Առաջիկայում ԲՀԿ քայլերից կախված կլինի այս տեղեկության հանրայնացումը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմամբ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահի թեկնածության առաջադրման դեպքում ՀԱԿ-ը կամ ընդհանրապես հանդես չի գա սեփական թեկնածուով՝ աջակցելով Ծառուկյանին, կամ ՀԱԿ թեկնածուն երկրորդ փուլում կաջակցի Ծառուկյանին:
Ի դեպ, ԲՀԿ-ի հետ համագործակցող քաղաքական ուժերն ու գործիչներն այս շրջանում քննարկում են ամեն գնով նախագահական ընտրությունների երկրորդ փուլին հասնելու հնարավոր բոլոր ուղիները: Ըստ այդմ, որոշվել է քաղաքական դաշտը տրոհելու և երկրորդ փուլն անխուսափելի դարձնելու համար հնարավորինս շատ թեկնածուներով մասնակցել ընտրություններին և երկրորդ փուլում պաշտպանել ԲՀԿ թեկնածու Գագիկ Ծառուկյանին:
Ժամանակ
Այս օրերին լայն թափով վերազինման աշխատանքներ են սկսվել Հրազդան քաղաքային հիվանդանոցում։
Շատ շուտով այս հիվանդանոցն իր տեխնիկական հագեցվածությամբ ու նոր մասնագետ-կադրերի համալրմամբ փորձելու է դառնալ լավագույն բուժհաստատություններից մեկը, որն իր հնարավորություններով չի զիջելու մայրաքաղաքի հայտնի հիվանդանոցներին։ Ըստ նույն տեղեկությունների՝ չի բացառվում, որ մոտ ապագայում Հրազդանի քաղաքային հիվանդանոցը «իրենով անի» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ամեն ինչ անում է ցանկացած տիպի միջազգային ծրագիր դեպի այս հիվանդանոցի կողմն ուղղելու համար։ Նկատենք, որ Հրազդան քաղաքում խոսակցություններ են պտտվում նաև այն մասին, որ հիվանդանոցի վերանորոգման ու վերազինման աշխատանքներն սկսելու առաջին իսկ օրվանից Հ. Աբրահամյանի շրջապատի մարդիկ ամենայն մանրամասնությամբ հետևել են տարվող աշխատանքների ընթացքին։ Իսկ Աբրահամյանի «կրուգի» կամակատարներից մեկն էլ այս համատեքստում այս առիթով նկատել է, թե. «Ընդհանրապես Հովիկ Արգամիչի ձեռքը ինչ գործի որ կպնում ա, ուրեմն այն պարտադիր ծաղկում ա ու բարգավաճում»։ Տեսնենք…»:
Չորրորդ ինքնիշխանությունը
Օգոստօսի 17-ին Երևանում կալանավորվելէ ԱՄՆ քաղաքացի Ալեքս Միրզոյանը: Վերջինիս անձը հետաքրքիր է այնքանով, որ նաև նրա ցուցմունքների հիման վրա` ՀԱԿ չորս երիտասարդներ երկու ամիս առաջ դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման:
Մինչև երեկ ՀՀ իրավապահներն այս լուրը ճշտելու «ՀԺ» թղթակցի հարցումներին տալիս էին ժխտողական պատասխան: Երեկ, սակայն, ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի թղթակցին հայտնել են, որ Միրզոյանը օգոստոսի 17-ից կալանավորված է իրենց քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (մաքսանենգություն, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ) և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ): Այսօր, ժամը 12.00-ին վերաքննիչ դատարանը կսկսի դատապարտված երիտասարդների բողոքի քննությունը: «Հուսանք, որ թմրամոլ վկայի ցուցմունքները վերաքննիչ դատարանն առնվազն կասկածի տակ կառնի»,- եզրափակել է թերթը:
Հայկական ժամանակ
Երկրորդ նախագահին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ գլխավոր դատախազի` Օսկանյանի անձեռնմխելիության հարցով միջնորդությունն ու պառլամենտի համաձայնությունը, ապաև Օսկանյանի խաղից դուրս գալն ամենից շատ ձեռնտու է լինելու հենց Քոչարյանին, որն Օսկանյանի հարցում ապահաշվարկ թույլ տվեց` մտածելով, որ հնարավոր է մորմոնների հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին դառնա ԱՄՆ նախագահ, ինչը փորձագետներն անհնար են համարում, մյուս կողմից էլ`նրա հարաբերությունները վատացան Ռուսաստանի հետ: Օսկանյանի` քաղաքականությունից դուրս գալով, Քոչարյանի ձեռքերը կազատվեն, ԲՀԿ-ն ամբողջապես կվերադառնա ռուսական օրիենտացիոն դաշտ, Ռուսաստանն էլ կհասկանա, թե ի վերջո ում է Հայաստանում «նշանակում» որպես Բիձինա Իվանաշվիլի: Սա է պատճառը, որ Քոչարյանը մինչև հիմա որևէ պաշտոնական հայտարարություն չի արել Օսկանյանի նկատմամբ «հարուցված» գործի առնչությամբ` փորձելով ապացուցել, որ իրենք անվերապահորեն կողմնորոշված են դեպի Ռուսաստան, ինչն էլ, ի դեպ, պահանջում է Ռուսաստանը թե Հայաստանի իշխանություններից, թե ընդդիմությունից և թե ԲՀԿ-ից:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.