29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ամենակարեւոր հարցը, որն առաջանում է խորհրդարանական եւ երեւանյան ընտրություններից հետո, հետեւյալն է. արդյոք մարդիկ իրենց հոժար կամքով գնում եւ ընտրում են ՀՀԿ-ի՞ն: Նայած, թե ինչն ենք մենք «հոժար կամք» անվանում:
Մարդուն կանգնեցնում են ընտրության առաջ՝ վերցնե՞լ 10 հազար դրամը, թե՞ չվերցնել: Եթե նա չվերցնի, նրան կգնդակահարե՞ն, բա՞նտ կնետեն: Ըստ ամենայնի՝ ոչ: Պարզապես չվերցնելով՝ նա չի կարողանա հոգալ իր կես օրվա, մեկ օրվա կամ, ենթադրենք, մի քանի օրվա հոգսերը: Եթե մարդը կանգնած է ահա այսպիսի ընտրության առաջ, արդյոք նրա ընտրությունն ազա՞տ է: Իհարկե: Արդյոք 10 հազար դրամից հրաժարվելը նրանից հերոսական ջանքե՞ր է պահանջում: Հաստատապես՝ ոչ:
Բայց նույնիսկ եթե մարդուն սպառնում է բանտ կամ գնդակահարություն, նա, միեւնույն է, ազատ ընտրություն է կատարում: Ոչ ոք նրան չի կշտամբի, եթե նա ընտրել է կյանքն ու չազատազրկվելը, պարզապես արձանագրենք՝ նա նույնպես ընտրելու հնարավորություն ուներ:
1930-ական թվականներին ստալինյան եւ հիտլերյան ճամբարներում մարդիկ շարունակում էին ստեղծագործել, իրար ձեռք մեկնել, սիրահարվել՝ այդ մարդիկ ընտրություն էին կատարել, շատ ավելի ծանր ընտրություն, քան 10 հազար դրամ վերցնել-չվերցնելը: Բայց այն մարդիկ, որոնք «ժողովրդի թշնամիներին» գնդակահարում էին կամ տանում էին գազային խցիկներ, նույնպես ընտրություն էին կատարել:
Ուզում եմ ասել՝ կյանքը միշտ ընտրություն է, իսկ ոչ տոտալիտար համակարգերում այդ ընտրությունն այդքան էլ դրամատիկ եւ ճակատագրական չէ, բայց էլի որոշակի ջանքեր է պահանջում:
Ես այնքան էլ համաձայն չեմ, որ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ մարդիկ կհրաժարվեն ընտրակաշառք վերցնելուց: Ի՞նչ է, հիմա, 2017 թվականին, 10 կամ 20 հազար դրամ էին վերցնում միայն չքավորնե՞րը, ելք չունեցողնե՞րը: Ոչ, ես հակված եմ մտածելու, որ վերցրել են նաեւ միանգամայն կուշտ եւ սոցիալական շատ լուրջ խնդիրներ չունեցող մարդիկ: Վերցնում էին ոչ այն պատճառով, որ հակառակ դեպքում սովից կմահանային, այլ որովհետեւ դրա մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում՝ այդպիսին է վերջին 25 տարում ձեւավորված մշակույթը:
Ես դա անվանում եմ «խեղճության մշակույթ»: Մեզանում սիրում են ամեն պատեհ կամ անպատեհ առիթով բացականչել՝ «վայ, խեղճ ժողովուրդ», «ողբամ զքեզ, Երկիր հայոց» եւ այլն: Զոհի կերպարը ենթադրում է պատասխանատվության լիակատար բացակայություն: Պատասխանատվության բացակայությունից բխում է անտարբերությունը պետության հանդեպ: Իսկ եթե այդպես է, վերցնեմ այդ մի քանի կոպեկը, մեկ է՝ ինձնից ոչ մի բան կախված չէ: Սա էլ է ընտրություն: Դիրքորոշման, արժեքների ընտրություն է: Եվ, ինչպես ցանկացած այլ դեպքում, այդ ընտրությունն ազատ է»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«2015 թ-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը «Ազատության» լրագրողի և օպերատորի աշխատանքը խոչընդոտած Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց և 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանին:
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան։ Մեղադրող կողմը՝ երեք տարվա ազատազրկում էր պահանջել՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու պայմանով»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը: Նիստում ներկայացվել են տոնական միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Մեզ հասած տեղեկություններով՝ այս նիստն այնքան էլ հարթ չի ընթացել: Վարչապետը հայտարարել է՝ ինքը դեմ է, որ հանձնաժողովում դաշնակցականներ ընդգրկվեն: Վարչապետին, սակայն, բավական կոշտ հակադարձել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հայտարարելով, որ հարցն արդեն որոշված է՝ հանձնաժողովում անպայման կլինեն դաշնակցական նախարարներ»:
«Ժամանակ»
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Երևանի քաղաքապետարանը 2015 թվականին մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակներում Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 550 «Երևան» նստարան և 600 հատ ձուլվածքով աղբաման, իսկ 2016 թվականին՝ 450 «Երևան» գրվածքով նստարան, 300 ձուլվածքով մեծ աղբաման և 310 ձուլվածքով փոքր աղբաման: Այս ծրագիրն իրականացվել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ կնքված պայմանագրերի արդյունքում: Նշենք, որ «Երևան» նստարաններն արժեն 165 հազար դրամ, իսկ աղբամանները՝ 78 հազար դրամ, տարիների ընթացքում մեկ միավոր ապրանքի գինն աննշան տատանում է տվել: Եթե բազմապատկենք 2015 և 2016 թվականներին ձեռք բերված միայն նստարանների արժեքները, ապա ստացվում է, որ 165 միլիոն դրամ է հատկացվել այդ գնման համար «Նիկոլ Դուման» ընկերությանը:
«Նիկոլ Դուման» Ա/Կ
Armtimes.com-ը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից պարզեց, որ «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի իրավաբանական սուբյեկտի կարգավիճակ է ստացել 1995 թվականին և գործունեություն է ծավալում Երևան քաղաքի Արցախի փողոց 23/1 հասցեում: Նույն հասցեում է գտնվում «Նիկոլ Դուման»-ի ձուլարանը, որտեղ շրջայց է կատարել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 թվականին:
Այս կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը 2009 թվականից հանդիսանում է Կառլեն Գևորգյանը, որը «Նիկոլ Դուման»-ի 4 բաժնետերերից մեկն է 25 տոկոս բաժնեմասի տիրապետելով:
Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին մասնակցում է միայն «Նիկոլ Դուման» ընկերությունը: Այս խնդրի մասին դեռևս 2015 թվականին բարձրաձայնել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Ո՞վ է Կառլեն Գևորգյանը
Կառլեն Գևորգյանը ՀՅԴ-ական է, «Հայկական ժամանակ»-ը դեռևս 2003 թվականին գրել էր, որ Գևորգյանը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակում ՀՅԴ-ին բաժին հասած 8 փոխնախարարի պաշտոն ստացածնեցրից մեկն է: Նա զբաղեցրել է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Քաղաքական հավակնությունները, սակայն, Կառլեն Գևորգյանին տարիների ընթացքում չեն լքել, նա 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով ցանկացել է Երևանի թիվ 12 ընտրատարածքից, որն այն ժամանակ ներառում էր Էրեբունի վարչական շրջանը, պատգամավոր ընտրվել:
Որքա՞ն արժե նմանատիպ նստարանը
«Նիկոլ Դուման»-ի ձուլած նստարանները Երևանի բազմաթիվ ձուլարաններում կարելի է պատվիրել 80-ից 100 հազար դրամի սահմանում, սակայն այն ավելի էժան գնով են ստանում արտերկրում: Ստորև ներկայացված նստարանն ԱՄՆ-ում է վաճառվում, այն արժե 113 ԱՄՆ դոլար՝ մոտ 54 հազար դրամ»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ընտրություններից մեկ ամիս անց որոշել է վրեժխնդիր լինել «անշնորհակալ գյումրեցիներից», որոնք իրեն այդքան քիչ ձայն տվեցին: Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը որոշել է հետ պահանջել ոչ միայն իր բաժանած ընտրակաշառքը գումարի տեսքով, այլեւ գյումրեցիներին տված սառնարանները, լվացքի մեքենաներն ու հեռուստացույցները:
Մարտուն Գրիգորյանի մարդիկ ցուցակով մտնում են ընտրակաշառք վերցրած գյումրեցիների բնակարաններ եւ հետ պահանջում կենցաղային տեխնիկան եւ գումարը:
Մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը իմացել է Մարտուն Գրիգորյանի գործողությունների մասին եւ խիստ տոնով հրահանգել է վերջ տալ այդ էժանագին քայլին, քանի որ վերջին հաշվով Գրիգորյանը այդ քայլով իր անվան հետ է խաղում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է: Հայաստանյան վերջին բերքաղաքական բոլոր պրոցեսների հիմքում մի խնդիր է. Կարեն Կարապետյանին զրկել 2018-ից հետո իշխանությունը ստանձնելու թեկուզ չնչին հնարավորությունից: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք կառավարությունը, ԱԺ նախագահությունը, ինչպես նաեւ կառավարությանն առընթեր մարմինները Կարեն Կարապետյանի քաղաքական վերահսկողության տակ ընկնելու հեռանկարից հնարավորինս ապահովագրված լինեն: Այս հանգամանքով են պայմանավորված ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շուրջ գործընթացները, Կարեն Կարապետյանի եւ ՀՅԴ-ի միջեւ լարվածության հրահրումը, «Ծառուկյան» դաշինքի շուրջ ծավալվող իրադարձությունները, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ակտիվությունները:
Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, փորձեց օգտվել Կարեն Կարապետյանի դեմ Սերժ Սարգսյանի տրամադրություններից եւ ըստ էության իր ծառայություններն առաջարկեց: Մասնավորապես, հետեւյալ ձեւակերպմամբ՝ միասին պայքարենք մայր գետերն աղտոտող տեխնոլոգիական գործարանների խառնուրդային ջրերի դեմ: Բայց քանի որ Աբրահամյանի հեռահար նպատակներն այլ էին, այդ առաջարկությունը Սերժ Սարգսյանը մերժեց: Ենթադրվում է, որ Կարեն Կարապետյանին հիմնական հարվածը կասցնի ՀՀԿ-ՀՅԴ առաջիկա օրերին սպասվող կոալիցիոն համաձայնագրի տեսքով, որով Դաշնակցությունն իշխանության իրական եւ ավելի ընդգրկուն փաթեթ կստանա: 2018-ից հետո ով ով, բայց Կարեն Կարապետյանը Հայաստանի ղեկավարը չի լինի»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Մեր տեղեկություններով՝ օրերս Հայաստանի նախագահական նստավայրից ներքին խողովակներով ԱՄՆ դեսպանատնից փորձել են հասկանալ, թե Ազգային ժողովի ընտրությունների պատճառով ՀՀԿ-ից ովքեր կարող են հայտնվել ԱՄՆ այցելելու արգելք ունեցող անձանց ցուցակում։ Բաղրամյան 26-ին հայտնի է դարձել, որ այդ մարդկանց դեմ «պատժամիջոցները» չեն սահմանափակվելու սոսկ ԱՄՆ այցելելու վիզա չտրամադրելով։
Դեսպանատունը պատրաստվում է նրանց հարազատներին եւս ընդգրկել այդ ցուցակում։ Ավելին, չի բացառվում, որ այդ մարդկանց բիզնեսների հետ կապված՝ ամերիկյան ընկերությունների համագործակցության վերաբերյալ որոշում կայացվի, եւ ամերիկյան ներդրումները բացառվեն այդ մարդկանց հետ կապված ներդրումների մեջ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ԱԺ պաշտոնների բաշխման գործընթացը թեպետ խիստ գաղտնի է պահվում ՀՀԿ շարքային անդամներից, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներին Սերժ Սարգսյանն ասել է, որ կիմանան մինչեւ ԱԺ առաջին նիստը՝ ԳՄ նախորդող նիստում։
Այդուհանդերձ, խորհրդարանական շրջանակներում արդեն գիտեն, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը կփոխարինի Հրայր Թովմասյանին՝ նշանակվելով ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Իսկ արդարադատության նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանը։
Ընդհանրապես, պաշտոնների բաշխումը կկատարվի երկու փուլով՝ մինչեւ 2018 թիվը եւ 2018-ից հետո»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Թող այլ նախարարներ նույնպես դնեին իրենց թեկնածությունն ու տեսնեին, թե ինչ է մտածում ժողովուրդը իրենց մասին՝ Ռ-Էվոլյուցիա հաղորդման եթերում ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Դաշնակցության նախարարների մասին: Թե հատկապես ում նկատի ունի Արմեն Ռուստամյանը «թող այլ նախարարներ նույնպես» ասելով՝ պարզ չէ:
Դաշնակցությունից բացի՝ մյուս նախարարները ներկայացնում են ՀՀԿ-ն, բայց այստեղ ամեն ինչ միատարր չէ: Առավել եւս, որ ՀՀԿ-ից որոշ նախարարներ, այդուհանդերձ, առաջադրված էին, իսկ որոշները՝ ոչ: ՀՀԿ-ի համամասնական ցուցակում առաջին հնգյակում էին՝ պաշտպանության, արդարադատության, մշակույթի նախարարներ:
Նրա՞նց նկատի ունի Ռուստամյանը, թե՞ նա խոսում էր այն նախարարների մասին, որոնք չէին առաջադրվել: Իսկ դրանք հիմնականում տնտեսական բլոկի կամ, այսպես ասած, կարենկարապետյանական բլոկի նախարարներն են: Այդ նախարարները, ինչպես Կարեն Կարապետյանը, ՀՀԿ ցուցակներում չեն եղել:
Այդպիսով, Արմեն Ռուստամյանն ամենայն հավանականությամբ նկատի ունի հենց «չթաթախված» նախարարներին, այսինքն՝ Կարեն Կարապետյանի թիմին:
Ընդ որում, Ռուստամյանը, որի ներկայացրած ուժը պատրաստվում է նոր կոալիցիոն հուշագիր ստորագրել ՀՀԿ-ի հետ, խոսում է նաեւ թերեւս «ՀՀԿ սրտից»: Նա փաստորեն ակնարկում է Կարեն Կարապետյանի թիմի ցածր վարկանիշի մասին: Մի բան, որ շատ կուզեր ասել ՀՀԿ-ն, իսկ ավելի կոնկրետ՝ թերեւս այդ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, բայց ասել չի կարող, քանի որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ քարոզարշավի դեմքն էր, թեեւ ձայն բերողն իհարկե եղել են ռեյտինգայինները:
Բայց հենց դրա համար էլ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը կոալիցիոն հուշագիր են կնքում ՀՅԴ-ի հետ՝ չունենալով դրա գործնական մեծ անհրաժեշտությունը:
Բանն այն է, որ այդ հուշագիրը «նախատեսում» է նաեւ, որ ՀՅԴ-ն կասի այն, ինչ չի կարող ասել Սերժ Սարգսյանը: Արմեն Ռուստամյանն իր հայտարարությամբ դե ֆակտո բացահայտում է հուշագրի բովանդակության առնվազն մի «դրույթ»:
Մյուս կողմից՝ այստեղ անսպասելի կամ նոր բան չկա՝ հաշվի առնելով նաեւ Կարեն Կարապետյանի ու ՀՅԴ, այսպես ասած, «հին հաշիվները», որ դրսեւորվեցին Կարապետյանի՝ վարչապետ նշանակումից անմիջապես հետո:
Այդ իմաստով Սերժ Սարգսյանը կոալիցիոն հուշագրի տեսքով ՀՅԴ-ին փաստորեն տալիս է ռեւանշի հնարավորություն:
Սերժ Սարգսյանն իհարկե կփորձի ՀՅԴ-ով հարվածել Կարեն Կարապետյանին, սակայն ոչ այնպես, որ վնասվի միայն Կարապետյանը, իսկ ՀՅԴ-ին չլինի ոչինչ: Սարգսյանը հարվածը կկազմակերպի այնպես, որ չմնա անվնաս կողմ, կամ միակ անվնասը լինի ինքը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Գեներալ Հայկազ Բաղմանյանը չի շտապում հաստատել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքի հաստիքը կկրճատվի: Կրճատվողներն են Հայկազ Բաղմանյանը և Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի:
«Ժամանպկ»-ը Հայկազ Բաղմանյանից փորձեց ճշտել տեղեկատվությունը: Նա նշեց, որ տոներից հետո կպատասխանի այս հարցին, իսկ երեկ Ղարաբաղում էր: «Շուշիի գրավման 25-րդ տարին է, շնորհավորում եմ, այսօր բանակի կազմավորման, Հայրենական պատերազմի հաղթանակի և Շուշիի գրավման տոնն է: Դրանք են կարևոր»,- ասել է Հայկազ Բաղմանյանը: Նրա խոսքերով’ հիմա մեր երիտասարդ զինվորների մեջ ավելի հզոր է այդ ոգին, քան այն ժամանակ: «Իրենք անցյալ տարի ապրիլին դա ապացուցեցին»,- ասել է Հայկազ Բաղմանյանը»։
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.