29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԲՀԿ-ում պետական գաղտնիքի պես պահպանվում է Ծառուկյանի որտեղ լինելու փաստը: Ամեն ինչ արվում է, որպեսզի ոչ ոք չիմանա, թե ուր է գնացել նա, երբ Աժ-ում քննարկվում է ԲՀԿ-ի կողմից առաջադրվելիք նախագահի պոտենցիալ թեկնածուներից մեկի հարցը: Մերձօսկանյանական շրջանակները պնդում են` ոչ մի տեղ էլ չի գնացել, իրենց տանը նստած է: Ծառուկյանին առավել մոտ կանգնածևերև ասում են` էստեղ չի: Որքան հայտնի է, այս 1 շաբաթվա ընթացքում ԲՀԿ առաջնորդը վերջնական որոշում պետք է կայացնի, թե ինչ ֆորմատով է մասնակցելու նախագահական ըևտրություններին, ու իր որոշումը հայտնի Սերժ Սարգսյանին, ինչպես պայմանավորվել են գնալուց առաջ: «Ծառուկյանը «պապա» փոխելու որոշման առաջ է կանգնած, գնացել է Ուկրաինա, որ հանգիստ քցի-բռնի»,-շշուկով տեղեկացրել են որոշ ԲՀԿ-ականներ:
Հրապարակ
Տիգրան Սարգսյանը երեկ Աժ-ում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին` կարո՞ղ եք երաշխավորել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում գազը չի թանկանա, հրաժարվել է դա անել:
Վարչապետը տեղեկացրել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ, և բանակցությունների ավարտից հետո հանրությունը կտեղեկացվի: Այսպիսով, Տ. Սարգսյանը չի բացառել, որ հնարավոր է` առաջիկայում գազը թանկանա:
Հայկական ժամանակ
Ինչո՞ւ Բիձինա Իվանիշվիլին հաջողություն ունեցավ Վրաստանում: Այստեղ, իհարկե, դեր են խաղացել բազմաթիվ և բազմապիսի գործոններ, որոնցից կարևորներից մեկն այն է, որ այդ մարդը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իշխող քաղաքական թիմում չի եղել և, հետևաբար, ոչ մի վատ բան [առայժմ] չի հասցրել անել այդ երկրում: Նա ընդհանրապես եկել է դրսից, Վրաստանում տևական ժամանակ չի ապրել: Մնացած ընդդիմադիրների հետ, այսպես թե այնպես, կապված են տհաճ հիշողություններ, քանի որ նրանք ժամանակին իշխանության մաս էին կազմում և չէին կարող իրենց դրսևորել որպես կատարելության մարմնավորումներ:
Նույնը Հայաստանում է: Որքան էլ ցանկացած նախկին իշխանավոր իր կամ իր թիմի մասին ասի` մենք արդարամիտ էինք, արդյունավետ էինք, ազնիվ էինք և այլն, առաջին հերթին կասկած է առաջանում` իսկ կարո՞ղ է արդյոք ընդհանրապես քաղաքական գործիչը և առավել ևս` իշխանավորը այդպիսին լինել: Մանավանդ, երբ խոսքը ոչ թե Մահաթմա Գանդիի, Նելսոն Մանդելայի կամ Վացլավ Հավելի, այլ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Բայց եթե նույնիսկ այդ` փոքր-ինչ ծայրահեղ դեպքը չվերցնենք, ապա նրանք, ովքեր արդեն 25 տարի մեր քաղաքական կյանքի ասպարեզում են, չեն ուզում ընդունել ամենակարևորը. նրանք բոլորը, անձնական մեծ տարբերություններ ունենալով, միևնույն մշակույթի, միևնույն քաղաքական ոճի, միևնույն մտածելակերպի կրողներ են: Անդրադառնալով ԱԺ-ի կողմից Վարդան Օսկանյանին հանձնելուն` Հայաստանի երկրորդ նախագահը գրում է. «Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով»: Միանգամայն ճիշտ գնահատական է: Սակայն որպեսզի այն կատարելապես օբյեկտիվ լինի, պետք է ավելացնել միայն մի բառ` «հերթական»: Այսինքն` ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք սրտի, վերջինը: Առաջին անգամ խորհրդարանն ինքնավարկաբեկվեց 96 թվականի սեպտեմբերի 26-ին, երբ չխորանալով այն խնդրի մեջ, թե ով էր իրականում նախորդ օրը կազմակերպել ԱԺ-ի գրոհը և խորհրդարանի ղեկավարների ծեծը, անձեռնմխելիությունից զրկեց բոլոր ընդդիմադիրներին` շատերին նախապես ծեծելով: Ինքնավարկաբեկման երկրորդ արարն այն ժամանակ էր, երբ մեկ վկայի ցուցմունքով անձեռնմխելիությունից զրկվեց Վանո Սիրադեղյանը: Այնուհետև 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո խորհրդարանը հանձնեց չորս ընդդիմադիր պատգամավորներին` իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ընդ որում, վերջին երկու դեպքում միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այս երկու դեպքերում պարոն Հովսեփյանը գործում էր որպես օրենքի ջատագով և պրոֆեսիոնալ: Ուրեմն, ի՞նչ հիմքեր ունի նա մտածելու, որ Օսկանյանի դեպքում գլխավոր դատախազը խորհրդարան շինծու գործ է բերել:
Ասածս վերաբերում է, բնականաբար, ոչ միայն երկրորդ նախագահին, այլև բոլոր կուսակցականներին, որոնք իրենց քաղաքական ընդդիմախոսներին հաճույքով զրկում են անձեռնմխելիությունից, իսկ երբ գործն իրենց թիմին է հասնում, բողոքում են քաղաքական պատվերից: Բիձինա Հայաստանում չկա և մոտ ապագայում չի երևալու:
Առավոտ
Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» և Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև նոր սկանդալ է հասունանում: Երեկ թերթը տեղեկացրել էր, որ «Ժառանգության» առաջնորդն ասուլիսում հայտարարել է, թե Քոքոբելյանի հետ համաձայնություն է եղել, որ իր մանդատը վայր է դնելուց հետո, մանդատից պետք է հրաժարվի նաև Քոքոբելյանը, ինչը, սակայն, վերջինս չի արել: Նախօրեի երեկոյան, «Ժառանգությունում» քաղխորհրդի նիստ էր հրավիրվել, որի ընթացքում, ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, քննարկվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ետ վերցնելու հարցը:
Հայկական ժամանակ
Նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները բուռն թափով շարունակվում են: Իսկ ինչպե՞ս է դա արվում ներկա պահին, ամենատարբեր կազմակերպություններ տարբեր պատճառներով ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները հավաքում են: Կլինեն դրանք ինչ-որ բլանկներ լրացնելու տեսքով, թե այլ` կարևոր չէ. Կարևորն այն է, որ թղթի վրա գրվեն քաղաքացու անձնագրի համարը, բնակության հասցեն և ամենակարևորը` թեկուզ դատարկ մի բլանկի վրա նշեն, թե ո՞ր կուսակցությանն են նրանք առավել վստահում և հավատում: Իսկ բոլորովին վերջերս էլ ՀՀԿ-ական ու ՕԵԿ-ական շրջանակներին մոտ կանգնած մարդիկ սկսել են ներխուժել տարբեր համայնքներ, ներկայացրել են ինչ-ինչ անհասկանալի անձնական թերթիկներ`խնդրելով դրանք լրացնել: Այստեղ կարևորը ոչ թե այն է, որ ՀՀԿ-ական կամ ՕԵԿ-ական ակտիվիստները փորձում են ապացուցել, որ իրենք կուսակցական նվիրյայներ են ու պատրաստ են ցանկացած անձնազոհության այս կամ այն թիմի հետագա հաղթանակի համար, այլ այն, որ կուսակցական, մասնավորապես` ՀՀԿ-ի «դոզայի» տակ թաղի «ջահել-ջուհուլները» փորձում են ձևականի մեջ նկարել և ի ցույց դնել ՀՀԿ-ի շանսերն ու հնարավորությունները: Թեպետ Նոր Նորք համայնքում տեղի ունեցած նմանատիպ մի հանդիպման ժամանակ Նորքի ուս. ավանի բնակիչներից մեկը ներկայացված բլանկի դիմաց գրել է. «Ոչ մի կուսակցության ոչ հավատում եմ, ոչ փոխվում ու երևի այս տարիների ընթացքում միայն ՕԵԿ-ն է հավատացել ու ամբողջությամբ փոխվել: Հնից բան չի մնացել»:
Չորրորդ ինքնիշխանություն
Ընդամենը 2 օր առաջ հրապարակվեց «Մանկական Եվրատեսիլ-2012»-ի մեր ներկայացուցի անունը, դա 5 տղաներից կազմված «Compass band» խումբն է: Այս տարի մրցույթը կայանալու է դեկտեմբերի 1-ին, Ամստերդամում: Սակայն երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ Հայաստանից մեկնողի հարցը հարցականի տակ է: Թերթի աղբյուրը հայտնել է, որ մրցույթի արդյունքների հրապարակումից հետո պարզվել է, որ խումբն ինչ-որ խախտումներ է թույլ տվել: Մասնավորապես` կեղծվել է մասնակիցների տարիքը և այլն, ինչը կարող է մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու հիմք հանդիսանալ: Այժմ Հանրային հեռուստաընկերությունում կրքերը շիկացած են, և հայտնի չէ, թե սկանդալն ինչով կվերջանա:
Հրապարակ
Նախկին խորհրդային և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում բարձրագույն իշխանական և «նրան կից» գործարար շրջանակները վստահ են` եթե նրանք կորցնեն իշխանությունը, դա աղետալի հետևանքների կբերի: Մասամբ իրենց այդ համոզմունքը ճիշտ է` դա կարող է աղետ լինել իրե՛նց համար: Ընդդիմադիրների` «արդար դատաստանի» մշտական սպառնալիքները, ժողովրդական լայն զանգվածների «լատենտ» ատելությունը (որը, սակայն, չի խանգարում նույն զանգվածներին ընտրակաշառք վերցնել), ինչպես նաև իշխանափոխություններից հետո «նախկին հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչների հետապնդումը հիմքեր տալիս են գործող իշխանավորներին մտածելու, որ իշխանությունը կորցնելուց հետո իրենց «գործը բուրդ է լինելու»: Հետաքրքիր է նաև, որ այս միանգամայն հասկանալի վախն իրենք ներկայացնում են որպես մտահոգություն երկրի ճակատագրի համար: Եվ ընտրակեղծարարության «պաշտոնական» հիմնավորումը հետևյան է` «բա մենք կարո՞ղ ենթ թույլ տալ, որ սրանք գան իշխանության` նրանք երկիրն ավերակ կդարձնեն»: Մտածողության այս կարծրատիպը գուցե գալիս է ֆեոդալական ավանդույթներից` «թագավորի»` ի վերուստ օծյալ լինելու համոզմունքից: Արևմուտքում այդ կարծրատիպը վերացել է մոտ երկու դար առաջ: Ասիայում, Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում իշխանավորների և մասամբ ժողովուրդների այս պատրանքը պահպանվել է: Իսկ ովքե՞ր են հետխորհրդային լիդերներից, այնուամենայնիվ, փորձում կտրվել այդ ճահճային վիճակից: Վիկտոր Յուշչենկոն և Միխայիլ Սահակաշվիլին` գործիչներ, որոնց ընդունված է «արևմտամետ» անվանել: Առաջինը, պարտվելով նախագահական ընտրություններում, իր իշխանությունը խաղաղ փոխանցեց Յանուկովիչին: Երկրորդը անցած երկուշաբթի անօրինական ճիգեր չգործադրեց` խորհրդարանում մեծամասնությունը պահելու համար: Իհարկե, այդ գործիչները հեռու են իդեալից, և իրենց երկրներում վիճակն առանձնապես նախանձելի չէ: Բայց ես պատահական չեմ համարում, որ հենց նրանք են այս հարցերում դրսևորել որոշակի պետական խոհեմություն` այդպիսով նպաստելով իրենց հասարակությունների հասունացմանը: Իսկ հասուն հասարակությունն այն է, որտեղ քաղաքացիները գոնե մի քիչ հավատում են, որ իրենց վարքից, իրենց ակտիվությունից, ամենակարևորը` իրենց ձայնից, քվեից ինչ-որ բան կախված է: Այդպիսի քաղաքացիները չեն արտագաղթում երկրից` անգամ եթե գտնվում են սուղ նյութական պայմաններում: Ավելի քիչ է նաև հավանականությունը, որ նրանք կսկսեն սեփական երկիրը թալանել:
Բոլորը կարծես ընդունում են, որ մեր, ինչպես նաև շատ այլ երկրների խնդիրը իներտ, կրավորական, փնթփնթացող զանգվածի փոխարեն քաղաքացիներ, ընտրողներ ունենալն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն երկու նախապայման` առաջինը իշխանությունների գահընկեց լինելու վախից ազատվելն է, երկրորդը` «թագավոր-ստրուկ» հոգեբանությունը հաղթահարելը: Վստահ եմ, որ այդ երկու նպատակների համար էլ հասարակությունները պետք է շարժվեն, դեպի արևմտյան, եվրոպական արժեքներ:
Առավոտ
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Հարություն Քուշկյանը նախընտրում է որևէ կերպ չմեկնաբանել Սերժ Սարգսյանի հնչեցրած վերջին գնահատականները, որոնք վերաբերում էին նրա ղեկավարած ոլորտին: Քուշկյանն այդ առնչությամբ ոչ համաձայնություն, ոչ էլ անհամաձայնություն է հայտնում: «ՀԺ»-ն նշում է, որ շաբաթ օրը հրավիրած խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը խոսել էր առողջապահության ոլորտում արմատացած խնդիրների մասին և տիրող իրավիճակը որակել բացարձակ խայտառակություն: Երեկ, երբ թերթի թղթակիցը փորձել է այս ամենի առնչությամբ ստանալ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի մեկնաբանությունը, նա հայտարարել է, որ ոչինչ չի ուզում մեկնաբանել: Նախկին նախարարն, ի դեպ, դասական ու խիստ ոճի կոստյումն արդեն փոխարինել է բժշկի արտահագուստով, ինչով էլ երեկ` «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել է թերթի թղթակցի հետ:
Հայկական ժամանակ
Շրջանառվող լուրերի համաձայն, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վաճառքի է հանել տարիների ընթացքում ՀՀ-ում ձեռք բերած իր հողակտորների մի գգալի մասը: Բանն այն է, որ Ալեքսանյանի սրտով չեն հարկային դաշտի կողմից թելադրվող նոր խաղի կանոնները, որի դեպքում, ինչպես Ալեքսանյանի, այնպես էլ այլ գործարար-պատգամավորների կարծիքով իրենք «տակ» տված են աշխատելու: Ավելին, Ալեքսանյանը, ըստ նույն լուրերի, բիզնես շրջանակներում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ հերթական անգամ սրտնեղել է այն առթիվ, որ ինքը հիմա լուրջ վարկեր ունի «փակվելու» ու հազիվ հասցնում է այդ վարկերից գոյացած տոկոսները մարել: Իսկ վերը նշված զրույցի ավարտին Ալեքսանյանը նաև իր մտահոգությունն է հայտնել դրսում գործունեություն ծավալելու մասին` ասելով, որ դուրսը «փոթած, թափած չի», թեև չի խանգարում, որ աշխատող մարդը ամեն տեղ իր ձեռքը երկարացնի ու վաղվա օրվա մասին մտածի: Այ թե մտածող օրենսդիր եմ ասել…
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ ՀՀԿ գեներալիտետը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումը սկսելուց 10 րոպե անց լքեց ԱԺ նիստերի դահլիճը: «Հրապարակի» տեղեկություններով, այդ միջնորդագիրը և Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը գեներալներ Մանվել Գրիգորյանի և Սեդրակ Սարոյանի սրտով չեն: Նրանք երեկ մտերմիկ շրջանակում նույնիսկ ասել են, որ կողմ չեն, որովհետև իրենք «մարդ բռնել տվող» տղերք չեն: Երեկ թերթի լրագրողը փորձել է ճշտել, թե նրանք ինչպես են քվեարկելու, սակայն երկուսն էլ` մեկը մյուսին հերթ չտալով, լրագրողին վստահեցրել են, թե դեռ պարզ չէ, կքննարկեն, որից հետո պարզ կդառնա:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.