29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը քաղաքական արենայում շարունակելու է ընթանալ սեփական ստրատեգիայով: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս հիմա էլ ցանկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին՝ Նովոյին, «տեղավորել» Արմավիրի մարզպետի պաշտոնում: Նշենք, որ այս պահին գործող Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չէր կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը եւ չէր կարողացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել անհրաժեշտ հարկավոր ձայներ, ինչի արդյունքում՝ արժանացել էր Սերժ Սարգսյանի խիստ նկատողությանը: Ի դեպ, եթե Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ որոշի Արմավիրի մարզպետ նշանակել Նահապետ Գեւորգյանին, ապա նրա փոխարեն ԱԺ մանդատը բաժին կհասնի Ալեքսան Պետրոսյանին»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում։ Առաջադրված թեկնածուներից մեկը քրեական անցյալով, «Ուզբո» մականունով նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանն է, որը քաղաքապետ աշխատելու տարիներին՝ 2005-ին, օրը ցերեկով փողոցի բանուկ հատվածում յոթ փամփուշտի կրակոցով գնդակահարել էր ընկերոջը՝ Արզնիի էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ով ցանկացել էր շինություն կառուցել մի վայրում, որի վրա աչք էր ունեցել Քեշիշյանը։
Վերջինս խորհրդարանի ընտրություններին իր զարմիկների հետ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի օգտին ու թեպետ հիմա ինքնառաջադրվել է, բայց համայնքում հայտարարում է, որ ունի ՀՀԿ-ի հովանավորչությունը։ Քեշիշյանին թեպետ առաջադրվել է Քրօր․ 104 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 6-12 տարով, սակայն նա ընդամենը 3 տարի է պատիժը կրել։
Քաղաքում մտավախություններ ունեն Քեշիշյանի վերադարձի հնարավորությունից։ Ինչպես հայտնի է, Նոր Հաճնը եւ, առհասարակ, Կոտայքը մշտապես եղել են ծառուկյանական ազդեցության ներքո, համայնքի ղեկավարներն էլ Ծառուկյանի մարդիկ են, ինչպես գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Գագիկ Մաթեւոսյանը, որը նույնպես ինքնառաջադրվել է։
Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ իշխանությունը որոշել է «վերցնել» Ծառուկյան-Աբրահամյան տանդեմի ազդեցության տակ գտնվող տարածքները՝ դրանով է պայմանավորված Քեշիշյանի առաջադրումը։ Կա նաեւ երրորդ թեկնածու՝ Հայկ Կիրակոսյանը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ արցախաադրբեջանական սահմանին հակառակորդի հրահրած վերջին միջադերղի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը կախված է Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման, բանակցություններով ոչ կառուցողական մասնակցության հետ: «Մինսկի խումբն ուշացրեց արձագանքը: Եթե առաջին օրը նման հայտարարություն տարածեր, այլ իրավինակ կլիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը: «Այդ դեպբում իրավիճակն այսպիսին կլիներ. Մինսկի խումբը կնշեր, որ Ադրբեջանը նման գործողություն է կատարել, իսկ հաջորդ օրը կլիներ արցախյան կողմի պատասխանելը: Սա կոշտ քաղաքականություն է, որը կիրառում է Արցախի պաշտպանության բանակը: Այսինքն՝ մենք չենք կրակում, բայց ձեր մեկ կրակոցի դիմաց դուք տասնապատիկն եք ստանալու»,- հավելեց մեր զրուցակիցը»,- գրում է թերթը։
«Առավոտ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
«ԱԺ նորեկները երեկ, ընդմիջման ժամին, շփոթված այս ու այն կողմ էին գնում, փորձում էին պարզել, թե ուր են ընկել։ Շատերի աշխատասենյակների հարցը դեռ լուծված չէ, Ֆելիքս Ցոլակյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ողջ օրն իրարից անբաժան էին, միասին շրջում էին, աշխատասենյակի հարցերով դիմում ԱԺ աշխատակազմ։
Աշխատասենյակներից ոչ բոլորի վրա էին փակցված ցուցանակները, ինչը նշանակում է, որ երեկվա դրությամբ դեռ հարցը լուծված չէր։
ՕԵԿ խմբակցության բավականին ընդարձակ սենյակը, որի համար, ի դեպ, պայքար էր գնում, բաժին է հասել Սամվել Նիկոյանին։ Շմայսի երեք սենյականոց աշխատասենյակը՝ խորհրդարանի «ամենաաշխատասեր» պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Դեռեւս ցուցանակ չկար Ալեքսանյանի անուն-ազգանունով, սակայն ներսում գտնվող աշխատակիցներից մեկը հայտնեց այդ մասին։
ԱԺ նախկին արտոնյալներին նորերն են գումարվել։ Երեկ ուղեկցողներով էին շրջում նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Կոստանյանը լրագրողներին պարզաբանում էր, որ նախկին կարգավիճակն է դա պահանջում։
Ի դեպ, լրագրողների հետ շփվում էր անգամ ՍԱՍ-ի Արտակը, նա այլեւս չէր փախչում, պատասխանում էր իրեն ուղղված հարցերին»։
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Երեւանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած Վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներին վերաբերող համաժողովում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն արել է, կարելի է ասել, սենսացիոն մի հայտարարություն: Նա ասել է, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, եւ իրենք Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու համար Երեւան են հրավիրել ամերիկյան մի քանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների: Դեսպանը հայտարարել է, որ ակնկալիքը Հայաստանի իշխանությունից այն է, որ ստեղծվեն ներդրումային հավասար պայմաններ:
8 միլիարդ դոլարը պարզապես թիվ չէ, ներդրումային ծավալ չէ: Խոսքը չի վերաբերում դրա իրատեսական կամ հռչակագրային լինելուն: Խոսքը վերաբերում է ներդրումային մի հեռանկարի, որը, այսպես ասած, տեխնոլոգիական ներդրում է, Հայաստանի տնտեսության կառուցվածք եւ պատկեր փոխելու հեռանկար եւ ներուժ պարունակող ներդրում: Ընդ որում, Ռիչարդ Միլզի հայտարարության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Նա հայտարարել է, որ Հայաստանի ներուժն ու հեռանկարներն այդ առումով ունեն տարածաշրջանային նշանակություն: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն: Իսկ սա արդեն ունի ոչ միայն տնտեսական նշանակություն: Ավելին, այստեղ լոկ քաղաքական նշանակության մասին խոսելն է ավելորդ: Այստեղ խոսքը աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական նշանակության մասին է:
Եվ այս առումով հարկ է ուշադրություն դարձնել մի կարեւոր նրբերանգի: ԱՄՆ դեսպանը Երեւանում հայտարարում է 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկարի, ներուժի մասին, հայտարարում է ամերիկյան խոշոր ընկերությունների ակնկալվածից ավելի մեծ հետաքրքրության մասին՝ Հայաստանում արդիական, վերականգնվող էներգետիկայի ոլորտում, եւ իշխանությունից ակնկալիքն ընդամենը հավասար մրցակցային պայմանների ապահովումն է:
Ինչն է այստեղ ուշագրավը: Այն, որ ԱՄՆ դեսպանը այդ ահռելի ծավալի ներդրումների «պայմանների» շարքում չի մատնանշում Արցախյան խնդիրը, հակամարտության առկայությունը: Մինչդեռ տարածված է այն տեսակետը, թե Հայաստանում օտարերկրյա ներդրումների խոչընդոտ է այդ հակամարտությունը, եւ մինչեւ այն չկարգավորվի, անմիտ է ակնկալել խոշոր ներդրումներ եւ զարգացում ու արդիականացում: Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսում է 8 միլիարդ ներդրումների հնարավորության, Հայաստանի արդիական էներգետիկայի ներուժի, դրանով ամերիկյան խոշոր ընկերությունների հետաքրքրվածության մասին եւ չի անդրադառնում արցախյան «խոչընդոտին»:
Սա իրապես ուշագրավ տողատակ պարունակող հանգամանք է, որը ոչ միայն վկայում է չափազանցվածությունն ու անհամարժեքությունն այն պնդման, թե Արցախի «խնդիրը» Հայաստանի զարգացման եւ արդիականացման խոչընդոտ է, այլեւ պարունակում է իր մեջ թերեւս մեկ այլ ուշագրավ շերտ: ԱՄՆ-ը խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումների հեռանկարի, էներգետիկ արդիականացման խոշոր հեռանկարի եւ դրա տարածաշրջանային ընդգրկման մասին՝ միաժամանակ չանդրադառնալով առկա հակամարտությանը: Դրա տողատակում նշմարվում է բավականին ուշագրավ հաղորդագրություն առ այն, որ ԱՄՆ-ը գործնականում առաջիկա տարիների հեռանկարում իր ռազմավարության մեջ տարածաշրջանը դիտարկում է կայունության ռեժիմում:
Այստեղ է նաեւ առերեւույթ զուտ տնտեսական բնույթի հայտարարության աշխարհաքաղաքական եւ նաեւ ռազմաքաղաքական տողատակը՝ լիովին համահունչ Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային առաջնահերթություններին եւ խնդիրներին:
Ամբողջ հարցը մնում է այն, թե որքանով է այդ ամենին համահունչ Հայաստանի իշխանությունը: Թեեւ, համենայնդեպս, առնվազն մինչ այժմ առկա իրողությունն այդ հարցը դժբախտաբար դարձնում է զուտ հռետորական, որովհետեւ իշխանության համարժեքության մասին խոսում է այդ իշխանության գործունեության հետեւանքով ստեղծված հայաստանյան, մեղմ ասած, մտահոգիչ իրականությունը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանի տնտեսությունը չի հետաքրքրում օտարերկրյա ներդրողներին: Դա է ցույց տալիս օտարերկրյա ներդրումների ծավալների դինամիկան, որը տարիների ընթացքում կայուն նվազում է:
Ու դրա դրդապատճառն ամենևին էլ բնակլիմայական պայմանները չեն, կամ անհյուրընկալ բնությունը…: Պատճառը մեր տնտեսության բովանդակությունն է: Մոնոպոլիզացված, ինչ-որ «պանյատներով» քվոտավորված, բիզնեսի ու քաղաքականության աննկարագրելի մակարդակի սերտաճում ունեցող, կրիմինալիզացված տնտեսությունը պարզապես չի կարող գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար: Այսպիսի տնտեսության մեջ կարող են ներդրվել միայն կրիմինալ փողեր, սակայն այդպիսի փողերի համար կան շատ ավելի գրավիչ երկրներ:
«Մաքուր», կամ, եթե այսպես ասենք, «որակյալ» ներդրումները, որոնք բացի զուտ ֆինանսական բաղադրիչից ենթադրում են տեխնոլոգիաներ, նոր տիպի արտադրահարաբերություններ, ունեն սովորաբար «արևմտյան» ծագում: Իսկ այդպիսի ներդրումները կարող են գալ Հայաստան և ներդրվել միայն ու միայն գերշահութաբեր ոլորտներում, ինչպիսին, օրինակ, հանքարդյունաբերությունն է: Մնացած գրեթե բոլոր ոլորտներն արդեն բաշխված ու մեջ-մեջ են արված:
Բայց վերջին տարիներին հայտնվեց մի նոր ոլորտ, որը դեո չի «ներծծվել» մեր տնտեսության մեջ տիրող մթնոլորտում: Խոսքը այլընտրանքային էներգետիկայի մասին է և առաջին հերթին՝ արևայինի: Եվ դա բավարար է, որ այդ ոլորտը հետաքրքրի արևմտյան ներդրողներին»,-գրում է թերթը:
«Հայկական ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
«Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ, ապա խորհրդի նիստերում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ կառավարության ձեւավորմանը։ Նա հայտարարել է, որ այսօր կառավարությունը հրաժարական կտա, եւ ինքն անմիջապես կնշանակի վարչապետին՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար, գործադիրի մյուս անդամների մասով էլ կորոշի վարչապետը:
ՀՀԿ-ականների աչքից չի վրիպել այն, որ նիստին ներկա է եղել նաեւ Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան՝ Էրեբունու նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը: Պաշտոնից ազատվելուց հետո նրան հանել էին նաեւ ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից, սակայն վերջինս շարունակում է մնալ ՀՀԿ խորհրդի անդամ: Երեկ նա ներկայացել է նիստին, ջերմորեն շփվել ընկերների հետ, ինչից ՀՀԿ-ում եզրակացրել են, որ բոլոր «անառակ որդիները վերադառնում են»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ժամանակ»-ը զրուցել է Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։
— Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ ռազմական ի՞նչ խնդիրներ է փորձել լուծել ադրբեջանական կողմը՝ հարվածելով ՀՕՊ միջոցին:
— Ես, իհարկե, չեմ կարող պատասխանել Ադրբեջանի հրամանատարության փոխարեն, թե ինչ առաջադրանքներ են իրենց առջև դրված կամ ինչ խնդիրներ են նրանք ուզում լուծել, բայց ընդհանրապես, ըստ գաղափարի՝ ՀՕՊ-ը ճնշելն, անշուշտ, նախապատրաստություն է ավիացիոն հարվածի համար։ Ըստ էության, սա հարձակման նախապատրաստվելու ծայրահեղ քայլ է, առավել ևս, երբ Ղարաբաղը չունի իր սեփական ռազմաօդային ուժերը։ Սա հեշտացնում է Ադրբեջանի գործերը։ Այսինքն՝ հարկավոր է ոչնչացնել ՀՕՊ-ը, և այդ ժամանակ նրանց օդուժը կարող է ազատ գործել՝ ազատելով ցամաքային ուժերի գործողությունները։
— Իսկ ինչո՞ւ են ՀՕՊ միջոցները տեղակայվել առաջնագծում’ օդուժի հարվածը կանխելու նպատակո՞վ:
— Կրկին պիտի նշեմ, որ Ղարաբաղի հրամանատարության փոխարեն ես չեմ կարող պատասխանել: Իմ կարծիքով’ զենիթահրթիռային համալիրներն անմիջապես ճակատային գծում տեղակայելը ճիշտ չէ, որովհետև զենիթահրթիռային համալիրները շատ խոցելի են հենց այդպիսի հարվածների համար:
— Այս միջադեպից հետո որքանո՞վ է մեծացել հակամարտության նոր սրացումների հավանականությունը:
— Ես բազմիցս ասել, գրել եմ և հերթական անգամ կկրկնեմ, որ մի օր անպայման տեղի կունենա ևս մի պատերազմ Ղարաբաղի համար, բայց դա կարող է լինել հինգ տարի անց և կարող է լինել երկու օրից:
— Իսկ ինչի՞ց է դա կախված’ քաղաքակա՞ն, թե՞ այլ գործոններից:
— Դա կախված է հսկայական թվով գործոններից, և հենց այդ պատճառով ես պատրաստ չեմ կանխատեսումներ անել, թե երբ տեղի կունենա պատերազմը:
— Հրադադարի վերջին խախտումները կբարձրացնե՞ն լարվածության աստիճանը շփման գծում:
— Դա կախված է նրանից, ինչ արդեն ասացի’ սա մեկանգամյա գործողությո՞ւն է, թե՞ պատերազմի նախապատրաստություն: Հնարավոր չէ որևէ բան հստակ ասել: Դա ցույց կտա մոտ ապագան:
«ժամանակ»
Մանրամասներն՝ այսօրվա համարում։
«Իրեն հարգող որեւէ մարդ «Եվրատեսիլում» կերգի՞…«Եվրատեսիլն» առհասարակ իդիոտիզմ է, փող լվալու տեղ, մարդիկ լավ էլ փող են աշխատում »,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ճանաչված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Մեր հարցին` հավանե՞լ է Հայաստանի ներկայացուցչի ելույթը, արվեստագետը պատասխանեց. «Ես այդքան ցածրորակ մարդ չեմ, որ «Եվրատեսիլ» նայեմ, ես Ռեյ Չարլզ եմ լսում, դասականներ … էդ էշությունն ինչ է, որ լսեմ: Չեմ հասկանում, թե այդ մրցույթին Հայաստանում ինչու են այդքան նշանակություն տալիս…»:
Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ այսօր «Եվրատեսիլում» հանդես եկողները չունեն իրենց ձեռագիրը եւ ընդհանրապես, նրա ձեւակերպմամբ. «Եվ Եվրոպայում, եւ Ամերիկայում երգը մեռել է, որովհետեւ շոու բիզնեսը կերել է երգը, բիզնեսը արվեստի հերն անիծել է…Ժամանակին, երբ Ռաֆայելը նկարելիս է եղել, Հռոմի պապն եկել-ասել ա` էստեղ մի քիչ կապույտ ավելացրու, Ռաֆայելն ասել ա, գնա գործիդ, դու ի՞նչ ես հասկանում…»:
Մեր հարցին` այսինքն` նկատի ունի, որ արվեստագետը պետք է կախյալ չլինի՞, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Չէ, մեկ է կախյալ լինում ես, բայց էս չափերի, որ բիզնեսն են կարեւորում, եւ էս չափերի, որ երգն է ցածրացրել ողջ աշխարհում, երբեք չի եղել…Էլ չեմ խոսում Հայաստանի մասին: Բաբաջանյանի, Խաչատրյանի կամ մյուսների մակարդակի երաժշտություն, երգ գրող կա՞…»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Չգիտեմ ով ինչ հետևություն է արել 2017-ի ընտրական մարաթոնից, բայց ինձ մոտ մի անորոշ ու տհաճ զգացում է մնացել, որ Հայաստանում աստիճանաբար ձևավորվում է պիժոնության և անամոթության կայուն մթնոլորտ: Երբ բարձրաստիճան չինովնիկներն ու ժողովրդի «ընտրյալներն» ուղիղ նայելով մեր աչքերի մեջ՝ անամոթաբար ստում են ու տղայական մրցակցության մեջ մտնում միմյանց հետ’ ձայներ բերելու, հանրությանն ավելի ճզմելու, իրենց ուժն ավելորդ անգամ ցուցադրելու հարցում: Ես ոչ մի կերպ չեմ հասկանում հանրապետականների անպատմելի ջանքերն ու համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու եռանդն ընտրությունների փուլում: Միթե այդքան մեծ մտավախություն ունեն, որ չեն անցնելու: Եվ արդյոք արժե դիմել այդքան ապօրինությունների և անամոթությունների մի 10-15 տոկոս ավելի շատ ձայն հավաքելու համար: Ասենք, Մալաթիայից հայտնի օլիգարխը եթե 42 հազար ձայն չունենար «գրպանում», այլ 32 հազար կամ Արարատի օլիգարխը 45 հազարի փոխարեն’ 35 հազար, դրանից ի՞նչ կփոխվեր իրենց, իրենց կուսակցության, մեր երկրի կյանքում: Ասենք, եթե Երևանի ավագանու ընտրություններին «ցուցակներ» չկազմեին, թաղային հեղինակություններին չմոբիլիզացնեին ու արդյունքում ոչ թե 70, այլ 60 տոկոս տանեին, մի հինգ մանդատ պակաս ունենալով, դրանից ո՞վ կտուժեր»,-գրում է թերթը։
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.