29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Նախորդ շաբաթ ձերբակալվել էր Գեղարքունիքի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը՝ կաշառքի միջնորդության համար:
Տեղեկություն կար, թե կաշառատուի որդին անազատության մեջ է, իսկ դեպքը եղել է 4-5 տարի առաջ:
«Մեր տեղեկություններով՝ այժմ իրավապահները կալանավայրերում անազատության մեջ գտնվողներին հորդորում են հաղորդում ներկայացնել, թե դատավորին կաշառք տվել են, ինչքան, որտեղ, ում միջոցով: Փոխարենը խոստանում են «քաղցր աչքով» նայել: ՔԿՀ-ներում մեկնարկած «դաստիարակչական» աշխատանքների մասին դատավորները տեղյակ են, և բոլոր մեծ ու փոքր «մեղք» գործածներն ահուսարսափի մեջ են, թե ով է հաջորդը»,- գրում է թերթը:
«Հրապարակ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի համարում:
«Ինչպես տեղեկացրել էինք՝ նախորդ շաբաթ իրավապահները վնասազերծեցին խումբ, որի անդամները մահափորձ էին պլանավորել հայտնի հեղինակություններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եւ Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ: Գրել էինք նաեւ, որ «ՉԻ» տեղեկություններով մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանեւսկոն: Մեզ նոր մանրամասներ է հաջողվել պարզել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեք կալանավորված քիլլերները Վանաձորից են: Նրանց պետք է միանային եւս մի քանիսը՝ բուն գործողությունների իրականացման նպատակով: Բացի այս, հայտնի է դարձել, որ Արտյոմ Կանեւսկոն գործել է մեկ արիշի ցուցումով: Խոսքը Սոչիում ապրող, ազգությամբ հայ «օրենքով գող» ոմն Զորիկի մասին է: Վերջինս «առաջացել» է ռուսական քրեական հեղինակությունների միջավայրում եւ «օրենքով գող» է հռչակվել Սոչիում:
Հավելենք նաեւ, որ քիլլերներր մանրամասն ներկայացրել են, թե ինչպես էին պլանավորել իրականացնել իրենց հանձնարարությունը: Այդ ամենը տեսաձայնագրվել է նախ Արթուր Ասատրյանի կողմնակիցների կողմից, ինչից հետո նրանց հանձնել են համապատասխան մարմիններին:
Համապատասխան աշխարհում արդեն հայտնի է, որ «օրենքով գողն» ու Արտյոմ Կանեւսկոն իրենց հանցավոր մտադրությունը միասին են պլանավորել»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը մտահոգված է, որ մինչեւ նոյեմբեր սահմանին իրավիճակը կշիկանա, քանի որ Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հասկացնել, թե Եվրամիության հետ ոչինչ մի արա։ Մինչդեռ նախատեսված է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագիրը ստորագրվելու է նոյեմբերին։
Սաֆարյանը նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններն էլ են, ըստ էության, ազդեցությունը կորցնում, դրա վկայությունն է այն, որ երեկ կրկին սահմանին զոհ ենք ունեցել. «Այն, որ շաբաթներ առաջ եւ վերջին արյունոտ դեպքից հետո Ռուսաստանը կրկին մատակարարեց Ադրբեջանին սպառազինություն, որ դեմոնստրատիվ ցուցադրում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացում, սրանք զուտ անուղղակի քայլեր են Հայաստանին հասկացնելու, որ ԵՄ-ի հետ ոչինչ մի արա։ Հենց այս պատճառով էլ մինչեւ նոյեմբեր դեռ իրավիճակն էլի կշիկանա»,-ասել է նա»։
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ԱԺ աշխատակազմի կրճատումները խախտել են ԱԺ անդորրը: Տարիներ ի վեր այստեղ տեղավորված մարդիկ հազար ծանոթ-բարեկամ են խառնում՝ կրճատման տակ չընկնելու համար:
Օրինակ՝ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ուներ 24 օգնական, խորհրդական, ռեֆերենտ, այժմ կմնան 6-ը: Բնականաբար, դրանց մի մասն աշխատանքի չէր գալիս, գործն անում էին պատահաբար այդտեղ հայտնվածները: Այժմ Բաբլոյանը պետք է որոշի՝ պահե՞լ կուսակիցների չաշխատող զավակներին, թե՞ ոչ:
Ի դեպ, ԱԺ նախագահի օգնականներից մեկը Հայկ Բաբուխանյանի դուստրն է։ Այստեղ էին աշխատում Վարդան Այվազյանի, Մարգարիտ Եսայանի դուստրերը, Արկադի Ղուկասյանի եղբոր՝ Արեգ Ղուկասյանի որդին եւ այլք: Պատգամավորներն օգնականների հաստիքները դիտել են հարազատներին տեղավորելու միջոց․ «Ստաժը կգնա, կենսագրությունն էլ կգրվի՝ աշխատել է ԱԺ-ում»։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով, քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված 3 անձինք ընկերներ են, տարբեր մարզերի բնակիչներ, բազմիցս արտագնա աշխատանքի են մեկնել ՌԴ:
Նրանցից մեկը խոհարար է, մյուս երկուսը շինարարական աշխատանքներ են կատարել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Դոն Պիպոյին սպանելու պատվեր է իջեցվել, բայց պատվերը Ռուսաստանից է, թե Հայաստանից, դեռ պարզ չէ: Նրանք առայժմ հակասական ցուցմունքներ են տալիս:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 35-104 հոդվածի (սպանության նախապատրաստություն) եւ 235 հոդվածի հատկանիշներով (ապօրինի զենքը պահելը, կրելը): Ձերբակալված 3 անձանց անուններն իրավապահները դեռ գաղտնի են պահում»։
«Հայկական Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արամայիս Գրիգորյանը ցանկանալով վրեժ լուծել «Ծառուկյան» դաշինքին հարող մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ գեղամ Միրզոյանից, աուդիտ է «գործուղել» Արտաշատի թիվ 3 դպրոց, որի տնօրենը վերջինիս քույրն է՝ Մարգուշ Միրզոյանը: Մազրպետը կարողացել է իրականացնել դպրոցը լուծարելու և իրեն ոչ հաճելի մարդու քրոջը գործազուրկ դարձնելու իր նպատակը:
Հիշեցնենք, որ մինչ այդ նա աշխատանքից հեռացրել էր մի քանի դպրոցների տնօրենների ևս, որոնք համարվում էին Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատից: Այդ մասին գրել էր մամուլը:
Մարզպետը տնօրեններին բանավոր մեղադրել էր «Ծառուկյան» դաշինքի օգտին խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատելու մեջ: Մարզպետի հաշվեհարդարի զոհ դարձավ նաև Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն, Արտաշատի նախկին քաղաքապետ։ Գագիկ Մուրադյանի կինը՝ Սերինե Հայրապետյանը:
Արամայիս Գրիգորյանը շարունակում է հարաբերություններ պարզել նաև մարզի այն գյուղապետերի հետ, որտեղ բնակիչները ձայն չեն տվել մարզպետի եղբորը՝ Արայիկ Գրիգորյանի օգտին:
«ՉԻ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանի տարածքում առկա ցիկլոնը առաջիկա գիշերը դուրս կգա դեպի Կասպից ծով` իր հետ տանելով համատարած տեղումները եւ սառը եղանակը:
Բայց դա չի նշանակում, թե անձրեւներն ընդհանրապես կդադարեն: «Մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին հանրապետությունում կզարգանա ներզանգվածային ամպրոպային ամպամածություն: Դա նշանակում է, որ պրոցեսը ոչ թե գալիս է այլ տարածքներից` ծովից կամ օվկիանոսից, այլ ամպրոպային ամպերը զարգանալու են հենց Հայաստանի տարածքում եւ հիմնականում երեկոյան ժամերին»,- մեր զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Ամպրոպային այդ ամպերի թիրախում լինելու է հանրապետության հյուսիսային կեսը` Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային շրջանները, Գեղարքունիքը:
Նշված մարզերում երեկոյան համատարած կլինեն անձրեւ, ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ, քամու ուժգնացում: Իսկ մյուս` հարավային շրջաններում` Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, ինչպես նաեւ Երեւանում երեկոյան ժամերին տեղումները կլինեն խիստ լոկալ բնույթի: Այսինքն` տվյալ բնակավայրի մի հատվածում կարող է լինել անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում, իսկ մյուս հատվածում ընդհանրապես տեղումներ չլինեն: «Դրանք կոչվում են երակային պրոցեսներ»,- նկատեց Գագիկ Սուրենյանը:
Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, վաղը ցերեկվանից սկսած Հայաստան կգան տաք օդային հոսանքներ Մերձավոր Արեւելքից` հարավ-արեւմուտքից եւ օդի ջերմաստիճանը աստիճանաբար օր օրի կբարձրանա 4-6 աստիճանով:
«Այսինքն` եթե այսօր Երեւանում ցերեկային ժամերին 20-22 աստիճան էր, ապա արդեն մայիսի 28-29-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 27-28 աստիճանի»,- եզրափակեց օդերեւութաբանության կենտրոնի պետը»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
«Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մայիսի 18-ի նիստում առանց առանձնակի ուշադրության արժանացնելու հավանություն տվեց «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը հետագայում բազում անցանկալի հետեւանքների տեղիք է տալու:
Կառավարության հաստատած փոփոխությունները վերաբերում են սեփականության իրավունքով գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են կամ առաջիկայում կկորցնեն ՀՀ քաղաքացիությունը: Համաձայն նախագծերի՝ այդ քաղաքացիները պարտավոր են 1 տարվա ընթացքում օտարել իրենց սեփականաշնորհած գյուղատնտեսական նշանակության հողերը, այլապես դատարանը վճիռ է կայացնում, եւ կատարվում է հողի հարկադիր վաճառք, ստացված գումարն էլ հանձնում է նախկին սեփականատիրոջը:
Մեծ առումով օրենսդրական այս փոփոխությունը վերաբերում է մեր այն հայրենակիցներին, որոնք ժամանակին սեփականության իրավունքով հող ստանալով՝ տարիներ հետո հեռացել են հայրենիքից: Սրանց մի մասը արդեն իսկ օտարել է իրենց հողը, մի զգալի մասն էլ իրենց ու իրենց զավակների ապագան տեսնելով միայն հայրենիքում՝ չեն օտարել ունեցած անշարժ գույքը:
Նշենք, որ Հայաստանում էլ քիչ չեն մարդիկ, որոնք ունեն ՌԴ քաղաքացիություն՝ դարձյալ բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով: Կառավարության հաստատած օրենքի նախագծով այդ մարդիկ իրենց իսկ հայրենիքում զրկվելու են կամ 25-30 տարվա սեփականությունից, կամ էլ օր ծերության մի քանի դրամ ավելի կենսաթոշակ ստանալու հնարավորությունից:
Սա ընդունված նախագծի մեկ, բայց շատ կարեւոր կողմն է: Մյուս՝ ավելի վտանգավոր պահն այն է, որ հազարավոր դրսի մեր հայրենակիցներն արդեն վաճառել են իրենց հողերը, բայց առայժմ առանց վավերացման: Կադաստրի եւ նոտարական գրասենյակների օրենքով եւ օրենքից դուրս սահմանած ահռելի գներից խուսափելով (երբ ցանկացած առքուվաճառքի գործարքի ձեւակերպումը գերազանցում է 200-300 դոլարը)՝ նրանք գործարքն իրականացնում են ավելի «մատչելի մեխանիզմով». հողատիրոջը վճարվում է հողի գինը, իսկ գնորդը 10 տարի շարունակ իր անունով հողի հարկերը վճարելուց հետո դատարանով սեփականատիրոջ անվանափոխություն է կատարում:
Եվ, որ ամենակարեւորն է, դրսում գտնվողներից շատերը դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել՝ վերադառնա՞լ հայրենիք, թե՞ ոչ: Կառավարությունն այս նախագծով շատերի առաջ փակում է վերադարձի ճանապարհը: Այդքանով հանդերձ՝ անհասկանալի է կառավարության նման մոտեցման իմաստը. եթե օրենքը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելն է, ապա դրա համար կա հարցի լուծման պարզագույն տարբերակ՝ օրենքը չտարածել նախկինների վրա: Եթե այլ է, ապա դա մի ուղղվածություն ունի՝ մարդկանց հեռացնել հայրենիքից: Այլապես մի կողմից՝ հայտարարվում է ապագայի 4 մլն-անոց Հայաստանի մասին, ու մյուս կողմից՝ օրենքի ուժով փակվում է հայրենիքից հեռացածների հետդարձի ճանապարհը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունը կարող է նշանակվել ոչ թե հունիս ամսին, այլ նոյեմբերին: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մանրամասնելով, թե ո՞րը կարող է լինել դրա պատճառը:
«Նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք արտահերթ կամ հերթական են լինում, անցկացվում է նախապես սահմանված օրերից մեկը, ի տարբերություն նախկին օրենսգրքի: ԿԸՀ-ն սահմանում է տարվա մեջ մինչեւ 4 օր որպես ՏԻՄ ընտրության օր»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ նախորդ տարի արդեն սահմանվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրերը: Մեկը կայացել է փետրվարին, մյուսը հունիսի 18-ին է, իսկ մյուսը՝ նոյեմբերի սկզբին:
Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրության օրը նշանակելուց պետք է հաշվի առնել առաջադրումների ժամկետները, նախընտրական քարոզչության, ընտրատարածքային կենտրոններ ձեւավորելու հարցերը: Օրինակ՝ տեղամասային կենտրոններ ձեւավորվում է ընտրության օրվանից 40 օր առաջ: «Նշանակելու պահին պետք է հաշվի առնել այդ հանգամանքները, որ հնարավոր է այդ ժամկետները պահպանվեն, թե` ոչ: Օրինակի համար ընտրությունը պետք է նշանակվի արտահերթ, բայց ենթադրենք մոտակա օրվան մնում է շատ ավելի քիչ ժամանակահատված, քան գործընթացների համար նախատեսված ժամկետներն են: Ընտրության օրը կլինի արդեն իսկ սահմանված մյուս օրը»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ եթե նշված ժամկետների խնդիր առաջանա, ապա Արտաշատի քաղաքապետի ընտրությունը կտեղափոխվի նոյեմբեր ամիս: Ժամանակավոր պաշտոնակատար կլինի համայնքում` մինչեւ ընտրութունը տեղի կունենա:
Հարցին՝ մե՞ծ է Արտաշատում ընտրության օրը հետաձգելու հավանականությունը. Տիգրան Մուկուչյանն ասաց. «Անունը չդնենք հետաձգել, որովհետեւ լինելու է այդ օրերից մեկը: Հունիսի 18-ին հանրապետության 10 համայնքում նման ընտրություններ են անցկացվելու, գործընթացն արդեն մեկնարկել է: Կան ժամկետներ, որոնցով պայմանավորված գործառույթների ավարտն արդեն սպառված է»: Ճշտող հարցին՝ մե՞ծ է հավանականությունը, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ենթադրում եմ»:
Մայիսի 16-ին Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Աբրահամյանը հրաժարական տվեց, քանի որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել էր Ազգային Ժողովի պատգամավոր «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով:
Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո Արտաշատի քաղաքի ղեկավարի պարտականությունը կատարում է վերջինիս ազգականը՝ Գագիկ Պողոսյանը, որը փոխքաղաքապետն էր: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմը հենց Գագիկ Պողոսյանին թեկնածության հարցն է քննարկում Արտաշատի քաղաքապետի ընտրությա մասնակցելու համար:
Արարատի մարզկենտրոնը Հանրապետական կուսակցությանը վերադարձնելու նպատակներ ունեն նաեւ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանները: Քաղաքապետի հավակնություններ ունի նաեւ նախկին ոստիկանապետ, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Այն, որ Սերժ Սարգսյանը համառորեն խուսափում է խոսել իր քաղաքական ծրագրերի վերաբերյալ առավել որոշակի, անընդհատ բաց թողնելով դրա վերաբերյալ հարցերն ու թեման, հուշում է, որ, այդուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ գտնվում է նրա վերահսկողության տակ: Եթե Սերժ Սարգսյանը քիչ թե շատ ամբողջական կառավարեր իրավիճակը, ապա անկասկած կլիներ ավելի որոշակի, հատկապես խորհրդարանի «լավագույն» ընտրությունից հետո: Բայց Սարգսյանը անգամ դրանից հետո զբաղված է «հետքերը կորցնելով»:
Օրինակ՝ ԱԺ նախագահ է նշանակում մարդու, որը բացարձակապես հեռու է քաղաքականությունից, բժիշկ է, բայց երեւի արդեն բավականաչափ հեռացել է նաեւ բժշկությունից, համենայնդեպս՝ այնքան, որքան նստում է խորհրդարանում ՀՀԿ ցուցակով: Կամ՝ Սերժ Սարգսյանը իր վերահսկողական ծառայության ղեկավար վերստին նշանակել է Հովհաննես Հովսեփյանին, որին մինչ այդ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում նշանակել էր ՊԵԿ նախագահ: Հովհաննես Հովսեփյանը հայաստանյան իշխանական համակարգի նշանային ֆիգուրներից է: Մյուս կողմից՝ նախագահական վերահսկողական ծառայությունը «անցողիկ» ծառայություն է, եւ ակնհայտ է, որ Հովսեփյանի նշանակումը Սերժ Սարգսյանի հերթական «ժամանակավոր» կադրային լուծումն է, ինչն էլ ակնհայտ է դարձնում, որ այն տեղավորվում է «հետքերը կորցնելու» մարտավարության շրջանակներում:
Սերժ Սարգսյանի գործողությունները բացահայտում են նրա բուն նպատակը՝ թույլ չտալ, որպեսզի որեւէ մեկը հանկարծ գլխի ընկնի, թե ինչ է անում Սերժ Սարգսյանը կամ, այսպես ասած, արձանագրի նրա մտածողության կամ ծրագրային վեկտորը: Դա ամենեւին իրավիճակին տիրապետող մարդու գործողություն, գործունեություն կամ մարտավարություն չէ: Բայց որքան էլ տարօրինակ է, դրա շնորհիվ Սերժ Սարգսյանը կարողանում է կառավարել իրավիճակը կամ ստեղծել կառավարելու լիարժեք իմիտացիա:
Դրա առանցքային պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործնականում չկա քաղաքական ուժ, որն իր վրա վերցնի քաղաքական իրավիճակ ձեւավորելու պատասխանատվություն: Ի վերջո, պատահական չէ, որ քաղաքական ուժերը Հայաստանում իշխանությանն, այսպես ասած, ծանր իրավիճակի եւ այդ իրավիճակում իշխանության մոնոպոլ դիրքից դժգոհության մասին հասցեագրումներում որպես հետեւանք մատնանշում են հուլիսյան դեպքերը կամ ծայրահեղ համանման զարգացումներ: Այսինքն՝ նրանք մատնանշում են իրավիճակի զարգացման ծայրահեղ դրսեւորումներ, որոնց «հեղինակը» իրենք չեն լինելու: Այլ կերպ ասած՝ իշխանության հետ խոսում են ոչ թե իրենց ստեղծելիք քաղաքական իրավիճակների լեզվով, այլ «ուրիշի» ձեռքով հնարավոր ապաքաղաքական, ծայրահեղ զարգացումների լեզվով:
Այստեղ է հայաստանյան քաղաքական կյանքի անոմալության եւ ամլության արմատը, հիմքը: Այստեղ է նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության ուժը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.