29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երբ հայտնի ձայնագրությունից հետո պարզ դարձավ, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ու մեկնաբաններ բավականին խանդավառված են այդ գաղտնալսումից, ընկերներիցս մեկը նկատեց, որ КГБ-ն, պարզվում է, ժամանակակից Հայաստանում ջատագովներ ու նույնիսկ ֆանատներ ունի, և նրանց մեջ կան բավականին երիտասարդ մարդիկ: Միանգամայն ճիշտ է. հավատաքննության երկրպագու լինելու համար պարտադիր չէ, որ մարդը լինի 70-ն անց ԽՄԿԿ պատմության նախկին դասախոս և 37 թվականի բոցաշունչ երկրպագու: Իսկ գուցե խնդիրը հենց այն է, որ մենք այդպես էլ չենք հասկացել, չենք գնահատել ու չենք էլ հետաքրքրվում, թե ինչ է տեղի ունեցել ուղիղ 75 տարի առաջ:
Իսկապես, մենք ի՞նչ գիտենք այն ժամանակաշրջանի մասին: Հիմնականում այն, ինչ 56 թվականին ասել է Ստալինի զինակից և նրա հանցագործությունների մեղսակից Խրուշչովը: Անձի պաշտամո՞ւնք: Մի՞թե դա է այն ժամանակաշրջանի գլխավոր առանձնահատկությունը: Հիմա էլ ԲՀԿ-ում կա Գագիկ Ծառուկյանի, ՀԱԿ-ում` Լևոն Տեր-Պետրոսյանի, «Ազգային միաբանությունում»` Արտաշես Գեղամյանի անձի պաշտամունքը և այլն, հետո՞ ինչ: Արդյոք դա՞ է «37 թվականի» բնորոշիչը, արդյոք իրավացի՞ էին 50-ականների կեսերի կոմունիստները, որ հենց դրա համար էին «քննադատում» ստալինյան ռեժիմը: Ավելի շուտ խոսք պետք է լիներ մեկ այլ` բռնության պաշտամունքի մասին, երբ թե ղեկավարությունը և թե ժողովուրդը վստահ են, որ մարդկանց կազմակերպելու և որևէ արդյունքի հասնելու միակ մոտիվացիան բռնությունն է, և պետության պարտքն է ստեղծել բռնության այնպիսի մեքենա, որը հնազանդ կպահի ժողովրդին և կստիպի նրան վախից դրդված ենթարկվել որոշակի խիստ կանոնների: Իսկ ո՞րն է այդ մեքենայի գլխավոր շարժիչը: Նույն ժամանակահատվածում [1933-1945] գերմանացիների մոտ այդ կառույցը կոչվում էր «գեստապո»` գաղտնի քաղաքական ոստիկանություն, իսկ Խորհրդային Միությունում ուներ տարբեր անվանումներ, բայց առավել հայտնի է որպես КГБ: Այդ հիմնարկի ոճի մեջ է, մասնավորապես, անանուն մատնագրերի հիման վրա մարդկանց հետապնդումը, քաղաքական հակառակորդների գաղտնալսումը և դրանց միջոցով շանտաժը: Եվ նման համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ տվյալ կառույցը գործում է որևէ վերահսկողությունից դուրս: Համոզված եմ, որ մենք մինչև վերջ չենք իմաստավորել, չենք մերժել այն սարսափելի երևույթները, որոնք կային մեր անցյալում: Իհարկե, մենք այսօր ապրում ենք բոլորովին այլ երկրում: Պետության ղեկավարը [մասնավորապես իր ելույթում] խոսում է բոլորովին այլ արժեքներից: Բայց արդյոք պետության, իշխանության գործելակերպից վերացե՞լ է КГБ-ական ոճը, արդյոք մեր քաղաքացիների մեծ մասի մոտ առկա՞ է այդ ոճի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք: Արդյոք դուք չե՞ք տեսել մարդկանց, որոնք ասում են` «էս երկրին Ստալին է պետք, որ կարգուկանոն հաստատի»: Իսկ քանի այդպես է, կլինեն գաղտնալսումների երկրպագուներ և ջատագովներ:
Առավոտ
Երեկ` ուշ երեկոյան թերթը տեղեկություն է ստացել, որ ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել, ինչի պատճառով նույն բաժնի տարբեր վարչությունների մոտ 60 աշխատակիցներ` որպես բողոքի նշան ազատման դիմումներ են ներկայացրել: Տեղեկությունները ճշտելու համար «ՀԺ»-ի թղթակիցը դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Ձերբակալության փաստը ճշտելու համար Ահարոնյանը խորհուրդ է տվել դիմել Հատուկ քննչական ծառայություն, իսկ ազատման դիմումների մասով տեղեկությունը հերքել է: Այդուհանդերձ, թերթին հաջողվել է ճշտել ձերբակալվածների անունները` Խաչիկ և Արտակ: Իսկ թե ինչու են նրանց ձերբակալել` ուշ ժամի պատճառով ճշտել չի հաջողվել:
Հայկական ժամանակ
«ՉԻ» տեղեկություններով՝ շաբաթ օրը հերթական խուլիգանության դեպքն է գրանցվել «Jose» գիշերային ակումբում: Խուլիգանական «օպերացիան» հրահրել և իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանի՝ Վաչոյի որդին՝ Մհերիկը: Վերջինս իր ընկերների հետ ակումբում զվարճանալիս է եղել և կողքի սեղանի տղաների հետ վեճի է բռնվել, որից հետո կողմերը սկսել են շամպայնի շշեր նետել միմյանց վրա: Թերթի տեղեկություններով՝ դեպքի վայր են շտապել ՀՀ ոստիկանության՝ գիշերային ծառայություն իրականացնող ստորաբաժանումները. ականատեսները փաստում են, որ Վաչոյի որդուն և նրա ընկերներին կարմիր բերետավորները բերման չեն ենթարկել որևէ բաժին, այլ հորդորել են հեռանալ տարածքից:
ՀՀ ոստիկանությունից թերթին տեղեկացրել են, որ իրենք ահազանգ չեն ստացել, և նմանատիպ դեպք գրանցված չէ իրենց մոտ: Թերթն ավելացնում է, որ նշված օբյեկը պատկանում է ՀՀԿ-ական գործարար Հարություն Փամբուկյանին, որը լքել է Հայաստանը և հիմա ակտիվ բիզնես գործունեություն է ծավալում Մոսկվայում:
Չորրորդ ինքնիշխանություն
Գալիք հունվարի 1-ից Հայաստանում գործողության մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Իշխանությունները պնդում են, թե դա թեթևացնելու է փոքր բիզնեսի հարկային բեռը, բայց իրականում տեղի է ունենալու հակառակը: Նոր հարկի գործողության հետևանքով փոքր բիզնեսն առնվազն երկու անգամ ավելի շատ հարկ կվճարի: Բայց դրանից պետբյուջեն չի շահի, քանի որ նոր օրենքը հնարավորություն կընձեռի մեծածախ առևտրի կազմակերպություններին` մեծացնել իրենց ստվերայնությունը, հետևաբար` նվազեցնել պետական բյուջե վճարվող հարկերը: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կընդունվի ԱԺ ընթացող արտահերթ նիստում:
Հայկական ժամանակ
30 կողմ և ոչ մի դեմ ձայնով` երեկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվեց նույն բուհի պրոռեկտոր և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը:
Այս ընտրությունն էլ կանխորոշվածների շարքից էր: Դեռ այն ժամանակ, երբ Նարիմանյանն անգամ դիմում-հայտ չէր ներկայացրել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար, հասկանալի էր, որ հենց նա է դառնալու Բժշկական համալսարանի ռեկտորը:
Քվեարկության արդյունքները հայտնի դառնալուց հետո` հաղթանակած Միքայել Նարիմանյանից «ՀԺ»-ն հետաքրքրվել է` իրականում սա, իր կարծիքով, ընտրությո՞ւն էր, թե՞ նշանակում: «Չէ, սա ընտրություն էր, իհարկե: Ընտրություն էր որովհետև ես ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեցի նոյեմբերի 5-ին, իսկ մրցույթին մասնակցելու համար դիմեցի դեկտեմբերի 5-ին»: «Բայց մինչև ձեր դիմելն արդեն պարզ էր, որ դուք եք լինելու ռեկտորը»,- նկատել է թերթը: «Ինձ դա պարզ չէր: Ամենևին պարզ չէր, հավատացնում եմ ձեզ»,- հայտարարել է Նարիմանյանը: Իմիջիայլոց, նա Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական բժիշկն է:
Հայկական ժամանակ
Կիրակի օրը կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակել են իշխանական էլիտայում ամրագրված սովորույթը. աղջիկ են տվել-աղջիկ առել: Այս անգամ` Իջևանում: Տավուշի մարզպետ, ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանի որդին ամուսնացել է փոխմարզպետ, ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանի դստեր հետ: Հարսանիքի քավորը ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանն է եղել: Հարսանյաց հանդեսին մասնակցելու համար Երևանից Իջևան են մեկնել խնամիական երկու կողմերն էլ` ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, «աղջկա» կողմից` Արթուր Բաղդասարյանը` ՕԵԿ-ական թիմով: Հարսանիքը, որը, փաստորեն, ՀՀԿ համագումարի տրամաբանական շարունակությունը կարելի է համարել, եղել է նույնքան «պրոտոկոլային», խմել են ոչ այնքան «զույգ ծաղիկների», որքան բոլորին «հաղթող» ՀՀԿ թեկնածուի կենացը:
Հրապարակ
«Անհայտ ուժերի» կողմից գաղտնալսված երկու պատգամավորների մասնավոր զրույցի բովանդակությանը մենք պայմանավորվեցինք չանդրադառնալ` կարծես թե այս հարցում որոշակի կոնսենսուս կա: Բայց պետք է, հավանաբար, անդրադառնալ գաղտնալսման փաստին, ինչպես նաև նրան, թե ինչու է իշխանությունը [միամիտ ձևանանք և չասենք` ԱԱԾ-ն] որոշել այս գաղտնալսումը հրապարակել: Նախ`ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ մեր երկրում դեռ գոյություն ունի քաղւսքական լրտեսություն, որը կար խորհրդային շրջանում: Եթե Սովետի ժամանակն արդեն անցած լիներ, այդ ձայնագրությունն իրականացրած և ինտերնետում տեղադադրած մարդիկ կկանգնեին դատարանի առաջ: Քանի որ իմ այդ ենթադրությունը քմծիծաղով կընդունվի, մնում է եզրակացնել, որ Սովետը դեռ շարունակվում է: ՀՀԿ համագումարում արմավիրցի «կթվորուհու» և նման այլ ելույթները դրա վկայությունն են:
Մյուս կողմից` պարզ է, որ մեր փառապանծ չեկիստները [այդ բառը հասկացեք լայն իմաստով] հազար ու մի բան են ձայնագրում և տեսագրում, բայց ոչ բոլորն են հրապարակում: Այս մի նյութը, հավանաբար, նրանց շատ պետք եղավ նախընտրական պայքարում, դրա համար էլ հրապարակվեց: Այդ ակցիայի հեղինակներին թվում է, որ դրանով վարկաբեկվում է ՀԱԿ-ը: Թե որքանով է այդ հաշվարկը ճիշտ` առայժմ դժվար է ասել: Բայց հաշվարկը հիմնված է այն փաստի վրա, որ ՀԱԿ-ի, ինչպես և մեր բոլոր մնացած կուսակցությունների քաղաքականությունը թափանցիկ չէ, այստեղ բացակայում են բաց մրցակցությունն ու հրապարակային բանավեճը: Հակասությունները արհեստականորեն կոծկվում են ու հանդես են գալիս ասեկոսեների, բամբասանքների, ակնարկների տեսքով, ինչից հմտորեն օգտվում է իշխանությունը` մենաբանելով այդ հակասություններն ու ակնարկներն այնպես, ինչպես իրեն է հարմար: Խնդրո առարկա ձայնագրությունն էլ ես ընկալում եմ որպես յուրահատուկ բամբասանք և «անոնիմկա»: Այդ ժանրի «ստեղծագործությունները» պետք է խստորեն դատապարտել: Բայց դրանց ազդեցությունը չեզոքացնելու միայն մի ճանապարհ կա` անկեղծությունը:
Իսկ դրա համար պետք է մի կողմ թողնել գաղտնիության շղարշը և վերջ տալ «բուզանդական արքունիք» խաղալուն: Ի վերջո` խոսքը ղարաբաղյան կարգավորման մասին չէ, որին, ինչպես հայտնի է, փորձագիտական մակարդակով տիրապետում էին 4 թե 5 հոգի: Նախագահական ընտրությունների հնարավոր չէ գնալ «փորձագիտական մակարդակով», հաշվի առնելով հայաստանյան ընտրությունների յուրահատկությունները` այստեղ պետք է հասարակության լուրջ մոբիլիզացիա: Մեկ տարի մարդկանց համոզել, որ իրենց փրկողը, նյութական բարեկեցություն և արդարություն պարգևողը կլինի Գագիկ Ծառուկյանը և հիմա այդ մարդկանց հիասթափության ֆոնի վրա ոչ մի բան չձեռնարկել, շարունակել ինչ-որ անհասկանալի «գաղտնի բանակցություններ» վարել` ես այստեղ որևէ տրամաբանություն չեմ տեսնում: Եվ այսօր ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ Զուրաբյանն է, ոչ Բագրատյանը, ոչ էլ Նիկոլը: Կռահեք, թե ով:
Առավոտ
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արայիկ Հայրապետյանը, ինչպես և մտքին դրել էր, չի վերանորոգել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ջեռուցման համակարգի հետադարձ ջրագիծը։
Դեռ նոյեմբերի վերջին տեղեկացրել էինք, որ գործարարին պատկանող «Լավանդա» դեղատանն ընթացող շինվերանորոգման աշխատանքների ընթացքում վնասվել էին բուհի խողովակները, ինչի պատճառով էլ դադարեցվել էր ջեռուցումը։ Դեղատունը գտնվում է համալսարանի 1-ին հարկում։ Գործարարը հրաժարվել էր վերականգնել հասցված վնասը՝ պահանջելով, որ բուհի ղեկավարությունն ինքը փոխի խողովակները։ Հայրապետյանը մտավախություն ուներ, որ մաշված խողովակաշարը մի օր էլ կարող է պայթել շինվերանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ լցվելով դեղատուն։ Համալսարանից երեկ տեղեկացանք, որ իրենք իրենց ուժերով ու միջոցներով կարգավորել են խնդիրը։ Ջեռուցումը հիմնականում վերականգնվել է։ Ամբողջությամբ կվերականգնվի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։ Բուհից փոխանցեցին նաև, որ դիմել են դատարան՝ վնասի փոխհատուցման հայցով։ Նաև ոստիկանությունն է զբաղվում խնդրով։
Այս դեպքում արդեն բողոքը վերաբերում է շինաշխատանքներին ուղեկցող աղմուկին, որը խանգարում է դասապրոցեսի բնականոն ընթացքին:
Հայկական ժամանակ
Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի գյուղապետ Մամիկոն Սմբատյանի ու հարկայինի աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Երեկ «Հրապարակը» տեղեկություններ է ստացել, որ գյուղապետն ու տեղի հարկային ծառայության աշխատակիցները վիճաբանել են, ինչը վերածվել է ձեռնամարտի: Այս դեպքը դարձել է ողջ գյուղի խոսակցության թոփ թեման: Թե ինչից է ծագել վեճը համայնքապետի ու տեղի չինովնիկների միջև, թերթը փորձել է պարզել անձամբ գյուղապետ Մամիկոն Սմբատյանից: Նրա պատմելով, մուշտիներ չեն հասցրել իրար, ընդամենը «ձեռ ա առե» հարկայիններին: Սրանք էլ, գյուղապետի սարկազմին չդիմանալով, վազել են ոստիկաններին բողոքելու: Բանից պարզվում է` մարզային ռևիզորները «ընկել են գյուղապետի հետևից», ամեն տարի «սուտ տուգանքներ են գրում նրան պատկանող խանութի ու բենզալցակայանի վրա»: Գյուղապետն էլ դատ ու դատաստանով մի կերպ պայքարում է նրանց դեմ: Այս անգամ նյարդերը տեղի են տվել, ու որոշել է հարկայինների գրագիտությունը կասկածի տակ առնել` ծաղրել է նրանց: Նրանք էլ չեն դիմացել գյուղապետի սարկազմին ու հաշիվ են պահանջել:
Վերջին շրջանում հաճախացած ծեծ ու ջարդի դեպքերը վկայում են, որ մենք առաջ գնալու փոխարեն, ետ ենք գլորվում. 21-րդ դարում ոչ թե խելքով, մտքով ու խոսքով ենք փորձում մեր ճշմարտացիությունն ապացուցել, հաղթել` այլ բռունցքներով:
Հրապարակ
Առաջադրվելու-չառաջադրվելու, հայտարարելու-չհայտարարելու «երիցուկի» հերթը այժմ հասել է ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Մինչև որ որոշումը չընդունվի, դիտումներ որսացող կայքերը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, օրը մեջ կամ գուցե օրը մի քանի անգամ գրելու են` «որոշել է առաջադրվել», «որոշել է չառաջադրվել»: Այնինչ այստեղ միակ հավաստի աղբյուրը Լևոն Տեր-Պետրոսյանն է` ոչ մեկը նրա նույնիսկ ամենամոտիկ շրջապատից չի կարող հաղորդել որևէ արժանահավատ լուր, եթե նույնիսկ արտահոսք է թույլ տալիս, ապա դա հաստատ իր, ոչ թե առաջին նախագահի նախաձեռնությունն է:
Նախագահ առաջադրվելը մեզ մոտ դարձել է զուտ անձնական գործ` վարսավիրանոց գնալու կամ մի պարկ կարտոֆիլ գնելու համար: Կուզեմ` այսօր կառնեմ, կուզեմ` մի շաբաթ հետո, կուզեմ` ընդհանրապես չեմ առնի` ոչ մեկին պարտավոր չեմ հաշվետվություն տալ: Բնականաբար, հարևաններս ու բարեկամներս էլ «հարգանքով են վերաբերվում իմ դիրքորոշմանը»: Քաղաքական գործունեությունը, իմ ընկալմամբ, փոքր-ինչ այլ է` այստեղ դու պետք է հասարակությանը բացատրես քո քայլերի տրամաբանությունը: Եթե, իհարկե, դու հույսդ դրել ես հասարակության, քաղաքացիների, ոչ թե գաղտնի բանակցությունների, խարդավանքների և արտասահմանյան ազդակների վրա: Երբ իշխանությունն է այսպես վարվում, դա դեռ կարելի է հասկանալ` նա պատրաստվում է անցկացնել ավանդական ընտրություններ lights տարբերակով` առանց բռնությունների և սկանդալների: Ընդդիմության գլխավոր ռեսուրսը, որքան ես հասկանում եմ, պետք է լինի հասարակական աջակցությունը: Թե՞ ես սխալ եմ հասկանում, և նրա ռեսուրսը կարող են լինել իշխանության հետ ինչ-ինչ հակասություններ ունեցող օլիգարխի հնարավորությունները:
Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի գլխավոր թերությունն այն է, որ նրանք երբեք չեն ընդունում իրենց սխալները: Պարզ օրինակ, այսօր կարելի է, չէ՞, խոստովանել, որ Դաշնակցությունը փակելը սխալ էր` ներկայիս քաղաքական վիճակի վրա դա որևէ բացասական ազդեցություն չի թողնի: Բայց ոչ, այդ անհեթեթ քայլն այսօր էլ է արդարացվում: Կամ ավելի թարմ օրինակ, այսօր պարզ է, չէ՞, որ ՀԱԿ-ի «բարգավաճական» խաղերն առնվազն անիմաստ էին, և կարելի է ասել` «ժողովուրդ, սխալվեցինք, մեր հաշվարկները սխալ էին»: Բայց փոխարենը առասպելներ են հյուսվում այն մասին` իբր ավազակապետական բուրգից մի բեկոր պոկվեց, և դա ՀԱԿ-ի իմաստուն քաղաքականության արդյունքն է: Սխալը պետք է խոստովանի Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ թե Լևոն Զուրաբյանը, որի վրա անպատեհ հարձակումները վերջերս, չգիտես ինչու, շատացել են:
Բայց, ի վերջո, առաջադրվել, թե չառաջադրվել: Իմ կարծիքով` ստեղծված իրավիճակում` երկրորդը: Պետք չէ, որ Հայաստանի առաջին նախագահը, որի ծառայությունները պետության և ազգի առաջ անվիճելի են, ստանա ձայների 7-10 տոկոս: Բայց ՀԱԿ-ը պետք է առաջադրի իր թեկնածուին: Այդ մասին` հաջորդ դասին:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.