29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Աշխարհի վերջը», իհարկե, կատակ էր կամ ինչ-որ շառլատանների հնարք, սակայն այդ սուտ «շուխուրը» ամեն մի մարդու, այնուամենյանիվ, ստիպում է մտածել, թե ինչ կաներ նա, եթե այդ չարագուշակ կանխատեսումը ճիշտ լիներ: Կա՞ն արդյոք անհետաձգելի գործեր, որոնք մենք պիտի անեինք մինչև «աշխարհի վերջը»` մի ամսում, մի շաբաթում կամ մի օրում: Չգիտեմ` լավ է դա, թե վատ, բայց ես անձամբ ինձ համար այդպիսի գործեր չէի պատկերացնում: Այսինքն` չկա այնպիսի բան, որը ես «աշխարհի վերջից» առաջ կցանկանայի անել. «Ախ, մի հատ էլ էվերեստ բարձրանայի, մի հատ էլ պարաշյուտից թռնեի կամ «պլան» ծխեի` նոր աշխարհի վերջը գար»: Չկա նման անհետաձգելի գործ, առանց որի կյանքս կհամարեի անավարտ, ոչ լիարժեք: Իհարկե, ես ունեմ ծրագրեր ու ձգտումներ` ինչպես բոլոր կենդանի, շնչող մարդիկ այս երկրագնդում: Բայց դրանք «մեկ քայլանոց կոմբինացիաներ» չեն:
Ենթադրենք, ես ծրագրում եմ այս ամիս այս գիրքը կարդալ, մյուս ամիս` այն մեկը: Ես հասկանում եմ, որ չեմ կարող մի քանի րոպեում գլխիս մեջ մտցնել այդ գրքերի բովանդակությանը` ես պետք է էջ առ էջ, տող առ տող, բառ առ բառ դրանք կարդամ: Ընդ որում, եթե ես ուզում եմ հասկանալ գրքի բովանդակությունը, ես պիտի այն կարդամ հենց այդպես, ոչ թե այնպես, ինչպես կարդում եմ ինտերնետային գրառումները: Օրինակ` իմ այս նշումների տակի մեկնաբանությունները. երբ տեսնում եմ այս կամ այն կեղծանունը, մոտավորապես գիտեմ, թե ինչ է ընթերցողը գրելու: Լուրջ գիրքն այդպես հնարավոր չէ կարդալ:
Գիրք կարդալը բերում եմ, ինչպես հասկանում եք, որպես օրինակ: Նույնը ծառն է կամ սիզամարգը. եթե ուզում եմ որևէ արդյունքի հասնել, պարտավոր եմ դրանք պարբերաբար խնամել, ջրել, կտրել, սրսկել և այլն: Բնականաբար, շատ հնարավոր է, որ անձնապես իմ կյանքը դրա համար չհերիքի: Բայց դա աշխարհի վերջը չէ, որովհետև եթե այդ ծառը որևէ մեկին պետք գա, նա կշարունակի իմ գործը այն տեղից, որտեղ ես կանգ եմ առել: Դա թմրանյութի «դոզա» չէ, որը կարելի է շտապ ընդունել և անմիջապես էյֆորիայի մեջ ընկնել:
Մեր ազգային հոգեբանության մեջ, հավանաբար, կա «վերջի» անհանգիստ սպասումը [պայմանավորված մեր ժողովրդին բաժին ընկած փորձություններով] և դրանից բխող յուրահատուկ անհամբերությունը` «երեք հատ դու շեշ գցեմ և մարս անեմ», «հիմա, հիմա», «հուպ տուր, աշխարհի վերջն է գալիս» և այլն: Այդպես, ցավոք սրտի, չի լինում: Ինչ-որ մի բան կարող է ծնվել միայն մեթոդիկ աշխատանքի արդյունքում: Վերջերս հրաշալի ասացվածք եմ կարդացել` այն, ինչ շտապ է, կարևոր չէ, այն, ինչ կարևոր է, շտապ չէ:
Առավոտ
Երեկ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած հանդիսավոր արարողությունը՝ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ քաղաքապետարանն արդեն մի քանի օր է հեռուստաալիքներով հայտարարություն էր տարածում՝ բոլորին հրավիրելով նշյալ միջոցառմանը: Ճանապարհային ոստիկանությունը, ինչպես միշտ, մեքենաների երթևեկության համար փակել էր Հանրապետության հրապարակ տանող փողոցները, մյուս բոլոր փողոցներում առաջացնելով մեծ խցանումներ, շատրվանների հարևանությամբ տեղադրվել էր ճոխ բեմ, լուսային էֆեկտներով-բանով, կազմակերպվել էր համերգ, վերջում՝ հրավառություն: Այս առիթով քաղաքապետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «50 հազար լուսադիոդային սարքերով ու 4500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին այս տարի յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, համույթներ, նվագախմբեր և երգչախմբեր»:
Ու որքան էլ տպավորիչ է այս հաղորդագրությունը, իրականությունն այն է, որ երեկ մարդիկ հիմնականում մանկահասակ երեխաների հետ, կամ երիտասարդ զույգեր հավաքվել էին հրապարակում, բայց այնտեղ տիրում էր մեռելային լռություն: Համերգը վարողի բոլոր ջանքերը՝ «ժողովուրդ ջան, եկեք ծափահարենք, ավելի բարձր ծափահարենք», միևնույնն է՝ հնչում էին ինչպես «ձայն բարբառո անապատի»: Իրավիճակն ավելի խայտառակ էր, երբ հաղորդավարը հայտարարեց, թե հեսա-հեսա, ուր որ է՝ մեզ կմիանա քաղաքապետ Տարոն Մարգարյանը (նա ուշանում էր), ու դա անում էր օվացիաների ակնկալիքով, այնինչ լռությունը խախտում էին հատուկենտ ծափեր միայն: Հրապարակի շքեղ լույսերի ու մնացած ամեն ինչ ֆոնին այդ մեռելային լռությունը երևանցիների հավաքական վերաբերմունքի արտահայտությունն էր Տարոն Մարգարյանին: Եվ ոչ միայն նրան:
Հայկական ժամանակ
Որքան էլ շատ հարցերում համաձայն չլինեմ Լևոն Զուրաբյանի հետ, ոչ մի վայրկյան չեմ կասկածում` այն, ինչում նրան մեղադրում են` խարդավանքներ, ՀԱԿ-ի ներսում իշխանության համար պայքար` բացարձակ սուտ է: Ինչպես էլ անձնապես վերաբերվեմ Նիկոլ Փաշինյանին, վստահ եմ` այն մեղադրանքները, որոնք հնչում են նրա հասցեին` առաջադրանք է ստացել քայքայել ՀԱԿ-ը և այլն, իրականության հետ ոչ մի կապ չունեն: Անկախ նրանից, թե ինչպիսի` ճիշտ թե սխալ մտքեր է արտահայտում Դավիթ Շահնազարյանը, ես կուզեի նրա մասին ավել-պակաս բաներ գրող երիտասարդների ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա. նա եղել է այնպիսի վայրերում և այնպիսի իրավիճակներում, որոնցում այդ երիտասարդները գուցե իրենց այլ կերպ դրսևորեին: Ինչպիսի սխալներ էլ գործած լինի Լևոն Տեր-Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերի 21-ից հետո (իմ կարծիքով` ինքնին քաղաքականություն վերադառնալն էր սխալ), միևնույն է` նա պատմության մեջ կմնա ոչ թե որպես ընդդիմության առաջնորդ, այլ որպես երրորդ հանրապետության առաջին նախագահ, որի իշխանության ժամանակ ազատագրվեց մեր հայրենիքի մի մասը: Բազմիցս գրել եմ, որ մեծ բարեբախտություն էր, որ այն ծանրագույն շրջանում մեր նախագահը հենց նա էր` ոչ Փտած կոմունիստ, ոչ էլ արկածախնդիր «դիսիդենտ», Տեր-Պետրոսյանի շնորհիվ մեր պետության նավը, թեև հիմնովին քրքրվելով, անցել է չափազանց նեղ «ջրանցքով»:
Հիմա օրակարգում Հրանտ Բագրատյանի նախագահ առաջադրվելու հարցն է: Եթե նման բան տեղի ունենա, ապա անպայման հակաքարոզչություն է սկսվելու: Ընդ որում, հարվածները հասցվելու են երկու կողմից: Պարզ է, թե ինչպիսին է լինելու իշխանության հակաքարոզչությունը` վարչապետ եղած ժամանակ քանդեց երկիրը, հզոր արդյունաբերական պոտենցիալ ունեցող ժողովրդին դարձրեց չարչի, գյուղացուն հանձնեց հողին և այլն: Մի խոսքով` լույս աշխարհ կհանվեն կոմունիստական բոլոր առասպելները, որոնք չափազանց հոգեհարազատ են մեր բնակչության զգալի մասին: Բայց բննադատություն է լինելու նաև հակառակ ճամբարից` ինչպե՞ս է նա համարձակվել, եթե Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, դրանով նա լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի ռեժիմը, ընտրությունների իմիտացիան և այլն: Մինչդեռ Բագրատյանը, անկախ նախկինում իր թույլ տված սխալներից, ոչ միայն փայլուն տնտեսագետ է, այլև հստակ գաղափարախոսության կրող, ինչն ասյօր, համաձայնեք, շատ հազվագյուտ երևույթ է: Այս երկու հատկությունների շնորհիվ նրա` որպես պատգամավորի կարծիքը կարևորում են թե խորհրդարանական մեծամասնությունը, թե կառավարությունը: Պատճառը շատ պարզ է` նա բերում է մասնագիտական փաստարկներ, որոնք հիմնված են որոշակի արժեքային համակարգի վրա: Այնպես որ` նա բոլոր հիմքերն ունի առաջադրվելու:
Ասածս այն է, որ չարժե ընդդիմադիր ճամբարում հավելյալ «ռազբորկաներ» բացել և դիմացինին «փչացնելու» գնով փորձել բարձրացնել սեփական հեղինակությունը: «Միասնական թեկնածուն», իհարկե, հեքիաթ է: Բայց փոխադարձ հարգանքը, կարծում եմ, միանգամայն իրատեսական է:
Առավոտ
ՀՀԿ երիտկարիերիստներին աշխատանքի տեղավորելու գործը կարծես դրված է վարչապետ Տիգիան Սարգսյանի վրա: Երեկ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի պետի տեղակալ: Թերևս սա կարելի էր վերագրել այն հանգամանքին, որ Տիգրան Սարգսյանը Մանկավարժականի խորհրդի նախագահն է, սակայն օրեր առաջ էլ մեկ այլ երիտՀՀԿ-ականի էր նշանակել փոխմարզպետ:
Հրապարակ
Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նախօրեին իր մոտ է կանչել Սյունիքի փոքր հէկ-երի և գազալցակայանների ղեկավարներին ու հրահանգ «իջեցրել»: Ըստ այդմ, նրանք հունվարից ամեն ամիս պետք է գումարներ փոխանցեն մարզպետին: Այլ կերպ ասած` Խաչատրյանը նրանց վրա «նալոգ» է դրել:Թերթը զրուցել է Սուրեն Խաչատրյանի հետ` պարզելու, թե ինչ է խոսել հէկ-երի և գազալցակայանների սեփականատերերի հետ, և արդյոք ճիշտ են լուրերը, որ նրանց պարտադրել է ամեն ամիս իրեն գումար տալ: «Սիրուն աղջիկ, լրիվ անլուրջ բան ես ասում, իրականությանը չհամընկնող էդ ո՞վ ա էդ հէկ-ի ղեկավարությունը, որ նման բաներ ա ասում, մեկի անունը ասեք: Էդ հարցը անհեթեթ հարց է»-վստահեցրել է մարզպետը:
Ժողովուրդ
ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանը, նույն ինքը՝ Թոխմախի Մհերը, երեկ կրկին ի ցույց է դրել իր և իր հարազատ կուսակցության ողջ էությունն ու բովանդակությունը: Աժ-ի սրահում նրան է մոտեցել «Ա1+»-ի թղթակից Մհեր Արշակյանը և իրեն հատուկ մեղմությամբ փորձել հարց ուղղել նրան: Ընդ որում, իր հնչեցնելիք հարցը լրագրողը բնորոշել է «շատ թեթև»: Թերթը ներկայացնում է իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեցող երկու Մհերների զրույցը:
— Երկու թեթև հարց, պարոն Սեդրակյան, շատ թեթև:
— Դավայ, դավայ, դավայ, յալլա՛:
— Դավայ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք…
— Կտամ ծնոտդ կպոկեմ, թռի հլը:
— Ինչի՞…
— Արդեն կապներդ կդրվել ա, սանձներդ թողեցիք ընգաք արդեն…
«ՀԺ» թղթակցի հետ զրույցում Մհեր Արշակյանը պարզաբանեց, որ Թոխմախի Մհերին ուզում էր հարց ուղղել էթիկայի հանձնաժողովի մասին, թե ինչու է ՀՀԿ-ն այդքան ուզում մեկի փոխարեն երկու ներկայացուցիչ ունենալ այդ հանձնաժողովում: Թոխմախի Մհերը, առանց հարցը լսելու, իր համար սովորական պահվածքով, փաստորեն, սպառիչ պատասխան է տվել հարցին: Ավելի ուշ ԶԼՄ-ներին Թոխմախի Մհերը, իհարկե, ասել է, թե դա սպառնալիք չէր, այլ ինքն «ընդամենը զայրացել է», ինչ-որ պարզաբանումներ է տվել, բայց դրանք Թոխմախի Մհերի և ՀՀԿ-ականների հարազատ բառապաշարով ասած՝ «կռուտիտներ», «ուխոդներ» ու «աբխադիտներ» են: Փաստը արձանագրված է տեսանյութով, տեսանյութը համացանցում է և լայն հետաքրքրություն է վայելում: Թոխմախի Մհերը երեկ մի քանի վայրկյանի ընթացքում սպառիչ պարզաբանել է, թե ինչ էր ուզում ասել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ընդամենը մի քանի օր առաջ ունեցած իր ելույթում, երբ հայտարարում էր. «Սա նոր Հայաստան է և վերջ: Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ: Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ: … Առաջ, դեպի ապահով Հայաստան»: Դա այն Հայաստանն է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառուցել ու կառուցում են Թոխմախի Մհերը, Լֆիկը, Շմայսը, Մուկը, Նեմեցը, Բառադի Համոն…
Հ.Գ. Երեկ մի խումբ լրագրողներ դիմել են ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով նրան «կարգի բերել Մհեր Սեդրակյանին»: Կարելի է կռահել, որ այդ խնդրանքը Հովիկ Աբրահամյանը հաճույքով կկատարի, որպեսզի միջադեպը սպառված համարվի: Լրագրողները պատրաստվում են դիմել նաև Աժ էթիկայի հանձնաժողով: Ինչ շարունակություն կստանա այս պատմությունը, առայժմ դժվար է ասել: Մհեր Արշակյանը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանություններ տալ: «Տեսանյութում ամեն ինչ պարզ երևում է»,- ասել է նա:
Հայկական ժամանակ
Թերթը «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրել է.
Մամուլի հրապարակումների համաձայն, վերջերս պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ցանկացել է պատգամավորներից մեկին ցույց տալ Աժ իր աշխատասենյակը, բայց երկար փնտրելուց հետո այդպես էլ չի գտել սեփական կաբինետը:
«ՉԻ» — Չար լեզուներն, իհարկե, անմիջապես սկսեցին լուրեր տարածել, թե իբր դրա պատճառն ընդամենը այն է, որ Սամվել Ալեքսանյանի կաբինետը, սովորության համաձայն, ուրիշի անունով է գրանցված: Բայց դա չարամիտ հերյուրանք է: Իրականությունն այն ք, որ մի երկու շաբաթ առաջ Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, թե դեմ է մենաշնորհներին և պատրաստ է կողմ քվեարկել ընդդիմության ներկայացրած հակամենաշնորհային փաթեթին, ու դրանից հետո պրն Ալեքսանյանի նկատմամբ քաղաքական հալածանքներ սկսվեցին, ինչի արդյունքում էլ նրան հատկացվեց ամենակորած-մոլորված աշխատասենյակը: Պրն Ալեքսանյանը, սակայն, չի ընկճվել և լի է վճռականությամբ` շարունակելու պայքարը մենաշնորհների դեմ: Իսկ մեկուսացված սենյակը նույնիսկ ավելի լավ է օրինաստեղծ գործունեության համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում ստացավ երկու տիպի գնահատական. ճահճային-պաշտոնական` «ոգեշնչվելով մեր պատմական որոշումներով, մենք ավելի սերտ համախմբվեցինք հարազատ կուսակցության շուրջը», և ընդդիմադիր` «բա Նեմե՞ցը, բա Սաշի՞կը»: Պարզ է, որ քաղաքական շրջանակներում ոչ մեկը շահագրգռված չէ վերլուծել այդ ելույթի բովանդակությունը, հասկանալ դրա ուղերձները: Մեծ մասը, բնականաբար, չի էլ կարդացել: Նման դեպքերում ինձ հետաքրքրում է մասնագետների կարծիքը, որը կապ չունի այս կամ այն քաղաքական թայֆայի շահերի հետ: Երկու օր առաջ «Ա1+»-ի P.S.-ում այդ հարցը տվեցի քազաքագետ Լևոն Շիրինյանին, և նա ասաց, որ ելույթի տեքստը հեղափոխական մոդեռնիզացիայի ծրագիր է, այլ հարց է` իշխանությունը այն կիրականացնի՞, թե՞ ոչ:
Իսկ կա` արդյոք նախագահի շրջապատում այդ մոդեռնիզացիայի գիտակցությունը: Նախ մեջբերում անեմ ելույթից. «Մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը այլընտրանք չկա: Սա կարևոր սկզբունք է, որի պահպանման և զարգացման համար մենք դեռևս հսկայական անելիքներ ունենք: Հանդուրժողականությունը մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների հենասյունն է: Հայաստանում առկա խնդիրները լուծելիս մենք պետք է բացառենք խտրականության, այլակարծության ճնշման և այլ անհարգալից մոտեցումները: Կառուցողական և պատասխանատու քննադատությունն է առողջ քաղաքական համակարգի զարգացման գրավականը: Բազմակուսակցական համակարգի զարգացումն ու քաղաքական միավորումների կառուցողական երկխոսությունն ապահով Հայաստանի կարևոր բաղադրիչներն են: Նախորդ տարիների ընթացքում մենք կամուրջներ կառուցող քաղաքականություն ենք իրականացրել, և այս սկզբունքը շարունակելու է մնալ մեր օրակարգում: Ազգային և սոցիալական համերաշխության սկզբունքն այլընտրանք չունի»: Նպատակները շարադրված են հստակ, և ցանկացած մտածող մարդ, ում ուղեղը մթագնած չի սևեռուն գաղափարներով, այդ նպատակների հետ կհամաձայնի: Ուրիշ հարց, որ Սերժ Սարգսյանի ներկայիս քաղաքական թիմի զգալի մասը բացարձակապես պատրաստ չէ այդ նպատակները ոչ միայն իրագործելու, այլև ընկալելու: Այդ «գործիչները» կարող են գոյատևել միմիայն անհանդուրժողականության, անպատժելիության և կամայականությունների մթնոլորտում:
Խնդիրը, հետևաբար, այն չէ` կվերընտրվի՞ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ. այստեղ, կարծես թե, ամեն ինչ պարզ է: Խնդիրն այն է` կարո՞ղ է նա վերընտրվել առանց Թոխմախի Մհերի և նրա նման մի քանի տասնյակ մարդկանց աջակցության: Հուսով եմ, որ կարող է: Եթե ոչ` մոդեռնիզացիան կհետաձգվի ևս 5 տարով: Դա վտանգավոր տարբերակ է:
Առավոտ
Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ժամանակները Գյումրիում կարոտով են հիշում: Աղքատները հավաքվում էին քաղաքապետարանի շենքի կամ Վարդանիկի եկեղեցու մոտ, և շենքից դուրս եկող հարուստ քաղաքագլուխը բոլորին փող էր բաժանում` 3-5 հազար դրամ: Հիմա Գյումրին ունի մի քաղաքապետ, որն իր հայտարարագիրը լրացնելիս նույնիսկ իրեն պատկանող «Մոսկվիչն» է նշել: «Պիվի գործարան, հրուշակեղենի ցեխ ունեցողը նշում է, որ ինքը բուդկա Մասկվիչ ունի», — զարմանում են գյումրեցիք: Քաղաքապետարանի աշխատողներն էլ են նոստալգիա ապրում: Ամեն տարի Վարդան Ղուկասյանը բարձրացնում էր նրանց աշխատավարձերը: Թե ինչ աղբյուրներից, նրանց չէր հետաքրքրում: Սամվել Բալասանյանը, հակառակը, ավելի քիչ է վարձատրում իր աշխատողներին: Բալասանյանն ազատվեց մոտ 78 հանրապետականներից, որոնց մեկ-մեկ կանչում էր կաբինետ` դիմում գրելու, այսպիսով վնասելով իրեն սատարած Հանրապետական կուսակցությանը: Նրանցից մեկը Վարդան Ղուկասյանի դասարանցին էր, մեկը նրա հետ նույն թաղում էր ապրում, մյուսը Ղուկասյանի հետ նույն օդն էր շնչում: Բայց այս տնտեսումը մյուսներին չփրկեց աշխատավարձի կրճատումներից: Մյուս կողմից, Բալասանյանն իր հետ Երևանից խորհրդականներ է «դուրս գրել», նախկինում պետական համակարգում աշխատած` «սեքընդ հենդ» չինովնիկներ, ինչպես քաղաքացիներն են ասում: Նրանք հինգն են: Խորհուրդ տվողների նման քանակ Գյումրիում երբեք չի եղել, և քաղաքացիները սկսել են հարցնել միմյանց. «Գործի անունն ի՞նչ է, որ հինգ հոգի իրա տեղը կմտածեն»:
Հրապարակ
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի՝ Լոնդիկի գործերն այնքան են վատացել, որ վերջինս, պտտվող խոսակցությունների համաձայն, չի կարողանում հոգալ առօրյա «կենցաղային» հոգսերը: Բանը հասել է այնտեղ, որ վերջինս «ձեռնարկել» է որոշ գյուղապետների և գյուղերի բալանսին նստած գույքը վաճառելու գործընթացը: «ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ օրերս Լոնդիկը Գոռավան համայնքի գյուղապետ Արսեն Բազիկյանի հետ վաճառել է 5000 խորանարդ մետր ազբեստե խողովակները: Թերթը նշում է, որ ազբեստե խողովակներից օգտվել է նաև «Վեդի» ՋՈԸ ՓԲԸ նախագահ Մարտիկ Առաքելյանը և իր հողամասի համար ևս ձեոք բերել ոռոգման խողովակների որոշ մասը: «ՉԻ»-ի տեղեկությունների համաձայն՝ Լոնդիկը Գոռավան համայնքի Գյուղապետ Արսեն Բազիկյանի հետ վաճառել է 500 խորանարդ մետր ազբեստե խողովակ: Թերթը նշում է, որ ազբեստե խողովակներից օգտվել է նաև «Վեդի» ՋՈԸ ՓԲԸ նախագահ Մարտիկ Առաքելյանը և իր հողամասի համար ևս ձեռք բերել ոռոգման խողովակների որոշ մասը:
«ՉԻ» տեղեկություներով՝ Լոնիդիկը որոշել է ակտիվորեն զբաղվել ՀՀԿ-ի քարոզչությամբ և այդ նպատակով Արարատի մարզի բնակիչներին անսահման քանակությամբ պետպատվերի ուղեգրեր է տրամադրել մայրաքաղաքի հիվանդանոցներում վիրահատվելու համար: Նա, սեփական «Ռենեսանս» ռեստորանից եկած եկամուտները քիչ համարելով, հարազատ կուսակցության PR-ի համար մարզում սկսել է զբաղվել ձեռքի տակ հայտնված գույքի վաճառքով:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.