23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախօրեին «Բելաջիո» ռեստորանային համալիրում իրենց կորպորատիվ ամանորյա «քեֆն» են անցկացրել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության սւշխատակիցները: «Քեֆին» մասնակցել են նաև գերատեսչության ղեկավար, ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանր: «ՉԻ» տեղեկություններով` նա երկար չի անցկացրել իր կոլեկտիվի հետ` թողնելով, որ ներկաներն անկաշկանդ ուրախանան: Ի դեպ այս տարի բազմաթիվ կորպորատիվ «քեֆեր» նշվում են նորաբաց «Կովկաս» ռեստորանում, որր, մամուլի հրապարակումների համաձայն, պատկանում է Սերժ Սարգսյանին: Նախարարություններին դեպի «Կովկաս» «ուղեգրեր» տրվում են հենց Բաղրամյան 26-ից: Այսինքն նախագահականից են պարտադրում տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների ամանորյա «ծախսերն» անել «Կովկաս»-ի շրջանակներում:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ ՀԱԿ գրասենյակում ապատիկ տրամադրություն էր տիրում, չնայած Տեր-Պետրոսյանի որոշումը ՀԱԿ անդամների համար անսպասելի չէր, այնուհանդերձ, այնտեղ, ինչպես բնորոշեց ՀԱԿ անդամներից մեկը` խոր «տրաուր» էր. ամենամեծ «տրաուրն» ապրում էին Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիա Սարգսյանը: Եվ չնայած ՀԱԿ գրասենյակի եռուզեռին, դեռ չէին կողմնորոշվել թե ինչ ֆորմատով են մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին, և արդյո՞ք սատարելու են Հրանտ Բագրատյանին: Ժամը 3-ին հրավիրվել էր ՀԱԿ քաղխորհրդի նիստ, որից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ՀԱԿ-ի` նախագահական ընտրություններում մասնակցության ձևաչափի մասին քննարկումները կշարունակվեն, և որոշումը, ամենայն հավանականությամբ, կկայացվի մինչև տարեվերջ:
Ըստ ՀԱԿ թերթի աղբյուրների` ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնեն, որ չեն սատարում: Սակայն ՀԱԿ-ից կառանձնանան որոշ կուսակցություններ, որոնք, այնուհանդերձ, կսատարեն նախկին վարչապետին: Ըստ ամենայնի, դրանք կլինեն Սոս Գիմիշյանի, Պետրոս Մակեյանի ղեկավարած կուսակցությունները. վերջինս երեկ կուսակցության քաղխորհրդի նիստ է արել, սակայն դեռ որոշում չունեն, որոշումը կկայացվի հաջորդ նիստին, որը, ըստ Պետրոս Մակեյանի, տեղի կունենա հունվարի երկրորդ տասնօրյակին` սպասում են Բագրատյանն առաջադրվի, հասկանան` ինչ է կատարվում, նոր: Ըստ ամենայնի, Բագրատյանին կպաշտպանի նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը: Չի բացառվում, որ որոշակի քննարկումներից հետո, երբ կճշգրտվեն խաղի բոլոր բաղկացուցիչները, «Ազատ դեմոկրատները» ևս որոշում կայացնեն նրան պաշտպանելու: Բոլորին հասկանալի է, որ Բագրատյանը, բոլոր դեպքերում, պայքարելու է երկրորդ տեղի համար, ու նրանց բոլորին անչափ հետաքրքիր է` շնորհավորելո՞ւ է Բագրատյանը Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ:
Հրապարակ
Դեկտեմբերի 14-ին՝ այն բանից հետո, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, ՀԱԿ-ի քաղխորհուրդը նիստում քննարկեց ստեղծված իրավիճակը: Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է՝ ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ՀՀԿ-ի հետ կնքած հուշագիրը, և այսպիսով Հայաստանի իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»: Այսինքն՝ տեղի ունեցավ դրական մի երևույթ (ենթադրաբար, ՀԱԿ-ի իմաստուն մարտավարության շնորհիվ), մահացու հարված հասցվեց ռեժիմին, որից հետո մնում էր մի հատ փչել, և ռեժիմը կընկներ: Դրան հաջորդած 10 օրերի ընթացքում ՀԱԿ-ի գործիչները բազմիցս վստահություն են հայտնել, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի և կիրականացնի իշխանափոխություն: Ավելին՝ դեռևս շաբաթ օրը՝ ՀՀՇ համագումարից հետո, այդ կուսակցության ղեկավարը լրագրողներին ասաց, թե հակված է մտածել, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Իսկ Աժ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ավելի կտրուկ էր. «Եթե դուք Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթից հետո էլ գլխի չեք ընկել՝ Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, թե ոչ, վատ է: Կասկած չունեմ, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի»: Վերը թվարկած մարդիկ չեն պատկանում «ներ-ՀԱԿ-ական այլախոհների», «դավաճանների» և, այսպես ասած, «գծից դուրս» գտնվողների շարքին: Նրանք առաջին նախագահի մոտիկ շրջապատից են, նրա հավատարիմ զինակիցները: Բայց նրանց էլ Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր պահել իր ծրագրերի մասին և առանձնապես մտահոգված չէր, թե որքանով ծանրակշիռ կլինեն այդ գործիչների կանխատեսումները:
Հետևաբար, վիճահարույցը ոչ թե չառաջադրվելն էր՝ դա իսկապես ճիշտ և ազնիվ որոշում էր: Վիճահարույցը timeing-ն էր, ժամանակացույցը և դրան նախորդած խորհրդավոր լռությունը: Իմ ընկալմամբ՝ Կոնգրեսի, նրա լիդերների, նրա ակտիվիստների, համակիրների համար շատ ավելի օգտակար կլիներ այս տարվա սեպտեմբերի 1-ին հավաքել այդ նույն զինակիցներին և ասել. «Սիրելի ընկերներ, 2013 թվականի հունվարի 9-ին ես դառնում եմ 68 տարեկան, այդ տարիքում հնարավոր չէ զբաղվել քաղաքականությամբ նույն եռանդով, ինչ 45-60 տարեկանում: Ես առաջարկում եմ Ձեզ՝ գնալ շրջաններ, հանդիպել ժողովրդի և ՀԱԿ-ի կողմնակիցների հետ ու տեսնել՝ Ձեր 7 հոգուց ով կարող է կայանալ որպես ընդդիմության առաջնորդ, որից հետո էլ ես նույն հարցով կասեմ իմ կարծիքը»: Այդպիսով ընդդիմությունը կլիներ ավելի կենսունակ, քան այսօր: Փոխարենը ընտրվեց ԲՀԿ-ի հետ գաղտնի բանակցությունների և «գորգի տակ» իրար կծելու ճանապարիը:
Հիմա էլ ուշ չէ: ՀԱԿ-ը պետք է կամ սատարի Բագրատյանին, կամ առաջ քաշի որևէ այլ թեկնածու: Եվ առաջին նախագահն էլ իր հեղինակությամբ պետք է պաշտպանի այդ մարդուն: Որպեսզի Կոնգրեսի երիտասարդ կողմնակիցները քվեաթերթիկներում «Տեր-Պետրոսյան» չգրեն: Պետք չէ անվավեր քվեաթերթիկներով հեշտացնել իշխանությունների գործը:
Առավոտ
Հայտնի լրագրող Արմեն Նիկողոսյանը, որը վարում է նաև «ՀԺ»-ի մարզական էջը, բաց նամակով կոչ է արել քաղաքական ու մարզական իշխանություններին, մարզական լրագրողներին` չնսեմացնել մեր մարզիկների նվաճումները, չդասակարգել դրանք:
«Հայաստանի նման փոքր երկրի համար մեր մարզիկների նվաճած բոլոր մեդալները թանկ են… Կոչ եմ անում` հետևել մի շարք երկրների օրինակին ու հրապարակել «ՏԱՐՎԱ 10 ԼԱՎԱԳՈԻՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ» ցանկը, առանց համարակալելու ու հորիզոնականներ սահմանելու»:
Հայկական ժամանակ
Թե ինչով են տարբերվում արժեքային համակարգը և գաղափարախոսությունը, ու որքանով են այդ երկուսը պայմանավորում քաղաքական կողմնորոշումը, ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, որովհետև ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ քաղաքագետ: Այդ առումով Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ համար անվերապահ հեղինակություն է, և, հետևաբար, ես ամբողջությամբ վստահում եմ այն բնորոշումներին, որոնք նա տվել է ՀՀՇ վերջին համագումարում: Որպես լրագրող՝ ես գործ ունեմ ոչ թե փիլիսոփայական բարձր կատեգորիաների, այլ էմպիրիկ իրականության հետ, որի մասին փորձում եմ պատմել: Հիմա էլ ես կներկայացնեմ տաքսու վարորդի հետ իմ զրույցը (դա, իմ կարծիքով, մեր ժողովրդի բավականին ոեպրեզենտատիվ մաս է) և կխնդրեմ իմ՝ ավելի խորը գիտելիքներով օժտված ընթերցողներին բացատրել, թե որ «ռուբրիկայի» տակ է հնարավոր դա մտցնել:
Տաքսիստ. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ, էս ինչ արին էս գյոզալական երկիրը: Առաջ մարդը իր 120 ռուբլին ստանում էր, ամառը նստում էր իր մեքենան ու գնում էր Սոչի՝ հանգստանալու: Իսկ հիմա Սերժը էդ Սաշիկին ասել է, որ արագաչափեր դնի, որ ժողովրդի ձեռքից վերջին կոպեկները առնի, ու սաղ գնում է Սաշիկի գրպանը»: Ես. «Սաշիկն արագաչափերի հետ կապ չունի»: Տաքսիստ. «Դե, դու ինձնից լավ կիմանաս, բայց մեկ է՝ Սերժի շներն են դա անում»: Ես. «Ուրեմն ղու ուզում ես խախտումներով քշես, որ քեզ չտուգանե՞ն»: Տաքսիստ. «Չէ, ես ուզում եմ, որ էս հայերի մեջ մի քիչ մարդկություն մնա»: «Ավանդական արժեքների» մասին հետագա քնարական հատվածը բաց եմ թողնում:
Տաքսիստ. «Մի բան էլ հարցնեմ՝ էդ որ ասում են՝ Պուտինը ուզում է Սովետը վերականգնի, ճի՞շտ է»: Ես. «Դե, Սովետը չէ, բայց դրա նման մի բան»: Տաքսիստ. «Վախ, էս ինչ լավ բան ասացիր: Բա ե՞րբ է դա լինելու»: Ես. «Եթե լինի էլ, շուտ չի լինի»: Տաքսիստ. «Վայ, թող շուտ անի: Պուտին ջան, ես քո ցավը տանեմ, արի՝ մեզ էս շակալներից փրկի: Տեսա՞ր, Ռուսաստանը ինչ երկիր է սարքել: Մենք որ մի հատ Պուտին ունենայինք, գիտե՞ս՝ ոնց էինք ապրելու: Շուտ անի, թող գա մեզ տիրություն անի: Ու գիտես, ի՞նչն է լավը: Մեր էս թալանչիները չեն կարող ասել՝ «չենք ուզում»: Պուտինը վռազ թուրքերին կասի՝ «մի հատ էս հայերի հարցերը լուծեք», ու էլ Հայաստան գոյություն չի ունենա»:
Հիմա խնդրում եմ քաղաքագետներին, պատմաբաններին և գործից հասկացող մնացած մարդկանց ինձ բացատրել՝ իմ այս զրուցակիցը (որը, իմ պատկերացմամբ, ներկայացնում է Հայաստանի բնակչության մեծամասնությանը) ունի՞ որոշակի արժեքային համակարգ, քաղաքական կողմնորոշում, հակվա՞ծ է որոշակի գաղափարախոսության: Եթե այո, ապա կա՞ արդյոք Հայաստանում մի ուրիշ հատված (փոքրամասնություն), որն այդպես չի մտածում: Եթե դարձյալ’ այո, ապա կարո՞ղ ենք մենք ասել, որ Հայաստանի հասարակության մի մասը (մեծամասնությունը) մի կողմնորոշում ունի, իսկ մյուսը՝ մեկ այլ: Եվ, հետևաբար, կարո՞ղ ենք մենք պնդել, որ քաղաքական ուժերի կամ գործիչների տարբեր խմբեր աշխատում են, հենվում են տարբեր կողմնորոշումների (արժեհամակարգերի, գաղափարախոսությունների) վրա:
Առավոտ
Երևանի Կիլիկիա թաղամասի բնակիչներ` Թամար անունով մի կին ու իր որդին օրերս բերման են ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն: Պարզվել է` նրանք զբաղվել են կեղծ կոնյակների շշալցմամբ: Սույն անձինք շշալցրել են «Նաիրի», «Ախթամար» ու «Տոնական» կոնյակներ: Կեղծ ակցիզները ձեռք են բերել 100 դրամով ոմն Արմենից: Իսկ կոնյակը ձեռք են բերել` 1 լիտրի դիմաց վճարելով ընդամենը հազար հինգ հարյուր դրամ, սակայն վաճառել են իրական կոնյակների գնով: «Ճարպիկ» բիզնեսմենների ընտանիքն իրավապահների ձեռքում է հայտնվել, երբ իրենց մեքենայով կոնյակը տեղափոխելիս են եղել սպառման վայր:
Հրապարակ
-Պարոն նախագահ, գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ նախագահական ընտրությունների հետ կապված գլխավոր, եթե ոչ միակ, ինտրիգը Ձեր առաջադրվելու կամ չառաջադրվելու խնդիրն է, ինչի վկայությունն են գրեթե ամեն օր լրատվամիջոցներում հրապարակվող մեկնաբանություններն ու կանխատեսումները: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
-Զարմանքով:
-Ի՞նչը նկատի ունեք:
-Նկատի ունեմ այն, որ իմ առաջադրմանը թեր և դեմ արտահայտվողների կողմից բերվում են հիմնավոր թվացող տասնյակ փաստարկներ, բայց շրջանցվում է փաստարկներից ամենահիմնականը: Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում:
-Բացառություններ չկա՞ն:
-Իհարկե, կան: Բայց դրանք, որպես կանոն, ի հայտ են գալիս արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և երբեմն նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկը ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների: Այդպիսին է, օրինակ, Չերչիլի, Ադենաուերի, Դը Գոլի, Շևարդնաձեի, Հեյդար Ալիևի և Մարիո Մոնտիի պարագան: Միակ իրական բացառությունը, թերևս, Ռեյգանն է, որի ընտրությունը չի տեղավորվում այս սխեմայում: Բայց, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան բացառություն է, դա ինքնին հաստատում է օրինաչափության գոյությունը:
-Իսկ մի՞թե Հայաստանի իրադրությունն արտակարգ չէ:
-Ամենևին ոչ, համենայն դեպս, ո´չ իմ նշած առումով: Հայաստանում ո´չ քաոսային վիճակ, ոչ էլ կառավարելիության պակաս գոյություն չունի: Ընդհակառակը, խնդիրը գերկառավարելիության առկայությունն է, երբ ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունը զավթած մի բուռ հանցագործների ձեռքում: Հետևաբար, քաոսից ազատվելու և երկիրը կառավարելի դարձնելու պահանջարկ այս պահին չկա, և եթե լիներ էլ, դա դեռևս չէր նշանակի, թե այդ պահանջարկի բավարարողն անպայման ես էի լինելու:
-Ուրեմն ի՞նչ, Դուք չեք առաջադրվելու:
-Ո´չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները:
— Ձեր հիմնավորումն, անշուշտ, բավականին համոզիչ է թվում, բայց մտավախություն չունե՞ք, որ շատերի կողմից դա կարող է ընդամենը պատրվակ համարվել:
-Պատասխանեմ նախ հումորով. տարիքը պատրվակ չի կարող լինել, որովհետև այն, ինչպես ասում են, օբյեկտիվ իրականություն է: Իսկ այժմ’ ավելի լուրջ, դուք երևի մոռացել եք, որ նույնիսկ նախորդ նախագահական ընտրություններից առաջ, 2007թ. նոյեմբերի 16-ի իմ ելույթում, ես պաշտոնապես հայտարարել եմ, որ «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից’ ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ և օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»:
-Այնուամենայնիվ, խնդրում եմ, անկեղծորեն ասեք’ տարիքային հանգամանքից բացի Ձեր չառաջադրման ուրիշ պատճառ չկա՞:
-Ցանկության դեպքում գուցե շատ պատճառներ կարելի է գտնել, բայց երբ գոյություն ունի մեկ հիմնական պատճառ, մյուսների մասին անիմաստ ու ավելորդ է խոսել, ինչպես չղողանջող զանգի վերաբերյալ միջնադարյան անեկդոտում: Այնուամենայնիվ, քանի որ շատ եք պնդում, ասեմ, կա ևս մեկ, թեև աննշան, զուտ տեխնիկական պատճառ, որը գրեթե անհնար է դարձնում իմ առաջադրումը: Բայց այն չեմ ուզում բացահայտել, որովհետև մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը միայն կհավատան:
-Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր որոշումը միանշանակ չի գնահատվի, և կլինեե դժգոհողներ ու քննադատներ:
-Ինձ ցույց տվեք քաղաքական գործիչների որևէ քայլ, որը միանշանակ է գնահատվում: Այո, իհարկե, կլինեն դժգոհողներ ու քննադատներ, բայց կլինեն նաև հրճվողներ ու մեծաբանողներ:
-Բայց դժգոհողներն ու քննադատները լինելու են Ձեր համակիրները, իսկ հրճվողներն ու մեծաբանողները’ Ձեր հակառակորդները:
-Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց համակիրներս կհասկանան, որ իմ որոշումը ճիշտ ու ազնիվ էր, իսկ հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել: Չբացառենք նաև, որ բացի վերը նշվածներից, լինելու են նաև իմ որոշումից գոհ ու շնորհակալ եղողներ: Չէ՞ որ շատերի կարծիքով’ իմ ներկայությամբ ես ամայացրել եմ քաղաքական ղաշտը, ինչի հետևանքով է, որ Հայաստանում նոր լիդերներ չեն ծնվում: Փույթ չէ, թե քաղաքականությունից իմ տասնամյա բացակայության ընթացքում նման լիդերներ այդպես էլ չծնվեցին, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի, ով 2003 թվականին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ չծնվեցին, գուցե հիմա ծնվեն: Տա´ Աստված:
-Այլ բան չե՞ք ուզում ավելացնել:
-Առայժմ ոչ, բայց խոստանում եմ, հարմար մի պահի, նախընտրական թոհուբոհի հանդարտումից հետո, հանգամանորեն անդրադառնալ հասարակությանը հուզող բոլոր կարևոր հարցերին:
-Հարցերը կարող են շատ լինել իսկ Ձեր մնկնաբանությունները վիճելի դիտվել:
-Ես չեմ խուսափի քաղաքական բանավեճից, պայմանով, սակայն, որ այն հիմնված լինի հստակ ելակետերի ու փաստարկների, այլ ոչ թե 18-րդ դարի մի հայտնի անեկդոտի «երկաթյա տրամաբանության» վրա. «Մի հավատավորի հարցնում են. — Որտեղի՞ց գիտեք, որ ձեր քահանան խոսում է Աստծու հետ: — Ինչպե՞ս թե որտեղից, ինքն է ասում: -Իսկ ի՞նչ գիտեք, թե ճիշտ է ասում: — Լսեք, ինչպե՞ս կարող է Աստված խոսել ստախոսի հետ»:
-Անշուշտ, սրամիտ անեկդոտ է, բայց դառն իրականությունն այն է, որ նախ Ծառուկյանի, իսկ այժմ նաև Ձեր չառաջադրվելու պարագայում Սերժ Սարգսյանն, ըստ էության լուրջ մրցակից չի ունենալու և հաղթելու է 80-90 տոկոսով’ հռչակվելով առավել քան լեգիտիմ, կամ ինչպես Դուք եք նախընտրում ասել օրինակարգ նախագահ:
-Նախ’ ինչո՞վ է Սերժ Սարգսյանը պակաս Իլհամ Ալիևից, և երկրորդ’ նույնիսկ 100 տոկոս հավաքելու պարագայում Սերժ Սարգսյանի օրինակարգությունը լինելու է այնքան, որքան Սադամ Հուսեյնի, Կադաֆիի կամ բռնապետական որևէ այլ երկրի ղեկավարի օրինակարգությունը:
-Նման պարագայում ի՞նչ ապագա է սպասում մեր երկրին ու ժողովրդին:
-Նախընտրական շրջանում տրամադրությունների վրա չազդելու համար ապագայի մասին խոսակցությունը թողնենք ապագային: Առանց այդ էլ մեր զրույցը երկար ստացվեց:
«Չորրորդ ինքնիշխանություն»
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարվելու է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս անգամ, սակայն, վերջինս չի պատրաստվում հրաժարվել ԱԺ նախագահի իր աթոռից և նոր միայն գլխավորել շտաբը: Հովիկ Աբրահամյանը հիմա պատրաստվում է միաժամանակ զբաղվել երկու գործով՝ և՛ ԱԺ նախագահի պարտականությունները կատարել, և՛ գլխավորել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը:
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի տեղակալի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Կարեն Կարապետյանը: Ի դեպ, Կարեն Կարապետյանը ևս երկու «առաքելություն» է իրականացնելու նախընտրական ժամանակաշրջանում. նա և՛ «օգնելու» է Հովիկ Աբրահամյանին, և՛ կոորդինացնելու է Լոռու մարզի ՀՀԿ-ականների աշխատանքները: Այսինքն՝ Լոռու մարզում Սերժ Սարգսյանի օգտնին աշխատելու է հենց Կարեն Կարապետյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսներին` գրելով. «Մեր նախագահն իր պաշտոնավարման 5-6 տարիների ընթացքում ոչ մի անգամ մամուլի ասուլիս չի հրավիրել, կարելի է ասել` լրագրողի դեմառդեմ չի տեսել: Նույնիսկ նրա խոսնակ Արմեն Արզումանյանը հանդես չի գալիս հանրության առաջ, բրիֆինգներ չի անում: Հազիվ թե մեկը հիշի նրա բանավոր խոսքը նախագահի մամուլի քարտուղար աշխատելու տարիներին: Առհասարակ, մեր բոլոր նախագահներն էլ «մամուլատյաց» են եղել: Առավել «բաց» է աշխատել Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, սակայն, տեղացի լրագրողների հետ շփվել չէր սիրում, նախընտրելով խոսել արտասահմանյան լրատվամիջոցների համար: Իր պաշտոնավարման տարիներին նա երկու-երեք անգամ է մամուլի ասուլիս հրավիրել և հիմնականում այն ժամանակ, երբ իրեն է պետք եղել: Ամենահիշվողը 96 թվականի սեպտեմբերի 26-ի ասուլիսն էր, որի համար Տեր-Պետրոսյանը «փոշմանեց»` իր «Պատերազմ և խաղաղություն» հոդվածում գրելով. «Ես չհասա իմ նպատակին, այն է` մամուլում և հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ»: Ռոբերտ Քոչարյանը վերացրեց մամուլի ասուլիսների պրակտիկան` այն փոխարինելով «հավատարիմ լրատվամիջոցների ներկայացուցիչների» հետ հանդիպումներով: Այդ հարցերը հանդիպումների ժամանակ նախապես համաձայնեցված էին, իսկ «հավատարիմների» աչքերում ավելորդ բառ արտասանելու, նախագահին դուր չգալու վախ կար, որը դժվար է թաքցնել եթերից, քանի որ հայտնի է` եթերը լակմուս է և վայրկենական ակնհայտ է դարձնում այն, ինչ կադրից դուրս նկատելու համար ժամանակ է պետք: Սերժ Սարգսյանն իսպառ վերացրեց նախագահի ասուլիսի չձևավորված ավանդույթը: Ոչ տեղացի, ոչ արտասահմանյան լրագրողների հետ նա չի շփվում: Իսկ հանդիպումներն իշխանամետ ԶԼՄ-ների հետ, ինչպես, օրինակ, «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրակազմի, սովորաբար ենթակա չեն լուսաբանման: Այժմ, ինչպես սովետական ժամանակ, ասուլիսի դեր են կատարում համագումարները կամ մարզեր այցերը, որոնց ընդմիջումներին նա մի քանի նախապես պայմանավորված հարցերի է պատասխանում»:
Հրապարակ
ԱԺ էթիկայի հանձնաժողովը երեկ կայացրել է որոշում, որի արդյունքում կարող է խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ մտնել Աժ պատգամավորին մանդատից զրկելու հարցը: Խոսքը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի մասին է:
Նրա սկանդալային հեռախոսազրույցի վերաբերյալ հեռուստառեպորտաժ էր պատրաստել «panorama.am»-ը, որի հիման վրա Ռազմավարական մշակումների կենտրոն Հ/Կ ղեկավար Հրանա Մելիք- ՚Շահնազարյանը դիմել է էթիկայի հանձնաժողով, պնդելով, որ Մելքումյանը խախտել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի 1-ին մասը` պատգամավոր լինելով, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել սկսել դիմումի քննությունը: Եթե էթիկայի հանձնաժողովը եզրակացնի, որ Մելքումյանը խախտել է նշված հոդվածի 1-ին մասը, դրա հիմքով Աժ-ն պետք է քննի Մելքումյանին մանդատից զրկելու հարցը: Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել է, որ դիմումի քննությունը սկսելու մասին որոշումը կանխավարկած չի պարունակում, և որևէ մեկը չի կարող կանխորոշել, թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.