29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացնելու նպատակով երեկ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հիմնական խումբը`առաքելության դեկավար Հայդի Տալիավինի գլխավորությամբ: Դիտորդների խումբը հանդիպում է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս հանդիպման ժամանակ Նալբանդյանը կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել: Մասնավորապես, Նալբանդյանը ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե «անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, որոնք նաև համապատասխան առաջարկությաններ են արել ընտրական գործընթացները բարելավելու նպատակով: Այդ առաջարկությունների իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարևոր աշխատանք է կատարվել»: Բանն այն է, որ մինչև այժմ ընտրությունների հարցով զբաղվելու նպատակով ստեղծված որևէ աշխատանքային խմբի մասին տեղեկատվություն չի տարածվել: Այսինքն՝ կամ իշխանություններն այդ խումբը ստեղծել են ծածուկ և հանրությանն այդ մասին ոչինչ չեն ասել, կամ Նալբանդյանն ուղղակի դիտորդների աչքին թոզ է փչել: Թերթը խոստանում է առաջիկայում պարզել ԱԳ նախարարի հիշյալ հայտարարության մասին բոլոր մանրամասները:
Չորրորդ ինքնիշխանություն
Այն, ինչ կատարվում է Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» հետ, ցույց է տալիս, որ մենք, որպես այդպիսին, պետություն չունենք: Մի ամբողջ պետություն չի կարողանում զսպել մի օլիգարխի մտքի թռիչքները:
Փակ շուկան, ինչպես հայտնի է, հուշարձան շենք է, որ պահպանվում է պետության կողմից և, ըստ գործող օրենսդրության, այդ շենքի հետ կատարվող ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի մանրակրկիտ կազմված, մասնագիտական և հասարակական լայն քննարկում անցած նախագծերի հիման վրա: «Փակ շուկայի» սեփականատեր, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը արդեն մեկ տարի շենքը ձևում է իր ճաշակով, իսկ մի ամբողջ պետություն փորձում է արդեն կատարված փաստին համապատասխան նախագծեր կազմել: … Այսինքն, Մշակույթի նախարարությունում քաջ գիտեն, որ շինարարությունն ապօրինի է, քաջ գիտեն նաև քաղաքապետարանում, Քաղաքաշինության նախարարությունում, «պետական այլ մարմիններում», բայց չեն կարողանում, հասկանում եք, դրա դեմն առնել: Ոչ մի կերպ չեն կարողանում: Դե, ասում ենք, էլի, պետություն, որպես այդպիսին, Հայաստանում չկա, և , ամեն ինչ, այդ թվում նաև «Փակ շուկայի» կառուցապատումը, որոշում է մի առանձին վերցրած օլիգարխ: Իսկ սա նշանակում է, որ պետական պաշտոնյաները անողնաշար վախկոտներ են կամ էլ կաշառված են, կամ էլ երկուսը միասին` կաշառված անողնաշարներ: Ի դեպ,
2012թ. նոյեմբերի վերջին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ասուլիսի ժամանակ փորձում էր մեզ համոզել, թե «Փակ շուկայի» միայն վերջին` այսպես կոչված «մսի պասաժն է» վերակառուցվելու: Իսկ այդ «մսի պասաժը» գտնվում է շուկայի ամենավերջում Իրականում սակայն ,արդեն իսկ կառուցապատված է շուկայի տարածքի կեսը: Հիմա մնում է գուշակություններ անել, թե որտե՞ղ է ավարտվում շուկայի կառուցապատման հարցում Լֆիկի ֆանտազիան: Գուցե մի օր առավոտյան նա որոշի շուկայի տեղում մի 20 հարկանի շուշաթղթած «էլիտա՞ր» կառուցել:
Հայկական ժամանակ
Ընկերներիցս մեկը խնդրեց ինձ արտահայտել իմ պոզիտիվ, ոչ սարկաստիկ վերաբերմունքը առաջիկա ընտրությունների վերաբերյալ, ասել, թե ինչպես պետք է վարվեն քաղաքական գործիչները և քաղաքացիները ստեղծված իրավիճակում: Միանգամից ասեմ, որ երբեք ոչ մեկին [այդ թվում` իմ երեխաներին] չեմ ասել, թե «ինչպես է պետք» վարվել: Ի տարբերություն բոլոր տեսակի բոլշևիկների և հավատաքննիչների` ես ինձ իրավունք չեմ վերապահում ասել` արեք այնպես, ինչպես ես ուզում եմ, հակառակ դեպքում ես փիս-փիս բառեր կասեմ Ձեր հասցեին: Ես կարող եմ ասել միայն, թե ինչպես եմ ես վարվում, ինչպես եմ գնահատում իրավիճակը` ամենևին չպնդելով, որ իմ վարքը «էտալոնային է», և բոլորը պետք է հետևեն իմ օրինակին:
Նախ ասեմ, որ ես, որպես քաղաքացի, միշտ մասնակցել եմ նախագահական ընտրություններին: 91-ին ձայնս տվել եմ Պարույր Հայրիկյանին, 96-ին` Լևոն Տեր-Պետրոսյանին, 98-ին երկու փուլերում քվեարկել եմ բոլորի դեմ, 2003-ին երկու փուլերում ձայնս տվել եմ Ստեփան Դեմիրճյանին, 2008-ին` Լևոն Տեր-Պետրոսյանին: Ոչ ընտրություններից առաջ, ոչ էլ հետո չեմ թաքցրել իմ անձնական համակրանքները, ուրիշ հարց, որ որպես լրագրող և խճբագիր աշխատում եմ տալ հավասարակշռված տեղեկատվություն: Այժմ ես տատանվում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միջև, դեռ պիտի ծանոթանամ այդ թեկնածուների ծրագրերին: Կարծում եմ` ոչ ոք չի հերքի, որ այժմ ընդդիմադիր թեկնածուները, ինչպես նաև «չթեկնածուները» շատ լայն հնարավորություններ ունեն իրենց գաղափարներն ու տեսակետները քարոզելու: Համեմատության համար հիշենք, որ 2008-ին Տեր-Պետրոսյանի ելույթները տարածվում էին DVD-ների միջոցով, իսկ հեռուստաընկերությունները հիմնականում զբաղված էին առաջին նախագահին փնովելով:
Իհարկե, ցավալի է, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն իրենց թեկնածուներին չեն առաջադրել, բայց դա աշխարհի վերջը չէ, դա հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը չէ, և դա չի նշանակում, որ Հայաստանում քաղաքական, հասարակական կյանքը պետք է կանգ առնի: Ցանկացած ցավալի իրադարձության մեջ ուզում եմ պոզիտիվ տեսնել: Մասնավորապես, Կոնգրեսի միջավայրից առանձնանում են մարդիկ, որոնք սկսել են հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքական գործիչներ, ոչ թե որպես Տեր-Պետրոսյանի կողքը տեխնիկական աշխատանք կատարող ֆունկցիոներներ: Նկատի ունեմ, բնականաբար, նախևառաջ Հրանտ Բագրատյանին և Նիկոլ Փաշինյանին, որոնք, ի դեպ, այս ամիսներին Աժ-ում իրենց դրսևորել են որպես բարեխիղճ պատգամավորներ: Կարևոր չէ` նրանք անձնապես ինձ դուր են զալիս, թե ոչ, էական չէ նաև` ես նրանց հետ համաձայն եմ, թե ոչ: Կարևոր է, որ նրանք ոչ թե փորձում են կռահել առաջին նախագահի չարտահայտած մտքերը, այլ փորձում են շարադրել իրենց սեփական գաղափարները: Վստահ եմ, որ մոտ ժամանակներս կակտիվանան նաև Վարդան Օսկանյանը և ԲՀԿ-ի այլ գործիչներ: Մեկ տարուց ավելի տևած «գաղտնի» պրոցեսը դառնում է բացահայտ: Դա, անշուշտ, դրական երևույթ է:
Առավոտ
Նախօրեին մարդիկ ցնցվեցին հերթական դաժան սպանության մասին դաժան լուրից: Երևանում հայտնաբերվել էր տղամարդու մասնատված դի: Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը պարզել է, որ դեպքի առթիվ ոստիկանության հաղորդագրությունում փաստերը խեղաթյուրված են:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին, ժամը 17.50-ին «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել է Արա Հունանյանի դիակը` մասնատված վիճակում»,- ասված էր հաղորդագրության մեջ: Սպանվածի քույրը թերթի թղթակցին պատմել է, որ դիակը գտել է իր հայրը, ով դեռևս հունվարի 4-ին ահագանգած է եղել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ իր որդին տանից դուրս է եկել և չի վերադարձել: Քույրը հայտնել է նաև, որ իրենք ոստիկաններին հորդորել են առաջին հերթին ստուգել Սերգո Ե.- ի տարածքը, սակայն նրանք դա չեն արել: Ըստ, հարազատների, ոստիկանները ընդհանրապես որևէ գործողություն չեն ձեռնարկել: Եվ ահա հայրը, անձամբ է այցելել այդ տարածք, որտեղ էլ ոտքը ինչ-որ բանի է դիպել: Սիայն նրա զանգից հետո են ոստիկանները ժամանել և հոր մատնանշած վայրում հայտնաբերել դին:
Հայկական ժամանակ
Այն բանից հետո, երբ բռնապետական ռեժիմը նենգաբար հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նա 68 տարեկան է, և վերջինս որոշեց չառաջադրել իր թեկնածությունը աոաջիկա նախագահական ընտրություններում, ոչ մի քաղաքական գործիչ (եթե նա իսկապես իրեն ներկայիս ռեժիմի հակառակորդ է հաճարում) չպիտի համարձակվեր առաջադրվել: Ընդհանրապես բոլոր հասարակական և քաղաքական ուժերը պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը` հայտարարելով, որ բռնապետության պայմաններում այդ ամենը հնարավոր չէ, վեր է ածվում կատարյալ ֆարսի և ջուր է լցնում ռեժիմի ջրաղացին:
Իհարկե, այդ պատմական չառաջադրումից հետո կարելի է, որոշ վերապահումներով, թույլ տալ, որ մարդիկ շարունակեն գնալ աշխատանքի, իսկ ամուսինները որոշակի քայլեր ձեռնարկեն` ժառանգներ ունենալու համար: Բայց ինչ մնում է հասարակական, քաղաքացիական ակտիվությանը, ապա այստեղ կասկած չկա` ցանկացած քայլ, որը կհանդգնի անել ցանկացած քաղաքական գործիչ` առանց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի թույլտվության, ուղղված է բռնապետության երկարաձգմանը: Ավելին` առաջին նախագահը կատարեց իր քայլը հենց նրա համար, որ հերթական անգամ պարզաջրի քաղաքական դաշտը` բաժանելով այն նրանց, ովքեր կողմ են բուրժուադեմոկրատական հեղափոխությանը և, հետեւաբար, չեն առաջադրվում ու ոչ մեկի չեն սատարում, և նրանց, ովքեր սպասարկում են ռեժիմին առաջադրվելով ու սատարելով:
Այդպիսով` հիմա արդեն պարզ է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը գաղտնի ստրատեգիայի շարունակությունն է` ստրատեգիա, որին փորձագիտական մակարդակով տիրապետում է ընդամենը 3-4 հոգի: Մնացած հասարակ մահկանացուները, որոնց հարկ չի համարվում տեղյակ պահել այդ գերգաղտնի ռագմավարու թյան մասին, արժանի չեն դրան և կիմանան արդյունքներն ի հայտ գալուց հետո: Այդ ստրատեգիան սկսվեց քաղաքագիտական վերլուծությունից, շարունակվեց գաղտնի բանակցություններով, ինչի հետևանքով ավազակապետությունը մահացու հարված ստացավ: Նույն ռազմավարության պսակն է առաջին նախագահի’ ընտրապայքարին չմասնակցելը, ինչը առաջացրեց ռեժիմի և նրա չբացահայտված սպասարկուների խուճապը: Հենց այդ պատճառով է ռեժիմը շտապ կարգով առաջ քաշում նախագահի իր թեկնածուներին, որոնց նպատակը մեկն է` լեգիտիմացնել առաջիկա ընտրությունները:
Եվ, ուրեմն, այսօր ցանկացած ազնիվ քաղաքացու պարտքն է որևէ ձևով չմասնակցել նախագահական ընտրարշավին, նստել տանը և փնովել նախագահի բոլոր թեկնածուներին: Միայն այդպես է հնարավոր կառուցել մեր երազած ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանը:
Առավոտ
Վերջին տարիներին միջազգային հեղինակավոր կազմակերպությունները նախընտրական շրջանում մոնիտորինգ էին իրականացնում կապված հեռուստաեթերի հետ: Դրանով պայմանավորված` իշխանական հեռուստաընկերությունները ժամանակ առ ժամանակ լուսաբանում էին ընդդիմադիրների հանրահավաքները, մամլո ասուլիսները և այլն: Իհարկե, այդ ամենը խիստ խեղաթյուրված էր ներկայացվում, բայց հեռուստաընկերությունները իմիտացիա էին ստեղծում, թե փորձել են բազմակողմանի եթեր ապահովել: «ՉԻ» տեղեկություններով, առաջիկա նախագահական ընտրություններն անհետաքրքրիր են նաև այդ դիտորդների համար, և հեռուստաեթերն այդ ընթացքում հատուկ ռեժիմով մոնիտորինգի չի ենթարկվի: Ասել է թե` միջազգային համապատասխան կառույցներն ի սկգբանե ֆիքսելու են, որ այս «եթերաշրջանը»` կապված ընտրությունների հետ, իրենց չի մտահոգում այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանր լուրջ այլընտրանք չունի, ըստ այդմ եթերի հավասարաչափ բաշխվածության խնդիր չի առաջանալու:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով, Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ մեկ գիշերօթիկ հաստատությունից դեկտեմբերի 28-ին փախուստի դիմած 9-ամյա Տիգրանը դեռ մի քանի ամիս կմնա ՀՕՖ-ում։
ՄԻՊ-ի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանից տեղեկացանք, որ այժմ հետաքննություն է ընթանում և հետաքննության ընթացքում պարզ կդառնա՝ երեխային իրո՞ք ծեծում էին հաստատությունում, թե՝ ոչ։
«Առայժմ դրանք միայն Տիգրանի խոսքերն են»,- ասաց մամլո խոսնակը։ Սա առաջին դեպքը չէ, որ Տիգրանը փախչում է գիշերօթիկից։ Երեխայի խոսքերով՝ իրեն այնտեղ ծեծում են։ Տիգրանի մայրը գտնվում է բանտում, իսկ խնամակալը պապիկն է:
Ժամանակ
Դեկտեմբերի 19-ին ավարտվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված վերջնաժամկետը, որի ընթացքում այս տարվա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում ԺՀՄԻԳ դիտորդ լինել ցանկացողները կարող էին ներկայացնել իրենց փաստաթղթերը: Հունվարի առաջին տասն օրվա ընթացքում, այսինքն`մոտ օրերս, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պաշտոնական կայքի հաղորդման, Հայաստան պետք է ժամանի դիտորդների առաջին խումբը:
Ընդհանուր աշխատանքը պետք է տևի մոտավորապես 8 շաբաթ: Թերթի հիշեցմամբ` ԺՀՄԻԳ-ի կողմից րնտրությանները դիտարկում են երկու տեսակի դիտորդներ` կարճաժամկետ և երկարաժամկետ: Ընտրություններից շաբաթներ առաջ ժամանում են երկարաժամկետ դիտորդներ, իսկ արդեն ընտրությունների շեմին` կարճաժամկետ դիտորդները: Նախընտրական շրջանի մեկնարկից առաջ ԺՀՄԻԳ-ը ներկայացնելու է իրավիճակը գնահատող գեկույցը, նախընտրական շրջանում՝ մի քանի միջանկյալ զեկույցներ, իսկ ընտրությունների ավարտից մոտ երկու ամիս անց էլ՝ վերջնական գեկույցը: Առայժմ չի նշվում, թե ով է ղեկավարելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը:
Չորրորդ ինքնիշխանություն
Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է տեղեկություններն այն մասին, թե հնարավոր է, ինքն առաջիկայում Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակվի: «Ինձ հետ նման որևէ խոսակցություն չի եղել: Վերջին օրերի այս բոլոր խոսակցությունների մեջ ճիշտը միայն այն է, որ փետրվարի 1-ին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը և ըստ գործող օրենսդրության, ես այլևս չեմ կարող առաջադրվել այդ պաշտոնում»,- ասել է Հարությունյանը: Թերթը հիշեցնում է, որ լուրեր էին շրջանառվում նաև, թե Հարությունյանին այդ պաշտոնում կարող է փոխարինել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը կամ «Շարմ» հոլդինգի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը: Արզումանյանը երեկ հայտարարել էր, թե բամբասանքներ չի մեկնաբանում, իսկ Ջաղինյանը թերթի թղթակցին ասել է, թե իր անվան շուրջ այդ խոսակցությունները մի քանի տարի է, շրջանառվում են, բայց իրեն նման առաջարկ չի եղել: «Եթե առաջարկեն, կմտածեմ: Կարծում եմ. դա շատ պատասխանատու և հետաքրքիր պաշտոն է և պիտի հասկանամ, թե որքանով կարող եմ այդ պաշտոնը ստանձնելուց հետո այդ աշխատանքը կատարել»,- ասել է Ռուբեն Ջաղինյանը:
Հայկական ժամանակ
Վերջերս նայում, էի ամերիկյան «Newsroom» սերիալը` այն լրագրողների աշխատանքի մասին է: Առաջին տպավորությունը, որն առաջացել է թե իմ և թե, որքան շփվել եմ, իմ հայաստանյան գործընկերների մոտ, հետևյալն է. ոչ տաղանդով, ոչ պրոֆեսիոնալիզմով մեր լրագրողները (խոսքը հենց լրագրողների և ոչ թե քարոզիչների կամ լուրեր մոգոնողների մասին է) չեն զիջում ամերիկացիներին: Փոխարենը նրանք ունեն լուրեր թողարկելու յուղած և տեխնիկապես կատարյալ մեքենա, որը տարբերվում է մեր մեքենայից ճիշտ այնքանով, որքանով տարբերվում են «նորագույն» «Երազը» նորագույն «Ֆորդից»:
Սերիալը հիշեցի` կարդալով լուրերն այն մասին, թե ինչպես է ԱՄՆ նախագահը առաջ քաշում Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի և պաշտպանության նախարարի թեկնածուներին, և ինչպես են դրանք քննարկելու Կոնգրեսում: Սա էլ տվյալ երկրի պետական մեխանիզմի կարգավորված լինելու վկայությունն է: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Օբամային հեշտ չի լինելու նշանակել Ջոն Բրենանին և Չաք Հեյգելին այդ պաշտոններին, որովհետև Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականները բազմաթիվ դեգոհություններ ունեն այդ թեկնածուներից:
Ավելին, տվյալ դեպքում դեմոկրատները նույնպես կարող են առարկություններ ունենալ, որովհետև Հեյգելը [որն, ի դեպ, Վիետնամի պատերազմի վետերան է] հենց Հանրապետական, այսինքն ձևական առումով «ընդդիմադիր» կուսակցության անդամ է, ինչը, սակայն, չի ազդել դեմոկրատ Օբամայի որոշման վրա: Այս հակակշիռների համակարգի շնորհիվ է, որ Օբաման չի կարող և չի էլ փորձելու բարձր պաշտոններում նշանակումներ անել «թայֆայական» սկզբունքով, իսկ եթե դա ինչ-որ հրաշքով տեղի ունենա, միևնույն է` հասարակությունը, Կոնգրեսը, Սենատը, լրատվամիջոցները այնպիսի ճնշում կգործադրեն, որ նման պաշտոնյաներից ու գուցե նման նախագահից հեշտությամբ կազատվեն: Ամերիկացի պաշտոնյաները և քաղաքական գործիչները ոչ բարոյական և ոչ էլ ինտելեկտուալ առումով չեն գերազանցում մերոնց (չհաշված կրթական ցենզը, որը մեր ԱԺ -պատգամավորների կեսի մոտ բացակայում է): Պարզապես այդ երկրում մոտ 240 տարում ստեղծվել են այնպիսի ինստիտուտներ, այնպիսի մեխանիզմներ, որոնք` կարողանում են արդյունավետ կազմակերպել քաղաքական և տնտեսական կյանքը:
Մենք, իհարկե, 240 տարի սպասելու ժամանակ չունենք: Ոչ էլ, հաշվի առնելով մեր շրջապատը, կարող ենք մեզ թույլ տալ ապստամբություններ, հեղափոխություններ, քաղաքացիական պատերազմներ և այլ «շռայլություններ», որոնք եղել են ԱՄՆ և այլ` ներկայումս քիչ թե շատ բարեհաջող պետությունների պատմության մեջ: Մեզ համար հավասարապես վտանգավոր են թե լճացումը և թե հեղափոխությունը: Մնում է կազմակերպված, խաղաղ, զուսպ, բայց նաև վճռական ճնշումը, որը մեր երկրին բարեփոխումներ կպարտադրի:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.