29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթի տեղեկություններով` մոտ ամիսների ընթացքում ՀՀ կառավարության հորդորով Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավտոկայանատեղերի «բաշխման» նոր կարգ սահմանել: Համաձայն նոր կարգի` ավտոկայանատեղերի վրա ևս տենդեր է հայտարարվելու: Այսինքն` ավտոկայանատեղեր «շահագործելու», ըստ այդմ շահույթ են ստանալու այն անհատներր կամ կազմակերպությունները, որոնք շահելու են հայտարարված տենղերը:
Թե ինչպես և ովքեր են Հայաստանում տենդերի հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչվում` գաղտնիք չէ որևէ մեկի համար: Այնպես որ, Սերժ Սարգսյանի` ամիսներ առաջ հայտարարած «ատկատի» մասով կոռուպցիոն ռիսկերի նոր ճակատ է բացվում, և էլի Տիգրան Սարգսյանի ջանքերով:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթը նախընտրական իրավիճակի շուջր զրուցել է ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանի հետ, ով նշում է, թե հերթական ընտրություններով որևէ հարց չի կարող լուծվել: Հարցազրույցից մի հատված ստորև.
-Պարոն Հարությունյան, այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը շարժվում էր դեպի ընտրություններ, ինչո՞ւ չէիք բարձրաձայնում, որ ընտրություններով հարց չի լուծվում:
-Որտեղ որ պետք է, ես բարձրաձայնել եմ, խնդրում եմ ինձ նման հարցեր մի տվեք:
-Այդուամենայնիվ, չե՞ք կարծում, որ ՀԱԿ առաջնորդի չառաջադրվելու որոշումը ՀԱԿ-ում ճգնաժամ է առաջացրել, օրինակ, ՀԱԿ-ն ինչպե՞ս է պատրաստվում այսուհետ պայքարել իր նպատակի` ավազակապետությունը կազմաքանդելու համար:
-Դեռ չենք քննարկել:
-Իսկ ուղիներն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Համենայնդեպս` ոչ ընտրություններով: Պետք է ամեն դեպքում լուրջ շարժում լինի մասսաների, և ստիպեն իշխանություններին, որ նրանք նորմալ արտահերթ ընտրություններ անցկացնեն, հերթական ընտրություններով ոչինչ չի լինի:
-Այսինքն չեք բացառում, որ առաջիկա ամիսներին ՀԱԿ-ը կրկին «ազատության հարթակ» կվերադառնա:
-Քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել:
Հրապարակ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը միայն երեկ է ստացել պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործի նյութերը և դրանց ծանոթանալու համար ունի ընդամենը 15 օր: Երեկ այս մասին թերթի հետ զրույցում ասել է ինքը` Վարոսյանը: Հունվարի 8-ին ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունից հայտնել էին, որ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործում Վազգեն Խաչիկյանի և ևս 12 պատասխանատուների վերաբերյալ նախաքննությունը ավարտվել է, և նութերը տրամադրվել են պաշտպանական կողմին` դրանց ծանոթանալու համար: Ժորա Վարոսյանը երեկ թերթին հայտնել է, որ դեռևս չի էլ հասցրել թերթել քրեական գործի նյութերը, հետևապես չի կարող դրանց վերաբերյալ որևէ կարծիք հայտնել: Թերթի հարցերին ի պատասխան Խաչիկյանի պաշտպանն ասել է, որ իր պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքր չի ընդունել և իրեն մեղադրվող արարքում մեղավոր չի ճանաչում: Հարցին, թե արդյոք տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ Խաչիկյանը ցուցմունք տվե՞լ է, Վարոսյանր պատասխանել է. «Նա երկու անգամ ցուցմունք է տվել երբ դեռևս գործով որպես վկա էր անցնում, և այժմ, երբ նա մեղադրյալի կարգավիճակ ունի, իմաստ չկա նույն ցուցմունքները կրկնել ու նույն բաները ասել: Նա նախկինում ամեն ինչ ասել է»: Թերթը նշում է, որ երբ պաշտպանական կողմը ավարտի ծանոթանալ քրեական գործի նյութերին, կարող է հանդես գալ միջնորդություններով, ինչից հետո քրեական գործը կուղարկվի դատախազություն, որտեղ հաստատվելու դեպքում էլ արդեն կուղարկվի դատարան: Մեղադրանքի հաստատման դեպքում Վագգեն Խաչիկյանին սպասում է մինչև ութ տարվա ազատազրկում:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանի Փակ շուկայում Սամվել Ալեքսանյանը երեկ ակտիվորեն շարունակում էր շինարարությունը։ Թեև շենքի ճակատը դեռ կանգուն է, սակայն հետևի մասում արդեն երրորդ հարկի մետաղական կոնստրուկցիաներն են կառուցում։
Մինչդեռ բազմիցս հայտարարվել է, որ շենքի վերգետնյա շինարարության նախագիծ չկա, իսկ առանց դրա խստիվ արգելված է որևէ շինարարություն իրականացնել։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ կառուցապատողի ներկայացրած նախագիծը մեկ անգամ քննարկվել է քաղաքաշինության նախարարությունում, մեկ անգամ էլ՝ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական հանձնաժողովում, բայց այն չի հաստատվել, և պետք է նորը ներկայացնին, ինչը չեն արել։
«Ընդհանրապես, եթե մի կառույց կառուցվում է. պետք է հաստատված նախագծով կառուցվի։ Իսկ ինչ կառուցվում է առանց նախագծի, դրանք փաստորեն անօրինական են»,- ասաց նա՝ շեշտելով, որ Փակ շուկայի շինարարությունը մի քանի անգամ կանգնեցվել է, բայց նորից սկսում են:
Ժամանակ
Թերթը գրում է, որ «Սասուն» ջոկատի հրամանատար, 2008-2011թթ. քաղբանտարկյալ, Համաժողովրդական շարժման առանցքային և սիրված դեմքերից մեկը՝ Սասուն Միքայելյանը, ինչպես անցյալ տարեվերջին, լրագրողների հարցերին ի պատասխան խոստացել էր՝ հանդես է եկել հրապարակմամբ, որտեղ գնահատում է առաջիկա նախագահական ընտրությունների շեմին ստեղծված քաղաքական վիճակը և դրա պատճառները: 2008 թվականին համաժողովրդական շարժմանը միացած և Ազատության հրապարակի հարթակում իր հայտնվելով Շարժմանը մեծ լիցք հաղորդած Միքայելյանը «մարտի դաշտից փախուստ է» համարում Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանում վարած քաղաքականությունը և թեկնածու չառաջադրելը նախագահական ընտրություններում:
Հայ ազգային կոնգրեսի վերջին մեկ տարվա քաղաքականությունը Միքայելյանը գնահատում է, որպես «անհեռատես քաղաքական սիրախաղեր», «համաժողովրդական պայքարի հստակ նախանշված ուղուց շեղում», «անհասկանալի ինտրիգների մեջ մտնել», որի արդյունքում իրականություն դարձավ այն, ինչին իշխանությունները չորս տարի շարունակ չէին կարողանում հասնել՝ ամենատարբեր բիրտ մեթոդներ կիրառելով. խոսքը Համաժողովրդական շարժման փոշիացման մասին է: Սասուն Միքայելյանը համոզիչ չի համարում Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառաբանությունը, թե ինքը տարիքի պատճառով չի առաջադրվում նախագահի թեկնածու: Միքայելյանը հարցեր է բարձրացնում: «Ի՞նչ պատահեց, ի՞նչը փոխվեց այս ընթացքում, որ այսպես միանգամից բոլորը հոգնեցին պայքարից»,- հարցնում է նա:
Հայկական ժամանակ
Տավուշի մարզպետարանի շենքի հարևանությամբ՝ Իջևանի քաղաքային զբոսայգում, խորհրդային տարիներին անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի քանդակներից մեկը գլխատվել է: Քանդակների այգում բարբարոսության նախորդ դեպքի մասին «Առավոտը» հայտնել է 2012թ. մարտի 1-ին («Գարունն Իջևանում վանդալիզմով եկավ»): Իջևանի ավագանու անդամ, Իջևանի կոմունալ Ձեռնարկության նախկին տնօրեն Սամվել Չիբուխչյանը հայտնել է, որ զբոսայգին 2 պահակ ունի, սակայն նրանք աշխատում են մինչև ժամը 18-ը: Իջևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանն էլ ասել է, որ իրենք նախկինում գրություն են ուղարկել ոստիկանությանը, որպեսզի ոստիկանության պարեկային խմբերի գիշերային հերթապահության տարածքում ընդգրկվի նաև քաղաքային զբոսայգին: Ըստ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի՝ իրենք դեռ չեն պարզել՝ քանդակը նո՞ր է վնասվել, թե՞ վաղուց:
Քաղաքապետի խոսքերով՝ քաղաքապետարանի կողմից վերացվել են քանդակների հանդեպ նախկինում կատարված բարբարոսության հետքերը: Իջևանցիները «Առավոտ»-ի թղթակցին հայտնել են, որ հունվարի 15-ի առավոտյան վնասված քանդակի հետևում ընկած էր դրա պոկված գլուխը: Թերթի այցելության ժամանակ՝ օրվա երկրորդ կեսին, քանդակի գլուխն անհետացել էր: Տուֆի թափված փոշին վկայում էր, որ քանդակը նոր է վնասվել:
Առավոտ
Նախագահական ընտրություններին մասնակցելուց ձեռնպահ մնացած հանրապետության ամենաորսորդ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ապրել երիտասարդ կենսաթոշակառուի առողջ կյանքով: Տեղեկություններ են շրջանառվում, թե վերջին շրջանում երկրորդ նախագահն ուղղաթիռով ուղևորվել է ծննդավայր` Լեռնային Ղարաբաղ, կոնկրետ Հորադիզ` որսի, սական, որքան էլ զարմանալի է, նրա ուղղաթիռը ետ են ուղարկել` հիմնավորելով, թե այդ տարածքում որսը խստիվ արգելվում է: Թե Քոչարյանին որ որսատեղն է առաջարկվել` որպես այլընտրանք, հայտնի չէ:
Հրապարակ
Թերթի տեղեկություններով` Ֆեյսբուք սոցիալական ցանցում ընդգրկված քաղաքական-հասարակական շրջանակներում հայտնի դեմքերի էջերը վերստին սկսել են վերահսկվել «ուժեղացված ռեժիմով»: Բանն այն է, որ Բաղրամյան 26-ում որոշում է կայացվել, որ Ֆեյսբուքը բավականին ինֆորմատիվ է և շատերի տրամադրություններին կարելի է ծանոթանալ հենց ֆեյսբուքյան ստատուսներից ու ֆորումներից, ըստ այդմ պետք է «մոնիտորինգի» տակ պահել Ֆեյսբուքը: Ի դեպ` որոշվել է նաև, որ այն անձանց նկատմամբ, որոնք ռեժիմի համար «անցանկալիների» ցուցակում են, բայց բավականին ակտիվ են Ֆեյսբուքում, պետք է այս նախընտրական ժամանակահատվածում «բոյկոտի» մեխանիզմ կիրառել: Այսինքն` նախագահականի «անձնակազմից» որոշ աշխատակիցների, որոնց վրա դրված է նաև «like» անելու կոնկրետ չափաբաժին, զգուշացվել է առհասարակ չլայքել այն մարդկանց ստատուսները, որոնք երբեմն-երբեմն, ըստ իրենց, ոչ կոռեկտ ձևակերպումներով են նկարագրում իրողությունները: Նախագահականի` Ֆեյսբուքի թիմին զզուշացվել է ուշադիր լինել և պարզեցված թեմաներով ֆորումներին չմասնակցել, այլապես կարող են թանկ վճարել` կորցնելով նախագահականի աշխատակցի աշխատատեղը:
Թերթն ավելացնում է նաև, որ Սերժ Սարգսյանին ևս սկսել է հետաքրքրել Ֆեյսբուքը: Թերթի տեղեկություններով` նրա համար շաբաթը մեկ անգամ «Ֆեյսբուքի տեսություն» է արվում, որի ժամանակ նրան ներկայացնում են, թև ով ինչպես է տրամադրված իր անձի և այս կամ այն քաղաքական իրողությունների նկատմամբ:
Չորրորդ ինքնշխանություն
«Ազգային անվտանգություն» անունը կրող կուսակցությունը [իրականում, իհարկե, Գառնիկ Իսագուլյանը, քանի որ դա, անշուշտ, «մարդ-կուսակցությունների» շարքից է] հանդես է եկել հայտարարությամբ, որում տրվում է ներկայիս քաղաքական իրավիճակի հակիրճ բնութագիրը: Հիմնական թեզերից մեկն այն է, որ ներկայիս ՀՀԿ-ին կարող էր մրցակից լինել ՀԱԿ-ի միտինգային, ԲՀԿ-ի նյութական և Դաշնակցության գաղափարական եռամիասնությունը: Ձևակերպումը գեղեցիկ է` իրոք, եթե նման միասնություն լիներ, առաջիկա ընտրությունները կանցնեին սուր մրցակցության պայմաններում: Միայն թե այդ միասնության խոչընդոտները ոչ միայն սուբյեկտիվ են` այդ կուսակցությունների վերնախավերի անձնական ամբիցիաները, ինչպես նշում է պարոն Իսագուլյանը, այլև՝ օբյեկտիվ:
Մասնավորապես, ԲՀԿ-ի «նյութականը» նույն աղբյուրն ունի, ինչ որ ՀՀԿ-ինը, հետևաբար երկարաժամկետ կտրվածքով դրանք չեն կարող իրար հակադրվել: ՀՅԴ-ի «գաղափարականը» չափից դուրս արխայիկ բնույթ է կրում և սերում է 19-րդ դարի ազզային-ազատագրական պայքարից` «սարերից իջած մի խումբ ձիավորով» դժվար է ինտեգրվել ժամանակակից քաղաքական կյանքին, իսկ նրանք, ովքեր «սարերից չեն իջել», նույնքան ցինիկ են, որքան մնացածները: Ինչ մնում է ՀԱԿ-ին, ապա միտինգային ռեսուրսն էլ մաշվելու հատկություն ունի: Կոնգրեսի դեպքում այն երկար է պահպանվել, ոչ մի ԱԺՄ կամ Մանուչարյան նույն բովանդակությամբ, հիմնականում` ճիշտ ճառերով (գողեր, ավազակներ, օր առաջ պետք է ազատվել, թե չէ…) չեն կարողացել այդքան երկար պահել «հանդիսատեսին», որքան դա արել է ՀԱԿ-ը:
Բայց կրկնեմ` սխեման, որն առաջարկվում է վերոհիշյալ հայտարարության մեջ` «փող + գաղափար + զանգված» միանգամայն ճիշտ է, միայն այդպես է հնարավոր հանդես գալ արդյունավետ ընդդիմության դերում: Ամբողջ խնդիրը այս երեքի միատեղման մեջ է` զանգվածն անտարբեր է գաղափարների նկատմամբ, փողատերերն էլ դրանք լավագույն դեպքում «ավելորդ շքեղություն» են համարում: Գաղափարներ կրողները, որպես կանոն, ատելությամբ են լցված փողատերերի նկատմամք և փոքր-ինչ վերևից են նայում զանգվածին: Գրագետ մարդիկ սովորաբար նյութական միջոցներ չունեն, իսկ հարուստներին հաճախ ավելի հեշտ է լինում հարմարվել գոյություն ունեցող հոռի բարքերին, քան հարվածի տակ դնել իրենց բիզնեսը: Մի խոսքով` այդ երեք գործոնների մեկտեղումը նման է «մոլորակների շքերթի», որը շատ հազվադեպ է պատահում:
Սակայն նման «շքերթի» հասնելը չպիտի լինի միայն ընդդիմության, այսինքն` իշխանության համար պայքարողների խնդիրը: Դրանով պետք է մտահոգվեն բոլոր նորմալ քաղաքացիները, բոլոր մտածող մարդիկ: Հենց որ նրանք են սկսում օրակարգ թելադրել քաղաքական վերնախավին, ամեն ինչ տեղն է ընկնում: Ընդ որում` առանց տեսանելի ցնցումների:
Առավոտ
Հունվարի 13-ին, ժամը 7:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Մահացածին տեղափոխել են Մալաթիա բժշկական կենտրոն: Պարզվել է` Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող, 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է: Վերջինս ԵԿՄ անդամ Մալաթիա-Սեբաստիա համայնքի վաղամեռիկ ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի կրտսեր որդին էր: Սա Զատիկյանների ընտանիքի հերթական ողբերգական կորուստն է:
Վահան Զատիկյանը, ով Արցախյան պատերազմին մասնակցած «Մալաթիա» ջոկատի հրամանատարն էր, Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցներից մեկը, 1999-ի Հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ Աժ-ում տեղի ունեցած տխրահռչակ ահաբեկչությունից 20 օր առաջ, հանկարծամահ եղավ, այդ ժամանակ նա Մալաթիա -Աեբաստիա համայնքի ղեկավարն Էր, Աժ Պատգամավոր: Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր: Վահան Զատիկյանի ավագ որդին, 1980թ. ծնված Սեդրակ Զատիկյանը, սպանվեց 2006 թվականի հունիսի 22-ին, Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում:
Ըստ թերթի` վարկած կա, թե Անդրանիկի մահը կապված է եղբոր սպանության հետ, ինչը «ՀԺ»-ի հետ զրույցում հերքել է նրա հորեդբոր որդին` Նորայր Զատիկյանը` նշելով, որ Անդրանիկի հետ կատարվածը դժբախտ պատահար էր. «Տան դիմաց, մեքենայի մեջ, ընկերոջ հետ նստած ա եղել, ընկերը պատմել ա, որ մեքենայի մեջ խոսել են ու քնել, առավոտյան մայրը պատուհանից տեսել ա մեքենան կանգնած ա, դուռը բացել ա ասել ա. «Այ տղա ջան, տուն-տեղ չկա՞, տունը թողած` էստեղ ես քնել»: Շարժել ա, տեսել` մահացած: Ընկերն էլ քնած ա եղել, հետո զարթնել է: Շտապօգնություն են կանչել ու տարել Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից էլ ահազանգել են ոստիկանություն»: Նորայրն ասել է, որ Անդրանիկը ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել, հանկարծամահ է եղել. «Ավելի ճիշտ, բժշկական փորձաքննությունը կպարզի կոնկրետ որևէ բան այս պահին չեմ կարող ասել»:
Տեղեկություններ էին պտտվում, թե Անդրանիկը մահացել է թմրանյութի չարաշահումից, ինչը թերթի հետ զրույցում հերքել է Նորայր Զատիկյանը` ասելով, որ նման բան լինել չի կարող. «Անգամ խմիչք չէր օգտագործում»: Այն հարցին ի պատասխան, թե Անդրանիկ Զատիկյանի ավտոմեքենան զննության ենթարկե՞լ են, որևէ բան գտնվե՞լ է, Նորայրն անընդհատ կրկնել է. «Ոստիկաններն են ստուգել և որևէ բան չեն հայտնաբերել»:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.