23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իշխանությունը փորձում է վերջնական տեսքի բերել առաջիկա նախագահական ընտրությունների անցկացման սցենարը: Ահազանգեր են ստացվում, որ պետական հիմնարկների աշխատակիցներին հանձնարարել են, որպեսզի փետրվարի 18-ին յուրաքանչյուրն իր հետ ընտրության բերի հնարավորինս շատ մարդ, բայց չեն ասում, թե ում է անհրաժեշտ ընտրել: Պահանջը մեկն է` պարզապես, մարդ բերել ընտրության: Ու հիմա իշխանության վերին էշելոններում նստած, հաշվում են, թե չինովնիկների հաշվին որքան մարդու ներկայություն է հնարավոր ապահովել տեղամասերում: «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ յուրաքանչյուր հիմնարկում ցուցակ է կազմվում, թե ով քանի մարդ է պարտավորվում ընտրատեղամաս տանել: Փաստորեն, ռեժիմը փորձելու է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության նախօրեին մատնանշած անտարբերության և անվստահության մթնոլորտի տպավորությունը ցրել վարչական ռեսուրսի միջոցով, և ընտրատեղամասերում մարդկանց քանակություն ապահովել: Սակայն, եթե ընթացող հաշվարկների արդյունքում պարզվի, որ հնարավոր չէ փետրվարի 18-ին անհրաժեշտ ընտրությունների մասնակցություն ապահովել, իշխանությունը ստիպված է լինելու կրկին ապավինել փողին: Իսկ փողի մասով Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներում բավական տխուր վիճակ է: Ըստ տեղեկությունների, շտաբների պետերին օրերս է միայն որոշակի գումար տրվել, այն էլ, այնքան քիչ, որ վերջիններիս ցասումն է առաջացրել: Թերթի հետ ունեցած զրույցներում մի քանի շտաբների պետեր հայտնեցին, որ 150- 200 հազար դրամ են ստացել, որն ընդամենը սուրճի գումար է: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից թերթը մեկնաբանություն է խնդրել պետական հիմնարկների աշխատակիցների վրա դրված վերոնշյալ պարտականության վերաբերյալ, նաև հարցրել` արդյո՞ք հանրապետականում փողի խնդիր կա, ինչո՞ւ է այդքան ժուժկալ դարձել իրենց կուսակցությունը և շտաբներին քիչ գումար է հատկացրել, նա պատասխանել է. «Առաջինը, որևէ պետական հիմնարկում որեւէ հրահանգ չի իջեցվել: Իսկ ինչ վերաբերվում է գումարներին, ասեմ, որ քարոզարշավի ընթացքում կծախսվի այնքան գումար, որքան նախատեսված է օրենքով: Ամեն ինչ անելու ենք, որ այս ընտրությունները լինեն ամենադեմոկրատականն ու թափանցիկը մեր նորագույն պատմության մեջ»:
Հայկական ժամանակ
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Պետրոս Մակեյան-Լևոն Զուրաբյան վեճի մասին, պարզվում է` այն սկսվել է Վարդան Օսկանյան-Լևոն Զուրաբյան գաղտնալսմանը հաջորդող ՀԱԿ նիստում: Այդ օրը Մակեյանը Զուրաբյանից պահանջել է բացատրություն տալ գաղտնալսման համար, ինչպես նաև, թե ինչ է նշանակում մարտի 1-ի զոհերի նկատմամբ նման վերաբերմունքը: Ի պատասխան, Լևոն Զուրաբյանն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել, որովհետև հայտնի է անվտանգության մարմինների ոճը, երբ մտքերը կոնտեքստից հանվում և ցանկալի ձևով են ներկայացվում: Բացատրությունը չի բավարարել Մակեյանին, և հենց այդ նիստում նա պահանջել է Զուրաբյանի հրաժարականը: Արդյունքում, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, Լևոն Զուրաբյանը որոշել է խաղի մեջ ներքաշել ՀԱԿ Աջափնյակի ղեկավար Պետրոս Գևորգյանին, որը ԺՀԿ քաղխորհրդի անդամ է և փորձում է թավշյա «պերեվարոտ» անել: Այստեղ մի նյուանս էլ կա` այդ գրասենյակի ծախսերը հոգում է ՀԱԿ-ը, այսինքն` Զուրաբյանը:
Հրապարակ
Մինչ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացի մեկնարկը տնտեսվարողները 2009թ. կեսերից հնարավորություն ստացան հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային ստորագրության համար վճարելով 15 հազար դրամ, որը միանվագ էր։ Սակայն կառավարության ներկայացուցիչները, հավանաբար հասկանալով իրենց սխալը, սահմանեցին սպասարկման վճար՝ 3000 դրամ:
2013թ. հունվարի 1-ից, երբ սկսեց գործել Եկամտային հարկը և էլեկտրոնային հաշվետվությունները պարտադիր դարձան բոլոր տնտեսվարողների համար, էլեկտրոնային ստորագրություններ ունեցողներն իրենք ևս պարտավոր են ձեռք բերել նույնականացման քարտ, թեև որևէ օրենքով դա սահմանված չէ և պետք է կամավոր լինի։
«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ից մեզ հայտնեցին, որ իրավական առումով ոչ մի հիմք չկա նույնականացման քարտ,պարտադրել արդեն իսկ էլ. ստորագրություն ունեցողներին, նրանք կարող են վճարել և երկարացնել դրա ժամկետը, առավել ևս, որ նույնականացման քարտը ներկայում այլ նպատակի չի ծառայում։
Անցած տարի դեկտեմբերից ոստիկանության անձնագրային բաժիններում սկսեցին հերթեր գոյանալ. խնդիրներ կային համակարգի աշխատանքի, տնտեսվարողների դիմումների ընդունման, նույնականացման քարտեր տպելու հետ կապված։ Տնտեսվարողները իրենց հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 20-ը, սակայն մինչև հիմա ոստիկանությունում հերթերը կուտակված են, և խնդիրը լուծված չէ։ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հավաստիացրեց. «Եթե մեր մեղքով տնտեսվարողները ուշ ստանան քարտերը, չհասցնեն հաշվետվությունները ներկայացնել, մենք ստացական կտրամադրենք, որ վարույթ իրականացնող մարմնին կներկայացնեն, և տուգանքները կբացառվեն։
Բայց նույնականացման քարտ ստանալը դեռ հարցի լուծում չէ։ Այն օգտագործելու համար հարկավոր են հատուկ սարքավորումներ, որոնցից ոչ մեկն առայժմ չունի։
Մեկ այլ խնդիր էլ կա. Հարկային մարմնի կողմից գրանցման հայտի էլեկտրոնային ձևը արդեն տեղակայված է էլեկտրոնային հաշվետվության համակարգում, բայց հարկ վճարողներն ահազանգում են, որ չեն կարողանում լրացնել գրանցման հայտերը, համակարգը չի աշխատում։ Եվ այս խառնաշփոթ իրավիճակը ստեղծվել է նախագահական ընտրությունների շեմին:
Ժամանակ
Կա մեկ լավ լուր և մեկ վատ: Վաղվանից օրերը տաքանալու են, իսկ երկուշաբթի օրվանից սկսվելու է նախընտրական քարոզչությունը: Մխիթարական է, սակայն, որ քարոզչությունը տևելու է ընդամենը մեկ ամիս, իսկ գարնան գալը, ինչպես ասում են, անկասելի է և հաղթանակը` անխուսափելի: Այս օպտիմիստական ֆոնի վրա ոչ մի այլ բան չի մնում, քան թեթև տանել նախընտրական PR և հակա-PR քայլերը, մանավանդ, որ դրանք այս անզամ դրսևորվելու են առանց սովորական ագրեսիվության: Այսինքն` ընտրություններին չեն մասնակցելու ոչ նրանք, ովքեր սպառնում են նախագահին գցել Չաուշեսկուի կամ Քադաֆիի օրը, ոչ նրանք, ովքեր անարգանքի սյունին են գամելու իրավիճակը ապակայունացնողներին և նավակը ճոճողներին:
Այդ հանդարտ իրավիճակը թույլ է տալիս նախ` ավելի ուշադիր լսել այն առաջարկները, որոնցով հանդես են գալիս նախագահի թեկնածուները (առայժմ առավել ուշագրավ են, իմ կարծիքով, Հրանտ Բագրատյանի առաջարկները), երկրորդ` մղել մեր քաղաքական ուժերին, այսպես ասած, «դեմքով շուռ գալ» դեպի հասարակական խնդիրները: Իսկ դրանք, իմ կարծիքով, կապված են ոչ միայն սոցիալական դժվարությունների, այլև ազատության և արդարության հետ: Այդ հարցերը վերկուսակցական են և կապված չեն իշխանության համար պայքարի և բուն ընտրությունների հետ: Ընտրությունները պարզապես առիթ են` դրանք բարձրացնելու: Բերեմ մի պարզ օրինակ. Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է շահագրգռված լինեն, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չլինեն: Դա միայն ՀԱԿ-ի խնդիրը չէ, և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, գործիչները, անկախ նրանից` համամիտ են ՀԱԿ-ի հետ, թե ոչ, իրենց հանրահավաքներում, ելույթներում, հարցազրույցներում և այլն պետք է բարձրացնեն Տիգրան Առաքելյանի խնդիրը: Այդպիսով նրանք ավելի մոտ կկանգնեն քաղաքացիական պայքարին, հասարակությանը օգուտ կբերեն և կարժանանան հասարակության համակրանքին:
Երեկ տեղի ունեցավ հերթական ակցիան` ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի: Հիշեցնեմ, դա այն երիտասարդն է, որը գլխով անհանգիստ շարժում է արել, ինչի հետևանքով ոստիկանի քթից արյուն է եկել: Թեև այդ ոստիկանը կարեկցանքի է արժանի, պատիժը, որը կրում է Տիգրանը [6 տարի], խիստ անհամարժեք է նրա արարքին և կրում է ընդգծված քաղաքական բնույթ: Բարեբախտաբար, երեկվա ակցիային բավականին շատ մարդ կար: Բայց, կարծում եմ, պետք է լինի 10, 100 անգամ ավելի շատ: Ոչ միայն նրա համար, որ այդ երիտասարդն ազատություն ստանա, այլև` որ նման բան այլևս երբեք չկրկնվի: Այսինքն` որպեսզի հաջորդ իշխանությունը գայթակղություն չունենա հետապնդել մարդկանց իրենց քաղաքական ակտիվության համար և հետո հայտարարել, թե դա զուտ քրեական հետապնդում է: Ինչպես որ ասվում է հիմա, ասվել է նախորդ բոլոր իշխանությունների օրոք, ասվում է նաև մեզ նման բոլոր երկրներում
Առավոտ
Թերթի տեղեկություններով` ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի վերջերս նկարահանած Գարեգին Նժդեհի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի բյուջեն արժեցել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար: Թերթը նշում է, որ ֆիլմի մասին բացասական քննարկումներ են սկսել տարբեր սոցիալական ցանցերում. հատկապես նշվում է այն հանգամանքը, որ Քեշիշյանն այն նկարահանել է երեք ամսում և, բացի դա, ֆիլմում գլխավոր հերոսի դերը ստանձնել է սերիալային մի դերասան, որը միշտ օլիգարխի և հանցագործի կերպար է էկրանավորել: Թերթի տեղեկություններով` ֆիլմի համար գումար տրամադրողների ցանկում է Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերից Մաքսիմ Հակոբյանը, որը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հրաչ Քեշիշյանին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու համար: Ի դեպ` ահռելի մեծ գումարներ է ծախսվել ֆիլմի «ռասկրուտկայի» համար հատկապես Սփյուռքում: Սփյուռքի հայաշատ վայրերում բազմաթիվ մեծադիր վահանակներ ու էկրաններ են տեղադրվել, որոնք իրազեկում են Քեշիշյանի հերթական «գլուխգործոցի» մասին:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ թերթին տեղեկություններ են հասել, թե Երևանի թիվ 106 մանկապարտեզում ավագ խմբի դաստիարակը կպչուն ժապավենով փակել է երեխաներից մեկի բերանը: Դաստիարակը պնդում է, որ ինքը նման բան չի արել, այլ` միայն սպառնացել է: Նշված մանկապարտեզի տնօրեն Նելլի Մարտիրոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, որ դաստիարակին իր այդ պահվածքի համար խիստ նկատողություն է հայտարարել:
Հայկական ժամանակ
Ում կարելի է համարել քաղաքական գործիչ, ում՝ ոչ, ինչպես և ում շնորհիվ են նրանք կայանում կամ չեն կայանում՝ բարդ հարց է: Օրինակ՝ այսօր նախագահի պաշտոնում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց համարում են քաղաքական գործիչներ, մինչդեռ իրենց շուրջն անձի պաշտամունքի մթնոլորտ ստեղծողները գտնում են, որ այդպիսի գործիչներ են միայն իրենց զինակիցները, իսկ երբ վերջիններս դադարում են այդպիսիք լինել, ապա դադարում են լինել նաև քաղաքական գործիչ: Վերջապես, Պարույր Հայրիկյանը վստահ է, որ Հայաստանում միակ քաղաքական գործիչն ինքն է:
Չափանիշները, մի խոսքով, տարբեր են և չափազանց սուբյեկտիվ: Իհարկե, կարելի է վերամբարձ տոնով ասել՝ որոշողը ժողովուրդն է, հասարակությունը, քաղաքացիները: Բայց այստեղ մենք դարձյալ բախվում ենք այն խնդրին, թե ով կարող է որոշել՝ ինչպիսին է իրականում այդ «ժողովրդի» վերաբերմունքը: Այս կամ այն կուսակցապետը, իր շուրջը ֆանատների կամ հանուն փողի քծնողների խումբ տեսնելով, այդ խմբի վերաբերմունքը տարածում է ողջ ժողովրդի վրա: Նախագահի կայացած և չկայացած թեկնածուներ կան, որոնք անկեղծորեն զարմանում են, երբ մեկը ենթադրում է, թե իրենց Հայաստանում որևէ մեկը չի ճանաչում: Ուրեմն՝ այստեղ էլ օբյեկտիվ չափանիշներ եթե անգամ կան, ապա դրանք շատ դժվար է բացահայտել: Իմ անձնական, իհարկե, սուբյեկտիվ ընկալմամբ՝ մեր քաղաքացիների մեծ մասը խորապես հիասթափված են բոլոր նրանցից, ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում՝ անկախ այն հանգամանքից, թե որ ճամբարում են նրանք «պայքարում հանուն ազգի»:
ԵԽԽՎ դիտորդները երեկ նույնպես արձանագրել են համընդհանուր հիասթափության և անտարբերության մթնոլորտը: Նրանք նաև երկու կարևոր շեշտադրում արեցին: Նախ՝ ուրախացան, որ թեկնածու չառաջադրած կուսակցությունները քաղաքացիներին բոյկոտի կոչ չեն անում, որովհետև «ընտրությանը մասնակցելը ժողովրդավարության կարևորագույն արժանիքն է»: Երկրորդ՝ շեշտեցին, որ «առկա անտարբերության և անվստահության երևույթը կապ չունի նախագահի թեկնածու չառաջադրելու որոշման հետ»: Սա ես հասկանում եմ հետևյալ կերպ. եթե դուք ձեզ քաղաքական ուժեր և գործիչներ եք համարում, առաջադրվել-չառաջադրվելը, իհարկե, ձեր գործն է, ձեր ոազմավարությունն ու մարտավարությունը: Բայց հիասթափության, անտարբերության, ընտրական պրոցեսի նկատմամբ անվստահության մթնոլորտի համար պատասխանատու են բոլորը՝ իշխանությունն ու ընդդիմությունը, քաղաքական և ոչ քաղաքական ուժերը: Մի՛ փորձեք վարկաբեկել ընտրությունները՝ որպես ժողովրդավարական ինստիտուտ, այն պատճառով, որ դուք դրան չեք մասնակցում: Դիտորդների գնահատականի վրա դա չի ազդի:
Այն, որ քաղաքական որոշ ուժեր փաստորեն ժամանակավորապես կասեցրել են իրենց գործունեությունը (այլ կերպ չեմ կարող անվանել նրանց ներկայիս պահվածքը), օրինաչափ է և գուցե նույնիսկ՝ արդարացված: Ինչպես և ամեն ինչը, քաղաքականությունը Հայաստանում ճգնաժամ է ապրում, և հասարակությունը թերևս պետք է դրանից մի քիչ հանգստանա: Դրա արդյունքում, հնարավոր է, կհստակեցվեն քաղաքական գործունեության չափանիշները:
Առավոտ
ՀՀ էներգետիկայի և բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներից ծլկելու իր վարպետությունը արդեն հասցրել է արվեստի մակարդակի: Երեկ կառավարության նիստից հետո նա կրկին կարողացավ շենքից աննկատ հեռանալ:
Ի տարբերություն անցած շաբաթվա, այս անգամ նախարարի ծլկման գործընթացը շատ ավելի լավ էր կազմակերպված: Լրագրողների ուշադրությունը սևեռված էր նախարարի ծառայողական մեքենայի վրա, որը ժամանակ առ ժամանակ գործի էր գցում շարժիչը, մեքենան ետ ու առաջ անում…: Հանկարծ այն դանդաղ պոկվեց տեղից և ուղղվեց դեպի նախարարություն: Մի քանի րոպե անց, նախարարություն հասած լրագրողները պարզեցին, որ նախարարն արդեն իր աշխատավայրում է:
Այսօր արդեն կարելի է հաստատապես պնդել, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գինը, որը պարզելու համար լրագրողները արդեն տևական ժամանակ փորձում են «որսալ» նախարարին, շատ ավելի թանկ է լինելու, քան հիմա պաշտոնապես հայտարարվում է:
Հայկական ժամանակ
Նախագահական ընտրությունների մասին Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո առերևույթ սառը թվացող ԲՀԿ-իշխանություն հարաբերությունները բավականին ջերմ ու ստաբիլ են դարձել` բոլոր ուղղություններով: Հայտարարության հենց հաջորդ օրը ԲՀԿ գործարարները` Բելաջիոյի Գրիշը, Շիշ Մելոն, Բրլյանտի Արշակը, նույնիսկ Ռուստամ Գասպարյանը, «ներկայացել» են երկրի գերագույն գլխավոր հրամանատարին և իրենց պատրաստակամությունը հայտնել վերջինիս նախընտրական կամպանիային ակտիվորեն մասնակցելու մասին, ինչն էլ տևական ժամանակ է` արդեն իրականացնում են: Ռուստամ Գասպարյանի պարագան ԲՀԿ-ականները բացատրում են վերջինիս` «Երկրապահ» քաղխորհրդի անդամ լինելու և գեներալ Մանվելի հանգամանքով: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա ԲՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացրել են, որ Սերժ Սարգսյանի Կոտայքի մարզի պատասխանատուն ամենևին էլ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չէ, նա ընդամենը ծխածածկույթ է. իրական պատասխանատվությունը դրված է Գագիկ Կոլյայիչի վրա, և կա երկաթյա պայմանավորվածություն, որ նա է մարզում անցկացնելու ընտրությունները և լավ ձայներ է բերելու Սերժ Սարգսյանին: Ի դեպ, նույն Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվե-տա Տոնոյանը նույնպես ակտիվ մասնակցում էր իշխանությունների ամանորյա ընդունելություններին. Տիգրան Սարգսյանի կողմից կազմակերպված միջոցառմանը Իվետա Տոնոյանի ղեկավարած ծրագրի «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողն արժանացավ պարգևի:
Հրապարակ
Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից սովորաբար առանձնացնում են «երկու ղարաբաղցիների» մասին դրվագը, ինչի վրա էլ, որպես կանոն, հիմնվում են մեկնաբանություններն ու վերլուծությունները: Ինչ խոսք, ձևակերպումն անհաջող էր, բայց դրա իմաստը ոչ այնքան «տեղայնական-կլանային», որքան հենց քաղաքական էր: Երկրորդ և երրորդ նախագահների պայքարը կնշանակեր միևնույն աղբյուրի, միևնույն վարչական և նյութական ռեսուրսի տրոհում: Դա տեսականորեն հնարավոր է, բայց նորմալ, «դասական» վիճակում այդ ռեսուրսը կարող է ծառայել կամ մեկին, կամ մյուսին, այսինքն` իշխանության «միասնական» թեկնածուի: Կարծում եմ` երկրորդ նախագահը հենց դա էր ուզում ասել: Համեմատաբար ավելի քիչ է խոսվում Ռոբերտ Քոչարյանի բերած երկու այլ պատճառաբանությունների մասին. «Չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը»: «Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի»: Եթե վերանանք այն հանգամանքից, թե ով է դա ասում, ինքնին այդ դատողությունները միանգամայն ճիշտ են և ողջունելի: Մասնավորապես, «երեք նախագահների»` իսկապես տհաճ ֆորմատը ենթադրում է, որ նրանք իրար հասցեի պիտի փիս-փիս բաներ ասեն, իսկ նրանց ասածները բոլոր դեպքերում նշաձող են դնում մնացած քաղաքացիների համար, անկախ նրանից` այդ քաղաքացիները ատում են ներկա և նախկին նախագահներին, թե սիրում: Բայց պետության համար այդ վնասակար ձևաչափը սկիզբ է առել հենց 98 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ Քոչարյանի պրոպագանդիստները սկսեցին խոսել «նախորդ հանցավոր ռեժիմի», «ռևանշիզմի» և նման բաների մասին` այդ համատեքստում հիշատակելով առաջին նախագահին: Երբ Տեր-Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերին վերադարձավ քաղաքականություն, հիշյալ ֆորմատն ամբողջացավ: Ինձ թվում է` բոլոր նրանք, ովքեր կարող են ազդել հասարակական կարծիքի վրա, պիտի որոշակի նրբանկատություն դրսևորեն նախկին նախագահների նկատմամբ (բնականաբար, քննադատելով նրանց սխալները), իսկ վերջիններս էլ պիտի որևէ մեկի և հատկապես իրար հետ չմտնեն քաղաքական «բլիժնի բոյ»-ի մեջ, որպեսզի հասարակությունը նրանց, փոխաբերական իմաստով, «կապտուկները» չտեսնի: Տեսարաններն, անշուշտ, չեն բարձրացնում քաղաքացիների հարգանքը պետության նկատմամբ: Ինչ մնում է քաղաքականության մեջ «մանրածախ առևտրին» (որը երբեմն «ռեալ-պոլիտիկ» են անվանում), ապա դա նույնպես տհաճ երևույթ է: Բայց ես, ճիշտն ասած, երբեմն կգերադասեի, որ այդ առևտուրը լիներ: Օրինակ` 2008-ի փետրվարին կամ նույնիսկ ավելի շուտ: Ավելի լավ կլիներ, որ իշխանությունը զբաղվեր քաղաքական առևտրով, բանակցեր, սակարկեր, քան որոշեր «չորով» գնդակահարել մարդկանց:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.