23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայտնի երևույթ է, մարդիկ, որոնք աշխատում են խորովածանոցում և առավոտվանից գիշեր կանգնած են մանղալի մոտ, շնչում են շատերի համար ախորժալի հոտը, այնքան են այդ ամենից հագենում, որ խնջույքների ժամանակ, երբ հյուր են գնում կամ հյուր են ընդունում, այլևս չեն կարողանում խորոված ուտել: Այդպես էլ ես. օրն առնվագն 14 ժամ, այսպես թե այնպես, զբաղված լինելով ընտրություններ լուսաբանելով` ինձ չեմ կարողանում ստիպել հետևել այդ նույն ընտրարշավին որպես ընտրող և, օրինակ, նայել «Հ1 »-ով անվճար գովազդների շարքը: Քանի որ տեղեկատվական դաշտը, նախևառաջ համացանցում, շատ հագեցած է, որոշ բաներ անցնում են իմ կողքով, և այդ իրադարձությունների հաջորդականությունը ես մինչև վերջ չեմ ըմբռնում: Մասնավորապես, լրատվամիջոցներում, կայքերում և սոցցանցերում ես կարդում եմ, լսում եմ ՀՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի, այլ կուսակցությունների կողմնակիցների նշումները, որոնց հեղինակները բողոքում են, թե իրենց ընդդիմախոսները չափն անցնում են, և եթե այդպես շարունակեն, ապա… Ես մոտավորապես հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը, ով ում հակառակորդն է, բայց բանավեճի ամբողջ կոնտեքստն ինձ հայտնի չէ: Եթե նույնիսկ հայտնի լիներ, ես, բնականաբար, չէի կարողանա անգամ ինձ համար, իմ մեջ վերջնական դատավճիռներ կայացնել: Միակ բանը, որը ես կարող եմ անել, իմ փորձը փոխանցելն է: Իսկ փորձս նախևաոաջ հուշում է հետևյալը` ամեն ինչ անցողիկ է, փոփոխական: Ցանկացած հերոս կամ կուռք մի քանի տարում, նույնիսկ մի քանի ամսում կարող է դառնալ հակահերոս ու հրեշ: Կար, օրինակ, 90-ականներին այսպիսի ՀՀՇ-ական, իսկ այնուհետև հակա-ՀՀՇ-ական գործիչ` Ալբերտ Բաղդասարյան, ի դեպ, որի ծառայությունները, մասնավորապես, Սյունիքի պաշտպանության գործում մեծ են: (Ալբերտը հիմա հեռացել է ակտիվ քաղաքականությունից): Նա 90-92 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանի ֆանատն էր` նույնքան ջերմեռանդ, որքան այսօրվա երիտասարդներն են: 93-94 թվականներին նա դարձավ Տեր-Պետրոսյանի հակառակորդը և սպառնում էր առաջին նախագահին «ռումինական տարբերակով», այսինքն` Չաուշևսկու օրը գցել: Նիկոլաե Չաուշևսկուն, հիշեցնեմ, Ռումինիայի կոմունիստական բռնապետն էր, որին 1989 թվականին գնդակահարեցին հապճեպ ձևավորված հեղափոխական տրիբունալի վճռով` կնոջ հետ միասին: Այն տարիներին դա մոտավորապես նույնն էր, ինչ այժմ սպառնալ Սադամի կամ Քադաֆիի ճակատագրով, ինչը և անում են այսօրվա հեղափոխականները: Ես գիտեմ մարդկանց, որոնք 98 թվականին կրքոտ ողջունում էին Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը, իսկ այնուհետև սկսեցին նրա հասցեին հայհոյանքներ գրել:
Կան մարդիկ, որոնց գլխավոր թիրախը Գագիկ Ծառուկյանն էր, իսկ հետո նա դարձավ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» միակ հույսը: Մեղադրել մարդկանց, թե ինչու էին նրանք այսպես մտածում, իսկ հետո սկսեցին այլ կերպ մտածել, անիմաստ է: Լավ են անում` այսօր նրանց այսպես է ձեռնտու, վաղը` այնպես: Միակ բանը, որը կարելի է խորհուրդ տալ` չափից դուրս չտարվել ոչ սիրով և երկրպագությամբ (քաղաքական, իհարկե), ոչ էլ` ատելությամբ ու թշնամանքով: Այդ դեպքում անցումներն այնքան էլ կտրուկ չեն թվա: Եվ այդ դեպքում ոչ ոք ոչ մեկի չի մեղադրի սահմաններն անցնելու մեջ: Ամեն ինչ անցողիկ է, հատկապես` ընտրարշավները:
Առավոտ
Հունվարի 18-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացավ ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հակոբյանը: Վերջինս, ինչպես թերթի թղթակցին հայտնել է հայրը, զորամասում ջրծաղիկով է վարակված եղել: Ըստ Գագիկ Հակոբյանի, իր դեռևս ամբողջովին չառողջացած որդուն, զորամասում հանձնարարություն են տվել, ըստ որի, նա սննդի պահեստի սառնարանի ներսում պետք է սնունդ բեռնաթափեր: Աշխատանքի ժամանակ զինվորի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Հայկական ժամանակ
«Դատարանը մինչ վերջնական վճիռ կայացնելը բավարարել է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի պահանջն ու արգելել demotivator.am կայքի սեփականատեր Էդգար Բարսեղյանին հրապարակել և տարածել հայցվորին վերաբերող որևէ նյութ, և պարտադրել է համացանցից հանել հայցի առարկա հանդիսացող մոնտաժված լուսանկարը: Թերթը նշում է, որ պատգամավորը բլոգերից պահանջում է 1 միլիոն 530 հազար դրամ գումար` իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար, քանի որ նրան մոնտաժել է կիսամերկ կնոջ մարմնի վրա»,-գրում է «Հրապարակ»-ը:
Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնելու Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք պնդում են, որ տուժել են VTB բանկի և «Բաղրամյան ՍՊԸ»-ի հանցավոր համագործակցության արդյունքում: Քաղաքացիների պնդմամբ` վարկի տրամադրման դիմաց վերոնշյաւ ՍՊԸ-ն իրենցից խաբեությամբ անհասկանալի լիազորագրեր է կորզել, ինչի արդյունքում այդ մարդիկ կանգնած են իրենց բնակարանները կորցնելու վտանցի առջև: Նախաքննական մարմինը որոշում է ընդունել վերոնշյալ քաղաքացիներին տուժող ճանաչելու մասին, սակայն դատարանները կամայականություն են ցուցաբերել, և առայժմ նրանցից մեկ-երկուսի հայցն է բավարարվել:
«ՉԻ» տեղեկություններով` այս «օպերացիայի» գլխավոր դերակատարներից մեկը համարվում է Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչոն` Վաչիկ Ղազարյանը, որը տանիք է հանդիսացել հեշտությամբ հարստանալ ցանկացող «Բաղրամյան ՍՊԸ» տնօրեն Արսեն Բաղրամյանի համար: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` VTB բանկի Արաբկիր մասնաճյուղի տնօրենին էլ հովանավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը: Այս թեմային թերթը խոստանում է առանձին անդրադառնալ:
Չորրորդ ինքնիշխանություն
«Սնիպ-սնապ-սնուռե, պուռե-բազիլյոռե»: Մանկությանս ամենավառ հիշողություններից է Ստանիսլավսկու անվան թատրոնի «Ձյունե թագուհի» ներկայացումը, սրտեղ Խորհրդականի [բացասական կերպարի] դերում հանդես էր գալիս նշանավոր դերասան Իվան Գրիկուրովը: Վերը բերված բառերը կախարդական են, որոնցով պիեսում բարի կախարդը լուծում է բոլոր հարցերը: Իրական կյանքում, ցավոք սրտի, այսպես չի լինում: Չկա ինչ-որ կոդ, որով հնարավոր է միանգամից բարեփոխել աշխարհը, երկիրը: Ավելին` չկան բանաձևեր, որոնցով մարդը հեշտությամբ կարողանա կատարելագործվել անհատապես: Պատահական չէ, որ բոլոր կրոնները նախատեսում են ոչ թե մեկանգամյա աղոթք, այս աղոթքների և գործողությունների, վարքի համակարգ, որով հնարավոր է փրկել հոգին: Նույնը, իհարկե, հասարակական կյանքում է: Կան մարդիկ, որոնց թվում է, որ եթե նրանք ասեն` «Սերժիկ», «Սաշիկ», «Միշիկ», ինչպես նաև «Լֆիկ», «Նեմեց» և ընդհանրապես ցուցադրեն իրենց ընտանեկան դաստիարակության ողջ «ներկապնակը», ապա վերջ` այդ սարսափազդու բառերից քրեաօլիգարխիկ համակարգը իսկույն կփլուզվի, բոլոր մարդիկ կսկսեն փող վաստակել իրենց հալալ քրտինքով, իսկ հանցագործները կհայտնվեն ճաղերի հետևում: Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, Հայաստանը և աշխարհը վաղուց արդեն դրախտավայր կդառնային: Բայց աշխարհում չկա մի անկյուն, որտեղ բառերն ունենան ակնկալվելիք մոգական ուժը, և որտեղ ապրելու պայմանները մոտ լինեն դրախտայինի: Հետևաբար, պարզապես բառեր (բացականչություններ) արտասանելու մեջ առանձին իմաստ և նույնիսկ խիզախություն չկա: Բառերը պետք է միավորվեն ավարտուն, կապակցված մտքերի մեջ, որոնք կոչվում են նախադասություններ: Բայց դա էլ է քիչ. այդ նախադասություններն իրենց հերթին պետք է կազմեն մի համակարգ, որը կներկայացնի դրանց հեղինակների տեսլականը, թե ինչ են իրենք ուզում անել` կյանքը բարեփոխելու համար: Այդ համակարգը սովորաբար անվանում են ծրագիր կամ հայեցակարգ: Նախընտրական քարոզարշավը, գոնե տեսականորեն, պետք է ուղղված լինի հենց դրան: Որքանո՞վ է այս քարոզարշավը համապատասխանում այդ պահանջներին: Ճիշտ այնքանով, որքանով մեզանում զարգացած է քաղաքական մշակույթը և միտքը: Այդ շրջանակներում նախագահի թեկնածու առաջադրվածներից ոմանք փորձում են իրենց հնարավորությունների չափով ներկայացնել իրենց ծրագրերը, ճիշտ թե սխալ` թող ընտրողը որոշի: Մի շարք թեկնածուներ էլ, թեև առաջադրվել են և վճարել են 8 միլիոն դրամ, բայց իրենց ողջ էներգիան վատնում են նրա վրա, որպեսզի բացատրեն, թե ինչու նրանք ոչ մի ծրագիր չեն ներկայացնում: Բայց նրանց վարքը նույնպես արժանի է հարգանքի` համեմատած նրանց հետ, ովքեր չեն առաջադրվել, բայց փորձում են առաջադրվածների վրա «կեղտ բռնել»:…Եվ քանի որ այս նախընտրական պայքարում նաև օրիգինալ խոստումներ են հնչում, ես էլ իմը տամ: Խոստանում եմ օգոստոսի 15-ին մեկ օր հացադուլ անել և հաջորդ օրը խմբագրական չգրել:
Առավոտ
Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը կամ փոխել է ԼՂ հիմնախնդրի հարցում իր ավանդական տեսակետները, կամ էլ դրանք երկար ժամանակ ծածուկ է պահել և միայն հիմա է հրապարակում: Շաբաթ օրը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում բավականին ուշագրավ հայտարարություն է արել. «Մենք ինչու՞ պետք է շահագրգռված լինենք, որպեսզի խնդիրը հետաձգվի: Ես բազմաթիվ անգամ հայտարարություններ եմ արել, որոնց համար նաև հաճախակի քննադատվել եմ, բայց այսօր էլ համարում եմ, որ օր առաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա: Բայց ինչպես ասում են՝ մի ձեռքը ծափ չի տալիս: Որպեսզի խնդիրը լուծվի, անհրաժեշտ է նաև Ադրբեջանի համաձայնությունը»:
Նշենք միայն, որ այն միտքը, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի զարգացման համար, երկար ժամանակ ասում էր ՀՀ առաջին նախագահը: Ընդ որում, նա այդ միտքն ասում էր մշտապես: Մինչդեռ նույն Սերժ Սարգսյանն ու նրա թիմը հենց այդ մտքի համար էին անընդհատ հայտարարում, թե իբր Առաջին նախագահը ուզում է Ղարաբաղը ծախել: Հիմա փաստորեն Սերժ Սարգսյանը որոշել է, որ ԼՂ խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա: Ուրեմն ստացվում է ի՞նչ, կամ Սարգսյանի թիմը պետք է հայտարարի, որ իրենց շեֆն էլ է ցանկանում ծախել Ղարաբաղը, կամ էլ պետք է խոստովանի, որ այս ամբողջ ընթացքում իրենք ընդամենը զբաղված էին Առաջին նախագահի հասցեին զրպարտություն տարածելով և ներողություն խնդրեն, առավելևս, որ Սարգսյանին այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար փաստորեն մի 15 տարի էր պետք:
Չորրորդ ինքնիշխանություն
Հայաստանի հանրապետությունը փաստորեն ունի նորալլուկ նախագահի թեկնածու: Չկարծեր, թե խոսքը էպոսագետ Վարդան Սեդրակյանի կամ առաջին անգամ իր բաղձանքին հասած, և նախագահի թեկնածու դարձած Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է: Ոչ: ՀՀ նորալլուկ նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Այս օրերին քարոզարշավի մեկնարկին զուգընթաց բացվել է թեկնածու Սարգսյանի պաշտոնական կայքը`serzhsargsyan.am: Եվ ուրեմն այս կայքում, որտեղ կան տարբեր բաժիններ, հետք անգամ չես գտնի այն բանի, որ նշյալ նախագահի թեկնածուն արդեն հինգ տարի զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը: Այստեղ, չհաշված կենսագրության մասին տեղեկանք պարունակող բաժինը, Սերժ Սարգսյանի կյանքն ու գործունեությունը սկսվում է անցած տարվա վերջին կայացած ՀՀԿ համագումարից, որտեղ կուսակցությունը Սարգսյանին պաշտոնապես առաջադրեց, որպես ՀՀ նախագահի թեկնածու, և նրա կողմից հնչեց նախընտրական ծրագրի նախագիծ հիշեցնող մի ելույթ: Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ընտրողներին ներկայանալ զրոյական կետից, ջնջելով անցած հինգ տարիները, կարծես դրանք չեն էլ եղել:
Հայկական ժամանակ
Մինչ այս պահը ՀԱԿ-ի` Հրանտ Բագրատյանին սատարող ուժերը դեռևս ձեռնպահ են մնում այդ մասին հայտարարելուց, չնայած «Հրապարակի» աղբյուրները պնդում են, որ թե «Ազատ դեմոկրատները», թե Կանաչների կուսակցությունը, ինչպես նաև ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը», այդ թվում և ՀՀՇ-ի մի մասը` Երջանիկ Աբգարյանի, Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, սատարելու են նրան: Ինչ վերաբերում է բուն ՀԱԿ-ի պահվածքին, ապա այնտեղ, ինչպես հայտարարել է Զուրաբյանը, քվեաթերթիկներն անվավեր դարձնելու իդեա-ֆիքսն է իշխում: Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները, Բագրատյան-Զուրաբյան հարաբերությունները չեն փայլել դեռևս իրենց իշխանություն եղած ժամանակներում: Ի դեպ, ըստ թերթի աղբյուրների, երբ Բագրատյանն աշխատում էր Պեռնո-Ռիկարի կոնյակի գործարանում, որպես փոխնախագահ-տնօրեն, Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել է Բագրատյանին, որպեսզի վերջինս աշխատանք չունեցող Լևոն Զուրաբյանին ընդունի որպես մամլո քարտուղար: Բագրատյանը, սակայն, չի կատարել վերջինիս խնդրանքը: Զուրաբյանին օգնության է հասել ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանը` առաջարկելով Սաբինա Ֆրեյզերին` Միջազգային ճգնաժամային խմբի տարածաշրջանային տնօրենին, որպես փորձագետ, Զուրաբյանին ընդունել աշխատանքի:
Հրապարակ
Երբ վիշտը վերաբերում է անձնապես քեզ, դրա մասին գրելը դժվար է` ոնց որ ի ցույց դնես, փորձես բառերով ձևակերպել այն, ինչ ձևակերպելի չէ: Դրա համար էլ չեմ գրի «Առավոտի» լրագրող Մամիկոնյան Նաիրայի անձնական արժանիքների մասին, չնայած դրանք շատ են և բոլոր նրան ճանաչողներին հայտնի են: Նաիրան էլ դժվար թե «այնտեղից»` «վերևից» ողջունի, որ ես նրան պարզունակ ձևով գովում եմ: Ավելի լավ է գրեմ մեր մասնագիտության, պրոֆեսիոնալիզմի մասին, ինչպես որ ես, ինչպես որ առավոտցիներս ենք դա հասկանում: Ենթադրենք, X անունով քաղաքական գործիչը մեզ հարցազրույց է տալիս: Այդ հարցազրույցով արտահայտած մտքերը դուր չեն գալիս X-ին հակառակ ճամբարում գտնվող մարդկանց: Դա նորմալ է` մարդիկ տարբեր ձևով են մտածում: Նորմալ չէ, երբ X-ի արտահայտած մտքերը նրա հակառակորդները վերագրում են , լրատվամիջոցին, տվյալ դեպքում` «Առավոտին», և մի պիտակ էլ մեզ են կպցնում: Գրեք հոդված կամ տվեք հարցազրույց, որում դուք պնդում եք, որ X-ը սխալ է, և եթե մենք հրաժարվենք այն հրապարակել, ապա այդ դեպքում միայն դժգոհեք մեզնից:.Բայց «Առավոտի» դեպքում դա բացառված է, և ցանկացած ընթերցող կհաստատի, որ մենք ոչ մի խնդիր չունենք հրապարակելու, պայմանականորեն ասած, «պրո» և «հակա» X-ական, Y-ական, Z-ական կարծիքներ` իհարկե, եթե դրանք տեղավորվում են օրենքի և տարրական բարեկրթության սահմաններում: Որովհետև լրատվամիջոցը, մեր կարծիքով, նրա համար չէ, որ ընթերցողի կամ հեռուստադիտողի ուղեղը լվանա մեկ կարծիքով, մեկ դիրքորոշմամբ, այլ նրա համար է, որ ներկայացնի տարբեր կարծիքներ, փաստեր` անկախ նրանից, թե որքանով են դրանք տվյալ լրագրողին կամ տվյալ խմբագրին հոգեհարազատ և ձեռնտու: 10 տարի առաջ սպանվել էր մեր գործընկեր Տիգրան Նաղդալյանը: Այն ժամանակ կար պաշտոնական տեսակետ և, համապատասխանաբար, պաշտոնական քարոզչություն, թե ովքեր, որ շրջանակներն են դա արել և ինչի համար: Մենք, բնականաբար, ներկայացնում էինք նաև ոչ պաշտոնական տեսակետը: Բայց ես մի պահ զգացի, որ վերջինս մեր թերթում զուտ բանակապես ավելի շատ է: Եվ պետք էր լրագրող, որը մի կողմ կդնի իր անձնական զզացմունքները և սեփական վարկածները ու ադեկվատ կներկայացնի նաև պաշտոնական վարկածը: Նաիրան այն ժամանակ զրուցեց Տիգրանի ընկերների ու հարազատների հետ և դա արեց, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ բարձր մակարդակով` այնպես, որ հակառակ ձևով մտածողները մեզ մեղադրեցին «ծախվածության» մեջ: Մենք 20 տարուց ավելի է` Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք: Մենք` հայերս, ունենք մեր համոզմունքները, վստահ ենք մեր ճշմարտության մեջ: Բայց հարևան երկրում ապրողները նույնպես վստահ են իրենց ճշմարտության մեջ, որը մենք երբեք չենք ընդունի, բայց պետք է հասկանանք: Ո՞վ պետք է ներկայացնի հակառակորդի տեսակետը, եթե ոչ լրատվամիջոցը: Եվ երբ «Առավոտին» պետք էր իմանալ ադրբեջանցի մտավորականների, փորձագետների տեսակետը, դա դարձյալ անում էր Նաիրան, և անում էր բարձր վարպետությամբ: Եվ ամենակարևորը` խոսքը այն լրագրողի մասին է, որն ամեն ինչի մասին ուներ իր սեփական տեսակետը, որը խիզախ և սկզբունքային ձևով ներկայացնում էր իր մեկնաբանություններում ու վերլուծություններով: Նաիրան կա, ապրում է` նրա հրապարակումները կան «Առավոտի» հավաքածուներում և համացանցում: Կարդացեք դրանք և դուք կհասկանաք, թե ինչին պետք է ծառայի մեր մասնագիտությունը:
Առավոտ
Թերթը «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրել է.
Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը կարծես թե մտադիր է ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանին ետ ուղարկել Կենտրոնական բանկ, բայց Տիզրան Սարգսյանն էլ իր շրջապատում ակնարկել է, թե պաշտոնանկության դեպքում կարող է ընդհանրապես հեռանալ Հայաստանից:
«ՉԻ» — Սա թերևս վերջին շրջանում մամուլում հայտնված միակ բարեբաստիկ լուրն էր: Հետո էլ ասում են, թե Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում: Հենց միայն Տիգրան Սարգսյանի` Հայաստանից հեռանալը լուրջ խթան կարող է դառնալ եթե ոչ տնտեսության, ապա գոնե բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման համար: Պայմանով, իհարկե, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանում թողնի իր «արդար վաստակը» և հեռանա` իր հետ տանելով միայն այն, ինչ ուներ մինչև Կենտրոնական բանկի նախագահ դառնալը (այսինքն` երկու վերնաշապիկ, մի գույգ բոթաս և չորս զույգ գուլպա, որոնցից երկուսը` համարյա չհագած): Մի խոսքով` մենք ողջունում ենք Տիգրան Սարգսյանի ցանկությանը և վստահ ենք, որ ուր էլ գնա` ի վիճակի կլինի 18 միլիոն դոլար վաստակել` գյուղատնտեսական թեմաներով դասախոսություններ կարդալով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.