23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մասիս քաղաքում, թվում է` արտակարգ դրություն է: Արդեն մեկ շաբաթ է` քաղաքում ավելի շատ ճանապարհային ոստիկանության մեքենաներ են շրջում, քան քաղաքացիական ավտոմեքենաներ: Երեկ վարորդները մեր լրագրողին դժգոհել են, որ շրջիկ ճանապարհային ոստիկանները մայրաքաղաքից են և որսի դուրս եկածի պես կանգնեցնում են ցանկացած մեքենա: «Երևանում արագաչափերի և տեսախցիկների հայտնվելուց հետո հիմա իրենց գործը կանգնել է, ու ընկել են ռայոնի ժողովրդի ջանին»,- լրագրողին դժգոհել է մի վարորդ:
Հրապարակ
Կոմունիստները, դնելով իրենց առաջնորդի դիակը դամբարանում, ուղերձ էին հղել հսկայական երկրի բնակչությանը` սա սրբություն է, որի առաջ բոլորդ պարտավոր եք խոնարհվել` մի կողմ դնելով ձեր անհատական, ազգային և կրոնական տարբերությունները: Երբ ես էի գիտակից տարիքում, այդ պաշտամունքը կեղծ էր, ավելին` ծաղրի առարկա էր, անեկդոտի նյութ: Իրենք` Լենինի մասին բոցաշունչ ելույթներ ունեցողները, «կոմունիստական կրոնին» դույզն-ինչ չէին հավատում: Եթե այդպես չլիներ, գուցե այդ պետությունն ավելի երկար գոյատևեր: Բայց ոչ միայն կոմունիստական, այլև ցանկացած այլ պետությունում, նույնիսկ` ամենադեմոկրատական, կան, պետք է լինեն ինչ-որ «սրբապատկերներ», ինչ-որ հեղինակություններ, զաղափարներ, եթե կուզեք` առասպելներ, որոնց վերաբերյալ կա որոշակի ազգային համաձայնություն, որոնք ստիպում են բոլորին զգաստանալ, մի կողմ դնել ոչ միայն տարաձայնությունները, այլև ցինիկ ժպիտը: Երբ հանրապետականները` առաջնորդվելով, հավանաբար, կոմունիստական իներցիայով, Լենինի փոխարեն մեխանիկորեն ցանկանում են դնել Նժդեհին, դա, իհարկե, հակառակ ռեակցիան է առաջացնում և վարկաբեկում է այդ հրաշալի, հայրենասեր մարդուն` Նժդեհին: Նրա աֆորիզմները [որոնք երբեմն որպես ավարտուն փիլիսոփայական հայեցակարգ են ներկայացվում] մեզ չեն կարող միավորել: Այդ առումով Նժդեհի մասին ֆիլմը, եթե նույնիսկ բոլոր ժամանակների անգերազանցելի գլուխգործոցը լիներ, միևնույն է` ծաղրի և հարձակումների կարժանանար` մասնավորապես, հանրապետականներին չհամակրողների կողմից: Բայց եթե հին, կոմունիստական ձևով հնարավոր չէ նման միավորող գաղափար կամ խորհրդանիշ պարտադրել, դա չի նշանակում, որ դրանք ընդհանրապես չպիտի լինեն: Իմ կարծիքով` ամենաիդեալական լուծումը կլիներ, եթե նման դերում հանդես գար Հայ առաքելական եկեղեցին: Բայց, ցավոք, մեր բարձրաստիճան հոգևորականները մեր հասարակության մեջ որևէ հարգանք չեն վայելում` նրանք ընկալվում են որպես քրեաօլիգարխիկ համակարգի մի մաս, և հիմնականում, կարծում եմ, այդ գնահատականին արժանի են: Այդ դեպքում` ի՞նչը: Դուք, իհարկե, չեք սպասում, որ ես համակարգչային մեկ էջի սահմաններում կպատասխանեմ այդ հարցին: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ շուտով լրանում է Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Նայենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հայտնի լուսանկարին` Ազատության հրապարակում [երեկ այն վերարտադրվել էր մեր թերթում], գուցե այդ նկարը ձեզ ինչ-որ բան կհուշի՞: Չեմ պնդում, որ այդ տղաները ինչ-որ բան էին գտել, բայց ինչ-որ բան նրանք, այնուամենայնիվ, շոշափել էին: Հակառակ դեպքում միլիոն մարդ չէին հավաքի, հակառակ դեպքում հազարավոր մարդիկ կամավոր չէին գնա ռազմաճակատ: Երբ ես շփվում եմ Ավետիք Իշխանյանի հետ, աշխատում եմ միայն գրական բառեր գործածել և ընթացքում փոխարինել մտքիս եկած ռուսերեն արտահայտությունները հայկական համարժեքներով: Զուտ Ավետիքի ազգանվան պատճառով:
Առավոտ
Եթե ԲՀԿ-ն մանկապարտեզ չէ, այլ քաղաքական կազմակերպություն, կուսակցություն, պետք է արժանի գնահատական տա իր առանձին ֆունկցիոներների պահվածքին: Այս կուսակցությունը, փաստորեն, ընդդիմադիր դաշտի հերն անիծելուց հետո հիմա էլ, ակամա, լծվել է ընդհանուր առմամբ քաղաքական պայքարի հերն անիծելու գործին: ԲՀԿ-ական առանձին գործիչներ այլևս ընկալվում են որպես քաղաքական դաշտի ենիչերիներ, որոնց հրահանգված է ոչնչացնել քաղաքականության մասին մարդկանց ամենատարրական
պատկերացումներն անգամ,- գրում է «Հրապարակ»ը:
Իրականում մի առնետավազք է սկսվել ԲՀԿ-ից, որն սպառնում է վերածվել 20-ամյա անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ «քցոցի»-ի: ԲՀԿ խոսնակները, սակայն, անհասկանալի լաբիրինթոս հիշեցնող իրենց խոսքերով փորձում են բացատրել այս անբացատրելի վիճակը, բայց դրանից, ինչ խոսք, վիճակը չի շտկվում: Մի երկու օր առաջ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ հիմա արդեն Գյումրիի թիվ 34 ընտրատարածքից ընտրված պատգամավոր և ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ Գյումրիի կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանը հայտարարել են, որ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրելու են Սերժ Սարգսյանին:
Եթե սա խայտառակություն չէ մի կուսակցության համար, որ հրաժարվեց ԱԺ ընտրություններից հետո մտնել կոալիցիա, իսկ դրանից առաջ էլ չմիացավ կոալիցիոն նոր հուշագրին, ապա առնվազն քաղաքական անմեղսունակություն է, որ հանդես է բերում ԱԺ-ում իր պատգամավորների թվով երկրորդ կուսակցությունը: Սերժ Սարգսյանին ընտրելու կամ նրան սատարելու մեջ, ոզնուն էլ է հասկանալի, քրեորեն հետապնդելի ոչինչ չկա: Հետևաբար, Գյումրիի քաղաքապետն ու ԱԺ հանձնաժողովի նախագահը քրեական հանցագործներ չեն: Բայց նրանք այս պահին «քաղաքական հանցագործություն» են կատարում ԲՀԿ-ի՝ իրենց կուսակցության նկատմամբ և, ինչպես հատուկ է քաղաքական հանցագործին, փորձում են սղալել ու արդարացնել այդ կեցվածքը: Մարտուն Գրիգորյանը, մասնավորապես, գտնում է, որ շատ մեծ տարբերություն կա Սերժ Սարգսյանին ընտրելու և սատարելու միջև: Ինքը չի սատարելու, բայց ընտրելու է:
Դե իհարկե, Սերժ Սարգսյանն էլ հիմա ուր որ է աչքերը կլցնի ԲՀԿ-ականի այդ անակնկալ և ինքնաբուխ որոշման կապակցությամբ: Բայց չէ՞ որ խոսքն այստեղ շարքային ԲՀԿ-ականների մասին չէ, այլ ՀՀ երկրորդ խոշոր համայնքի և ԲՀԿ-ական ոչ պակաս խոշոր կառույցի ղեկավարների, ովքեր պատրաստվում են ընտրել Սերժ Սարգսյանին, բայց, ասացե՛ք խնդրեմ, չե՞ն պատրաստվում իրենց որոշումով վարակել մյուս ԲՀԿ-ականներին: Ի վերջո, կա կուսակցության քաղաքական որոշումը՝ թեկնածու չեն առաջադրում և չեն սատարում առաջադրված թեկնածուներից որևէ մեկին: Այս որոշման տիգրանուրիխանյանական տրակտովկան ուղղակի զավեշտ է հիշեցնում: Նա հայտարարել է, որ կա քաղաքական որոշում, իսկ թե ինչ է անում Սամվել Բալասանյանը, դա իր գործն է: Շատ ներողություն, բայց վաղն էլ անձամբ Գագիկ Ծառուկյանը կարող է հայտարարել, որ ընտրելու է Սերժ Սարգսյանին, բայց չի սատարելու նրան: Կստացվի՝ թեև կա քաղաքական որոշում, բայց այդ որոշումը կատարել-չկատարելն իմ գործն է: Ո՞ւր է քաղաքականությունն այս դեպքում:
Մեզ թվում է, որ ավելի ազնիվ կլիներ, եթե ԲՀԿ-ի որոշումը լիներ այսպիսին. «Կուսակցությունը լուծարվում է, իսկ ԲՀԿ-ական արդեն նախկին խալխը ազատ է ընտրելու ում կամենա»: Բայց եթե կուսակցությունը լուծարելու նպատակ չունեն և թղթի վրա էլ խիստ վճռական տոնով գրել են, որ ոչ մեկին չեն սատարելու, պետք է առնվազն հարգանք դրսևորեն իրենք իրենց և իրենց շարքերի հանդեպ և շարքերին էլ չասեն՝ դուք ազատ եք ձեր ընտրության մեջ, բայց ես՝ Ծաղիկս, ընտրելու եմ նախագահ Սարգսյանին:
ԲՀԿ-ն փրկելու մի ճանապարհ ունի Գագիկ Ծառուկյանը՝ առաջին իսկ պատահած ծառից «կախել» Գյումրիի գործող քաղաքապետին և իր «շահած-պահած» պատգամավորին: Հավատացնում ենք, որ նրանք շատ արագ կհասկանան Սերժ Սարգսյանին ընտրելու, բայց չսատարելու մասին իրենց հայտարարությունների ողջ խեղկատակությունը: Եվ բացի այդ, դա կարող է լավ դաս լինել ԲՀԿ-ում հայտնված այն պատեհապաշտների համար, ովքեր արդեն իսկ պատրաստ են «թռնելու»: Նրանց թռիչքը գոնե անաղմուկ կլինի, իսկ եթե նույնիսկ աղմկեն էլ, ապա այդ աղմուկը կծառայի միայն ԲՀԿ շահերին:
Իսկ Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի՞ փրկել ԲՀԿ-ն:
Հրապարակ
Ըստ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանի՝ քաղաքապետարանի գլխավոր պաշտոններում ոչ մի փոփոխություն չի եղել։
Ըստ նրա՝ այդ գլխավոր պաշտոնները 3-ն են՝ իր և առանձնացված ստորաբաժանումների՝ սոցիալական ծառայության տարածքային և քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների պետի պաշտոնները։
Հայեցողական պաշտոններում առայժմ միայն մեկ նշանակում կա. քաղաքապետի մորաքրոջ տղան՝ Էդիկ Հովսեփյանը նշանակվել է քաղաքապետի օգնական։
Ոչ մի մարդ աշխատանքից չի ազատվել։ Միայն ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման բաժնի փակվելու հետևանքով բաժնի պետն իր պարտականությունները ավարտելուց հետո կազատվի աշխատանքից։ Նշված բաժնի աշխատակիցներից գլխավոր մասնագետ Գագիկ Մկրտչյանը նշանակվել է ճարտարապետության-քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ։ Նույն բաժնի առաջատար մասնագետ Տաթևիկ Սիմոնյանն աշխատանքի է նշանակվել քարտուղարություն բաժնում։ Նա աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանի դուստրն է։
Հայտնի չէ՝ բարեկամական կամ այլ ինչ կապ կա նրանց ու քաղաքապետի միջև. նրանք նույն հայտնի Ղշլաղ գյուղից են։
Փակված՝ ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման բաժնի փոխարեն քաղաքապետարանում ստեղծվել է ներքին աուդիտի բաժինը, որի բաժնի պետ-գլխավոր աուդիտոր է նշանակվել քաղաքապետի նորանշանակ օգնականի՝ Էդիկ Հովսեփյանի կինը՝ Մարինե Չատինյանը, ով մինչ այդ աշխատում էր ֆինանսական բաժնում՝ որպես գլխավոր աուդիտոր:
Ժամանակ
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ պատասխանել է «Հժ»-ի հարցերին:
— Պարո՛ն Աբրահամյան, Սերժ Սարգսյանի այս քարոզարշավը տարբերվում է 2008-ի քարոզարշավից, մասնավորապես նրա
հանդիպումները ընտրողների հետ դահլիճային են, ինչո՞ւ այդպես որոշվեց, ՀՀԿ-ի համար ի վերջո հասկանալի դարձա՞վ,
որ չարժե մարդկանց այդպես բերել հանրահավաքների:
— Ո՛չ, մենք քննարկել ենք այս հանդիպումների արդյունավետությունը, և իմ կարծիքով, շատ ճիշտ ռազմավարություն ենք ընտրել՝ յուրաքանչյուր մարզկենտրոնում մի բացօթյա հանդիպում, իսկ մյուս քաղաքներում դահլիճային՝ նաև հաշվի առնելով եղանակը, հաշվի առնելով, որ մարդկանց համար նորմալ լինի, կոմֆորտ լինի: 2008-ին մենք ավելի շատ բացօթյա էինք անում, որովհետև նախագահը ներկայանալու խնդիր ուներ. առաջին ժամկետն էր, նրան մարդիկ, իհարկե, ճանաչում էին, բայց մենք նախընտրեցինք, որ ինքը բացօթյա հանդիպումներ ունենա, որովհետև դահիճները սահմանափակ տեղ ունեն, շատ մարդիկ ցանկություն ունեն, չեն կարողանում մասնակցել:
— Տարբեր ՀՀԿ-ականներ առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ այս անգամ Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենադեմոկրատական ընտրություններն են անցկացվելու, այնինչ, ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարեցին, որ ընտրությունների նկատմամբ անտարբերություն և հանրային անվստահություն կա, արդյոք դա արդեն իսկ չի՞ ստվերում ընտրությունները:
— Այդ գնահատականները իրականությանը չեն համապատասխանում: Ես հանդիպել եմ ԵԽԽՎ դիտորդների հետ, իրենց հետ քննարկել եմ, և մենք մեր անհամաձայնությունը հայտնել ենք իրենց դիրքորոշման հետ, մենք ապացուցեցինք, որ իրենք նույնիսկ չեն էլ ստուգել այն փաստերը, որոնք ներկայացվել են ընդդիմության կողմից, և այնտեղ կային մարդիկ, որոնք ի սկզբանե սուբյեկտիվ տրամադրվածություն ունեին: Իսկ ինչ վերաբերվում է պասիվությանը կամ անվստահությանը, ես կարծում եմ, ավելի շատ այդ անվստահության մթնոլորտը ստեղծվել է բամբասանքների հիմքերի վրա:
— Վերջին օրերին կրկին ակտիվացան խոսակցությունները վարչապետի պաշտոնանկության մասին: Վերլուծություններ կային, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ կարվի, խոսվում է, որ դուք կրկին փորձում եք վարչապետ դառնալ, բայց չի ստացվում: Որքանո՞վ են հիմնավոր այս խոսակցությունները:
— Ես հասկանում եմ՝ ինչու նորից այս խոսակցությունները սրվեցին, դա կապված է նախագահական ընտրությունների հետ, որ դրանից հետո ձևավորվելու է նոր կառավարություն: Ես իմ կարծիքը չեմ փոխել, որ ասել էի՝ միտք չունեմ վարչապետ դառնալ: Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ես դրանք ուղղակի դատարկ խոսակցություններ եմ համարում: Նորմալ աշխատում է վարչապետը, և որևէ հարց մեր կուսակցության գործադիր մարմնում չի քննարկվել:
— Ասում են, որ նրա տրամադրությունը շատ վատ է, նյարդային է դարձել:
— Չեմ կարծում, որևէ նման միտում ես չեմ տեսել:
— Նաև նոր կառավարության կազմ է քննարկվում:
— Ոչ մի հարց չի քննարկվել:
— Խոսքը կուլիսային քննարկումների մասին է:
— Դե, կուլիսներում ամեն ինչ էլ քննարկվում է, բայց կուսակցությունը որևէ նման հարց չի քննարկել: Իմ կարծիքով, դա անլուրջ է այնքանով, որ նախագահական ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրությունները կավարտվեն, հետո անպայման նման քննարկումներ կլինեն:
— Դուք բացառո՞ւմ, թե՞ հնարավոր եք համարում, որ այս ընտրություններից հետո, այդուամենայնիվ, կրկին ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմվի:
-Ոչ մի բան մի՛ բացառեք: Ես չեմ բացառում: Քաղաքականության մեջ երբեք մի՛ ասեք՝ երբեք: Ամեն ինչ հնարավոր է, բայց կոնկրետ հարց չի քննարկվել, չկա նման պայմանավորվածություն:
— Ավելի շատ խոսվում է ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին:
— Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց չենք քննարկել նման հարց:
— Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ականները շատ հաճախ են ձեր շտաբ այցելում: Օրինակ՝ երեկ Վարդան Վարդանյանն է այստեղ եղել, անցյալ շաբաթ՝ Հարություն Քուշկյանը: Սա նշանակում է, որ նրանք է՞լ են սատարելու Սերժ Սարգսյանին:
— Ես չեմ տեսել: Ո՛չ Հարություն Քուշկյանին եմ տեսել, ո՛չ Վարդան Վարդանյանին: Չգիտեմ՝ ում մոտ են եկել, բայց ես չեմ տեսել:
— Համացանցում ակտիվորեն շրջանաովում է ձեր բրյուսելյան այցի «զավտրիկի» տեսանյութը: Հաճախ ե՞ք նման հումորներ անում:
— Այո՛, գոնե լավ է, որ դուք հասկացել եք, որ ես հումոր եմ արել, ես ճիշտն ասած, ուտելու հանդեպ մեծ սեր չունեմ, ուղղակի ես կատակով, քանի որ մեր հարաբերությունները շատ նորմալ են պարոն Շուլցի հետ, ասեցի՝ ինչ լավ սեղան եք պատրաստել, եթե իմանայինք, որ այսպիսի զավտրիկի սեղան կլինի, ես ուժին չէի անի: Կատակ ենք արել և սկսել մեր խնդիրները քննարկել: Բայց որոշ մարդկանց, եթե այդքան հետաքրքրում է իմ ուտելը, ես ուտել շատ չեմ սիրում, իմ համար շատ սովորական է ուտելը, և ես ընտրյալ ճաշատեսակներ էլ չունեմ:
— Դուք ձեզ շատ տնավարի՞ եք պահել եվրոպացի պաշտոնյաների հետ:
— Տնավարին շատ հարաբերական հասկացողություն է, ազատ եմ պահել, այո՛, բայց տնավարի՝ չէ: Ի՞նչ է պատահել որ, մենք մի երկիր ենք, նրանք էլ մի ուրիշ երկիր են. մենք հո՞ իրենց ստրուկը չենք:
— Պարո՛ն Աբրահամյան, այսօր ձեր ծնունդն է, ինչպե՞ս եք նշելու:
— Երեկ գիշերը ես նշել եմ իմ թոռնիկների, երեխաների, տիկնոջս հետ, և այդ ձևաչափը արդեն երրորդ տարին է, ես նախընտրում եմ, իսկ այսօր մենք աշխատում ենք սովորականի պես: Իհարկե, բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել նաև իմ բազմաթիվ կոլեգաներից, ՈԴ-ից, Ղազախստանից և այլն:
Հայկական ժամանակ
Օրերս թերթը տեղեկացել էր, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք պնդում են, որ տուժոլ են VTB բանկի և «Բաղրամյան ՍՊԸ»-ի հանցավոր համագործակցության արդյունքում: Թերթը հիշեցնում է` քաղաքացիների պնդմամբ վարկի տրամադրման դիմաց վերոնշյալ ՍՊԸ-ն իրենցից խաբեությամբ անհասկանալի լիազորագրեր է կորզել, ինչի արդյունքում այդ մարդիկ կանգնած են իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջև: Թերթը տեղեկացրել էր նաև, որ «ՉԻ» տեղեկություններով այս «օպերացիայի» գլխավոր դերակատարներից մեկը համարվում է Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչոն` Վաչիկ Ղազարյանը, որը տանիք է հանդիսացել հեշտությամբ հարստանալ ցանկացող «Բաղրամյան ՍՊԸ» տնօրեն Արսեն Բաղրամյանի համար:
«ՉԻ» աղյուրները փոխանցել էին, որ VTB բանկի Արաբկիր մասնաճյուղի տնօրենին էլ հովանավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը: Թերթը ավելացնում է, որ երեկ տեղեկացել է, որ բանկի Արաբկիր մասնաճյուղը նոր տնօրեն ունի, որը կապ չունի այս պատմության հետ, իսկ նախկին տնօրենն ազատված է աշխատանքից:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ հնարավորություն ունեի շփվելու ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ, և այդ շփումը ա) ավելացրեց իմ լավատեսությունը, բ) համոզեց, որ մենք թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ոլորտներում առաջ ենք գնալու միմիայն մտածող մարդկանց շնորհիվ:
Այդպիսի մարդիկ կան, անշուշտ, նաև իշխանական ճամբարում, բայց նրանք փոքրամասնություն են կազմում: Մեծամասնություն են նրանք, ովքեր ընդհանրապես ունակ չեն մտածելու և կարող են միայն փող հաշվել: Կան նաև այնպիսիք, որոնք տեսականորեն զուրկ չեն մտածելու ունակությունից, սակայն միտումնավոր մտել են ուղղափառ դոգմատիզմի մեջ, և այդ պատյանում իրենց զգում են բոլոր տեսանկյուններից հարմարավետ` «մեր առաջնորդի իմաստուն ղեկավարությամբ» և այլն: Այդ երկրորդ տեսակը գերակշռող է նաև ընդդիմության շարքում, և այս դեպքում պատճառը ոչ այնքան դոգմատիզմի հարմարավետությունն է, որքան մտքի ծուլությունն ու ինքնուրույնության պակասը: «Քառակուսի» դոգմատիզմն ազատում է որևէ անձնական պատասխանատվությունից:
Այդ առումով Հրանտ Բագրատյանի` որպես նախագահի ինքնուրույն թեկնածուի առաջադրումը մեկ քայլ առաջ է: Նա, ինչպես և նրա թիմի անդամներն ու նրան սատարողները (այդ թվում` նույն Հովհաննես Իգիթյանը) խոսում են խիստ ընդդիմադիր դիրքերից, բայց զուտ քաղաքական լեզվով` առանց փողոցային «հավելումների»: Գուցե նրանց ասածները զանգվածային էքստազ չեն առաջացնում, որովհետև չեն պարունակում բանտ նստեցնելու և ունեցվածքը խլելու սպառնալիքներ, որոնք յուղ են լցնում մեր բնակչության մեծ մասի սրտին: Բայց ակնհայտ է, որ Բագրատյանն իր ծրագրի վրա մտածել է ոչ թե մի քանի ամիս` նախագահ առաջադրվելու նպատակով, այլ մի քանի տարի` մեր երկրի վիճակի դիտարկման, մտահոգության և տարբեր երկրների փորձը ուսումնասիրելու հիման վրա:
Որպես դրա հետևանք` Բագրատյանը ոչ թե առաջարկում է «վատ տղաներին» փոխարինել «լավ տղաներով», այլ ստեղծել մեխանիզմներ, ինստիտուտներ, որոնք կնպաստեն ժողովրդավարությանը, օրինականությանը և տնտեսական առաջընթացին:
Օրինակ` «Երևանի քաղաքապետը պետք է ընտրվի երևանցիների կողմից` ուղղակի ընտրությունների միջոցով»: Կամ` «Առաջին ատյանի բոլոր դատավորներն ընտրվում են ժողովրդի կողմից, իսկ վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին նշանակում է ՀՀ նախագահը` Սահմանադրությամբ նախատեսված կարգով:
Բացի այդ, Հայաստանում ներմուծվում է մրցակցային դատարանի ինստիտուտը»: Կամ` «Պետական գերակա շահի կամայական կիրարկումն իշխանությունների կողմից պետք է արգելվի: Մասնավոր սեփականության իրավունքի կասեցումը գերակա շահ հասկացության տակ թույլատրելի պետք է լինի միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքում(համայնքում) անցկացվել է հանրաքվե»:
Գուցե դրանք իդեալական լուծումներ չեն, բացառված չէ նաև, որ շատ սխալ առաջարկներ են: Բայց դրանք հնարավորություն են տալիս մտածելու: Ինչը մեզանում պակասում է:
Առավոտ
Թերթի տեղեկություններով` «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը համարվում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար և միաժամանակ` Ռուսաստանի պետական ապահովագրական ընկերության ներկայացուցիչն է, գնել է մեկ այլ ապահովագրական գործող ընկերություն: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` «Ռոսգոսստրախ Արմենիան» գնել է կամ «Գարանտ Ինշուրանսը», կամ էլ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություններից որևէ մեկը: Թերթը նկատում է, որ «Գարանտ Ինշուրանսի» սեփականատերը ԱԺ` ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն է, իսկ «Ինգո Արմենիայի» սեփականատերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «ՀԺ»-ի այսօրվա համարում, իր հայտարարության համաձայն, ներկայացրել է խոստացված նախագիծը, որ կոչվում է Քաղաքացիական պայմանագիր: «Սա մի փաստաթուղթ է, որտեղ ներկայացրել եմ հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի, դրա խնդիրների, նպատակների և միջոցների մասին պատկերացումներ, կամ` ավելի ճիշտ, ուրվագծել պատկերացումների շրջանակ, բազմաթիվ դետալների ձևակերպումը թողնելով ընթացիկ, աշխատանքային ապագային: Այսօրվա խնդիրն, ինչ խոսք, փաստաթղթի նախագիծը հանրությանը ներկայացնելն է և միայն դա: Եվս մեկ անգամ ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ սա նախագիծ է, ինչից բխում է, որ փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների»,- գրել է Փաշինյանը` ներկայացնելով ընդարձակ նախագիծը, որում մասնավորապես նշվում է.
«Քաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդավարությունն է, համաձայն ձևակերպման, որ ժողովրդավարությունը իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը: Ժողովրդավարության գործնական կիրառումն, ըստ այդմ, ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով, իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից` խաղաղ, ընտրական ճանապարհով և այդպիսի պարբերական մեխանիզմի կիրառումը համաձայն ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած ժողովրդի ազատ կամարտահայտման: Պայմանագրի մասնակիցները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու միակ եղանակ»:
Հայկական ժամանակ
Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» ՀԱԿ աղբյուրները, բացի վերջին շրջանում կուտակված խնդիրներից, այստեղ նոր խնդիր է առաջացել` Լևոն Տեր-Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի միջև «սև կատու» է անցել. Տեր-Պետրոսյանը, որ մշտապես և անվերապահ վստահել ու հավատացել է Զուրաբյանին, պարզել է, որ վերջինս այնքան էլ անկեղծ ու բաց խաղացող չի եղել ոչ այնքան քաղաքական, որքան նյութատեխնիկական խնդիրները կարգավորելու հարցում: Եվ ՀԱԿ առաջնորդը սկսել է կասկածով վերաբերվել իրավահաջորդի ընտրությանը: Չնայած Տեր-Պետրոսյանին ավելի լավ ճանաչողները պնդում են, որ դա ընդամենը մարտավարություն է` առաջին նախագահը պարզապես մանևրում, ժամանակ է շահում, որպեսզի վերջին շրջանում բոլորի կողմից անվստահության արժանացած Լևոն Զուրաբյանի նկատմամբ գործընթացները սառեցվեն` մինչև ընտրությունների ավարտ, որից հետո կերևա` արդյո՞ք իրենք իրականացնում են ԲՀԿ-ին միանալու գաղափարը, իրավահաջորդ դարձնելով Զուրաբյանին, թե՞ այլ լուծում են գտնում:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.