23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել են տասնյակ հազարավոր հայեր: Ընդդիմությունն ասում է` 200 հազար, իշխանությունը` 100 հազար, կարևոր չէ, անգամ երկրորդ թիվը մեր փոքր երկրի համար սոսկալի է: Դրա համար պատասխանատու է աոաջին հերթին ներկայիս իշխանությունը` նախագահի գլխավորությամբ: Բայց, ինձ թվում է, քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, մեկնաբանները, մի խոսքով` մենք բոլորս` այն մարդիկ, որոնց խոսքից ինչ-որ բան է կախված, չենք անում «մեր ձեռքից եկածը»` այդ երևույթը մեղմացնելու համար: Մեզ համար, կարծես թե, ավելի էական է հասարակության, այսպես ասած, «ծափահարությունները կորզելը», «ժողովրդահաճո» կեցվածք ընդունելը «սրանք վզները հաստացրել են, իսկ խեղճ ժողովուրդը սոված կոտորվում է, պանդխտության ճանապարհն է բռնել» և այլն: Այդպիսով մեր քաղաքացիներն ամբողջությամբ ազատվում են ինքնուրույն և ակտիվ գործելու, այստեղ` Հայաստանում մնալու և պայքարելու պարտականությունից, նրանց գնալը երկրից ոչ միայն բացասական գնահատական չի ստանում, այլև ներկայացվում է գրեթե որպես քաղաքացիական արիության դրսևորում` «բա ի՞նչ անեն մարդիկ»:
Արդյունքը մենք`լրագրողներս, արձանագրում ենք ամեն օր, երբեմն` օրը մի քանի անգամ: Բոլոր մեծ ու փոքր ցույցերի մասնակիցները, անկախ նրանից` իրենց պահանջներն օրինական են, թե օրինական չեն, իրենց ամեն մի ելույթի կամ հարցազրույցի վերջում սպառնում են արտագաղթով: Օրինակ`տաքսիստները ցանկանում են կայանել այնտեղ, որտեղ իրենց է հարմար, և չեն ուզում, որ արագաչափերն ու տեսախցիկները ֆիքսեն իրենց խախտումները: Իսկ եթե իրենց նպատակին չհասնեն, ասում են նրանք` «կթողնենք ու կգնանք այս երկրից»: Բաժնետոմս ունեցողները, որոնց տնօրենը զրկել է դիվիդենդներից, նույնպես պնդում են, որ իրենց հասանելիք գումարները չստանալու դեպքում արտագաղթելու են: Ստոմատոլոգներից ոչ մեկս երբևէ ՀԴՄ կտրոն չենէ ստացել մեր մուծած գումարների դիմաց, և նրանց եկամուտները, հետևաբար, դուրս են որևէ վերահսկողությունից, բայց երբ կառավարությունը նրանց առաջարկում է վճարել ատամնաբուժական աթոռի համար, ընդվզում են և ասում, որ այդ դեպքում նրանք կհեռանան երկրից: Նույնը բացօթյա առևտրականները, պետական կարիքների զոհերը և խնդիրներ ունեցող մնացած քաղաքացիները: Խնդիրներն իրականում կան և դրանք լուծման կարիք ունեն: Բայց ո՞ւմ են ուղղված այդ սպառնալիքները: Իշխանությա՞նը: Նա շա՞տ է հուզվում արտագաղթից:
…Ողջ ձմեռվա ընթացքում իմ տան էլեկտրաէներգիայի լարումը միջինը մոտ 170 վոլտ է, ինչի հետևանքով, մասնավորապես, լվացքի մեքենան միանում է միայն գիշերվա ժամը մեկից հետո: Եթե փետրվարի ընթացքում էլցանցը այդ խնդիրը չլուծի, ես, հավանաբար, արտագաղթեմ:
Առավոտ
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հարցազրույց է տվել «Հայկական ժամանակին»: Թերթի թղթակիցը նրան է ուղղել հետևյալ հարցը. «Պարոն դեսպան, գաղտնիք չէ, որ բոլոր դեսպանատներն ունեն իրենց հատուկ ծառայությունները, և լավագույնները տիրապետում են տվյալ երկրում տիրող ամեն ինչին: Ձեր հատուկ ծառայությունները ձեզ ի՞նչ են զեկուցել Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին: Ո՞րն է ձեր երկրի տեսակետը, ո՞վ է կանգնած այդ մահափորձի ետևում»:
Դեսպանը հարցին պատասխանել է հետևյալ կերպ. «Իսկ ի՞նչ ասել է «հատուկ ծառայություն»: Հետախուզական ծառայություն, այո՞: Առաջին հերթին քաղաքական-հասարակական իրականությունը պետք է զատել միֆոլոգիայից: Եթե դուք կարծում եք, որ «հատուկ ծառայությունները» դրանք տեսախցիկներ են Հայաստանի ամեն սյան և քարի վրա, կարծում եմ, որ ոչ մի վատիկանյան և Մոսադի հետախուզություն չի կարող Հայաստանի իրադրության մասին ավելի լավ տեղեկացված լինել, քան հայկական ծառայությունները: Գիտե՞ն հայկական ծառայությունները ով է կանգնած մահափորձի ետևում: Չգիտեն: Գոնե այդպես են ասում: Նշանակում է, մեկ ուրիշը նույնպես չի կարող իմանալ: Սա միֆ է: Սա լրիվ այլ զրույցի թեմա է (ժպտում է — հեղ.): Մահափորձը շատ հանելուկային պատմություն է, որովհետև տրամաբանական չէ այն իմաստով, որ պարոն Հայրիկյանը շատ հարգելի անձնավորություն է, նա պայքարի խորհրդանիշ է: Բայց չնայած պարոն Հայրիկյանն ինքն է ասում, որ առաջին փուլում 70 տոկոս քվե կստանա, ես դրանում համոզված չեմ: Ինձ չի թվում, թե նա երկրորդ փուլ անցնելու հնարավորություն ունեցող ֆիգուր է: Նա այն վտանգավոր մրցակիցը չի, որին չեզոքացնելու կարիք լիներ: Բոլորը միաձայն`և ընդդիմությունը, և իշխանությունը, ասում են, որ դա մահափորձ է պետականության դեմ: Ինչ-որ չափով այո: Ես համաձայն եմ նաև, որ դա «խփում է» իշխանությունների վարկանիշին: Որովհետև դա առաջին հերթին քանդում է ընտրությունների այն ուրախ պատկերը, որի մասին մենք խոսեցինք, անվտանգ և ապահով Հայաստանի միֆը, և դա արդեն ազդում է ընտրությունների գնահատականի վրա: Բայց միգուցե Հայաստանի շատ քաղաքական գործիչներ կնեղանան, ես ունեմ իրավիճակի իմ տեսլականը: Նույնիսկ եթե դա չլիներ քաղաքական մոտիվացիայով, բայց արդյունքը լինելու է քաղաքական: Սա մեկ: Երկրորդը ինձ թվում է որ, չնայած նման բաներ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում, բայց սա հնարավոր էր, որովհետև Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը: Սա ցանկացած հարթությունում, մանր և խոշոր հանցագործությունների: Պատմում եմ ձեզ սա որպես անեկդոտ, կարող եք ծիծաղել, բայց ինձ համար դա շատ խոսուն էր: Կողոպտել էին իմ նստավայրը: Ես խոսեցի այն չինովնիկի հետ, ով պատասխանատու էր անվտանգության համար: Նա ասաց գիտեք, դա իմ գործը չէ: Ես սարսափեցի: Այդ բարձրաստիճան մարդու մոտ բացակայում էր զգացողությունը, թե ինչ է նշանակում «պետականություն»: Սեփական երկրի համաի պատասխանատվության զգացողությունը պետք է բոլորին պատասխանատվության տանի ոչ միայն սեփական տեղամասի համար: Ես կարծում եմ, որ անկախությունից հետո Հայաստանի համար ամեն ինչ չէ, որ հարթ է եղել: Սպանությունները, որոնք, ասում են, քաղաքական մոտիվացիաներ ունեին, միշտ չէ որ, մեղմ ասած, բացահայտվել են: Վերցրեք 2008թ. իրադարձությունները: Ոչ ոք պատասխան չտվեց: Ամենաթողության մթնոլորտը կարող էր ինչ-որ մեկին դրդել, որ կարելի է կրակել: Ահա, քաղաքականության մեջ ոչինչ չի առաջանում ոչնչից: Քաղաքականության մեջ, ինչպես հղիությունն է, ոչինչ չի կորչում, դա պետք է իր արդյունքը տա: Քաղաքական գործիչը չի կարող խուսափել պատասխանատվությունից իր գործունեության համար և ոչ թե այնտեղ, հեռավոր աշխարհում, այլ այստեղ: Խոսք կա «կմախքներ պահարանում»: Միայն անհեռատես քաղաքական գործիչներն են կարծում, որ կարելի է թաքցնել այդ կմախքները: Ես հուսով եմ, որ ցավալի իիադարձությունը չի ազդի ոչ ընտրությունների արդյունքների, ոչ էլ քարոզարշավի վրա: Բայց մի բան փաստ է տոնն արդեն փչացված է:»
«ՀԺ»-ի մեկ այլ հարցի, թե ինչպես է պարոն դեսպանը` որպես մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնյա, գնահատում Հայաստանում նախընտրական իրավիճակն ու քարոզարշավի փուլը, դիվանագետը պատասխանել է.
-Ինձ թվում է, որ այս նախընտրական քարոզարշավը բնութագրվում է առաջին հերթին արդյունքների կանխատեսելիությամբ, երկրորդը շատ հանգիստ, կազմակերպված ընթացքով, չհաշված պարոն Հայրիկյանի դեմ մահափորձը, դեպք, որ կարծում եմ մեծ ազդեցություն չի ունենա քարոզարշավի վրա: Երրորդ էլեմենտը, որ կուզեի նշել` հանրության ոչ բարձր ակտիվությունն է: Հնարավոր է, որովհետև պաշտոնական քարոզարշավը շատ կարճ է տևում, մոտ մեկ ամիս, հնարավոր է, ձմեռային շրջան է, բայց փաստ է, որ ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում, գյուղերում չեն զգում, որ քարոզարշավ է: Սա իրականություն է:
Հայկական ժամանակ
Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ահազանգել է, որ ՎՏԲ բանկի Արթիկի մասնաճյուղում գրավադրված ՀՀ քաղաքացուն պատկանող ոսկին անհետացել է բանկից:
«ՉԻ» հեռախոսազանգերին երեկ բանկից այդպես էլ չպատասխանեցին, իսկ ոստիկանության Արթիկի բաժնից թերթին փոխանցեցին, որ նման դեպքի մասին ահազանգ իրենք չեն ստացել:
Թերթը հիշեցնում է, որ օրերս անդրադարձել էր ՎՏԲ բանկի հետ կապված մեկ այլ միջադեպի: Բանն այն է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ պնդում են, որ տուժել են ՎՏԲ բանկի Արաբկիրի մասնաճյուղի և «Բադրամյան ՍՊԸ»-ի հանցավոր համագործակցության արդյունքում:
Քաղաքացիների պնդմամբ` վարկի տրամադրման դիմաց վերոնշյալ ՍՊԸ-ն իրենցից խաբեությամբ անհասկանալի լիազորագրեր է կորզել, ինչի արդյունքում այդ մարդիկ կանգնած են իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջև:
Նախաքննական մարմինը որոշում է ընդունել վերոնշյալ քաղաքացիներին տուժող ճանաչելու մասին, սակայն դատարանները կամայականություն են ցուցաբերել, և առայժմ նրանցից մեկ-երկուսի հայցն է բավարարվել:
Չորրորդ ինքնիշխանություն
«Հրապարակը» զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Զրույցը ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Հովսեփյան, մարդիկ վստահո՞ւմ են դատարաններին, գոնե մի քիչ:
-Բայց ինչո՞ւ մի քիչ:
-Իսկ ինչքա՞ն: Օրինակ, արդարադատության նախարարն ասում է` 70 տոկոսը չի վստահում: Դուք ի՞նչ թիվ կնշեք:
-Այս դահլիճում բերված թվերը վկայում են հենց այդ վստահության մասին: Բազմահազար դիմումներ են ներկայացվում, բողոքներ դատական բոլոր ատյաններում: Այսինքն, մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, որը կոչված է ուղղել սխալները: Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների թվաքանակը վկայում է, որ մարդիկ հավատում են, որ վերադաս դատական ատյաններն ի վերջո, իրենց տեսակետն արտահայտելով գործերի վերաբերյալ, արդարադատություն կիրականացնեն:
-Այդ նույն մարդիկ նաև կարծում են, որ դատախազությունը միջամտում է դատարանների որոշումներին:
-Դատախազությունը միայն իր գործառույթներն է իրականացնում:
-Դատախազները չունե՞ն ազդեցություն դատավորների վրա:
-Ես ի՞նչ իմանամ ով ինչ է անում:
Հրապարակ
Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչները մշտապես ունեցել են մի խնդիր` նրանք մոռանում էին իրենց պայքարի հիմնական թիրախի մասին և սկսում էին պայքարել իրար դեմ: Ենթադրենք, դուք կարծում եք, որ Հայաստանի նախագահ դառնալով` կվերացնեք արտագաղթը, կոռուպցիան, 10 կամ 100 անգամ կբարձրացնեք մարդկանց աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաև ժողովրդավարություն և արդարություն կհաստատեք: Հետևաբար` ձեր բոլոր հարվածները պետք է ուղղված լինեն գործող նախագահի դեմ: Բայց արի ու տես, որ հարվածների կեսից ավելին հասնում է մնացած հավակնորդներին, որոնք նույն նպատակներն ունեն: Եվ ստացվում է, որ այդ մարդիկ իրենց էներգիան ծախսում են իրար կասկածելու, իրար մեղադրանքներին պատասխանելու և, այսպես ասած, դիմակը պատռելու վրա:
Այսպիսի մի «լոկալ պատերազմի» պատրվակ էր Պարույր Հայրիկյանի որոշումը` չդիմել ՍԴ` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար: Թե ում սոխը այդ երկու շաբաթում սոխառած պիտի դառնար` այնքան էլ պարզ չէ: Բայց դա լավ առիթ էր սեփական «արմատական ընդդիմությունը» ցույց տալու և Հայրիկյանի` «իշխանության հետ գործարքը» բացահայտելու համար:
Հայրիկյանին` ընտրությունները չհետաձգելու համար կշտամբանքներին զուգահեռ` կարծես թե փոքր-ինչ նենգափոխվում է բուն ընտրությունների նպատակը: Անդրիաս Ղուկասյանի ներկայացուցիչը չի բացառում, որ իր թեկնածուի հացադուլը կարող է ընտրարշավում անհաղթահարելի խոչընդոտ դառնալ: Նախագահի մեկ այլ թեկնածու` Վարդան Սեդրակյանը (հավանաբար, կեսկատակ), ասում է, որ նա էլ է կարող իր համար քարոզարշավին մասնակցելու անհաղթահարելի խոչընդոտ ստեղծել: Նա կայրի իր ավտոմեքենան սուպերմարկետներից մեկի մոտ և հետո դրանում կմեղադրի ռուսական կամ ամերիկյան իմպերիալիստներին: Ըստ էպոսագետ թեկնածուի` նրա ավտոմեքենան ավելի թանկ է, քան Պարույր Հայրիկյանը: Նախ` կարծում եմ, որ նույնիսկ ամենաանպետք, ամենահրեշավոր մարդու կյանքը շատ ավելի թանկ է, քան աշխարհի ամենաթանկ մեքենան: Երկրորդ` ընդդիմության նպատակը պետք է լինի, որքան հասկանում եմ, ոչ թե ընտրությունների հետաձգումը կամ նույնիսկ տապալումը, այլ հաղթանակը և սեփական գաղափարների ու սկզբունքների հիման վրա պետության կառուցումը: Մնացած գործողությունները, այսպես ասած, «թեթև ժանրից» են:
Արդեն հայտնի է, թե ովքեր են այս ընտրությունների «չեբուրաշկաները»` նրանք Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ բոցաշունչ ճառեր արտասանող «կթվորուհիներն» են: Կամաց-կամաց պարզ է դառնում, թե ովքեր են այս ընտրություններում Շապոկլյակի դեր խաղում:
Առավոտ
«Դալմա-մոլի» սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ի վերջո, կասեցրել է ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը։
Ընդ որում դա հիմնականում կատարվել է Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործուն ջանքերի արդյունքում։
Հիշեցնենք, որ նախնական հայտարարությամբ, «Կարֆուրը» Հայաստանում պետք է սկսեր գործել դեռ անցյալ տարվա նոյեմբերին։ Նշենք, որ «Կարֆուրը»տարբեր երկրներում ունի ավելի քան 15 հազար առևտրական կենտրոն և հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, ինչի արդյունքում կարող էր համեմատաբար էժան ապրանքներ վաճառելՀայաստանում. Օրինակ՝ նույն ձեթը, շաքարավազը:
Ժամանակ
Թերթի տեղեկություններով, Պարույր Հայրիկյանին օրերս այցելած Ամենայն հայոց կաթողիկոսը ոչ միայն իր հայրապետական օրհնանքը բերելու և հիվանդին առողջություն մաղթելու նպատակ է հետապնդել, այլև քաղաքական. հորդորել նրան՝ անել ամեն ինչ, որպեսզի երկրում որևէ կերպ որևէ բան չխաթարվի: Ինչը կարելի է մեկնաբանել որպես ընտրությունները չհետաձգելու որոշում:
Հրապարակ
Պարույր Հայրիկյանը կրկին խոսեց «չեկիստների» մասին` իր դեմ մահափորձի համատեքստում: Ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ամբողջապես չեմ հասկանում, որովհետև «չեկիստ», «կագեբե», «գործակալ» բառերն օգտագործվում են տարբեր իմաստներով: Օրինակ` 94 թվականին, բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ (այն ժամանակ սոցիալական ցանցեր և կայքեր չկային, և հայհոյանքների մեծ մասը հնչում էր բանավոր), արմատական ընդդիմադիր Աշոտ Մանուչարյանը, ի թիվս այլ մեղադրանքների և հայհոյանքների, ինձ անվանեց «կագեբեի գործակալ»: Որքան հասկանում եմ, իմ կողմից հարգված այս գործիչը նկատի ուներ ինչ-որ վատ, բացասական երևույթ: Առիթ չեմ ունեցել ճշտելու, թե որ մի «կագեբեն» նա նկատի ուներ` խորհրդայի՞ն, ռուսակա՞ն, թե՞ հայկական: Խորհրդային «կագեբեի» գործակալ, իմ պատկերացմամբ, մասնավորապես նա է, ով «խաբար է տալիս», թե ով է խնջույքի ժամանակ անեկդոտ պատմել Բրեժնևի մասին, և հետո այդ պատմողը խնդիրներ է ունենում իր աշխատավայրում: Բայց 1985 թվականից հետո այդ խնդիրը չկա, և նման նողկալի մատնագրերով զբաղվող մարդիկ իրենց համար գործունեության այլ բնագավառներ են գտել: Օրինակ` դարձել են «ազգային գործիչներ»: Բայց բացասական իմաստով «չեկիստներն» այսօր էլ գոյություն ունեն: Օրինակ` նրանք, ովքեր գաղտնալսել և տարածել են Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցությունը սրճարանում: (Եթե նրանք չեն արել, ապա վաղուց կբացահայտեին, մեղավորն էլ վաղուց նստած կլիներ, ինչպես որ դա եղավ մի դերասանուհու դեպքում): Ասացեք խնդրեմ, ի՞նչ իմաստով է նման գաղտնալսումը նպաստել մեր ազգային անվտանգությանը: Ոչ մի: Սա հենց այն դեպքն է, երբ հատուկ ծառայությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով: Հավանաբար, երբ Հայրիկյանը և մնացած այլախոհները խոսում են «չեկիստների» մասին, նրանք նկատի ունեն հենց դա` քաղաքական գործառույթներ ունեցող նմանատիպ կառույցները: Բայց պետություններն այդ կառույցների միջոցով սեփական երկրում և այլ երկրներում իրականացնում են գործողություններ, որոնք բխում են իրենց` այդ պետությունների քաղաքական շահերից: Խոսքը, հետևաբար, ոչ թե առհասարակ քաղաքական գործառույթների մասին է, այլ այնպիսի գործառույթների, որոնք ուղղված են ոչ թե պետության, այլ իշխանության շահերի բավարարմանը: Մնում է միայն ապացուցել, որ որևէ պետությանը կամ թեկուզ որևէ երկրի իշխանությանը ձեռնտու է Հայաստանում անկայուն վիճակ ստեղծել:
…Հատված խորհրդային մի հին ֆիլմից, որի անունը չեմ հիշում: Ձերժինսկին պատժում է իր ստորադաս մի նավաստու, որը «սխալմամբ» գնդակահարել է ինչ-որ մի կասկածելի «ինտելիգենտի»: Նավաստին արդարանում է. «Ֆելիքս Էդմունդովիչ, հակա էր նա, հակա, ես լյարդով էի դա զգում»: «Հաջորդ անգամ,- խիստ տոնով ասում է «չեկա»-ի ղեկավարը,- կմտածեք ոչ թե լյարդով, այլ գլխով:
Առավոտ
Այսօր կեսօրին կհրապարակվի ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը` դիմելո՞ւ է նա Սահմանադրական դատարան, ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու համար, թե՞ ոչ: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է Հայրիկյանը:
Նա ասել է, թե այժմ իր թիմը հետազոտություն է անցկացնում, պարզելու` իր դեմ կատարված մահափորձն ազդե՞լ է գործընթացների վրա, թե՞ ոչ, և որ իր որոշումը կախված է այդ հետազոտության արդյունքներից: Արդեն երեկոյան, երբ «ՀԺ»-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչպիսին են հետազոտության արդյունքները, և ինչ եզրակացության հանգեց Հայրիկյանը, վերջինս չի ցանկացել նշել: «Վաղը կասենք, հիմա ոչինչ չեմ կարող ասել»,-ասել է նախագահի թեկնածուն: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, սակայն, ինչպես նաև առանձին քաղաքական գործիչներ, երեկ թերթի թղթակցի հետ զրույցներում վստահություն են հայտնել, թե ընտրություններն, այդուամենայնիվ չեն հետաձգվի: ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ թերթի թղթակցին հայտնել է, որ եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ, ապա` ինքն է դիմելու:
Հայկական ժամանակ
Լեռնային Ղարաբադում ընտանի կենդանիների շրջանում նորից աֆրիկյան ժանտախտ է տարածվել: ԼՂՀ իշխանությունները փորձում են իրավիճակից ելքեր գտնել: Երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցությունում հարցը դարձել էր քննարկման առարկա, որի ընթացրում առաջարկներ են հնչել համայնքներում հաշվառել վարակված անասունների գլխաքանակը և կենտրոնացված ձևով իրականացնել անարյուն եղանակով ոչնչացումներ: Անհրաժեշտ է համարվել նաև համայնքներում ստեղծել անասնագերեզմանոցներ, իսկ մյուս անասուններն առնել փակ պահվածքի տակ:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.