23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ «ՉԻ» խմբագրություն է այցելել Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3/23 ընտրական հանձնաժողովի ՀԱԿ անդամ ներկայացուցիչ Տիգրան Ռշտունին, որը պատմել է, որ իրենց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հանձնաժողովի անդամներից պահանջել է անձնագրերը: Ի պատասխան` Ռշտունին փորձել է իմանալ, թե ինչի համար պետք է ինքը անձնագիր ներկայացնի: ՀՀԿ-ական նախագահը պատասխանել է, որ աշխատավարձ ստանալու համար է իրեն պետք անձնագիրը: «Ասացի դեռ չենք աշխատել, և երբ կաշխատենք ու կգա աշխատավարձ ստանալու օրը` նոր ես կներկայացնեմ անձնագիրս, ապա ասացի, որ հանձնաժողովի նախագահի պահանջն անօրինական է, և ես դրա մասին ահազանգելու եմ ԿԸՀ և թեժ գիծ: Նա էլ ասաց, թե ինչ ուզում ես արա», — պատմել է Ռշտունին, որն հենց այդպես էլ վարվել է:
Արդեն երեկոյան` ժամը 18:00-ին, 540450 հեռախոսահամարից քաղաքացին զանգ է ստացել: Զանգահարողը ներկայացել է որպես ԿԸՀ անդամ և Ռշտունուն հայհոյանքներ է տվել` սպառնալիքներ հնչեցնելով: Թերթը զանգահարել է վերոնշյալ հեռախոսահամարով և պարզվել է, որ այդ հեռախոսահամարը կապ չունի ԿԸՀ-ի հետ: Թերթին պատասխանել են, որ բնակարան եք զանգահարել:
Ռշտունին թերթի հետ զրույցում ասել է, որ ինքը դիմելու է Մարդու իրավունքների պաշտպանին և փորձելու է ԿԸՀ-ում պարզել ստեղծված իրավիճակը:
Չորրորդ ինքնիշխանություն
Հեռուստառադիոխորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո Հ1-ի աշխատանքային առօրյան խախտվել է: Տպավորություն կա, թե Ալիկ Հարությունյանի գնալով աշխարհի վերջն է եկել: Հեղինակներն արդեն զգուշացվել են, որ շուտով նրանց հաղորդումները հանվելու են եթերից, որոշ նախագծեր են փակվելու: Մյուսներն անորոշության մեջ են: Հ1-ի ներսում այս վիճակը բացատրում են գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի ճամպրուկային տրամադրությամբ: Ամենայն հավանականությամբ, նա արդեն գիտի, որ խորհրդի նոր նախագահի գալուց հետո ինքը հեռանալու է պաշտոնից: Հեռուստառադիոխորհրդի նոր ղեկավարին ձայների մեծամասնությամբ ընտրելու է խորհուրդը, բայց ոչ ոք չի կասկածում, որ ընտրությունը զուտ ձևական է լինելու, որի արդյունքը նախօրոք որոշվելու է նախագահականում: Իսկ առայժմ մրցույթ է հայտարարված 5 հոգուց բաղկացած խորհրդի նախագահի թափուր տեղի համար: Հավակնորդները դիմում են նախագահական: Թե ովքեր են նրանք, հայտնի կդառնա առաջիկա 10 օրվա ընթացքում: Երեկ առաջադրումների առաջին օրն էր: Ռադիոտանը պտտվող լուրերի համաձայն, հայտատուների թվում են «Շարմ հոլդինգի» տնօրեն Ռուբեն Ջաղինյանը, նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, նաև խորհրդի աշխատակազմի ղեկավար Արմեն Անդրեասյանը, որն Ալիկ Հարությունյանի աջ ձեռքն էր: Արմեն Արզումանյանը պաշտոնապես հերքել է իր առաջադրման մասին լուրը:
Հրապարակ
«Հայկական ժամանակն» իր այսօրվա առաջնորդողում անդրադարձել է Հայրիկյանի գործով կասկածյալ երկու ձերբակալվածներին` գրելով, որ ըստ որոշ աղբյուրների, կասկածյալները Մոլդովայի քաղաքացիներ են: Իսկ ահա օրվա վերջում էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, թե մահափորձի իրականացման մեջ կասկածվող Սամվել Հարությունյանը «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի` Շերիֆի, մորաքրոջ որդին է: Երեկ թերթի թղթակից Լուսինե Բարսեղյանին հաջողվել է սույն տեղեկությունը ճշտել իրենից` Շերիֆից.
-Պարոն Բաբայան, ճի՞շտ է, որ Հայրիկյանի վրա կրակող Սամվել Հարությունյանը ձեր մորաքրոջ որդին է:
-Պարզ ասեմ ձեզ, երբ իմ ծանոթները, ընկերները կապվեցին իմ հետ և ասեցին, որ այսպիսի բան կա գրած, ես նայեցի ու իմ համար շատ զարմանալի է, որովհետև ես մի հատ մորաքրոջ տղա ունեմ, որը Ռուսաստանում է ապրում: Իսկ իրա հետ կապված ծնողներիցս եմ ճշտել, որ շատ, շատ հեռու… ու ասենք, ոչ թե արդարանալու համար, ասեմ, այնքան վստահ եմ, որ ԱԱԾ-ն արագ կբացահայտի, որ ես տենց մորաքրոջ տղա չունեմ: Ուղղակի իմ հորաքրոջ թոռան, եսիմ ինչն է, որին վերջին անգամ երևի մի 20 տարի առաջ տեսած լինեմ:
-Այսինքն, Սամվել Հարությունյանը ձեր հեռավոր ազգականն է, որին վաղուց չեք տեսել:
-Վաղուց ասելով, կարող եմ շեշտել` ընդհուպ երևի մի 15 տարուց ավել, 20 տարուց:
-Իսկ դուք տեղյա՞կ եք, ինքը Հայաստանի քաղաքացի է, թե՞ այլ երկրի, որտե՞ղ է ապրում:
-Ես ընդհանրապես տեղյակ չեմ, եթե ես իրեն այսքան ժամանակ չեմ տեսել, ես ի՞նչ գիտեմ` ո՞րտեղի քաղաքացի է, ընդհանրապես չգիտեմ` ստեղ է, թե ստեղ չի:
-Դուք ասացիք՝ ձեր հորաքրոջ ի՞նչն է:
-Ես էլ եմ արդեն մոռացել, որովհետև պիտի ծնողներիս կոնկրետ հարցնեմ, հորաքրոջս թոռան խորթ տղան է, թե չգիտեմ ինչը: Ես նորից եմ ասում, ազնվությամբ, չեմ էլ վերհիշում, 15-20 տարի առաջ տեսած լինեմ, թե չլինեմ: Դա թաքցնելու թեմա չի մեր փոքր Հայաստանում, տենց բաները շատ արագ են իմացվելու:
-Այսինքն, դուք տեղյակ չե՞ք եղել ոչ մի բանի մասին (մահափորձի մասին է խոսքը-խմբ.):
-Ես դա համարում եմ դավաճանություն մեր ազգի նկատմամբ, ուրիշ ոչ մի բան: Իսկ մենք դավաճանների հետ ընդհանրապես չենք շփվում:
Հայկական ժամանակ
Երբ հնչում է ԱՄՆ օրհներգը, այդ երկրի քաղաքացիները ձեռքը դնում են սրտի վրա: Մեզ դա կեղծավորություն և ձևականություն է թվում: Մենք չենք հավատում, որ ամերիկացիներին իսկապես ոգևորում է իրենց պետության օրհներգը և դրոշը: Ցանկացած հայրենասիրական պաթոս, որն առկա է, մասնավորապես, ամերիկյան ֆիլմերի մեծ մասում, մենք համարում ենք շինծու և անհամբեր սպասում ենք, թե երբ է այդ «պաթոսային» դրվագն անցնելու, գործողությունը վերսկսվելու, և նորից լավ ու վատ տղաները կսկսեն իրար վրա կրակել (սովորաբար, սակայն, «վերամբարձ մասը» կինոնկարի վերջում է լինում):
Մի կողմից` այդ ամենը իսկապես մեխանիկորեն կատարվող ծիսակարգ է հիշեցնում, մյուս կողմից` եթե դա նույնիսկ ռիտուալ է, ապա այնքան է մտել այդ ժողովրդի արյան մեջ, որ դարձել է կենցաղի, մտածելակերպի անբաժանելի մասը:
Հայաստանում ոմանց նյարդերի վրա դա ազդում է, ասում են` «ահա տեսեք, պրիմիտիվ, բթամիտ ամերիկացիները»: Մենք, ուրեմն, ավելի բարդ ենք և, հետևաբար, սեփական պետությամբ կամ ազգությամբ հպարտանալը մեզ ծիծաղելի է թվում: «Բա որ էս իշխանությունը էս ժողովրդին թալանում է, էլ ի՞նչ երկիր, ի՞նչ ազգ»: Սա է ցինիզմը հիմնավորող «ջախջախիչ» փաստարկը, որը խոսակցությունը շեղում է բոլորի համար «հաճելի» հունի մեջ: Եվ բնորոշ է, որ մարդիկ, որոնք մտավորական են համարվում, «տոն են տալիս» նման նիհիլիզմին` իրենց «ընդդիմադիր» հայացքներով ամբոխին հաճոյանալու համար: Այնինչ պետք է, կարծես թե, հակառակը քարոզել` քաղաքացու հպարտությունն ու արժանապատվությունը պայմանավորված չէ այս պահին երկրում առկա քաղաքական կամ տնտեսական խնդիրների քանակով:
Ամերիկյան ոգով դաստիարակված Րաֆֆի Հովհաննիսյանի վարքը, վերոհիշյալ պատճառներով, հաճախ ծաղրի առարկա է դառնում: (Հավանաբար, իր դերն է խաղում նաև նրա քաղաքական մրցակիցների խանդը(: Ենթադրենք, Րաֆֆին խոնարհվում է ազատամարտիկի շիրմի առաջ: «Ըհը,- մեկնաբանում են տեղական քաղքենի մենթալիտետի ներկայացուցիչները,- ձևեր է թափում, PR է անում, նկարահանվում է»: Մեր ցինիկ ուղեղներում չի տեղավորվում այն միտքը, որ դա մի ձև է` իսկական, անկեղծ զգացմունքներն արտահայտելու համար: Նույնը` քայլելը, բարևելը, տատիկներին գրկելը, անծանոթ մարդկանց հոզեհանգստի գնալը և այլն: Ոմանց տեսանկյունից դա կեղծավորություն է, բայց ես դա ընկալում եմ որպես կենսակերպ, մտածելակերպ, որը մեզ գուցե և խորթ է թվում, բայց իր էությամբ` առողջ է. պոզիտիվ:
Քաղաքացու` իր երկրի նկատմամբ պոզիտիվ վերաբերմունքը, ինձ թվում է, սկսվում է մարդկանց` իրար հանդեպ նմանատիպ վերաբերմունքից: Մարդու վրա կրակել են: Գուցե նրա քաղաքական հայացքները մեզ դուր չեն գալիս, գուցե նա ծայրից ծայր սխալ բաներ է ասում: Բայց նա ցավ է ապրում` փորձենք կիսել այդ ցավը, չամաչենք ցուցաբերել նորմալ մարդկային կարեկցանք: Կարծում եմ` դա այն հիմնարարն է, որի վրա կառուցվում են նորմալ հասարակական հարաբերությունները:
Առավոտ
Ռոբերտ Քոչարյանը երեկ անսպասելի հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և կրկին արթնացրեց տխուր հուշեր: Քոչարյանը և իր որդին` Սեդրակը, էլի դատի են տվել ԶԼՄ-ի և էլի իրենց համբավը արատավորելու հիմնավորմամբ:
Այս անգամ Քոչարյանների ընտանիքի թիրախը «1iո.am» լրատվական կայքն է: Հունվարի 15-ին դատարանը մասամբ բավարարել է Քոչարյանների հայցն ընդդեմ կայքի և կալանք դրել նրա գույքի վրա 5 մլն դրամի չափով, իսկ հաշիվների վրա կալանք դնելու մասով հայցը մերժել է: Քոչարյանների ընտանիքը իր «պատիվն ու արժանապատվությունը արատավորող» է համարում կայքի մի հրապարակում, ըստ որի 2006-ին «Նաիրիտի» սեփականաշնորհումը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական հսկողությամբ: Մեկ այլ`«Ժողովուրդ» օրաթերթի դեմ էլ նախորդ օրը նոր հայց է ներկայացրել «X Գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանը: Երկու հայցերով օրաթերթից պահանջում է 62 մլն դրամ: Տպավորությունն այնպիսին է, մի քանի ամիս տևած «զինադադարից» հետո ԶԼՄ-ների դեմ կրկին սկսում են գործածել «Ֆինանսական մահակը»:
Հայկական ժամանակ
Պարույր Հայրիկյանին հիվանդանոց այցելած գործիչները պատմում են, որ մի քանի զավեշտալի էպիզոդ է եղել: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանը, մոտենալով Հայրիկյանին, ձեռքը դրել է ուսին ու հարցրել` Պարույր, ինչպե՞ս է ինքնազգացողությունդ: Երբ Հայրիկյանը տնքացել է, Հովհաննիսյանը շրջվել է ներկաների կողմն ու ասել, կարծում եմ` ինքնազգացողության խնդիր չէ, ինքնակայացման խնդիր է: Ավելի ուշ Հայրիկյանին այցի գնացած վարչապետը մտնելով ասել է. «Պարույր, 2 լուր ունեմ, մեկը` լավ, մյուսը` շատ լավ»: Երբ Հայրիկյանը հետաքրքրությունից բացել է աչքերը, Սարգսյանն ասել է. «Լավ լուրն այն է, որ դու արագ ապաքինվում ես, իսկ շատ լավ լուրն այն է, որ CNN-ն ամբողջ օրը քեզ է ցույց տալիս»:
Հրապարակ
Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի գլխավոր «ուղերձը» ՀԱԿ-ի հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու նախագիծն էր, դրա մասին դատողություններ անելը բավականին դժվար է: Եթե, ինչպես պնդում են ՀԱԿ-ի առավել հայտնի կուսակցությունների ղեկավարները, ՀՀՇ-ն մնում է ՀՀՇ, իսկ ՀԺԿ-ն` ՀԺԿ, ապա ինչո՞վ է տվյալ կառուցվածքը տարբերվելու ՀԱԿ-ի ներկայիս կարգավիճակից: Այսինքն` այդ դեպքում Կոնգրեսը պահպանվելու է որպես գոնե ձևականորեն ինքնուրույն կուսակցությունների միավորում: Իսկ եթե ստեղծվելու է մի նոր կուսակցություն, որի մեջ մնացած կուսակցությունները` լուծարվելով, ձուլվելու են, ապա դա, շատ հնարավոր է, կհանդիպի ՀՀՇ-ի և Դեմիրճյանի դիմադրությանը: Մնացած միավորների մասին չեմ խոսում, որովհետև կոնգրեսից դուրս չեկած այլ կուսակցություններն ու գործիչները հասարակության մեջ զգալի դերակատարություն չունեն:
Բայց ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալ-չդառնալը երկրորդական հարց է` այն խնդիրների հետ համեմատած, որոնք առաջին նախագահը բարձրացրել է իր հարցազրույցի հիմնական մասում: Եվ այստեղ Տեր-Պետրոսյանի արձանագրումները միանգամայն ճիշտ են: Եթե արտագաղթի տեմպերը պահպանվեն և մանավանդ` եթե, ինչպես ենթադրում է առաջին նախագահը, կրկնապատկվեն, ապա 10-20 տարի հետո մենք որպես անկախ պետություն կվերանանք, և այդ դեպքում չարյաց փոքրագույնը կլինի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու փորձված սցենարը` բնաջնջման վտանգից խուսափելու համար: Հնարավոր են նաև ավելի ողբերգական սցենարներ: Սա Տեր-Պետրոսյանի կողմից նույնիսկ քաղաքական հայտարարություն չէ, սա գիտական, կասեի նույնիսկ` մաթեմատիկական ճշմարտություն է: Ճիշտ է նաև, որ արտագաղթի հիմնական պատճառը պետական ինստիտուտների որակն է: Մեզ նման երկրներում այս հաստատությունները «ծրագրավորված» են կողոպուտի, իշխանավորների հարստացման վրա: Եվ այդ առումով, ի դեպ, մեր մշակութային համագործակցությունը Գվատեմալայի հետ այնքան էլ Ֆանտաստիկ չի թվում: Վերջապես, ճիշտ է նաև, որ Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ Արևմուտքը հստակ ռազմավարություն չունի:
Բայց այսքանից հետո հարցեր են առաջանում: Ինչո՞ւ մենք` անշահախնդիր ու կրթված մարդիկ լինելով` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ 90-ականներին ստեղծեցինք հենց ա´յդ որակի պետական ինստիտուտներ: Ասում եմ` «մենք», որպեսզի պարզ լինի, որ դա փաստի արձանագրում է, ոչ թե ինչ-որ մեկի հասցեին ուղղված մեղադրանք: (Չնայած հենց այս փաստն է, որ առաջին նախագահի ֆանատները չեն ընդունում): Ինչո՞ւ Առաջին հանրապետության հիմնադիրները նույնպես ստեղծել էին ճիշտ այդպիսի պետական հաստատություններ, ինչը և բերեց Ռուսաստանին «հանձնվելու» վերը նկարագրված հանգուցալուծմանը: Հայրենասեր և ազնիվ մարդի՞կ չէին: Ավելին` ինչո՞ւ նույն մեր «հարազատ» Գվատեմալայում, Հաիթիում և այլուր, որտեղ գործում են նույն տեսակի պետական ինստիտուտներ, և որտեղ Արևմուտքը, հստակ ռազմավարություն ունենալով, պարբերաբար հեղաշրջումներ է իրականացնում` բերելով «լավ տղաներին», հիշյալ ինստիտուտները չեն փոխում իրենց որակը: Կարելի՞ է արդյոք այստեղից եզրակացնել, որ ինստիտուտների որակը պայմանավորված չէ անձերի որակով:
Առավոտ
Նախագահի ընտրություններից հետո, մայիսին տեղի են ունենալու Երեւանի քաղաքապետի և ավագանու նոր ընտրություններ:
Որոշ տեղեկություններով, պաշտոնաթող քաղաքապետ, այժմ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ուզում է կրկին քաղաքապետ դառնալ։ Երեկ ԱԺ եկած Գագիկ Բեգլարյանին «Ժամանակը» հարց ուղղեց՝ ճի՞շտ է, որ ուզում է նորից քաղաքապետ դառնալ եւ ավագանու առաջիկա ընտրությունների մասնակցելո՞ւ է։ «Քաղաքապետի ընտրությունները կատարվում են համամասնական ընտրացուցակով, որտեղ ավագանու ցուցակը որոշում են ՀՀԿ կողմից ներկայացվելիք մարդիկ, իրանք կորոշեն։ Ոնց կուսակցությունը որոշում կկայացնի, մենք էդ ձեւ կծառայենք կուսակցությանն ու ժողովրդին»,- պատասխանեց Բեգլարյանը՝փաստացի չթաքցնելով, որ դեմ չէ կրկին քաղաքապետ դառնալուն:
Ժամանակ
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ հարցազրույցում անդրադարձել է մի շարք արտաքին և ներքին քաղաքական հարցերի։ Անդրադառնալով այս օրերին բուռն քննարկումների նյութ դարձած Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին և դրա վերաբերյալ հնչած վարկածներին, Տեր-Պետրոսյանը, մասնավորապես նշել է.
— Նախևառաջ տեղի ունեցածը ցնցող, վրդովեցուցիչ ու դատապարտելի իրադարձություն է, որի միակ մխիթարական կողմը մահափորձի ձախողումն ու Պարույրի ապաքինումն է: Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածներին, ապա չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է լուրջ համարվող որևէ քաղաքագետ, լրագրող կամ քաղաքական գործիչ իրեն թույլ տալ ինչ-որ վարկածներ առաջ քաշել: Չէ՞ որ ակնհայտ է, որ եթե հազար վարկած էլ նշվի, վերջիվերջո, հանցագործության բացահայտման պարագայում, ճիշտ է դուրս գալու միայն դրանցից մեկը, իսկ մնացյալ 999 վարկածների հեղինակները հայտնվելու են, մեղմ ասած, ապուշ վիճակում: Մի՞թե այդ մարդկանց համար հասկանալի չէ, որ վարկածների առաջքաշումն ու ուսումնասիրությունը բացառապես հետաքննության գործն ու պատրականությունն է: Հետևաբար, դատարկաբանության փոխարեն, բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական կազմակերպությունների միակ պահանջը, իսկ իշխանությունների միակ խնդիրը պետք է լինի հանցագործության շուտափույթ բացահայտումը: Եթե այդ բանը տեղի չունենա, ապա անջնջելի բիծ է ընկնելու թե´ ընտրությունների օրինականության, և թե´ ընդհանրապես պետության վարկի վրա, չխոսած այն մասին, որ դա, կասկածամտության մթնոլորտ ստեղծելով, թունավորելու է հասարակության կյանքը, ինչպես մինչև այժմ շարունակում է թունավորել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ոճրագործությունների չբացահայտման փաստը:
— Ձեր պատասխանն ինձ համար սպառիչ է: Հուսով եմ` նույնքան սպառիչ պատասխան կտաք նաև Հայ Ազգային Կոնգրեսի ներսում ընթացող խմորումներին վերաբերող հարցին:
— Թաքցնելու բան չկա: Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան: Որոշ ուժեր և անհատներ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից: Ես սա շատ բնական եմ համարում, որովհետև փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են մեր առջև կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում: Հասկանալի է, որ Կոնգրեսն այլևս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: Որպես տարբեր քաղաքական ուժերի և անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու և պայքարը մինչև հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության: Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այնպիսի հանգրվանում, ինչպիսին էր Համաժողովրդական շարժումից Հայ Ազգային Կոնգրեսի անցման հանգրվանը: Ո´չ Համաժողովրդական շարժումը, ոչ էլ Կոնգրեսը երբեք քարացած, դոգմատիկ կառույց չեն եղել և ինստիտուցիոնալ առումով միշտ էլ կարողացել են հարմարվել ժամանակի պահանջներին: Այդ խնդիրը մենք փայլուն կերպով լուծեցինք 2008 թվականին, և վստահ եմ, նույնքան փայլուն կերպով ի վիճակի ենք լուծել հիմա: Ուստի, նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են:
— Իսկ ինչպիսի՞ք են լինելու Կոնգրեսի հենքի վրա ստեղծվելիք նոր կուսակցության գաղափարախոսությունն ու քաղաքական ծրագիրը:
— Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունր լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է` պետության չափավոր վերահսկողության շրջանակներում: Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է` ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի: Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի վերաբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրին, այն է ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ:
— Դուք անձամբ մասնակցելով եք այդ կուսակցության ձևավորման գործընթացին և որևէ դեր ունենալո՞ւ եք նրա հետագա գործունեության մեջ: Ավելի կոնկրետ` շարունակելո՞ւ եք առաջնորդել այն, ինչպես մինչև այժմ առաջնորդել եք «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը:
-Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունր կայացնելու և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկր դարձնելու գործում: Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվաթյամբ կկատարեմ իմ պարտականությունը: Ես մեծ ակնկալիք ունեմ, որ Կոնգրեսի հենքի վրա նոր կուսակցության ստեղծման գաղափարը ոգևորելու է շատերին, և նրան անդամագրվելու են ոչ միայն որոշ քաղաքական ուժեր, այլև Կոնգրեսի բազմահազար կուսակցական անդամները, որոնց ներկայացուցիչները վստահաբար, ներգրավվելու են կուսակցության ղեկավար մարմիններում:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթն անդրադառնում է ՀԱԿ երեկ չկայացած քաղխորհրդի նիստին, երբ անակնկալ հայտնվել է ՀԱԿ համակարգողը, ով, պարզվել է, Աժ-ից եկել էր, որ «լույս սփռեր» կատարվածի վրա: ««Պարոն Մակեյան, հիշում եք, չէ՞, որ ամիսներ առաջ, նիստերից մեկում, Դուք խնդրեցիք, որ կանոնակարգեինք նիստերի պարբերականությունը: Որոշվեց, որ ամեն չորեքշաբթի մենք ունենում ենք նիստ, եթե չենք զանգում և հակառակի մասին նախազգուշացնում, բացի քառօրյայի շաբաթներից, այսինքն` այն շաբաթ, որ կա քառօրյա, մենք նիստ չենք անցկացնում, որի մասին գիտեն քաղխորհրդի բոլոր անդամները, այդ թվում և Դուք»: «Մի բան բաց թողեցիք, պարոն Զուրաբյան,- իր հերթին շտապեց «լուսավորել» Մակեյանը` շարունակելով:- Այո, մենք որոշում ընդունեցինք, որ քառօրյաների շաբաթը նիստը հետաձգվում է, բայց մի դեպքում, եթե խորհրդարանում կարևոր հարց ենք քննարկում, ինչպես նաև մեզ նախապես զգուշացնելուց հետո»: Մակեյանի խոսքից հետո Զուրաբյանև իրեն քննիչի դերում պատկերացնելով` սկսեց հարցախեղդ անել. «Ընդունում եք, որ նման որոշում կա», «Դուք ընդունում եք, որ Ձեր կուսակցությունն էլ է իր ստորագրությունը դրել այդ որոշման տակ», որին հետևեցին «ամբաստանյալ» Մակեյանի պատասխանները. «Այո, կա որոշում, բայց իմ նշած հանգամանքներով»: Զուրաբյանը կրկին էր նույն հարցերը հնչեցնում, Մակեյանը` նույն պատասխանները տալիս, ի վերջո, Զուրաբյանը, թվում էր, ընկրկեց` ասելով. «Չգիտեմ, ինձ թվում է, դուք սխալվում եք», ապա նորից սկսեց իրենը պնդել: Ի վերջո, կողմերը համաձայնության եկան, որ «մամուլի միջոցների» մոտ վիճելը նպատակահարմար չէ. «Մենք ինչ ա, դեբատի մե՞ջ ենք, թե՞ չէ»: Հետո էլ ձեռքսեղմումով պայմանավորվեցին, որ հաջորդ չորեքշաբթի կհավաքվեն և կփորձեն փոխըմբռնման գալ: «Եթե կա խնդիր, որն ուզում եք քննարկել, որովհետև, ցավոք սրտի, մամուլում բարձրացվել են խնդիրներ, որոնք անձամբ ձեզանից չեմ լսել և որոնց չեմ ուզում հավատալ, հենց հիմա էլ կարող ենք բարձրանալ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի իմ կաբինետ, և վերջապես ձեզանից դեմառդեմ լսեմ դժգոհությունները»,- հրաժեշտին ասաց Զուրաբյանը: «Հիմա դուք նորից շարունակո՞ւմ եք մամուլի առջև, ինձ ասում եք` չենք շարունակում, դուք շարունակում եք,- նորից հետ եկավ Մակեյանը` բարկանալով:- Եվ մի մոռացեք, որ ՀԱԿ գրասենյակը նաև մերն է, բայց ես իմ առաջարկները կներկայացնեմ քաղխորհրդի նիստին»: Թե ինչին չի ուզում հավատալ ՀԱԿ համակարգողը և ինչպես է վերաբերվում նույն մարմնում ներկայացված` իր լիազորությունների կասեցման վերաբերյալ Մակեյանի առաջարկություններին, Զուրաբյանը կոնկրետ ոչինչ չասաց` կրկնելով, որ Մակեյանը Կոնգրես որևէ փաստաթուղթ չի ներկայացրել. «Կներկայացնի` կխոսենք»: Իսկ հաջորդ չորեքշաբթի տեղի կունենա՞ այդքան սպասված նիստը, որտեղ քննարկմանը կներկայացվի Մակեյանի փաթեթը, Զուրաբյանը պատասխանեց. «Այդ նիստը կկայանա, եթե որևէ կուսակցություն համարում է, որ այդ հարցը պետք է ընտրվի օրակարգի մեջ, նաև կուսակցությունները պետք է որոշեն, որ այդ հարցը պետք է մտնի օրակարգ, իսկ դա կուսակցությունների որոշելիք հարցն է»:
Այսպիսով, թերևս կանխատեսելի է, որ ՀԱԿ-ում նոր սկանդալ է հասունանում, որովհետև գաղտնիք չէ, որ ՀԱԿ մաս կազմող կուսակցություններից շատերը Զուրաբյանի ազդեցության ներքո են և նման որոշում, ամենայն հավանականությամբ, չեն կայացնի:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.