23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երկրում ժողովրդավարության և օրինականության մակարդակը միայն 5 տոկոսով է կախված առաջին դեմքի բնավորությունից: Նախագահը կարող է լինել նենգ և քինախնդիր, կարող է լինել հանգիստ և զուսպ` դրանով պայմանավորված են որոշակի երանգներ, ինչ-որ ոլորտների վրա դա կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ, սակայն սկզբունքայնորեն դա որևէ բան չի որոշում: Այդ պատճառով ինձ երբեմն զարմացնում է, որ ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև մեկնաբանները, հասարակական, քաղաքական գործիչները սկսում են քննարկել նախագահի թեկնածուների անձնական արժանիքները կամ թերությունները: Բայց մենք երեխաների համար քավոր չենք ընտրում, որպեսզի կողմնորոշվենք նման հատկանիշներով: Օրինակ` Հրանտ Բագրատյանի բնավորությունը, եթե ռուսերեն դարձվածք օգտագործենք, «շաքար չէ»` նա բավականին գոռոզ է և բռնկուն, բայց հենց նա է ներկայացնում, գոնե ինձ համար, հասկանալի, ընկալելի առաջարկներ` երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ: Դրանից, ծրագրերից, գաղափարներից կախված է մեր կյանքի ևս 10 տոկոսը:
Եվ այսպես, 5 տոկոս նախագահի անձը, 10 տոկոս` նրա ծրագիրը: Իսկ մնացա՞ծը: Գիտեմ, որ խիստ ոչ ժողովրդահաճո միտք եմ արտահայտում, բայց մնացածը կախված է մեզնից: Ով էլ լինի նախագահը, վարչապետը կամ, ասենք, մշակույթի նախարարը, իրավիճակը նույնը կլինի, եթե մենք նրանցից չպահանջենք այն, ինչ մեզ պետք է: Որքան էլ բռնապետ լինեն նրանք իրենց բնավորությամբ, որքան էլ դատարկ և անիմաստ ծրագրեր ներկայացնեն, նրանք չեն կարողանա դիմադրել հասարակության երկարատև և կազմակերպված ճնշմանը: Իհարկե, հակառակն էլ կա` ցանկացած հրեշտակ իր հանճարեղ ծրագրով չի դիմանա իշխանությունը չարաշահելու գայթակղությանը, եթե հասարակական ճնշում չլինի: Վստահ եմ, որ եթե ուրբաթ օրերին դատախազության մոտ հավաքվի ոչ թե 100, այլ 10 000 հոգի, իշխանությունը ստիպված կլինի փոխել Տիգրան Առաքելյանի նկատմամբ իր անարդար վճիռը: Եթե նույնքան մարդ պահանջի Սյունիքի արոտավայրերը չհանձնել իրանցի անասնապահներին, ապա ոչ ոք չի համարձակվի դա անել:
Ամբողջ խնդիրն այն է` մենք իսկապե՞ս ցանկանում ենք, որ այդ և հարյուրավոր այլ խնդիրները լուծվեն, թե՞ պարզապես ուզում ենք «անհատապես» լավ ապրել և տարբեր իրական ու վիրտուալ անկյուններում բամբասել և փնթփնթալ սեփական, ինչպես նաև «էս ժողովրդի» դժբախտ կյանքից: Այդ առումով բացարձակապես անիմաստ են նախագահի թեկնածուների և այլ քաղաքական գործիչների նկատմամբ թե´ ագրեսիվ մերժողականությունը, թե´ կույր երկրպագությունը: Ինձ թվում է` բոլորովին չարժե դրա վրա էներգիա և ժամանակ ծախսել: Այդ մարդկանցից շատ քիչ բան է կախված, պայմանականորեն ասած` մեր կյանքի ընդամենը 15 տոկոսը: Մնացածը մեր ձեռքում է:
Առավոտ
Ինչպես հայտնի է, Հայաստանում ավտոկանգառների բիզնեսը օրեցօր բարգավաճում է: Գաղտնիք չէ նաև այն հանգամանքը, որ մի քանի րոպե ավտոկանգառում կայանվելու դեպքում, միևնույն է, վարորդները վճարում են սահմանված գումարը, որը կազմում է միջինը 200-500 դրամ, սակայն վճարման կտրոն այդպես էլ չեն ստանում: «ՉԻ» տեղեկություններով` Էջմիածին քաղաքի Մայր տաճարին հարող տարածքում ավտոկայանատեղերի համար սահմանված գումարները «ֆանտաստիկ» են: Այստեղ 10 րոպե կայանելն անվճար է, սակայն, եթե անգամ մեկ րոպե ուշացար, պարտադիր վճարը դառնում է 1500 դրամ, և այս դեպքում էլ դարձյալ կտրոն չի տրվում: Ստացվում է` Մայր տաճարում մոմ վառել ցանկացող բազմաթիվ այցելուներ չպետք է ժամանակ վատնեն, ասենք, աղոթելու համար կամ էլ եկեղեցում իրենց անելիքը պետք է ավարտեն 10 րոպեում: Հակառակ դեպքում «ստայանշիկի» կողմից կենթարկվեն 1500 դրամ արժողությամբ «տուգանքի»: «ՉԻ» հետ զրույցում վարորդները նշել են, որ նման արտառոց գների որևէ տեղ չեն հանդիպել: Անգամ «Զվարթնոց» օդանավակայանում չեն գործում այսպիսի սակագներ:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ Տավուշի մարզի Մովսես գյուղի մարտական դիրքերից մեկում` «Շուրայի պավարոտում», հակառակորդի բացած հրազենային կրակից վիրավորվել է պայմանագրային զինծառայող:
Լուր էր տարածվել, որ սահմանապահը զոհվել է, սակայն Բերդի բժշկական հոսպիտալից «ՀԺ»-ին տեղեկացրել են, որ զինծառայողը վիրավոր է: Այլ տեղեկություն հոսպիտալից հրաժարվել են հայտնել: Երեկ Տավուշի սահմանամերձ գյուղերում դա միակ միջադեպը չի եղել: Առավոտյան ժամերից սկսած, մինչև կեսգիշերն անց, կրակոցներ է եղել Բերդի տարածաշրջանի սահմանի երկայնքով, գնդակոծության են ենթարկվել Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը: Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է բացել ժամը 15-15:30-ից սկսած:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հայտնել է, որ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակ է բացել գյուղացիներից մեկին պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ, որտեղ եղել է նրա ընտանիքը: Բարեբախտաբար վնասվել է միայն մեքենայի առաջամասը, ուղևորները հասցրել են թաքնվել: Հակառակորդի կրակից վնասվել է նաև գյուղի գազատար խողովակը, հրդեհ է բռնկվել, գազամատակարարումը կես ժամով ընդհատվել է: Սամվել Սողոյանն ասել է, որ գյուղի և դիրքերի վրա «աշխատում» են նաև ադրբեջանական նշանառուները:
«Մարդիկ անհանգիստ վիճակում են: Գյուղի երիտասարդները գյուղամիջում հավաքված են, քննարկում են: Նապաստակի նման` մի աչքը բաց, մեկը փակ, ապրում ենք»,- ասել է համայնքի ղեկավարը: Այգեպարում կրակոցները սկսվել են առավոտից: Այս մասին թերթը տեղեկացել է համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանից: «Տարբեր տրամաչափի զենքերով են կրակում: Տանիքների վրա են կրակում, խփածը պայթում ա: էս պահին ոչ մեկը տնից դուրս չի գալիս, բոլորը տներում են, մեքենա չի կարողանում դուրս գա, ոչ էլ լույս ենք կարողանում վառել: Ժողովուրդը թաքնված է նկուղներում».-պատմել է Այդինյանը:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ նշել է, որ կեսգիշերից երկու ժամ առաջ հակառակորդը սկսել է գնդակոծությունը և ժամը 23:50-ի դրությամբ շարունակվում է: Կրկին գնդակոծությունների թիրախը գյուղի տներն են:
Թերթը նշում է, որ Շամշադինի տարածաշրջանը 184 կմ երկայնքով սահման ունի Ադրբեջանի հետ, և նման դեպքեր լինում են տարվա մեջ մի քանի տասնյակ անգամ: Գյուղացիներից մեկը, ում անունը թերթը չի նշում, իր թղթակցին ասել է, որ ամեն անգամ գնդակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվում: Հատկապես, երբ թիրախը տներն են, հաճախ են կտուրները բռնկվում: Մի քանի համայնքներ դիմել են պետական մարմիններին, այդ թվում` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, խնդրելով, գոնե յուրաքանչյուր թաղամասին մի քանի հատ կրակմարիչներ տան, հրդեհները մարելու համար: Տավուշի մարզպետը, ով նաև մարզի քաղպաշտպանության շտաբի պետն է և Սերժ Սարգսյանի կամ Սեյրան Օհանյանի այցերի ժամանակ գնդապետի համազգեստ հագնելով մեկնում է սահման, խնդրանքն անարձագանք է թողել:
Հայկական ժամանակ
Արդեն ակնհայտ է, որ այս նախագահական ընտրություններում թեկնածուների միջև որևէ ձևաչափով հեռուստաբանավեճ չի լինելու: Թեկնածուների մեծ մասի փաստարկն այն է, որ նրանք պատրաստ են բանավիճել միայն Սերժ Սարգսյանի հետ, վերջինս էլ հնարավորություն ունի խուսափելու բանավեճից` ասելով, որ չի կարող վեց թեկնածուներից առանձնացնել որևէ մեկին և բանավիճել հենց նրա հետ: Ի դեպ, գործող նախագահն իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի «դասական» ասուլիս չի տվել` դա նույնպես պահանջարկ վայելող ձևաչափ է:
Երբ լրատվամիջոցները, հ/կ-ները կամ ակումբները առաջարկում են երկու թեկնածուներին գալ բանավեճի, նրանք, բացի նախագահի հետ բանավիճելու ցանկությունից, ներկայացնում են ևս մի փաստարկ` նա ո՞վ դառավ, որ ես նրա հետ բանավիճեմ, նա իմ տրամաչափի մարդ չէ: Մեծամտությունն ընդհանրապես ոչ մեկին չի զարդարում, սակայն նախագահի թեկնածուների պարագայում դառնում է երկսայր զենք. եթե դու դիմացինիդ ասում ես` «նա ո՞վ դառավ», ապա շատ բնական է, որ քարոզարշավի ընթացքում նման գնահատականի արժանացած մրցակիցդ նույն ոգով կպատասխանի` «բա դո՞ւ ով ես», և կստացվի մոտավորապես պանիկովսկու և Բալագանովի երկխոսությունը («Գնացեք Կիև և հարցրեք»)` միայն թե հեռակա տարբերակով: Մենք էլ` լրագրողներս, բնականաբար, ամեն ինչ անում ենք, որպեսզի մեկի արհամարհական, վիրավորական խոսքը հասնի մյուսին, և որ այդ բառային փոխհրաձգությունը մշտապես թեժ մնա: Իսկ թեկնածուներն այդքան խոհեմություն կամ փորձ չունեն, որպեսզի ի պատասխան մեր փոքրիկ սադրանքների` պատասխանեն` «սա իմ հարգարժան գործընկերոջ տեսակետն է, իսկ մենք բոլորս պայքարում ենք հանուն ժողովրդավարության, տեսակետների ազատ արտահայտման» և այլն: Բայց քանի որ հիշյալ խոհեմությունն ու փորձը չկան, ստացվում է բանավեճ, թեկուզև հեռակա, ոչ թե ծրագրերի և գաղափարների շուրջ, այլ անձնական լեզվակռիվ` սեփական արժանիքների և հայրենիքին մատուցած նախկին ծառայությունների վերաբերյալ` «բա դու ո՞ւր էիր, երբ ես…»: Նման վիճաբանությունն ունի երկու բացասական հետևանք: Նախ` վեց թեկնածուները, մոռանալով, որ իրենց գլխավոր թիրախը գործող նախագահն է [եթե դա իսկապես այդպես է], սկսում են հարվածել իրար, և արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ նրանք իրոք պայքարում են երկրորդ կամ երրորդ տեղի համար: Բայց կա նաև ավելի հեռուն գնացող` «մշակութային» հետևանք: «Նա ո՞վ դառավ» ինքնասիրահարված կարգախոսը հաշվի չի առնում այն պարզ հանգամանքը, որ այս աշխարհում չկա մի մարդ, որը բոլոր առումներով, բոլոր տեսանկյուններից գերազանցում է մեկ այլ մարդու: Մենք բոլորս կարող ենք իրարից ինչ-որ բան սովորել;
Առավոտ
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Համլետ Ռաֆիկի Ղազարյանը որովայնի շրջանում 29 ասեղներ է մտցրել և հրաժարվում է դրանք հանել, քանի դեռ իրեն չեն այցելել լրագրողները, ՀԿ-ների ներկայացուցիչներ և չեն լսել իր բողոքը: Դատապարտյալը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ասեղներից մի մասը հեռացրել են, սակայն մնացածը չի թողնում հանեն, քանի դեռ իր պահանջը չի բավարարվել: Գողության համար 6 տարի առաջ դատապարտված Համլետ Ղազարյանը նման ծայրահեղ քայլի, իր խոսքով, գնացել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետի` Տիգրան Նավասարդյանի պատճառով: «Ինձ անընդհատ ծեծում էր, դժոխք էր ստեղծել իմ համար: էն բանի համար, որ ես ու կինս բողոքներ էինք ներկայացրել նախագահին: Ինքը ստիպում էր, որ հետ վերցնեմ նախագահին գրած դիմումներս, արդարադատության նախարարին գրած բողոքները»,-հուզված պատմել է խմբագրություն զանգահարած դատապարտյալը: Նա հիմնարկի պետին ասել է, որ եթե ճնշումները շարունակվեն, կդիմի ինքնասպանության: Հիմնարկի պետն էլ հեգնանքով հակադարձել է, թե ո՞ւր է քեզ այդքան տղամարդկություն: Ինքն էլ գնացել է այդ ծայրահեղ քայլին: «Ուզում էի ինքնասպան լինել, պրծնել»,-պատմել է դատապարտյալը: Ղազարյանի խոսքով, «Հրազդան» ՔԿՀ-ի պետը, բացի դիմումները հետ վերցնելու պահանջից, ստիպել է նաև կեղծ ցուցմունքներ տալ: «Ինքն ինձ ստիպում էր կեղծ ցուցմունք տալ, քանի որ մեր խցում ջահել էր մահացել, ղումար էր խաղացել, կրվել էր, սպանել էին: Պետն էլ ստիպում էր, որ սուտ ցուցմունք տամ»,-ավելացրել է դատապարտյալը:
Հրապարակ
Երեկ ողջ օրը լուրեր էին շրջում, թե Պարույր Հայրիկյանի մահափորձի գործի քննությունն ընդհուպ մոտեցել է ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին:
Թերթը նշում է, որ օրվա ավարտին այդ մասին հայտարարել է նաև ինքը՝ թեկնածուն, ասելով, որ ընտրություններին հաջորդող օրերին իրեն ձերբակալելու են: Նշենք, որ սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Հայրիկյանի վրա մահափորձ կատարած անձինք աշխատել են Սեդրակյանի մոտ:
Սա, իհարկե, ոչ պակաս սկանդալ է, քան բուն մահափորձը: Հուսանք, որ նման ծանր մեղադրանք առաջ քաշելու համար իրավապահներն անառարկելի ապացույցներ կներկայացնեն:
Հրապարակ
Տավուշի մարզի Մովսես գյուղում երեկ հուղարկավորել են փետրվարի 9-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Մհեր Եղշատյանին:
Թաղմանը մասնակցել է ընդամենը 10-12 մարդ: Գյուղի քահանան է խորհուրդ տվել մի քանի հոգով թաղել, քանի որ այս օրերին գյուղը գնդակոծության տակ է: «Ավտոմատի կրակոցները չեն դադարում, մարդիկ վախենում են տնից դուրս գալ»,-պատմել է բնակիչներից մեկը: «Հրապարակը» հիշեցնում է, որ նախօրեին գյուղ ժամանած Սերժ Սարգսյանը գյուղացիներին խորհուրդ էր տվել հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվել:
Հրապարակ
Բուլատ Օկուջավան մի երգ ունի` նավաստիների մասին: Իմաստը հետևյալն է. ինչ հաճելի բան է նավաստի լինելը` ցամաքում դու ամբողջ օրը խնջույքների մեջ ես, քեզ նախանձում են տղամարդիկ, քեզ սիրում են կանայք, դու հպարտորեն քայլում ես ափով` ժապավեններով գեղեցիկ գլխարկդ դրած: Բայց, մյուս կողմից, երբ նավաստին ծով է դուրս գալիս, կան բազմաթիվ վտանգներ` ծովում փոթորիկներ են լինում, նավը կարող է խորտակվել, նավաստիներն էլ հետը: Իսկ չի՞ կարելի արդյոք ծառայել ցամաքում, բայց ման գալ ժապավեններով զարդարված գեղեցիկ գլխարկներով:
Այդ երգը ես հիշեցի` մեր բիզնեսմենների, քաղաքական և պետական գործիչների վարքի հետ կապված: Մի կողմից` իրենց կյանքում, կենցաղում կան հաճելի բաներ` փողեր, «պադավատներ», առանձնասենյակներ, քարտուղարուհիներ, ինչպես նաև` կախյալ մարդկանց վախեցած աչքեր:
Հավանաբար, հենց դրա համար էլ նրանք ձգտում են այդ բիզնեսներին և պաշտոններին` մանավանդ որ, ինչպես հայտնի է, մեզ նման երկրներում մեկը մյուսի հետ կապված է: Բայց մյուս կողմից` կան որոշակի անհարմարություններ, մասնավորապես, լրագրողները կարող են տհաճ հարցեր տալ, կարող են հետաքրքրվել քո հարստությամբ, կարող են պարզապես քո սուտը բռնել: Օրինակ` 150 հազար դրամանոց բազմաթիվ թափուր տեղերի մասին: Նման անհարմարությունների հետ պետք է հաշտվել` ուրիշ ճար չկա: Ամենախոհեմ վարքն է նման դեպքում` լսիր այդ տհաճ խոսակցություններն ու հարցերը, հետո վերցրու քո «աղանձը», քաշվիր քո անկյունը և սուսուփուս ծամիր այն:
Բայց մարդը մնում է մարդ, նա համ «ժապավեններն» է ուզում, համ էլ չի ցանկանում ծով դուրս գալ: Հենց այդ պատճառով էլ հենց որ նրանց մի տհաճ հարց ես տալիս, առաջին միտքը, որը ծնվում է նրանց ոչ այնքան պայծառ գլուխներում, հետևյալն է` «էս ո՞վ է իմ չուզողը, որ իմ վրա գործ է տվել, հաստատ իմ թիմից է, հաստատ ես նրան ամեն օր բարևում եմ, ժպտում եմ, ձեռքն եմ սեղմում, իսկ նա…», և նման պարանոյիկ մտքեր: Առաջին հարցը, որը նրանք, ի պատասխան հարցի, տալիս են, մոտավորապես այսպիսին է` «իսկ դա ձեզ ո՞վ է ասել»: Որից հետո գալիս է միանշանակ եզրակացություն` «Ես գիտեմ` դա ում պատվերն է»: Եվրոպացիներն այս մարդկանց հրաշալի նվեր են մատուցել` ասել են` ապաքրեականացրեք վիրավորանքն ու զրպարտությունը: Դա իսկական տոն էր մեր օլիգարխների և պաշտոնյաների համար` նրանց ձեռքը մի գործիք ընկավ, որով հնարավոր է «պատժել» լրատվամիջոցներին: Նույն եվրոպացիները հետո բացատրեցին, որ դա վիրավորանքից և զրպարտությունից պաշտպանվելու, ոչ թե թերթերի վրա հարձակվելու գործիք է: Թե որոնք են այս ոլորտում Եվրոպայում ընդունված իրավական մեխանիզմներն ու նախադեպերը` մի քանի տասնյակ անգամ պարզաբանել է Տեղեկատվական վեճերի խորհուրդը: Կարծես թե որոշ ժամանակ անց «ժապավեններ կրողները» սկսեցին դա հասկանալ: Բայց վերջերս «3 միլիոնի վիրավորվելը» կրկին սկսել է այդ շրջանակներում նորաձև դառնալ: Միևնույն է` «ծով դուրս չգալը» չի ստացվի:
Առավոտ
Վերջերս հանրության լայն շրջանակներում բուռն քննարկումների արժանացած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ֆինանսավորումը, ինչպես հայտնի է, կատարել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը: «ՉԻ»-ն փորձել է նրա որդուց` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանից տեղեկանալ, թե անձամբ ինքը դիտե՞լ է իր ընտանիքի ֆինանսավորմամբ ստեղծված ֆիլմը և ինչպե՞ս է վերաբերում հնչող քննադատություններին:
Ի պատասխան` պատգամավորը նշել է. «Ես ներկա եմ եղել ֆիլմի պրեմիերային: Շատ լավ ֆիլմ է և խորհուրդ կտամ բոլորր դիտեն: Կարծում եմ` ռազմահայրենասիրական ոգու դաստիարակման գործում մեծ դեր կունենա: Ով որ Գարեգին Նժդեհի մասին պատկերացում չի ունեցել, այս ֆիլմով կարող է ծանոթանալ անցյալ դարասկզբի և ընդհանրապես Նժդեհի կերպարի մասին:»: «ՉԻ»-ն շարունակել է հարցապնդումը` նշելով. «Եթե իրոք այդքան լավ ֆիլմ է, այդ դեպքում ինչո՞ւ են բոլորր դժգոհում և ասում, որ փողերը քամուն եք տվել»: Վահե Հակոբյանը չի արձագանքել հնչած քննադատությունների մասին թերթի հարցին, այլ միայն ասել է. «Վստահ եմ, որ գումարներ քամուն չենք տվել: Կրկնում եմ, եթե իմ կարծիքն եք ուզում հարցնել, կարծում եմ` շատ հաջողված ֆիլմ է, որտեղ մեր հաղթանակներն են նկարագրվում և Նժդեհի կատարած աշխատանքները»: Թերթը հիշեցնում է, որ ֆիլմի մասին հնչեցին ծայրահեղ բացասական գնահատականներ. անգամ ասվեց, թե ֆիլմում Նժդեհին ներկայացրել են կնամոլի և ղզիկի կերպարով:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանի քաղաքապետը հանրակրթական երկու դպրոցներում արձանագրված նախընտրական քարոզչության և քաղաքական գործունեություն իրականացնելու փաստերով խիստ նկատողություն է հայտարարել ուսումնական հաստատությունների տնօրեններին:
Սա հայտնում են քաղաքապետարանից, իսկ թե խոսքը որ դպրոցների մասին է, պետք է միայն կռահել: Ենթադրվում է, որ նկատողություն ստացածներից մեկը թիվ 191 դպրոցի տնօրենն է: «Հժ» նախորդ համարում գրել էր, թե ինչպես էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այս դպրոցում հյուրընկալվել թաղապետ Դավիթ Օհանյանն ու մանկավարժներին նախընտրական հրահանգներ տալիս: Դրանից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք էր հայտնել, որ քաղաքապետն այս ամենը անհետևանք չի թողնի: Եվ ահա հետևանքը: Թաղապետը նկատողություն չի ստացել, միայն դպրոցի տնօրենը: Իշխանությունները վերը նշված երևույթների մասին «տեղեկանում են» մամուլից կամ համացանցից: Այնինչ` նույն Դավիթ Օհանյանը նշված հանդիպման ժամանակ պատմում է, որ այլ դպրոցներում ու մանկապարտեզներում ևս նախընտրական հրահանգներ է տվել:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.