23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ, հանրապետության տարբեր քաղաքներում ՐաֆՖի Հովհաննիսյանի հանդիպումները ժողովրդի հետ անցել են` մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկանների և ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ (նկարներում): Նրանք հիմնականում նկարահանել են հանդիպման եկած քաղաքացիներին։ Սա հին մեթոդ է։ Դրանից հետո տեղի ոստիկանությունը հատ-հատ կայցելի նկարահանված մարդկանց, որին ոնց կարողանա կսպառնա, կհամոզի, կխնդրի` այլևս այդ հավաքներին չմասնակցել, առավել ևս մտքով չանցկացնել գնալ Երևան հանրահավաքի, և ընդհանրապես Րաֆֆի Հովհաննիսյանին մտքներից հանել: Պարզվել է սակայն, որ մեծ թվով ծպտյալ իրավապահները այլ հանձնարարություն էլ են ունեցել, որ հաջողվել է միայն Արտաշատում: Այստեղ նրանցից մեկը հայհոյել է «ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանին: Ակնհայտ է, որ «Ժառանգության» ներկայացուցիչը պատահական չի ընտրվել, և ոչ էլ հայհոյանքն է պատահական ընտրվել (դա այնպիսի բովանդակություն է ունեցել, որը հայ երիտասարդները երբեք անարձագանք չեն թողնում): Ամենաբարձր օղակներում մտածված այս սադրանքի նպատակը եղել է Դավիթ Սանասարյանին բերման ենթարկելն ու ձերբակալել, ինչը համենայնդեպս երեկ չի հաջողվել:
Քաղաքացիական հագուստով իրավապահներից մեկն էլ խոչընդոտել է «ՀԺ»-ի թղթակցի աշխատանքը, հարվածել է նրա լուսանկարչական սարքին, հրել է նրան և պահանջել` իրեն չնկարել: Այս հրապարակումն, ի դեպ, նաև հաղորդում է հանցագործության մասին, քանի որ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը քրեական հանցագործություն է:
Հայկական ժամանակ
Արմավիրի և Վանաձորի քաղաքապետների, Շիրակի մարզպետի պաշտոնանկության գործընթացներից հետո բոլոր այն տարածքներում, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվել է, ահուսարսափ է տիրում: Ո՞վ է հաջորդը: «Հրապարակի» տեղեկություններով, հատկապես անհանգիստ են մարզպետներն ու համայնքապետերը: Օրինակ` Լոռու մարզում: Երեկ սարսափելի անտրամադիր են եղել նաև Երևանի 3 վարչական տարածքների ղեկավարները` Ավան, Արաբկիր, Աջափնյակ, որտեղ ևս ցուցանիշները վատն են եղել: Սև ցուցակի «հերոսները», սակայն, ձեռքերը ծալած չեն նստում` ամեն ջանք գործադրում են իրենց «անմեղությունն» ապացուցելու համար:
Հրապարակ
ՀՀ-ում` ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը կրկին գրառում է կատարել իր միկրոբլոգում, որը վերաբերում է Հայաստանում «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը: «Ի՞նչ լուրեր կան «Կարֆուրից»»,- գրել է դեսպանը:
Սա ԱՄՆ դեսպանի արդեն երկրորդ գրառումն է այս թեմայով: Միամտություն է կարծել, որ դեսպանը ունի անձնական որևէ շահագրգռվածություն, կամ պարապ ժամանակ հիշում է այդ թեման: «Կարֆուրի» մուտքը Հայաստան իրոք սկզբունքային հարց է դարձել` ՀՀ-ում մոնոպոլիաների դեմ պայքարի առումով:
Հայկական ժամանակ
Մեզ մոտ իրավաբանների պակաս, կարծես թե, չկա: Այդ մասնագիտության մարդիկ կան նաև Ազգային Ժողովում: Իրավաբան է հանրապետական Հովհաննես Սահակյանը, որն, ըստ էության, ասում է, թե իշխանությունները մեծ լավություն են անում խաղաղ ցուցարարներին` բիրտ [կամ կոշտ] ուժ նրանց դեմ չկիրառելով: Իրավաբան է նաև Զարուհի Փոստանջյանը, որը շնորհավորում է բոլորիս Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ` ինչպե՞ս, ո՞ր փաստաթղթի հիման վրա: Իսկ ես մտածում եմ, որ երկու կողմերն էլ կշահեին, եթե ունենային Վլադիմիր Նազարյանի [Ռուբենիչի] մակարդակի պետական իրավունքի մասնագետ, որը ոչ միայն կբացատրեր սահմանադրական նորմերը, այլև գուցե կհուշեր, թե ինչպիսի ելքեր են հնարավոր ստեղծված իրավիճակից:
Բնականաբար, իմ դատողություններն այս խնդիրների շուրջը կլինեն սիրողական: Բայց ինձ նախ թվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իմանալավ մեր իշխանության «հակումները»` պետք է ունենար 1988 վստահելի վստահված անձ բոլոր տեղամասերում, և այդ վստահված անձինք հնարավորություն կունենային ոչ միայն հետևելու ընտրությունների ընթացքին, այլև վերահաշվարկ պահանջելու, ու նույնիսկ մերժում ստանալու դեպքում կուժեղացնեին իրենց թեկնածուի իրավական դիրքերը: Նույն նպատակներով ՀԱԿ-ը և Դաշնակցությունը նույնպես պետք է բոլոր տեղամասերում ունենային հանձնաժողովի վստահելի անդամներ: Հիմա կարծես թե իրավական որոշակի գործընթացներից ընդդիմությունը ուշացել է: Երկրորդ` համաձայն եմ նրանց հետ, ովքեր պնդում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դիմի Սահմանադրական դատարան և ներկայացնի ընտրակեղծիքների բոլոր հավաքած փաստերը: Ի դեպ, դրանք, իմ տպավորությամբ, ավելի քիչ են, բան 2008-ին Տեր-Պետրոպանի` ՍԴ ներկայացրածները, և ըստ երևույթին պատահական չէ, որ դրանից առաջ` մարտի 1-ին, իշխանությունը հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա, և այն դատավարությունը տեղի էր ունենում արտակարգ իրավիճակի, այդ թվում` լրատվամիջոցների վրա դրված խիստ գրաքննության պայմաններում:
Երրորդ` որքան ես հասկանում եմ, Հայաստանը կիսանախագահական հանրապետություն է, և նախագահի լիազորությունները մեր երկրում բավականին սահմանափակ են: Այսինքն` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, ապա նա կամ պետք է աշխատի հանրապետական մեծամասնության հետ, կամ, որը ավելի հավանական է` «Ժառանգական» դարձած «առնետների» հետ: Կամ էլ` ցրի խորհրդարանը: Հետևաբար, գուցե արժե՞ մտածել այդ ուղղությամբ:
Եթե Ռուբենիչը լիներ, գուցե ավելի հետաքրքիր բան առաջարկեր:
Առավոտ
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնման եւ օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը «Ժամանակ» թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ վերջերս Հայաստան են ներթափանցել նոր աղանդներ, որոնք պատկանում են խարիզմատիկ եկեղեցիների թվին։ «Մեկը «Աստծո հարսնացուներ» է անվանվում, մյուսը՝ «Կենդանի հավատք»։
Երկուսն էլ ժամանակին մի մարմնի կողմից են ֆինանսավորվել, սակայն 2004-ին հավատքը դուրս է եկել և այժմ սկսել է մենակ գործել։ «Աստծո հարսնացուներ» աղանդը Կիեւում գտնվող համանուն աղանդավորական կառույցի մասնաճյուղն է, որը ղեկավարվում է Աֆրիկայում ապրող մի կնոջ կողմից։ Մանագետների մեկնաբանությամբ՝ աղանդավորական կառույցները ֆինանսավորվում են արտասահմանից, հիմնականում՝ ԱՄՆ-ից:
Ժամանակ
Նախագահական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր թեկնածուների երկօրյա բանակցությունները, ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու շուրջ, տապալվել են: Փետրվարի 19-ին Անդրիաս Ղուկասյանը նախաձեռնել էր ընտրությունների արդյունքները դատապարտող համատեղ հայտարարություն, որի բովանդակությունը պետք է հրապարակվեր թեկնածուների ստորագրությունները դրվելուց հետո: Եվ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը իրենց նախնական համաձայնությունն էին տվել հայտարարության տեքստին, սակայն միայն երկուսը` Հրանտ Բագրատյանն ու Անդրիաս Ղուկասյանն են ստորագրել հայտարարության տակ: Արման Մելիքյանն անմիջապես էր մերժել առաջարկը, ասելով, որ ինքն իր գնահատականն ընտրություններից մեկ օր առաջ է հնչեցրել: Այս գործընթացի ձախողումն իսկապես հետաքրքիր է և թույլ է տալիս ենթադրելու, որ Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չեն, որ ընտրությունները կեղծվել են և չեն ուզում դատապարտել կատարվածը: «Ինձ համար իսկապես անհասկանալի է, թե ինչ խաղեր են ընթանում, որ թեկնածուները չհամաձայնեցին ստորագրել իմ առաջարկած փաստաթուղթը»,- թերթի հետ զրույցում զարմանք է հայտնել Անդրիաս Ղուկասյանը` առաջարկելով հենց մերժողներից պարզել պատճառը: Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, հրաժարվել է «առայժմ» որևէ մեկնաբանությունից, ինչո՞ւ` չի ասել: Իսկ «հոգով-սրտով» Անդրիասի բոլոր նախաձեռնությունները ողջունող Պարույր Հայրիկյանը խիստ անհասկանալի պահվածք է դրսևորել և ոչ մի կերպ չի ընդունել, որ նաև իր պատճառով է նախաձեռնությունը տապալվել:
Հրապարակ
Անկախ նրանից, թե ինչպես է ավարտվելու այս հերթական հետընտրական լարվածությունը, մի բան կարող եմ վստահաբար ասել` ես բոլոր դեպքերում շարունակելու եմ աշխատել որպես լրագրող: Կանխազգալով մեր արմատական ընթերցողների ցասումը` կարող եմ ավելացնել նաև` վերջին 5 տարում մեր բնագավառում աշխատելը շատ ավելի հեշտ է դարձել, քան անցյալում: Վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, եթե նախագահ դառնա, մեզ չի կաշկանդի: Այդ առումով ես միայն մի մարդուց եմ վտանգ զգում` գիտեք, թե ումից:
Եվ չնայած խոսքի ազատության հետ կապված որոշ խնդիրներ լուծվել են, մեկը դեռ կա, և հենց դրա մասին էլ ուզում եմ գրել: Կրիմինալ, կիսակրիմինալ, մայլի խուժան, գողականներ, թաղային հեղինակություններ` Հայաստանում մի խավ կա, որը կրում է տարբեր անուններ, բայց որի էությունը նույնն է: Այդ մարդկանց լուսանկարելը, տեսանկարելը այնքան էլ հեշտ չէ` նրանք նստած են իրենց տներում, իրենց թանկանոց ջիպերի ղեկին, ինչպես նաև իրենց նախընտրած քյաբաբնոցներում` «մի կտոր հաց ուտելու» նպատակով: Գուցե վերջին դեպքում, ասենք, սպիտակցի Հայկոյի երգերի ներքո այդ կերպարները որոշեն տեսագրել իրենց պարը, բայց այդ տեսագրությունը հանրության սեփականությունը չի դառնա:
Միակ պահը, երբ այդ «զանգվածը» դուրս է գալիս, այսպես ասած, հասարակական ասպարեզ, ընտրություններն են` նրանք հանձնաժողովների նախագահներ են, քարտուղարներ, անդամներ, լիազորված անձինք, «ժողովուրդ բերողներ» են, ընտրակաշառք բաժանողներ, շտաբի անդամներ և այլն: Հինգ տարին մեկ-երկու անգամ նրանք պետք է ծառայեն իշխանություններին, որից հետո կարող են քաշվել իրենց բները ու վայելել իրենց քյաբաբը: Եվ քանի որ մեր ընտրությունները պետք է որ թափանցիկ գործընթաց լինեն [եվրոպացիների պահանջն է], այդ օրը նրանց հնարավոր է նկարահանել: Հնարավո՞ր է: Պարզվում է, այդ հնարավորությունը զուտ տեսական է, որովհետև տեսախցիկը նրանց վրա ազդում է ճիշտ այնպես, ինչպես ցուլի վրա` կարմիր շորը: Թվում է, թե ինչ կա. եթե դու ազնվորեն ու բարեխղճորեն կատարում ես բո պարտականությունները կամ շարքային ընտրող ես, ինչո՞ւ ես կատաղում ու սկսում բղավել` «չփորձվես ինձ նկարել, թե չէ` հեսա էս կամերան գլխովդ կտամ»: Բայց ոչ` դու բարկանում ես, որովհետեւ մեղավոր ես: Այստեղից էլ լրատվամիջոցներին խոչընդոտելու բազմաթիվ դեպքեր, որտեղ ոստիկանները, բնականաբար, գողականների կողմից են: Դատախազությունն էլ, իհարկե, քննելով այդ գործերը` ոչ մի հանցադեպ «չի հայտնաբերում»:
Առաջարկում եմ «Ֆեյսբուքում» բացել «Մի նկարի, թե չէ` գլուխդ կջարդեմ» խումբ, որտեղ կզետեղվեն քյաբաբից ուռած բոլոր դեմքերը, որպեսզի մենք ամեն օր ունենանք այդ կերպարները դիտելու հաճույքը:
Առավոտ
Արդեն տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում, որ համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանող միջազգային դիտորդները հիմնականում իրենց պահում են քաղաքական տուրիստների նման և աշխատանքի հետ իշխանությունների հաշին ակտիվ կերուխումների մեջ են լինում: Թերթի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ այս անգամ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային դիտորդների մեծ մասին ամենաշատը հանդիպել են Գյուղինստիտատի հարևանությամբ գտնվող «Յանս» համալիրում, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին: Միջազգային դիտորդներին հաճախ կարելի էր տեսնել նաև Պռոշյան փողոցում «Ոսկե պատառաքաղ» օբյեկտի հարևանաթյամբ և Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին` Գազի Կարենին, պատկանոդ «Ֆլորենցիայում»: Ըստ «ՉԻ»-ի տեղեկությունների, դիտորդների կերուխումի համակարգողը ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էր, որը բացի ՀՀԿ-ական պատգամավոր լինելուց, նաև ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության դեկավարն է և Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր: Թերթը հավելում է նաև, որ դիտորդներին հաճախ են տեսել նման օբյեկտներում` առանց պետական համարանիշներով մեքենաների, որոնք սպասարկել են տարբեր պաշտոնյաների զավակները: Այսքանից հետո, ի դեպ, դեռ կարելի է զարմանալ, որ միջազգային դիտորդները ինչ-որ բաներ տեսել են այս ընտրությունների ժամանակ և զեկույցներում տեղ-տեղ խոսել են նաև որոշակի խախտումների մասին:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթն ն այսօրվա առաջնորդողում գրել է. «Բոլորի ուշադրության կենտրոնում այսօր Ազատության հրապարակն է, որտեղ ժամը 17-ին տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հանրահավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը այս հանրահավաքում չափազանց կարևոր է: Այդ խոսքին սպասում է ողջ Հայաստանը, Սփյուռքը, Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողները, նրան չընտրողները, նրա հակառակորդները, միջազգային հանրությունը, բոլորը: Այս խոսքը վերոնշյալ խմբերից յուրաքանչյուրը սպասում է տարբեր ակնկալիքներով, իր մոտիվացիաներով: Սակայն դրա ամենակարևոր հասցեատերը այն շուրջ 540 հազար քաղաքացիներն են, ովքեր իրենց ձայնն ու վստահության քվեն տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսօրվա խոսքից է կախված 540 հազար ՀՀ քաղաքացիները հպարտ կլինե՞ն իրենց ընտրության համար, թե՞ ոչ: Երեկ ,ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, շուրջ մեկուկես ժամանոց զրույց ունեցավ, և ահա այսօր Ազատության հրապարակում պետք է ներկայացնի այդ զրույցն ու դրա հանգուցալուծումը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հովհաննիսյանը հանդիպեց ՀՅԴ ղեկավարության հետ, և մոտ մեկուկես ժամ էլ այնտեղ զրույց ունեցավ: Այս երկու զրույցների տևողությունն արդեն հուշում է, որ խոսակցությունը լուրջ է եղել, դետալներ է պարունակել: Ու թեև կողմերից ոչ ոք պաշտոնապես չհրապարակեց զրույցի բովանդակությունը, այնուամենայնիվ օրվա վերջում Սերժ Սարգսյանի թևից եղան ինֆորմացիոն «ուտկաներ»: Դրանց ամբողջ իմաստն այն էր, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է կոալիցիոն կառավարություն ձևավորել: Ավելի գունագեղ առաջարկը ներկայացված էր ՀՀԿ խորհրդի քաղաքական կյանքում ոչ ակտիվ դերակատարում ունեցող ներկայացուցիչներից մեկի գրառման մեջ, որտեղ ասվում էր, որ պետք է երկրում արմատական փոփոխություններ իրականացնել, ինչն անհնար է հեղինակազրկված կադրերով, օլիգարխներով և միայն ՀՀԿ-ական ռեսուրսներով: Սերժ ՍԱարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նոր կոալիցիա ստեղծեն, ինչի արդյունքում էլ կկերտվի «Ապահով Հայաստանը», մոտավորապես գրել է ՀՀԿ-ականը: Մեկ այլ լրատվության մեջ էլ ՀՀԿ-ական աղբյուրներն էին հայտնել, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին կոալիցիա կազմելու առաջարկություն է արել: Սակայն հանրությանը, առավել ևս Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված 540 հազար հոգուն, պետք չէր ինֆորմացիոն արտահոսք կռահելու համար, թե ինչ կարող էր աոաջարկել Սերժ Սարգսյանը նրան: Այն ժամանակ, երբ նախագահական նստավայրում ընթանում էր Րաֆֆի-Սերժ հանդիպումը. Ազատության հրապարակում շուրջբոլորը լսվում էր մի հարց. «Րաֆֆին էլ է՞ ծախվելու»: Խնդիրն այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանի ծախվել-չծախվելը չէ, այլ այն, որ նժարին դրված է ՀՀ քաղաքացու վստահության քվեն, ու այդ քաղաքացին մտավախություն ունի, որ իր քվեն հերթական անգամ կդառնա առևտրի առարկա:
Եվ այնուամենայնիվ, ՀՀԿ-ի կողմից կոալիցիա կազմելու հրապարակային-անուղղակի առաջարկին երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը անուղղակի պատասխանեց: Վերոնշյալ հրապարակումներից հետո նրա շտաբը հայտարարություն տարածեց, որտեղ այսօրվա հանրահավաքի հիմնական նպատակը նշվում է Սերժ Սարգսյանին «ցտեսություն» ասելը: Սակայն սա անուղղակի առաջարկին անուղղակի պատասխան է: Մարդիկ իրենց մտահոգող հարցի պատասխանը կգտնեն այսօր, ժամը 17-ին, Ազատության հրապարակում»:
Հայկական ժամանակ
1996-ից սկսած` նախագահական ընտրությունների արդյունքները Հայաստանում կեղծվել են: Այս վերջինը` նույնպես: Պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած բոլոր թեկնածուները [բացի 1998-ին Կարեն Դեմիրճյանից] հայտարարել են, որ ընտրություններով հաղթել են հենց իրենք` հավաքելով 60, 70 կամ 80 տոկոս` չնայած այդ պնդումները ստուգելու ոչ մի հնարավորություն չկա, որովհետև այն քվեաթերթիկները, որոնք հայտնվել են քվեատուփերում ընտրակաշառքների և կրկնակի քվեարկությունների արդյունքում, չեն արտացոլում իրական պատկերը: 1996-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմնակիցները վանկարկում էին` «Վազգեն, նախագահ», 2003-ին` «Դեմիրճյան», 2008-ին` «Լևոն, նախագահ», հիմա` «Րաֆֆի, նախագահ»: Առաջին երեք դեպքերում պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների` Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կազմակերպել էին բազմամարդ հանրահավաքներ, սակայն իրենց վերջնական նպատակին չէին հասել` իշխանափոխություն տեղի չէր ունեցել:
Այժմ չորրորդ փորձն իրականացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որն ընտրել է իր ոճը և իր մարտավարությունը: Նրանք, ովքեր նախորդ անգամները փորձել են ու հաջողության չեն հասել, կարող են, իհարկե, գնահատականներ և խորհուրդներ տալ, բայց չեն կարող, ինձ թվում է, ծաղրել և նսեմացնել այն մեթոդները, որոնք ընտրել է այս քաղաքական գործիչը: Եթե, ենթադրենբ, Ազգային ժողովի ցանկապատը և խորհրդարանի ղեկավարների գլուխները ջարդելը չի հանգեցրել ժողովրդավարության և օրինականության հաստատմանը, ապա Վազգեն Մանուկյանը կամ Արշակ Սադոյանը, ըստ երևույթին, չպիտի Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տան նույնպես ինչ-որ բան ջարղել:
Այո, ընդդիմության ներկայիս առաջնորդը բոլորովին այլ մշակույթի կրող է, նա հարգանքով է խոսում գործող նախագահի մասին, նա ներողություն է խնդրում ոստիկանից, որի հետ վեճի էր բռնվել, նա հանդիպում է նախագահի հետ և հարցնում է վերջինիս կնոջ որպիսությունը: Անձամբ ինձ այդ` Հայաստանի համար ոչ ստանդարտ ոճը դուր է գալիս, այն ինձ թվում է ավելի պետականամետ և քաղաքակիրթ: Եթե չի ապացուցվել, որ ջարդել-փշրելը, հայհոյելը, պիտակավորելը, ամեն թփի տակ «դավաճաններ» և «ծախվածներ» ման գալը ավելի արդյունավետ է «սահմանադրական կարգը հաստատելու» տեսանկյունից, ուրեմն նախագահի ընդդիմադիր թեկնածուից դա պահանջելը այնքան էլ տրամաբանական չէ:
Իհարկե, տարբերվում է նաև գործող նախագահի վարքը: Նա չի տառապում Ֆրեյդիստական բարդույթներով, որոնք կստիպեին իրեն ամեն մի առիթով ցուցադրել սեփական ուժը, նա չունի այնպիսի պաշտպանության նախարար, որը որոշում է պետության և ընտրությունների ճակատագիրը: Թե ինչպես է հանգուցալուծվելու հետընտրական այս լարվածությունը` ես չգիտեմ, ու դա, ճիշտն ասած, ինձ համար ամենակարևոր հարցը չէ: Շատ ավելի էական է, որ այս պահին շանս կա, որ այդ հանգուցալուծումը կլինի առանց բռնությունների, ռեպրեսիաների և հասարակության երկփեղկվածության:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.