23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իմ տատը մինչև 1918 թվականը ուսանել է Շուշիի գիմնազիայում և պատանեկան այն տարիներին այնքան լավ է սովորել ֆրանսերեն, որ մինչև կյանքի վերջը կարողանում էր բացատրվել այդ լեզվով: Իմ պապը մոտավորապես նույն ժամանակահատվածում սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում, ու այդ կրթությունը լիովին բավարար էր, որ նա երկար ժամանակ հաշվապահ աշխատեր: Իմ հայրական պապը, թեև ծնվել է Նուխիում, բայց նրա նախնիները` Տեր-Աբրահամյանները, Արցախում հոգևոր ծառայություն էին իրականացնում` որպես շարքային քահանաներ: Իմ այդ երեք հարազատներից ոչ մեկն Արցախը չէր ընկալում որպես Ադրբեջանի գավառ, ավելին` նրանցից ոչ մեկի գիտակցության մեջ չկար «Ադրբեջան» կարծրատիպը, իսկ ժամանակին իրենց շուրջն ապրող մահմեդականներին նրանք անվանում էին «թաթարներ», ինչպես որ դա ընդունված էր Ռուսական կայսրությունում: Արցախը հենց այդ կայսրության զավառն էր, ճիշտ այնպիսին, ինչպիսիք էին Երևանի կամ, ասենք, Ալեքսանդրապոլի մարզը` զարգացման մոտավորապես նույն մակարդակով: Բոլշեևիկների «Ադրբեջան» կոչվող նախագիծը բավականին կարճ պատմություն ունի, և մեր` հայերիս գենետիկ հիշողության մեջ չկա դրա ամբողջական ընկալումը: Սա ես գրում եմ ոչ թե հարևան ժողովրդին նսեմացնելու համար` հրաշալի մարդիկ, հղկված մտավորականներ ներկայիս Ադրբեջանում կան ոչ պակաս, բան Հայաստանում: Խոսքը մեր ժողովրդի, հատկապես արցախցիների հոգեբանական ընկալումների մասին է: Խորհրդային տարիներին Մերձբալթիկայի ժողովուրդները չէին ընդունում, որ իրենք Խորհրդային Միության մասն են. դա քաղաքական դիրքորոշում չէր` դա հոգեբանություն էր: Երբ խոսում էիր, օրինակ, էստոնացու հետ, նա ասում էր` ձե´ր կոմպոզիտորները, ֆուտբոլի ձե´ր հավաքականը` նկատի ունենալով խորհրդային երկիրը և խորհրդային մշակույթը: «Ազգայնականության դեմ» ուղղված Կենտկոմի ոչ մի որոշումով, ոչ մի «կագեբե»-ով, ոչ մի բռնաճնշումով հնարավոր չէր փոխել էստոնացիների այդ համոզմունքը, որովհետև դա, ըստ էության, ազգայնականություն չէր, դա ավելի շուտ կենսակերպ էր: Եվ երբ 1985 թվականից հետո ստեղծվեց հնարավորություն, այդ կենսակերպը ձեռք բերեց քաղաքական բովանդակություն:
Նույնը` Արցախը: Այնտեղ ապրող մարդկանց մտածելակերպի մեջ երբեք չկար և հիմա էլ չկա Ադրբեջանի մաս լինելու ընկալումը: Կոմունիստական ղեկավար թե գյուղացի, բանվոր թե ուսուցիչ` այդ մարդիկ հոգեբանորեն չէին ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը, և երբ անհրաժեշտություն առաջացավ դա ապացուցելու համար կռվել և արյուն թափել, նրանք առանց տատանվելու գնացին այդ քայլին: «Ադրբեջանի գավառ» հասկացությունը երբեք գոյություն չի ունեցել Արցախում ապրող մարդկանց պատկերացումներում, մանավանդ` այն մարդկանց, ովքեր ղեկավարել են այդ երկրամասի անկախության համար պայքարը:
Մեր սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանին ես ճանաչում եմ մոտ 30 տարի և վստահ եմ, որ տեղայնական կամ որևէ այլ շովինիզմից նա չափազանց հեռու է: Նա խոսում է մեր երկրի իրական արատների մասին, որոնք, սակայն, որևէ կապ չունեն այն հանգամանքի հետ, թե ինչպիսի ծագում ունեն այդ երկրի ղեկավարները:
Առավոտ
Ինչպես հայտնի է, ՀՀԿ շտաբում առանձնապես ոչ ոք չէր սպասում Լևոն Յոլյանին: Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ անսպասելի այս մարդուն բերեց շտաբ, և նա դարձավ Սարգսյանի շտաբի պետի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը: Յոլյանն, ինչ խոսք, երկնքից չիջավ: Վերջինս ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեդակալն է, ինչպես նաև աշխատում է Վերահսկիչ պալատում` որպես պալատի նախագահ Իշխան Զաքարյանի առաջին տեղակալ:
Յոլյանից ողջ թիմը դժգոհ էր դեռևս նախընտրական շրջանում, մասնավորապես ՀՀԿ-ականները սրտնեղում էին` ասելով, թե նա անիմաստ «մուտիլովկաներով» է զբաղված և փորձում է դրանով լուծել միայն մեկ խնդիր` զուգադրել Սերժ Սարգսյանին, որ ինքը տիրապետում է ինֆորմացիային, կարողանում է կառավարել ինֆորմացիան և ուրեմն` արժանի է զբաղեցնել կարևոր պաշտոններից մեկը:
Հիմա Յոլյանի «գործունեության» նոր «ֆրոնտ» է բացվել: Մասնավորապես` վերջինս Սերժ Սարգսյանին հասկացրել է, որ բազմաթիվ գերատեսչություններում աշխատող ՀՀ քաղաքացիները չեն լսել իրենց ՀՀԿ-ական նախարարների ու ղեկավարների հորդորը ու չեն քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Վերջինս ասել է, որ կարող է «բացահայտել», թե որ նախարարների խոսքն են շրջանցել տվյալ գերատեսչության աշխատակիցները, և մասնավորապես` ովքեր են եղել շրջանցողներր: Յոլյանի այս նախաձեռնությունն, իհարկե, ՀՀԿ-ում շատերի ծիծաղն է առաջացրել, բայց Սերժ Սարգսյանը, կարծես թե, լուրջ է րնդունել Յոլյանին` նրան «հանձնարարելով» սկսել «վհուկների որսը»: Ի դեպ` Յոլյանը շարունակում է ձգտել դեպի ավելի լուրջ պաշտոնի, քան այս պահին զբաղեցնում է: Բացառված չէ, որ Յոլյանի ջանքերը անպտուղ չմնան, և նա գլխավորի նախարարություններից որևէ մեկը:
Չորրորդ ինքնիշխանություն
«Բարև» բառն արդեն հոգեխանգարմունքի մեջ է գցում իշխանություններին:
Երեկ Ազգային ժողովի միջանցքում ընդդիմադիր պատգամավորներից մեկը, հանդիպելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ասել է` բարև: Բարևին պատասխանելու փոխարեն վերջինս ասել է` «հետո՞ ինչ»: Թերևս ճիշտ ժամանակն է հիշելու Աղվան Հովսեփյանի «նեյրոլինգվիստական» տեսությունը և հոգեբանների ներգրավմամբ պարզելու, թե այս պսիխոսոմատոզ վիճակն ինչ հետևանքներ կարող է ունենալ իշխանավորների առողջության վրա:
Հրապարակ
Երեկ Երևանում, հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան Ա1 թաղամասի Անդրանիկի 48 շենքի բակում` մահացած աղջկա դի կա: Հարևաններից մեկը «ՀԺ»-ի թղթակցին պատմել է,, որ աղջիկն այդ շենքի բնակիչ չէ` ուղղակի սովորում էր 174 դպրոցում, և զարմացել է, թե ինչու է աղջիկն այդ շենքից ինքնասպանություն գործել: Հարևանուհին ասել է նաև, որ Սիրարփիի բաճկոնը հայտնաբերվել է 15-րդ հարկում, իսկ նա ինքնասպանություն գործել է 12-րդ հարկից: Նաև հավելել է, որ շրջանառվում են մի քանի վարկածներ: Դրանցից մեկն այն է, որ իբր աղջիկը ինքնասպանություն է գործել` ընկերոջ, կամ կրոնական դրդապատճառներից ելնելով:
Թերթը փորձել է զրուցել նաև 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանի հետ, սակայն ուսուցչուհիներից մեկը թղթակցին փոխանցել է, որ տնօրենը հայտնում է, որ հիմա խորհրդակցության է: Թերթի թղթակցի տպավորությամբ` խորհրդակցությունը կապված էր հենց դեպքի հետ, և դրան մասնակցում էին իրավապահները:
Սիրարփին բնակվում էր Հաղթանակ գյուղի` (Չորրորդ գյուղ) Ամառանոցային 1-ին տարածքում: Սիրարփիի քրոջ ընկերուհու տեղեկություններով` աղջիկը ինքնասպան է եղել ընկերոջ պատճառով, սակայն մանրամասներ ասել չի կարողացել, նշելով, որ դեռ ոչ մի բան պարզ չէ: Սիրարփիի քույրը` Անահիտը թերթի հետ զրույցում ասել է. «Ես գործի տեղն էի, մաման ա զանգել ասել, չգիտեմ, էնտեղ ասում են, որ հնարավոր ա իրան ինչ-որ մեկը հրած լինի, հաստատ իրա կամքով չի եղել: Ես ավել ոչ մի բան չգիտեմ, ոստիկանությունը պարզում ա, հնարավոր չի, որ ինքը նման քայլի գնար, էլ ավել բան խոսել չեմ կարա»,-հուզված նշել է Սիրարփիի քույրը, որը մինչ զրույցի սկսվելը ասել էր, որ, եթե ինքը խոսի, ապա իրենց տուն թերթի թթակիցը չպետք է այցելի, քանի որ հիմա ոչ մեկ ավել բան ասել չի կարող:Թերթը նշում է, որ Անահիտի ընկերուհին թերթի հետ զրույցում նշել է, որ Սիրարփին ուներ մեկ քույր և երկու եղբայր և ընտանիքը ոչ մի կերպ չի համակերպվում կատարվածի հետ: «Դա տարիքային զարգացման հիվանդություն է, թե ինչպես նա պատվով կկարողանա դուրս գալ` այլ հարց է, անպայման պետք է մանկավարժությունը իր խոսքն ասի, շրջապատը տվյալ դեռահասին ջերմությամբ վերաբերվի, բայց ոչ թե այնպիսի ջերմությամբ, որը շատ նման է բռնության»,- բացատրել է հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը:
Հայկական ժամանակ
Հաճախ այս կամ այն առիթով իշխանության ճամբարից կոչ է հնչում` «մի քաղաքականացրեք»: Եթե վերանանք մեր իրականության առանձնահատկություններից, ապա այդ կոչը, որպես այդպիսին, ճիշտ է: Իդեալական է, երբ պրոցեսներն ընթանում են զուտ իրավական հարթության մեջ: Օրինակ, երբ թաղի խուժանը ներխուժում է ընտրատարածք և քվեաթերթիկներ լցոնում, դրան պետք է հակադրվեն ոստիկանները, այնուհետև` դատախազությունը, իսկ վերջում` դատարանը: Եթե այսպես գործեն պետական այդ երեք մարմինները, ապա ընտրախախտումների խնդիրը քաղաքականացնելու անհրաժեշտություն ամենևին էլ չի առաջանա:
Այսինքն` եթե ոստիկանությունը, դատախազությունը և դատարանը լինեն իրենց տեղերում, դա կդառնա սովորական իրավական գործընթաց, որի վրա չի սևեռվելու ոչ հասարակության, ոչ էլ քաղաքական ուժերի ուշադրությունը, իսկ կանոնավոր կերպով պատժվող հանցագործության դեպքերը սովորաբար միտում ունեն քչանալու: Բայց քանի որ շուրջ 18 տարի այդ հանցագործությունները կիառվում են քաղաքական նպատակների համար, և հենց այդ պատճառով են անպատիժ մնում, մենք ստիպված ենք դրանք քաղաքականացնել` պարզապես տրամաբանությունն է դա հուշում:
Որևէ խնդիր չքաղաքականացնելու ամենագլխավոր պայմանը անկախ դատարանն է: Ժամանակին, երբ դատվում էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը, դատավորը հրապարակավ անկեղծ խոստովանեց`կարծում եք, ես «իմ գլխո՞ւ» եմ դատում, ես գնում եմ նախագահական և իմ որոշումներն այնտեղ եմ համաձայնեցնում: Խնդիրը հենց դա է` ցանկացած բողոք, այդ թվում` ընտրությունների վերաբերյալ, մարդիկ պետք է կարողանան ներկայացնել դատարանին` վստահ լինելով, որ դատավորը կգործի «իր գլխու»` առանց նախագահականի հետ համաձայնեցնելու: Բայց քանի որ մենք վստահ ենք, որ, օրինակ, Տիգրան Առաքելյանին 6 տարի ազատազրկման դատապարտելը նույնպես «համաձայնեցվել է», մենք բացի «խնդիրը քաղաքականացնելուց»` այլ ճանապարհ չունենք:
Նույնը «Մարտի 1ի» սպանդը: Ինչպե՞ս է այն հնարավոր չքաղաքականացնել: Եթե, ենթադրենք, 2008 թվականի ամռանը դատարանի առաջ կանգնեին այդ սպանությունները իրականացնողներն ու պատվիրատուները, ապա հնարավոր կլիներ արձանագրել, որ ընդդիմության խաղաղ հանրահավաքի ժամանակ իրավապահները անիրավաչափորեն զենք են կիրառել, ինչի համար էլ պատժվել են: Սակայն քանի որ 5 տարվա ընթացքում ոչ ոք չի պատժվել, և ճիշտ հակառակը` դատարանի առաջ են կանգնել ընդդիմության մի քանի տասնյակ լիդերներ և ակտիվիստներ, դրանից կարելի է եզրակացնել, որ հենց մեր իրավապահ համակարգն է առաջնորդվում քաղաքական շարժառիթներով: Այնպես որ, հարգելի իրավապահներ, մի´ քաղաքականացրեք «Մարտի 1-ի» գործը և բացահայտեք այն:
Առավոտ
Երեկ հայտնի է դարձել, որ փետրվարի 26-ին Արտաշատում` Ր. Հովհաննիսյանի հանրահավաքում սադրանք հրահրած երիտասարդներին ղեկավարող անձը, ով ներկայացել էր «բիզնեսմեն Աշոտ Գալստյան», իրականում ոտիկանության մայոր Կ. Գրիգորյանն է:
Թերթի թղթակցի ձեռքի տակ է հայտնվել ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդաշարի, տարօրինակ զուգադիպությամբ, հենց միջադեպի օրվա թողարկումը, որտեղ Գրիգորյանը մայորի համազգեստով պատմում է ոմն Կյաժի և Էդգարի կատարած մալուխների գողության և նրանց ինքնախոստովանական ցուցմունքի մասին: Ամբողջ հանրահավաքի ընթացքում ժեստերով, մոտակա և հեռակա ձևով «բիզնեսմեն Աշոտը» ղեկավարել էր ժողովրդի շարքեր մտած սևազգեստ կեղծ օպերատորներին, որոնցից երկուսը միջադեպ են հրահրել, ինչի արդյունքում էլ նույն Գրիգորյանի վերադասը ցանկացել էր բերման ենթարկել «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանին: Փաստորեն, «կինոշնիկ բանդայի» դիրիժորը ոստիկանությունն է: Ինչը և պետք էր ապացուցել:
Հայկական ժամանակ
1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո մտավորականների, մասնագետների մի մասը լքեց երկիրը, մյուս մասը մնաց և շարունակեց բարեխղճորեն զբաղվել սեփական գործով` դիմանալով կյանքի դժվարին պայմաններին, հավատարմություն չհայտնելով «կարմիրներին», բայց նաև չհակադրվելով նրանց: Այդպիսի «ապաքաղաքական» մասնագետներին Տրոցկին արհամարհանքով անվանում էր «ուղեկիցներ» [попутчики]` ընդգծելով այդ մարդկանց ժամանակավոր կարգավիճակը. նրանք` մեր` բոլշևիկներիս կողքին են այնքան ժամանակ, մինչև որ մենք կունենանք մեր` սեփական կադրերը, որից հետո մենք այդ «ուղեկիցներին» կոչնչացնենք: Պետք է ասել, որ դա տեղի ունեցավ շատ ավելի վաղ, քան ենթադրում էր այդ ընթացքում «ժողովրդի թշնամի» հայտարարված այդ հեղափոխականը, և նման խելահեղ քայլի հետևանքները մենք զգում ենք առայսօր: Հարգելով «ապաքաղաքական» մտավորականությանը և ստեղծելով սեփականը` «կարմիրը», մենք տասնամյակներով հետ գցեցինք գիտությունը, կրթությունը, հասարակությունը` դարձնելով վերջինիս գործողությունները «բնազդային», անուղեղ: Մտածողության այս ոճը շարունակում է գերիշխող լինել նաև անկախ Հայաստանում: Այդ մտայնությունից ծնվում է հետևյալ հարցը` իսկ ինչո՞ւ դու ժողովրդի կողքին չես: Հատկապես զավեշտական է, իհարկե, երբ այդ հարցը տալիս են մարդիկ, որոնք արդեն 20 տարի է` Հայաստանում չեն` 90-ականներին այստեղ չեն մրսել, սոված չեն մնացել առավել ևս` ռազմաճակատում չեն եղել: Սրբորեն հարգում եմ ազատ տեղաշարժվելու իրավունքը` այդ մարդիկ որոշել են իրենց կյանքը կազմակերպել այլ երկրներում, բայց երբ նրանք մեզ` Հայաստանում ապրողներիս, կոչ են անում լինել միասնական կամ լինել ժողովրդի կողքին, դա բավականին ծիծաղելի է: Ո՞վ է ժողովրդին ավելի մոտ այն մայրը, որը 90-ականներին նավթավառի լույսի տակ երեխա է լույս աշխարհ բերել և հիմա, ապրելով այստեղ, ոչ մի քաղաքացիական ակտիվություն չի դրսևորում, թե՞ Գլենդելի արմավենիների տակ ազգի դարդերի մասին փիլիսոփայող նախկին հայաստանցին: Ժողովրդի, այսինքն` իրականում սեփական քաղաքական թիմի կողքին լինելը թեստ չէ, որով հնարավոր է գնահատել մարդու մտավոր և բարոյական որակը: Մի անգամ չէ, որ լսել եմ` պաշտոն կստանան [կամ ստացել են] նրանք, ովքեր իմ կողքին պայքարել են: 90-ականների սկզբին նման բան արդեն եղել է` «պոպուտչիկներից» ազատվել են շատ արագ: Դրա արդյունքը հայտնի է: Բարեբախտաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը [հավանաբար, իր ոչ խորհրդային ծագման պատճառով] փորձում է դուրս գալ բոլշևիկյան կաղապարներից: Կապանում խիստ ընդդիմադիր հոծ զանգվածի առաջ Րաֆֆին քաջալերեց ոմն Մագդայի, որը սեփական նախաձեռնությամբ կամ Լիցկայի դրդմամբ բարձրացավ հարթակ և սկսեց պաշտպանել «քրեածին» մարզպետին: Եվ դա ճիշտ է` Մագդան նույնպես ժողովրդի ներկայացուցիչ է:
Առավոտ
Խորհրդարանում երեկ շարունակվում էին ընդդիմության հետ բանակցությունները հետընտրական զարգացումների, իշխանություն-ընդդիմություն նոր մոդելի մշակման շուրջ: Ստեղծված պայմաններում բավականին հետաքրքիր իրավիճակում է հայտնվել Դաշնակցությունը, որը նախորդ օրը փակ քննարկում է արել: Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, ՀՅԴ-ն գտնում է, որ նոր ընդդիմությունն իրենք են` «Ժառանգության» հետ միասին: Անդրադառնալով բանակցությունների ընթացքին, ՀՅԴ թերթի աղբյուրն ասել է, որ իրենք «Ժառանգության» և ՀՀԿ-ի հետ քննարկում են ընդդիմադիր պայքարի ընդհանուր օրակարգը, որովհետև շարժումը Րաֆֆիինը չէ, պայքարը ժողովրդական է, առավել ստույգ` «հակասերժական». ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ իրենց պլատֆորմի որոշ կետերի հետ, այնուհանդերձ, համաձայնեցված կետերի շուրջ ընդհանուր օրակարգով կարողանալու են պայքարել ու ձևավորել ընդդիմադիր դաշտ: Այնպես, որ հասարակությունը հասկանա, որ իր շահերը պաշտպանող ուժի հետ գործ ունի: Լավատեղյակները, սակայն, գտնում են, որ ընդդիմության ձևավորման կուլիսային-չերևացող պայքարը դեռ շատ «ջուր» կքաշի:
Հրապարակ
Նախագահական ընտրությունները դեռ չավարտված` իշխանական կուլիսներում սկսել են քննարկել Երևանի ավագանու ընտրությունները:
«Հրապարակի» տեղեկություններով, որոշ իշխանավորներ կարծում են, որ Տարոն Մարգարյանն այլևս չպետք է զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը` մանավանդ Ավանի խայտառակ արդյունքներից հետո: Բայց մեկ այլ խումբ էլ կտրականապես դեմ է Գագիկ Բեգլարյանի վերադարձին: Եվ քանի որ երկրում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, քննարկվում է այլընտրանքային թեկնածուի հարցը, ով կլինի կոմպրոմիսային` կընդունվի և իշխանության, և ընդդիմության կողմից: Թերթի տեղեկություններով, ոմանք կարծում են, որ այդպիսի թեկնածու է Խաչատուր Սուքիասյանը, ով լավ գործարարի համարում ունի և չնայած տևական ժամանակ է` ակտիվ չէ, սակայն ընդունելի թեկնածու է և նորահայտ ընդդիմության, և ՀԱԿ-ից անջատվածների, և բիզնես-շրջանակների համար:
Հրապարակ
«Ինձ հարցնում են` ինչպես եմ ես վերաբերվում ուսանողների մի խմբի` դասադուլ անելու մտադրությանը, ես դարձյալ կփորձեմ ձևակերպել իմ վերաբերմունքը: Եթե 10, 100 կամ 1000 ուսանողներ ցանկանում են մասնակցել քաղաքական կամ քաղաքացիական պրոցեսին, դա նորմալ է, դա նունիսկ խրախուսելի է: Նրանք դժգոհ են ընտրությունների` պաշտոնապես հայտարարված արդյունքներից, ուսման որակից, դասախոսների կաշառակերություններից, ցածր մտավոր մակարդակից, նրանց հետամնացությունից, տգիտությունից` իրենց իրավունքն է բողոքել դրա դեմ, խաղաղ ցույցեր կազմակերպել օրենքով նախատեսված ցանկացած վայրում: Եթե նրանք ցանկանում են դա անել դասի ժամանակ, ապա դարձյալ խնդիր չպիտի լինի, մեզ մոտ կրեդիտային համակարգ է [կամ, համենայնդեպս, պիտի լինի], պարտադիր չէ` նստես դասերին, հանձնեցիր` կստանաս, չհանձնեցիր` հաջողություն: Այն ռեկտորներն ու դեկանները, որոնք դեմ գնալով օրենքին ու բանականությանը` փորձում են երիտասարդների այդ գործունեությանը խոչընդոտել, ուսանողներին կողպել բուհերում և այլն` պատճառաբանելով, որ բուհերում քաղաքական գործունեությունը արգելված է, թող այդ խնդիրներով մտահոգվեն այն ժամանակ, երբ իրենց «վերևից» հրահանգում են իշխանության միջոցառումներին «գլխաքանակ» ապահովել, ինչը նրանք իրականացնում են «փողկապավոր» ՀՀԿ-ական «կոմսոմոլների»` այսպես կոչված, ուսխորհուրդների միջոցով:
Բայց եթե չի կարելի մարդկանց կամքի վրա բռնանալ` ստիպելով նրանց գնալ իշխանության միջոցառումներին, ապա չի կարելի բոլոր ուսանողների վզին փաթաթել նաև ընդդիմադիր գործունեությունը: Ենթադրենք, ուսանողների X խումբը ցանկանում է կազմակերպել հանրահավաք կամ երթ: Շատ լավ է` կանաչ ճանապարհ: Սակայն այդ խումբն իրավունք չունի շանտաժելու ուսանողների Y խմբին, որը ցանկանում է մասնակցել դասերին, թե` դուք, մնացողներդ, ծախված եք իշխանություններին, չեք ուզում պայքարել արդար Հայաստանի համար և կողմ եք ընտրությունները կեղծելուն: Բացի նրանից, որ նման շանտաժից բոլշևիզմի հոտ է գալիս, դա կարող է առաջացնել հակառակ ռեակցիան և լարել երիտասարդներին իրար դեմ: Ոչ ոք չի ապացուցել, որ այն ուսանողը, որը հանրահավաքի է գնում դասերից հետո, ավելի վատ քաղաքացի է, քան նրանք, ովքեր գնում են դասերի հաշվին: Կամ նա, ով բարձր է գոռում հանրահավաքի ժամանակ, ավելի հուժկու է պայքարում արդարության համար, քան նա, ով լուռ է կանգնած:
Մի խոսքով` մարդկանց պետք է տրվի հանգիստ ընտրելու իրավունք` առանց բարոյական ճնշում գործադրելու: Սովորաբար այդ ճնշումը բացատրվում է նրանով, որ «մենք պետք է պայքարենք միասնաբար». «ով հայ ժողովուրդ…» և այլն: Այդ ամենն, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց, որպես կանոն, «միասնավարը» առօրյա լեզվով նշանակում է` «իմ ուզածով»: Միասնական են միայն Սահմանադրությունն ու Օրենքը: Մնացածը կարող են տարբեր լինել:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.