29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) վերջին զեկույցը ԼՂ հակամարտության մասին տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում:
«Լեռնային Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում» վերտառությամբ զեկույցում խոսվում է պատերազմի վտանգի կտրուկ աճի մասին, իսկ լարվածությունը, ըստ զեկույցի հեղինակների, կարող է շատ հանկարծակի հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:
Այնուամենայնիվ, կան փորձագետներ, որոնք համամիտ չեն զեկույցի վերլուծական մասի հետ և կարծում են, որ հակամարտության գոտում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը կարող է դեռ երկար պահպանվել, քանի դեռ խախտված չէ ուժերի բալանսը:
Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ, զեկույցի համահեղինակ Օլեսյա Վարդանյանի կարծիքով՝ զեկույցը կազմելիս տարվել է բավականին ծավալուն աշխատանք: Իրականացվել են 100-ից ավելի հարցազրույցներ Հայաստանում, Ադրբեջանում և ԼՂ-ում:
«Մենք շատ գործոններ հաշվի առնելով ենք հանգել այն եզրակացությանը, որ պատերազմի հավանականությունը հակամարտության գոտում բավականին բարձր է: Մենք խոսել ենք տարբեր փորձագետների, հասարակ քաղաքացիների ու պաշտոնյաների հետ բոլոր կողմերում: Պարզվել է, որ անցյալ տարվա ապրիլյան ռազմական բախումներից հետո կողմերի մոտ ամրապնդվել են իրենց մոտեցումները: Ադրբեջանում պնդում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության դեպքում կարող են նոր գործողությունների դիմել, որպեսզի վերադարձնեն տարածքները, իսկ հայկական կողմում նշում են, որ պատրաստ են պատերազմի և դրա մեկնարկի դեպքում ոչ թե պաշտպանվելու, այլ անցնելու են հակագրոհի՝ շարժվելով Ադրբեջանի խորքերը»,- նշեց Օլեսյա Վարդանյանը՝ հավելելով, որ պատերազմի վերսկսման գործոնները և տրամադրությունները «ոչ մի տեղ չեն կորել, դեռ ավելին՝ ամրապնդվել են»,-գրում է թերթը:
«Հայկական ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«ԱԺ նորընտիր նախագահությունը կրեատիվ միտք է հղացել՝ ստեղծել վերլուծական մարմին, որը պատգամավորներին օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ վերլուծական նյութեր կտրամադրի։
Կընդգրկվեն ԱԺ աշխատակազմի «սևագործ բանվորները», օրենքներից հասկացող անձինք, որոնք երեսփոխաններին կլուսավորեն, թե որ օրենքն ինչ է ենթադրում, ինչ նյուանսներ ունի, ինչ առավելություններ։ ԱԺ նորաստեղծ խորհրդի անունից նախօրեին հրավիրված խորհրդակցության ընթացքում այս գաղափարը քննարկվել է խմբակցությունների ղեկավարների և ԱԺ աշխատակազմի նեղ կազմի հետ։ Սակայն նախաձեռնությունը միանշանակ չի ընկալվել գրագետ օրենսդիրների կողմից՝ ստացվում է, որ պատգամավորն ինքնուրույն չի կարող հասկանալ, թե տվյալ օրենքն ինչ է նախատեսում։ 2 ժամ տևած քննարկումից հետո որոշել են շարունակել նաև առաջիկայում»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական ներկայացնելու որ եւէ պատճառ չունի, եւ նրա հետ իր հակադրության, հակասությունների մասին տեղեկություններն ու խոսակցություններն էլ ասեկոսեներ են: Սարգսյանի այս հայտարարությունը հաջորդել է մամուլի մի շարք հրապարակումների, որոնց համաձայն՝ Կարեն Կարապետյանն անցնող ամիսներին առնվազն երեք անգամ փորձել է հրաժարական տալ իր պաշտոնից:
Բանն այն է, որ այդ տեղեկությունները շատերը կապում էին նա եւ Սերժ Սարգսյանի հետ, որը խորհրդարանական ընտրությունից հետո կարծես թե սկսել էր ընդգծել իր մնալու մտադրությունը եւ այդ տրամաբանությամբ էլ տարաբնույթ հարվածներ հասցնել Կարապետյանին: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանի հայտարարությունը հնչում է կա՛մ որպես մեղայական, կա՛մ որպես հրադադարի հայտարարություն՝ միգուցե Կարեն Կարապետյանի որեւէ «մեղայականից» հետո: Այլ կերպ ասած՝ Սարգսյանի հայտարարությունը զինադադար է, սակայն պարզ չէ, թե ում ձեռնտու պայմաններով կամ ում թելադրած կանոններով:
Ընդ որում, հետաքրքրական է, որ հայտարարությունը հնչում է նա եւ նախօրեին տեղի ունեցած մի իրադարձությունից հետո, երբ Սերժ Սարգսյանը պոլիտեխնիկական համալսարանում մասնակցեց գերազանցության կենտրոնի բացմանը, որը «Տաշիր գրուպի» նախաձեռնությունն էր՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Իսկ Սամվել Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունը վերջին շրջանում կարծես թե այնքան էլ հարթ չէ, ինչի վկայությունն էր մայիսի 18-ին խորհրդարանի առաջին նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթի հանդեպ Սամվել Կարապետյանի եղբոր՝ ՀՀ պատգամավոր Կարեն Կարապետյանի բոյկոտը: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվող կենտրոնի բացմանը ստացել էր բավականին ուշագրավ երանգ: Նրանք եկել էին որոշակի համաձայնությա՞ն՝ բոյկոտից հետո, թե՞ պարզապես քողարկում էին անհամաձայնությունը:
Իրավիճակը ինտրիգային է այն առումով, որ Սամվել Կարապետյանը հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցության մտադրության մասին՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումներ կատարել նրա ծրագրերը իրականացնելու համար: Այդ տրամաբանությամբ նրան պետք է որ դուր չգար այն, որ Սերժ Սարգսյանը կարող է հարվածել կամ առնվազն չաջակցել Կարեն Կարապետյանին: Այսինքն՝ վարչապետին ուղղված հարվածը կարող էր նշանակել նա եւ հարված Սամվել Կարապետյանին:
Ահա այդ համատեքստում էլ հետաքրքրական է, որ նախօրեին նրա նախաձեռնության բացմանը մասնակցելուց մեկ օր անց Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Կարեն Կարապետյանը չունի հրաժարականի պատճառ, ինչը անկասկած միարժեքորեն Կարապետյանի դիրքերն ամրացնող հայտարարություն է:
Մյուս կողմից, իհարկե, Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարող է մեկնաբանվել նա եւ այլ կերպ, մասնավորապես՝ արդեն անմիջապես Սերժ Սարգսյանի մակարդակով հնչող նախազգուշացման, որ Կարապետյանը հրաժարականի պատճառ չունի, սակայն ունենալ թե չունենալը, այսինքն՝ հրաժարական տալ թե չտալը որոշում է ոչ թե նա, այլ Սերժ Սարգսյանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ»-ը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:
-Պարոն Կիրակոսյան, կարծում եք, որ այսօր նոր իրավիճա՞կ է ստեղծվելՂարաբաղի շուրջ՝ մայիսի կեսերին գրանցված ռազմական սրացումից և դրան հաջորդած դիվանագիտական որոշ զարգացումներից հետո:
-Միանշանակ է, որ 2016 թ. ապրիլից հետո սկզբունքորեն նոր միջավայր է առաջացել և այն շարունակում է փոխվել միայն ու միայն դեպի ավելի վատը: Օրինակ՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակումը ուղղակիորեն կապված է անվտանգության այս նոր միջավայրի առաջացման հետ: Միևնույն ժամանակ, թե’ Մինսկի խումբը, և թե’ միջազգային հանրությունը գնալով ավելի շատ են առերեսվում այն փաստին, որ Ադրբեջանին այլևս չի հետաքրքրում իր միջազգային հեղինակությունը կամ միջազգային հանրությանը մաս կազմելը:
Մյուս կողմից, հակամարտության ամենաարագ փոփոխվող ասպեկտը Ռուսաստանն է և իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի առնչությամբ մոտ ժամանակներում:
-Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, թե Երևանը և Բաքուն որոշ համաձայնության են հասել շփման գծում միջազգային դիտորդների թվի ավելացման հարցի շուրջ: Որևէ նշանակություն ունի՞ այն հանգամանքը, որ սրա մասին հայտարարում է հենց Ռուսաստանի ներկայացուցիչը:
-Անկեղծ ասած՝ ես դրան չեմ հավատում: Ինձ համար դժվար է հավատալ համանախագահներից որևէ մեկի որևէ հայտարարությանը, եթե չկա կոնկրետ ապացույց, որ իրոք դիվանագիտական նոր ճեղքման հնարավորություն կա: Ավելին, եթե հիշենք, թե ինչ լուծում է ենթադրաբար առաջարկում այսպես կոչված՝ «Լավրովի պլանը», ապա դա պիտի անհանգստացնի մեզ, ոչ թե հուսադրի: Չեմ կարծում, թե սա ինչ-որ առաջընթաց է, որովհետև իրականում սա նոր համաձայնություն չէ: Դա այն խոստումն է, որը տվել է Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո Վիենայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում: Ադրբեջանը մինչ օրս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Ուստի, եթե սա համաձայնություն է, ապա բառը սխալ է ընտրված, որովհետև հիմա մի իրավիճակում ենք, երբ կողմերը սպասում են, թե երբ Ադրբեջանը պիտի կատարի այն, ինչ արդեն խոսք է տվել:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Այս «խառը» փուլում Ռուսաստանը կարող է ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, քանի որ հետո, երբ Արեւմուտքը հստակեցնի իր դիրքորոշումները մի շարք հարցերում, կարող է իր համար ուշ լինել:
Հայաստանի մասով պետք է սպասել, որ ՌԴ-ն կփորձի մինչեւ 2018թ. վերջնական տեսքի բերել Հայաստանում ռուսական ուղղվածություն ունեցող քաղաքական որոշումներ կայացնողների խումբը, որպեսզի բացառի իր համար անցանկալի զարգացումները, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի մանդատը»,-«Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը՝ հավելելով, որ եթե «առանց այդ էլ իմիջային խնդիրներ ունեցող» Հայաստանն այս անգամ էլ հրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից՝ «Հայաստանը կհայտնվի ծանր կացության մեջ»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում Ռուսաստանի դեսպանատան հովանավորությամբ գործող ՀԿ-ներն առաջիկայում հանդես են գալու հայտարարություններով՝ զորակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերին։
Մոսկվան հույս ունի այսպիսով ուղերձ հղել Սպիտակ տան ղեկավարին, որ, չնայած երկու երկրների միջեւ հարաբերությունների վերջին սրացումներին, շարունակում է կողմ լինել պատժամիջոցների չեղարկմանն ու հարաբերությունների վերականգնմանը։ Այսպիսի նախաձեռնության ոչ պակաս կարեւոր երկրորդ պատճառն է խառնաշփոթ ստեղծել քաղաքացիական հանրույթի շրջանում՝ լղոզելով արեւմտամետ եւ ռուսամետ ՀԿ-ների միջեւ ինտելեկտուալ սահմանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ»-ն իր խմբագրականում գրում է. «Հերթական փոքրիկ հաղորդագրությունը Պաշտպանության նախարարության էլեկտրոնային հասցեից գուժում է ցավալի լուրը՝ զինվոր է մահացել: Մի օր՝ հակառակորդի գնդակից, մյուս օրը՝ զինակցի, երրորդ օրը՝ ինքնասպանության արդյունքում: Հասարակական մի շերտ այս թեմաների վրա տաբու է դրել, թե չի կարելի անդրադառնալ՝ «թշնամուն մի ուրախացրեք»: Իսկ չանդրադառնալը նշանակում է ուրախացնել «ներքին թշնամուն»՝ նրան, ով մեր երիտասարդների կյանքին գին չի տալիս, ով մատը մատին չի խփում այս իրավիճակը փոխելու համար: Նրան, ում խղճի վրա են այս բազում զոհերը, և ով պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար: Բանակն «անգիր» իմացող գնդապետին, թվում է, հռետորական հարցեր եմ տալիս՝ բա, լավ, ինչ անենք, որ զոհեր չունենանք, որ բանակ ուղարկելն ու մարտի դաշտ ուղարկելը նույն նշանակությունը չունենան, որ սևազգեստ մայրեր չտեսնենք: Զրուցակիցս լրջորեն պատասխանում է պատասխան չենթադրող հարցերիս. «Բանակը շատ նուրբ օրգանիզմ է, այն ղեկավարելու համար լուրջ հմտություններ ու որակներ են անհրաժեշտ: Իսկ ՊՆ ղեկավարության մեջ գնալով մեծանում է բանակից խուսափածների բանակը: Հետաքրքրվեք՝ այսօրվա ղեկավարներից քանիսն է ծառայել բանակում: Քանիսը գիտի՝ ինչ է բանակը: Մյուս համակարգերում կարելի է անփորձ ու անտեղյակ ուսյալների նշանակել, բանակում՝ չի կարելի: Բանակն այն համակարգն է, որտեղ նախարարն իր կաբինետում փռշտում է, ամենածայրամասային զորամասում ասում են՝ առողջություն: Նախարարի անձից ու իմացությունից շատ բան է կախված: Քանի դեռ պաշտպանության նախարարի աթոռը միայն քաղաքական պաշտոն են դիտում, որտեղ կարգում են հավատարիմ զինակիցներին, հաշվի չառնելով անձնային որակներն ու պատրաստվածությունը, մենք ունենալու ենք բարոյալքված բանակ»:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը համաձայն է «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) հետազոտական կազմակերպության փորձագետների՝ Ղարաբաղյան հակամարտության մասին գրված վերջին զեկույցի գլխավոր եզրահանգման հետ, որ Հայաստանը և Ադրբեջանը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ավելի քան երբևէ մոտ են նոր պատերազմին: Փորձագետը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ հակամարտող կողմերի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ռուսաստանը շատ բարդ վիճակում կհայտնվի, եթե այդ պատերազմը սկսվի, որովհետև ռուսներին պետք է ոչ միայն Հայաստանը՝ որպես դաշնակից, այլև Ադրբեջանը, Վրաստանը, և Ռուսաստանը չէր ուզենա Ղարաբաղի պատճառով կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ: «Ես վաղուց եմ այդ մասին գրում և ասում, որ Ղարաբաղի վրա ամպեր են կուտակվում, և պատերազմը գրեթե անխուսափելի է: Լավ է, որ ճգնաժամային խումբը գրեց դրա մասին», — նշել է Պավել Ֆելգենհաուերը»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ ծանոթացա «PicsArt» սոցիալական ցանցի եւ ֆոտոխմբագրման հավելվածի գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի հետ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ IT ոլորտի ձեռնարկությունները Հայաստանում աշխատանքի նոր մշակույթի եւ կասեի անգամ՝ կյանքի ժամանակակից ընկալման առաջամարտիկներն են:
Կասկած չկա, որ այդ ոլորտը կլինի ոչ միայն տնտեսության, այլեւ կրթության, առողջապահության, էներգետիկայի եւ, ամենակարեւորը, ռազմարդյունաբերության լոկոմոտիվը: Իսկ սա չի կարող չբերել նաեւ այլ հասարակական փոփոխությունների:
Բերեմ տարրական օրինակ: Անհատ տաքսիստները բողոքում են համացանցով եւ նավիգատորով աշխատող տաքսի ծառայություններից: Ո՞վ է հաղթելու այդ պայքարում՝ անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական դիրքերից է այդ կոնֆլիկտը մեկնաբանում: Բնականաբար, ծառայությունները, որոնք շատանալու են եւ մրցակցելու են իրար հետ: Չսափրված, ծխող, ռաբիս երաժշտություն լսող եւ հաճախորդի հետ քաղաքական բամբասանքները քննարկող տաքսիստները պարտվելու են: Իսկ պարտվելուց հետո նրանք կա՛մ կսափրվեն եւ կփորձեն նույնպես նորմալ ծառայություններ մատուցել, կա՛մ էլ կանցնեն այլ ոլորտ, որտեղ նույնպես նոր որակներ կպահանջվեն:
Հնարավոր չէ հաղթել առաջընթացը: Որքան էլ մարդիկ պայքարում էին հաստոցների դեմ՝ ասելով, որ ձեռքի աշխատանքով զբաղվողները գործազուրկ կմնան, միեւնույն է՝ ձեռնտու գործիքը հաստոցն է: Հիմա էլ ձեռնտու գործիքը համացանցն է: Կամ մեկ այլ օրինակ՝ որքան էլ տեղացի եւ միջազգային օլիգարխները մեզ վրա նավթ եւ գազ ծախեն, միեւնույն է, մոտ ապագայում մարդիկ իրենց տները տաքացնելու են եւ լուսավորելու են քամու եւ արեւի էներգիայով, նույն այդ էներգիայով լիցքավորելու են իրենց մեքենաների մարտկոցները: Դա, ի դեպ, բերելու է բռնապետական «նավթային ռեժիմների» տապալման:
Վերջին 5-6 տարում ես Հայաստանում նկատում եմ երեւույթներ, որոնք անհամատեղելի են «հետխորհրդային» տրամաբանության հետ: Եվ դա ոչ միայն IT ոլորտի ընկերություններն են՝ մեր նախարարների, պատգամավորների մեջ նույնպես կան մարդիկ, որոնք «պոստսովետ» չեն: Վաղ թե ուշ նրանք կփոխարինեն մեր աչքի համար սովորական դարձած «ճահիճը»:
Մի քանի օր առաջ բանավեճի ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հակադարձեց ռուսաստանցի պատգամավոր Նիկոնովին, որը Վրաստանն անվանեց «հետխորհրդային» երկիր: Նա կոչ արեց հրաժարվել «պոստ» նախածանցից` պնդելով, որ Վրաստանն Արեւելյան Եվրոպայի երկիր է: Անկախ նրանից՝ այդպես է դա, թե ոչ, դա մի ուղղություն է, որով պետք է գնալ: Նաեւ՝ մեզ»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, երեկ հարցազրույց է տվել ու անդրադարձել իր սպանության փորձի մանրամասներին: Դոն Պիպոն նշել է, որ առայժմ ոչ մի կասկած չունի, թե ով կարող էր դա անել:
«Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ շուտով, ինքս ինձ համար, կարծում եմ՝ կհասկանամ, թե որտեղ կարող էր թաքնված լինել շան գլուխը: Ես 46 տարեկան եմ, եւ շատ լուրջ ճանապարհ եմ անցել, եւ կարծում եմ՝ էս ամենը չի մնա հանելուկ… Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած: Ես էդ ամենը կպարզեմ ու կիմանամ»,-ասել է նա»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.