23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայ ազգային կոնգրեսի` Երևանի ավագանու րնտրությանների ցուցակն արդեն պատրաստ է: ՀԱԿ ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: «ՉԻ»-ն հիշեցնում է, որ վերջինս 1992 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, որը նաև դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երրորդ տեղում է Հայ ագգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Երևանն իր պատմության մեջ ունեցել է 54 քաղաքապետ, վերջինը Տարոն Մարգարյանն է, որն անկախ Հայաստանի պատմության մեջ Երևանի 11-րդ քաղաքապետն է:
Չորրորդ ինքնիշխանություն
Եկող հինգշաբթի լրանում է մեկամսյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի երիտասարդ ընդդիմադիրներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով:
2-6 տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդների վճռաբեկ բողոքը, որի հիմքում նրանց արդարացնելու պահանջն է, դատարանը ստացել է փետրվարի 21-ին: Ամենաուշը մարտի 21-ին դատարանը պետք է որոշում կայացնի: Ինչ ծրագրեր ունեն իշխանությունները քաղաքական հետապնդման արդյունքում դատապարտված երիտասարդների ճակատագրի հետ կապված հայտնի չէ: Տպավորություն կա, որ դեռ որոշում չունեն, ժամանակ ձգելու համար վճռաբեկը մեկ անգամ հետ է վերադարձրել բողոքը, պատճառաբանելով, թե դրանում թերություններ կային:
Հայկական ժամանակ
Արդեն որոշվել է`Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան տեղի է ունենալու Մարզահամերգայինի փոքր դահլիճում, որը տեղավորում է 2000 մարդ: Դրսից սակավաթիվ հյուրեր են լինելու, այս պահին ճշտվում է հրավիրյալների ցանկը: Նորընտիր նախագահը պաշտոնը, ըստ Սահմանադրության 54-րդ հոդվածի, ստանձնում է Աժ հատուկ նիստում: Ի դեպ, թերթի ՀՀԿ-ական աղբյուրները չեն բացառել, որ մինչև ինաուգուրացիան Սերժ Սարգսյանը կանդրադառնա Ազատության հրապարակ գնալու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին:
Հրապարակ
Մենք` հայերս, սիրում ենք քննարկել գլոբալ հարցեր` «սրա վերջն ի՞նչ է լինելու» շարքից: Այդ վերացական քննարկումներում պարտադիր պետք է լինեն «ռեժիմ» և «ժողովուրդ» հասկացությունները, որոնք, Աստված գիտե, թե ինչ են իրականում նշանակում: Ես, ցավոք, չեմ կարողանում բարձրանալ աբստրակցիայի այդ մակարդակի վրա և այդ պատճառով մտահոգված եմ կոնկրետ մարդկանցով և կոնկրետ խնդիրներով: Ես չեմ ուզում, որ դասախոսներին ազատեն աշխատանից` իրենց քաղաքական դիրքորոշումը հայտնելու համար: Ես չեմ ուզում, որ Սևանի քաղաքապետի մասին իր կարծիքը հայտնած կնոջը քարշ տան ոստիկանություն: Ես չեմ ուզում, որ իշխանական թիմում լինեն «ընտրությունների ժամանակ ձայներ բերող» տղերք կամ խմբեր, որովհետև հետագա 5 տարիների ընթացքում այն «տղերքն» ու խմբերը շատ թանկ են նստում պետության և հենց իշխանության վրա: Ես չեմ ուզում, որ Սերժ Սարզսյանի անուն-ազգանունը գրվի փոքրատառով, որովհետև նախ` դրա մեջ որևէ հերոսականություն չեմ տեսնում, դա այսօր միանգամայն անվտանգ զբաղմունք է, երկրորդ` դրանից ոչ երկրից գնացող մարդկանց թիվն է պակասում, ոչ էլ կոռուպցիան: Ես չեմ ուզում, որ Թոխմախի Մհերը կամ Շմայսը լինեն պատգամավորներ` զբաղեցնելով ավելի գրագետ և ավելի բանիմաց մարդկանց տեղը: Ես չեմ ուզում, որ Սուրիկ Խաչատրյանը լինի մարզպետ, որովհետև հենց նման մարդկանց պատճառով են դատարկվում մեր քաղաքներն ու գյուղերը: Ես չեմ ուզում, որ մի թեկնածուի կողմնակիցները մյուս թեկնածուի կողմնակիցներին համարեն թշնամի, սադրիչ, ծախված և այլն: Ես չեմ ուզում, որ հրապարակներում կազմվեն «պրոսկրիպցիոն» ցուցակներ` այն մարդկանց, ովքեր «ժողովրդի» հետ չէին և «ոեժիմի» դեմ չէին պայքարում: Ես չեմ ուզում, որ «ստվերային», իսկ այնուհետև` ընդդիմության հաղթանակի դեպքում «լուսավոր» կառավարության կազմի մեջ լինեն մարդիկ, որոնք առավել բարձր են գոռում հանրահավաքներում. դրա փորձը մենք մասամբ ունենք` 1988-ի Շարժումից հետո: Ես ուզում եմ, որ Տիգրան Առաքելյանը դուրս գա բանտից: Վերջապես, ես շատ եմ ուզում, որ մեր բոլոր քաղաքական գործիչները գոնե մի քիչ նման լինեն տիկին Անահիտ Բախշյանին: Այդ ամենին քաղաքականացված և վերացական մտածողության բարձունքները նվաճած իմ հայրենակիցները կպատասխանեն. «Ամեն ինչ լավ կլինի, երբ ժողովուրդը տապալի ռեժիմը»: Շատ հնարավոր է: Հրաշալի կլիներ, որ «ժողովրդի» և «ոեժիմի» այդ [հուսով եմ` խաղաղ] մրցամարտից հետո Հայաստանում բարեկեցիկ և երջանիկ կյանք սկսվեր: Բայց չեմ կարծում, որ այն կլինի կատարելապես երջանիկ, այնքան երջանիկ, որ դարձյալ պետք չլինի մտածել կոնկրետ մարդկանց և կոնկրետ երևույթների մասին:
Առավոտ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2000 թ.-ից: «ՀԺ»-ի տեղեկություններով` Տիգրան Սահակյանին պարտադրել են հրաժարական տալ: Վերջինս իր շրջապատում հայտարարել է, թե ինքն է որոշել «թքել դուրս գալ, քանի որ հոգնել է»: Սակայն, ըստ դատական համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրների, Տիգրան Սահակյանի դեմ ինչ-որ կոմպրոմատներ են հավաքվել և այլևս ակնհայտ է, որ նա կարող է քավության նոխազ դառնալ ու նրա պաշտոնանկությունը կմատուցվի, որպես «դատական համակարգի մաքրում»: Տիգրան Սահակյանը մինչև հրաժարական տալը` նախ արձակուրդ է վերցրել, իսկ երեկ արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Հրաժարականը պետք է քննի ՀՀ արդարադատության խորհուրդը և եթե այս մարմինը հաստատի այն, ինչը կասկածից վեր է, որ կանի, հետո ԱԽ-ն կդիմի հանրապետության նախագահին Սահակյանի լիազորությունները դադարեցնելու համար: Պաշտոնի թավուր մնալուց հետո պետք է մրցույթ հայտարարվի: ՀՀ արդարադատության խորհուրդը` ստացված հայտերով պետք է ընտրի մեկին և նրա թեկնածությունը ներկայացնի հանրապետության նախագահին ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում հաստատելու համար:
Հայկական ժամանակ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի հանդիպման մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Խնդիրը վերաբերում է «Արմավիա» ընկերության վաճառքին: Ծառուկյանը մտադիր է գնել և Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ վաճառքը կայանա պարտքերի հարցը լուծելուց հետո: Ի դեպ, բանակցություններ են ընթանում նաև արտասահմանյան 2 ընկերությունների` ամերիկյան «Վիրջին ատլանտիկի» և իտալական մի ընկերության միջև, սակայն Ծառուկյանի մտադրությունը խանգարում է այս բանակցություններին:
Հրապարակ
Հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանին թույլ չեն տվել հանդիպելու Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ, իսկ երիտասարդ դասախոս Արարատ Միրզոյանին, որը պահանջում էր ռեկտորի օգնականի հրաժարականը, թույլ չտվեցին դասախոսություններ կարդալ Երևանի պետական համալսարանում: Այդ դեպքերը հավասարազոր չեն, որովհետև Ֆրանսիական համալսարանը մասնավոր հաստատություն է, արտասահմանյան մենեջմենթով, և ես դժվարանում եմ ասել, թե ինչպիսի չափանիշներով են նրանք առաջնորդվել` չթողնելով շնորհալի դերասանի մուտքը բուհ: Մինչդեռ Երևանի պետական համալսարանը ապրում է, գոյատևում է մեր` հարկատուներիս հաշվին, և պետք է ամբողջությամբ հաշվետու լինի հասարակությանը: Բայց հենց այդ բուհը չափազանց կարծրացած է դոգմատիկ «հանրապետականության» մեջ` ավելի շատ, քան մնացած բուհերը: Ասենք, Մանկավարժական համալսարանում, որտեղ ես դասավանդում եմ, «ռեկտորի քաղաքական վրեժխնդրության» դեպքերի մասին ես վերջին տարիներին չեմ լսել: Պետական համալսարանում, այսպես ասած` «Մայր բուհում», որը, կարծես թե, պետք է օրինակ լինի բոլոր մնացած բուհերի համար, գերիշխում է կաղապարված, «քառակուսի» մտածողությունը: Համալսարանական պատմաբանները դասագիրք են գրում, որում «Մարտի 1-ի» հարցում դրսևորվում են ավելի իշխանամետ, քան ինքը` իշխանությունը: Եվ այստեղ խոսք չի կարող լինել «ակադեմիական ազատության» մասին, որովհետև խոսքը ոչ թե պարզապես գրքի, այլ դասագրքի մասին է: Հենց ԵՊՀ-ում են, չգիտես ինչու, կենտրոնացած մեծ քանակությամբ կրծքանշան ունեցող «կոմսոմոլ» կարիերիստները, այդ թվում` ռեկտորի վերոհիշյալ օգնականը, որոնք, բացի կեղծ «նժդեհական» բանաձևեր արտաբերելուց, ոչ մի այլ բանի ընդունակ չեն: Ասել, որ այդ բուհը ինչ-որ առանձնահատուկ դոգմատիկ ավանդույթներ ունի, արդար չէր լինի: Կոմունիստների ժամանակ, այդ շրջանին հատուկ խիստ բացասական դրսևորումներով հանդերձ, ԵՊՀ-ում հնարավորություններ կային ազատ ստեղծագործական դրսևորումների համար: Կարող եմ դրա մասին վստահաբար ասել, որովհետև այդ բուհում տասնամյակներ շարունակ փիլիսոփայություն են դասավանդել իմ ծնողները: Նրանք չէին հակադրվում այդ ժամանակվա համակարգին, բայց իրենց հայացքներով չափազանց ազատական էին և զուրկ էին որևէ կարծրատիպերից: (Կարծում եմ` նրանց ուսանողները դա կհաստատեն): Բայց նույն ԵՊՀ-ում դասավանդում էին նաև մարդիկ, որոնք հակադրվում էին կոմունիստական ռեժիմին և հետապնդվում էին վերջինիս կողմից, օրինակ` Էդմոն Ավետյանը և ՌաՖայել Պապայանը: Ինչո՞ւ է, ուրեմն, Մայր բուհն այդքան խեղճացել ու, կարելի է ասել, մանրացել: Շատերն այստեղ ինչ-որ անձնական բացատրություններ են փնտրում: Կարծում եմ` խնդիրն ավելի խորն է, համակարգային է և գալիս է ԵՊՀ-ի վերջին 20 տարվա պատմությունից: Բայց դա առանձին թեմա է:
Առավոտ
Թերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ ապահովելու համար Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ոտքի են հանել իրենց հետ կապ ունեցող «հեղինակություններին»:
ԲՀԿ-ն, օրինակ, փորձում է նորից օգտագործել Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ Բանգլադեշցի Համոյի՝ Աշոտ Ավետիսյանի «հնարավորությունները»: Բայց քանի որ ԲՀԿ-ի յուրաքանչյուր նման քայլ անմիջապես գրավում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունը՝ դրանից բխող հնարավոր հետևանքներով, կուսակցությունը որոշել է այս անգամ զգույշ գործել:
Ըստ այդմ՝ փորձում են այնպես անել, որ իրավապահ մարմինների ուշադրությունը չգրավեն՝ կալանավայրերում չհայտնվելու հեռահար նպատակով՝ ինչպես անցած խորհրդարանական ընտրություններից առաջ պատահեց նույն Բանգլադեշցի Համոյի հետ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԲՀԿ-ն նաև փորձում է դիմել Հայաստանից դուրս գտնվող քրեական «հեղինակությունների» օգնությանը:
Մեր տեղեկություններով՝ Գ. Ծառուկյանը այս ընտրություններին որոշել է նաև աննախադեպ ծավալի գումար ծախսել: Ծառուկյանի և ԲՀԿ-ի այլ գործիչների կտրուկ հայտարարություններից ակնհայտ է, որ նրանք Երևանի ավագանու ընտրություններին մեծ ակնկալիք ունեն՝ բարձր տոկոսներ ստանալու առումով: Եթե չհաջողեն հաղթել ու քաղաքապետ ունենալ, գոնե ավագանու կազմում ավելի մեծ խմբակցություն ունենալ:
Ի դեպ, նույնպիսի մեթոդոլոգիա է պատրաստվում օգտագործել նաև ՀՀԿ-ն:
Ժամանակ
Հայաստանյան խանութներում արդեն արձանագրվում է որոշ ապրանքատեսակների գների աճ: Մասնավորապես` յուրաքանչյուր լիտրը մոտ 50 դրամով թանկացել են բնական հյութերի, յուրաքանչյուր տուփը` 10 դրամով թանկացել են ներկրվող ծխախոտի որոշ տեսակներ: Այս թանկացումները նախ և առաջ պայմանավորված են դրամի` վերջին շրջանում արձանագրվող արժեզրկման միտումներով և ընդհանրապես, Հայաստանի տնտեսությունում արդեն շոշափելի դարձող խիստ բացասական սպասումներով: «ՀԺ»-ն նկատում է, որ երեկ ՀՀ Ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ այն դեպքում, երբ նախորդ գործարքների արդյունքներով 411 դրամ 50 լումա էր: Ուշագրավ է, որ դրամի ավելի կտրուկ արժեզրկումը կանխվում է միայն Կենտրոնական բանկի կողմից իրականացվող մեծածավալ արտարժութային ինտերվենցիաների շնորհիվ: Այդ միջոցով դրամի արժեզրկումը հնարավոր չէ կանխել երկարաժամկետ հեռանկարում:
Հայկական ժամանակ
Արմեն Ռուստամյանին ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարը գրելու հանգամանքը որոշ փորձագետներ բացատրում են ՀՅԴ Բյուրո-Գերագույն մարմին հակասություններով: ՀՅԴ Բյուրոն, որ աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմինն է, ըստ էության, Ռուստամյանին ասում է` գնա ապացուցիր, որ քո ղեկավարած կառույցը` երևանյան ղեկավար մարմինը, գործուն է ու կենսունակ: «Ասել է` ՀՅԴ-ում, ինչպես և մեզ մոտ` ԲՀԿ-ում, Օսկանյանիև առաջին համար գրելով, կուսակցության բյուրեղացման խնդիրն է լուծվում»,-կարծում են ԲՀԿ-ում` վստահ, որ ՀՅԴ-ն սխալ է անում առանց իրենց, մենակ գնալով ընտրությունների: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» բանակցություններին, ապա դրա տապալման պատճառներից մեկն էլ ցուցակի կազմման սկզբունքի շուրջ համաձայնության չգալն է եղել, «Ժառանգությունը» պնդել է, որ պետք է քաղաքացիական ցուցակ կազմվի, իսկ ՀՅԴ-ն` քաղաքական:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.