23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ «Հրապարակի» աղբյուրները, կարծարծվեն կազմակերպչական հարցեր` Երևանի ավագանու ընտրություններին առնչվող: ՀՀԿ-ում անհամբեր սպասում են, թե երբ են առաջնորդի ներկայությամբ կարծիքներ հայտնելու վերջինիս ասուլիսում հնչած «բոց» մտքերի, «անչափ մարդկային, անկեղծ պահվածքի» մասին: ՀՀԿ-ականները չեն ասում, սակայն անհամբեր սպասում են, թե Սերժ Սարգսյանը գոնե հիմա ինչ-որ բան կասի՞ նոր նշանակումների մասին, թե՞ ոչ: Ըստ լավատեղյակների` Սերժ Սարգսյանը շարունակելու է իր լռության ուխտը մինչև ընտրությունների ավարտ: Ում հետ պետք է, նա արդեն խոսել է և ասել, որ իրենց պոստերը կպահեն, եթե կաշվից դուրս գալով աշխատեն ՀՀԿ-ի համար հաղթանակ ապահովելու համար: Դա վերաբերում է և օրենսդիրին, և գործադիրին:
Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշի վարույթ ընդունե՞լ քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի վերաբերյալ դատավճիռը, թե՞ ոչ: Երեկ թերթին հաջողվել է զրուցել երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու համար կեղծ քրեական գործի առանցքային վկաներից մեկի հետ, որն ընդունել է, որ տղանեի դեմ տված իր ցուցմունքն իսկապես կեղծ է եղել և որ ինքն իրեն մեղավոր է զգում, որ իր կեղծ ցուցմունքի հիման վրա տղաներն ազատազրկման են դատապարտվել: Այդ վկան Հրանտ Միրիջանյանն է, որն աշխատում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկի ավտոկայանատեղում: Սա այն վկան է, որի կողմից դեռևս դատարանում արված հայտարարությունները մեծ աղմուկ էին բարձրացրել: Որպեսզի հստակ լինի այս վկայի խոսքերի կարևորությունր, նշենք, որ նրա դատական և նախաքննական ցուցմունքների մեծ մասը տեղ է գտել երիտասարդների դատավճռի մեջ: Իսկ դատարանը չէր խորշել դա անել այն պարագայում, երբ նույն վկան դատարանում հայտարարել է , որ այդ ցուցմունքները տվել և տալիս է ոստիկանների ճնշման տակ:
Չորրորդ ինքնիշխանություն
«Ա1 +»-ի լրագրող Մհեր Արշակյանն ընտիր, դաստիարակված մարդ է, փորձ և վաստակ ունի, օժտված է բարձր ինտելեկտով և պրոֆեսիոնալիզմով: Դա ասում եմ ոչ միայն գործընկերոջս գովելու համար, այլև փաստելու, որ նա կոոպերատիվ բուհը նոր ավարտած աղջնակ կամ պատանի չէ, որոնց մասին երկուշաբթի օրը խոսում էր ՀՀ նախագահը: Հիշեցնեմ, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց իմ դիտարկմանը, որ Աժ գործարար պատգամավորները մեծ մասամբ անկիրթ են և անգրագետ: Պարզապես, ըստ նախագահի, խորհրդարանում աշխատող լրագրողները բավականաչափ արհեստավարժ չեն ու չեն կարողանում բացահայտել այդ պատգամավորների իրական մտավոր ունակությունները, նրանց հետ լուրջ խոսակցություն ծավալել: Եվ ահա այդ ասուլիսին հաջորդած երկու օրերին Մհեր Արշակյանը ամենայն հարգանքով և նրբանկատությամբ փորձում է կյանքի կոչել գործարար պատգամավորների թաքնված տաղանդները ի հայտ բերելու ծրագիրը: «Ա1 + »-ի կայքում դուք կարող եք դիտել, թե ինչով են ավարտվել այդ փորձերը: ՄԱՊ-ի Ալիկը և ԱԱՍ-ի Արտակը երկու օր շարունակ կոպտորեն մերժեցին գոնե երկու նախադասություն ասելու առաջարկը, Պլակատի Աներձագը դա արեց ավելի քաղաքավարի, Նավոն և Շմայսը ավելի բարի գտնվեցին և մտավոր մեծ ճիգերի շնորհիվ կարողացան 1-2 նախադասություն արտասանել, որոնք, սակայն, առանձնապես ամփոփ մտքեր չէին պարունակում: Կարո՞ղ ենք մենք այստեղից ենթադրել, որ այն մարդիկ, ովքեր հրաժարվել են տեսախցիկների առջև խոսել, նրանք Նավոյի և Շմայսի չափ էլ չկան: Բացառված չէ, իհարկե, որ նրանք հարցազրույց տան որևէ թերթի կամ կայքի [առանց տեսագրության], բայց դա «հաշիվ չէ», փողը կտան որևէ գրագետ մարդու, որն այնպիսի խորը մտքեր կվերագրի նրանց, որ Սոկրատեսն էլ կնախանձի:
Դուք կարող եք առարկել, որ մարդը կարող է չտիրապետել բանավոր խոսքին, կյանքում ոչ մի գիրք կարդացած չլինել, բայց հասարակության համար շատ օգտակար գործ անել: Օրինակ` համով պահածոներ սարքել կամ լավ աշխատող առևտրի կետեր բացել: Այո, դա անշուշտ այդպես է: Բայց նախ` ինձ թվում է, որ որևէ օրենքին դեմ կամ կողմ քվեարկելու համար, այդ օրենքի տեքստը ցանկալի է կարդալ: Երկրորդ` նման մարդկանց առկայությունը երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում (իսկ այդպիսի մարդիկ կան ոչ միայն իշխանական ՀՀԿ-ում, այլև «այլընտրանքային» ԲՀԿ-ում] ստեղծում է վարքի և աշխարհընկալման որոշակի ստանդարտներ: Այսինքն` որքան էլ այդ մարդկանց պախարակեն, ենթագիտակցության մեջ առաջանում է այն կարծրատիպը, թե հենց այդպիսին պետք է լինի «երկրի տերը»: Բացարձակապես չեմ ուզում մեր երկրում, այդ թվում` խորհրդարանում միայն վատը տեսնել: Հասկանում եմ նաև, որ մի օրում ժողովրդավարություն կամ օրինականություն չես հաստատի` դա մշակույթ է, որը ձևավորում է ամբողջ հասարակությունը: Բայց կան նաև հեշտ լուծվող խնդիրներ, այսպես ասած` մեկ քայլանոց կոմբինացիաներ: Դրանք գլոբալ հարցեր չեն լուծի, բայց մթնոլորտը կփոխեն: Իսկ մթնոլորտը բոլորս` նույնիսկ ամենավերևներում, գիտենք, թե ինչպիսին է:
Առավոտ
Երկար մտորումներից հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, հրաժարվեց Ազատության հրապարակ այցելելու մտքից, փոխարենը ասուլիս հրավիրեց: Ասուլիս ասվածը տվյալ պարագայում խիստ պայմանական ձևակերպում է, քանի որ այն միջոցառումը, որ տեղի ունեցավ նախագահական նստավայրում, ամեն ինչի նման է, բացի ասուլսից: Խնդիրը միայն այն չէ, որ ասուլսին հրավիրվում են բոլոր ԶԼՄ-ները, որոնք իրենք են ընտրում մասնակցել դրան, թե ոչ, լուսաբանել, թե ոչ: Խնդիրը նույնիսկ այն էլ չէ, որ այս «ասուլիսին» հրավիրված հեոուստաընկերությունների ներկայացուցիչները օպերատորներ չեն ունեցել իրենց հետ և հեռարձակել են նախագահական նստավայրից իրենց տրամադրված` մոնտաժված նյութը: Ավելի լուրջ խնդիր է «ասուլիսի» տևողությունը և բովանդակությունը: Դրա տևողության մասին պատկերացում կազմելու համար, նշենք որ president.am կայքում տեղադրված, ասուլիսի ամբողջական սղագրությունը տպագրելու դեպքում, այն կզբաղեցներ մեր թերթի բոլոր` 1- 8 ութ էջերը, այն էլ` առանց նկարների: Ընդ որում, բոլոր հարցերը միասին վերցրած կկազմեին կես էջը, մնացած յոթ ու կես էջը` միմիայն Սերժ Սարգսյանի մտքերը: Աշխարհում չեք գտնի նախագահի պաշտոնը զբաղեցնող երկրորդ մեկին, ով կոնկրետ իրավիճակի առիթով նման տևողությամբ ասուլիս տված լինի մեկ տասնյակ լրագրողների: Նման ասուլիսներ պատմությունը չի արձանագրել համաշխարհային պատերազմների ժամանակ, չի արձանագրում այսօր` նույնիսկ ամենակարևոր միջազգային իրադարձությունների վերաբերյալ: Երկրների առաջին դեմքերը սովորություն ունեն լրագրողների հարցերին պատասխանել` կարճ, կոնկրետ, հստակ, երբեմն` այլաբանորեն, երբեմն` ենթատեքստերով, նայած թե ինչ խնդիր են իրենց առաջ դրել, ում` ինչ մեսիջ են ուղարկում: Երբեք որևէ պետության ղեկավար` այլ քաղաքական գործչի հետ իր հանդիպման մասին ԶԼՄ-ներին չի պատմում «ես իրեն ասացի…, ինքը ասաց…, հետո ես ասացի…, նա պատասխանեց…, այն ժամանակ ասացի…..ինքը, թե…ես էլ ասացի` դե որ տենց ա…ինքն էլ ասաց…, դրանից հետո….» ոճով, և այսպես մեր թերթի ուղիղ մեկ էջի չափով: Նման պատմություններ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումներում իրենց թույլ չեն տալիս անգամ նորաթուխ, և 10-րդական նշանակության պաշտոնյաները: Ինչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանն իր այս միջոցաոմամբ, արդյոք ցանկանում էր ներկայանալ որպես բաց, բարդույթներից զերծ, գաղտնիքներ չունեցող, բոլոր հարցերին մանրամասն պատասխանող գործիչ, եթե` այո, ապա դա իսկապես չհաջողվեց: Իսկ եթե նրա նպատակը երկրում ստեղծված լարվածությունը մեղմելն էր, ներքաղաքական իրավիճակը վերահսկելի դարձնելը, որևէ կերպ լուծում առաջարկելը, ապա դա առավելևս չհաջողվեց: Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը լրատվամիջոցներին ավետել էր, որ Սերժ Սարգսյանը սկսում է ասուլիսների շարք և եթե այս անգամ հրավիրվել էին միայն հիմնականում հեռուստաընկերությունները, ապա հաջորդներին կհրավիրվեն էլեկտրոնային կայքերի և տպագիր մամուլի ներկայացուցիչներ: Հետաքրքիր է, եթե պլանները չփոխվեն և նման երկրորդ ասուլիս էլ կայանա, ինչից է խոսելու Սարգսյանը, հնարավո՞ր է` նույն ոճով պատմի իր և Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման մասին, թե ինչպես օրինակ Պուտինը շնորհավորեց իրեն, ինչպես ժպտաց, որ բառի վրա ծիծաղեց, որ մտքից հետո դեմքը խոժոռեց, որ պահին ուսին թփթփացրեց: Միգուցե պետք է փորձե՞լ. դա իսկապես նոր խոսք կլինի միջազգային քաղաքական պրակտիկայում: Տպագիր մամուլի և կայքերի լրագրողների հետ նմանատիպ միջոցառում կազմակերպելու դեպքում` մեկ այլ հարց էլ է առաջանում, ինչպես է վերահսկվելու դրա հրապարակումը, այս անգամ էլ ձայնագրիչներ չեն լինելու և նախագահի աշխատակազմը բոլորին նույն տեքստն է տրամադրելո՞ւ` տպագրելու համար:
Հայկական ժամանակ
Մոսկվայից և Բրյուսելից վերադարձած Սերժ Մարզպանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորման աշխատանքներին: «Հրապարակի» տեղեկություններով, Գորիկ Հակոբյանն առողջական խնդիրներ ունի, սակայն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն միացվելու: Հետաքրքիր փոփոխություն է սպասվում արտաքին գործերի նախարարությունում. ըստ թերթի աղբյուրների` Էդվարդ Նալբանդյանը կրկին կվերադառնա Փարիզ, որպես դեսպան: Նրա աշխատանքից գոհ են, սակայն Նալբանդյանն ինքն է ուզում այդպես, որովհետև շատ է սիրում Փարիզը: Չնայած Ֆրանսիայի դեսպանի պաշտոնի վրա աչք ուներ
երբեմնի կոալիցիոն անդամ կուսակցություններից մեկը, ինչն էլ հասկանալի պատճառով չիրականացավ: Ինչ վերաբերում է ԱԳ նախարարին, ապա թերթի աղբյուրները նշում են, որ այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Չնայած լուր տարածվեց, թե արձակուրդ գնացած Վիգեն Սարգսյանին պաշտոնաթող են անելու, սակայն պարզվում է, որ նա պատրաստվում է երրորդ երեխան ունենալ, ուստի ամռանը չէր կարող արձակուրդ գնալ, դրա համար հիմա է մեկնել և, բացի այդ, արձակուրդից վերադառնալով` նա փոխարինելու է էդվարդ Նալբանդյանին:
Հրապարակ
Հիշո՞ւմ եք` «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմում պաստոր Շլագը Շվեյցարիայում զրուցում է գերմանացի վտարանդի դիվանագետ Կրաուզեի հետ և իր զարմանքն է հայտնում, թե ինչպես են ամերիկացիները Ալեն Դալեսի միջոցով փորձում բանակցել Լեոի [այսինքն` Հիտլերի) հետ: Եվ դիվանագետը պատաս-խանում է մոտավորապես հետևյալը. «Քրիստոս, Նեո` այդ հասկացությունները քաղաքականության հետ կապ չունեն: Քաղաքականությունը ուժերի հարաբերակցության ճշգրիտ արտահայտությունն է»: Իհարկե, կարելի է դա ցինիզմ անվանել, կարելի է նաև ասել` «ուրեմն քաղաքականությունը պարտադիր պետք է անբարոյակա՞ն լինի»: Ոչ, նման հեռու գնացող հետևություններ պետք չէ անել՝ քաղաքականությունը կարող է լինել բարոյական և անբարոյական, ինչպես խնձորը կարող է լինել կարմիր կամ դեղին: Բայց խնձորը` որպես միրգ, ու կարմիրը (դեղինը)` որպես գույն, տարբեր ոլորտների երևույթներ են:
Հիմա, երբ շուրջբոլորն ասում են, որ Ազատության հրապարակում պետք է ձևավորվի քաղաքական օրակարգ, հրաշալի, ազնիվ, պարկեշտ մարդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նույնքան համակրելի Զարուհին, Ստեփանը, Արմենը կարող են վիրավորվել և նույնիսկ զարմանալ` բա նախագահի ինքնաբացարկը պահանջելը քաղաքականություն չէ՞: Նայած ինչ պայմաններում և ինչ գործիքներով: Եթե ես, օրինակ, պահանջեմ, որ նախագահ հռչակվի Հրանտ Բագրատյանը և հանուն դրա սպառնամ ինձ գցել Կիևյան կամրջից, դա կնշանակի՞, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ: Ես հիմքեր կունենամ դա պահանջելու միայն այն դեպքում, եթե ինձնից ուժ ներկայացնեմ: Իշխանության ուժը պետական մեքենան է` իր ուժային կառույցներով` ոստիկանությամբ, հատուկ ծառայություններով, բանակով և այլն: Ընդդիմության ուժը իր գաղափարներին անկեղծորեն հավատացող ակտիվ զանգվածն է: 1988-ին ՀԽԱՀ ԳԽ 250 պատգամավորներից միայն երկուսն էին ներկայացնում Շարժումը` Աշոտ Մանուչարյանը և Խաչիկ Ստամբոլցյանը: Բայց նրանք կարողանում էին ԳԽ-ին պարտադրել իրենց որոշումները, որովհետև իրենց թիկունքում տասնյակ հազարավոր մարդիկ էին: Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը, արել է հետևյալ համեմատությունը. դու գնում ես բանակցելու և ասում ես, որ քո ապրանքն արժե 10.000, 5.000 կամ 3.000 դրամ, ինչն ինքնին մեթոդաբանական սխալ է, որովհետև միանգամից նշվում է «վերջին գինը»` ԱԺ նոր ընտրությունները: Շարունակելով այդ համեմատությունը` կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձը, որը հնչել է լրագրողների հետ նրա հանդիպման ժամանակ, հետևյալն է. քո ապրանքն արժե 1000 դրամ` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, վերցրու, քանի տալիս եմ: Նախագահի ասածները կարող են դուր չգալ, կարող են զայրացնել, բայց դա քաղաքական տեքստ է, որը հիմնված է ուժերի ներկայիս հարաբերակցության արձանագրման վրա: Իսկ այդ արձանագրումը նույնպես հնչել է նույն հանդիպման ժամանակ` 2008 թ. նույնատիպ իրավիճակում «թեկնածուն» (Սերժ Սարգսյանի օգտագործած բառն է) հավաքում էր 30.000 հոգի, իսկ հիմա` միջինը 3.000 հոգի: Սա փաստերի չոր արձանագրումն է, որի հետ չի կարելի հաշվի չնստել:
Առավոտ
Թերթի տեղեկություններով Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, այս օրերին գտնվում է Ռուսաստանի դաշնության, իսկ ավելի որոշակի՝ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը, հերթական անգամ իր ցուցաբերած վարքի համար, հայտնվել է Մոսկվայի «ուժեղ տղաների» ուշադրության կենտրոնում:
Սկզբում Սաշիկ Սարգսյանին համապատասխան շրջանակները «հարգել-պատվել» են», սակայն հյուրասիրության վերջում Սաշիկ Սարգսյանն իրեն վատ է պահել, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սաշիկ Սարգսյանի վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան բժիշկներն առաջարկել են պառկռլ և վերականգնվել հիվանդանոցում:
Չորրորդ ինքնիշխանություն
Ամերիկահայ լրագրող, ակտիվիստ և իրավապաշտպան Արա Մանուկյանը մարտի 17-ից հացադուլ է սկսել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Բ. Շիֆի գրասենյակի առջև: Այս կերպ նա իր բողոքն է արտահայտում Բարաք Օբամայի կողմից Ս. Սարգսյանին` վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղելու փաստին: Արա Մանուկյանը հացադուլ սկսելու մասին հայտարարել էր մի քանի օր առաջ Օբամային հղած իր բաց նամակում: Նամակով նա հորդորել էր ԱՄՆ նախագահին հետ վերցնել ժամանակից շուտ Ս. Սարգսյանին հղված նրա շնորհավորական ուղերձը և եթե նա դա չաներ կամ չարձագանքեր իր նամակին, ապա ինքը հացադուլ կհայտարարեր:
Հայկական ժամանակ
Երևանի ավագանու ընտրությունները հատկապես թեժ են լինելու թաղային հեղինակությունների մակարդակով, որտեղ արդեն իսկ թշնամի բանակներ են ձևավորվում` ՀՀԿ-ի հսկողության տակ գտնվող ուժերն ընդդեմ ԲՀԿ-ի հսկողության տակ գտնվող ուժերի: Եվ քանի որ ԲՀԿ-ն որոշել է «վերցնել մայրաքաղաքը», ուստի որոշել է ոչ ֆինանսներ խնայել, ոչ ուժեր և ամեն ինչ անելու է, որ ավագանիում մեծամասնություն կազմի: «Հրապարակի» տեղեկություններով, արդեն իսկ համայնքներում հայտնի ընտրակեղծարարևերին, որոնք մինչ օրս աշխատել են իշխանությունների համար, ԲՀԿ-ն հրավիրում է և առաջարկում առնվազն պասիվ լինել այս ընտրություններին: Բնականաբար, «առաջարկներն» այնքան գայթակղիչ են, որ քչերը կհրաժարվեն:
Հրապարակ
Երեկ նամակ եմ ստացել Հայաստանի մի գյուղից: Սովորաբար հին թղթային ձևով ուղարկած նամակները վերաբերում են սոցիալական որևէ խնդրի կամ հարևանի հետ վեճի: Բայց այս մի քաղաքացին ձեռագիր 10 էջի վրա շարադրում է 1916-17 թվականների իրադարձությունները, որոնք այսպես թե այնպես կապված են Հայկական հարցի հետ: Նամակագիրը նաև հարցնում է` ինքը ճի՞շտ է հասկացել այդ իրադարձությունները, թե՞ ոչ: Հավանաբար, չափից դուրս լավ կարծիքի է իմ մասին: Բայց ես մեկ այլ բանի մասին մտածեցի, մեզ` հայերիս, շատ է հուզում մեր պատմությունը, և դա ինքնին վատ չէ: Բայց, չգիտես ինչու, մենք ավելի շատ հետաքրբքվում ենք պատմության այն էջերով, որոնք պատմում են մեր կորուստների, տառապանքների, չարչարանքների մասին: Օրինակ` Շուշիի ազատագրման հարցով ինձ ոչ ոք նամակ չի գրի, բայց ահա այն մասին, որ մենք ունեինք այսքան տարածք, կարող էինք այսքան ունենալ, եթե սրիկա բոլշևիկներն ու թուրքերը մեր գործին չխփեին` խնդրեմ: Գուցե զուգահեռը տեղին չէ, բայց երբ մեր Ֆուտբոլային թիմը պարտվում է, մենք պարտադիր մեղադրում ենք «խաղը ծախած» դատավորին: Ճիշտ այդպես էլ նման դեպքերում հարց է ծագում` այդ նենգ ու ուխտադրուժ թուրքերի, ոուսների, բուզանդացիների, արաբների և պարսիկների կողքին որտե՞ղ էինք մենք` հայերս: Թե՞ մենք միայն հերոսաբար կռվել ենք, մի քիչ միամիտ ենք եղել, իսկ մնացածը մեզ խաբել են ու խաբել: Իսկ երբ իսկապես հերոսաբար կռվել ենք ու հաղթել, դա էլ մի տեսակ չի կարևորվում, ստորադասվում է այլ խնդիրներին, օրինակ` այդ հերոսական շրջանը ներկայացնում ենք որպես «մթի-ցրտի տարիներ»: Պատմական և ժամանակակից իրադարձությունները գնահատելիս մեզ մոտ կարծես թե գերակշռողը էմոցիաներն են: Այդ ամենի մասին ինձ ստիպեց հիշել ՀՀ նախագահի հետ մեր` լրագրողներիս զրույցը: Սերժ Սարգսյանի արտահայտած շատ մտքերի հետ ես համաձայն չեմ, բայց [հասկանալով, իհարկե, որ «քոմենթ» անողները վրա կտան] անդրադառնամ մի մտքի, որի հետ համաձայն եմ: Խոսքը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին է, որն այս պահին ոչ Հայաստանին, ոչ ԼՂՀ-ին քաղաքական, տնտեսական և բարոյական առումով ոչինչ չի տա և ուղղակիորեն կփչացնի մեր հարաբերությունները Մինսկի խմբի համանախագահ, այսինքն` մեզ համար ամենակարևոր երկրների հետ: «Գուցե Տորոնտոյում կլինի մի հայ, որը հպարտություն կզգա, որ Հայաստանը ճանաչել է ԼՂՀ-ն»,- այդպես է երեկ ասել Սերժ Սարգսյանը: Բայց մենք հո Տորոնտոյում չե՞նք ապրում: Ասածս այն է, որ անընդհատ չհիշենք այն մասին, թե ինչ ենք կորցրել, այլ, որոշակի պրագմատիզմ դրսևորելով, պահպանենք այն, ինչ ունենք: Որպեսզի դա նույնպես չդառնա պատմական հայրենիք, որը սիրելը, ինչպես հայտնի է ավելի հեշտ է, քան իրականը:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.