23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես հայտնի է, Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, այսօր արդեն «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ցուցակում հայտնված Սուրեն Զոլյանը երեկ կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Ի դեպ` Զոլյանը նախապես հայտարարել էր, թե հենց ինքը ելույթ է ունեցել Ազատության հրապարակի հարթակից, իրեն հաջորդ օրը զանգել ու հրավիրել են ԱԱԾ: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է :«ՉԻ» տեղեկություններով` Սուրեն Զոլյանը նախապես տեղյակ է եղել, որ կանչված է ԱԱԾ, և հենց այդ պատճառով նա խնդրել է «Ժառանգությունից», որպեսզի իրեն ելույթի հնարավորություն տան: Ելույթից հետո է նոր միայն Զոլյանը հայտարարել է, թե իրեն կանչել են ԱԱԾ` այդպիսով փորձելով քաղաքական հնչեղություն հաղորդել կատարվածին: «ՉԻ» տեղեկություններով` Սուրեն Զոլյանն ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր կասկածելի գործունեության հանգամանքով պայմանավորված: Դա եղել է այն ժամանակ, երբ Զոլյանը դեռևս ռեկտոր էր: Գործը կապված է բուհի կատարած գնումների հետ: Բանն այն է, որ Զոլյանը բավականին լուրջ թվերով գնել է իր հարազատ քրոջ նկաները, և դրանք կախել է Բրյուսովի շենքի պատերից: Այդ ամենը Զոլյանը արել է բուհին տրամադրված պետական բյուջեի հաշվին:
«ՉԻ»-ն զրուցել է Զոլյանի հետ, որը խուսանավել է թերթի հարցերին պատասխանելուց` նշելով, որ ասուլիսում կպատասխանի բոլոր հարցերին: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Չորրորդ ինքնիշխանություն
Միկա ցեմենտ» գործարանի բանվորները բողոքի ակցիա էին կազմակերպել Հրազդան քաղաքում եւ պահանջում էին վճարել իրենց ամիսներով կուտակված պարտքը:
Նրանք, ի դեպ, դեռ չեն ստացել հոկտեմբեր ամսվա աշխատավարձի պարտքը: Մինչդեռ գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը նույնիսկ տեղյակ չէր, որ աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել: «Ժամանակի» հետ զրույցում մեր այն հարցից, թե ինչ իրավիճակ է և ինչու են բողոքում բանվորները, նա զարմացավ, և ինքը հետաքրքրվեց, թե որտեղ և երբ է ակցիա եղել: Ըստ նրա՝ միայն 1 ամիս է, որ բանվորները չեն ստացել աշխատվարձ, որը շուտով կվճարեն: «Երբ գործարանը աշխատի, կստանան»:
Ժամանակ
Ինչպես տեղեկացնում են «Հրապարակ»-ի աղբյուրները` Ազատության հրապարակում ամենօրյա քաղաքացիական ֆորումի «հռետորների» անհրաժեշտություն կա` տասն օր ձգվող խորհրդաժողովների անընդհատությունն ապահովելու համար: Այդ գործով զբաղվում է Անդրիաս Ղուկասյանը. նա հանդիպում է հայաստանյան քաղաքական գործիչներին, որոնք դեռևս չեն արտահայտել իրենց կողմնորոշումերը, բացատրական աշխատանք է տանում իրենց շարքերում ներառելու, նաև ելույթ ունենալու, սեփական տեսլականներն Ազատության հրապարակին հաղորդելու համար: Սակայն, ըստ նույն լավատեղյակների, իրական «ուղեղային կենտրոնի» միջուկը կազմում են Աշոտ Մանուչարյանը, Մանվել Սարգսյանը, Ստեփան Դանիելյանը, որոնք համագործակցում են և Անդրիաս Ղուկասյանի, և Վարդան Օսկանյանի, և «Սիվիլնեթի», և մի շարք այլ կազմակերպությունների հետ: Այդ խմբի հետ է կապվում նաև Սմբատ Այվազյանի անունը, նրա գրասենյակում է երբեմն-երբեմն հավաքվում Րաֆֆիին աջակցող այս խումբը, որի անդամները նախապատրաստում են ապրիլի 9-ի` Րաֆֆի Հովհաննիսյանի այլընտրանքային ինաուգուրացիայի դետալները, որպեսզի ողջ «Երևանն ու նրա փողոցներն այդ օրը եռան, արթնանան, մասնակցեն քաղաքացիական անհնազանդության մարաթոնին»: Ի դեպ, վերջիններս մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ իրենց համար ոչ միայն արդյունքը, նաև գործընթացն է հետաքրքիր:
Հրապարակ
Ըստ նախնական ոչ պաշտոնական գնահատականների, այս տարի «Նովրուզի» տոնակատարությունները (մարտի 21-ը) Հայաստանում նշելու նպատակով եկած իրանցիների թիվը`համարյա կրկնակի պակաս է եղել անցած տարվա նույն ցուցանիշներից:
«ՀԺ»-ի հետ զրույցում այսպիսի գնահատականներ են ներկայացրել իրանցի զբոսաշրջիկներին տարբեր ծառայություններ մատուցող մասնավոր անձինք: Ըստ այդմ` եթե անցած տարի իրանցի զբոսաշրջիկներին Մեղրիից Երևան հասցնելու համար մասնավոր փոխադրողները պահանջում էին 200 դոլար, ընդ որում իրանցիները հերթ էին կանգնում, ապա հիմա նույն ծառայության համար մեր վարորդները կարող են ակնկալել ընդամենը 100-120 դոլար: Ընդ որում այս տարի մեր վարորդները մաքսատան մոտ պետք է բավական երկար ժամանակ սպասեն, որպեսզի կարողանան համապատասխան քանակությամբ «պասաժիր» հավաքել: Անցած տարի իրանցիների թիվն այնքան էր, որ Երևանում վարձակալությամբ առանձնատներ տրամադրողները մեկ օրվա համար նրանցից վերցնում էին մոտ 150 դոլար, իսկ հիմա իրանցիները նույն գնով երկու առանձնատուն են վարձում: Թերթը նշում է, որ անցած տարի «Նովրուզի» օրերին Հայաստան էր ժամանել մոտ 15 հազար իրանցի զբոսաշրջիկ:
Հայկական ժամանակ
Մի քանի օր առաջ Գալուստ Սահակյանը լրագրողների առաջ հոխորտում էր, թե Սամվել Ալեքսանյանը 40 հազար աշխատող ունի: Ուզում էր ասել, որ Սամվել Ալեքսանյանը այդքան ընտանիք է պահում: Դե հիմա արի ու այդ մարդուն բացատրի, որ իրականում այդ 40 հազար հոգին են Սամվել Ալեքսանյանին պահում: Այս իշխանություններին թվում է, թե իրենք մեծ լավություն են անում, որ ասենք, ուսուցիչներին 40-50 հազար դրամ աշխատավարձ են տալիս, ու դրա դիմաց ուսուցիչները պիտի «մասսովկա» ապահովեն իշխանական միջոցառումների համար, ծանոթ-բարեկամների անձնագրային տվյալներ հավաքեն, ընտրություններ կեղծեն և այլն:
Հարցնում ես՝ այդ ո՞նց պատահեց, որ հայտնվեցիք իշխանության մեջ, միլիարդատերեր դառաք ու հիմա էլ զարմանում եք, որ մարդիկ ձեզ չեն ընտրում, ասում են՝ հա, բայց ձեր նվազագույն աշխատավարձը 30 հազարից դարձրեցինք 32,5 հազար, դե ձեններդ կտրեք, վեր ընկեք տեղներդ: Ամբողջ խնդիրն այն է, որ այս իշխանությունների միակ նպատակը հնարավորինս շատ փող «աշխատելն» է, ուրիշ նպատակ սրանք չունեն: Հանուն փողի՝ ամեն ինչ կծախեն՝ հանքավայրերը, արոտավայրերը, Երևանի պատմական շենքերը, Սևանի ջուրը, մի խոսքով՝ այն ամենը, ինչին «գին տվող կա»:
Այնպես որ այս իշխանությունների դեմ պայքարի միակ արդյունավետ ձևը նրանց «գրպանին խփելն է»: Այ դա իսկապես ցավոտ հարված կլինի: Իսկ «գրպանին հարվածելու» միակ ձևը համատարած գործադուլներն են: Թե չէ՝ քաղաքական հայտարարություններ, հանրահավաքներ, ակցիաներ, բողոքներ…Նման բաները սրանց վրա չեն ազդում:
Կհաջողվի՞ պայքարը տանել այս ուղղությամբ՝ հասարակությունը հաջողության կհասնի: Չի հաջողվի՝ ուրեմն սրանք կշարունակեն մարդկանց «երեսով տալ» գիշեր ցերեկ աշխատելով վաստակած 80-100 հազար դրամը ու ստիպել, որ դրա դիմաց մարդիկ նաև համբուրեն իրենց ձեռքերը:
Չորրորդ ինքիշխանություն
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ իմ բացասական վերաբերմունքը ես արտահայտել եմ այդ ակցիայի առաջին իսկ օրը: Ոչ ոք չի բացատրել, թե ինչու հնարավոր չէ նույն պայքարը նույն կամ նույնիսկ ավելի հզոր ուժգնությամբ ծավալել նույն Ազատության հրապարակում` նորմալ սնվելով: Մշուշոտ կրոնա-բարոյական հիմնավորումները ես չեմ հասկանում: Քաղաքական խնդիրներ լուծելու համար սեփական մահով սպառնալը նույնպես իմ գլխում չի տեղավորվում: Որքան գիտեմ, մարդկության պատմության մեջ ոչ ոք հացադուլ չի արել` նախագահ հռչակվելու կամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու, կամ պետության առանցքային պաշտոնների պահանջով: Այդ ամենը կարելի է պահանջել առանց որևէ ինքնազրկանքների: Բայց մյուս կողմից` այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում հաջողության չեն հասել իշխանափոխության գործում, դժվար թե իրավունք ունեն ծաղրելու «Ժառանգության» առաջնորդին ու պայքարի նրա մեթոդները:
Այսինքն` եթե, օրինակ, ՀԱԿ-ի դավանանքը realpolitic-ն է, ապա այդ ռեալիզմը պետք է տարածվի նախևառաջ սեփական գործունեության վրա: Եթե ես չկարողացա գալ իշխանության իմ որդեգրած մարտավարությամբ և ռազմավարությամբ, չհասա ռեալ արդյունքի, ապա դա պետք է որ սահմանափակի իմ քննադատության հնարավորությունները, երբ նմանատիպ իրավիճակում որևէ մեկ այլ գործիչ դիմում է այլ միջոցների: Կամ առնվազն ես պետք է խոստովանեմ, որ սխալվում էի, երբ ընտրություններից առաջ, մասնավորապես, այդ գործչին բնութագրում էի որպես «մարգինալ» և «ռեժիմը լեգիտիմացնող»: Այդ հետադարձ ռեֆլեքսի բացակայությունը Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի թերություններից մեկն է:
Իհարկե, այդ միջավայրում կան մարդիկ, ովքեր ընդունակ են ինքնաքննադատական հետադարձ հայացքի (օրինակ` Կարապետ Ռուբինյանը կամ Հովհաննես Իգիթյանը), և պատահական չէ, որ նրանք համակրում են Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը: Նման մարդկանց դիրքորոշումը, որքան հասկանում եմ, հետևյալն է. «մենք անում էինք այնպես, բայց դա իրեն չարդարացրեց, հիմա գուցե արժե անել այսպես»: Բայց, համաձայնեք, ՀՀՇ-ի mainstream-ն այլ է. մենք միշտ ճիշտ էինք` թե իշխանություն և թե ընդդիմություն լինելու ժամանակ, և այս երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ապացուցում է մեր հանճարեղ կանխատեսումների ճշմարտացիությունը: Այդ «կանխավարկածից» ելնելով` Րաֆֆի Հովհաննիսյանը երբեմն ենթարկվում է ոչ պատշաճ հարձակումների, ինչպես որ դա մեր թերթում արեց Գյումրիի ՀԱԿ-ի ներկայացուցիչը: Եթե գիտեք, թե ինչպես է պետք դուրս գալ այդ փակուղուց, ասեք: Եթե չգիտեք` զբաղվեք մայրաքաղաքի ավագանու ընտրություններով: Այսպես ասած` լեգիտիմացրեք Երևանի ապօրինի իշխանությունները:
Առավոտ
Թերթի տեղեկություններով, այս օրերին ակտիվ քննարկվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի ղեկավար Կարեն Գրիգորյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը: Կարեն Գրիգորյանը պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: 2008-ին` ՀՀ նախագահի ընտրությանը, Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած Մանվել Գրիգորյանը, ինչի արդյունքում նրան պաշտոնաթող արեցին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, 5 տարի անց պատգամավոր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով: Փետրվարի 18-ի ընտրությունում Արմավիրի մարզում Սերժ Սարգսյանը ստացել է 67 հազար 630 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը` 52 հազար 880: Սակայն Արմավիր և Էջմիածին քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Միայն Մեծամոր քաղաքում է հաղթել Սերժ Սարգսյանը: Գյուղերում արդյունքները տարբեր են: Թերթի տեղեկություններով, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Մարտի ութի առիթով մարզի ուսուցչուհիներին հրավիրել է ռեստորան և ասել, որ ընտրության արդյունքները գոհացուցիչ են: Այս մասին տեղեկացրել են ընտրությունների արդյունքներից բնավ ոչ գոհ Սերժ Սարգսյանին, և նա բարկացել է: Լուրեր կային, որ ընտրության արդյունքներից հետո Կարեն Գրիգորյանը որոշել է հրաժարական տալ, սակայն հայրը սեփական օրինակով համոզել է, որ ամենաբարդ վիճակից էլ ելք կա, և կարելի է Սերժ Սարգսյանի հետ լեզու գտնել: Շուտով կերևա, թե ով է ավելի լավ լեզու գտել նախագահի հետ:
Հրապարակ
Ինչպես հայտնում են իշխանական մեր աղբյուրները, Սերժ Սարգսյանի գծած պլանի համաձայն, ՀՀԿ-ն մայիսի 5-ի ընտրություններում պատրաստվում է 50+1 տոկոս վերցնել մեծամասնություն ունենալու և հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Բանն այն է, որ ոչ իշխանական ուժերը կարող են մայիսի 5-ից հետո հետընտրական դաշինք ձևավորել ու հիմա ՀՀԿ-ն որոշել է ի սկզբանե ապահովագրել իրեն: Նույն աղբյուրները հայտնում են նաև, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում մտադիր է օգնել միայն «Օրինաց երկրին»:
Վերջին օրերին, սակայն, քաղաքական դաշտում կրկին մի ինտրիգ է մտել վերսկսվել է ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը, կամ ինչպես երեկ կայքերից մեկն էր գրել ՀՀԿ-ԲՀԿ սեզոնային թատրոնը կրկին բացել է դռները: Մի խոսքով, իշխանությունը որոշել է գնալ այն նույն սցենարով, որով գնաց վերջին Աժ ընտրություններին: Այս կերպ փորձ է արվելու փետրվարի 18-ի ընտրություններից հետո հետընտրական զարգացումների առանցքում կանգնած Րաֆֆի Հովհաննիսյանի դաշինքի ձայները տանել:
Հայկական ժամանակ
«Առավոտն» իր այսօրվա խմբագրականում Հովհաննես Թումանյան է հրապարակել. «Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան: Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը` կտեսնենք` օխտը կորածի մինը: Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, ճիշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով: Էդպես են և մարդ-կային ցեղերը: Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքիզգոո ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել: Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնելուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ: Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան: էդ ժողովուրդներից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, որ քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել, և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ` ազգային կյանքով ու կերպարանքով: Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժվար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից: Բայց մեր ուժերից վեր հո չի նայել, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը: էսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր: Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժողովրդի կյանքն ու պատմությունը: Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը: Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բայց դրանք էս կամ էն կուսակցությանն են կամ լրագրինը: Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը: Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցի, և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թե ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին: Եվ ուր որոնենք էդ ոգին: Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում: Արդյոք հին վանքերի միստիկ կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր «լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»: Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքների՞ մեջ, թե՞ «վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ:
Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ: Եվ ինչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության… Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա»:
Առավոտ
Պարզվում է` մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում իրենց կարևոր ներդրումն են ունենալու նաև մարզերի բնակիչները: Երեկ «ՀԺ»-ն տեղեկացել է, որ մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցներում աշխատող ուսուցիչների վրա պլան է դրվել: Ուսուցիչներն, ըստ այդմ, պետք է ներկայացնեն Երևանում բնակվող իրենց ծանոթ-բարեկամների անձնագրային տվյալները, թվով 5-6 անձի, և հոգ տանեն, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին` քվեարկելով Հանրապետական կուսակցության օգտին: Երեկ թերթի թղթակիցը զրուցել է նման հրահանգ ստացած ուսուցիչներից մեկի հետ, որի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակել:
— Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հրահանգներ եք ստացել կասե՞ք` կոնկրետ ի՞նչ է պահանջվում ձեզնից:
— Հարցնում էին` հարազատ ունե՞ք Երևան քաղաքում, վստահելի մարդիկ: Ասացինք` այո: Դե, հնարավոր չէ, որ գոնե մի հոգի գտնվի, որը չունենա թեկուզ մեկ վստահելի մարդ: Ընտրությունների համար անձնագրերի տվյալները ուզեցին, իսկ այսօր ես տեղեկացա, որ ովքեր արդեն բերել ներկայացրել են, պարզվել է, որ պարտադիր է եղել նաև տան հասցեն և այն տեղամասի համարը, որտեղ այդ մարդիկ պետք է քվեարկեն:
— Իսկ ինչու է կարևորվում, որ վստահելի մարդ լինի:
— Դե, չգիտեմ ինչի համար են իրենք այդքան կարևորում, բայց դե ասում էին, որ պետք է ընտրել Հանրապետական կուսակցությանը: Եթե հրաժարվես, չաջակցես, խնդիրներ կունենաս: Ես հաստատ համոզված եմ, որ եթե գոնե մեկ հոգու անուն չներկայացնեմ, այդպես կլինի: Ինչքան էլ լավ աշխատես, հաստատ կարող են, չէ՞ վատը տեսնել: Ասացին՝ ուզում ենք իմանալ, թե որ համայնքում ինչքան մարդ կա ընտրության մասնակցող: Իրենք մեզ ասում են, որ այնքան էլ կարևոր չէ՝ այդ մարդիկ ում կընտրեն: Ընդհանուրի մոտ չէ, բայց ներքին կարգով բոլորիս ասվել է, որ պետք է Հանրապետականին ընտրել:
-Իսկ ժամկետ ասվե՞լ է, թե մինչե երբ պիտի ներկայացնեք Երևանում բնակվող ձեր հարազատների տվյալները:
— Այս շաբաթ արձակուրդ էինք, և ասացին` այդ ընթացքում կարգավորեք:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.