23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին այն մասին, որ Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի` ապրիլի 1-ին տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է և կան ձերբակալվածներ: Սակայն «ՀԺ»-ի աղբյուրները այդ տեղեկությունը չհաստատեցին: Տեղեկությունը ոչ հաստատեցին և ոչ էլ հերքեցին նաև ՀՀ ոստիկանությունում: Թերթի ունեցած տեղեկություններով գյուղապետի սպանության բացահայտման առումով իրավապահները որևէ հաջողություն չեն արձանագրել: Թերթին հայտնի է դարձել, որ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում մի շարք քաղաքացիների բնակարաններում: Մասնավորապես երեկ խուզարկվել է մոտ երկու տասնյակ բնակարան, բայց ոչինչ չի հայտնաբերվել: Ինչպես և նախորդ օրը, երեկ ամբողջ օրվա ընթացքում իրավապահներին ոչ մի «զացեպկա» գտնել չի հաջողվել:
Հայկական ժամանակ
Ինչպես տեղեկացրել է ՀՀԿ-ականներից մեկը` իրենց շտաբներում նախագահականի օրերին զբաղված էին «բլոտ» խաղալու «սրբազան գործով», ընդհանուր թեզն այն էր, որ չխանգարեք` թողեք Րաֆֆին ձայն հավաքի, «մեկ է, մենք կրելու ենք»: Երևանի ավագանու ընտրություններին ոչ միայն ՀՀԿ գլխավոր շտաբն է աշխատում «խրված», այլև վարչական շրջաններն ու դրանց ղեկավարները, որոնք նույնպես ընդգրկված են ավագանու ցուցակներում: Ավելին` նրանցից ոմանց հեռանկարային խոստումներ են տրվել: Դա է թերևս պատճառը, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների ժամանակ պասիվ «լիազոր-ներկայացուցիչներն» այսօր ահավոր ակտիվ են` ժողովրդի «հոգս ու ցավին» դարման անելու «ազգապահպան» մտահոգությամբ: Ավելին, այս վարչական շրջանի բավականին հոծ բնակչություն ունեցող Հաղթանակ (Չորրորդ գյուղ) թաղամասում փորձում են հասնել նրան, որ գյուղի համար «հեղինակություն և ասող» Սմբատ Այվազյանը չեզոքություն պահպանի: Սամվել Ալեքսանյանն էլ իրեն դիմած քաղաքացիներին կատակով ասել է` Դավիթի ընտրություններն են, թող ինքն էլ մտածի: Բանն այն է, որ Դավիթ Օհանյանին խոստացել են քաղաքապետի տեղակալ նշանակել: Դ. Օհանյանը երեկ, թերթի հարցին ի պատասխան, ասել է, որ նման հարց որևէ մեկն իր հետ չի քննարկել: «Հրապարակի» տեղեկություններով` տևական ժամանակ է, ինչ Սամվել Ալեքսանյանն ամեն ինչ անում է, որ եղբոր տղան` Արտակ Ալեքսանյանը ևս «մտնի» մեծ քաղաքականություն: Դավիթ Օհանյանի` Երևանի քաղաքապետի տեղակալ դառնալու դեպքում Արտակ Ալեքսանյանը կփոխարինի նրան վարչական շրջանի ղեկավարի պոստում: Նա հիմա Օհանյանի տեղակալն է` ֆինանսների գծով:
Հրապարակ
Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր այցելությունը մարզեր: Հաշվի առնելով, որ մեկ ամսից տեղի կունենան Երևանի ավագանու ընտրություններ, պետք է ենթադրել, որ մի շարք կուսակցություններ մայրաքաղաքում նույնպես կանցկացնեն համայնքային և բակային հանդիպումներ: Ոչ այդ միջոցառումները, ոչ Րաֆֆիի մոտակա հանրահավաքը, ոչ էլ «նոր Հայաստանի երդմնակալությունը», հուսով եմ, չեն խոչընդոտվելու իշխանությունների կողմից: Բայց որպեսզի դրանք անցնեն ջերմ, հանգիստ և անվտանգ մթնոլորտում, պետք է լուծվի առնվազն երկու հարց: Առաջինը` իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է բացատրեն, թե ինչի համար են գաղտնի հետևում և երբեմն նաև` գաղտնի նկարահանում այդ միջոցառումները: Ես նորմալ եմ համարում, երբ բացեիբաց դա անում է համազգեստով ոստիկանը. եթե, Աստված մի արասցե, որևէ միջադեպ լինի, պետք է ունենալ դրա հնարավորինս ամբողջական տեսագրված պատկերը: Բայց երբ դա անում են գաղտնի, մարդիկ, որոնք քաղաքացիական հագուստով են, ընդ որում` այնքան «արհեստավարժ», որ հանդիպման բոլոր մասնակիցներին պարզ է, թե ովքեր են նրանք ու որտեղից, դա արդեն անհասկանալի է: Նման «թաքուն» աշխատանքն ավելորդ լարվածություն է ստեղծում և կասկածների տեղիք է տալիս: Եթե դա լիներ 7-10 տարի առաջ, ես, օրինակ, կմտածեի, որ նկարահանման նպատակն այդ հանդիպումների մասնակիցներին շանտաժելը, նրանց ոստիկանության բաժիններ «զրույցների» հրավիրելն է: Բայց հիմա, կարծես թե, նման «զրույցներ» տեղի չեն ունենում: Հանդիպումները անցնում են բոլորի աչքի առաջ, մի քանի «օրինական» (լրատվամիջոցներին և «բացահայտ» ոստիկաններին պատկանող) տեսախցիկներ ամեն ինչ գրանցում են, էլ ի՞նչ կարիք կա «շպիոն Օնիկ» խաղալու: Եթե, այնուամենայնիվ, դրա կարիքը կա, ապա պետք է դա պարզ բացատրել: Երկրորդ հարցն ավելի բարդ է: Թե Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումների ժամանակ և թե, վստահ եմ, երևանյան քարոզարշավի ժամանակ կան և անպայման կլինեն մարդիկ, որոնք հայտնում են ոչ ընդդիմադիր կամ ավելի ճիշտ` «ընդդիմությանը ընդդիմացող» տեսակետներ: Ընդդիմադիրները վստահ են, որ այդ մարդկանց գործողությունները «ինքնաբուխ» չեն, որ նրանց ուղարկում են մարզպետները, քաղաքապետները և կամ տեղական օլիգարխները` իշխանությանն իրենց հավատարմությունը այս ձևով արտահայտելու նպատակով: Դրա մեջ տրամաբանություն կա. եթե դու տվյալ ընդդիմադիր կուսակցության կողմնակիցը չես, ի՞նչ գործ ունես այդտեղ` շատ մեծ է հավանականությունը, որ դու հատուկ եկել ես միջադեպ սադրելու: Ե՞րբ, ո՞ր պահին պետք է սաստել այդ «այլախոհին» և խնդրել ոստիկաններին հեռացնել նրան դեպքի վայրից:
Ի վերջո, բացառված չէ նաև հոգեկան հիվանդի հնարավորությունը: Իսկ հասկանալու համար, որ մարդը տառապում է նման հիվանդությամբ, պետք է առնվազն 2-3 րոպե: Պատմեմ մի դեպք, որը երեկ տեղի է ունեցել անձամբ ինձ հետ: Մամուլի շենքի վերելակ նստեց մի կին, որը սկզբում բավականին հանգիստ և քաղաքավարի հետաքրքրվեց ինձնից, թե երբ է վերջ տրվելու հեռուստասերիալներին: Սակայն այդ կնոջ հաջորդ ռեպլիկն այն էր, որ այդ սերիալներից Հայաստանում մահացել է 200 հազար մարդ: Մինչև որ մենք 15-րդ հարկից հասանք առաջին հարկ, իմ զրուցակիցը հասցրեց հնչեցնել մի քանի 15 հարկանի անեծքներ: Ես, բնականաբար, ուղարկեցի նրան` ուր որ հարկն է: Բայց քաղաքական գործիչները նման դեպքերում ստիպված են մարդկանց լսել: Նրանց գործն ավելի ծանր է:
Առավոտ
Տարիներ առաջ էլ այս գյուղում երթուղային տաքսու գծի շուրջ ծագած վեճը ավարտվեց սպանությամբ: Լարվածություն է նկատվել նաև անցած նախագահական ընտրությունների ժամանակ: Գյուղում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ընտրությունների ժամանակ հանրապետականները անընդհատ փորձել են կեղծել ընտրությունները, ինչին մի որոշ ժամանակ դիմադրել են դաշնակցականները: Սակայն մի ինչ-որ պահից սկսած այդ դիմադրությունը դադարել է և քվեարկությունը ընթացել է խայտառակ խախտումներով` բազմակի քվեարկություններ, լցոնումներ և այլն: Բայց նույնիսկ այդ պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները զգալիորեն գերազանցել են Սերժ Սարգսյանի ստացած ձայներին: Տեսնելով սա` ձայների հաշվարկի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին տրված ձայներով քվեաթերթիկները ուղղակի դրվել են Սերժ Սարգսյանի տրցակի վրա և վերջինս պաշտոնական արդյունքներով այդ գյուղում հաղթել է: Ըստ մամուլի հրապարակումների, կողմերի միջև կռվի առիթը եղել էր այն, որ վերընտրված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հաղթանակը տոնելու առիթով կազմակերպված արարողության ժամանակ, գյուղապետի հարազատներից մեկը իր մոտ է կանչել արարողության ժամանակ այդտեղ եղած մի երեխայի, ով պարզվել էր, որ գյուղապետի արդեն պարտված թեկնածուի շրջապատի մարդկանցից մեկի երեխան էր, և վերջինիս միջոցով պարտված թեկնածուին հայհոյանք էր փոխանցել: Ինչ վերաբերում է սպանության կատարմանը, ապա պետք է հիմնավոր համարել շրջանաովող այն վարկածը, որ գործել Է պրոֆեսիոնալ մարդասպան:
Խնդիրն այն է, որ սպանության պահին գյուղապետից ոչ հեռու գտնվող մարդիկ կրակոցի ձայներ չեն լսել: Իսկ դա նշանակում է, որ կամ մարդասպանը կրակել է հեռվից, կամ հրազենը եղել է խլացուցիչով: Երկու դեպքում էլ դա պրոֆեսիոնալի ձեռագիր է: Մեր ունեցած տեղեկություններով, գյուղապետին խոցած գնդակը եղել է 56 մմ տրամաչափի: Ամենատարածված զենքերը, որոնցից կրակում են այդ տրամաչափի գնդակով «ՏՕԶ» և «Ուրալ» տեսակի հրացաններն են: Ըստ իրավապահների նախնական դիտարկումների մարդասպանը կրակել է 200-250 մետր հեռավորությունից: Հենց այդքան է կազմում «ՏՕԶ» և «Ուրալ» հրացանների նշանառու կրակի առավելագույն հեռավորությունը: Սակայն այդ հեռավորությունից մեկ կրակոցով խոցել թիրախին, այն էլ գլխից, կարող են միայն պրոֆեսիոնալները: Նշենք, որ 5.6 տրամաչափի փամփուշտներ օգտագործում են նաև «ՍՎ 99», «ԲԻ-6», «Մի Չեթ-452», «Մարլին» և մի քանի այլ հրացաններ, որոնց տեխնիկական տվյալները առանձնապես չեն տարբերվում «ՏՕԶ»-ից և «Ուրալից», սակայն մեծ տարածում չունեն Հայաստանում: Թե ինչ զենքից են կրակել, և ինչ հեռավորությունից, թերևս կպարզի փորձաքննությունը, բայց ուշագրավ է, որ մի ոչ այնքան մեծ գյուղում, որտեղ բոլորը ճանաչում են իրար, մարդասպանը կարողացել է աննկատ հեռանալ: Սա ևս լրացուցիչ հիմքեր է տալիս պնդելու, որ մարդասպանը գործել է հեռվից: Հակառակ դեպքում մարդասպանը հենց նույն գյուղից է: Ըստ մեկ այլ վարկածի մարդասպանը կրակել է գյուղապետարանի դիմաց գտնվող բնակելի երկու հարկանի շենքից: Մեր թղթակիցը նկատել է, որ այդ շենքի երկրորդ հարկի պատուհաններից երկուսը վերանորոգված են, իսկ մեկը ջարդված: Ավելացնենք նաև, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների իրավապահները երեկվա ուշ երեկոյի դրությամբ դեռ ոչ մի «զացեպկա» չունեին:
Հայկական ժամանակ
Ըստ որոշ լուրերի` Երևանի ավագանու ընտրությունների «կուրացիան» այս անգամ իրականացնելու է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Թվում էր` այս «սուրբ գործը» դրված էր Գագիկ Բեգլարյանի ուսերին, բայց, ինչպես երևում է, Սեդրակյանը նախագահական և խորհրդարանական ընտրություններում գերազանցել է բոլոր «ընտրակազմակերպչական» ռեկորդները և դարձել առաջամարտիկ: Թերթը զրույցել է Մհեր Սեդրակյանի հետ, որից մի հատված ներկայցնում ենք ստորև.
-Ես ո՞վ եմ, որ իմ վրա նման պատասխանատվություն դրվի: Ստից բաներ են խոսում: Ես, բնականաբար, խառնվելու եմ, բայց իմ վրա պատասխանատվություն դրված չկա:
— Հետաքրքիր է` իսկ ինչպե՞ս եք խառնվում, շտաբնե՞ր եք բացում, ի՞նչ եք անում և, ընդհանրապես, ո՞նց եք դրսևորվելու այս ընտրություններում:
— Դե, մեր նախագահը ՀՀԿ նախագահն է, և Տարոնը` ՀՀԿ կուսակցության անդամ, բնականաբար, ես պետք ա խառնվեմ: Ոչ թե մենակ ես, այլ ՀՀԿ-ում ինչքան մարդ կա, բոլորն էլ խառնվում են, նորմալ ընտրություններ կազմակերպում:
-Պարոն Սեդրակյան, անկեղծ խոստովանեք, հնարավո՞ր է առանց կեղծիքների հաղթանակ գրանցել ՀՀԿ-ի օգտին, Դուք «քաղաքի տղայի», երևանցու համբավ ունեք, մայրաքաղաքի այսօրվա խնդիրների պարագայում ՀՀԿ-ի հաղթանակն իրատեսակա՞ն եք համարում:
— Ինչի՞ չի լինի որ: Հիմի նախագահական ընտրություններում կեղծիքներ կա՞ր, նախագահական ընտրություններին էլ մաքուր աշխատեցինք, էս ընտրություններին էլ կաշխատենք, նորմալ, է, ի՞նչ է եղել որ: Բա ուրիշ ո՞վ պետք է լինի: …Չէ, Դուք ինձ ասեք` ո՞վ պետք ա լինի, էդ ցուցակներում մյուս կուսակցություններից ո՞վ կա քաղաքապետի թեկնածու, որ… էս բոլորը հաշվի պտի առնվի, չէ՞:
— Ինչո՞ւ եք այդպես ասում, օրինակ, Վարդան Օսկանյանն է ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում…
— Վարդան Օսկանյանին մի հատ բերենք Սովետաշեն, բաց թողնենք, ինքը կարա՞ իրա տուն գնա, կգտնի՞ իրա տան տեղը, որ քաղաքապետ էլ դառնա:
Հրապարակ
Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող Արմավիայի սննկացմամբ գործազուրկ են դառնում ընկերության մոտ 400 աշխատակիցներ: Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում է, որ ընկերությունը օդաչուներին պարտք է 5 ամսվա աշխատավարձ՝ 2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի մարտ: Թերթն այս մասին տեղեկացել է ավիաընկերության օդաչուներից մեկից, ում խոսքով էլ սնանկ հայտարարվելու պահին ընկերությունում աշխատելիս է եղել 50 օդաչու, որոնց աշխատավարձը տատանվելիս է եղել ամսեկան 2-3 միլոն դրամ:
Շատ մոտավոր հաշվարկներով այդ պարտքը կազմում է 600 միլոն դրամին մոտ գումար: Բացի օդաչուներից, Արմավիան չի վճարել բորտուղեկցորդուհիների և ավիաինժիներների աշխատավարձը:
Ժամանակ
Մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ ՕԵԿ-ի, հրապարակել են իրենց կարգախոսները: Անհասկանալի է, թե ինչու է նշված կուսակցությունն այդպես գաղտնի պահում իր կարգախոսը: Կուսակցության քարոզչության պատասխանատուն` Հեղինե Բիշարյանը, որր սովորաբար հեոախոսազանգերին պատասխանելու խնդիր չուներ, վերջին օրերին չի պատասխանում որևէ հեռախոսազագի: Եվ այնուամենայնիվ, երեկ «ՉԻ»-ն տեղեկացել է, որ ՕԵԿ-ի կարգախոսը այս ընտրություններին լինելու է հետևյալը. «Մենք կարող ենք ավելին»:
Չորրորդ ինքնիշխանություն
Աշխարհում տհաճ քաղաքական երևույթներից ամենատհաճներից մեկը կուսակցությունների երիտթևերն են: Պարզ է, իհարկե, որ կուսակցությունները պետք է նախապատրաստեն իրենց հերթափոխը` մարդկանց, որոնք պետք է 10, 20, 30 տարի հետո դառնան պատգամավորներ, նախարարներ, մեծ ու փոքր «նաչալնիկներ»: Բայց արդյոք դրա համար անհրաժե՞շտ է լինել այդ աստիճանի «քառակուսի» և դատարկ: Քառակուսին, հիշեցնեմ, իմ կարծիքով, նա է, ով ենթարկվելով կուսակցական կարգապահությանը` չի ցանկանում որևէ երևույթի մեջ տեսնել որևէ երանգ, որը կհակասի իր պատկերացրած «կուսակցական գծին»: Այդպիսի մարդիկ ընդունակ են միայն շաբլոն մտածելակերպի և բովանդակազուրկ ճռճռան տեքստերի արտաբերման: Բացի այդ, հնարավոր չէ պատկերացնել «երիտթևի» որևէ ներկայացուցի` առանց թանկարժեք կոստյումի և փողկապի և առանց պսպղուն կուսակցական կրծքանշանի: Այս պահին առավել ակտիվ են ՀՀԿ և ԲՀԿ «երիտթևերը»: Դա ունի իր բացատրությունը, առջևում են Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ չի որոշվում համապետական իշխանության հարցը և, հետեւաբար, կարելի է քիչ թե շատ անկաշկանդ լինել: Բայց նույնիսկ այդ «անկաշկանդ» մթնոլորտում տվյալ կուսակցությունների «պառավթևերը» չեն կարող իրար «բզբզել» քիչ թե շատ բարձր մակարդակով` չափից դուրս շատ են ընդհանրությունները: Իսկ ահա երիտասարդներին կարելի է և նույնիսկ ցանկալի է կսմիթներ փոխանակել` գուցե ապագա ընտրություններից առաջ իրար թեթևակի «փչացնելը» ինչ-որ դիվիդենդներ կարող է բերել: Եվ սկսվում է «ավանդական» երկխոսությունը, «որոշ քաղաքական ուժերի ուզում եմ հիշեցնել», «որոշ չկայացած գործիչների ուզում եմ խորհուրդ տալ»: Մոտակա մեկ ամիսը դա է լինելու: Փորձեք հարցնել որևէ «երիտթևականի»` ինչո՞վ է տարբերվում իր կուսակցությունը մյուս կուսակցություններից: Նա կպատասխանի. «Իր գոյության ողջ ընթացքում իմ կուսակցությունն ապացուցել է, որ այն միշտ ժողովրդի կողքին էր, մշտապես ապրել է ժողովրդի ցավերով, մենք շատ չենք խոսել, մենք միշտ ժողովրդի մատից փուշ ենք հանել, ժողովրդի դարդին դարման ենք արել»: Եվ այլն: Կազմեք կարճ նախադասություններ «ժողովուրդ» բառով, և դուք արդեն երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ եք: Այդ ոչինչ չնշանակող, որևէ բովանդակություն չունեցող ֆրազները` գումարած այլ կուսակցությունների հասցեին թունոտ ակնարկները, փայլուն քաղաքական կարիերայի հիմքն են: Կարևորը չմտածելն է և պատրաստի ձևակերպումները վարժ առոգանությամբ կրկնելը:
Միայն մի հարց է ինձ հուզում`եթե 20 տարի բոլոր ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունները ժողովրդի մատից փշեր էին հանում, ինչո՞ւ են, այնուամենայնիվ, այդքան շատ փշեր մնացել:
Առավոտ
«Հրապարակ»-ի տեղեկություններով, մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի և նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջև: Երբ Հայրիկյանը պաթետիկ ոճով հայտարարել է` դուք ուզում էիք ինձ սպանել, մեղադրյալներից մեկը մոտավորապես ասել է. «Ինչ սպանել, ինչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք»: Թերթի աղբյուրը նաև նշում է, որ այս անձինք լիովին ու միանգամից ընդունել են իրենց մեղքը և բազում ապացույցներով հաստատել դա: Այնպես որ, մահափորձն իրականացնողների հետ կապված կասկածները բացարձակապես ոչ մի հիմք չունեն:
Հրապարակ
Լրագրողական դաշտում բավական հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել, ուրբաթ օրը աշխատանքից ազատվել է իշխանությունների շահերի սպասարկող «Հայոց աշխարհ» թերթի ամենածանր հրետանին` լրագրող Կիմա Եղիազարյանը:
Եղիազարյանը, ով այս տարիներին ամենօրյա ռեժիմով անխնա ջախջախում էր ընդդիմությանը, աշխատանքից ազատվել է, ինչպես ինքն է գրել «Ֆեյսբուքի» իր էջում արված ընդդիմադիր գրառումների համար: Գրառման վերջում էլ Եղիազարյանը հատուկ բարևներ է ուղարկել նախկին լրագրող, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին, ինչը թույլ է տվել եզրակացնել, որ վերջինս կապ ունի Եղիազարյանի ազատման հետ: Մարգարիտ Եսայանը երեկ հրաժարվել է որևէ մեկնաբանությունից` նշելով, որ FB-nւմ ամեն ինչ գրել է:
Թեմայի շուրջ մանրամասները կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում, իսկ հրապարակումից մի հատված ներկայացնում ենք ստորև.
««Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, մեր խնդրանքով մեկնաբանելով լրագրողին աշխատանքից ազատելը, ասաց հետևյալը. «Յուրաքանչյուր թերթ ունի իր քաղաքականությունը և նախապատմությունը: Յուրաքանչյուր լրագրողի գործունեությունը պետք է տեղավորվի այդ քաղաքականության մեջ: Չի կարելի օրվա մի կեսը գրել ըստ թերթի ուղղվածության, մյուս կեսը` սոցցանցերում` դրա հակառակը: Դա վտանգավոր է նաև լրագրողի տեխնիկայի համար: Կիմա Եղիազարյանինը այդ տարբերակն էր: էստեղ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակ չկա»: Թերթի գլխավոր խմբագիրը հերքեց, թե լրագրողին աշխատանքից ազատել է նախագահական նստավայրի հրահանգով: «Կիման միշտ սովորություն է ունեցել գերագնահատել իշխանությանը: Եթե որևէ մեկը կարծում է , որ «Հայոց աշխարհ»-ի կադրային քաղաքականութունը ուղղորդվում է նախագահականից, ապա նա չարաչար սխալվում է: Բոլոր որոշումները ընդունում է միայն գլխ. խմբագիրը, և նա է պատասխանատու ցանկացած որոշման համար»,- ասաց Գագիկ Մկրտչյանը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.