29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երեւանի քաղաքապետարանի շարքային աշխատակիցներն իրավունք չունեն շենքում ազատ տեղաշարժվել, եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոտակայքում է։ Այսպիսի տեսարանի է հանդիպել մեր թղթակիցը՝ քաղաքապետարանի միջանցքում։
Ուրբաթ «ՀԺ»-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես քաղաքապետի աշխատասենյակի հարկում հերթապահություն իրականացնող ոստիկանը կանգնեցրել է հավաքարարին՝ թույլ չտալով անցնել այն միջանցքով, որտեղ Տարոն Մարգարյանը ծխում էր։
Քաղաքապետը վերադարձել էր նորընտիր ավագանու առաջին նիստից եւ աշխատասենյակ մտնելուց առաջ մի քանի րոպե կանգնել միջանցքում։ Ի դեպ, վարքի այսօրինակ դրսեւորումն ու սեփական անձի նկատմամբ դիմացինից անհասկանալի հարգանք պահանջելը հատուկ է ոչ միայն քաղաքապետին։ Նրա տեղակալ Կամո Արեյանն էլ, օրինակ, պահանջում է, որ իր ընդունարանի աշխատակիցը ոտքի կանգնի ամեն անգամ, երբ ինքը մտնում է աշխատասենյակ կամ դուրս գալիս այնտեղից»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Իշխանությունները լրջորեն պատրաստվում են Արտաշատի քաղաքապետի ընտրություններին։ Հովիկ Արգամիչի ազդեցությունը մարզում չեզոքացնելու հարցում նախագահը որոշել է վերցնել բոլոր ստրատեգիական կառույցները։ Նա հորդորել է Ալիկ Սարգսյանին գնել Արտաշատի հեռուստաընկերությունը՝ «տուն է, պետք կգա սկզբունքով», Սերգեյիչն էլ լսել եւ հնազանդվել է։
Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել Արգամ Աբրահամյանի՝ խորհրդարան գնալուց հետո, եւ այժմ իշխանությունն ամեն բան անում է, որ քաղաքապետ չդառնա Աբրահամյանների թեկնածուն։
Մամուլը տեւական ժամանակ գրում էր, որ նրանք հնարավոր է առաջադրեն փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանին՝ Կարինե Պողոսյանի եղբորը։ Իշխանական, մասնավորապես մարզի նոր տերերի՝ Ավշարի Գրիգորյանների թեկնածուն, ասում են, Գազի Հովոն է:
Ըստ որոշ լուրերի, քաղաքապետի հավակնություններ ունի նաեւ նախկին ոստիկանապետ, ներկայում Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանը։ Նրանից մեկնաբանություն վերցնել չհաջողվեց՝ երեկ նա չէր պատասխանում մեր զանգերին: Իսկ Արտաշատի տեղական հեռուստաընկերության («Տելելեքս») տնօրեն Արթուր Գեւորգյանը մեր հարցը լսելուն պես սկզբում լրջացավ, հետո ծիծաղեց, ապա հետաքրքրվեց, թե որտեղից այդ ինֆորմացիան, վերջում նոր հերքեց»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Էսկալացիան պատերազմը չէ։ Էսկալացիաները եղել են և կլինեն, երբ, օրինակ, համանախագահների այց է կայանում տարածաշրջան կամ բանակցային հանդիպում Է լինում։ Իսկ պատերազմը ենթադրում է ռազմաքաղաքական լուրջ փոփոխություններ, լուրջ զոհեր»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին, համաձայն որի՝ «Ղարաբաղի վրա պատերազմի ամպեր են կուտակվում», ասաց ոուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա բնորոշմամբ՝ խնդիրն այն է, որ արցախաադրբեջանական շփման գծում բռնության աճի հավանականությունը մեծանում է, ընդ որում՝ «խաղաղություն Ղարաբաղին» կարգախոսը հիմնազուրկ է, որովհետև չկա խաղաղություն, եթե կողմերի դիրքորոշումները հաշվի չեն առնված։ «Ինչ-որ մեկի համար խաղաղությունը լավ է, մյուսի համար՝ ոչ»,- նկատեց Մարկեդոնովը։ Նա կարծում է, որ հաջորդ էսկալացիան կլինի հուլիս-օգոստոսին, այսինքն՝ համանախագահների տարածաշրջանային հերթական այցից 2-3 շաբաթ անց։ «Կրկին մատնանշեմ՝ դա չի նշանակում, թե էսկալացիան վերածվելու է պատերազմի։ Պարտադիր չէ՝ այդ էսկալացիան լինի ապրիլյանի պես, կարող է լինել այս տարվա մայիսյան դեպքերի պես»,- եզրափակեց փորձագետը։
«Առավոտ»
Մանրամասներն՝ այսօրվա համարում։
«Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհում էր օդանավակայանում «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» տաքսու վարորդների առկայությունից եւ, ըստ էության, հանդիմանում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին այդ իրավիճակի համար:
Թե որքանով ՀՀ ոստիկանությունը լիազորություններ ունի արգելել «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» մարդկանց մուտքը օդանավակայան, ճիշտն ասած, այնքան էլ պարզ չէ: Չկա ՀՀ օրենսդրությունում որեւէ կետ, որով «չթրաշվելը», «չստիկներով» ման գալը արգելվի: Անշուշտ գեղեցիկ չէ, բայց դա չի արգելվում:
Բայց վարչապետ Կարեն Կարապետյանը հիմքեր ունի ոստիկանապետին հանդիմանելու հենց ոստիկանությանը վերապահված լիազորությունները չկատարելու համար: Այս լուսանկարում, որը արվել է օրերս, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքն է, որտեղ կանգառն արգելող նշանի տակ կայանված են այս ճոխ ու թանկարժեք մեքենաները, եւ բոլորը ռուսական պետհամարանիշներով: Եթե ՀՀ որեւէ շարքային քաղաքացի փորձի իր համեստ մեքենան կայանել այս հատվածում, թեկուզ մի քանի վայրկյանով, օդանավակայանի տարածքում անընդհատ շրջող ճանապարհային ոստիկանները օրենքի ողջ խստությամբ կպատժեն նրան: Սակայն մի քանի ժամ կայանված այս մեքենաների նկատմամբ ճանապարհային ոստիկանները լիակատար անտարբերություն էին դրսեւորում:
Ընդ որում, սա ոչ միայն երթեւեկության կանոնների կոպիտ խախտում է, այլ նաեւ անթաքույց ցինիզմ, քանի որ ընդամենը մի քանի տասնյակ մետր այն կողմ կա ավտոկանգառ, որտեղ ազատ տեղերի պակաս չկա:
Ու ընդհանրապես, ռուսական պետհամարանիշներով թանկարժեք մեքենաների «բեսպրեդելը» Երեւանում, գնալով ավելի ցայտուն է դառնում: Դրանում համոզվելու համար կարելի է ընդամենը երեկոյան ժամերին շրջել Երեւանի կենտրոնում ու տեսնել, թե ինչպես են այդպիսի մեքենաները կայանվում երկրորդ գծում, խախտում երթեւեկության հնարավոր բոլոր կանոնները… «Մասկովսկի տուսովկաների» այդ «արքաները», որոնք կիսակրիմինալ կիսաբիզնեսմենների մի առանձին խավ են, նախկինում էլ կային, իհարկե: Սակայն Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո նրանք պարզապես հորդեցին Հայաստան:
Բայց «մասկովսկի տուսովկաների» այդ «արքաների» նկատմամբ ՀՀ ոստիկանության լիակատար անտարբերությունը, չգիտես ինչու վարչապետը չի նկատում: Ընդ որում, ի տարբերություն «չստիկների», ու «անթրաշների», այս դեպքում խոսքը կոնկրետ ու ցայտուն իրավախախտումների մասին է, որը շատ հստակ ձեւակերպված է մեր օրենսդրության մեջ: Այնպես որ «անթրաշների» ու «չստիկավորների» մասին խոսելիս, թերեւս պետք չէ մոռանալ նաեւ «արքաներին»:
Շատ վիճելի է, թե որն է ավելի վատ` մաքուր «թրաշված» ու մի քանի հազար դոլարանոց կոշիկ հագնող «հաբռգած» ցինիկը, թե` «անթրաշ» ու «չստիկավոր» տաքսիստը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ինչպես հայտնել էինք, հայ քաղաքական էլիտան հունիսին խնջույքների մեջ է։ Մամուլն արդեն գրել է, որ Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը հետաձգվել է, քանի որ թոռան մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել։
Առաջիկայում երգչուհի Նառայի դստեր հարսանիքն է։ Հունիսի 8-ին էլ գործարար, «Լյուքս» խանութների ցանցի, coffee shop սրճարանի սեփականատիրոջ ՝ Լյուքսի Արմենի դստեր հարսանիքն էր, որը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ նեղ շրջապատով։
Ի դեպ, հուլիսի 24-ին էլ Սուքիասյանների եղբայրներից մեկի՝ Էդուարդ Սուքիասյանի տարեդարձն է։ Նա դառնում է 50 տարեկան։ Գործարարների ընտանիքը խնջույքն անելու է Ծառուկյանի «Փարավոնում»՝ հրավիրելով երկրի ղեկավարությանը, բազմաթիվ պաշտոնյաների։ Կմասնակցեն ոչ միայն հայ աստղեր, այլեւ արտերկրից հրավիրվածները, օրինակ՝ Քրիստինա Օրբակայտեն»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մաքուր Երեւան» նախաձեռնումից, աղբահանության հարցերից հետո վարչապետ Կարեն Կարապետյանն անցավ տաքսիստների «թրաշին», «տապըչկեքին» ու, առհասարակ, արտաքին տեսքի պրոբլեմին: Սա արվում է հանուն զբոսաշրջության զարգացման: Թեեւ «անթրաշ» ու սիգարետը բերանին վարորդները տեղացիներին էլ են հոգնեցրել, բայց մենք ում բողոքենք: ՀՀ քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցումը, ի տարբերություն տուրիզմի խրախուսման, կառավարության առաջնահերթություններից չէ: Իհարկե, տեղացիներին հեշտ չէ խաբելը:
«ԱՆԹՐԱՇ» ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ ԽԱԲՈՒՄ ԵՆ ՀԱՏԿԱՊԵՍ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
Ինչ կապ կա «թրաշի» ու խարդախության միջեւ, կառավարությունը չի ուսումնասիրել: Բայց տուրիստներին խաբում են հատկապես «անթրաշները»: «Պտտացնում» են բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստով: «20-30 հազարով Մալաթիա-Սեբաստիան պտտվելով՝ գալիս են Երեւանյան լիճ՝ որպես Սեւան»,- հանցագործության մասին հաղորդում է տալիս վարչապետն ու ոստիկանապետից պահանջում առանց լիցենզիայի գործող տաքսիստների բացահայտման, կանխարգելման եւ պատասխանատվության միջոցներ կիրառել: «Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջում ենք, թե վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ոնց պիտի ուղեւորի հետ իրեն պահի»,- հարցնում է վարչապետը:
«Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպմանը Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկի դեմը հենց գալիս են դրանք»,- վրդովվում է նա՝ չսափրվածներին նկատի ունենալով: Հուսանք, կոշտ վերաբերմունք ասելով, մեր գլամուր վարչապետը նկատի չունի, օրինակ, որ Գասպարյանն ու նրա մարդիկ, մի-մի «բրիտվա» ձեռքներին, կանգնեն մայրաքաղաքի բանուկ մասերում կամ օդանավակայանի ճանապարհին ու չսափրված վարորդներին տեղում «շուշա թրաշ» անեն:
ԻՀԱՐԿԵ, ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀԵՌՈՒ է ՆՄԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԻՑ
«Մի տարի է՝ շարունակ աշխատում ենք, այդ խնդիրները բարձրացնում ենք, այդտեղ բավականին աշխատանք ունենք արած: Հանդիպումներ ենք կազմակերպել մի քանի անգամ տաքսի ծառայությունների ղեկավար կազմի հետ: Չենք կարողանում հասնել նրան, որ նախկինում կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք… (չստանան լիցենզիա՝ Ս. Ս.): Նրանք, միեւնույն է՝ ստանում են լիցենզիաներ, հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում»: Պարզվում է՝ Գասպարյանը նույնիսկ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատողներին է ուղարկել այն հիմնարկ-ձեռնարկությունների կողքին «միջոցառում» անցկացնելու, որտեղ թմրամոլները բուժման ծրագրով «մետադոն» են ստանում: «Գնում-ստանում են, գալիս են, նստում են տաքսի»,- ասաց Գասպարյանը:
Նա հպարտությամբ հայտարարեց, որ «մաքրել է դաշտը հոգեկան հիվանդություններ ունեցողներից»: Քաղաքակիրթ երկրում նման հայտարարությունից հետո բարձրաստիճան պաշտոնյան ստիպված կլիներ հրաժարական գրել կամ առնվազն դատարանում հոգեկան հիվանդություններ ունեցող ու հաշվառման մեջ գտնվող անձանցից կոլեկտիվ դատական հայց կստանար: Մեզանում նման պաշտոնյաները կարող են հանգիստ ապրել: Նույնիսկ երկրպագուներ են վաստակում:
ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ
«Ես ողջունում են ոստիկանապետի արարքը: Նա հետ է վերցնում վարորդական վկայականները, իսկ տրանսպորտի նախարարությունն ապօրինի լիցենզիաներ է տրամադրում: Ուրիշ ինչ կարա անի: Նախարարությունը լիցենզիա է տալիս գժերին ու նարկոմաններին»,- վստահեցնում է «Տաքսիստների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Իհարկե, համարում եմ, որ վարչապետը տեղին է նկատել: Մենք նույնպես երբեմն հանդիպում ենք նման վարորդների: Պարզապես պետք է այդպիսի պահանջ լինի, թե ինչպես ներկայանալ ուղեւորին: Ուղղակի վարչապետը պետք է նկատի ունենա միշտ, թե ոստիկանությունն ինչպես կարող է իրականացնել այդ ցուցումը: Ոստիկանապետը խիստ յուրովի կըմբռնի «կոշտ վերաբերմունք» ասվածը, ու առաջիկայում կլսենք նաեւ տաքսիստների վերաբերյալ բռնի վերաբերմունքի մասին: Ոստիկանապետն այդ տաքսիստներին, միեւնույն է, նայում է որպես հանցագործների, նախկին դատվածների: Չի նայում որպես մարդկանց: Հանրապետության 50 տոկոսը տաքսի ծառայությունում է աշխատում ստիպված, այլ ելք չունենալով, եւ հիմա պետք է սկսի հանցագործներ որսալ: Բայց դրանք մարդիկ են, այո, հաճախ իրենց տեսքին չհետեւող, իսկ այդ սովետական մտածողությունը՝ նախկին հանցագործներ եւ այլն, չի լքում ոստիկանությանը ոչ մի կերպ: Լավ կլիներ, որ ոստիկանապետն ազատվեր իր կայուն հոգեբանական մոտեցումներից»,- ասում է իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բոլորս քննադատեցինք ՀՅԴ խմբակցության երիտասարդ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին, որը կոռուպցիայի մասին ոչ հրապարակային ազդարարումը համարեց «հայի տեսակին» ոչ վայել եւ կարծիք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրենքներով խրախուսվում է «գործ տալը»: Բայց նա արձանագրել է Հայաստանի բնակչության 90 տոկոսի համոզմունքը:
Ավելին ասեմ՝ թեեւ մենք՝ քննադատողներս, տեսականորեն համաձայն չենք Անդրանիկի հետ, բայց սովորաբար մենք մեր առօրյա պրակտիկայում վարվում ենք ճիշտ այնպես, ինչպես նկարագրում է պատգամավորը:
Եվ դա վերաբերում է ոչ միայն կոռուպցիային: Երբ երթուղային տաքսու վարորդը ծխում է, արդյոք մենք նրան դիտողությո՞ւն ենք անում: Իսկ երբ մեր նկատողությանն ի պատասխան վարորդը մեզ ուղարկում է հայտնի ռուսական հասցեով, մենք ի՞նչ է՝ գրի ենք առնում մեքենայի համարանիշը ու դիմում ենք քաղաքապետարա՞ն: Ոչ, լավագույն դեպքում մենք էլ նրան նույն տեղը կուղարկենք:
Եվ բոլոր արդարացումները, թե չենք ուզում, որ այս խեղճ մարդը տուժի, որ նա ընտանիք է պահում եւ այլն, դրանք բոլորը սուտ են: Իրականում մենք վախենում ենք: Վախենում ենք հասարակական կարծիքից եւ «վատամարդ» դուրս գալուց: Հենց նույն պատճառով էլ մենք պատրաստ ենք առավոտվանից գիշեր օդի մեջ բացականչել՝ «դրանք բոլորը թալանչի են, ավազակ են» եւ այլն, բայց հենց գործը հասնում է կոնկրետ դեպքին, մենք վարանում ենք ճշմարտությունը հրապարակելուց:
Երբ մաքսայինի աշխատողը մեզնից կաշառք է ուզում, մենք կամ տալիս ենք կաշառքը, կամ ծանոթ ենք փնտրում, որ այդ կաշառքը չտանք: «Բա ի՞նչ եք ուզում խեղճ մարդուց՝ եթե նա վերեւներին չմուծվի, այդ համակարգում չի աշխատի»,- կասեք դուք: Դա, իհարկե, ճիշտ է. բայց եթե 100 մաքսավորներից, 100 հարկահավաքներից, կադաստրի 100 աշխատակիցներից 10-ը նստի, արդյոք մնացած 90-ը կմտածե՞ն մուծվելու մասին:
Դուք կասեք նաեւ՝ պետք է նստեցնել նրանց պետերին, որոնք «նալոգ» են պահանջում, չի լինի պետը՝ չի լինի «նալոգը»: Դա էլ է ճիշտ: Բայց մենք՝ շարքային քաղաքացիներս, պետերի հետ գործնական հարաբերությունների մեջ չենք մտնում: Պետերի հետ առնչվում են «մուծվողները»՝ նրանք կհամարձակվե՞ն իրենց անունից ահազանգել: Բնականաբար, ոչ: Նրանք եթե բողոքեն, ապա միայն իրենց ինքնությունը չբացահայտելու պայմանով: Կբողոքեն, եթե մենք հրաժարվենք «գործ տալը» պախարակելու ասիական, կիսագողական պրակտիկայից:
Ինչո՞վ է տարբերվում «ազդարարի» ինստիտուտը ստալինյան մատնագրերից: Նախ՝ նրանով, որ այն վերաբերում է բացառապես չինովնիկների կոռուպցիային եւ ոչ թե «հակասովետական» ինչ-որ մտքերին կամ արտահայտություններին: Երկրորդ՝ նրանով, որ պարզապես ահազանգի հիման վրա ոչ մեկին չեն ձերբակալի, այդ ահազանգը պետք է ստուգվի, եւ եթե սուտ լինի, ոչ ոք մարդուն չի անհանգստացնի: Շատ հնարավոր է, որ չեն անհանգստացնի նույնիսկ այն դեպքում, եթե ահազանգը ճիշտ լինի»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Թերթի տեղեկություններով, երեկ աշ երեկոյան Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին կալանավորելու համաձայնություն է տվել. նրանք կալանավորվել են: Հիշեցնենք, որ դատավորները կասկածվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, սակայն չէին ձերբակալվել:
Թերթի տեղեկություններով, Աղվան Պետրոսյանը, որը մի քանի օր հիվանդանոցում էր, երեկ դուրս է գրվել եւ միանգամից տեղափոխվել Աոսբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Թերթի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ Արաբկիրի դատարանը հնարավորություն չի տվել ծանոթանալ գործի մեծածավալ նյութերին: «Մեզ հնարավորություն չտվեցին մեր պաշտպանությունը կառուցել, մեզ զրկեցին այդ հնարավորությունից: Մենք էլ միացանք մեր պաշտպանյալի լռելու իրավունքին: Դրանից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ եւ 10 րոպե հետո հրապարակեց որոշումը: Ես նյութերին լիարժեք ծանոթ չէի, ինչի՞ց պաշտպանվեի: Ես չգիտեմ’ էս հրատապությունը ո՞ւմ համար էր, ի՞նչ էր նշանակում»,- ասաց պաշտպանը:
«Հայկական Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։
«Հասարակության հետ կապ ապահովելու, ինչպես նաև հանրությանը պատշաճ կարգով տեղեկացնելու ֆունկցիան իրացնելիս պաշտպանական գերատեսչությունը հաշվի է առնում մի շարք առանձնահատկություններ, որոնք անմիջապես առնչվում են անվտանգությանը։ Հաշվի են առնվում ինչպես հանրությանը տեղեկատվություն ապահովելու, այնպես էլ տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրը։ Սրա նպատակը ոչ թե հանրությունից ինչ-որ բան թաքցնելն է, այլ հակառակորդին նույնիսկ տեսականորեն հասու տեղեկատվության առավելագույնս ֆիլտրումն է»,- ասել է նա։
«Առավոտ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Ինչպե՞ս կարելի է ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը, որն ունի , քանի որ մեր երկրում կա ատոմակայան, կա Ղարաբաղի կռիվ, դնել, աճուրդով վաճառել: Ես դա ընդհանրապես չեմ պատկերացնում»: Մեր զրույցում այսպես արձագանքեց նշված կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը` կառավարության` պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրին, որտեղ սեփականաշնորհման ենթակա են համարվում նաեւ առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում` ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը:
«Հասկացա, պրոֆիլը չեն փոխում, բայց ինչո՞ւ են վաճառում, կարո՞ղ եք ինձ բացատրել: Անկապ մի մարդ դառնա գիտական կենտրոնի սեփականատե՞ր: Նախարարը այս տասը ամսվա ընթացքում (ինչ պաշտոնավարում է-խմբ.) այստեղ ոտք դրե՞լ է, մենք ուղիղ ենթարկվում ենք իրեն: Որեւէ փոխնախարար, վարչության պետ մի անգամ եկե՞լ է, նայե՞լ է, թե ինչ վերանորոգում ենք արել, ինչ սարքավորումներ ունենք: Մեզ մոտ կան սարքավորումներ, որոնք այսօրվա դրությամբ լավագույնն են: Մեր կենտրոնը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին»,- շարունակեց Նորայր Դավիդյանը:
Կենտրոնը մասնավորեցման ներկայացնելու հարցը չի քննարկվել ո´չ բուժանձնակազմի հետ, ո´չ էլ անգամ հաստատության տնօրենի: Այժմ նրանք փաստի առաջ են կանգնել: Արհամարհական այդ վերաբերմունքը զայրացնում է տնօրեն Դավիդյանին:
«Սա գիտական կենտրոն է, հինգ պրոֆեսոր է աշխատում, գիտությունների ութ թեկնածու, բարձրագույն կարգի բժիշկներ: Բոլորը դեմ են սարսափելի: Լա´վ, մի անգամ կարելի՞ էր գալ, մի հատ կարելի՞ էր բացատրել` ինչ եք անում»,- վրդովմունք հայտնեց նա` նկատելով, որ այրվածքաբանության կենտրոնը այլ պետությունների պատվերով ու ֆինանսավորմամբ գիտական աշխատանքներ է իրականացնում, որը մասնավորեցման դեպքում հազիվ թե հնարավոր լինի:
Նաեւ, ըստ նրա, այս կենտրոնը Հայաստանում միակն է, որն ընդգրկված է առողջապահության համաշխարհային կազմակերպության ցանկում` իր ապահոված բարձր մակարդակի պատճառով: Երկրում եւս այրվածքաբանության կենտրոնը, որպես այդպիսին, եզակի է:
Նորայր Դավիդյանի համար պարզ է, որ բուժհաստատությունը գնել ցանկացողը դա պետք է անի շահույթ ստանալու նպատակով: Բայց նաեւ չի պատկերացնում, թե ինչ ճանապարհով դա պետք է տեղի ունենա, երբ շարունակվելու է պետպատվեր տրամադրվել, իսկ զուգահեռաբար այլ պրոֆիլի բուժծառայություններ տրամադրելն այստեղ թույլատրելի չէ:
«Սա ոչ համալիր է, ոչ էլ կառավարության շենք, որը կարելի է ուղղակի դնել ու վաճառել: Ախր, ոնց են առանց ուսումնասիրելու այդպիսի բան անում: Հիմա կարելի է այստեղ նաեւ խորովածանոց սարքել, երեւի մի քիչ ավելի լավ կլինի»,- արձանագրեց Դավիդյանը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.