29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Երեւանի ավագանու երեկվա նիստում հաստատվեցին քաղաքապետարանի աշխատողների դրույքաչափերը, ըստ այդմ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատավարձը կազմում է 575 հազար, առաջին տեղակալ Կամո Արեյանինը՝ 478 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443 հազարական դրամ։ Այդքան է ստանում նաեւ գլխավոր ճարտարապետը։
Քաղաքապետի գլխավոր խորհրդականը՝ 370 հազար, շարքային խորհրդականն ու խորհրդական գլխավոր դիզայները՝ 358 հազար դրամ։ Քաղաքապետի օգնականն ու մամուլի քարտուղարն ստանում են 298 հազար դրամ, գործավարը՝ 261 հազար։
Քաղաքապետի տեղակալն էլ օգնական ունի, որն ստանում է 250 հազար դրամ, անգամ ճարտարապետն օգնական ունի՝ 237 հազար դրամ աշխատավարձով, իսկ առաջին տեղակալի գործավարի աշխատավարձը 201 հազար է։
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն ստանում է 382 հազար, նրա տեղակալը՝ 346 հազար դրամ աշխատավարձ։ Քաղաքապետարանի վարչության պետերն ստանում են 346 հազար, նրանց տեղակալները՝ 322 հազար, իսկ բաժնի պետերը՝ 291 հազար դրամ։
Ամեն բաժնում կա գլխավոր, առաջատար, առաջին կարգի մասնագետ, գործավար՝ համապատասխանաբար 225, 220, 210, 164 հազար դրամ աշխատավարձերով։ Իսկ քարտուղարության բաժնում կա 14 գործավար, 2 պատճենահանող՝ նույնպես 164 հազար դրամ աշխատավարձով։
Վարչական շրջանների ղեկավարներն էլ ստանում են 400 հազար, տեղակալները եւ աշխատակազմերի քարտուղարները՝ 346։ Ընդհանուր առմամբ՝ Երեւանի քաղաքային իշխանությունն ունի 1998 հաստիք, աշխատավարձի բյուջեն ամսական կազմում է 436 մլն․ 409 հազար 100 դրամ»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն տվեց մի ուշագրավ փաստաթղթի: Խոսքը «Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի» մասին է:
Դրա հիմնական նպատակը, ինչպես նշված է հենց ռազմավարությունում, մեր զինված ուժերը «ներհանրապետական ռազմական ապրանքով եւ գույքով» ապահովելն է: Այլ կերպ ասած, պետությունը նպատակ է դնում մեր բանակի համար անհրաժեշտ սպառազինությունների եւ գույքի մի մասը արտադրել հենց երկրում: Իսկ դրա համար պետք է զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը (ՌԱՀ):
Նպատակը շատ լավն է, անշուշտ: Հայաստանը պարզապես դատապարտված է ունենալ իր հզոր ռազմարդյունաբերական համալիրը եւ արտադրել իր սպառազինությունների մի զգալի մասը: Տեխնիկապես ու տեսականորեն դա հնարավոր է, անշուշտ: Հենց գոնե Իսրայելի օրինակն է դա ցույց տալիս: Անապատի վրա ընդամենը 70 տարի առաջ ստեղծված փոքրիկ պետությունը այսօր արտադրում է աշխարհի լավագույն տանկերից մեկը: Աշխարհում մատների վրա կարելի հաշվել այն երկրները, որոնք կարող են իրենց շռայլություն թույլ տալ ու տանկ արտադրել: Էլ չենք խոսում բարձր տեխնոլոգիական զինատեսակների մասին: Իսրայելական թե հետախուզական, եւ թե գրոհային անօդաչուները աշխարհում լավագույնների շարքում են:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին վերցրած: Այն հնարավոր չէ դիտարկել որպես տնտեսության մի առանձին սեգմենտ, ու հենց այդպես էլ, որպես առանձին սեգմենտ՝ զարգացնել ի հեճուկս տնտեսության ընդհանուր վիճակի: Մեր խղճուկ տնտեսությունը չի կարող իր ուսերին վերցնել այնպիսի ռազմարդյունաբերական համալիր, որը կկարողանա զգալի մատակարարումներ անել զինված ուժերին:
Ռազմական արդյունաբերությունը ունի մի հետաքրքիր «բնավորություն»: Տարիներ շարունակ նա նստում է տնտեսության «ուսերին», քամում նրանից ահռելի ռեսուրսներ, սակայն մի պահից սկսած՝ տասնապատիկը վերադարձնում: Այսօր ամբողջ աշխարհում քաղաքացիական տնտեսության մեջ օգտագործվող տեխնոլոգիաների մեծ մասը վերցված են հենց ռազմական մշակումներից: Բայց ամենասկզբում ռազմարդյունաբերական համալիրը «ձրիակերի» պես պետք է նստի տնտեսության ուսերին, տնտեսությունն էլ պետք է համբերատար ու հետեւողականորեն կերակրի այդ «ձրիակերին»: Ընդ որում, որքան շատ ու համեղ «կերակրի», այնքան շուտ կգա այն պահը, երբ ռազմարդյունաբերեւական համալիրը կսկսի փոխհատուցել իր վրա կատարած ծախսերը:
Մենք այսօր էլ որոշակի զենք- զինամթերք արտադրում ենք, սկսած նռնակներից ու ականներից՝ մինչեւ անօդաչու սարքեր: Բայց, օրինակ, մեր անօդաչուները անընդհատ կարիք ունեն արդիականացման, բազմազանեցման: Մեր արտադրած զինատեսակաները անընդհատ մրցակցության մեջ են լինելու աշխարհի լավագույն արտադրատեսակների հետ: Մեր անօդաչուները, օրինակ, պետք է ունենան շատ լավ էլեկտրոնային պաշտպանության համակարգ, որովհետեւ մեր հակառակորդը դրանք վերացնելու համար օգտագործելու է ոչ թե իր մշակած տեխնիկան, այլ, ասենք, իսրայելականը: Այսինքն, մեր անօդաչուները պետք է լինեն իրենց տեսակի մեջ աշխարհում լավագույնը եւ անընդհատ, ամեն ժամ արդիականացվեն, որովհետեւ անընդհատ արդիականացվելու է նաեւ հակառակորդի տրամադրության տակ եղած տեխնիկան:
Մի խոսքով, առանց հզոր, որակապես ու քանակապես զարգացող տնտեսության՝ մեր ռազմարդյունաբերական համալիրը չի կարող կայանալ: Իսկ դա նշանակում է, որ զարգացած տնտեսություն ունենալը ոչ թե հաճույք է, այլ անհրաժեշտություն: Կենսական անհրաժեշտություն: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունը այդ գիտակցումը չունի: Կամ եթե ունի, ապա խնամքով թաքցնում է այն: Եթե լիներ այդպիսի գիտակցում, ապա տնտեսությունը չէր նվիրաբերվի մոնոպոլիաներին ու օլիգոպոլիաներին: Եթե լիներ այդպիսի գիտակցում, բիզնեսն ու իշխանությունը այսպես չէին սերտաճի, կոռուպցիան այսպիսի ամուր ու կառուցվածքային բնույթ չէր ունենա»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Իրավապահները շարունակում են փնտրել Գարեգին Չուգասզյանին: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» իրադարձություններից անմիջապես հետո՝ 2016-ի ամռանը, շատերը ձերբակալվեցին, իսկ Հիմնադիր խորհրդարանի անդամն անցավ ընդհատակ և դարձավ անհասանելի: Նրա անունը հոլովվում է «Սասնա ծռերի» քրեական գործի շրջանակներում, և, ըստ որոշ տեղեկությունների, նրան անգամ համարում են ՊՊԾ գնդի գրավման կազմակերպիչներից: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Չուգասզյանը թեև թաքնվում է, բայց ինտենսիվ կապի մեջ է լրատվամիջոցների հետ՝ պարբերաբար հարցազրույցներ է տալիս լրագրողներին:
Հիմնադիր խորհրդարանի անդամներն էլ նրա հետ մշտական շփումներ ունեն, սակայն հատուկ ծառայությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները, ՀԽ անդամներին աչալուրջ հետևելն անգամ արդյունք չեն տալիս: Պարզվեց, որ IT տեխնոլոգիաների իմացությունը տվյալ դեպքում կոնկրետ արդյունք է տալիս՝ Չուգասզյանը հենց այդ գիտելիքների շնորհիվ է կարողանում հետքերը թաքցնել: Մեր տեղեկություններով, իշխանությունն այնքան մեծ ցանկություն ունի հայտնաբերելու և պատմելու նրան, որ ոչ մի միջոց չի խնայում, անգամ պատրաստ է նրա կոորդինատները հայտնելու դիմաց մեծ պարգևատրում խոստանալ»,-գրում է թերթը:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Armtimes.com-ը մի քանի օր է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչներից ահազանգ է ստանում, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան իրենց ցանքատարածություններով անցուդարձ անելով՝ վնասում է կերային մշակաբույսերը:
«Ռսի տանկերը ավիրում են, ձեռները կրակն ենք ընկել: Դաշտերը սարքել են իրանց համար ճանապարհ. է՛լ տանկ, է՛լ գռուզավիկ, ինչ ըսես կտանին ու կբերեն: Մենք մեր հողի վրա ռուսի ձեռը գերի ենք ընկել»,- սրտնեղած ասած Մարմաշենի բնակիչը:
Բանն այն է, որ բոլորովին վերջերս ասֆալտապատվել է Մարմաշենի ճանապարհը, ռազմաբազային զգուշացվել է, որ ասֆալտապատ ճանապարհով տանկեր չտեղափոխել, փոխարենը առաջարկել են շրջանցիկ այլ ճանապարհ:
«Իրանց ասվել է, որ դաշտերից հեռու ճանապարհով անցնեն, բայց չեն շրջանցում, վառելիք են խնայում»,-բողոքում են մարմաշենցիները:
Ըստ Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանի, տանկերը գյուղում վնասներ են հասցրել մոտ 12 հեկտար ցանքատարածությունում:
«Մենակ Մարմաշենը չէ, շատ գյուղերի դաշտերի միջով են անցնում: Պոլիգոններ գնալու ժամանակ խախտում են իրենց ճանապարհային քարտեզը եւ մտնում են մեր սեփական դաշտեր»,- ասում է համայնքապետը:
Նրա տեղեկություններով, վերջերս Շիրակի մարզպետարանի եւ 102-րդ ռազմաբազայի միջեւ այս հարցով տեղի են ունեցել բանակցություններ, ռուսական կողմը խնդրել է վնասի չափ ներկայացնել: Մարմաշենի բնակիչները նշում են, որ նմանատիպ քննարկումներ միշտ են եղել, բայց ոչ մի տարի փոխհատուցում չի կատարվել»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ առողջապահության նախարարն ասում է՝ ծխելը վնաս է առողջությունը (կարծես, անվիճելի եւ վերին աստիճանի «ապաքաղաքական» պնդում է), միջին վիճակագրական հայաստանցին ասում է կամ գրում է Ֆեյսբուքում եւ կայքերում՝ «լավ եմ անում՝ ծխում եմ, ինադու ավելի շատ կծխեմ, ինձ նորմալ, բարեկեցիկ կյանք տվեք՝ չեմ ծխի, դարդից եմ ծխում»։
Երբ վարչապետն ասում է՝ պետք չէ փողոցներում ավտոմեքենաներից դուրս գցել ցելոֆանե տոպրակները, նույն մարդիկ ասում են՝ «Լավ եմ անում՝ շպրտում եմ, բա որ այսինչ օլիգարխը սաղ անտառը կտրել ա, իրա համար դղյակ սարքել»։
Փնթիությունն այդպիսով դառնում է քաղաքական բողոքն արտահայտելու ձեւ։ Վերջերս էլ վարչապետը խոսեց քստիկներով, անթրաշ եւ հաճախորդների ներկայությամբ ծխող վարորդների մասին, որոնք դիմավորում են Հայաստան վերադարձող մեր քաղաքացիներին եւ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին։ (Դուք չե՞ք տեսել նման տաքսիստների)։ Բնականաբար, կայքերը գնացին վարորդների մոտ, եւ վերջիններս ասացին մոտավորապես հետեւյալը. «Նա ո՞վ դառավ, որ մեզ բան ասի։ Հեսա ավելի ճղած շորերով ու մայկեքով ենք կայնելու։ Հլը մի հատ թող էս երկիրը դզի, նոր խոսա»։ («Հայաստանի բնակչության մեծամասնությունը վստահ է, որ ինչ-որ մեկը պիտի գա եւ «երկիրը դզի»)։
Հիմա, որ Հանրապետության հրապարակից ամեն ժամ գեղեցիկ, կահավորված, մաքուր ավտոբուսներ են գնում «Զվարթնոց» օդանավակայան, պիտի ասեն՝ էս խեղճ մարդկանց հացից են զրկում։
Ես ամեն տարի կանոնավոր կերպով մուծում եմ իմ տան գույքահարկը։ Ինձ ասում են, որ ես հարիֆ եմ, որովհետեւ դա Հայաստանում ինչ-որ ձեւով հնարավոր է չանել. «Խի՞ պիտի մուծեմ։ Էն օրը Նիկոլն ասաց, որ այսինչը չի մուծում։ Թող նրանք մուծեն, հետո ես»։ Կամ՝ «Ինչու են «Սասնա Ծռերին» դատում։ Ի՞նչ օրենք, ի՞նչ դատարան։ Բա որ իշխանությունները «մարտի 1» սարքեցին, նրանց դատեցի՞ն»։ Քաղաքական գործիչները սիրում են կրկնել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարության» Փոքր-ինչ փոխելով այդ բանաձեւը՝ կարող եմ ասել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարացումների»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հորդառատ անձրևների պատճառով մայրաքաղաքում առաջացած գետերի վերաբերյալ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ ջրահեռացման, ջրատար համակարգերի ոչ ճիշտ շահագործելու հետևանքով է քաղաքը հայտնվում աղետալի վիճակում:
Գետառի փակելը, Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով, 1946 թվականին հորդառատ անձրևի պատճառով Գետառը վարարել է և «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբեկոր է պոկել, բերել»: Եվ եթե 46 թիվը կրկնվի, ապա, ըստ Հակոբ Սանասարյանի, այդ ուժգնությամբ ջուրը բարձրահարկ շենքերն էլ կքանդի»,-գրում է թերթը:
«Առավոտ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը, նախօրեին՝ իր հոր ծննդյան օրը կրկին ստանձնեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց, որ Տարոնը Երեւանի ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչն է, եւ նրան հորդորեց գիշեր-ցերեկ աշխատել հաջորդ ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու եւ Երեւանի կառավարումը շարունակելու համար:
Այն, որ Տարոն Մարգարյանը մեծ վարկանիշ ունեցող գործիչ չէ, այն, որ նա ընդհանրապես գործիչ չէ, Սերժ Սարգսյանը չի կարող չգիտակցել: Քաղաքականության մեջ, սակայն, միշտ չէ, որ ասում են այն, ինչ գիտակցում են: Ավելի շուտ ասում են այն, ինչ տվյալ պահին հարմար է տարբեր պատճառներից ելնելով:
Սերժ Սարգսյանը, օրինակ, կասկածելի հանգամանքներում մահացած Անդրանիկ Մարգարյանի շիրիմի առջեւ ինքն իրեն խոստացել է Մարգարյանի որդուն «լավ նայել» հետագա ողջ կյանքի ընթացքում: Դա նշանակում է՝ քանի Սերժ Սարգսյանը երկրի ղեկավարն է, Տարոն Մարգարյանը պետք է Երեւանի քաղաքապետ լինի:
Ճակատագրի հեգնանքով նախօրեին, երբ Անդրանիկ Մարգարյանի որդին ստանձնեց որպես հատուցում իրեն նվիրաբերվող պաշտոնը, եւ իր հոր բարեկամների ու թշնամիների հետ սեղանի շուրջ նշում էր այդ իրադարձությունը, Երեւանում իսկական ջրհեղեղ եղավ: Ընդամենը կարկուտ էր տեղացել, հորդառատ անձրեւ: Եվ պարզվեց՝ Տարոն Մարգարյանի կառավարմամբ զարգացող Երեւանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն:
Իսկ սոցիալական կայքերը պայթում էին Տարոնին նվիրված գրառումներից: Ճիշտ է, այդ գրառումների բովանդակությունից չէր բխում, որ Տարոն Մարգարյանը Երեւանի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, ուղիղ հակառակը՝ նա երեւանցիների ծաղրի առարկան էր դարձել»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը որոշել է կառուցվածքային փոփոխություններ անել՝ ձգտելով կենտրոնացված կառավարման։ Նախկին տեսչությունները՝ Կենտրոնի, Արաբկիրի, Շենգավիթի և այլն, բոլորը միավորվել են մեկ վարչության մեջ։ Այսինքն՝ երբեմնի հզոր տեսչությունները դարձել են մեկ խոշոր վարչության կազմում գործող բաժիններ։
Համապատասխանաբար, ՊԵԿ համակարգում մինչ օրս որպես անկախ պետություններ գործող այդ տեսչությունների «սարի պես» ղեկավարներն այսօր դարձել են ոչինչ չորոշող բաժնի պետեր։ Նոր վարչության պետ է նշանակվել վերջին ամիսներին իր աշխատանքով ՊԵԿ ղեկավարին գոհացրած Կենտրոնի տեսչության պետ Դավիթ Դավթյանը։ Նրա փոխարեն Կենտրոնի արդեն իսկ բաժնի պետ է նշանակվել նախկինում Մաշտոցի հարկային տեսչության պետ Հրայր Կարապետյանը։ Նորաստեղծ վարչության պետի տեղակալ էլ Վ․ Հարությունյանը նշանակել է Արաբկիրի հարկային տեսչության պետ Վախթանգ Սիսակյանին։
Նորքի հարկային տեսչության պետ Արման Բաղդասարյանն էլ այս փոփոխություններից հետո, ըստ էության, պաշտոնի իջեցումից խուսափելով՝ հրաժարականի դիմում է գրել ու ազատվել աշխատանքից։ Նա համակարգում հին պետերից վերջինն էր»,-գրում է թերթը:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Երեկ Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ երկու երեխա: ԱԻ նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսը պատկանել է «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ին:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության պետը, 2017 թվականի մարտի 21-ին քննելով «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի վերաբերյալ վարչական վարույթը, պարզել էր, որ նշված ընկերությանը պատկանող «Մերսեդես» մակնիշի «618 AD 61» պետհամարանիշով տրանսպորտային միջոցով իրականացվել է միջպետական ոչ կանոնավոր փոխադրում Հայաստանից դեպի Ռուսաստանի դաշնություն ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ: ՍՊԸ-ն տուգանվել էր 450 հազար դրամով:
Նկատենք, որ «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել: Ըստ ՌԴ ՆԳ նախարարության հաղորդագրության՝ վթարը տեղի է ունեցել «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում: Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն ընկել է ճամփեզրի առուն: Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին մի նոր, ոչ պակաս շքեղ կառույց է վեր խոյանում։ Հիշեցնենք, որ այս թաղամասի մեկը մյուսից շքեղ առանձնատների տերերն են Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը և այլք։
Մենք հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան, թե ում է պատկանում նորակառույցը, մեզ պատասխանել են․ «Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցին հարող տարածքում գտնվող 1500.0 քմ և 1800.0 քմ մակերեսով հողամասերը սեփականության իրավունքով պատկանում են Վահան Հարությունյանին և Տիգրան Հարությունյանին», որոնց համար առկա են․ «Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի․․․ տված ճարտարապետահատակագծային առաջադրանքները, և դրանց հիման վրա տրված․․․ շինթույլտվությունները»։
Խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ Միշա Հարությունյանի՝ «Միկմետալի» Միշայի որդիների մասին է։ Վահան Հարությունյանը նաև ԱԺ պատգամավոր է»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.