23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀԿ վերին օղակին մոտ կանգնած աղբյուրից երեկ պարզեցինք, որ այս թեմայով ներկուսակցական քննարկում է եղել։ Լիսկային պաշտպանելու որոշման հետևում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որի հետ Սուրեն Խաչատրյանն ընդհանուր տնտեսական շահեր ունի։ Մարզպետին փուռը տալու կողմնակից է եղել Ֆլեշ Բարսեղը, նույն ինքը՝ Բարսեղ Բեգլարյանը։ Սյունիքի մարզպետի աթոռին նա ուզում է տեսնել պղնձամոլիբդենայինի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդուն՝ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին։
Սակայն հաղթել է այն տեսակետը, թե Զանգեզուրը ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տարածաշրջան է, և Մաքսիմի որդին, ազնիվ և նվիրյալ ՀՀԿ-ական լինելով հանդերձ, այնուամենայնիվ, թույլ գործիչ է նման մարզը ղեկավարելու համար։ Լիսկային դեմ է արտահայտվել նաև էդուարդ Շարմազանովը:
Հրապարակ
Սյունիքի իբր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատավարձով ապրող անձնավորություն է՝ միջին խավի տիպիկ ներկայացուցիչ։ Ըստ Ս. Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի, նրա մեկ տարվա եկամուտը կազմում է 2.7 մլն դրամ։
Դա նրա մարզպետական աշխատավարձն է՝ ամսական 230 հազար, դրամ։ Նա ոչ մի ավտոմեքենա չունի։ Նա որևէ բանկում պահած փող չունի՛ ոչ մի լումա։ Չունի ոչ մի ընկերության արժեթուղթ, ոչ մի տեղ փայատեր չէ, ոչ մի բիզնես չունի։ Ունի ընդամենը մի փոքրիկ տուն Կապանում, մի տուն, մի շինություն, մի հողամաս Երևանում և ուրիշ ոչինչ։ Անկեղծ, չափազանց անկեղծ և իրականությունը լիովին արտացոլող հայտարարագիր է սա։ Ի դեպ, նույն կերպ է իրականությունն արտացոլում նաև Լիսկայի՝ մարզպետի լիազորությունները թողնելու հայտարարությունը։ Ի հեճուկս իր հրապարակային այդ հայտարարության, որևէ դիմում Սուրեն Խաչատրյանը թերևս չի ներկայացրել։ Խնդիրն այն է, որ մարզպետի հրաժարականի հարցը պետք է քննարկվի կառավարության նիստում, իսկ առաջիկա նիստի՝ երեկ հրապարակված օրակարգում նման հարց չկա։ Եթե Ս. Խաչատրյանը արձակուրդ է գնացել, ապա դա պետք է լինի վարչապետի որոշումներում, ինչը երեկվա դրությամբ նույնպես չկար։
Հայկական ժամանակ
«Չորրորդ ինքնիշխանություն» պարբերականը ահազանգ էր ստացել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից այն մասին, որ «Պարմա» սուպերմարկետը հունիսի 1-ին՝ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, «խլոպիաներ» է բաժանել երեխաներին, որոնք եղել են ժամկետանց։
«ՉԻ»-ն փորձել է սուպերմարկետի տնօրինությունից մեկնաբանություններ ստանալ և պարզել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք խոսակցություններն իրականությանը։ Թերթի հեռախոսազանգին պատասխանել է մի աղջիկ, ով ներկայացել է սուպերմարկետի բրենդ-մենեջեր, անունն էլ՝ Հասմիկ, և նա ասել է, որ այդ օրը ոչ մի վաճառք տեղի չի ունեցել. «Մենք սրոկից դուրս եկած ապրանք չենք վաճառում, իսկ այդ օրը վաճառք չի եղել, ուղղակի մենք նվերի կարգով ենք տվել։ Այդ տուփերը պատրաստված են Հայաստանում, որպեսզի նվերն ավելի մատչելի լինի երեխաների օգտագործման համար, մենք մեծ տուփերից պատրաստել ենք փոքր տուփեր…»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Չորրորդ ինքնիշխանություն
Օրաթերթի հարցին՝ արդյո՞ք համարժեք է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվող միջոցը՝ մինչև նախաքննության ավարտը լիազորությունների դադարեցումը’ հաշվի առնելով այն, ինչ կատարվել է, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Դեռ չեն ասել, թե բավական Էր: Քննությունը ցույց կտա, թե ինչ Է կատարվէլ, և համապատասխան պատիժ կստանա: Ոչ մի քննություն լիարժեք չի եղել, և դժվար Է նախապես ասել, որ լիարժեք կկատարվի ամեն ինչ: Անընդհատ հույս ենք հայտնել, որ այդպես կլինի, բայց միշտ լինում Է այն, ինչ լինում է: Իշխանության վերարտադրման համակարգի դրսևորումներն են, և ողջ պատճառը սա Է, սրանից էլ ամեն ինչ բխում Է: Մեր երկրում պիտի լինեն անպատժելի մարդիկ, որ իշխանությունը հնարավորություն ունենա վերարտադրվելու: Աա Է՝ ուրիշ ավելի խորքային պատճառ չկա: Եթե մարդիկ այս մարզերում աշխատել են այդ համակարգի համար, նրանց թվում Է, թե անպատժելիաթյան պսակ ունեն: Պատճառն այն Է, որ անկախությունից ի վեր իշխանությունը ոչ մի անգամ մեր երկրում չի փոխվել ընտրությունների միջոցով: Հենց սրա արդյունքներն էլ տեսնում ենք»:
Առավոտ
Թերթն անդրադարձել Ազատության հրապարակում հացադուլ անող ազատամարտիկներին, նշելով, որ ծայրահեղությունների ու հակասությունների երկիր է Հայաստանը. «Այն պարագայում, երբ մի շարք ազատամարտիկներ դեղի փող հայթայթելն անգամ մեծ խնդիր են համարում գեներալ Մանվելը, պրոֆիլակտիկ նպատակներով, պարբերաբար այցելում է արտասահմանյան բարձրակարգ ու թանկարժեք կլինիկաներ։ Շուրջ 10 օր է, ինչ գեներալը հերթական բուժզննման նպատակով Ֆրանսիայում է»։
Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ գեներալի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ։ Ասացին, որ թոքերի խնդիր ունի։ Մանվել Գրիգորյանի առողջության մասին տեղեկություններ փորձեցինք ստանալ նրա քաղաքապետ որդուց։ Պարզվեց, որ նա էլ է Ֆրանսիայում։ Իսկ թե երբ կվերադառնա՝ քաղաքապետարանի ընդունարանից դժվարացան պատասխանել։ Ավելի ուշ տեղեկացանք նաև, որ Ֆրանսիայում է նաև գեներալի դուստրը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը(
Հրապարակ
Թվում է՝ եկեղեցին պետք է կարիքավորներին, սոցիալապես անապահովներին ձեռք մեկնի, բայց մեր եկեղեցին ոչնչով չի տարբերվում ժողովրդին հարստահարող աշխարհիկ իշխանությունից: «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն դիմած քաղաքացին «Այրարատ» կինոթատրոնի դիմացի մայթին՝ եկեղեցու մոտ, տարիներ շարունակ առևտուր է անում: Այստեղ ամեն ինչ կա՝ ծաղիկ, շահումով խաղեր, բջջայինների լիցքավորման քարտեր, զովացուցիչ ջրեր: Երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին սկսեց գործել, այստեղ սկսեցին տեր ու տնօրինություն անել հոգևորականները:
Խմբագրություն այցելած անձը պատմել է, որ եկեղեցու հոգևոր հովվի վարորդը կամ օգնականն է հիմա «տարածքը նայում»՝ Գևորգ անունով: Նա շրջում է տարածքում և գանձում իր «հասանելիքը»:
Բացատրությունն այն է, որ սա եկեղեցու տարածքն է, և այստեղ առևտուր անողները կամ պետք է մուծվեն, կամ հեռանան: Վճարման գնացուցակը տարբեր է՝ կախված զբաղեցրած մետրերից, առևտրի տեսակից և օրացույցից: Ասենք՝ տոն օրերին ծաղիկ կամ մոմ վաճառողների «հարկը» բարձրանում է՝ ենթադրում են, որ եկամուտն այդ օրերին ավելին է, քան սովորական օրերին: Այնպես որ, գումարը կազմում է 500-5000 դրամ: Երբեմն Գևորգի հետ շրջագայության է դուրս գալիս նաև հովիվը, որպեսզի առևտրականները տեսնեն, որ նա ինքնագլուխ չէ, որ գանձած գումարները գնում են եկեղեցու «կարիքներին»: Մանրամասները կարդացեք պարբերականի այսօրվա համարում:
Հրապարակ
Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակը լրագրողներին ներկայացրին ականների ազդեցության վերաբերյալ ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները։
ՉԻ-ն փորձեց հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Յ. Օստենդալից ճշտել, թե ինչո՞ւ Շիրակի մարզը ևս ընդգրկված չէ Հայաստանում ուսումնասիրված մյուս մարզերի ցանկում՝ նկատի ունենալով, որ Վահրամաբերդ գյուղի մոտակայքում ականի պայթյունից երկու երեխա էր զոհվել։
Մինչ Օստենդալը կփորձեր պատասխանել, ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը շտապեց անձամբ պարզաբանումներ տալ՝ նշելով, որ դա Հայաստանի կառավարության տակ չէ, Ռուսաստանի զորամասում է եղել, իրենց պոլիգոնում։
Այնուհետև հարցին անդրադարձավ նաև Օստենդալը։ «Երբ միջազգային կազմակերպությունը մուտք է գործում մի երկիր, որն ունի խնդիր չպայթեցված միավորների հետ կապված, սովորաբար իր վրա չի կարող վերցնել ոորևէ պատասխանատվություն։ Իհարկե, մեր ուշադրությունից չէր կարող վրիպել այդ դժբախտ պատահարը։ Բայց, ցավոք, իշխանությունների կողմից մենք տվյալ տարածքում աշխատելու առաջարկ չենք ունեցել»:
Չորրորդ ինքնիշխանությունը
Պարզվում է՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավո Բուդաղյանին և մյուսներին հրավիրել Սդղի լիճ՝ հացկերույթի, որից ժամեր անց էլ մարզպետի տան մոտ տեղի է ունեցել արյունոտ միջադեպը։
Պարոն Հակոբյան, իսկ ո՞րն է Ձեր գնահատականը կատարվածի։ Ես շատ խիստ քննադատում եմ, չի կարելի էդպիսի բան անել։ Դա մեր հասարակության համար շատ անընդունելի երևույթ է։ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, փաստորեն, ժամանակավոր հրաժարական է տվել։ Տեսակետներ կան, որ այս դեպքից հետո նա պիտի ընդմիշտ հրաժարական տար։ Չէ, ինչի համար, եթե ինքը հիմա հրաժարական տա, նշանակում է՝ էն գլխից ընդունում ա մեղավորությունը։ Ես ինչ իմանամ՝ ով ա մեղավորը։ Քննիչները պիտի քննեն, որ ասեն»։
Ժամանակ
ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի քանի ընկերություններ ապրանքներ ներկրելիս կեղծ հաշիվ ապրանքագրեր են ներկայացրել՝ նվազեցված գներով, ինչի շնորհիվ մաքսազերծելիս ավելի քիչ հարկ են վճարել։ Նման ընկերությունների շարքում է նաև ՀԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին (ՍԱՍ–ի Արտակ) պատկանող «ՍԱՍ Գրուպը»;
Հայկական ժամանակ
Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» խաղատների և զվարճանքների կենտրոնի բացումը։
Կենտրոնն իրականում բացվել է մայիսի 14-ին, երբ Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ծառուկյանի կառուցած Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը: Ու թեև ԲՀԿ-ից հերքում էին, թե միաժամանակ տեղի է ունեցել նաև«Փարավոնի» բացումը, կազինոներն այդ օրն աշխատել էին հյուրերի համարշ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այսօր Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենալու նաև Գ. Ծառուկյանի թոռների մկրտման արարողությունը, որը հետո նշվելու է «Փարավոնում»:
Առավել մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.