23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր նիստերի ժամանակ շատ դժվար է «քվորում» ապահովում, ինչն էլ պատճառ է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դիմի ԱԺ ղեկավարությանը` հանձնաժողովի անդամների աշխատավարձը պահելու համար:
Հիշենք, որ ԱԺ գեներալները, «լյավ» տղերքը՝ բոլորն այդ հանձնաժողովից են: Աշխատավարձի պահումը պատճառ է դարձել Գագիկ Ջհանգիրյանի ևս Կորյուն Նահապետյանի միջև լուրջ վիճաբանության, որի ժամանակ Ջհանգիրյանն ասել է. «Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես», ու ձեռքի թղթերը նետել է Կորյունի ուղղությամբ: Բանն այն է, որ Ջհանգիրյանի զինդատախազ եղած ժամանակ Կորյուն Նահապետյանը համեստ ու խելոք քննիչ է եղել:
Ի՞նչն էր պատճառը, որ այդպես թունդ վիճաբանել եք վերջին նիստի ժամանակ՝ հարցրինք երեկ Ջհանգիրյանին: «Ես երեխաների հետ չեմ վիճում»,- բազմանշանակ ասաց նախկին զինդատախազը` խրոխտ քայլվածքով մտնելով ԱԺ նիստերի դահլիճ:
Հրապարակ
Քննադատություններ ընդունելի են, և դրանք զգոն են պահում ցանկացած կառավարության: Բայց ցավալին այն է, որ ընդդիմությունն այսօր խոսում է միայն բացասական կողմերի մասին: Կարելի էր նկատել նաև դրականը: Այդ ժամանակ ես քննադատությունը կընդունեի որպես առողջ քննադատություն»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ 2012թ-ի բյուջեի կատարողականը նաև ՀՀԿ-ականների կողմից է քննադատության արժանացել:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանն ընդունեց 2012թ-ի բյուջեի կատարողականը: Ընդդիմադիր և այլընտանք խմբակցությունները «դեմ» քվերակեցին դրան՝ անբավարար գնահատելով կառավարության գործունեությունը:
Առավոտ
Վերջերս ՀՀ ոստիկանությունը գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին 20 մլն դրամ փոխանցեց՝ որպես օգնություն կարկուտից տուժած արմավիրցիներին: Սա հանրությանը մատուցվեց առավելագույն գովազդային տեսքով:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ միայն այս տարվա առաջին 4 ամիսներին տեսանկարահանող սարքի արձանագրած խախտումների մուծված տուգանքների շնորհիվ ոստիկանությունը «աշխատել է» 500 մլն դրամ: Արմավիրցիներին փոխանցած 20 միլիոնը, հիշեցնենք, գոյացել էր համակարգի աշխատողների հանգանակությունից:
Հայկական ժամանակ
Երևանի քաղաքապետարանը երեկ պատասխանև է «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանը, որից ակնհայտ է դառնում, որ քաղաքապետարանը չի պահանջելու Փակ շուկայի սեփականատիրոջից՝ հուշարձան այդ շենքը բերել նախկին տեսքի:
Փակ շուկան, ինչպես հայտնի է, սեփականության իրավունքով պատկանում է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որն էլ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ի հեճուկս հանրային բողոքներին, ձեռնամուխ է եղել հուշարձանը ձևախեղելու գործին:
Երևանի քաղաքապետարանի պատասխանը կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը դժվարանում է պատասխանել, թե որն է իր կարիերայի հաջողության գրավականը: Երեկ «Հրապարակ»-ի թղթակցի նշված հարցին նա զարմացած հակադարձել է. «Իսկ Դուք կարծում եք, որ ես հաջո՞ղ կարիերա ունեմ»:
Աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ֆինանսների նախարար նշանակվելն իջեցո՞ւմ է: Եթե անկում է, ապա ինչո՞վ էր պայմանավորված: «Ոչ անկում, ոչ վերելք, կյանք է, մի օր այստեղ եմ աշխատելու, մի օր՝ մեկ այլ տեղ»: Իսկ վարչապետի պես քավոր ունենալու գործոնը քանի՞ տոկոս դերակատարում ունի իր առաջընթացի գործում:
«Գիտեք ինչ, այն, որ վարչապետն իմ քավորն է, չեմ թաքցնում, բայց նաև ուզում եմ նշել, որ իմ կարիերայի աճը, որը Դուք նկատել եք վերջերս, սկսվել է շատ ավելի վաղ, քան որ վարչապետը եղել է իմ քավորը»,- պատասխանել է Դավիթ Սարգսյանը՝ ընդգծելով, որ վարչապետը քավոր-սանիկական հարաբերություններով որոշումներ չի կայացնում:
Հրապարակ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը։
Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ձգել այդ հարցը։ Առայժմ Սյունիքը կղեկավարի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը։ Ինչպես տեղեկացրել ենք, Սուրեն Խաչատրյանն իրեն այլ պաշտոնում չի պատկերացնում և հույս ունի նախաքննության ավարտից և իր տան մոտ կատարվածը ինքնապաշտպանություն ներկայացնելուց հետո վերադառնալ պաշտոնին, հույս ունի այս անգամ էլ մի կերպ պրծնել։ Մյուս կողմից, մեր տեղեկություններով, իշխանության մեջ լուրջ հակադրություն կա դեպքերի նման զարգացմանը, և թերեւս պատահական չէ, որ մամուլում ի հայտ են գալիս Սուրեն Խաչատրյանի հինն ու նոր մեղքերը:
Ժամանակ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրկ Խաչատրյանի մերձավորները հեոախոսագանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին Սուրիկ Խաչատրյանի՝ 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու հաճար:
«Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաև եղել են մի քանի հանդիպումներ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել՝ սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես՝ սյունեցիներին և հատկապես գորիսեցիներին»,- «Առավոտ»-ին ասել է Գորիսի նախկին քաղաքապետը:
Մանրամասները և Սամվել Հարությունյանի մի շարք բացահայտումները կարող եք կարդալ Առավոտ օրաթերթում:
Թերթի տեղեկություններով, վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատը նրա անվան հետ կապված օֆշորային կազմակերպության պատմությունը որոշել է «ջրել» նմանօրինակ կազմակերպություններ գրանցելու եղանակով:
«Երեկ մենք տեղեկացանք, որ այդպիսի կազմակերպություններ են գրանցում Լևոն Զուրաբյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և այլ անձանց անուններով: Այսկերպ ուզում են ապացուցել, որ ցանկացած մարդ ցանկացած մարդու անունով օֆշորային գոտում կարող է կազմակերպություն գրանցել՝ առանց նրա համաձայնության, անգամ առանց նրա անձնագիրն ունենալու: Ընդամենը 40-50 եվրո պետտուրք է պետք վճարել և ինտերնետով անձի կոորդինատները մուտքագրել:
Հրապարակ
Թերթի հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ կառավարության և ռուսական «Իտեռա» ընկերության միջև «Նաիրիտի» շուրջ ընթացող բանակցությունները տապալման եզրին են: Կողմերը համաձայնության չեն գալիս առանցքային հարցերի շուրջ:
Ըստ այդ տեղեկությունների՝ ռուսական կողմը պահանջում է զրոյացնել «Նաիրիտի» պարտքերը և որպես որևէ պարտավորությամբ չծանրաբեռնված ձեռնարկություն՝ վաճառել իրենց: Հայկական կողմին սակայն, դա ինչ-ինչ պատճառներով ձեռնտու չէ:
Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ «Նաիրիտի» հետ այնպիսի ֆիննանսական մութ սխեմաներ են կիրառել, այնպես են «կթել» արդյունաբերական այդ հսկան, որ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ի վերջո ինչքան պարտք ունի «Նաիրիտը», ում է պարտք, ինչպես են գոյացել այդ պարտքերը: Բավական է ասել, որ «Նաիրիտից» մի քանի տարի անընդմեջ «սնվել են» մի քանի օֆշորային ընկերություններ, որոնք տասնյակ միլիոնների շահույթ են ստացել, իսկ «Նաիրիտը», մեղմ ասած, սննկացել է: Ըստ որոշ հաշվարկների, «Նաիրիտի» պատքերը տարբեր բանկերի և ընկերությունների կարող է հասնել մինչև 250-300 միլիոն դոլարի, իսկ «Նաիրիտի» վերազինման համար անհրաժեշտ է մոտ կես միլիարդ դոլար:
Հայկական ժամանակ
1990 թվականի հոկտեմբերին 21-ին Սուրիկ Խաչատրյանը իր նմանների հետ խաբեությամբ առևանգում է, ապա նաև գազանաբար Գորիսում գտնվող մի շենքում խոշտանգում է մեր ազատամարտի նվիրյալներից մեկին` այդ ժամանակ ՀՅԴ մարտական ջոկատի հրամանատար Լեռմենտ Սարգսյանին և ինձ: Նրանք մեզ գազանաբար խոշտանգելուց հետո մոտ 30 ժամ պահում են այդ մասնավոր բանտում և սահմանամերձ բնակիչների ոտքի կանգնելուց հետո և ներքին գործերի նախարար Կառլոս Ղազարյանի միջամտության արդյունքում ստիպված մեզ ազատ են արձակում: Այդ ոճրագործության համար Գորիսի ներքին գործերի բաժին ենք ներկայացրել համապատասխան հայտարարություններ և բացատրություններ, բայց անցած ավելի քան 22 տարվա ընթացքում այդ ոճրագործությունների համար Սուրիկ Խաչատրյանը չի կրել պատասխանատվություն»,- Aravot.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`90-ականների գործունեությունը ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Իրենց խոշտանգելու պատճառը Գորիսի նախկին քաղաքապետը պայմանավորում է Գորիսում ահի մթնոլորտ ստեղծելու Ս. Խաչատրյանի մտադրությամբ. «Մեր ամբողջ կարողականությամբ փորձում էինք մասնակցել հայրենիքի պաշտպանությանը և մեր կյանքը վտանգելով` հակահարվածներ հասցնել ադրբեջանական գրոհայիններին, որոնք այդ ընթացքում գրոհում էին սահմանամերձ բնակավայրերի վրա: Ըստ ամենայնի, նրանց դուր չէր գալիս դա: Քանի որ օրեր հետո, պետք է տեղի ունենային Գորիսի քաղաքային և շրջանայաին խորհդի պատգամավորների ընտրություններ, թե ես թե ընկերս պատգամավորի թեկնածուներ էինք: Նրանց նպատակն էր` վերջ դնել մեր հեղինակության աճին: Մենք մարտական լուրջ ջոկատ ունեինք, և ըստ ամենայնի, այդ ջոկատի գոյությունն ու ու մեր հեղինակությունը խանգարում էր նրանց»: Նրա խոսքերով, 1991-ին գորիսեցիներին ցնցեց Սուրիկ Խաչատրյանի մեկ այլ արարք. «Սուրիկ խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Օրհնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.- վրա: Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ իրենից հղի է և երեխայի է սպասում: Սուրիկ Խաչատրյանը կրակում է, և Ա. Մ.-ին մահամերձ տեղափոխում են Սիսիան, այնտեղ վիրահատում և հրաշքով փրկվում է նրա կյանքը, իսկ իր ներսում գտնվող երեխայի կյանքը չի հաջողվում փրկել: Այս հանցագործության համար նույնպես Սուրիկ Խաչատրյանը մինչ օրս չի կրել պատասխանատվություն»:
Պարոն Հարությունյանի պատմելով, 1999-ի մայիսին` Աժ ընտրություններից օրեր առաջ, իրեն` որպես պատգամավորի թեկնածու, և ՊՆ ներկայիս գեներալներից մեկին ներկայանում է նույն Ա. Մ.-ն ամուսնու հետ և փորձում է ցույց տալ իր պատառոտված որովայնը, իսկ իրենք նրան հորդորում են դիմել իրավապահներին. «Համոզում ենք դիմել իրավապահներին, հայտարարությամբ հանդես գալ, նրանց ներկայացնել համապատասխան ապացույցներ: Ըստ ամենայնի, Ա. Մ.-ն մինչ օրս վախեցել է դիմել իրավապահներին»: Պարոն Հարությունյանի խոսքերով, Սուրիկ Խաչատրյանը 1995-ին Գորիսում հրազենային կրակոցով ծանր վիրավորում է երիտասարդ Անուշավան Առուշանյանին. «Դրանից անմիջապես հետո վիրավորված քաղաքացուն տեղափոխում են Գորիսի հիվանդանոց, Սուրիկ Խաչատրյանի բանդայի ներկայացուցիչները մտնում են հիվանդանոց և կրակում են ռենտգենի կաբինետում, և այդ ոճրագործության համար նույնպես նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության»: Մեր հարցին, թե ի՞նչ պատճառով է կրակել երիտասարդի վրա, պարոն Հարությունյանը դժվարացավ պատճառը նշել. «Չգիտեմ` ինչու է կրակել: Իր համար արյուն թափելը հոբբի է»: Aravot.am-ը փորձեց զրուցել նաև Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց նա ամբողջ օրվա ընթացքում անհասանելի էր;
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.