23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դեռահաս տարիքում ես տանը երբեմն բողոքում էի դպրոցից՝ իբր, ինձ՝ արժանավորիս, ավելի ցածր գնահատականներ են դնում, քան ուրիշ անարժաններին՝ պե՞տք է արդյոք պայքարել արդարության համար։ Ծնողներիս պատասխանը հետևյալն էր (փոխանցում եմ իմաստը). «Այն, ինչ դու անվանում ես պայքար արդարության համար, իրականում պայքար է հանուն քո սեփական կոմֆորտի։ Ուրիշ բան, եթե անարդար վարվեն քո ընկերների, ոչ թե քո հանդեպ։ Այն, ինչի մասին դու խոսում ես, հարաբերական է՝ «ավելի բարձր, ավելի ցածր», մինչդեռ դու պիտի ձգտես լինել բացարձակ։ Այսինքն՝ լինել այնպիսին, որ ոչ մեկի, այդ թվում՝ քեզ չհամակրողի, քո չուզողի, նույնիսկ քո ոխերիմ թշնամու ձեռքը չգնա քեզ ցածր գնահատական նշանակել»։ Ահա այսպիսի բարդ, գործնականում՝ անիրագործելի խնդիր։
Իմաստը, որքան հասկանում եմ, հետևյալն է. կայացիր, ինքնահաստատվիր քո, ոչ թե ուրիշների հաշվին, քեզ բարձրացնելով, ոչ թե ուրիշներին նվաստացնելով։ Մեր կյանքի բոլոր բնագավառներում՝ սկսած քաղաքականությունից ու բիզնեսից և վերջացրած լրագրությամբ ու արվեստով, ճիշտ հակառակ վիճակն է՝ մարդիկ փորձում են կայանալ ուրիշին «քցելով», նսեմացնելով, նրա դեմ խարդավանքներ նյութելով, նրա մասին բամբասելով։
Ինչո՞ւ Երևանի օպերայում խարդավանքները շատ են, իսկ Բեռլինի օպերայում չկան։ Պատասխանելով այդ հարցին՝ Բեռլինում աշխատող մեր երիտասարդ, շնորհալի երգչուհի Նարինե Եղիյանն ասաց. «Մարդիկ այնքան զբաղված են այստեղ, բեմադրությունները այնքան իդեալական վիճակում պետք է լինեն, որ ոչ մի նման բանի ժամանակ չի մնում»։ Արտիստներն այնտեղ ապրում են իրենց արվեստը կատարելագործելով, համերգներին և ներկայացումներին պատրաստվելով և մի զարմացեք՝ իրար հաջողություններով ուրախանալով,ձգտում են, մի խոսքով, բացարձակի։ Մեզ մոտ ձգտում են հարաբերականի։ Վստահ չեմ, որ տարբերությունը պայմանավորված է միայն բարձր կամ ցածր աշխատավարձով»։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Առավոտ
Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքների նախագծերին կողմ քվեարկելուն «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթին ասել է. «Շրջանառվում է տեղեկություն, որ օրենքը վերաբերում է միայն «երկրապահ կամավորների» միությանը, բայց որ ուշադիր ծանոթանում ենք երկրորդ հոդվածին, ապա տեսնում ենք, որ սա վերաբերում է բոլոր կամավորականներին։ Գուցե խմբագրական ճշգրտումների կարիք լինի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, բայց այդ մտավախությունը չկա…»: Եվ հավելել, որ Կոնգրեսը, այնուամենայնիվ, կողմ է քվեարկել, և իր ասածի տերն է եղել:
Հրապարակման մանրամասները կարդացեք պարբերականի այսօրվա համարում:
Արդեն երկու տարի ՀՀ կառավարությունը մեր՝ հարկատուներիս հաշվին սուբսիդավորում է գյուղացիների համար նախատեսված դիզվառելիքի գնի մի մասը։ Համենայն դեպս այդպես է կառավարությունը նկարագրում նշված օպերացիան։ Լավ է հնչում։ Սակայն, թե իրականում մեր՝ հարկատուներիս հաշվին ով է էժան դիզվառելիք ստանում, պաշտոնապես հայտարարվեց երեկ:.
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում սուբսիդավորված, այսինքն «էժան դիզվառելիքից» օգտվել է 15 տնտեսություն և ստացել ընդհանուր առմամբ 70 հազար լիտր դիզվառելիք։ Դրանից 48 հազար լիտրը ստացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը և նրա որդին՝ Հովհաննես Աբրահամյանը։ Հիմա արդեն պաշտոնապես է պարզ դառնում, թե ինչու է ՀՀ կառավարությունը սուբսիդավորում տարբեր ապրանքներ՝ դիզվառելիք, պարարտանյութ, գազ…։ Սրանով կառավարությունը օժանդակում է խոշոր հողատերերին, որոնք ոչ մի խնդիր չունեն իրենց հարյուր-հազարավոր հեկտարները մշակելու հարցում։ Ամենահամեստ հաշվարկներով, ստացված 48 տոննա դիզվառելիքը կբավարարեր Մխչյան գյուղի սահմաններում գտնվող ամբողջ հողատարածքը՝ 620 հեկտարը մշակելու համար։ Բայց խնդիրն այս պահին դա չէ։ Կառավարությունը յուրաքանչյուր լիտր դիզվառելիքի համար սուբսիդավորում է մոտ 100 դրամ։ Այսինքն, 48 հազար լիտր «էժան դիզվառելիք» ստանալով՝ Աբրահամյանները շահել են 4.8 միլիոն դրամ։
Ու հիմա մոտավոր հաշվարկներ արեք, թե Հայաստանում քանի հատ, պատկերավոր ասած, Մխչյան գյուղ կա, որը գրեթե ամբողջությամբ այս կամ այն պաշտոնյայի կամ օլիգարխի սեփականությունն է և պարզ կդառնա, թե ուր են գնում մեր վճարած հարկերը:
Հայկական ժամանակ
Վերջին շրջանում ԱԺ գեներալիտետն ակտիվացել է, իսկ գեներալների ճոխ, ռոկոկո սենյակը նոու-հաուով է հարստացել.
ԱԺ-ում սա միակ սենյակն է, որտեղ ոչ թե ռադիո, այլ տեսահեռարձակվում են ԱԺ նիստերը, ինչպես ԱԺ միջանցքներում դրված մոնիտորների վրա։ «Թանկ հաճույք չէ. մի քանի մետր կաբել, մեծ մոնիտոր առանք-քաշինք, հիմա գեներալները սենյակում նստած ժամանակ էլ են հետևում, թե ինչ է կատարվում խորհրդարանի դահլիճում, որպեսզի որևէ բան աչքից բաց չթողնեն»;
Հրապարակ
Եկող շաբաթվա ընթացքում հերթական էլիտար հարսանիքն է տեղի ունենալու։ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանի դուստրն ամուսնանում է «Բարս» անշարժ գույքի գործակալության սեփականատեր Մարինա Չատինյանի որդու հետ։ Չատինյանի մյուս որդին էլ ամուսնացած է Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ։ Բադեյանի դստեր հետ Չատինյանի պսակադրությունը մեկ այլ ուշագրավ կողմ էլ ունի։ Հարսանիքը տեղի է ունենալու ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանին պատկանող նորաբաց «Փարավոն» զվարճանքների համալիրում։ Հարսանիքին հրավիրված է հանրապետության ողջ էլիտան։ Ովքեր կգնան, դեռ հայտնի կլինի:
Հայկական ժամանակ
Սյունիքի մարզպետի թափուր տեղի համար պայքարը շարունակվում է: Նախկին անուններին ավելացել է ևս մեկը։ Խոսքը Քաջարանի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Գևորգյանի մասին է։ Վերջինս 3 «սռոկ նստել» է քաղաքապետի պաշտոնում՝ Մաքսիմ Հակոբյանի թեթև ձեռքով, և հիմա պղնձամոլիբդենայինի տնօրենը որդու՝ Վահեի «ինքնաբացարկից» հետո փորձում է մարզպետ դարձնել։ Վ. Գևորգյանը մինչ այդ եղել է Քաջարանի կոմբինատի արհմիության նախագահը։ ՀՀԿ-ում գտնում են, որ «Էս մի Վարդանի լավն էն է, որ համ Լիսկայի հետ է լավ, ու Լիսկան էլ նրան կօգնի, որովհետև Դոլունցը հաստատ մարզպետ չի նշանակվի»։ Ի դեպ, որոշ քաջատեղյակներ էլ պնդում են, որ Քաջարանի քաղաքապետը չի կարող մարզպետ նշանակվել՝ «չի ձգի, կլինի, որ Մաքսիմն է մարզպետը»։ Նաև ասում են, որ մարզպետի հարցում ձայնի իրավունք ունի նաև Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը. Սերժ Սագսյանը նրա կարծիքը ևս հաշվի կառնի, սակայն այդ հարցը դեռ չի քննարկվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հրապարակ
Օրերս հայտնի դարձավ չափազանց հետաքրքիր պատմություն՝ կապված ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտոնանկության, ապա մեղադրյալի աթոռին հայտնվելու, հետո ազատազրկման դատապարտվելու հետ։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որոշ ժամանակ առաջ մտնում է եղբոր մոտ և նրան խնդրում, որ իր որդու աներոջը, որը երկար տարիներ աշխատել է ճանապարհային ոստիկանությունում, մի նորմալ պաշտոն տա։ Սերժ Սարգսյանը համաձայնում է, և համապատասխան հանձնարարական է տալիս այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանը պարզապես Ալիկ Սերգեյիչին հորդորում է կանչել եղբոր խնամուն՝ նայել նրա փաստաթղթերը՝ կրթություն, աշխատանքային ստաժ և այլն, ապա մի կարգին գործ առաջարկել «գայի» համակարգում։ Ալիկ Սարգսյանն էլ իր հերթին հանձնարարում է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին կանչել վերոնշյալ անձնավորությանը, լսել ու հասկանալ, թե ինչ գործ է վերջինս ակնկալում, ապա նշանակում անել։
Մարգար Օհանյանը «շեֆի» հանձնարարականից հետո կանչում է Սարգսյանների խնամուն և նրա հետ զրույցի ժամանակ հասկանում է, որ վերջինս ցանկություն ունի որևէ «մռուի» պետ աշխատել։ Հետո խոսակցությունն այնպես է ընթանում, որ Մարգար Օհանյանը ասում է, թե ընդհանրապես այդ պաշտոնն արժե 30 հազար ԱՄՆ դոլար, բայց քանի որ իր համար «միջնորդել» են, ինքն այդ նշանակումը կիրականացնի 15 հազար ԱՄՆ դոլարով։ Կողմերը բաժանվում են։
Լևոն Սարգսյանի խնամին իր հերթին պատմում է, որ իրեն կանչել են, ու այսպիսի խոսակցություն է տեղի ունեցել։ Լևոն Սարգսյանն էլ իր հերթին տեղեկացնում է եղբորը՝ Սերժ Սսրգսյանին։ Վերջինս բարկացած իր մոտ է կանչում Ալիկ Սարգսյանին և նրան հանձնարարում է Մարգարին ասել՝ «Դիմումդ գրի՝ գնա»։ Սարգսյանը, բնականաբար, Օհանյանին չի ասում, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես նաև չի մանրամասնում, որ դա «նախագահի» պահանջն է։ Օհանյանն էլ իր հերթին Ալիկ Սարգսյանին պատասխանում է, թե իրեն «նախագահն» է նշանակել, և Ալիկ Սարգսյանը իրավունք չունի իրեն ասելու՝ դիմումդ գրի։
Ինչո՞ւ Մարգար Օհանյանը դիմումը չի գրել՝ Սերժ Սարգսյանի խիստ հարցադրմանը, Ալիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ Մարգարը հրաժարվել է դա անել՝ ասելով. «Դու չես ինձ նշանակել, որ հիմա էլ ասում ես դիմումդ գրի»։ Արդյունքում՝ Սերժ Սարգսյանը հանձնարարում է պատժել Օհանյանին՝ օրինական ընթացք տալով այն ամենին, ինչից տարիներ շարունակ ինքը տեղյակ է եղել ու աչք է փակել։
Վերջում ավելացնենք, որ Լևոն Սարգսյանի խնամին այսօր ղեկավարում է «Մասիսի մռուն»:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: «Ըստ մեր տեղեկությունների, կա երկու վարկած. նա դատապարտյալին ազատելու խոստում է տվել, նրանից ստացել տասնչորս հազար ԱՄՆ դոլար գումար: Եվ երկրորդ վարկածն այն է, որ նա պարտք է վերցրել դատապարտյալից՝ մինչ բռնվելը նրան վերադարձնելով տասնչորս հազար հինգ հարյուր ԱՄՆ դոլար գումարը: Մեր աղբյուրի համաձայն, ՔԿՀ պետի տեղակալից բացի, նկատողություններ են ստացել քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցներ:
Հրապարակումն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:
Առավոտ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ հունիսի 2-ի գիշերը տեղի ունեցած սպանության փաստի առիթով հարուցված քրգործով ՊՆ քննչական ծառայությունը դեռ որևէ նորություն չունի հայտնելու։
Փոխարենն իշխանությունն արդեն հստակ գծագրել է այն սցենարը, որով տարվելու է սույն գործը։ Իշխանական շրջանակներում խոսվում է, որ գործն ամբողջությամբ «կոտրվելու» է Լիսկայի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի վրա։ Հիշեցնենք, վերջինս, ինչպես նաև Սուրեն Խաչատրյանի 19-ամյա որդին՝ Տիգրանը, դեպքից հետո ձերբակալվել էին և այժմ գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նույն շրջանակներում խոսում են նաև, որ նախաքննության ընթացքում ամեն ինչ այնպես կկազմակերպվի, որ նախկին մարզպետի որդու մեղքը թեթևանա։ Չի բացառվում անգամ, որ նա պայմանական պատժի ենթարկվի և շատ արագ հայտնվի ազատության մեջ։
Պատահական չէ, որ Լիսկան պարբերաբար լրագրողներին ասում է, թե իր տան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այդկերպ նա ինքնապաշտպանության փորձի դիմելու հիմքեր է ստեղծում, իսկ անհրաժեշտ ինքնապաշտպանությունը ազատում է պատժից։ Նույն աղբյուրները հայտնում են նաև, որ նախաքննության սկզբնական շրջանում՝ կախված հասարակական աղմուկից, հնարավոր է՝ Լիսկան գործով որպես մեղադրյալ ներգրավվի, սակայն նրան անազատության դատապարտելը բացառվում է։ Սա արդեն ըստ էության, կայացած քաղաքական որոշում կարելի է համարել:
Հայկական ժամանակ
«Հրապարակ»-ը գրում է. «Փաստորեն, գործարարներ Փայլակ Հայրապետյանի և Աշոտ Սուքիասյանի միջև ընթացող պայքարը տեղափոխվել է նաև վիրտուալ հարթակ: Հունիսի 4-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Աշոտ Սուքիասյանի ճշմարտությունը» խորագրով էջ, որտեղ գործարարը ներկայացրել է «իր ճշմարտությունները» խնդրո առարկա գործի հետ կապված:
«Մինչ ճշմարտությունը հագնում է իր կոշիկները, սուտն ամբողջ աշխարհն է պտտվում»,- գրված է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկի ֆեյսբուքյան էջի գլխամասում: Ուշագրավ է նաև այն, որ իր ճշմարտություններում Փայլակ Հայրապետյանին գող, ստախոս, խարդախ, հանցագործ անվանելուց հետո, Սուքիասյանն ամեն բան թողնում է «Տիրոջ կամքին»:
Դատելով էջում առկա հղումներից, Սուքիասյանը բավական օպերատիվ հետևում է լրատվամիջոցների հրապարակումներին, դրանք ակտիվորեն տեղադրում իր էջում: Իսկ մինչ այդ հայաստանյան իրավապահներին ոչ մի կերպ չի հաջողվում հայտնաբերել Սուքիասյանին և բերել Հայաստան` վերջ դնելով այս պատմությանը:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.