23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախորդ օրը ԵԺԿ գագաթնաժողովից վերադարձած, այնտեղ մի շարք կարևոր հանդիպումներ ունեցած Սերժ Սարգսյանը, մեր տեղեկություններով, հունիսի 24-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա:
Ի դեպ, ԵԺԿ հաջորդ համաժողովը տեղի կունենա «Ուլիսեսով» ներծծված Ջոյսի հայրենիքում՝ Դուբլինում։ 2014թ. մարտի 6-ին։ Սամիթի «հմայքը» ոչ միայն այն է, որ դրան արդեն մասնակցելու է նաև «Ժառանգությունը», այլև, որ ԵԺԿ-ն պատրաստվում է Եվրապառլամենտի ընտրություններին, արդեն իսկ աշխատում է իր նախընտրական ծրագրի վրա, ու, որպես մեծ սփյուռք ունեցող երկիր, այս դեպքում արդեն ՀՀԿ-ն կարող է նրա համար անփոխարինելի գործընկեր դառնալ։ Ինչ վերաբերում էր Սերժ Սարգսյանի Լեհաստան կատարելիք այցին, ինչպես մեր թերթի հետ զրույցում ասել էր ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, իրենք վաղուց են այն նախապատրաստում և կարևորում են. «Լեհաստանը, որպես Արևելյան գործընկերության ջատագով երկիր, հետաքրքրված է Հայաստան-ԵՄ մերձեցմամբ՝ հաշվի առնելով նաև հանգամանքը, որ նոյեմբեր ամսին տեղի է ունենալու Արևելյան գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը»։
Հիշեցնենք, որ Լեհաստանն օրինաչափորեն համարվում է ԱՊՀ երկրների եվրոպական «կուրատորը» և, որպես ինքնուրույն գործելաոճ ունեցող երկիր, միշտ էլ աչքի է ընկել ասելիքի համարձակությամբ, ինչն էլ իրաքյան դեպքերի ժամանակ առիթ տվեց ժակ Շիրակին բացականչել. «Լեհաստանը կորցրեց լռելու պահը»։ Դատելով հայաստանյան վերջին օրերի՝ ԵԺԿ-Վիեննա-Վարշավա այցերից, կարելի է ասել, որ լեհական համարձակությունը, Ադրբեջանին Ռուսաստանի կողմից մեկ միլիարդի զենք մատակարարելու ֆոնին, շահեկան է մեզ:
Հրապարակ
«Հո ապուշ չէինք նման կեղծիք հրապարակել, ո՞նց կարող է պետական ռեգիստրի տվյալները կեղծես ու կեղծ փաստեր հրապարակես». «Չորրորդ ինքնիշխանության» փոխանցմամբ՝ երեկ «Սիվիլնեթի» վիդեոտաղավարում հայտարարել է «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
«Հայկական օֆշորի պատմությունը նախադեպային է, որովհետև ինչքան էլ ուսումնասիրեք համացանցում, դեռ դեպք չի եղել, որ բաժնետերերից որևէ մեկն ասի, թե իբր տեղյակ չէ։ Աշխարհում այդպիսի նախադեպ չկա։ Բազմաթիվ, հազարավոր հոդվածներ կարող եք գտնել, և չի եղել որևէ մեկը, որ ասի, թե ես տեղյակ չեմ եղել։ Հայկականը նաև դրանով է առանձնահատուկ, որ բաժնետերերից երկուսը ասել են, թե իրենք տեղյակ չեն», հայտարարել է Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ Սամվել Կճոյանին (վերջինս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն է, խոսքը արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի մասին է) իրենք չհավատալու հիմքեր չունեն։ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ մի քանի տարի առաջ, երբ Սամվել Կճոյանի անունը կապվում էր նաև զենք ունենալու հետ, իրենք կառավարությունից պահանջել են ցանկը, թե ովքեր են պարգևատրվել զենքով։ Այդ ցանկում նշված է եղել Սամվել Կճոյան անուն-ազգանունը։ Համապատասխան կառույցից ճշտել են, որ գոյություն ունի մեկ Սամվել Կճոյան, դա նույն Նավասարդ Կճոյանն է։ Ապա իրենք զանգահարել են առաջնորդարան և հարցրել են՝ Կճոյանը զենք ունի, թե՞ ոչ։ Առաջնորդարանից պատասխանել են՝ չունի։ Այնուհետև «Հետքի» լրագրողը պարզաբանել է, թե իրենք կառավարության կողմից ներկայացված փաստաթուղթ ունեն, որտեղ նշված է Կճոյանի՝ զենքով պարգևատրվելու փաստը։ Առաջնորդարանից խնդրել են իրենց տրամադրել այդ փաստաթուղթը, որից հետո իրենք փոխել են պատասխանն ու ասել, որ Կճոյանն, այո, զենք ունի։
«Այսինքն՝ բոլոր հիմքերը կան Կճոյանին չհավատալու», պատմությունը ներկայացնելուց հետո եզրակացրել է Բաղդասարյանը՝ հավելելով բավականին ուշագրավ փաստեր կապված այս վերջին օֆշորային պատմության հետ։ «Սամվել Կճոյանը գոնե երկու անգամ Աշոտ Սուքիասյանի հետ եղել է Կիպրոսում. դա արդեն 100 տոկոսով ապացուցված է։ Իրենց ճանապարհողների հետ են ճշտել», հայտարարել է Բաղդասարյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
«Թաղեմ բոյդ, Հակոբ»,- երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը (Բառադի Համո) զայրացած տոնով նետել է իր կուսակից Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) հասցեին։
ՀՀԿ-ական պատգամավորները երեկ ջանք չեն խնայել, որպեսզի արտահերթ նիստի օրակարգն արագ սպառվի, նրանք խուսափել են օրինագծերի քննարկման ժամանակ հարցեր ուղղել զեկուցողներին, նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արագ-արագ, իրար հետևից ընթերցել է նախագծերի անունները, հայտարարել՝ հարցեր չկան և առաջ անցել։ Օրինագծերից մեկի ներկայացման ժամանակ, սակայն, պարզվել է՝ Հակոբ Հակոբյանը հարց ունի և ահա այդտեղ էլ Համլետ Հարությունյանի նյարդերը տեղի են տվել։ Այդուհանդերձ, նիստն արագ ավարտվել է։ Այդպիսով ավարտվել է նաև պատգամավորների աշխատանքը և մինչև աշուն նրանց հիմնական մասն այլևս չի երևա ԱԺ-ում։ Արտահերթ նստաշրջանի վերջում տեղի ունեցած քվեարկություններից հետո պատգամավորներն այնքան արագ են լքել խորհրդարանի շենքը, որ րոպեներ անց որևէ մեկին հնարավոր չէր այնտեղ գտնել:
Հայկական ժամանակ
Գեներալների հեղինակած օրինագծի պատճառով երկու ամբողջական օր խորհրդարանում անցկացրած, հալումաշ եղած Սամվել Ալեքսանյանը նախորդ օրը հուշիկ եկավ-նստեց լրագրողների կողքին՝ բազմոցի ծայրին ու համեստորեն լռեց։ Դեմքի այնպիսի արտահայտություն ուներ, իբր ինքն ինքը չէ, լրագրողներից մեկն է, մենակ թողնեն հանգիստ նստի։ Քիչ հետո որտեղից-որտեղ մի նեթբուք գտավ, դրեց գիրկը, իբր ինքն էլ է աշխատում, ու նույն անհաղորդ-աղաչական դեմքով՝ մենակ հարց չտաք, դահլիճում շոգ– անհետաքրքիր է, թողեք ձեր կողքը նստեմ։ Խիստ օպերատիվ հարցերին անցանք, ինքը լուռ՝ մնաց տխուր նստած»,– գրում է թերթը և ներկայացնում պատգամավորի հետ ծավալված հարցուպատասխանը։ Ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Փակ շուկան ապամոնտաժելու առիթո՞վ եք այդպես թախծոտ դարձել։ Էլի պաս պահո՞ւմ եք։ Արտակ Ալեքսանյանին ե՞րբ են նշանակելու թաղապետ,
Ապարանից որ ընտրվեք, էլ ապարանցիները չե՞ն գալու Բանգլադեշում քվեարկեն։ Ոչ մի հարցի չի պատասխանում։ Քանի՞ երեխա ունեք։ Էս հարցի վրա աշխուժացավ. «Յոթը, երեքն էլ ունենալու եմ»։ Բա պահելը դժվար չէ՞, հազիվ էիք յոթին պահում, հետո էլ էդքան պաշտոն Բանգլադեշում չկա, որ ձեր տասին, քրոջ, եղբոր երեխաներին տեղավորեք։ Էն Խաչիկ Մանուկյանն էլ ձու չի՞ ուղարկում էրեխեքի համար, մի ժամանակ օգնում էր, կարողանում էիք յոլա գնալ։ «Հիմա մեկն ըլնի՝ Խաչիկին ձու ուղարկի»,– հրճվանքով ասաց։ Մի ուրախացեք, ինքն էլ երևի ուրախացել է Ձեր՝ շուկայի ապամոնտաժման վրա, բիզնեսի կանոնն է այդպիսին։ Քիչ-քիչ ավելի աշխուժացավ, բացվեց, սկսեց բողոքել Շողերինայից՝ կնոջից. «Փող չի տալիս, լավ չի նայում ինձ»։
Ասում են՝ շատ խիստ «բիզնես– վումըն» է. աշխատողները վախենում են աչքերին նայեն, դողում են։ «Ես էլ եմ դողում»։
Բա ո՞նց եք էլի երեք երեխա ունենալու։ «Վախենալով»։ Անցած տարի խոստացաք ժողովրդին Քոբուլեթի տանեք՝ չտարաք, Շողերի՞ց վախեցաք. էս տարի՞ ինչ եք անելու։ «Վախեցա, բայց տարա. Սևան տարա, էս տարի էլ եմ Սևան տանելու»։ Ճի՞շտ է, որ Արտակը դեռ քսանհինգ տարեկան չկա, բայց թաղապետ եք ուզում դարձնեք։ «Ես կապ չունեմ էդ գործի հետ, Գրիշին գնա հարցրու, իր փեսան է»։ Իսկ ճի՞շտ է, որ Դուք եք Արտակին ու հարսնացուին համոզել, որ համաձայնեն՝ Գրիշը գա հարսանիքի. հարսնացուն՝ Գրիշի դուստրը, այնքան էլ չի ցանկացել, որ գա՝ հոր հետ էն չեն։ «Սաղ գիտես, խի՞ չես զագսում աշխատում»։ Բայց դե Արտակը շատ փոքր է թաղապետ դառնալու համար, թաղում էլ հոգսերը շատ–շատ են։ «Ինչի՞ ա փոքր, ես տասնհինգ տարեկանում պահեստապետ եմ աշխատել, ո՞նց էր, որ փոքր չէի»։ Ինչպիսի՞ դաժան մանկություն. հիմա էլ եք պահեստապետ, բայց արդեն Հայաստանի ու Երևանի, էն Օհանյան Դավիթին էլ լավ տեղավորեցիք առևտրի, սպասարկման, առողջապահության, զորակոչի՝ «լյավիկ» ոլորտներ է համակարգելու քաղաքապետարանում։ «Ես ոչ մեկի հետ ոչ մի կապ չունեմ, ես ոչ մեկին չեմ համակարգում. էսօր կարևոր, երկրապահի հարցով եմ եկել»,– ասաց ու իր հետևից եկած գեներալ Մանվելի օգնական Մեսրոպի հետ գնաց քվեարկության. գեներալները տեսել էին դահլիճում չէ, մարդ էին ուղարկել հետևից:
Հրապարակ
Երեկ՝ հունիսի 20-ին, վիրահատությունից երկու օր անց, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել է 28-ամյա Մերուժան Ավետիսյանը։ Հարազատները համոզված են, որ երիտասարդը կյանքից հեռացել է բժիշկների մեղքով։ Նրանք, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչները՝ ավելի քան հարյուր հոգի, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ Առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի (դիահերձարանի) մոտ», գրում է թերթը և շարունակում.
«Մերուժանի հարազատները լրագրողներին հայտնել են, որ նա գումար էր խնայել և որոշել պլաստիկ վիրահատության միջոցով ուղղել ծնոտը, որն ի ծնե ծուռ է եղել։ Երիտասարդն, ըստ նրա մահը սգացող հարազատների, երբեք որևէ հիվանդություն չի ունեցել։ Եվ նրանք հայտարարել են, թե պայքարելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեղավորները չեն ազատվել աշխատանքից ու ենթարկվել քրեական պատասխանատվության, որպեսզի հետագայում ևս մահվան պատճառ չդառնան։ Հայտնել են նաև վիրահատող բժշկի անունը՝ Հայկ Ենոքյան։ Վերջինս «yerkir.am»–ի հետ զրույցում որոշ պարզաբանումներ է տվել։ «Այսօր մենք նախատեսում էինք վերակենդանացման բաժանմունքից նրան տեղափոխել պալատ։ Ցավոք, շատ տրագիկ և առայժմ անհասկանալի ձևով վրա է հասել անսպասելի մահը, որի հետ կապված մենք՝ մասնագետներով, հիմա քննարկում ենք և փորձում հասկանալ պատճառը։ Վիրահատությունը, կրկնում եմ, ընթացել է շատ հարթ՝ առանց որևէ բարդության, և մահը վրա է հասել երկու օր անց»,– ասել է Ենոքյանը՝ հավելելով, որ առայժմ չի ուզում պատճառների մասին ենթադրություններ անել և կարծում է, որ դատաբժշկական փորձագետները կտան այդ հարցի պատասխանը։
Բժշկի հավաստմամբ՝ վիրահատությունից հետո երիտասարդին են այցելել նրա հարազատները, կերակրել են նրան, իսկ հիվանդն ասել է, որ իրեն լավ է զգում։ «Անսպասելի և գործնականում անհայտ պատճառներով կտրուկ մահ է վրա հասել, այսինքն՝ դա եղել է հաշված րոպեների ընթացքում, և հերթապահ բժիշկը չի հասցրել կողմնորոշվել, թե ինչ է կատարվում»,– հայտնել է նա։ Երեկ Մերուժան Ավետիսյանի հարազատներն այցելել են ոստիկանություն ու հաղորդում տվել մահվան փաստի մասին, ինչի առթիվ արդեն նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն։ Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, ապա դրանք հայտնի կլինեն 20 օրից:
Հայկական ժամանակ
«Ներողություն, սիրելի վարչապետ և կառավարություն, դուք բյուջեի փողերը խիստ արդյունավետ եք օգտագործում, ոչ մի չարաշահում և ոչ մի «ատկատ» Հայաստանում չկա և չի կարող լինել, և սատանան գիտի, թե որտեղից եմ ես իմ հրապարակած փաստերը վերցրել՝ պարզապես ուղեղի մթագնում էր»,– այդպիսի բաց նամակով է դիմելու Իշխան Զաքարյանը Տիգրան Սարգսյանին։ «Ներեցեք մեզ, Հայաստանի հարգարժան հարկատուներ, որ 123 միլիոն դրամ եմ ծախսել երկու բիոզուգարանների վրա՝ դա անիմաստ շռայլություն էր, որը որևէ ձևով արդարացված չէ մի երկրում, որտեղ 35 տոկոս աղքատություն կա։ Կներեր ինձ նաև, որ հինգ տարի Ձեզ գլուխ եմ տանում անիրատեսական ծրագրերով, մասնավորապես՝ Գյումրիի տեխնոպարկով»,– այդպիսի ուղերձով է դիմելու վարչապետը Հայաստանի քաղաքացիներին։ «Հավատավոր հայ ժողովուրդ, կներես ինձ, որ քավոր եմ դարձել Աշոտ Սուքիասյանի նման սրիկայի, որը չարաշահելով մեր մտերմությունը՝ ինձ վարկաբեկելու համար իմ անունով օֆշորում հաշիվ է բացել, կներես ինձ նաև, որ այդ հանցագործից թանկարժեք նվեր եմ վերցրել, ես այն պատրաստվում եմ վաճառել և այդ գումարով բարեգործական ճաշարան հիմնել»,– այդպես է դիմելու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հայ հավատացյալներին։
Հավատո՞ւմ եք, որ նման բան հնարավոր է։ Ես էլ չեմ հավատում։ Որովհետև մենք ընդհանրապես չենք հավատում ապաշխարանքի հզոր ուժին, վստահ ենք, որ թե մասնավոր կյանքում և թե աշխատանքում այնքան անթերի ենք գործում, որ բոլորը պետք է մեր ոտներն ընկնեն և շնորհակալություն հայտնեն։
«Բա դու գիտե՞ս, ես էս ժողովրդի համար ինչե՞ր եմ արել»՝ դա է մեր պաշտոնյաների, գործարարների և քաղաքական գործիչների մշտական կեցվածքը։ Այսինքն՝ այն «հերոսությունները», որոնք նրանք արել են, փոխհատուցում են իրենց «փոքրիկ չարաճճիություններ», որոնք նրանք բացատրում են միանգամայն ներելի մարդկային թուլություններով։ Ի դեպ, հենց այդ՝ «ազգի առաջ անգնահատելի ծառայություններով» են անգրագետ մարդիկ արդարացնում իրենց ներկայությունը խորհրդարանում։ Այնտեղ էլ են նրանք, պարզվում է, ազգիս համար տանջվում։
Բայց եկեք ավարտենք լավատեսական եղանակով։ Հանրապետական Աշոտ Պապայանը, որը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հարձակվել էր լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, երեկ վերջինից հրապարակավ ներողություն է խնդրել։ Չգիտեմ, վերջնական գնահատականը, կարծում եմ, պետք է Հակոբը տա, բայց ես կարծում եմ, որ դա բոլոր դեպքերում Պապայանի կողմից նորմալ, տղամարդկային և խրախուսելի արարք է՝ մարդը չի ուզում, որ իր վրա խուլիգանի խարան մնա։ Հերթը պատգամավոր Վարդան Այվազյանինն է, որը, անշուշտ, պետք է ներողություն խնդրի Գոհար Վեզիրյանից։ Բայց, ենթադրում եմ, դա երբեք չի անի, որովհետև խուլիգանի խարանը նրան չի վախեցնում։ Ըստ երևույթին, բազմաթիվ այլ խարաններ ունի։
Առավոտ
Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները այնքան հարուստ էին, որ Գագիկ Ծառուկյանի՝ վերջերս խորհրդարան կատարած այցը ըստ էության դասվեց գրեթե շարքային իրադարձությունների ֆոնին:
Իսկ Ծառուկյանը խորհրդարանում մի հետաքրքրական տեղեկություն հայտնեց՝ ասելով, որ ձևավորվել է ներկուսակցական փոփոխությունների աշխատանքային խումբ: Ընդհանրապես, որևէ երկրի քաղաքական ուժ հայաստանյան ներկայիս իրավիճակում պետք է իրեն զգար ինչպես ձուկը ջրում կամ հայը՝ խոպանում: Հայաստանն իր սոցիալական հիմնախնդիրներով, կոռուպցիոն սկանդալներով և արտաքին քաղաքական գերհագեցած օրակարգով, ըստ էության, խոպան դաշտ է բոլոր այն մարդկանց համար, որոնք ցանկություն ունեն քաղաքականությամբ զբաղվելու, և առավել ևս այն ուժերի համար, որոնք քաղաքական ուժեր են համարվում և հանդես են գալիս հասարակության անունից: Եթե նման իրավիճակում լռեին գաճաճ քաղաքական ուժերը, սա միանգամայն հասկանալի և նույնիսկ ցանկալի կլիներ, որովհետև նման լուրջ իրավիճակներում գաճաճ ուժերը ընդամենը ոտքի տակ են ընկնում ու խանգարում: Սակայն տեղի է ունենում լրիվ հակառակը՝ երկրորդ ուժ համարվող ԲՀԿ-ն է լռում: Իսկ սա, համաձայնեք, տարօրինակ է: Ուժը իրեն հայտարարում է այլընտրանք, սակայն, չգիտես ինչու, չի շտապում հասարակությանը այլընտրանքային մոդելներ և մոտեցումներ ներկայացնել…
Այսինքն՝ ԲՀԿ-ն այլևս ոչ միայն ընդդիմություն չէ, այլ նաև այլընտրանք էլ չէ։
Ժամանակ
«Սյունիքի մարզպետի «անկումից» հետո ի՞նչ վիճակում է Սյունիքի արոտավայրերի չարչրկված խնդիրը, չկա մարդը, չկա արոտավա՞յրը՝ հարցրինք գյուղնախարար Սերգո Կարապետյանին։ «Ախր նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, օրակարգում Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ իրանական կողմին տալու զրույցներ երբեք չեն եղել, թե դրանք որտեղի՞ց են առաջացել, շատ զարմանալի է»։ Մեկ տարի առաջ ոչխարի մսի գինը բավականին բարձր էր, այս տարի ինչպե՞ս է։ «Իրան ներմուծման հետ կապված, երբ իրենց ազգային դրամը 4 անգամ դոլարի համեմատությամբ արժեզրկվեց, շատ քիչ արտահանում եղավ, ընդամենը 45 հազար տոննա, այս տարի աշնանն ակնկալում ենք ավելի մեծ ցուցանիշ, որովհետև իրենք գառ չեն տանում, ոչխար են տանում՝ 50 կիլոգրամից բարձր, մինչև այսօր արդեն իսկ արտահանվել է 48 հազար տոննա, իմիջիայլոց ասեմ, որ այս տարի ոչխարի գլխաքանակը մեզ մոտ 87 հազարով ավելացել է։
Ինչ վերաբերում է գնին, ապա այն իջել է. թե տավարի, առավել ևս խոզի մսի գինը, ոչխարինը մոտ 500 դրամով է իջել»,–ասաց նախարարը, ով, ըստ լավատեղյակների, հաղթահարել է օրեր առաջ ունեցած դեպրեսիան, որն այնքան խորն է եղել, որ անգամ աշխատանքից ազատման դիմում գրելու մտքեր է ունեցել։ Նախարարության մեր աղբյուրը պատմեց, որ այդ դիմումի առիթով լավ զվարճացել են նախարարությունում. «Ոչ միայն Աղվան Վարդանյանի հարցը լավ չէր հասկացել, այլև նրա հորդորը՝ «գնա, այդ տեքստը գրողին ազատի աշխատանքից», հասկացել էր, թե ինքը պետք է ազատման դիմում գրի»:
Հրապարակ
Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հերթական արձակուրդը տարօրինակ զուգադիպությամբ համընկել էր մարզում ֆիննախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության սկսած լայնածավալ ստուգումների հետ։
Ստուգումների արդյունքները բավականին սկանդալային Էին։ Դեռ նախօրեին պաշտոնապես հայտարարվել Էր, որ դրանց ընթացքում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Մխչյան գյուղի սուբսիդավորվւսծ Էժան դիզվառելիքի 70 հազար լիտրից 48 հազար լիտրը ստացել Է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը։ ՀՀԿ-ամերձ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ֆիննախի համապատասխան տեսչությունը տնետուն ընկած փորձել Է ճշտել, թե ով է իրականում դիզվառելիք ստացել։ Մարզպետն Էլ անորոշության այս փուլում թերևս ամենալավ լուծումն Է գտել առայժմ լինել արձակուրդում, մինչև իր հարցերը լուծի:
Հայկական ժամանակ
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ Բառադի Համոն, օրերս հայտարարեց, թե վատ չի լինի եթե Ազգային ժողովի աշխատանքներ լուսաբանող լրագրողներր վճարեին պատգամավորներին. «Դուք էդ փողը, էդ հացը մեր միջոցով եք աշխատում, հետևաբար մենք ձեր ստնտուն ենք». իր տեսակետն Էր արտահայտել ՀՀԿ-ական պատգամավորը։ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Մանվել Բադեյանին էլ դուր Էր եկել լրագրողների կողմից վարձատրվելու տարբերակը։
Երեկ «ՉԻ»–ն փորձեց այս առնչությամբ Բադեյանից մեկնաբանություն ստանալ, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց. «Դուք չգիտե՞ք, որ ցանկացած լրատվամիջոց, երբ որ օգտվում ա այս կամ այն ինֆորմացիոն աղբյուրից, դա աշխարհում ընդունված կարգ ա՝ բոլոր երկրներում, նույնիսկ Սովետական Միությունում, վարձատրվում ա»։ «ՉԻ» այն դիտարկմամբ, թե Ազգային Ժողովը քաղաքական կառույց է, և այստեղ «ընտրվածները» պարտավոր են պատասխանել լրագրողների կողմից բարձրացված հասարակությանը հուզող հարցերին, Բադեյանը պատասխանեց. «Պարտավոր չեմ։ Ձեր փող աշխատելու համար ես ոչ մի բան Էլ պարտավոր չեմ անեմ։ Ես գումարի մասին չեմ ասում, որ լրագրողը ինտերվյու վերցնի ու չվճարի դրա համար։ Դա սկզբունք ա։ Մենակ դուք եք, ինչ ուզում եք, անում եք»։
«ՉԻ»՝ «Պատգամավորի կողմից լրագրողին ուղղված հայհոյանքի համար զեղչեր նախատեսվո՞ւմ են, թե՞ ոչ» հարցին Բադեյանը պատասխանեց. «Եթե ուզում ես ձեռ առնելով խոսամ, կարամ ձեռ առնելով խոսամ։ Ու ավելի քնքուշ ձեռառնոցի կարամ անեմ, քան թե դու ևս անում։ Ընդհանրապես փող աշխատելու համար առաջինը՝ պետք ա կրթություն, երկրորդը՝ գոնե մշակույթի հետ որևէ առնչություն, երրորդը՝ սեփական արժանապատվության զգացում։ էս բոլորը պետք ա ունենա մարդ, որ նոր դառնա ժուռնալիստ, հետո նոր էս կամ էն մարդուն եթե հարցեր ունի՝ տա։ Ում որ հարցը ուղղված ա՝ նա իրավունք ունի՝ ինչպես պատասխանել, էնպես էլ չպատասխանել։ էստեղ որևէ տրամաբանությունից դուրս բան եթե ասում եմ, կարող եք ձեր քոմենթարները նրբազգացորեն դնել»։
Նշենք, որ «ՉԻ»–ն չկարողացավ լրագրողների կողմից վարձատրվել ցանկացող մյուս ԱԺ պատգամավորից՝ Համլետ Հարությունյանից՝ Բառադի Համոյից, մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ, քանի որ նա նիստը սկսվելուց հետո լքել էր դահլիճը։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ այս պատգամավոր գործրնկերների փոխարեն քվեարկելու համար նրանցից փող է վերցնում։ Այնպես որ, չի բացառվում, որ պատգամավորները մոտ ապագայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան՝ պահանջելով իրենց «մտքի փայլատակումների» համար վճարել:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.