23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր կառավարության նիստում վաղաժամկետ կդադարեցվեն Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի գյուղապետ Սամվել Ասրյանի լիազորությունները, և կնշանակվի նոր ընտրություն։ Գյուղապետի պաշտոնանկությունը տարածքային կառավարման նախարարությունը ձևակերպել է Սամվել Ասրյանի առողջական վիճակի վատթարացման և Երկարատև բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ։ Սակայն գյուղում այլ բան են խոսում։
Օրինակ, վերջերս շրջանառվում էր մի տեղեկություն, որ վերջինս անհետացել է գյուղից, աշխատանքներն անտեր թողել, և ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը։ Ըստ շրջանառվող լուրերի, նրա անհետացման պատճառը եղել են պարտքերը, որոնց պատճառով գյուղապետարանին պատկանող մի շարք շինություններ գրավ է դրել:
Հրապարակ
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ չի հրավիրել, մեկ անգամ է ԱԺ խմբակցության նիստ գումարել և այլևս չի հիշում երկրի ծանր վիճակն ու կառավարությանն ուղղված իր քննադատությունը։ Այս մասին այսօրվա համարում գրում է«Ժամանակ» օրաթերթը և հավելում. ««Ժամանակի» ԲՀԿ-ամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ է հանդիպել ԲՀԿ-ականների հետ՝ հորդորելով «չխոսել մինչև սեպտեմբեր»։ Այսինքն՝ չքննադատել կառավարությանն ու չհիշել երկրի ծանր իրավիճակի մասին ։ Թե ինչ է սպասում ԲՀԿ-ն սեպտեմբերին՝ հայտնի չէ:
Ժամանակ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում որպես Դավթաշենի և Նորք-Մարաշի տարածքային գրասենյակների հասցե և հեռախոսահամար ներկայացված են թաղապետարանների կոնտակտները։ Ըստ կայքի՝ ՀՀԿ տարածքային գրասենյակները թե Դավթաշենում, թե Նորք-Մարաշում գտնվում են թաղապետարանի շենքում, իսկ որ ամենատարօրինակն է, տվյալ վարչական շրջանների ղեկավարների ընդունարանների հեոախոսահամարները նաև կուսակցական գործին են ծառայում։ Սա նշանակում է՝ պետական ռեսուրսի օգտագործում կուսակցության օգտին։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թաղևոսյանից մեկնաբանություն խնդրեցինք։ Նրա փոխարեն պարզաբանումներ ներկայացրին թաղապետարաններից։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Իվան Գրիգորյանը սկզբում ասաց, որ ժամանակին ՀՀԿ տարածքային գրասենյակը տեղափոխվել է և քանի որ հեռախոսահամարը, այսպես ասած, ազատ էր մնում, թաղապետարանն այն գրանցել է իր բալանսի վրա, դարձնելով աշխատանքային հեռախոսահամար։ Ավելի ուշ Գրիգորյանը կրկին զանգահարելով՝ հայտնեց, որ իր նշած պատմությունը այլ հեռախոսահամարի մասին է, և Նորք-Մարաշի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի ընդունարանի հեռախոսահամարը սխալմամբ է հայտնվել ՀՀԿ-ի կայքում՝ ներկայացվելով որպես ՀՀԿ գրասենյակի հեռախոսահամար։ Սխալմունքի բացատրությունը Իվան Գրիգորյանը չուներ։ Մեզ հետ կապ հաստատեց նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ով տեղի ունեցածը սխալմունք համարեց։ Ըստ նրա՝ ՀՀԿ տարածքային գրասենյակը և Դավթաշենի վարչական շենքն իրականում տարբեր տեղերում են գտնվում, իրարից մեծ հեռավորության վրա։ Վարչական շրջանի ղեկավարը սխալմունք որակեց իր ընդունարանի հեռախոսահամարի հայտնվելը ՀՀԿ-ի կայքում։ Սիայն հավաստիացրեց. «Որպես վարչական շրջանի ղեկավար, կուսակցական գործունեությամբ ես իմ աշխատանքի ժամին չեմ զբաղվում։ Եվ վարչական շրջանի ոչ մի հեռախոս չի օգտագործվում կուսակցության գործունեության մեջ։ Մենք ունենք շատ հարմարավետ գրասենյակ, ունենք երեք հեռախոսահամար, որոնք օգտագործվում են կուսակցության գործունեության համար»։
Արդեն երեկոյան, ՀՀԿ կայքում Դավթաշենի տարածքային գրասենյակի հեռախոսահամարը խմբագրված էր, Նորք-Սարաշինը՝ հեռացված։ Կուսակցության տեխնիկական սպասարկողները, սակայն, մոռացել էին փոխել նաև հասցեները։ Առայժմ այս երկու վարչական շրջաններում կուսակցության գրասենյակները «շարունակում են գտնվել» վարչական շենքերում:
Հայկական ժամանակ
Երկուշաբթի օրվանից ՀՀ նախագահը, փաստորեն, ԱԺ փոխխոսնակն Էդուարդ Շարմազանովն է։ Եթե երկրից բացակայում է ՀՀ նախագահը, նրա պարտականությունները դրվում են ԱԺ նախագահի վրա, եթե ԱԺ նախագահն է բացակայում, ԱԺ նախագահի պաշտոնակատար է դառնում նրա առաջին տեղակալը։
Չնայած ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդել էր, թե Հովիկ Աբրահամյանը Ստրասբուրգ կմեկնի հունիսի 26-27-ը, սակայն կիրակի օրվանից նա Հայաստանում չէ։
Որոշ տեղեկություններով, նախ մեկնել է Մոսկվա՝ տիկնոջ հետ, ինչն էլ ոմանց մոտ կասկած էր առաջացրել, թե մոսկովյան «Արարատ հայաթում» ծառուկյանա–քոչարյանական հերթական «տուսովկան» է լինելու, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ Ծառուկյանն ու Քոչարյանը Հայաստանում են, ուստի նման բան չկա։ Իսկ կիրակի երեկոյան Արգամիչն արդեն Փարիզում էր, նրան դիմավորել են հայաստանյան դեսպանատան աշխատակիցները։ Եվ քանի որ Փարիզը տոն է, որ միշտ Հեմինգուեյի ու Արզամիչի հետ է, 3 օր, մինչև Ստրասբուրգ մեկնելը, նա կվայելի իմպրեսիոնիստների, Ռոդենի ու Բալզակի շունչը։ Ի դեպ, Փարիզը կանչում է հայոց «մեծերին». նախորդ օրն այնտեղից վերադարձել է գեներալ Մանվելը, նրա առողջական վիճակը բարվոք է՝ բուժումն իր արդյունքը տվել է, իսկ մի քանի օրից ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը Գերմանիայից կանցնի Ֆրանսիա։
Հրապարակ
Ինչպես և սպասվում էր, կառավարություն-Վերահսկիչ պալատ առճակատումն աստիճանաբար ավելի ու ավելի կատաղի տեսք է ստանում։ Տիգրան Սարգսյանի թիմն անցել է լայնամասշտաբ հակագրոհի։ Ընդ որում՝ եթե մեկ-երկու շաբաթ առաջ ընդամենը զգուշավոր կարծիքներ էին հնչում, թե Վերահսկիչ պալատը մի թեթև խտացրել է գույները, հիմա տոնայնությունը փոխվել Է։
Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանն, օրինակ, բացահայտորեն հայտարարում է, թե ՎՊ-ն միտումնավոր խեղաթյուրել է փաստերը, Էկոնոմիկայի փոխնախարար Կարիեե Մինասյանը ՎՊ-ին մեղադրում է սկսնակ գործարարների մեջ պետության հանդեպ վախ և անվստահության սերմանելա մեջ, նաև սպառնալիքներ են հնչում, թե այս թեման շարունակություն կունենա դատախազության ձեռնարկած քայլերից հետո (այսինքն՝ եթե դատախազությունն այդ փաստերը չհաստատի, ՎՊ նախագահը պիտի պատժվի) և այլն։
Այս ամենը հասկանալի է, բայց Տիգրան Սարգսյանի թևն այլ ուղղությամբ էլ է հակագրոհում։ Նրա նկատմամբ կասկածելիորեն լոյալ լրատվամիջոցներն, օրինակ, ակտիվորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, թե այս ամենը դրսից է կազմակերպված։ Գաղափարը հետևյալն է. Ռուսաստանն ուզում է Հայաստանին զոռով քարշ տալ Եվրասիակսւն միություն, «արևմտամետ» Տիգրան Սարգսյանը դիմադրում է, դրա համար էլ «ռուսամնտ» ուժերն օֆշորային սկանդալ են բացահայտում, Վերահսկիչ պալատի միջոցով աննախադեպ բացահայտումներ են կազմակերպում և այլն։
Այդպես է դա, թե ոչ՝ մեզ, ճիշտն ասած, առանձնապես չի հետաքրքրում։ Ինչ նշանակություն ունի, թե ով է հրահրել այդ բացահայտումները։ Շատ ավելի կարևոր է՝ համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը, թե ոչ։ Իսկ այս հարցում երկու կարծիք լինել չի կարող։ Ո՞վ չգիտի, որ այս իշխանությունները թալանում են:
Չորրորդ ինքնիշխանություն
Որքա՞ն են վճարվում միասնական քննությունների թեստեր կազմող մասնագետները։ Այս հարցի պատասխանը Գնահատման և թեստավորման կենտրոնը պետական գաղտնիք է համարում և կտրականապես հրաժարվում որևէ թիվ հայտնել։
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ թեստերի համար վճարվող գումարների չափը չեն հրապարակվում այնպես, ինչպես չեն հրապարակվում թեստ կազմողների անունները։ Պետական բյուջեից վճարվող գումարների հետ կապված այսպիսի գաղտնապահության վերաբերյալ տարակուսանքին ի պատասխան Իսպիրյանն առաջարկել է դիմել հաշվապահին, վերջինս էլ նախ խորհրդակցել է ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանի հետ, ապա հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել:
Հայկական ժամանակ
Սերժ Սարգսյանի՝ Լեհաստան մեկնելու նախօրյակին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան փորձագետները բավականին դիտարժան են համարում՝ Հայաստանի դեպի Եվրոպա քայլերի, այդ առիթով ռուսական անհանգստությունների և Լեհաստանի, որպես ասոցացման համաձայնագրի կնքահոր, այս պահին դրսևորած ակտիվության առումով։ Հայաստան ժամանած Պատրուշևի հետ Սերժ Սարգսյանը հանդիպել է կիրակի, Սևանի նախագահական ընդունելությունների տանը, որտեղ էլ տրվել է ճաշ Սերժ Սարգսյանի անունից։
Հետաքրքիր է, որ Պատրուշևին ուղեկցող բուն պատվիրակությունը, որը, ոչ ավել-ոչ պակաս, բաղկացած է եղել մոտ 25 հոգուց, Հայաստան է եկել հաջորդ՝ երկուշաբթի օրը։ Իսկ երկու օրից Հայաստան կժամանի նաև ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Պատրուշևի հետ՝ բոլորով, նրանք Հայաստանից կմեկնեն հունիսի 28-ին, երբ Լեհաստանից Հայաստան վերադարձած կլինի նաև Սերժ Սարգսյանը։ «Ռուսները չեն ուզում պարապ մնա մայլեն»,– կատակով ասաց մեր աղբյուրը և ոչ էլ ուզում են թուլացնել ճնշումը:
Հրապարակ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ, ինչպես խոստացել է, նախագահական ընտրություններից հետո լքելու է իր պաշտոնը և հեռանալու է քաղաքականությունից, բայց՝ ոչ երկրից։ Անկախ նրանից՝ դա բարի կամքի դրսևորում էր, թե հաշվարկ (ինչպես, բնականաբար, պնդում է Սաակաշվիլին), հասարակության կողմից դա դրական է ընկալվում ՝ մարդը եկավ իշխանության, փորձեց ինչ-որ բան շտկել, հետո, իր առաքելությունը ավարտված համարելով, աթոռից չկառչեց և հեռացավ։
Մեր մյուս հարևանների մոտ իրավիճակը այլ է. նախագահի պաշտոնին հավակնում է Իլհամ Ալիևի կինը ՝ Մեհրիբանը։ Եթե այդ քաղաքական «օպերացիան» իրականացվի, ապա դա կնշանակի, որ ալիևյան կլանի «իլհամական» և «մեհրիբանական» թևերի պայքարն ավարտվեց վերջինիս հաղթանակով և, ինչպես և Իլհամի մնալու դեպքում, կնշանակի համակարգի կոնսերվացիա առնվազն ևս 10 տարով։ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, հասարակական կարծիքի հետ հաշվի նստելու խնդիր ընդհանրապես չկա (թեև մեզանում էլ այդ առումով առանձնապես երանելի վիճակ չէ)՝ չնայած վստահ եմ, որ մեր հարևան երկրում մտածող մարդիկ շատ լավ հասկանում են, որ Իլհամ-Մեհրիբան փոխատեղումից ոչինչ չի փոխվում։
Ինչպե՞ս էր հետնորդի հարցը լուծվում Հայաստանում։ Լևոն Տեր-Պետրոսյանը «որոշ ուժերի» ճնշման տակ իշխանությունը փոխանցեց վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, ինչը, ենթադրում եմ, նրա մանկության երազանքը չէր։ Բայց առաջին նախագահը երբեք ոչ նեղ, ոչ լայն շրջանակներում չէր ասել, թե ում է տեսնում Հայաստանի հաջորդ նախագահ։ Ռոբերտ Քոչարյանը, առանց տեսանելի արտահայտած տհաճության, իշխանությունը փոխանցեց վարչապետ Սերժ Սարգսյանին։ Վարչապետի պաշտոնը, այդպիսով, առանցքային է հետնորդի հարցում։ Նա, ով 2015-16 թվականներին նշանակվի ՀՀ վարչապետ, նա էլ, հավանաբար, 2018 թվականին կլինի նախագահի իշխանության թեկնածուն։ Եթե մինչ այդ որևէ արտառոց բան տեղի չունենա։ Այդպես եղավ, ի դեպ, նաև Ռուսաստանում ՝ Ելցին-Պուտին և Պուտին–Մեդվեդև–Պուտին փոխատեղումների ժամանակ։
Հետնորդի խնդիրը կա նաև ընդդիմադիր դաշտում։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը հետևողականորեն բացառեց ՀԱԿ շարժման մեջ որևէ հետնորդ ունենալու հնարավորությունը։ Հենց այդ պատճառով էլ ՀԱԿ նորաստեղծ կուսակցության մեջ չմտան բոլոր վառ, հավակնոտ անհատականությունները։ Առավել հավակնոտ էր, հավանաբար, Նիկոլ Փաշինյանը, և դրանով է, իմ կարծիքով, բացատրվում նրա դեմ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի շարունակվող քարոզչական կամպանիան։ Իհարկե, պարոն Փաշինյանը ունի բազմաթիվ թերություններ, բայց նա երբեք Գեղամյան չի դառնա։ Դրա համար ոչ մի նախադրյալ, ինձ թվում է, չկա։
Առավոտ
Վերջին շրջանում, շինարարական բիզնեսը, ինչպես նաև բիզնեսի այլ բազմաթիվ ձևեր, Հայաստանում սկսել են անկում ապրել։ Պատճառը երկրում ստեղծված ծանր սոցիալական տնտեսական իրավիճակն է։ «ՉԻ» տեղեկություններով՝ այս գործոնով պայմանավորված վատացել են շինանյութի մեծածախ առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերոժի գործերը։ Նա մտերիմների շրջանում առիթը բաց չի թողնում դժգոհելու, որ շինարարությամբ զբաղվող որոշ բիզնեսմեններ իրեն խոշոր գումարներ են պարտք, և նրանցից շատերը այսօր կամ սնանկ են ճանաչվել, կամ էլ սնանկության շեմին են։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սերգեյ Մանուկյանի ֆինանսական գործերը սկսել են վատանալ նաև այն պատճառով, որ մեծ գումարներ է «ներդրել» փեսային՝ Կարեն Բոթոյանին ՕԵԿ քվոտայով և մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձնելու համար։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։
Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քննության առնել Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը վիճարկող ՀԱԿ-ի հաղորդումը, և ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել դատարան բողոքարվելու Գլխավոր դատախազության և ՀՔԾ-ի «անգործությունը»:
«Առավոտ»-ը ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվել է՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքը ապօրինի ճանապարհով ձեռք բերելու վերաբերյալ ՀԱԿ փաստարկները բավարար հիճքեր չե՞ն ունեցել, թե՞ ՀՔԾ-ն հիմնավոր չի համարել. «Համոզված եղեք, որ փաստերը բավարար էին, մի բան էլ ավելի: Դրանից ավելին էլ չի լինում, հենց պաշտոնյաների հայտարարագրման իմաստն այն է, որ կարողանան հանրությանը ներկայացնել իրենց ունեցվածքը և հիմնավորել՝ որտեղից: Համոզված եմ, որ ցանկացած նորմալ իշխանություն աոաջին հերթին նման գործերը պետք է նայի, որովհետև դրանից է սկսվում հավատը իշխանության նկատմամբ վերականգնելու գործընթացը»:
Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.