23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը շարունակում է բավականին լարված վիճակում պահել իր թիմակիցներին։
Մեր տեղեկություններով նա խիստ բարկացած է իր շրջապատի բոլոր այն պաշտոնյաների վրա, ովքեր հանդգնել են հրապարակային ամբիոններից և ոչ հրապարակային՝ նեղ-անձնական բնույթի խոսակցությունների շրջանակներում, դրական արձագանքել Վերահսկիչ պալատի աշխատանքներին։ Արդյունքում՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը սպասողական վիճակում են, թե երբ է գալու իրենց՝ Սարգսյանին պատասխան տալու հերթը։
Նույն լարված իրավիճակում են նաև նախարարները, որոնք մի կողմից «չարաշահել» են՝ բնականաբար վերադասի իմացությամբ, մյուս կողմից՝ պարտավոր են «դիմադրել» հնչած մեղադրանքներին։ Երկու դեպքում էլ նրանց ճակատագիրը խիստ մշուշոտ է, ավելի որոշակի՝ Սերժ Սարգսյանի ձեռքերում է։
Ավելացնենք նաև, որ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին «քավության նոխազների» ցանկ նախապատրաստել, որոնք աշնանը մինիմում կլքեն իրենց պաշտոնը, մաքսիմում՝ ՀՔԾ-ում գործեր կհարուցվեն նրանց դեմ։
Քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ Սերժ Սարգսյանն իշխանության ներսում այս քաոսային իրավիճակը միտումնավոր է սարքել։ Վերջինս լավ գիտակցում է, որ եթե ամեն ինչ խաղաղ ընթացք ունենա, ապա աշնանը բոլորը, այդ թվում իր թիմակիցները, վարչապետի փոփոխություն են պահանջելու։ Մի բան, որ այս պահին Սերժ Սարգսյանը չի կարողանալու անել, քանի որ «դրսերի» հետ իր պայմանավորվածությունների շրջանակներում նա հակառակ խոստումն է տվել։ Եվ չնայած դրան՝ վարչապետի աթոռի համար «կռիվը» մտել է «լատենտ» պայքարի փուլ:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանի ավագանու ընտրությունները թեև պսակվեցին ՀՀԿ-ի հաղթանակով, սակայն հետընտրական զարգացումները շարունակվում են: Քանի որ երևանյան դպրոցների տնօրենները հիմնականում ՀՀԿ-ականներ են, և նրանք հարազատ կուսակցությանը որոշ տեղամասերում չեն կարողացել խոստացված արդյունքներն ապահովել, սպասում են համապատասխան հետևանքների՝ ընդհուպ պաշտոնազրկումներ: Նրանցից ոմանք այնքան անհանգիստ են, որ ոչինչ չեն անում՝ սպասում են: Հնարավոր է, որ ուսումնական տարին սկսվի «ինքնակամ հրաժարականների» դիմումներով:
Հրապարակ
ԱԺ-ին պատկանող 057-oo-001 համարանիշները տրվել են Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամի ընկերոջը, որը կապ չունի ԱԺ-ի հետ: Հիշեցնենք, որ մեքենա ունենալու իրավունք ունի բացառապես ԱԺ վերնախավը, պատգամավորներն այդ «հաճույքից» չեն օգտվում:
«Երեկ մենք փորձեցինք ԱԺ աշխատակազմից ճշտել. ո՞ւմ են պատկանում այդ համարները: Մեզ պատասխանեցին, որ դա ԱԺ հյուրերին սպասարկող մեքենա է: «Համարները տալիս ենք մոտիկ մարդկանց, գալիս են, քշում են, շատ ժամանակ իմ մեքենան էլ եմ տրամադրում մեր հյուրերին»,- ասաց ԱԺ մեր զրուցակիցը: Շա՞տ ունեք նման համարներ: «Մի 2-3»: Իսկ այդ վարորդների հետ պայմանագիր կնքո՞ւմ եք, որ իրենք նման ծառայություն են ձեզ մատուցում: «Չէ, չենք կնքում, եթե կնքենք, պետք է գումար վճարենք»:
Իսկ ի՞նչ հիմունքներով եք կարգավորում հարաբերությունները, մեկ էլ տեսար` մեկի մտքով անցավ, որ գումարներ են «լափվում, թալանվում», եւ հետո՝ դուք ամեն օր չեք հյուրեր ունենում, իսկ այդ համարներով մեքենան ամենուրեք ու ամեն օր իր համար «ֆռֆռում է»: «Չէ, համարները հետո բերում-հանձնում են»: Ամեն հյուրի ժամանակ առձեռն տալիս եք, հետո ասում` կբերես, չմոռանա՞ս: «Այո»: Դա՞ էլ իրավաբանորեն չի կարգավորվում ձեզ մոտ, մարդ է` գնաց, մի բան արեց կամ հետ չբերեց: «Չէ, բերում են»:
Ի դեպ, 057-oo-001 համարանիշով ավտոմեքենան հիմնականում կայանում է Դեմիրճյան փողոցով դեպի կառավարական «դաչաներ» գնացող շենքի բակում, եւ երբեք չի եղել, որ համարները «վրան» չլինեն:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափի գումար է վատնվել. ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 13-ի թիվ 654-N որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բուհին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող 18.286.607 դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը «Երևանի Ադամանդ» ապրանքա-հումքային բորսայի միջոցով 2.251.605 դրամով ապօրինի օտարել՝ վաճառել են այլ անձի:
Նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ Aravot.am–ի հարցին՝ համամի՞տ է շրջանառվող այն լուրերին, որ պոլիտեխնիկի այս պատմությունն իր պաշտոնազրկման հնարավոր «անոնսն» է, պարոն Ավետիսյանը պատասխանեց, «ես նման խոսակցությունները չեմ մեկնաբանում ընդհանրապես:
Առավոտ
Թերթն անդրադարձել էր այն փաստին, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանր հովանավորում է մի անձնավորության, ում դեմ ժամանակին քրեական գործ էր հարուցված և նրան օրերս նշանակել է մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն, իսկ նախկին տնօրենին ստիպել է, որ ազատվի աշխատանքից։
«ՉԻ»–ն փորձել է այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալ Դաշտի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանից, որը մինչ հարցազրույց տալը ցանկացավ տեղեկանալ՝ իր կողմից ասված յուրաքանչյուր խոսք նույնությամբ հրապարակվելո՞ւ է, նույնիսկ եթե ինքը մարզպետին «շան տղա» անվանի։ Մեզ հետ զրույցում, սակայն, Ռոստոմյանը Արմավիրի մարզպետին որակեց ավելի վատ բառերով և նրան բնութագրեց հայկական բառապաշարում ընդունված ամենավատ հայհոյանքով։ Ի դեպ, դպրոցի հեռացված տնօրենը մեզ հետ զրույցի վերջում ասաց. «Ես խոսքս ուղղում եմ հանրապետության նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին. Հարգելիներս, խնդրում եմ ինձ տվեք մի քանի հազար դոլար, չգիտեմ ինչքան, իրենք կիմանան՝ իրենց «կանալներով», որ տամ ու մնամ իմ գործին, իմ տուն ու տեղին։ Որպեսզի ես վճարեմ էս ամեն ինչի համար և պետությունիցս դուրս չգամ։ Ես էն վատ տարիներին դուրս չեմ եկել, հիմա մի ստիպեք, որ հեռանամ։ Թույլ տվեք, որ իմ ընտանիքը ես էստեղ պահեմ, իմ հայրենիքում, իմ երկրում»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Թերթի զրուցակիցն է Սյունիքի նորանշանակ մարզպետի՝ ԱԺ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահե Հակոբյանի հայրը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Հատված հարցազրույցից.
Պարոն Հակոբյան, ի վերջո Ձեր տղային դարձրեցիք էլի Սյունիքի մարզպետ։
Մեր տղան ինքն է դառել։ Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր ա։
Ստացվում է՝ իրականացավ Վահեի և Ձեր ցանկությունը։
Բացարձակապես՝ ոչ։ Վահեի և իմ ցանկությունը կիրականանա մի քանի արի հետո, որ շատ ավելի պատասխանատու պոստեր զբաղեցնի։
Այսինքն՝ ուզում եք նախագա՞հ դառնա։
Անպայման, իմ ցանկությունը դա է։ Զինվորը զինվոր չի, որ չի ուզում գեներալ դառնալ։
Պարոն Հակոբյան, Ձեր տղան ԱԺ-ում իր աշխատանքով աչքի չի ընկել, նաև՝ որևէ օրենսդրական գործունեությամբ։
Էդ դուք չեք տեղյակ ուղղակի։
Ոչ ելույթ է ունեցել, ոչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել։
Ես հանրապետության խոշորագույն տնտեսություններից մեկն եմ ղեկավարում, ես էլ ելույթներ չեմ ունենում։ Ընդհանապես, ելույթներով չի աշխատանքը, աշխատանքը գործ անելով ա։
Սակայն պատգամավորի գործը ելույթ ունենալն է, օրենք գրելն է, Ձեր տղան քանի՞ օրենք է գրել։
ԱԺ պատգամավորը օրենք չի գրում, Դուք սխալվում եք։ Գնացեք մի քիչ ուսումնասիիրեք, լավ չեք տիրապետում:
Մանրամասները՝ «Ժամանակի» այսօրվա համարում:
Ինչպես տեղեկացրին ՀՀԿ մեր աղբյուրները՝ այսօր, երեկոյան ժամը 8-ին, տեղի կունենա երկար սպասված ԳՄ նիստը, որը պետք է քննարկի պառլամենտական մեծամասնության վարքագիծը ՎՊ հաշվետվության ժամանակ։ Շատերն սպասում են նույնքան կոշտ խոսակցություն, ինչպիսին եղավ նախագահականում կայացած խորհրդակցության ժամանակ, մանավանդ որ հենց ԳՄ-ին ներկա լինելու համար չեղյալ է համարվել Հովիկ Աբրահամյանի այցն Ուկրաինա, որը պետք է մեկնարկեր այսօր։ Եվ չնայած ՀՀԿ-ում սպասում են, թե ինչ է ասելու խնդրո առնչությամբ Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ, խորհրդի Նիստ ԳՄ-ից հետո չի լինելու:
Հրապարակ
Վրաստանը երեկ միակողմանիորեն վերացրել է Իրանի հետ հաստատված ոչ վիզային ռեժիմը։ Երկու երկրների միջև ոչ վիզային ռեժիմը գործում է 2011 թվականի հունվարի 26-ից։ Վիզային ռեժիմը վերացնելուց հետո դեպի Վրաստան իրանցի զբոսաշրջիկների թիվը մոտ 4 անգամ աճել է։ Դրան հակառակ՝ զգալիորեն նվազել էր դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքը։
Շատ իրանցիներ, օգտվելով այն հանգամանքից, որ ի տարբերություն Հայաստանի, Վրաստան այցելելու համար վիզա հարկավոր չէ, նախընտրում էին հանգիստն անցկացնել հարևան երկրում՝ Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ երկիր։ Նաև քիչ չէին այնպիսինները, ովքեր ժամանում էին Հայաստան և այստեղ մի քանի օր անցկացնելուց հետո, մեկնում էին Վրաստան։ Ստացվում էր, որ վիզային ռեժիմը վերացնելով Վրաստանը Հայաստանից «խլում էր» իրանցի զբոսաշրջիկների մի մասին։ Այժմ, երբ Վրաստանը վերականգնում է վիզային ռեժիմը Իրանի հետ, սպասվում է, որ դեպի հարևան երկիր զբոսաշրջային նախկին հոսքը չի լինի, քանի որ վիզաների ստացումը որոշակի բարդությունների հետ է կապված։ Իսկ դա նշանակում է, որ որոշ չափով կաճի իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, մանավանդ որ ենթադրվում է, որ վիզաների ստացումը ևս կդժվարանա։
Ինչ վերաբերում է վիզային ռեժիմը վերացնելու պատճառներին, Թբիլիսիում դա բացատրում են նոր միգրացիոն քաղաքականությամբ, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, նման որոշումն իրականում ընդունվել է ԱՄՆ-ի ճնշման տակ, որը դժկամորեն է ընդունում Իրանի հետ Վրաստանի փոխգործակցության ցանկացած դրսևորում:
Հայկական ժամանակ
Հայաստանի երկրորդ նախագահը երբեմն նաև ճիշտ բաներ էր ասում։ Օրինակ՝ մի անգամ իմ հարցին, թե ինչ կասեք գործարարների բողոքների մասին՝ հարկային ճնշումների վերաբերյալ, նա խորհուրդ տվեց թե այդ բողոքները և թե՛ հարկայինների արդարացումները բաժանել ուղիղ երկու կեսերի և երկու տարբեր «աղբյուրների» ճիշտ կեսերը միացնելով՝ ստանալ ճիշտ պատկերը։ Նույն մեթոդաբանությունը հիմա ես առաջարկում եմ կիրառել մի կողմից՝ Վերահսկիչ պալատի և պատգամավորների մեղադրանքներին, մյուս կողմից՝ կառավարության արդարացումներին։
Նրանք, ովքեր իրադարձությունների մեջ քաղաքական շահագրգռվածություններ ունեն, հակված են ցանկալին իրականի տեղ դնել՝ «իշխանության բուրգը նոր ճաքեր է տալիս», «միջկլանային պայքարը սրվում է» և այլն։ Մի քանի տեղ կարդացել եմ, մասնավորապես, որ այդ ամենի հետևում կանգնած է ԱԺ նախագահը, և նա ինչ-որ դավադրություն կամ հեղաշրջում է պատրաստում։ Այդպես մտածողները կամ միամիտ են, կամ անտեղյակ են, կամ էլ (որը ավելի հավանական է) «մուտիլովկաներով» են զբաղվում։ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, «ուժային պետականության» երկիր է (ի դեպ, չեմ լսել, որ, ասենք, ԱՄՆ-ում FBI-ի, CIA– ի ղեկավարներին կամ պաշտպանության նախարարին անվանեն «ուժային»)։ Հեղաշրջումները իրականացնում են ուժայինները, ինչպես որ դա եղավ 1991 թվականին Ռուսաստանում (անհաջող) կամ 1998-ին՝ Հայաստանում (հաջող)։ Այ, եթե Սեյրան Օհանյանը, Վլադիմիր Գասպարյանը կամ Գորիկ Հակոբյանը սկսեն քաղաքականությամբ զբաղվել, իմացեք, որ դավադրությունը, հեղաշրջումը հնարավոր են։ Հովիկ Աբրահամյանը ոչ անձնապես, ոչ էլ պաշտոնի բերումով նման բաների ընդունակ չէ։
Մնում է հարցերի (թե օՖշորային սկանդալի և թե ՎՊ հաշվետվության) բովանդակային քննարկումը։ Ինքնին դա դրական երևույթ է՝ ո՞վ ասաց, որ խորհրդարանը և կառավարությունը, պատգամավորները և նախարարները պետք է առավոտից մինչև երեկո աղունիկների նման ղունղունեն։ Ցանկալի է, որ այդպես չլինի՝ նրանք պետք է մշտապես իրար հետ վեճի մեջ լինեն, իրար հավասարակշռեն։ Ցանկալի է նաև, որ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն չունենա միայնակ հաստատելու կառավարության որոշումները, ինչպես որ դա, ցավոք, Հայաստանում է…
Ի դեպ, բոլոր երկրներում պատգամավորները պարտավոր են լինել ավելի «պոպուլիստ», քան նախարարները։ Որովհետև պատգամավորները ընտրվում են կամ, համենայնդեպս, պետք է որ ընտրվեն, իսկ նախարարները նշանակվում են։ Իհարկե, ամենաճիշտը կլինի, որ Հայաստանում էլ պատգամավորներն իրականում ընտրվեն:
Առավոտ
ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ներքին հրաման է արձակել՝ արգելել զինծառայողներին համազգեստի թևքերը ծալել։ Իսկ այս շոգին այդպիսով զինվորները փորձում են ծանր ձմեռային համազգեստը հարմարեցնել եղանակին։ Ինչպես հայտնի է, և ՀՀ, և ԼՂՀ բանակը չունի ամառային համազգեստ, և ամռան տապին զինծառայողները պետք է կրեն նույն հագուստը, ինչ ձմռանն են կրում։
Իսկ թևքերը ծալել չեն թույլատրում, քանի որ «զինվորը զինվորի նման պետք է լինի», սակայն զինծառայողները դժգոհում են, որ խեղդվում են երկարաթև համազգեստի մեջ, և ամառվա խեղդող շոգին ծառայելը դժվար է։ Եղել են նաև զինծառայողների ընդվզման դեպքեր, որոնք, սակայն, պատժվել են հրամանատարական կազմի կողմից։ Թե որն է այս տարօրինակ հրամանի հիմնավորումը, պարզ չէ:
ԼՂՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը, ասաց, որ ցանկացած հրաման բխում է կանոնակարգից, իսկ երբ փորձեցինք պարզել, թե այդ հրամանն ինչով է պայմանավորված, ասաց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ արձակուրդում է:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.